Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ՝ ՕՐԻՆԱԿ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Մեր ընթերցողները տեղյակ են, որ հոկտեմբերի 15-19-ը հանրապետությունում կազմակերպվել է Պոեզիայի միջազգային փառատոն՝ բացառիկ երևույթ ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Տարբեր երկրներից ժամանած մեծ թվով մասնակիցներից երկուսի հետ ճեպազրույցը ներկայացնում ենք ստորև։
Abdo.jpgԱբդո  ԼԱԲԱԿԻ. ՙԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԳՆԱՑ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐԺԱՆԻ Է ԳԱԼԻՔ ԴԱՐԵՐԻՆ՚
Բանաստեղծ, գրող, կրթական մշակ և հրատարակիչ Աբդո ԼԱԲԱԿԻՆ ծնվել է 1947թ., Լիբանանի Բաաբդադ քաղաքում։ Ավարտել է Լիբանանի պետական համալսարանի արաբերեն լեզվի և գրականության ու մանկավարժության բաժինները։ 1982թ. նրան շնորհվել է գրականության դոկտորի գիտական աստիճան։ Բանաստեղծություններով, ուսումնասիրություններով և հոդվածներով թղթակցել է լիբանանյան և արաբական թերթերին ու գրական հանդեսներին։ Սեփականատերն է ՙՏար Էլ-Իպտահ՚ հրատարակչության։ 
- Փառատոնի օրերին Դուք  շատ ջերմ խոսքեր ասացիք հայ ժողովրդի հասցեին։ Որտեղի՞ց է գալիս  Ձեր խոր համակրանքը, նաև Ձեր խոսքերից զգացվում է, որ ծանոթ եք հայ ժողովրդի պատմությանը։ 
(Այս և հետագա հարցերի պատասխանները թարգմանաբար ներկայացրեց  բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը)։
- Չորս-հինգ տարի  արաբերեն լեզու և գրականություն եմ դասավանդել  Լևոն Շանթի  և Նիկոլ Աղբալյանի հիմնած՝  Բեյրութի ճեմարանում, նաև հեղինակ եմ արաբերեն դասագրքերի, և դրանցով  Լիբանանի զանազան  վարժարաններում, այդ թվում՝ համալսարանում, հայ երեխաներն ու ուսանողները  արաբերեն լեզու և գրականություն են սովորում։ Ես   մշտապես կապ ունեմ մեր դպրոցների ուսուցիչների, տնօրենների, կրթական պատասխանատուների հետ։  Այլ խոսքով՝ լիբանանահայ  կյանքից հեռու չեմ, այլ ուղղակիորեն  և անուղղակիորեն միշտ մասնակցում եմ  լիբանանահայ կյանքին։ 
- Պարոն Լաբակի,  հայ պոեզիային և գրականությանը որքանո՞վ եք ծանոթ։
- Ես հայ  բանաստեղծության մասին կարծիք եմ հայտնել, որը տպվել է լիբանանահայ մամուլում, իսկ  նորագույն տպավորություններս լույս կտեսնեն  Երևանի և Ստեփանակերտի   գրական  մամուլի  էջերում։ Հետևաբար, քաջ ծանոթ եմ։ Բանաստեղծությունները ոչ միայն հայրենասիրական են, այլև լայն  ընդգրկումով  համամարդկային  են և բովանդակում են համայն մարդկության  հույզերը, տագնապները, երազանքներն ու ձգտումները։ 
- Ո՞րն է  գրողի  Ձեր հավատամքը։ 
- Բանաստեղծի և գրողի  առաքելությունն այն է, որ նա պետք է ծառայի  խաղաղության  հաստատմանը,  ժողովրդի հոգիներում խաղաղության, սիրո  արմատավորմանը, որպեսզի իրենց նպաստը բերեն  ոչ միայն իրենց ժողովուրդներին, այլև համայն  մարդկությանը։  Գրողի առաքելությունը խաղաղության և ոգու  բյուրեղացման  աշխատանքն է։
- Ստեղծագործական առումով Պոեզիայի փառատոնն ի՞նչ տվեց Ձեզ։ 
- Այս փառատոնը, որ կազմակերպել է մի փոքրիկ երկիր՝ պատերազմից, մոխիրներից, մահից, տառապանքից դուրս եկած, նման փառատոնի մասին մեծ երկրները չէին մտածել, ի՞նչ կարելի է ասել այս ժողովրդին, բացի անսահման շնորհակալությունից։ Դուք օրինակ եք համայն աշխարհի համար։
- Այս չորս  օրերի  ընթացքում Ձեր տպավորությունները։
- Ես ոչ միայն հիացած եմ, այլև կախարդված այս անկրկնելի  բնությամբ, որը ժողովրդի պատկերն է և Աստծո փառաբանությունը։ Այս ժողովուրդը, որ այս հողի հանդեպ ունեցած հավատարմությամբ գերագույն անձնազոհության, նահատակության գնաց, իր նահատակությամբ, իր թանկ արյամբ ապագան նվաճեց, և այն արժանի է ոչ միայն ներկա,  այլև գալիք դարերին։ Եվ ես մեծապես հիացած եմ այս ժողովրդով, որ կպահպանի խաղաղությունը, կպահպանի մարդկայնությունը և քաղաքակրթություն կկերտի այս հողի վրա։  Եվ կպահպանե այդ քաղաքակրթությունը։  Եթե ուզում ենք իմանալ՝  ժողովուրդը քաղաքակիրթ է թե ոչ, դա կարող է հաստատել  կնոջ կերպարը։ Հայ կինը, մասնավորապես  ղարաբաղցի հայ կինը, իր առօրյա կյանքում ամբողջականորեն կլանված այլազան հոգսերով, միաժամանակ  ներկայացնում է և՜  գեղեցկությունը, և՜ վայելչությունը,  և՜  բարձր  ճաշակն ու մշակույթը։
Առիթից օգտվելով՝ հատուկ  շնորհակալություն եմ ասում Ղարաբաղի ժողովրդին, հատկապես Ղարաբաղի գրողների միությանը, որ հսկայական ճիգեր է  գործադրել, որ իրականանա Պոեզիայի միջազգային փառատոնը, որ բացառիկ երևույթ է, և մարմնավորում է իր ժողովրդի՝ մշակույթի, գիր ու գրականության, բանաստեղծության հանդեպ ունեցած սերը,  և նման ժողովուրդներն արժանի են հավերժության։  Ես   հատուկ  շնորհակալություն եմ ուզում հայտնել ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանին, ՀՀ ԳՄ նախագահ  Լևոն Անանայանին՝  ցուցաբերած ուշադրության, մեր հանդեպ  բացառիկ  հետաքրքրության համար, ինչը վկայում է բարոյական, ազնիվ,  վեհանձն և թանկարժեք անձնականության մասին։ 
Դուք մոտ եք երկնքին, և  կաղոթենք ու կմաղթենք, որ միշտ մնաք բարձրում, այսինքն, Աստծուն մոտիկ։ 
ՙMarius.jpgՊՈԵԶԻԱՆ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՚
Մարիուս ՉԵԼԱՐՈՒՆ ծնվել է 1961թ. Ռումինիայի Վասլուի շրջանի Նեգրեշտի քաղաքում։ Ավարտել է  ՙԱլեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի տնտեսագիտության բաժինը։ Հեղինակ է բանաստեղծությունների, թարգմանական գործերի, տպագրվել է տարբեր միջազգային ժողովածուներում, ամսագրերում և հանդեսներում  (ԱՄՆ, Անգլիա, Կանադա, Իտալիա, Ճապոնիա, Եգիպտոս, Հորդանան, Վիետնամ, Մակեդոնիա, Ալբանիա, Հոլանդիա և այլն)։ Քվեբեկի ռումինալեզու գրողների միության անդամ է, տպագրել է ավելի քան 30 գրքեր։ Արժանացել է մի քանի ազգային և միջազգային գրական մրցանակների։ 
 
-Պարոն Չելարու, Ձեր տպավորությունները։
-Տպավորություններս բավականին ոգևորիչ են։ Այստեղ աշխուժություն կա։ Մարդկանցից դրական էներգիա եմ ստանում։ Հյուրընկալ են, անկեղծ։ Դուք ունեք շատ սիրուն վայրեր։ Ունեք բանաստեղծներ, ունեք պոեզիա, ունեք մշակույթ։
-Փառատոնը ստեղծագործական առումով ի՞նչ տվեց Ձեզ։
-Հիացած եմ, որ այս տարածաշրջանում նման մասշտաբի և նման մակարդակով պոեզիայի փառատոն է անցկացվում։ Առաջին անգամ եմ Ղարաբաղում և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ ձեռնարկվել է։ Հենց որ վերադառնամ Ռումինիա, իմ գործընկերներին, բոլորին կպատմեմ այստեղ տեսածի մասին։ Նրանց կարծիքով՝ այստեղ պատերազմի գոտի է, պատկերացնում են քանդված, ավերված գյուղեր, բայց պատկերն այլ է. մարդիկ ստեղծում են, արարում. ես այս ամենը տեսա։ 
- Որքանո՞վ եք ծանոթ հայ պոեզիային։
- Ես ապրում եմ Ռումինիայի մի շատ գեղեցիկ քաղաքում, որը նաև մշակութային կենտրոն է։ Այստեղ կան 110 եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական է։ Մեր խորհրդարանում հայ պատգամավոր էլ կա։ Դուք ունեք հայ հրաշալի գրողներ։ Ռումինիայում ծանոթ են հայ պոեզիային։ Ես ցանկություն ունեմ ավելի մոտիկից ծանոթանալու հայ գրականությանը։
-Իսկ Դո՞ւք ինչպես էիք պատկերացնում Արցախը։
-Նախնական պատկերացումս այն էր, որ այստեղ հակամարտության գոտի է, պատերազմ է եղել, ամենուր պատերազմի հետքեր են, ամեն ինչ ավերված է՝ քանդված ճանապարհներ, փլված շենքեր, բայց եկա և այստեղ տեսա եվրոպական ոճով կառուցված քաղաք, իսկ բնակչությունն իր համար խաղաղ ապրում, ստեղծում է։ Ամեն ինչ իմ պատկերացրածին հակառակ է։ Ինչ վերաբերում է հակամարտությանը, դա քաղաքական հարց է, որը դուրս է պոեզիայի և բանաստեղծության շրջանակներից։ Հետևաբար մտածում եմ, որ այն կլուծվի, ինչպես պետք է։