comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՙՇողիկ՚ երգչախմբի համերգը
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՙՇողիկ՚ երգչախմբի համերգը

DSC04214.jpgՀՀ Արմավիր քաղաքի Հայ ավետարանչական ընկերակցության ՙՇողիկ՚  երգչախումբը սեպտեմբերի 8-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում արցախցի հանդիսատեսին ներկայացավ  հայ ազգագրական, էստրադային և ժողովրդական երգերով։ ԼՂՀ հռչակման  օրվան նվիրված համերգին ներկա էին Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, ընկերակցության  արցախյան գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, ՙՇողիկ՚ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գարուշ Անտոնյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների, երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարուժ Անտոնյանի  պարզաբանմամբ՝  խումբը ձևավորվել է 1998 թվականին Արմավիր քաղաքում։ Սկզբնական շրջանում հիմնականում  նպատակ ունեին ներգրավել անապահով  ընտանիքների երեխաներին, մերձեցնել մշակութային կյանքին, այսինքն՝  նրանց տալ երաժշտական կրթություն, դրանով իսկ կտրել փողոցային կյանքից։ Այդ ժամանակ խմբում ընդգրկված էր 50-60 երեխա։ Աստիճանաբար նրանցից առանձնացվեցին լավագույնները, կազմակերպվեցին համերգներ, և հանդիսատեսը սիրեց  երգչախմբի կատարումները։ Արդեն 2008 թվականից  երգչախումբը հրավերներ ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, որտեղ էլ հանդես եկավ բազմաթիվ համերգներով։ Միայն Ֆրանսիայում հանդես եկավ 14 քաղաքներում։ ՙԽմբի երգացանկում սկզբնական շրջանում հոգևոր երգեր էին, այնուհետև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքն այս կամ այն կերպ կտրված է հայ մշակութային կյանքից, փորձեցինք ընդգրկել նաև ժողովրդական, ազգային¬ազատագրական երգեր։ Եվ դա մեզ հաջողվեց։ Այսօր պատիվ ունենք մեր երգացանկով հավուր պատշաճի  շնորհավորել արցախցիներին՝ տոնի  առթիվ և այդ ուրախությունը փոխանցել բոլորին՚,- նշեց Գ. Անտոնյանը։  
Ներկայումս խումբը հանդես է գալիս բավականին ընդլայնված երգացանկով։  Գործում է նաև փոքրիկների խումբ, որին նախատեսում են հետագայում ընդգրկել հիմնական երգչախմբում։ Արցախի Հանրապետության  հռչակման օրվա կապակցությամբ հնչեցին հայկական ժողովրդական, էստրադային, հայրենասիրական  երգեր, Կոմիտասի և հայ մյուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ի դեպ, նշենք, որ խումբն Արցախում արդեն երկրորդ անգամ է համերգներով ներկայանում։ Առաջին անգամ 2008 թվականին էր։ Ներկայացված ստեղծագործությունները հիմնականում հայրենասիրական բնույթի էին։ Ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև հայոց նահատակների հիշատակը։ Վերհիշեցին  հայ ժողովրդի անցած  ուղին, մաքառման տարիները, Վարդանանց պատերազմը, մերօրյա Ավարայրն ու  հետպատերազմյան շրջանը, վեր հառնած մեր քաղաքները։ Այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակներից հետո հայը պետք է միշտ հաստատուն լինի, ապրի հավատով, կերտի և շենացնի իր երկիրը ու նույն ոգով  դաստիարակի մատաղ սերնդին։ 
Վերջում երգչախումբը հանդիսատեսին մատուցեց համայն հայության մայրաքաղաքին նվիրված երգը՝  ՙԵրևան-Էրեբունի՚¬ն։  
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության  Հայաստանի ներկայացուցիչ Հարութ  Ներսիսյանի խոսքերով՝ Արցախի  անկախությունը  ողջ հայերի համար հատուկ նշանակություն ունի։ Այն մեր պատմության  պանծալի էջերից  է, որով հպարտանում է համայն հայությունը։ Հայ ավետարանչական ընկերակցությունը  նույնպես  եկավ կիսելու  այդ ուրախությունը, շնորհավորելու հայրենակիցներին։ 
Հ. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց նաև  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարությանը, Հայ ավետարանչական ընկերակցության ԼՂՀ գրասենյակին՝ աջակցության, կազմակերպչական աշխատանքների համար։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