[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼՑ­ՆԵՆՔ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹՈՎ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մա­յի­սի 18-ին՝ Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը, այս տա­րի Ի­ԿՕՄ-ի /Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին խոր­հուրդ/ ա­ռա­ջար­կով, հա­մաշ­խար­հա­յին պան­դե­միա­յով պայ­մա­նա­վոր­ված, ամ­բողջ աշ­խար­հում նշ­վում է առ­ցանց: Տո­նը առ­ցանց ձևա­չա­փով կն­շի նաև Ար­ցա­խի պե­տա­կան պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը: Օր­վա խոր­հուր­դի և թան­գա­րա­նի խն­դիր­նե­րի և հե­ռան­կար­նե­րի շուրջ զրու­ցե­ցինք հաս­տա­տու­թյան ա­վագ գի­տաշ­խա­տող Գո­հար Աբ­րա­հա­մյա­նի հետ:

-Երբ­վա­նի՞ց եք աշ­խա­տում թան­գա­րա­նում և որ­քա­նո՞վ է այդ գոր­ծը հա­մա­պա­տաս­խա­նում Ձեր նա­խա­սի­րու­թյուն­նե­րին:
-Ա­վար­տել եմ ԱրՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տը: Ուս­ման ըն­թաց­քում հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջա­ցել ազ­գագ­րու­թյան և հնա­գի­տու­թյան հան­դեպ: 2018-ին ըն­դուն­վել եմ աշ­խա­տան­քի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում՝ որ­պես գի­տաշ­խա­տող, իսկ նույն թվա­կա­նի վեր­ջին՝ որ­պես ա­վագ գի­տաշ­խա­տող: Թան­գա­րա­նը մի վայր է, որ­տեղ ու­սում­նա­սի­րե­լու շատ բան կա, և ես սկ­սե­ցի ա­վե­լի շատ կար­դալ՝ խո­րաց­նե­լով գի­տե­լիք­ներս: Աշ­խա­տան­քի հետ մեկ­տեղ շա­րու­նա­կում եմ ու­սումս մա­գիստ­րա­տու­րա­յում: Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում թան­գա­րա­նի կող­մից կազ­մա­կեր­պած ցու­ցա­հան­դես­նե­րը, ո­րոնց թե­ման­նե­րը առ­նչ­վում էին իմ նա­խա­սի­րու­թյուն­նե­րի հետ, և ես էլ ակ­տիվ մաս­նակ­ցում էի, շատ ոգևո­րիչ էին: Ան­շուշտ, դրան նպաս­տեց նաև այ­ցե­լու­նե­րի հա­մար­ժեք ար­ձա­գան­քը: Կկարևո­րեմ նաև գոր­ծու­ղու­մը Երևան, որ­տեղ մաս­նակ­ցե­ցի դա­սըն­թաց­նե­րին՝ կազ­մա­կեր­պած Ի­ԿՕՄ-ի կող­մից:
Այդ դա­սըն­թաց­նե­րը, թրե­նինգ­նե­րը ընդ­լայ­նե­ցին տե­սա­կետս կապ­ված հա­մա­ցան­ցի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կի­րառ­ման հետ: Վեր­ջերս էլ գոր­ծըն­կե­րոջս հետ դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պե­ցինք բրեյ-ռինգ խաղ-մր­ցույթ Ար­ցա­խի պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ, որն ան­ցավ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր: Այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը կձգ­տենք դարձ­նել շա­րու­նա­կա­կան, քան­զի ե­րե­խա­նե­րը մեծ սի­րով մաս­նակ­ցում էին՝ ձեռք բե­րե­լով ար­տադպ­րո­ցա­կան գի­տե­լիք­ներ, թան­գա­րանն էլ ի­րա­կա­նաց­նում էր իր ոչ ֆոր­մալ, այս դեպ­քում` լու­սա­վոր­չա­կան, գոր­ծա­ռույ­թը:
-Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան չի՞ խան­գա­րել այս տար­վա տո­նա­կա­տա­րու­թյա­նը:
