comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՈՐԾԻ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՍՐՏԱՑԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԻ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՍՐՏԱՑԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ

IMG_0230.jpgՍեպտեմբերի 20-ին Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խաղաղության միջազգային օրվան: Միջոցառումը կազմակրպել էր ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ հկ-ի Շուշիի կանանց խումբը։
Միջոցառման առանցքը ցուցահանդեսն էր, որում ներկայացված էին Կենտրոնի սաների աշխատանքները:

Միջոցառումը բացեց Կենտրոնի տնօրեն Գոհար Մարգարյանը: Ողջունելով ներկաներին՝ նա իր գոհունակությունը հայտնեց այն բանի կապակցությամբ, որ Կենտրոնի կոլեկտիվը տեղափոխվել է Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի հիմնանորոգված մասնաշենքը, ու նաև՝  որ միջոցառումը համընկնում է  ՀՀ անկախության 21¬րդ տարեդարձին:
Իր ելույթում ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ հկ ներկայացուցիչ Անահիտ Թովմասյանը նշեց, որ արդեն շուրջ երկուսուկես տարի է, ինչ իրենց կազմակերպությունն աշխատանքներ է տանում Շուշիի շրջանում: Կազմակերպվում են կլոր սեղաններ, թրենինգներ և այլ միջոցառումներ:
Ցուցանմուշներն ուշագրավ էին: Ուղղակի հիանալ կարելի է այն ձեռքի աշխատանքներով, որ ներկայացված են ցուցահանդեսում:
Ընթերցողին իրազեկենք, որ Կենտրոնը խմբակներ ունի նաև Շուշիի շրջանի գյուղերում. Լուսինե Աղաբաբյանը (կար ու ձև), Անահիտ Նասիբյանը (ուլունքագործության և շյուղագործության), Լալա Շաքարյանը (փափուկ խաղալիքներ ), Դիանա Դանիելյանը (հելունագործություն), Գայանե Աբաղյանը (Քարին տակ, ասեղնագործություն), Հասմիկ Հակոբյանը, Նինել Թովմասյանը (հելունագործություն, երկուսն էլ՝ Քարին տակ), Լուսինե Հարությունյանը, Լուսինե Գարաքյանը, Լուսինե Հարությունյանը,  Տաթև Ավանեսյանը  (նկարչություն), հավաքվածներին ներկայացրին իրենց սաների աշխատանքները:
Այնուհետև ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ հկ Շուշիի խմբի անդամները շնորհաշատ սաներին և նրանց խմբավարներին հանձնեցին նվերներ:
Վերջում կենտրոնի փոքրիկները (ղեկավար՝ Նարինե Գրիգորյան) ներկաներին ուրախացրին երգ ու պարով:
Միջոցառման ավարտից հետո  Շուշիի փոխքաղաքապետ Յուրի Ավանեսյանն ասաց.
- Պիտի խոստովանեմ, որ ուղղակի ցնցված եմ: Միջոցառումը նախ այն բանի վկայությունն էր, որ Շուշիում հաստատուն կերպով զարգանում է մշակույթը, ինչը չի կարող չուրախացնել և չոգևորել:
Անդրադառնալով ցուցահանդեսին, նշեմ, որ մանրակրկիտ կերպով ծանոթանալով ներկայացված ցուցանմուշներին, համոզվեցի, որ երեխաների մոտ ձևավորվում է պատշաճ գեղագիտական ճաշակ: Երևում է, որ Կենտրոնում լուրջ  գործունեություն է տարվում՝ օժտվածությանն ու տաղանդին զուգակցվում են ձգտումն ու քրտնաջան աշխատանքը: Այս մոտեցումը, որ ցուցաբերում են Կենտրոնի ղեկավարությունն ու խմբակավարները, լավ ապագա է խոստանում մեր փոքրիկներին:
Իսկույն աչքի է զարնում, որ մարդիկ իրենց գործին վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ և սիրով: Ակնհայտ է, որ կա գործի ճիշտ կազմակերպում և սրտացավ մոտեցում:
Ուրախալի  է հատկապես, որ այստեղ տեսնում ենք ազգային արվեստի՝ որոշ ժամանակ ուշադրությունից զերծ մնացած տեսակների դրսևորում, ինչու չէ, նաև՝ զարգացում, ինչը ցանկալի է, որ դառնա շարունակական։

 

 

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ
ք. Շուշի