Logo
Print this page

ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԴՐԱՄԱՆ

ՙՄայ­րիկ՚ և ՙՊա­րա­դի փո­ղոց, տուն 588՚ ֆիլ­մերն Ան­րի Վեր­նո­յի եր­կու գլուխ­գոր­ծոց­ներն են: Նա այդ ֆիլ­մե­րը նկա­րա­հա­նել է 1990-ա­կան­նե­րի սկզ­բին: Նրան­ցում ար­տա­ցոլ­ված է իր ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը, որն իր վրա զգա­ցել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան սար­սափ­նե­րը:

Հե­տա­գա տա­րի­նե­րին նա այլևս ո­չինչ չի նկա­րա­հա­նել: Ըստ երևույ­թին, գլ­խա­վո­րը, ինչ Վեր­նո­յը կա­րող էր կի­նո­յում ա­սել, նա ար­դեն ա­սել էր: Ռե­ժի­սո­րը կյան­քի վեր­ջին տա­րի­ներն անց է կաց­րել Ժնևի լճի ա­փին գտն­վող իր տա­նը` վա­րե­լով հան­գիստ ու մե­կու­սի կյանք:

Մինչև ՙՄայ­րիկ՚ և ՙՊա­րա­դի փո­ղոց, տուն 588՚ ֆիլ­մերն Ան­րի Վեր­նոյն աշ­խա­տել է կի­նո­յի բո­լո­րո­վին այլ ժան­րե­րում: ՙՆա նկա­րա­հա­նում էր Ժան Գա­բե­նին և Ֆեր­նան­դե­լին, Դա­նիել Դա­րիեին, Իվ Մոն­տա­նին… Սա­կայն Ան­րի Վեր­նոյն ա­մե­նաա­մե­րի­կա­մետ ֆրան­սիա­ցի ռե­ժի­սորն է՚,- գրում էր Paris Match ամ­սա­գի­րը:
Սկ­սած 1950-ա­կան­նե­րից Վեր­նո­յը ստեղ­ծել է կա­տա­կեր­գու­թյուն­ներ, ինչ­պես նաև դի­տար­ժան ար­կա­ծա­յին և դե­տեկ­տիվ ֆիլ­մեր: Այ­սօր նրա այդ գոր­ծերն այդ­քան էլ հայտ­նի չեն: Մենք ո­րո­շել են լրաց­նել այդ բա­ցը և ձեզ ենք ներ­կա­յաց­նում Ան­րի Վեր­նո­յի ե­րեք ֆիլ­մե­րի մի փոքր ընտ­րա­նի` եր­կու կա­տա­կեր­գու­թյուն և մեկ քրեա­կան դրա­մա:
1.ՙԱյդ­քան տար­բեր ճա­կա­տագ­րեր՚ (1954թ.)
Ան­րի Վեր­նո­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան կեն­սագ­րու­թյու­նը կապ­ված է գրող Ան­րի Թրուա­յա­յի հետ ոչ միայն ՙՄայ­րիկ՚ ֆիլ­մի ստեղծ­ման պատ­մու­թյամբ: Վեր­նոյն այն նկա­րա­հա­նել է պատմ­վածք­նե­րի հա­մա­նուն ժո­ղո­վա­ծուի հի­ման վրա, ո­րոնք նա գրել է Թրուա­յա­յի ա­ռա­ջար­կով: Եր­կու Ան­րի­նե­րին կա­պել է նաև ՙԱյդ­քան տար­բեր ճա­կա­տագ­րեր՚ կա­տա­կեր­գու­թյու­նը, ո­րի սցե­նա­րի հե­ղի­նակ­նե­րից մե­կը Թրուա­յան էր:
ՙԱյդ­քան տար­բեր ճա­կա­տագ­րեր՚ ֆիլ­մը (ու­րիշ ան­վամբ` ՙՀին­գո­տա­նի ոչ­խար՚), ո­րը Վեր­նո­յը նկա­րա­հա­նել է 1954թ., միան­գա­մից եր­կու կի­նոմր­ցա­նակ­նե­րի ու­շադ­րու­թյանն է ար­ժա­նա­ցել. նրան շնորհ­վել է Լո­կար­նո­յում (Շվեյ­ցա­րիա) անց­կաց­վող մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի ՙՈս­կե ըն­ձա­ռյուծ՚ մր­ցա­նա­կը, իսկ եր­կու տա­րի անց ա­ռա­ջադր­վել է ՙՕս­կար՚ մր­ցա­նա­կի` լա­վա­գույն գրա­կան սկզբ­նաղ­բյու­րի հա­մար:
ՙԱյդ­քան տար­բեր ճա­կա­տագ­րեր՚ կի­նո­կա­տա­կեր­գու­թյու­նը, ո­րում նկա­րա­հան­վել են ֆրան­սիա­կան կի­նո­յի եր­կու մե­ծա­գույն կա­տա­կեր­գու­ներ Ֆեր­նան­դե­լը և Լուի դե Ֆյու­նե­սը, պատ­մում է Տրե­զի­լյան կոչ­վող մի փոք­րիկ գյու­ղի մա­սին: Մի ան­գամ այն­տեղ մի ու­շագ­րավ դեպք է տե­ղի ու­նե­նում` Է­դուարդ Սեն-Ֆոր­ժեի ըն­տա­նի­քում ծն­վում է 5 երկ­վո­րյակ: Երբ նրանք մե­ծա­նում են, հայ­րը կռ­վում է նրանց հետ ու տնից վռն­դում: 20 տա­րի անց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը ո­րո­շում են կռ­վա­րար հո­րը հաշ­տեց­նել իր զա­վակ­նե­րի հետ:
2.ՙՄե­ղե­դի նկու­ղից՚ (1963թ.)
ՙՄե­ղե­դի նկու­ղից՚ քրեա­կան դրա­մա­յի հիմ­քում Ջոն Թրի­նյա­նի ՙՄեծ խա­ղա­գու­մար՚ վեպն է: Ֆիլ­մի գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րը Ժան Գա­բենն ու Ա­լեն Դե­լոնն են: Մեծ էկ­րան­ներ դուրս գա­լով` կի­նոն­կարն ար­ժա­նա­ցել է հան­դի­սա­տե­սի լայն ար­ձա­գան­քին` հե­տա­գա­յում դառ­նա­լով ժան­րի հան­րա­հայտ դա­սա­կան օ­րի­նակ: ՙՄե­ղե­դի նկու­ղից՚ ֆիլ­մը նե­րառ­վել է 1963թ. լա­վա­գույն ար­տա­սահ­մա­նյան ֆիլ­մե­րի ցու­ցա­կում` ԱՄՆ կի­նոքն­նա­դատ­նե­րի ազ­գա­յին խոր­հր­դի վար­կա­ծով: 1964 թվա­կա­նին ա­ռա­ջադր­վել է ՙՈս­կե գլո­բուս՚ մր­ցա­նա­կի` ՙԼա­վա­գույն ար­տա­սահ­մա­նյան ֆիլմ՚ ան­վա­նա­կար­գում:
3. ՙՀա­րյուր հա­զար դո­լար արևի տակ՚ (1964թ.)
ՙՀա­րյուր հա­զար դո­լար արևի տակ՚ ար­կա­ծա­յին կա­տա­կեր­գու­թյու­նը հան­դի­սա­տե­սին տե­ղա­փո­խում է Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի մի փոքր քա­ղաք: Այն­տեղ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող մի ըն­կե­րու­թյուն է ժա­մա­նում` ա­ռեղծ­վա­ծա­յին բե­ռով բարձ­ված նոր կցա­վա­գո­նով, ո­րը պետք է Նի­գե­րիա ու­ղարկ­վի: Այդ ա­ռա­քե­լու­թյան հա­մար ըն­կե­րու­թյան սե­փա­կա­նա­տե­րը վար­ձում է կեղծ անձ­նա­գիր ու կաս­կա­ծե­լի հե­ղի­նա­կու­թյուն ու­նե­ցող մի մար­դու:
ՙՀա­րյուր հա­զար դո­լար արևի տակ՚ ֆիլ­մի գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րից մե­կը Ժան Պոլ Բել­մոն­դոն է, ում հետ Ան­րի Վեր­նո­յին կա­պում էր ա­մուր ըն­կե­րու­թյու­նը: Դե­րա­սա­նը և ռե­ժի­սո­րը ծա­նո­թա­ցել են 1960թ. ՙՖրան­սու­հին և սեր՚ կա­տա­կեր­գու­թյան նկա­րա­հա­նում­նե­րի ժա­մա­նակ: Այդ պա­հից ի վեր Բել­մոն­դոն նկա­րա­հան­վել է Վեր­նո­յի ֆիլ­մե­րից շա­տե­րում, հա­ճա­խա­կի 1970-ա­կան­նե­րին` ՙԿոտ­րան­քով գո­ղու­թյուն ա­նող­նե­րը՚ (1961թ.), ՙՍար­սափ քա­ղա­քի վրա՚ (1975թ.), ՙԻմ թշ­նա­մու դիա­կը՚ (1976թ.):
Հայտ­նի է, որ իր բռն­կուն բնա­վո­րու­թյան պատ­ճա­ռով Ժան Պոլ Բել­մոն­դոն վի­ճում էր իր հետ աշ­խա­տած ռե­ժի­սոր­նե­րից շա­տե­րի հետ: Բա­ցա­ռու­թյուն էր Ան­րի Վեր­նո­յը: Այդ մա­սին Բել­մոն­դոն մի ան­գամ ա­սել է Ժան Պիեր Լա­վուա­նյա­յին տված հար­ցազ­րույ­ցում:
Ժան Պիեր Լա­վուա­նյա. -Այն մե­կը, ում հետ դուք եր­բեք չեք վի­ճել, Ան­րի Վեր­նոյն է…
Ժան Պոլ Բել­մոն­դո. -Եր­բեք: Մենք միա­սին ութ ֆիլմ ենք նկա­րա­հա­նել: Նա սի­րում էր կի­նոն: Նա սի­րում էր վտան­գա­վոր հնարք­ներ նկա­րա­հա­նել, իսկ ես, ինչ­պես հայտ­նի է, պաշ­տում են դրանք կա­տա­րե­լը: Նա նաև շատ համ­բե­րա­տար էր, հան­դուր­ժում էր բո­լոր զա­վեշ­տա­խա­ղե­րը, ո­րոնք խմ­բի հետ միա­սին նրա գլ­խին խա­ղում էինք: Հա­ճախ միայն ո­րոշ ժա­մա­նակ անց էր գլ­խի ընկ­նում, որ դա կա­տակ էր: (Ծի­ծա­ղում է): Նա վե­հանձն մարդ էր…

Պատ­րաս­տեց
Հռիփ­սի­մե ԳԱԼՍՏՅԱՆԸ
www.armmuseum.ru

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.