-Ի­ԿՕՄ-ը մինչ պան­դե­միան էր հռ­չա­կել 2020-ի ՙԹան­գա­րան­նե­րը հա­նուն հա­վա­սա­րու­թյան. բազ­մա­զա­նու­թյուն և նե­րա­ռա­կա­նու­թյուն՚ խո­րագ­րի ներ­քո թե­ման: Բայց հա­մա­ճա­րակն, ի­հար­կե, մտց­րել է իր ճշգր­տում­նե­րը՝ այս տա­րի Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը ամ­բողջ աշ­խար­հում նշ­վում է առ­ցանց, իսկ ՙԹան­գա­րան­նե­րի գի­շեր՚ մի­ջո­ցա­ռու­մը ո­րոշ­վել է նշել նո­յեմ­բե­րին: Բազ­մա­զա­նու­թյան հա­մա­տեքս­տում մեր թան­գա­րա­նը ընտ­րեց ՙԱզ­գա­յին ար­ժեք­նե­րի՚ թե­ման, ո­րի ներ­քո ցու­ցադ­րու­թյան կներ­կա­յաց­վի Ար­ցա­խյան ազ­գա­յին տա­րա­զը: Թան­գա­րա­նի մաս­նա­ճյու­ղե­րը նույն­պես մաս­նակ­ցում են առ­ցանց ցու­ցադ­րու­թյա­նը. Մար­տու­նու պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը ցու­ցադ­րում է տե­ղա­կան ա­սեղ­նա­գոր­ծու­թյու­նը, Մար­տա­կեր­տի­նը՝ շր­ջա­նի ազ­գագ­րու­թյա­նը վե­րա­բե­րող նյու­թեր, Աս­կե­րա­նի­նը՝ լու­սան­կար­նե­րով և փոք­րիկ տեքս­տե­րով Սառ­նաղ­բյուր գյու­ղի ա­զա­տագր­ման պատ­մու­թյու­նը: Լիա­հույս ենք, որ նո­յեմ­բե­րին կեն­դա­նի շփ­մամբ կկազ­մա­կեր­պենք ՙԹան­գա­րան­նե­րի գի­շեր՚ ակ­ցիան:
-Փոր­ձե՞լ եք առ­ցանց ցու­ցադ­րու­թյուն կազ­մա­կեր­պել այլ ա­ռիթ­նե­րի կա­պակ­ցու­թյամբ և ո՞ր սոց­ցան­ցում եք հան­դես գա­լիս:
-Հան­դես ենք գա­լիս ֆեյս­բու­քում Artsakh State Museum ան­վան­ման ներ­քո: Պար­բե­րա­բար Ար­ցա­խյան պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ նկար­ներ ենք տե­ղադ­րում, ո­րոնք ու­ղեկց­վում են փոք­րիկ տեքս­տե­րով, իսկ մա­յի­սի 9-ի առ­թիվ ցու­ցադ­րե­ցինք տե­սա­հո­լո­վակ­ներ, որ­տեղ էքս­կուր­սա­վա­րը պատ­մում էր թան­գա­րա­նի` Շու­շիի ա­զա­տագր­ման և 2-րդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սրահ­նե­րում ցու­ցադր­ված նյու­թե­րի մա­սին:
-Անդ­րա­դառ­նանք նաև թան­գա­րա­նի հա­մար կա­ռուց­վող շեն­քի նա­խա­տես­ված պայ­ման­նե­րին, շա­հա­գործ­ման հանձ­նե­լու ժամ­կետ­նե­րին:
-Նա­խա­տես­ված է շա­հա­գործ­ման հանձ­նել 2020-ի վեր­ջին կամ 2021-ի սկզբ­նե­րին: Որ­քան տե­ղե­կաց­ված եմ, ար­դեն սկ­սել են ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը: Նա­խա­տես­վում է բա­վա­կա­նին մեծ ֆոն­դա­յին տա­րածք և մեր ե­ղած ցու­ցաս­րահ­նե­րից 3-4 ան­գամ ա­վե­լի շատ սրահ­ներ: Թան­գա­րա­նի նոր շեն­քը կհա­մա­պա­տաս­խա­նի ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րին:
-Ձեր հոր­դո­րը` բնակ­չու­թյա­նը:
-Կոչ եմ ա­նում այ­ցե­լել թան­գա­րան­ներ, մշա­կու­թա­յին վայ­րեր, ու­սում­նա­սի­րել մեր պատ­մու­թյու­նը, մի խոս­քով՝ ժա­մա­նա­կը լց­նել մշա­կույ­թով: Չէ՞ որ պա­տե­րազ­մել ենք, որ­պես­զի պահ­պա­նենք մեր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը: Այդ ա­ռու­մով տե­ղին է հի­շել Չեր­չի­լի հայտ­նի ար­տա­հայ­տու­թյու­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ. ՙԵ­թե պի­տի կր­ճա­տենք մշա­կույ­թի բյու­ջեն, էլ ին­չի հա­մար ենք պա­տե­րազ­մում՚:

;