ԱՐ­ՁԱ­ԿԻ ՊՈԵ­ՏԸ

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

ՙՀի­մա Ղա­րա­բա­ղի մա­սին բո­լորն են խո­սում, գրում, վկա­յա­կո­չում: Ո­մանց հա­մար Ղա­րա­բաղն արթ­նա­ցած ցավ է, ո­մանց հա­մար` տա­րի­նե­րով կու­տակ­ված հո­գու ժան­գը քե­րե­լու, ՙմեղ­քե­րը քա­վե­լու՚ մի­ջոց, եր­րորդ­նե­րի հա­մար` պար­զա­պես բա­ժին փախց­նե­լու ա­ռիթ: Եվ այդ բո­լո­րի մեջ չկա այն մար­դը, ո­րի ողջ կյան­քը կե­րո­նի պես այր­վեց ու սպառ­վեց բա­ցա­ռա­պես Ղա­րա­բա­ղի հա­մար` Լեո­նիդ Հու­րուն­ցը...
Ով կար­դա­ցել է նրա ՙՂա­րա­բա­ղյան պոե­մը՚, երևի հի­շո­ղու­թյան մեջ մնա­ցել է հե­ղի­նա­կի այն քն­քուշ, ռո­ման­տիկ, որ­դիա­կան ա­նա­ղարտ սե­րը, ո­րով ծփում է վե­պը: Հենց այդ սերն էր, որ դր­դեց, ինչ­պես ղա­րա­բաղ­ցին կա­սեր, ուշ ե­կած, շուտ տի­րա­ցած հարևան­նե­րին պատ­րաս­տե­լու թույ­նի այն բա­ժա­կը, ո­րը որ­քան թու­նա­վո­րե­լու, նույն­քան էլ զո­րաց­նե­լու էր Հու­րուն­ցին` Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյունն ու գոր­ծե­լա­կեր­պը մեր­կաց­նե­լու խի­զախ և ան­հույս պայ­քա­րում: Ով ծա­նոթ է վե­րին ա­տյան­նե­րի հաս­ցե­նե­րով նրա ու­ղար­կած ան­թիվ-ան­հա­մար բո­ղոք-նա­մակ­նե­րին, կի­մա­նա, թե դրանց պատ­ճա­ռով որ­քան թուք ու մուր է ստա­ցել նա հայ­րե­նի ղե­կա­վար­նե­րից: Ով գի­տի, կհա­մոզ­վի, որ նա, հի­րա­վի, ապ­րել է միայն ու միայն ա­նի­րավ­ված, ոտ­նա­հար­ված, դա­տարկ­վե­լու ի­րա­կան սպառ­նա­լի­քի ա­ռաջ կանգ­նած հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րով՚,- կար­դում ենք ՙՆորք՚ հան­դե­սի 1990 թվա­կա­նի հա­մար­նե­րից մե­կում ան­վա­նի լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս Ռա­յա Խա­սա­պե­տյա­նի տպագ­րած ՙԱյր­վե­լով սպառ­վեց՚ ակ­նար­կում:

Երբ սկս­վեց ար­ցա­խյան շար­ժու­մը, Լեո­նիդ Հու­րունցն ար­դեն ողջ չէր: Նա` որ­պես Ար­ցա­խի հայ­րե­նա­սեր որ­դի, կա­տա­րել էր իր պարտ­քը, ա­րել երկ­րա­յին գոր­ծը և հե­ռա­ցել կյան­քից` քայ­լե­լով դե­պի ան­մա­հու­թյուն:
ՙԱյ­սօր գր­ված յու­րա­քան­չյուր ազ­նիվ տող գա­լիք սերն­դի կող­մից կըն­դուն­վի որ­պես անգ­նա­հա­տե­լի պարգև: Շտա­պե­ցեք ա­սել այդ` մեր մթա­մած օ­րե­րը լու­սա­վո­րող բա­ռը... Խոս­քի իշ­խա­նու­թյունն ա­վե­լի զո­րեղ կլի­նի փո­ղի իշ­խա­նու­թյու­նից՚,- գրել է Լեո­նիդ Հու­րուն­ցը:
