Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԱՅԱԹ-ՆՈՎԱ՚ ԱՇՈՒՂԱԿԱՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իր հյուրախաղերն սկսեց ՀՀ հանրային ռադիոընկերության ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր համույթը՝ գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ համույթի համերգները բարեգործական են։
Քառօրյա հյուրախաղերը մեկնարկեցին Շուշիում։ Քաղաքի գլխավոր հյուրանոցի սրահում հավաքվածները  ըմբոշխնեցին աշուղական արվեստի հմայքը. Սայաթ-Նովա, Շերամ, աշուղ Աշոտ, Հավասի...
Համույթը երկրորդ օրը հանդես եկավ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Կենտրոնական պաշտպանական շրջանում։ Ողջույնի խոսքով հանդես եկավ համույթի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը. ՙԹանկագին հայ զինվորներ,.եկել ենք երգով քաջալերելու ձեզ ձեր ազնիվ ծառայության մեջ։ Մեր սերն ու գնահատանքը, մեր խոնարհումը ձեր, ձեր հայրենական ծառայության առջև։ Հայ զինվորի շնորհիվ է, որ հայ մայրերը և մանուկները հանգիստ ու խաղաղ քուն ունեն։
Մեր երգը թող ձեզ բերի սեր, հավատ, կամք։ Ծառայեցեք հայրենիքին այն գիտակցությամբ, որ հարատև խաղաղության գրավականը ու՜ժը և հզորությունն է՚։   
 Զինվորները մեծ ոգևորությամբ ընդունեցին յուրաքանչյուր ելույթ։ 
Համերգային ծրագիրը բացվեց Սայաթ¬Նովայի ՙՔամանչայով՚՝ խմբի կատարմամբ։ Ռաֆֆի Հակոբյանը շարունակեց ծրագիրը՝ կատարելով Սայաթ¬Նովայի ՙԲրոյի, բրոյի՚ ստեղծագործությունը։
Հրանտ Թովմասյանը կատարեց աշուղ Հավասու ՙԿոլխոզի չոբանը՚, իսկ Նշան Մանուկյանը՝ Շերամի երգերից։ 
Աշուղ Աշոտի ՙՂարաբաղի գարունքները՚ երգեց Մկրտիչ Աֆրիկյանը, որ ծառայում է այս նույն զորամասում։
Հայրենասիրական երգերի շարքից Հովհաննես Մանուչարյանը կատարեց ՙԹող եռագույնը միշտ փողփողա՚ երգը։ 
Համերգային ծրագրում ընդգրկված էր նաև ժողովրդական պար՝ ՙՈւզունդարա՚ (մենակատար՝ Լուսինե Գասպարյան)։
Զինվորների ոգևորությունը հասավ գագաթնակետին, երբ սկսեց երգել Թովմաս Պողոսյանը (ՙՔեռի՚, ՙՀայեր,  միացեք՚)։
Մաեստրոյին վարպետորեն ձայնակցեցին զինվորները։ 
Խորհրդանշական էին և հանդիպումը, և կատարված երգերը, և երկնքում պատահաբար հայտնված սպիտակ աղավնիները։ 
 
* * *
Նույն օրը ՙՍայաթ-Նովա՚ աշուղական անսամբլը համերգ տվեց  նաև Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնում։
Հուրախություն աշուղական երգի ստեփանակերտցի երկրպագուների՝ տեղեկացնենք, որ ՙՍայաթ-Նովա՚-ն հուլիսի 24-ի երեկոյան ժամը 8-ին հանդես կգա մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում։  
Իսկ վերջին համերգը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Շուշիում տեղակայված զորամասում։ 
 
ՙԱԱ՚