Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐԺԵՎՈՐԵՆՔ ԵՎ ԹԵՐԹԵՆՔ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԸ

Մեր ժողովրդի մշակութային  կյանքի  ոլորտներից մեկն է արխիվային գործը, որը սկզբնավորվել է  1923թ.: Հետագայում արխիվներում նյութերի հավաքագրման, պահպանման, հաշվառման և օգտագործման գործընթացը  դրվեց պետական հիմքերի վրա և կարևորվեց բոլոր ժամանակներում:
 Սակայն արցախյան գոյամարտի  տարիներին և դրան հաջորդած մի որոշ ժանանակահատվածում մեր ուշադրությունը բևեռվել էր  կենսական առավել հրատապ  ոլորտների վրա, և ոլորտի գործունեությունը  դուրս էր  մնացել  տեսադաշտից: Եվ ահա վերջին տարիներին արխիվային գործը վերագտավ իր արժանի  տեղն ու նշանակությունը պետական ենթակառուցվածքում։ Թե  մեր շրջանում ինչ աշխատանքներ են կատարվել այս ոլորտում՝  տեղեկացանք ՙԼՂՀ  պետական արխիվ՚ ՊՈԱԿ Մարտունու տարածքային ներկայացուցչության աշխատակից  Սուսաննա ԱՎԱՆԵՍՅԱՆԻՑ։
Պետական  այս կառույցի նպատակը պատմամշակութային ժառանգություն հանդիսացող փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումն ու հրապարակումն է։ Որպես աղբյուրների հավաքածու՝ արխիվները ծառայում են գիտահետազոտական նպատակների,  օգտագործվում  տնտեսության, պետական կառավարման ու գործնական կարիքների համար։
Արխիվային հավաքածուն իր  մեջ ներառնում է պատմամշակութային, գործավարական, գիտահետազոտական, քաղաքաշինական, էլեկտրոնային փաստաթղթեր, իրավական ակտեր, ձեռագրեր, նկարներ, օրագրություններ, հուշագրություններ, փաստաթղթերի բնօրինակի իրավունքով պատճեններ, պետական, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաստաթղթեր։ Մեծ արժեք են ներկայացնում առանձնապես տնտեսական գրքերը, ժողովների ու նիստերի արձանագրությունները։
2012թ. առաջին  կիսամյակում ՙԼՂՀ պետական արխիվ՚ ՊՈԱԿ Մարտունու տարածքային ներկայացուցչության կողմից զգալի  աշխատանք է կատարվել  ոչ միայն պետական փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման, այլև բնակչության դիմումների, հարցումների բավարարման ուղղությամբ, և քաղաքացիների պահանջները հիմնականում բավարարվել են։ 
Որոշ դիմումների բացասական պատասխան տրվելու հիմնական պատճառն այն է, որ  համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները մշտական պահպանման ենթակա փաստաթղթերը կանոնավորապես  չեն հանձնում մեզ։ Չեմ էլ ուզում կարծել, թե փաստաթղթերի  պետպահպանման չհանձնելն անտարբերության արդյունք է,¬ասաց Ս. Ավանեսյանը,¬ գուցե կապված է ֆինանսի հետ, քանի  որ արխիվի մատուցած ծառայությունները վճարովի են։ Պետք է պայմանագիր կնքել, կա համապատասխան կարգ, որտեղ սահմանված է յուրաքանչյուր փաստաթղթի արժեքը։ Ընդհանրապես, պետք է 5 տարուց  մեկ փաստաթղթերը հանձնել պետպահպանման։ Դա  պարտադիր է, քանի որ դրանք, առաջին հերթին, պատմություն են։ Օրինակ՝ տնտեսական գրքերում գրանցվում են ընտանիքի բոլոր անդամները՝ իրենց ծննդյան թվականներով, ազգակցական կապով, տան կառուցման տարեթիվը, հողամասի չափը, մնացած  շենքերն ու շինությունները՚,- պարզաբանեց  Ս. Ավանեսյանը։ Ապա հավելեց. ՙԳործում են նաև անվճար  ծառայություններ, որոնք աշխատանքային ստաժի, կրթության, կոչումներ շնորհելու,  պարտիզանական շարժումներին մասնակցության, համակենտրոնացման ճամբարում գտնվելու, բռնադատվածության մասին նյութերն են։ Անվճար են  նաև  զոհված ազատամարտիկների ընտանիքներին, 50 տոկոսով վճարովի՝  հաշմանդամներին մատուցվող արխիվային  ծառայությունները, սակայն զոհված ազատամարտիկների ընտանիքներին  փաստաթղթերի օգտագործման հետ կապված մատուցվող ծառայությունները 2012թ. հունվարից դարձան 50 տոկոսով վճարովի՚:
Քսանմեկ տարուց ավելի է, ինչ Ս. Ավանեսյանն աշխատում է այս ոլորտում, և վկայում է, որ վերջին մի քանի տարին է, որ մեծ  է արխիվ դիմողների թիվը։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն  փաստով, որ շրջանի բոլոր գյուղերի նախկին կոլտնտեսությունների փաստաթղթերը հանձնված են պետպահպանման։ 
Կասկածից վեր է, որ արխիվային աշխատանքի, մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար կարևոր նախապայման է այն, որ ոլորտի գործունեությունը չդիտվի որպես ինքնանպատակ, համազգային ու համապետական խնդիրներից տարանջատ։ Չէ որ այն  ի սպաս է դրվում  երկրում անկախ պետականության կայացման ու ամրապնդման գործին,  սերունդներին մեր ժողովրդի անցյալի   համար հպարտության, ներկային նվիրումի և ապագայի նկատմամբ հավատի ոգով դաստիարակության վեհ նպատակներին։ Հետևաբար, խնամքով պահպանենք մեր արխիվները՝ մեր պատմական անցյալը, որպեսզի մեր սերունդները վաղը չկանգնեն դժվարությունների առաջ։
 
Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