Մեր ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րից տա­րի­ներ ա­ռաջ` ան­ցյալ դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րին, երբ Ար­ցա­խը գտն­վում էր ան­դն­դի եզ­րին, Հու­րուն­ցը դար­ձավ նրա մար­տի­կը: 1975 թվա­կա­նի մար­տին Ա­լիևի հրահր­մամբ կա­յա­ցած ԼՂ մարզ­կո­մի պլե­նու­մը բա­ռա­ցիո­րեն լց­րել էր ար­ցախ­ցի­նե­րի համ­բե­րու­թյան բա­ժա­կը: Եվ Հու­րունցն իր հա­մար կա­յաց­րել էր ո­րո­շում. ՙԵ­թե գրո­ղը դա­ժա­նու­թյանն ու ան­տար­բե­րու­թյանն ի հան­դի­ման, չխոր­հե­լով հետևանք­նե­րի մա­սին` մար­տի է նետ­վում, հա­մա­րիր նրան տա­ղան­դա­վոր: Խի­զա­խու­թյու­նը մտ­նում է տա­ղան­դի բա­ղադ­րու­թյան մեջ՚: Եվ ին­քը նետ­վել է մար­տի: Հենց նույն՝ 1975 թվա­կա­նին, ար­հա­մար­հե­լով սե­փա­կան ճա­կա­տագ­րի հա­մար վա­խը` գրո­ղը ձեռք է զար­կել մի գոր­ծի ստեղծ­ման, ո­րի մա­սին ա­սել է. ՙԱյս­տեղ խոս­քը գնում է ոչ թե ազ­գը միա­վո­րող, այլ տա­րան­ջա­տող խա­րույկ­նե­րի մա­սին: Մեկ ազ­գի կող­մից մյուս ազ­գին ճն­շե­լու, ազ­գա­յին թշ­նա­ման­քի ու խտ­րա­կա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նող նո­րա­հայտ նա­ցիստ­նե­րի մա­սին: Խոր­տակ­վող, բայց ա­ռանց ա­ղե­տի ազ­դան­շան­նե­րի նա­վի մա­սին է խոս­քը: Եվ այդ ա­մե­նը` ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի քայ­լեր­գի տակ, բա­րե­կե­ցու­թյան դի­մա­կի խա­բու­սիկ փայ­լի տակ: Ա­հա այդ­պի­սի խա­րույկ­նե­րի մա­սին էինք ու­զում պատ­մել: Եվ այդ ա­մե­նը Ղա­րա­բա­ղի մա­սին է, փոք­րիկ Ղա­րա­բա­ղի, որն ու­նի այն­քան շատ թշ­նա­մի­ներ՚:
Ար­ձա­կա­գիր Լեո­նիդ Հու­րուն­ցը (Լեո­նիդ Կա­րա­խա­նի Ա­վա­նե­սյան) ծն­վել է 1913 թվա­կա­նի հուն­վա­րի 7-ին Մար­տու­նու շրա­ջա­նի Նոր Շեն գյու­ղում: Տե­ղի դպ­րո­ցում սո­վո­րել է մի քա­նի տա­րի, այ­նու­հետև նրանց ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Բա­քու, ուր և ստա­ցել է միջ­նա­կարգ կր­թու­թյու­նը: Ա­վար­տել է Բաք­վի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տը: 1949 թվա­կա­նին տե­ղա­փոխ­վել է Երևան: Ա­ռա­ջին պատմ­ված­քը լույս է տե­սել 1931 թվա­կա­նին Մոսկ­վա­յում` ՙԽո­սում է ԽՍՀՄ՚ ամ­սագ­րում: Ռու­սե­րեն լույս են տե­սել նրա ՙԴաշ­տա­յին փոս­տը՚, ՙՂա­րա­բա­ղյան պոեմ՚, ՙՆրանց մա­սին, ով­քեր ծո­վում են՚, ՙԽա­ղա­ղու­թյուն ձեզ, մար­դիկ՚, ՙՓշա­տե­նի՚ և մի շարք այլ գոր­ծեր: Քն­նա­դատ­նե­րը նրան ան­վա­նել են ՙար­ձա­կի պոետ՚:
