[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ՍԻՐԵԼ, ԱՐԺԵՎՈՐԵԼ, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՓՈԽԱՆՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 ՙԹան­գա­րան­նե­րը հա­նուն հա­վա­սա­րու­թյան. բազ­մա­զա­նու­թյուն և նե­րա­ռա­կա­նու­թյուն՚ խո­րագ­րի ներ­քո մա­յի­սի 18-ին աշ­խար­հում նշ­վում է Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը։ 

Նախ­կի­նում կազ­մա­կերպ­վող բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներն ու ցու­ցա­հան­դես­ներն այս տա­րի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով տե­ղա­փոխ­վել են հա­մա­ցան­ցա­յին հար­թակ­ներ։ Ար­ցա­խը ևս տա­րի­ներ շա­րու­նակ ան­մասն չէ աշ­խար­հի` ա­վե­լի քան 150 եր­կր­նե­րում նշ­վող տո­նից։
Մինչ այս էլ, կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կում, մաս­նա­վո­րա­պես` Շու­շի քա­ղա­քի թան­գա­րան­նե­րը, շա­րու­նա­կել են աշ­խա­տան­քը՝ հա­մա­ցան­ցում։

Այս ըն­թաց­քում Շու­շիի թան­գա­րան­նե­րը Ֆեյս­բուք սո­ցիա­լա­կան ցան­ցում հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նում են ցու­ցան­մուշ­ներ՝ ի­րենց նկա­րագ­րով ու նա­խա­պատ­մու­թյամբ։ ՙՇու­շի քա­ղա­քի թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Լու­սի­նե Գաս­պա­րյա­նի հա­ղորդ­մամբ՝ թան­գա­րան­նե­րի ցու­ցան­մուշ­նե­րի հա­վա­քա­ծու­նե­րի հա­մալ­րու­մը շա­րու­նա­կա­կան է։ Այդ գոր­ծում մեծ ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րել նաև ան­հատ նվի­րա­տու­ներ։ Ա­ռան­ձնա­պես լայն աշ­խար­հագ­րա­կան ընդ­գր­կում և նվի­րա­տու­նե­րի ա­նուն­նե­րի ցանկ ու­նի Կեր­պար­վես­տի թան­գա­րա­նը, ո­րը, հիմ­նադ­րու­մից ի վեր, բա­ցա­ռա­պես նվի­րատ­վու­թյուն­նե­րի շնոր­հիվ հա­մալր­վել է շուրջ 350 նոր ու ար­ժե­քա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով՝ գե­ղան­կար­ներ, գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­ներ և դե­կո­րա­տիվ կի­րա­ռա­կան ար­վես­տի նմուշ­ներ։ Նույն կերպ, ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, պրո­ֆե­սոր Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի շա­րու­նա­կա­կան նվի­րատ­վու­թյուն­նե­րի շնոր­հիվ հա­մալր­վում է Երկ­րա­բա­նու­թյան պե­տա­կան թան­գա­րա­նը (օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի նմուշ­ներ, բրա­ծո մնա­ցորդ­ներ ու հան­քա­քա­րեր)։
Անդ­րա­դառ­նա­լով Շու­շիում գոր­ծող թան­գա­րա­նա­յին գոր­ծի զար­գաց­ման տես­լա­կա­նին` Լ. Գաս­պա­րյա­նը նշեց, որ ա­ռայժմ ա­ռաջ­նա­հերթ գեր­խն­դիր­նե­րից են թան­գա­րա­նը ժա­մա­նա­կա­կից տես­քով ներ­կա­յաց­նե­լը, հա­մա­պա­տաս­խան նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի ա­պա­հո­վու­մը, տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը և այլն։
ՙԹան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը սի­րե­լու, արժևո­րե­լու, պահ­պա­նե­լու և փո­խան­ցե­լու խոր­հուրդ ու­նի։ Թան­գա­րա­նա­յին մշա­կույ­թը միշտ էլ ե­ղել է և մնում է մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­նե­րից։ Յու­րա­քան­չյուր տա­րի այս օ­րը Շու­շիի թան­գա­րան­նե­րը բա­ցում էին ի­րենց դռ­նե­րը հա­զա­րա­վոր այ­ցե­լու­նե­րի ա­ռաջ, այ­սօր հա­մա­վա­րա­կը փո­խեց նաև այս հրա­շա­լի օրն ըստ ար­ժան­վույն տո­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց, հա­մոզ­ված եմ, մոտ ա­պա­գա­յում թան­գա­րա­նա­յին կյան­քը ևս կմտ­նի բնա­կա­նոն հուն՝ շա­րու­նա­կե­լով ան­ցյա­լի ու ներ­կա­յի լա­վա­գույն հոգևոր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը փո­խան­ցել սե­րունդ­նե­րին։ Մինչ այդ, կշա­րու­նա­կենք մշ­տա­պես հա­սա­նե­լի լի­նել հա­մա­ցան­ցում՝ հա­վա­տա­րիմ մնա­լով գի­տե­լի­քի, տե­ղե­կատ­վու­թյան, գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կի ձևա­վոր­ման ու ա­պա­հով­ման բաց և հա­սա­նե­լի աղ­բյու­րի ա­ռա­քե­լու­թյա­նը՚,- ա­սաց Լ. Գաս­պա­րյա­նը։
Չնա­յած կր­կին հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թում, այ­դու­հան­դերձ, Շու­շիի թան­գա­րան­նե­րը ևս միա­ցել են Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին։ Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ թան­գա­րան­նե­րը հան­րու­թյա­նը կներ­կա­յա­նան օր­վա խոր­հր­դին ու կար­գա­խո­սին հա­մա­հունչ ցու­ցադ­րու­թյուն­նե­րով։ Մաս­նա­վո­րա­պես` Կեր­պար­վես­տի թան­գա­րա­նը հա­մա­ցան­ցա­յին հար­թա­կում ցու­ցադ­րե­լու է սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ե­րե­խա­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ցու­ցադ­րու­թյուն, Շու­շիի պատ­մու­թյան թան­գա­րա­նը ներ­կա­յաց­նում է Շու­շին հին լու­սան­կար­նե­րում առ­ցանց ցու­ցա­հան­դե­սը, իսկ ՙՔա­րե­րի հրա­շա­գործ աշ­խար­հում՚ խո­րագ­րով ցու­ցա­հան­դե­սը ներ­կա­յաց­րել է Երկ­րա­բա­նու­թյան պե­տա­կան թան­գա­րա­նը։
;