comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՌՈՂՋ ՀՈԳԻՆ` ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋ ՀՈԳԻՆ` ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ

ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվեցին Դպրոցականների չորրորդ սպարտակիադայի արդյունքները: Սպարտակիադայի ծրագրով ուսումնական  տարվա ընթացքում  մրցումներ են անցկացվել  մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, թեթև աթլետիկա մարզաձևերից: Ընդհանուր արդյունքներով առաջին տեղը գրավել է  Ստեփանակերտի թիմը, երկրորդ` Մարտունու, երրորդ` Ասկերանի թիմը: 
Նախարարի հրամանով Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը պարգևատրվել է պատվոգրով և փոխանցիկ գավաթով (երկրորդ անգամ), Մարտունու և Ասկերանի շրջվարչակազմերի աշխատակազմերի կրթության բաժիններն արժանացել են պատվոգրի և գավաթի: 
Խրախուսվել են նաև առանձին մասնագետներ. արտադպրոցական աշխատանքները պահանջվող մակարդակով կազմակերպելու և սպորտային մրցումներում լավագույն թիմ ներկայացնելու համար պատվոգրով և նվերով պարգևատրվել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի մասնագետ Նիկոլայ Պետրոսյանը, մարզական մրցումներում պարբերաբար ցուցաբերած լավագույն արդյունքների համար` Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ի դեպ, վերջինս անցած ուսումնականում արժանացել է ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ կոչման: Աշակերտներին մարզական մրցումներին նախապատրաստելու և դպրոցական թիմի ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է  Ստեփանակերտի հ. 1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հովհաննես Բեգլարյանը, իսկ Խնձրիստանի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սամվել Բեգլարյանը պարգևատրվել է  ուսումնանյութական նվազագույն պայմաններում վոլեյբոլի ակտիվ թիմ պատրաստելու համար: 
Շնորհավորելով պարգևատրվածներին` ֆիզկուլտուրայի գծով նախարարության գլխավոր մասնագետ Արթուր Աթանեսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա,  որ մրցանակային առաջին տեղ գրաված Ստեփանակերտի թիմն ընդամենը մեկ միավորի առավելությամբ է դարձել առաջատար,  և մատնանշել շրջանային թիմերի լավ  պատրաստված լինելն ու դրանում վերոնշյալ մասնագետների ներդրումը։
ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը  պարգևատրում կատարելով` շնորհակալություն է հայտնել նրանց` բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար: Այն, որ առաջին  տեղ գրաված թիմն ընդամենը մեկ միավորով է առաջ անցել` ընդ որում, մրցանակակիրները վաստակել են շեմային բարձր միավորներ, նշանակում է՝ եղել է բարձր և առողջ մրցակցություն և ամենից կարևորը` առկա է մեծ աշխատանք. գնահատելով կատարածը՝ ասաց նախարարը, շեշտելով որ մատաղ սերնդի ֆիզիկական դատիարակությունը պետք  է բարձր մակարդակի վրա լինի, պետք է առողջ մարմին ձևավորվի: Եթե դա լինի, մարդու հոգևոր աշխարհը, ընդհանուր աշխարհայացքն էլ ճիշտ կձևավորվի: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