ՙՌու­սաս­տա­նում մեկ ան­գամ չեմ զրու­ցել այն մարդ­կանց հետ, ով­քեր ան­ձամբ չէին ճա­նա­չում Հու­րուն­ցին, բայց կար­դա­լով միու­թե­նա­կան մա­մու­լում տպագր­ված հեր­թա­կան հոդ­վա­ծը` նրան ներ­կա­յաց­նում էին ա­մուր բռուն­ցք­նե­րով` մե­նա­մար­տի հմուտ վար­պե­տի տես­քով: Բռուն­ցք­նե­րի հար­ցում, ի­հար­կե, նրանք սխալ­վել են, իսկ ինչ վե­րա­բե­րում է մե­նա­մար­տո­ղի կեր­պա­րին, ա­պա դա ճշ­մա­րիտ է: Որ­պես մտա­վո­րա­կան` աստ­վա­ծա­յին կայ­ծով ՙար­ձա­կի պոետ՚ և հո­գով ազն­վա­կան, նա եր­բեք չի բարձ­րաց­րել պլե­բեյ­նե­րի և մի­ջա­կու­թյուն­նե­րի նե­տած ձեռ­նո­ցը: Մենք, նրա ըն­կեր­նե­րը, ապ­շում էինք, թե ինչ­պի­սի կր­քով էր նա իր բաց նա­մակ­նե­րում խա­րա­զա­նում Բրեժնևին և Սուս­լո­վին: Չէր հան­ձն­վում, նույ­նիսկ երբ սիրտն էր հան­ձն­վել: Ան­կող­նուն գամ­ված` նա գրել է իր նշա­նա­վոր ՙՌե­պոր­տաժ հի­վան­դա­նո­ցա­յին մահ­ճա­կա­լից՚ գոր­ծը` ա­վե­լաց­նե­լով իր թշ­նա­մի­նե­րի թի­վը՚,- հի­շում է Զո­րի Բա­լա­յա­նը:
Լեո­նիդ Հու­րունցն իր հա­մա­խոհ­նե­րին միշտ խան­դա­վա­ռել է խի­զա­խու­թյամբ: Նա ար­ցա­խյան շար­ժու­մից տա­րի­ներ ա­ռաջ ար­տա­հայ­տել է այն միտ­քը, որ պան­թուր­քիստ­նե­րը գործ­նա­կա­նո­րեն ղա­րա­բաղ­ցի­նե­րին քշել են վա­ռո­դով լի նկու­ղը և ար­դեն վա­ռել լա­րը: Գրո­ղը կան­խազ­գում էր, որ պա­տե­րազմն ան­խու­սափ է: Եվ մահ­վան մահ­ճում գրել է այս­պի­սի տո­ղեր. ՙԱ­սում են` պետք չէ նետ­վել մար­տի` հաղ­թա­նա­կի ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով: Հա­մա­ձայն չեմ: Անհ­րա­ժեշտ է կռ­վի մեջ մտ­նել, ե­թե նույ­նիսկ կան­խավ գի­տես, որ քո մա­հը ո­չինչ չի փո­խի, բայց կրա­կը լա­րի մի­ջո­ցով վա­զե­լու է դե­պի վա­ռո­դով լի նկու­ղը` սպառ­նա­լով փլա­տակ­նե­րի տակ թող­նել ոչ միայն քեզ, այլև նրանց, ով­քեր մտահ­ղա­ցել են պայ­թեց­նել այդ սար­սա­փե­լի նկու­ղը: Եվ ես սո­ղում եմ, սո­ղում դե­պի վտան­գա­վոր լա­րը. հան­գց­նել կրա­կը, ինչ էլ որ պա­տա­հի, հան­գց­նել կրա­կը, ինչ էլ որ այն ար­ժե­նա՚:
Լեո­նիդ Հու­րուն­ցը երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ է տվել 1982 թվա­կա­նին Երևա­նում: Իր կտա­կի հա­մա­ձայն` տա­րի­ներ անց նրա հա­րա­զատ­նե­րը գրո­ղի ա­ճյու­նը տե­ղա­փո­խել են հայ­րե­նի Նոր Շեն գյուղ: Տե­ղի դպ­րո­ցը այ­սօր կրում է նրա ա­նու­նը: Ստե­փա­նա­կեր­տում նրա ան­վամբ փո­ղոց կա, ուր և տե­ղադր­ված է գրո­ղի կի­սանդ­րին: Սա­կայն միայն այս ա­մե­նով չէ, որ պի­տի ապ­րող­նե­րը հի­շեն հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյու­նը իր գոր­ծե­լա­կեր­պի նշա­նա­բա­նը դարձ­րած մտա­վո­րա­կա­նին ու հայ­րե­նա­սե­րին: