[ARM]     [RUS]     [ENG]

ՎԻ­ՐՈՒ­ՍԸ ՊԱՐ­ՏԱԴ­ՐՈՒՄ Է ՎԵ­ՐԱ­ՓՈԽ­ՎԵԼ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հա­մաշ­խար­հա­յին վա­րա­կը փո­խել է մեր կյան­քի ռիթ­մը: Ա­մե­նօ­րյա վազվ­զո­ցի փո­խա­րեն այ­սօր նս­տած մեր տնե­րում` հա­մա­ցան­ցով ենք կա­տա­րում մեր աշ­խա­տան­քը: Մար­դիկ ինք­նա­մե­կու­սաց­վել են և մե­ծա­մա­սամբ այդ­պես են աշ­խա­տում, ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, որ­տեղ, կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված, հայ­տա­րար­ված է ար­տա­կարգ ռե­ժիմ։ Ար­ցա­խում բա­րե­բախ­տա­բար հա­մա­վա­րա­կը չի թա­փան­ցել, և կա­ռա­վա­րու­թյու­նը մի­ջոց­ներ է ձեռ­նար­կում դրա տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար:

Ար­դեն չոր­րորդ շա­բաթն է, ինչ հան­րա­պե­տու­թյու­նում փակ­ված են բո­լոր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը. կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ դրանք չեն գոր­ծի մինչև ապ­րի­լի 14-ը: Բայց բո­լորն էլ հաս­կա­նում են, որ այդ ո­րո­շու­մը վերջ­նա­կան չէ և կա­րող է դար­ձյալ եր­կա­րաձգ­վել, ինչ­պես ար­դեն մի քա­նի ան­գամ ար­վել է։ ՙԵ­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­ցել դա­դա­րեց­նել պա­րապ­մունք­նե­րը, ա­պա ու­սու­ցիչ­նե­րը այդ ըն­թաց­քում պետք է տնա­յին ա­ռա­ջադ­րանք­ներ հանձ­նա­րա­րեն, ի­րա­կա­նաց­նեն ճկուն աշ­խա­տանք­ներ, և ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան կա­յաց­վեն ո­րո­շում­ներ ար­տա­քին ըն­թա­ցիկ ստու­գում­նե­րի, միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րի մա­սով: Խն­դի­րը մեկն է` պահ­պա­նել ա­ռող­ջու­թյու­նը և թույլ չտալ Նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցումն ու տա­րա­ծու­մը Ար­ցա­խում, միա­ժա­մա­նակ՝ հասց­նել յու­րաց­նել ու­սում­նա­կան ծրա­գի­րը՚,- աս­ված է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նի` հան­րակր­թա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին հղած շր­ջա­բե­րա­կան­նե­րում: Դրա հետ մեկ­տեղ նա­խա­րա­րու­թյունն ա­ռա­ջար­կում է կազ­մա­կեր­պել առ­ցանց պա­րապ­մունք­ներ, որ­պես օգ­նու­թյուն մատ­նա­ցույց է ա­նում հե­ռա­վար հա­ղոր­դակ­ցու­թյան հար­թակ­նե­րը: Դպ­րոց­նե­րը փակ­ված են, բայց փակ չեն: Հեր­թա­պա­հու­թյուն է սահ­ման­ված, և տնօ­րի­նու­թյու­նը, ու­սու­ցիչ­նե­րը հեր­թով գա­լիս են:
Գոր­ծի բե­րու­մով մո­տի­կը Ստե­փա­նա­կեր­տի ֆիզ­մաթ դպ­րոցն է, և ո­րո­շե­ցի մտ­նել այն­տեղ: Դա­սա­րան­նե­րից մե­կից ձայ­ներ էին լս­վում. խո­սում էր ու­սու­ցի­չը, պա­տաս­խա­նում էին ա­շա­կերտ­նե­րը, մի խոս­քով` դաս էր: ՙՄի՞­թե այս­տեղ գաղտ­նի դաս են ա­նում՚,- մտա­ծե­ցի ու կա­մաց բա­ցե­ցի դու­ռը, ծիկ­րա­կե­ցի և հետևյալ պատ­կե­րին ա­կա­նա­տես ե­ղա. դա­տարկ դա­սա­րա­նում գրա­տախ­տա­կի մոտ կանգ­նած էր ու­սուց­չու­հին՝ կա­վի­ճը ձեռ­քին, դի­մա­ցի նս­տա­րա­նի վրա ա­թոռ էր դր­ված, վրան՝ գր­քեր։ Հար­մա­րեց­ված էր հե­ռա­խոս: Ու­սուց­չու­հին այդ­պես հար­մա­րու­թյուն էր ստեղ­ծել, որ­պես­զի գրա­տախ­տա­կը տե­սա­նե­լի լի­նի ա­շա­կերտ­նե­րին: Առ­ցանց դաս էր ըն­թա­նում: Ա­կա­մա­յից դար­ձա 7-րդ ՙա՚ դա­սա­րա­նում երկ­րա­չա­փու­թյան դա­սի դա­սալ­սող: Դա­սը զու­գա­հեռ ու­ղիղ­նե­րի հայ­տա­նիշ­նե­րի վե­րա­բե­րյալ էր: Դա­սա­րա­նի 28 ա­շա­կերտ­նե­րից այդ պա­հին ՙներ­կա՚ էին, այ­սինքն` ու­սուց­չու­հու հետ կա­պի էր դուրս ե­կել ա­վե­լի քան քսա­նը: Նրանք երևում էին հե­ռա­խո­սի էկ­րա­նին: Կա­րող էին բո­լո­րը միան­գա­մից երևալ,սա­կայն ու­սուց­չու­հին` Սու­սան­նա Ար­զու­մա­նյա­նը, ա­սաց, որ ում ա­նու­նը տա­լիս է, թող նա տե­սախ­ցի­կը միաց­նի, որ­պես­զի ձայ­նը ա­վե­լի մա­քուր հն­չի, բայց, հա­մե­նայն դեպս՝ բո­լո­րը տես­նում և լսում էին մի­մյանց: Ու­սուց­չու­հին ստու­գեց տնա­յին աշ­խա­տան­քը, հարց­րեց, թե ով չի կա­տա­րել: Պարզ­վեց, որ 219-րդ խն­դի­րը մի քա­նի հո­գի չեն հաս­կա­ցել: Լու­ծող­ներ էլ կա­յին: Կա­րե­նը սկ­սեց բա­ցատ­րել, և նրա բա­ցատ­րու­թյուն­նե­րը ու­սուց­չու­հին գրա­տախ­տա­կին գծագ­րի վրա հըն­թացս ցույց էր տա­լիս: Բո­լո­րը ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում էին: Ա­շա­կերտ­նե­րից եր­կու­սը միա­ցել էին Քերթ և Հա­րավ գյու­ղե­րից, եր­կու­սը` Երևա­նից (ֆիզ­մա­թը գի­շե­րօ­թիկ դպ­րոց է, և տար­բեր վայ­րե­րից են գա­լիս այս­տեղ սո­վո­րե­լու): Դա­սը լսե­լու էր ե­կել դպ­րո­ցի մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ­նե­րից Ար­թուր Ղա­զա­րյա­նը, ո­րը ե­կել էր գոր­ծըն­կե­րու­հու փոր­ձին ծա­նո­թա­նա­լու, քա­նի որ ի­րեն դեռ չի հա­ջող­վում հա­ղոր­դակց­ման այդ հար­թա­կին տի­րա­պե­տել: Այդ պա­հին զան­գեց դպ­րո­ցի տնօ­րեն Սու­սան­նա Ներ­սե­սյա­նը և Ար­զու­մա­նյա­նին ա­սաց, որ տա­նը ին­քը հենց նոր ա­վար­տեց 10-րդ դա­սա­րա­նում հան­րա­հաշ­վի առ­ցանց դա­սը: Ինչ­պես հաս­կա­ցա, նա էլ է փոր­ձար­կել ա­շա­կերտ­նե­րի հետ կա­պի դուրս գա­լու այդ նոր ձևը, և հա­ջող է ստաց­վել, ու գոհ է ար­դյուն­քից:

Մեզ հա­ջող­վեց առ­ցանց հար­ցում­ներ ա­նել ա­շա­կերտ­նե­րին, թե ինչ­պես են հար­մար­վել ուս­ման այս նոր ձևին և ինչ կար­ծի­քի են:
ՙԾրա­գի­րը լավ է: Ի­հար­կե, ի­րա­կան դա­սին չի փո­խա­րի­նի, բայց վատ չէ՚,- ա­սաց Հա­րութ Բու­դա­ղյա­նը: Ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին էլ ա­սաց, որ դա­սը սահ­մա­նա­փա­կող զանգ չկա, ինչ­քան որ ի­րենց պետք է, այն­քան են պա­րա­պում: Իսկ Գոռ Պո­ղո­սյա­նը հա­վե­լեց. ՙՄեզ հա­մար այդ­պես ա­վե­լի լավ է, մեր սի­րե­լի ու­սուց­չու­հու հետ ա­վե­լի շատ ենք ժա­մա­նակ անց­կաց­նում՚: Ե­րե­խա­նե­րը ցան­կու­թյուն հայտ­նե­ցին, որ այդ­պի­սի դա­սեր անց­կաց­վեն բո­լոր ա­ռար­կա­նե­րից:
ՙՈւ­րեմն, դեռ ո՞չ բո­լոր ու­սու­ցիչ­ներն են կա­րո­ղա­նում առ­ցանց դաս կազ­մա­կեր­պել՚,- հարց­րինք Ս. Ար­զու­մա­նյա­նին, ո­րը, լի­նե­լով նաև ու­սում­նա­կան գծով դպ­րո­ցի փոխտ­նօ­րե­նը, ի պաշ­տո­նե պար­տա­վոր է վե­րահս­կել ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը: Նա ա­սաց, որ պա­րապ­մունք­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին ո­րոշ­ման հենց հա­ջորդ օ­րը ին­քը դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րին տե­ղյակ է պա­հել հե­ռա­վար կր­թու­թյան տար­բե­րակ­նե­րի մա­սին: Դրան­ցից են` ZOOM-ը, ՙՔան՚ ա­կա­դե­միան, մե­սեն­ջե­րը և այլն, ու խոր­հուրդ է տվել ի­րենց հե­ռա­խոս­նե­րում ներ­բեռ­նել: Ին­քը և ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ ծրագ­րով դպ­րո­ցում աշ­խա­տող մա­թե­մա­տի­կա­յի ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ Ար­տա­վազդ Բո­յա­ջյա­նը դպ­րո­ցը փակ­վե­լուց հե­տո ան­մի­ջա­պես ան­ցել են ZOOM հե­ռա­վար կր­թու­թյան տար­բե­րա­կին, որն ա­մե­նաար­դյու­նա­վետն է: Ա­ռայժմ ու­սու­ցիչ­նե­րի մեծ մա­սը մե­սեն­ջե­րով է աշ­խա­տում: Այդ ծրագ­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը քիչ են, քա­նի որ սահ­մա­նա­փակ թվով ե­րե­խա­ներ են մտ­նում կա­պի մեջ, ա­ռա­վե­լա­գույ­նը 8 հո­գի` ու­սուց­չի հետ միա­սին: Ա­սենք, ե­թե դա­սա­րա­նում կա 28 ա­շա­կերտ, նրանք բա­ժան­վում են 4 խմ­բի, և ա­մեն խմ­բի հետ ու­սու­ցի­չը պետք է նույն բա­նը կրկ­նի չորս ան­գամ: ՙԴրա հա­մար բո­լո­րին խոր­հուրդ եմ տվել ZOOM-ը: Ու­սու­ցիչ­նե­րը, ով­քեր ու­նեն հե­ռա­խո­սա­յին կամ հա­մա­կարգ­չա­յին այդ հա­վել­վա­ծը, կա­րող են ներ­բեռ­նել աշ­խա­տել: Ար­դեն փոր­ձում են: Ինձ հա­մար էլ է ա­ռա­ջի­նը դժ­վար ե­ղել, բայց հի­մա հեշտ է: Հա­մա­րյա նույնն է, ինչ­պես դա­սա­րա­նում: Ցան­կա­ցած ա­շա­կեր­տի տնա­յի­նը կա­րող ենք օն­լայն ստու­գել: Օ­րի­նակ, ա­սում եմ` Հա­րո՜ւթ, տնա­յին աշ­խա­տանքդ ցույց տուր։ Միաց­նում է վի­դեոն, թեր­թում է տետ­րը, ես տես­նում եմ և ստու­գում՚:
Ս. Ար­զու­մա­նյանն ա­սաց, որ ա­ռա­ջին ան­գամ է դպ­րո­ցում ին­քը առ­ցանց դաս անց­կաց­նում: Այդ օ­րը պա­տա­հա­կա­նու­թյուն էր, ին­քը հեր­թա­պահ էր: Սո­վո­րա­բար տանն է անց­կաց­նում, որ­տեղ կապն ա­վե­լի ու­ժեղ է: Բայց միևնույն է, կա­պից գոհ չէ: ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ ա­ռա­ջար­կած ա­մե­նա­լավ փա­թեթն եմ վերց­րել, ա­մե­նա­թան­կը, բայց չի գո­հաց­նում: Նրանք, ով­քեր օգտ­վում են Վի­վա­սել, Յու­քոմ կամ Բի­լայն կա­պից, և՜ ա­վե­լի քիչ են վճա­րում, և՜ ա­վե­լի լավ կապ օգ­տա­գոր­ծում: Կոնկ­րետ իմ ըն­տա­նի­քում կան այդ ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վող­ներ, տես­նում եմ, թե որ­քան ա­վե­լի հա­ջող են՚:

Նույն օ­րը ներ­կա ե­ղա դպ­րո­ցի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի, կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով փոխտ­նօ­րեն Սու­սան­նա Մկրտ­չյա­նի` 9-րդ դա­սա­րա­նում անց­կաց­րած առ­ցանց դա­սին: Նա պատ­մեց, որ սկզ­բում անց­կաց­նում էր մե­սեն­ջե­րով, բայց ար­դեն ան­ցել է ZOOM-ին, և ա­վե­լի հա­ջող է: Դա­սա­րա­նի բո­լոր 27 ա­շա­կերտ­նե­րը ՙներ­կա՚ էին դա­սին և բո­լորն էլ մաս­նակ­ցում էին: Ամ­րապն­դե­ցին թե­ման, կա­տա­րե­ցին վար­ժու­թյուն­ներ: Քա­նի որ ու­սուց­չու­հին նոր էր ան­ցել այս ծրագ­րին, եր­բեմն խա­փա­նում էր ու­նե­նում. կամ ձայնն էր կոր­չում, կամ նկա­րը, և այս դեպ­քում ա­շա­կերտ­ներն էին օգ­նու­թյան հաս­նում:
Այն հար­ցին, թե ե­րե­խա­նե­րը պար­տադր­վա՞ծ են դաս ա­նում, դպ­րո­ցում գտն­վող բո­լոր ու­սու­ցիչ­ներն էլ հաս­տա­տե­ցին, որ հի­մա կար­ծես ա­վե­լի գի­տա­կից են դար­ձել, հաս­կա­նում են պա­հի լր­ջու­թյու­նը, ու­զում են մի­մյանց օգ­նած լի­նել:
ՙԱյս ձևով դասն ու­նի իր և՜ դրա­կան, և՜ բա­ցա­սա­կան կող­մե­րը: Դրա­կանն այն է, որ մենք տանն ենք, մեզ հա­մար ա­վե­լի հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րում, իսկ բա­ցա­սա­կա­նը` որ կեն­դա­նի շփում չու­նենք մեր ըն­կեր­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի հետ՚,- ա­սաց Աստ­ղիկ Մկրտ­չյա­նը:
