[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՎ ԴՈՒ ԿԱՂՈԹԵՍ ԽՈՐՈՒՆԿ ԼՌՈՒԹՅԱՄԲ...՚

Նվարդ Ա­ԼԵՔՍԱՆՅԱՆ

 ՙԳեղarm՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը լույս է ըն­ծա­յել Վառ­լամ Շա­լա­մո­վի ՙԿո­լի­մյան պատմ­վածք­ներ՚ գիր­քը։ Հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը թարգ­մա­նա­բար ա­ռա­ջին ան­գամ են ներ­կա­յաց­վում հայ ըն­թեր­ցո­ղին։ Տե­ղե­կաց­նենք, որ հրա­տա­րա­կու­թյունն ի­րա­կա­նաց­վել է Մի­խա­յիլ Պրո­խո­րո­վի հիմ­նադ­րա­մի՝ ռուս գրա­կա­նու­թյան թարգ­մա­նու­թյանն ա­ջակ­ցող TRANSCRYPT ծրագ­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ինք­նա­կեն­սագ­րա­կան փաս­տերն են հիմք հան­դի­սա­ցել ռուս ան­վա­նի գրող Վառ­լամ Շա­լա­մո­վի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար։

ՙԻնձ հա­ջող­վեց գտ­նել կյան­քի այն ձևը, ո­րը պարզ է, և այդ պար­զու­թյու­նը հղկ­ված է ռուս մտա­վո­րա­կա­նու­թյան սե­րունդ­նե­րի փոր­ձով։ Ռուս մտա­վո­րա­կա­նու­թյունն ա­ռանց բան­տի, ա­ռանց բան­տա­յին փոր­ձի՝ լիար­ժեք ռուս մտա­վո­րա­կա­նու­թյուն չէ՚,- գրել է նա։ Եվ իր ներ­կա­յաց­րած Կո­լի­մյան պա­տում­նե­րը հա­վաս­տիո­րեն ու հո­գե­բա­նա­կան խտա­ցում­նե­րով պատ­կե­րում են խոր­հր­դա­յին շր­ջա­նի գու­լա­գյան ի­րա­կա­նու­թյու­նը՝ դժո­խա­յին ու մարդ­կա­յին տո­կու­նու­թյան ցն­ցող երևույթ­նե­րի գե­ղար­վես­տա­կան վառ ար­տա­ցոլ­մամբ։
1907 թվա­կա­նի հու­նի­սի 18¬ին, Վո­լոգ­դա քա­ղա­քում, քա­հա­նա Տի­խոն Շա­լա­մո­վի ըն­տա­նի­քում է ծն­վել։ Կյան­քը տար­բեր ու­ղի­նե­րով է տա­րել պա­տա­նի Վառ­լա­մին։ Ա­վար­տե­լով Վո­լոգ­դա­յի Ա­լեք­սանդր Օր­հն­վա­ծի ան­վան գիմ­նա­զիա­յի միաս­նա­կան աշ­խա­տան­քա­յին դպ­րո­ցը՝ ըն­դուն­վում է Մոս­կվ­սա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի սո­վե­տա­կան ի­րա­վուն­քի ֆա­կուլ­տե­տը։ 1927 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 7¬ին մաս­նակ­ցում է հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան 10-ա­մյա­կին նվիր­ված ընդ­դի­մու­թյան ցույ­ցին, և, շատ չան­ցած, ձեր­բա­կալ­վում։ Որ­պես սո­ցիա­լա­պես վտան­գա­վոր տարր՝ դա­տա­պարտ­վում է ե­րեք տար­վա ա­զա­տազ­րկ­ման։ 1931 թվա­կա­նին ա­զատ է ար­ձակ­վում ուղ­ղիչ-աշ­խա­տան­քա­յին ճամ­բա­րից, վե­րա­կան­գն­վում ի­րա­վունք­նե­րի մեջ։ Մոսկ­վա­յում աշ­խա­տում է արհ­միու­թե­նա­կան ամ­սագ­րե­րում։ 1937 թվա­կա­նի հուն­վա­րի 13¬ին կր­կին ձեր­բա­կալ­վում է հա­կա­հե­ղա­փո­խա­կան տրոց­կիս­տա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար և այս ան­գամ դա­տա­պարտ­վում հինգ տար­վա ա­զա­տազ­րկ­ման։ Նրա ճամ­բա­րա­յին կյան­քը չի ա­վարտ­վում այս ա­մե­նով, 1943 թվա­կա­նին ձեր­բա­կալ­վում է հա­կա­սո­վե­տա­կան մտ­քեր ար­տա­հայ­տե­լու և ռուս մեծ գրող Բու­նի­նի հաս­ցեին գո­վա­սան­քի հա­մար։ Պա­տի­ժը տա­սը տա­րի էր, ո­րը պա­տու­հաս­վում է որ­պես մի նոր չար­չա­րա­նած ճամ­փա։ Ա­զա­տազ­րկ­ման ժամ­կե­տի ա­վար­տը 1951 թվա­կա­նին էր։ Մոսկ­վա­յում աշ­խա­տակ­ցում է գրա­կան տար­բեր հան­դես­նե­րի, հրա­տա­րա­կում բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ա­ռա­ջին գր­քույ­կը և սկ­սում աշ­խա­տան­քը ՙԿո­լի­մյան պատմ­վածք­նե­րի՚ և ՙՀան­ցա­գործ աշ­խար­հի ակ­նարկ­նե­րի՚ վրա։ Վառ­լամ Շա­լա­մո­վի գրա­կան գոր­ծու­նեու­թյու­նը երևան է հա­նել մի շարք ժո­ղո­վա­ծու­ներ, նրա շատ գոր­ծեր ան­ցյալ դա­րի 70¬ա­կան թվա­կան­նե­րին տպագր­վել են նաև Արևմուտ­քում։ Մա­հա­ցել է 1982 թվա­կա­նին։
Ռուս ան­վա­նի ար­վես­տա­գետ Վիկ­տոր Նեկ­րա­սո­վը Շա­լա­մո­վի Կո­լի­մյան պատմ­վածք­նե­րի մա­սին ա­հա թե ինչ է ա­սել. ՙ Պա­տե­րազ­մից ու դժոխ­քից ա­վե­լի սար­սա­փե­լի մի բան։ Դժոխ­քը դա ար­դա­րու­թյան հաղ­թա­նակն է։ Կո­լի­ման՝ կա­տա­րյալ չա­րի­քի հաղ­թա­նակն է։ 20¬րդ դա­րում, քո հա­րա­զատ երկ­րում։ Չմո­ռա­նաս այդ մա­սին։ Եր­բեք։ Շա­լա­մո­վը, ի­հար­կե, մեծ գրող է։ Ան­գամ՝ ոչ միայն ռու­սա­կան, այլև հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան հս­կա­նե­րի մեջ:

ՙՄեծ՚ նրա հա­մար, որ պատ­մե­լով մի կյան­քի մա­սին, ո­րը չի­մա­ցող­ներն ան­գամ սար­սա­փե­լի ե­րա­զի մեջ այն չեն տե­սել, նա ոչ մի տեղ ըն­թաց­քը չի ա­րա­գաց­նում, չի թանձ­րաց­նում գույ­նե­րը, չի բա­րո­յա­խո­սում, իր հե­ղի­նա­կա­յին եզ­րա­կա­ցու­թյու­նը չի տա­լիս։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հս­կա­յա­կան խճան­կար է, կյան­քը վերս­տեղ­ծող, միայն այն տար­բե­րու­թյամբ, որ խճան­կա­րի ա­մեն մի քարն ինք­նին ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է։ Ուղ­ղիչ աշ­խա­տան­քա­յին կոչ­ված մահ­վան ճամ­բա­րի մա­սին, որ­տեղ նա անց է կաց­րել կյան­քի գրե­թե կե­սը և այն մա­սին, թե ինչ հմ­տու­թյամբ, տա­ղան­դով, ոչ մի տեղ ար­վես­տով թույ­լատր­ված սահ­ման չխախ­տե­լով են գր­ված այս պատմ­վածք­նե­րը։ Շա­լա­մո­վին պետք է նո­րից կար­դալ։ Այդ նա է հու­շար­ձան կեր­տել մի­լիո­նա­վոր ան­մեղ մարդ­կանց ան­հայտ գե­րեզ­մա­նին՚,-գրել է Վիկ­տոր Նեկ­րա­սո­վը։

Ես պահ­պա­նում եմ, ոնց այր­ված կտավ,
Նկա­րա­գիրս, փայլս ար­տա­քին,
Ապ­րում մարդ­կանց մեջ՝ խիղճս չեմ պղ­ծում,
Եվ պահ­պա­նում եմ ու­ղեղս հս­տակ։
Այն՝ ինչ թվում էր այն­քան հո­յա­կապ,
Վա­ղուց թել առ թել կրակն է այ­րել...

Ինքն ի­րեն այս­պի­սի պոե­տիկ գնա­հա­տա­կան է տվել Վառ­լամ Շա­լա­մո­վը ։
Տա­րա­բախ­տու­թյան վի­հե­րը ,ո­րոնք տաս­նյակ տա­րի­ներ փոր­ձում էին կուլ տալ ի­րեն՝ մի­լիոն­նե­րի շար­քում, ան­կա­րող ե­ղան, ու ար­դյուն­քում ստեղ­ծե­ցին ի­րա­կան ու դա­ժան գրա­կա­նու­թյուն, ուր մար­դու ո­գու ու­ժի ու դի­վա­յին կեր­պա­փո­խու­թյան պայ­քարն է՝ հա­նուն կյան­քի։
ՙՍե­րա­ֆիմ՚պատմ­ված­քում կար­դում ենք. ՙԵս գի­տեմ, որ այս­տեղ ա­մեն մարդ ու­նի իր ա­մե­նա­վեր­ջի­նը, ա­մե­նա­կարևո­րը, այն, ինչ օգ­նել է ապ­րել, կառ­չել կյան­քից, որն այն­քան հա­մառ ու հետևո­ղա­կան խլում էին մեզ­նից։ Ե­թե Զա­մյա­տի­նի հա­մար այդ վեր­ջի­նը Հով­հան Ոս­կե­բե­րա­նի պա­տա­րագն էր, ա­պա իմ վեր­ջին փր­կի­չը բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն էին, ո­րոնք զար­մա­նա­լիո­րեն հիշ­վում են այս­տեղ, ուր մնա­ցած ա­նեն ինչ մո­ռաց­ված էր, դեն նետ­ված, վտար­ված հի­շո­ղու­թյու­նից։ Միակ բա­նը, որ դեռ չէր ճզմ­վել հոգ­նա­ծու­թյան, սառ­նա­մա­նի­քի, քաղ­ցի և ան­վեր­ջա­նա­լի ստո­րա­ցում­նե­րի տակ՚։
Սա մահ­վան ճամ­բար­նե­րում իր կյան­քի տաս­նյակ տա­րի­ներն անց­կաց­րած մար­դու ապ­րե­լու բա­նաձևն էր, ո­րը նրան թե­լադ­րեց ա­զա­տու­թյունն ապ­րել կրկ­նա­կի, ա­սել է թե՝ այն լց­նել բա­նաս­տեղ­ծու­թյամբ, ար­ձա­կով։
Մի սարս­ռազ­դու ի­րա­կա­նու­թյան մեջ, ուր գրո­ղի բնո­րոշ­մամբ ՙ... ա­ռաջ թա­ղում են հո­գին, հե­տո մար­մի­նը փա­կի տակ դնում՚, բյուր ան­գամ մե­ռած ու հա­րու­թյուն ա­ռած Հույ­սը խոր­հր­դա­յին երկ­րի մահ­վան ճամ­բար­նե­րից վե­րա­դար­ձած յու­րա­քան­չյու­րի հա­մար կե­նա­րար ա­կունք էր։ ՙԱնձրևը՚ պատմ­ված­քի այս հատ­վածն աս­վա­ծի վկա­յու­թյունն է։ ՙՍո­ված ու չա­րա­ցած՝ ես գի­տեի, որ աշ­խար­հում ոչ ոք ինձ չի ստի­պի ինք­նաս­պան լի­նել։ Հենց այդ ժա­մա­նակ ես սկ­սե­ցի հաս­կա­նալ ի­մաս­տը կյան­քի հզոր բնազ­դի՝ այն հատ­կու­թյան, ո­րով վե­րին աս­տի­ճա­նի օժտ­ված է մար­դը։ Ես տես­նում էի՝ ինչ­պես են ու­ժաս­պառ լի­նում և սատ­կում մեր ձիե­րը, ես չեմ կա­րող այլ կերպ ար­տա­հայտ­վել։ Ձիե­րը մարդ­կան­ցից ոչն­չով չէին տար­բեր­վում։ Սատ­կում էին հյու­սի­սից, ու­ժա­հատ աշ­խա­տան­քից, վատ սն­վե­լուց, ծե­ծից, և չնա­յած այս ա­մե­նը դրանց տր­ված էր ա­վե­լի քիչ չա­փով, քան մարդ­կանց, դրանք մա­հա­նում էին մարդ­կան­ցից շուտ։ Եվ ես հաս­կա­ցա ա­մե­նագլ­խա­վո­րը՝ որ մար­դը մարդ է դար­ձել ոչ նրա հա­մար, որ զար­մա­նա­լի մեծ բթա­մատ ու­նի յու­րա­քան­չյուր ձեռ­քին։ Այլ նրա հա­մար, որ բո­լոր կեն­դա­նի­նե­րից ֆի­զի­կա­պես ա­մուր է, ա­վե­լի դի­մաց­կուն, իսկ ա­վե­լի ուշ, որ ստի­պեց իր հոգևոր սկզ­բին ծա­ռա­յել ֆի­զի­կա­կա­նին՚։