[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱՌԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՇԱՆ Է՚

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Մի օր չին փի­լի­սո­փա Չժուան Ցզիի մտ­քով ան­ցավ, թե գու­ցե ին­քը բնավ էլ Չժուան Ցզին չէ, այլ թի­թեռ, ո­րը ե­րազ է տես­նում, թե չին փի­լի­սո­փա Չժուան Ցզին է...

Ան­սահ­մա­նու­թյու­նից ծն­ված և ան­սահ­մա­նու­թյա­նը ձգ­տող սահ­մա­նում, որն, ան­շուշտ, հե­ղի­նա­կել է բա­նաս­տեղծ-փի­լի­սո­փան, քան­զի ան­սահ­մա­նու­թյու­նը`հանց բա­նաս­տեղծ, ճա­նա­չել ցան­կա­ցող­նե­րի շար­քում էր:
Մար­դու ինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան ան­կանգ կան­գա­ռի իր հե­տա­գի­ծը կյան­քի մի հատ­վա­ծում հե­ռու հե­ռա­վոր աստ­ղի ցո­լան­քով աչ­քին երևա­ցել է, դա մար­դուն տր­ված չէր տես­նել, թի­թե­ռի շնորհն էր, իսկ թի­թե­ռաթ­ռիչքն էլ մար­դու կյանքն է ան­հու­նու­թյան մեջ: Եվ մար­դու ինք­նա­հաս­տա­տու­մը, իր գո­յի ա­պա­ցույ­ցը, տիե­զեր­քին ձեռ­նոց նե­տե­լը, ան­հու­նու­թյան մեջ տեղ ու­նե­նա­լու մի­ջո­ցը նրա ա­րա­րումն է: Սա է ար­վես­տի հա­վեր­ժա­կան շար­ժի­չը, և պոետ­նե­րի ա­ռու­մով, որ­պես շա­րու­նա­կու­թյուն` բա­նաս­տեղ­ծու­թյամբ տիե­զերքն իր մեջ առ­նե­լու ու­ժով, ո­րը տվել է ա­րա­րու­մը: Բա­նաս­տեղ­ծու­թյունն աստ­վա­ծա­յին զո­րու­թյամբ է, քան­զի, ինչ­պես պոետն է ա­սում` բա­ռա­կամր­ջով սերն­դե­սե­րունդ հա­ղոր­դակց­վե­լու, մի­մյանց շա­րու­նա­կե­լու հույսն ան­մեռ է, քան­զի ՙԲա­ռը ժա­մա­նա­կի նշան է՚, ու դրա­նից է, որ ՙԱ­մեն թռչ­նի հա­մար եր­կին­քը նոր է, նա չի կրկ­նում ի­րեն ու­րիշ թռիչք­նե­րում՚: Եվ ՙԻս­կա­կան պոե­տի հա­մար բո­լոր ժա­մա­նակ­ներն էք­ստ­րե­մալ են՚, ու ՙԳրի­չը դառ­նում է կա­մուրջ, ո­րը զեն­քի ոչ մի տե­սակ չի կա­րող պայ­թեց­նել՚:
Ցավն է ապ­րեց­նո­ղը, և բա­նաս­տեղ­ծը կր­կին ա­կան­ջա­լուր է այս խոր­հր­դին. ՙՄաս­րու­տի թում­բի վրա հով­հա­րող ծա­ռը խոր­հուրդ ու­նի. ՙՈւ­զում ես եր­կա­րա­կյա՞ց լի­նել, բնակ­վիր ցա­վի մեջ, ցա­վից եր­կար ոչ ոք չի ապ­րում՚:
Ա­ռաջ­վա պես ինք­նա­մար­տը շա­րու­նակ­վում է. ՙ Ես իմ այ­լընտ­րանքն եմ, իմ ընդ­դի­մու­թյու­նը՚, իսկ ա­հագ­նա­ցող մու­թը կրկ­նա­պատ­կում է ձայ­նի ա­րա­գու­թյու­նը. ՙՁայ­նը լույս է ինք­նին, ե­թե ան­գամ չի աս­վում...բա­ռը՚, ու­րեմն` այ­գա­բացն ան­խու­սափ է...
Նրա խոս­քը հենց բա­նաս­տեղ­ծու­թյան կա­տա­րե­լու­թյա­նը ձգ­տո­ղի կամ բա­նաս­տեղ­ծու­թյամբ կա­տա­րե­լու­թյամբ ձգ­տո­ղի ներ­քին խռով­քի, ի­րեն հա­վա­տա­լու, ինք­նա­հա­վա­տի ե­րեր­ման, ինքն իր հետ մղած մե­նա­մար­տի պոե­տա­կան հաշ­տա­րարն է, ո­րը նաև ինք­նա­խոս­տո­վա­նանքն է մար­դու` հո­ղե­ղեն, հո­ղա­ծին էու­թյան տիե­զե­րա­կան երևա­կում­նե­րի: Ինչ­պես է, որ հո­ղի ծան­րու­թյու­նը չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել կա­վա­շեն մար­դը, բայց նրա միտքն ու հո­գին լու­սե­ղեն ճամ­փա­նե­րով են ե­լու­մուտ ա­նում: Ի՞նչ խոր­հուրդ ու­նի սա, որն այն­պես շո­շա­փե­լի, նյու­թե­ղեն ար­տա­հայ­տու­թյուն ու­նի որ­պես բա­նաս­տեղ­ծու­թյուն, որ երկ­րապ­տույ­տը ան­խա­թա՞ր մնա, որ մարդն ան­հա­սին, ի­րա­կան -ա­նի­րա­կա­նին ձգ­տել-հաս­նե­լու մտ­քից դա­դար չու­նե­նա՞, թե այ­լա­պես ան­բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ան­կշ­ռե­լիու­թյուն կդառ­նար, ա­սել է թե` կոր­ծա­նում` եր­կիր ու տիե­զերք պա­հող ե­րազ­նե­րի:

Թի­կունքս սա­րեր են, լեռ­ներ են, ձո­րեր,
ան­հոգ
խա­ղա­ցող ե­րե­խա­ներ են, և
սա­կայն չեմ կա­րող դեմքս ետ շր­ջել, քան­զի
դի­պու­կա­հար­նե­րի նշա­նի տակ է եր­կիրս,
ուր փոր­ձում եմ գրել բա­նաս­տեղ­ծու­թյուն,
քան­զի
ան­բա­նաս­տեղ­ծու­թյուն եր­կի­րը եր­բեք
չի կա­րող դառ­նալ հայ­րե­նիք,
ա­ռա­վել ևս` նրա
զին­վոր­նե­րը հար­ձակ­վե­լու ոտ­նա­հող
չեն ու­նե­նա...

Վար­դան Հա­կո­բյա­նի ՙՋրի հի­շո­ղու­թյու­նը՚ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն է այս մտ­քե­րը արթ­նաց­րել, նրա­նում տեղ գտած շար­քե­րը ի­րենց ա­սե­լի­քով յու­րա­տե­սակ հան­րա­գու­մար են հա­մա­հայ­կա­կան ճա­նա­չում ու­նե­ցող պոե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­ցած ճա­նա­պար­հի:
Երբ մար­դու ի­րեն զգաց­նել տվող ար­մա­տը երկ­րի ա­ռանց­քի ծան­րու­թյունն է կրում, ա­պա անհ­նար է սե­փա­կան պատ­կե­րը չտես­նել ա­մե­նուր, ծա­ռին, քա­րին, ծաղ­կին, հավ­քին միա­հյուս, դրանք էլ մար­դուն հա­վա­սար կրում են երկ­րի ծան­րու­թյու­նը` ան­վերջ հու­շե­լով նրան` չդա­վել ի­րեն, ա­սել է թե` բնու­թյա­նը: Եվ ան­վերջ կրկն­վող այս երևույ­թը իր ա­մեն մի շր­ջա­փու­լում մնում է անկ­րկ­նե­լի, քան­զի կրկ­նու­թյու­նը պար­տու­թյուն, նա­հանջ է, ջրի հի­շո­ղու­թյու­նը վկա, ո­րի տա­րերքն իս­կա­պես աշ­խար­հա­կոր­ծան է, իսկ մա­կըն­թա­ցու­թյու­նը գա­լիս է կր­կին ապ­րեց­նե­լու ա­մեն շն­չա­վո­րի: Ու անհ­նար է այս ա­մե­նի հա­ռա­չան­քով, սար­սու­ռով և ու­րա­խու­թյամբ, ա­ռեղծ­վա­ծով, խոր­հուր­դով չըն­կա­լել ու չար­տա­ծել քեզ շր­ջա­պա­տող մեծ ու փոքր խն­դիր­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը միայն ա­ռա­ջին հա­յաց­քից են երևում բա­նաս­տեղ­ծա­կան տի­րույ­թից ան­դին: Ինք­նաք­րք­րու­մը հան­գեց­նում է յու­րա­տե­սակ մե­տա­մոր­ֆո­զի, ու թեև թվում է հե­ռա­ցում սե­փա­կան ես-ից, սա­կայն դրա­նով իսկ դառ­նում է հաս­տա­տուն հիմք, ին­չի վրա կա­րող ես կա­ռու­ցել քո տուն-բա­նաս­տեղ­ծու­թյու­նը` իբրև քո երկ­րի փոք­րիկ մո­դել, ո­րը իր զար­մա­նա­լի տա­րո­ղու­նա­կու­թյամբ տեղ է տա­լու և՜ ար­ժեք­նե­րին, և՜ ան­մա­քու­րին: Բա­նաս­տեղ­ծը այլ ելք չու­նի, քան, իբրև իր ստեղ­ծած աշ­խար­հի տեր, տի­րոջ տո­կու­նու­թյամբ անց­նե­լու նույ­նա­դեմ դրախտն ու դժոխ­քը: Միայն այս­պես կա­րող է հաս­նել հա­ջորդ տո­ղին, հա­ջորդ բա­նաս­տեղ­ծու­թյա­նը, ա­սել է թե` իր սի­րուց, ցա­վից, տա­ռա­պան­քից, ե­րա­զան­քից հյուս­ված երկ­րի բաց­վող ար­շա­լույ­սին, քան­զի պոե­տը սոսկ ա­դա­մոր­դու կար­ճա­ռոտ կյան­քով չէ կապ­ված իր հայ­րե­նի­քին, այլ իր բա­նաս­տեղ­ծու­թյան ա­մեն բա­ռի շն­չով. չէ՞ որ գերհ­զոր ՙԲա­ռը կի­սում է արևին հաս­նե­լու ծաղ­կի ցան­կու­թյու­նը՚, ՙԲա­ռը միա­նում է ա­վեր­ված տան վեր­հառ­նե­լու կամ­քին՚, ՙԲա­ռը աչք է բող­բո­ջի՚, ՙՏիե­զեր­քը բառ-ծա­ղիկ է՚, ՙՓր­կա­նա­վը կր­կին բառն է, ա­մուր բռ­նե­ցեք ձգա­փո­կե­րից և բա­ցեք բո­լոր ա­ռա­գաստ­նե­րը՚:

;