Նրա դա­սըն­կեր Ռո­մա Ղու­կա­սյա­նը որ­պես ա­ռա­վե­լու­թյուն նշեց, որ կա­րող են դա­սը ձայ­նագ­րել և պա­հել և ե­թե չեն հաս­կա­ցել կամ ու­շա­դիր չեն ե­ղել, նո­րից անդ­րա­դառ­նալ: Հետևո՞ւմ են Հ1-ով ցու­ցադր­վող հան­րա­յին կամ տար­բեր կայ­քե­րով ա­ռա­ջարկ­վող դա­սե­րին: Ա­շա­կերտ­նե­րը պա­տաս­խա­նե­ցին, որ տե­ղյակ են, հետևում են, բայց գե­րա­պատ­վու­թյու­նը տա­լիս են ի­րենց ու­սու­ցիչ­նե­րին:
Խոսք ե­ղավ նաև ծնող­նե­րի մա­սին: Սու­սան­նա Մկրտ­չյանն ա­սաց, որ հե­տաքր­քր­վել է, թե ա­շա­կետ­նե­րի ըն­տա­նիք­նե­րում քա­նի հո­գի են լսում իր դա­սը։ Պարզ­վել է, որ միայն 4 հո­գի է ա­ռան­ձին սե­նյա­կում հա­ղոր­դակց­վում իր հետ, մնա­ցած­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը հետևում են դա­սի ըն­թաց­քին:
ՙԱռ­ցանց դա­սի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ ծնող­նե­րը տես­նում են ի­րենց ե­րե­խա­նե­րի պատ­րաստ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը, կա­րո­ղա­նում են հա­մե­մա­տել մյուս ա­շա­կերտ­նե­րի հետ և հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ի­րա­պես գնա­հա­տել ի­րենց ե­րե­խա­նե­րի մա­կար­դա­կը՚,- ա­սաց Սու­սան­նա Ար­զու­մա­նյա­նը:
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեկ ան­գամ ևս փաս­տում է, որ ինչ­քան էլ լավ հա­մա­կար­գեր ստեղծ­վեն, ար­դյունք չեն տա, ե­թե տե­ղե­րում չաշ­խա­տեն ու­սու­ցիչ­նե­րը: Այ­սօր նրանք աշ­խա­տում են գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ: Ի­հար­կե, ա­ռայժմ ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում հար­մա­րեց­նել ի­րենց աշ­խա­տան­քը նոր պայ­ման­նե­րին, բայց վաղ թե ուշ գա­լու են դրան: Հա­սա­րա­կու­թյու­նը նո­րից է հա­մոզ­վում, որ կր­թա­կան հա­մա­կար­գում գլ­խա­վոր դեմ­քը ու­սու­ցիչն է:
Պար­զո­րոշ գծագր­վում են նաև խն­դիր­նե­րը` կա­պի, ու­սու­ցիչ­նե­րի և ա­շա­կերտ­նե­րի հա­մա­կար­գիչ­նե­րով, լա­վո­րակ հե­ռա­խոս­նե­րով ա­պա­հով­վա­ծու­թյան և այլն: Ա­սում են` կա­րի­քը մար­դուն հնա­րա­գետ է դարձ­նում: Ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րը նաև նոր հնա­րա­վո­րու­թյուն են յու­րա­քան­չյու­րի հա­մար` բա­ցա­հայ­տե­լու իր նե­րու­ժը: Սա էլ յու­րա­տե­սակ պա­տե­րազմ է, ո­րի դեմ պետք է պայ­քա­րենք: Փոք­րիկ վի­րու­սը մար­տահ­րա­վեր է նե­տել մեծ աշ­խար­հին և փոր­ձար­կում է բո­լո­րին: