comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խճանկար http://artsakhtert.com Thu, 24 Oct 2019 05:52:39 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀՈ­ՎԻ­ՎԸ կամ՝ ՍԱ­ՐԵ­ՐԻ ՙԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27657-2019-10-23-11-56-38 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27657-2019-10-23-11-56-38 ՀՈ­ՎԻ­ՎԸ  կամ՝ ՍԱ­ՐԵ­ՐԻ ՙԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԸ՚
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

(Դի­ման­կա­րի էս­քիզ)
Ի­րիկ­նա­նում է։ Արևն իր վեր­ջին շո­ղե­րը քա­շել էր սա­րե­րի հետևը՝ եր­կն­քի վրա թող­նե­լով թեթևա­կի շա­ռա­գույ­նը։ Գյու­ղա­կան ա­ռօ­րյա­յին հա­տուկ ի­րա­րան­ցու­մը չկար. ոչ ա­նա­սուն­նե­րի բա­ռաչ, ոչ ե­րե­խա­նե­րի աղ­մուկ¬ա­ղա­ղակ։ Ոչ մի կանչ, ոչ մի ձայն չէր խա­թա­րում ժա­մը, և աստ­վա­ծա­յին խա­ղա­ղու­թյան մեջ ոչ­խա­րի հո­տը սա­րից իջ­նում է... 

Ե­կան, ե­կան, ե­կան, և ծայ­րը չէր երևում։ Վեր­ջա­պես երևաց նա՝ հո­վի­վը.
-Հը¬ռը¬ռը¬ե...։¬ Բո­լոր հո­վիվ­նե­րը նույն ձայ­նար­կու­թյամբ են քշում հո­տը։ Տե­սա­րանն այն­քան պատ­կե­րա­վոր էր, որ չէի կա­րող չհի­շել ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ (ըստ Հրանտ Մաթևո­սյա­նի) հայտ­նի կի­նոն­կա­րի այն տե­սա­րա­նը, երբ Մհեր Մկրտ­չյան ¬ Ա­զատ Շե­րենց ¬ Ար­տա­վազդ Փե­լե­շյան հո­վիվ­նե­րի խում­բը ոչ­խա­րի հո­տը քշում է քա­ղաք՝ մսամ­թեր­ման կա­յա­նին հանձ­նե­լու, և տպա­վոր­վում է Պավ­լե¬Խո­րեն Աբ­րա­հա­մյան¬հով­վի կան­չը.
-Հը¬ռը¬ռը¬ե...
Քա­ղա­քաբ­նակ դե­րա­սա­նը տես­նես ինչ­քան է փորձ ա­րել հո­վիվ­նե­րի հա­տուկ ձայ­նար­կու­թյու­նը նույ­նու­թյամբ վե­րար­տադ­րե­լու հա­մար։ ¬ Մտ­քե­րիս ըն­թացքն ի­րա­կան տե­սա­րա­նին դարձ­րի։
Դեռ լրի­վու­թյամբ լե­ռան լան­ջը չի­ջած, դեռ գյու­ղի տնե­րին չհա­սած` նա կանգ­նեց թմ­բի վրա, մա­հա­կը ծնո­տի տակ դրեց, ոտ­քե­րը մի քիչ լայն բա­ցած, ա­մուր կանգ­նեց ժայ­ռի վրա։ Ոնց որ գե­ղար­վես­տա­կան պատ­կեր, քան­դակ, մարդն ու բնու­թյու­նը ի­րար ձուլ­ված, ի­րար շա­րու­նա­կու­թյուն են կազ­մում։
-Ես զրույ­ցի բռն­վեմ, դու լու­սան­կա­րիր,¬ ցած­րա­ձայն ա­սում եմ ըն­կե­րու­հուս,- տար­բեր տե­սան­կյուն­նե­րից կբռ­նաց­նես, որ գո­նե մե­կը հա­ջող ստաց­վի, օգ­տա­գոր­ծենք։
Շնե­րը, որ հո­տից ան­պա­կաս են լի­նում, հա­չո­ցով վա­զե­ցին դե­պի ան­ծա­նոթ­նե­րը։ Վա­խից կուչ ե­կա, բայց հով­վի սաս­տող ձայ­նից շնե­րը հետ դար­ձան։
Ծա­նո­թա­նում ենք, ու լրագ­րող լի­նելս ի­մա­նա­լուց, հո­վի­վը դառ­նում է խիստ զգու­շա­վոր, նաև` խոս­քը չա­փած¬ձևած։
Ի­մա­ցանք, որ Սլա­վիկ Մնա­ցա­կա­նյա­նը Սի­սիա­նի Ան­գե­ղա­կոթ գյու­ղից է։ Ար­ցախ են տե­ղա­փոխ­վել ըն­տա­նի­քով, ին­քը, մայ­րը, Ա­րա­րատ եղ­բայ­րը (ե­րեք ե­րե­խա ու­նի)։ Գյու­ղում ա­ռան­ձին տներ ու­նեն, ին­քը մոր հետ է ապ­րում, նո­րա­ծին աղ­ջիկ ու­նի, ա­նու­նը Շու­շան։

-Ի~նչ շատ ոչ­խար­ներ ու­նես, Սլա­վիկ։ Ինչ­քա՞ն է։
-100 հատ։ Մկա սա ինչ ի, եր­կու տա­րի ա­ռաջ գա­յիք, 300¬400 հատ ոչ­խար ու­նեի։
-Դժ­վա՞ր է պա­հե­լը, որ քչաց­րիր։
-Հեշտ գործ չկա։ Ա­մեն գործ իր դժ­վա­րու­թյուն­ներն ու­նի։ Ա­սում է ար­ժա­նա­պատ­վո­րեն, իր ա­րա­ծի, իր գոր­ծի կարևո­րու­թյան գի­տակ­ցու­մով։ Ա­պա հարց­նում է.
-Ինչ­քա՞ն աշ­խա­տա­վարձ ես ստա­նում։
Ա­սում եմ։
¬Իսկ թո­շա՞կ։
Ա­սում եմ։
Հար­ցե­րի տակ թաքն­ված ի­մաս­տը չեմ հաս­կա­նում. ինչ է մտա­ծում, ինչ է փոր­ձում պար­զել, բայց ինք­նա­բե­րա­բար պա­տաս­խա­նում եմ։
¬Ան­գե­ղա­կո­թը մեծ գյուղ է, չէ՞, այն­տեղ ին­չով էիր զբաղ­վում։ ¬Հար­ցաքն­նու­թյան տու­տը ձեռքս եմ վերց­նում։
-Ան­գե­ղա­կո­թում բնակ­չու­թյու­նը խիտ է։ Հող ու­նեի, բայց քիչ էր՝ ըն­դա­մե­նը 8 հեկ­տար։
Զար­մանքս չեմ կա­րո­ղա­նում զս­պել, իսկ ին­քը բա­ցատ­րում է, որ այն­տեղ ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար պայ­ման­նե­րը բա­րեն­պաստ չեն, իսկ ին­քը ա­նա­սուն­ներ էր պա­հում, ձմեռ­վա ա­նաս­նա­կե­րի պա­շար կու­տա­կե­լու հա­մար եր­կար ճա­նա­պարհ էր կտ­րում, հն­ձում, բե­րում։ Նո­րա­շե­նի­կում հեշտ է, խո­տը՝ շատ, ե­ղա­նա­կը՝ մեղմ, խս­տա­շունչ ձմեռ էլ չի լի­նում։
Նա­յում եմ չոր տա­փա­րա­կին, որ­տեղ կանգ­նած զրու­ցում ենք, ա­սում եմ.
¬Տա­րին ե­րաշտ էր, խոտ էլ կար­ծես չկա. իբր ես էլ խո­տից, ե­րաշ­տից բան եմ հաս­կա­նում։
¬Մկա էն սա­րից էն կողմ խոտ կա, էն էլ ինչ խոտ, էս­տեղս է հաս­նում (գոտ­կա­տեղն է ցույց տա­լիս)։
-Բայց ո՞նց ընտ­րե­ցիր Նո­րա­շե­նի­կը։
Պատ­մեց, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն անց­կաց­րել է Ղա­րա­բա­ղում, որ 2016¬ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կա­մա­վո­րա­կան ջո­կա­տում ե­ղել է Թա­լի­շում...
Զրու­ցե­լով կա­մա~ց¬կա­մաց մո­տե­ցել էինք տա­նը, որ­տե­ղից դուրս ե­կավ մայ­րը։ Ի­մա­նա­լով մեր ով լի­նե­լը, ա­սաց.
¬Մեր գյու­ղի պն­դու­կի ծա­ռե­րը ձեզ փեշ­քեշ։
Նման բա­րե­մաղ­թանք ոչ լսել էի, ոչ կար­դա­ցել։ Փոր­ձե­ցի զրույ­ցի բռն­վել, բայց ա­սաց, որ ե­րե­խա­յին լո­ղաց­նե­լու ժամն է ու շտա­պեց տուն։
-Դու կի­մա­նաս, հի­մա ա­սա, տես­նեմ, մենք նա­խա­գա­հա­կա՞ն ենք, կի­սա­նա­խա­գա­հա­կա՞ն, թե՞...
-Է՛, Սլա­վիկ ինչ գործ ու­նենք խոր¬խոր բա­նե­րի հետ։ Կարևո­րը, որ ա­մենքս մեր գոր­ծը լավ ա­նենք։
-Հեշտ գործ չկա։ ¬ Կրկ­նում է։ ¬ Ա­մեն գործ իր դժ­վա­րու­թյուն­ներն ու­նի։ -Ա­պա զգա­լով, որ հայ­տն­վում է բջ­ջա­յին հե­ռա­խո­սի օ­բյեկ­տի­վում, մի կողմ ցատ­կեց.
-Սպա­սիր, չն­կա­րես։
-Նկարդ թեր­թում դուրս կգա, քեզ կճա­նա­չեն, ի՞նչ վատ բան կա որ։ ¬ Կար­ծե­լով թե հրա­ժար­վում է լու­սան­կար­վե­լուց, իբր հա­մո­զում եմ։
-Չէ, չէ, գնամ կոս­տյումս հագ­նեմ, հե­տո։
Նոր¬նոր ու­շադ­րու­թյուն եմ դարձ­նում, թե ինչ­քան կո­կիկ է հագն­ված, և ու­րա­խա­նա­լով, որ հա­մա­ձայն է լու­սան­կար­վե­լու, ա­սա­ցի.
-Շո­րերդ շատ հար­մար են, Սլա­վիկ, հատ­կա­պես, որ բլու­զիդ վրա գր­ված է։ ¬ Ցույց եմ տա­լիս անգ­լե­րեն տա­ռե­րով գր­վա­ծը՝ ՙգե­նե­րալ՚։
-Սլա­վիկ, դու էս սա­րե­րի գե­նե­րալն ես։
Լի­լի­թը, ում հրա­վե­րով հայ­տն­վել էի այս գյու­ղում, ոգևոր­ված լու­սան­կա­րում է։
-Էն­պես բռ­նաց­րու, որ ոչ­խա­րի հո­տը երևա։ Իսկ դու, Սլա­վիկ, գլ­խարկդ բարձ­րաց­րու, որ աչ­քերդ կար­գին երևան։
Նո­րա­շե­նի­կում ժայ­ռե­րը նման են մարդ­կա­յին կեր­պա­րան­քի: Ին­չու ենք մենք քա­րու­ժայռ պաշ­տում, գու­ցե նրա հա­մար, որ հա­յոց հե­թա­նո­սա­կան աստ­ված Միհ­րը ժայ­ռից է ծն­վել…

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 23 Oct 2019 11:53:27 +0000
ՎԱՐ­ՊԵՏ ՌԱ­ՖԻ­ԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27656-2019-10-23-11-53-21 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27656-2019-10-23-11-53-21 ՎԱՐ­ՊԵՏ ՌԱ­ՖԻ­ԿԸ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Գրե­թե հա­րյու­րա­մյա հի­շո­ղու­թյան բե­ռի տակ ծան­րա­ցած, ապ­րած տա­րի­նե­րի հետ ՙկռիվս՚ տվող, բա­րին չա­րից, ճշ­մար­տու­թյու­նը կեղ­ծի­քից, լույ­սը խա­վա­րից զա­նա­զա­նել փոր­ձող իմ հե­րո­սը՝ Ռա­ֆիկ Մար­տի­րո­սյա­նը, 1956թ.-ից ապ­րում է Հին Ար­մե­նա­վա­նում։ Ա­ռանձ­նա­տու­նը, որ աչ­քի է ընկ­նում մե­ծու­թյամբ, շի­նա­րար-վար­պետ Ռա­ֆի­կը միայ­նակ է կա­ռու­ցել, իր ձեռ­քե­րով հղ­կել-տա­շել ա­մեն քա­րը, յու­րա­քան­չյուր քա­րի մեջ շունչ ու ի­մաստ է դրել։ Այդ օ­ճոր­քի տակ 4 զա­վակ­ներ են հա­սակ ա­ռել, հո­րից ար­դար քր­տին­քով վաս­տա­կե­լու, ճշ­մա­րիտ ապ­րե­լու դա­սեր քա­ղել։ Ճիշտ է, ան­վա­նի շի­նա­րա­րի ու­ժերն օր օ­րի սպառ­վում են, բայց դեռ ոտ­քի վրա է, ար­դեն մի տա­րի է, ինչ չի կա­րո­ղա­նում այ­գի-բան­ջա­րա­նոց մշա­կել, սա­կայն միտքն աշ­խա­տում է ժա­մա­ցույ­ցի ճշգր­տու­թյամբ։ Իր կյան­քի բո­լոր նշա­նա­կա­լից անց­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հի­շում է այ­սօր­վա պես, հի­շում-վեր­հի­շում է, հետն էլ ու­րա­խա­նում, տխ­րում ու ըմ­բոս­տա­նում...

Ծն­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­ծախ գյու­ղում... Քյս­պա­րանց Ար­տա­շի յոթ զա­վակ­նե­րից ա­վագն է Ռա­ֆի­կը: Ծանր ման­կու­թյուն է ու­նե­ցել, սա­կայն եր­բեք չի ըն­կճ­վել ու ըն­կր­կել դժ­վա­րու­թյուն­նե­րից։ Ամ­բողջ կյան­քում փոր­ձել է իր խղ­ճի հետ հա­մե­րաշխ ապ­րել ու օր­վա հա­ցը վաս­տա­կել ճա­կա­տի քր­տին­քով։ Վար­պետ Ռա­ֆիկն ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սում է, որ միայն ի­րենց` Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սում, աշ­խա­տան­քից հե­տո 27 խո­շոր ա­ռանձ­նա­տուն է կա­ռու­ցել, իսկ հայ­րե­նի գյու­ղում ու Ստե­փա­նա­կեր­տում կա­ռու­ցած տնե­րի քա­նակն ան­հա­շիվ է։ Վար­պետ Ռա­ֆի­կի կյան­քի պատ­մու­թյու­նը բազ­մա­շերտ է ու բազ­մի­մաստ, շատ ամ­պեր են գլ­խով ան­ցել, ու հի­մա չգի­տի` ո՞­րը պատ­մի, ո՞­րը թող­նի... Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին ո՜չ կար­գին պա­տա­նի էր, ո՜չ էլ կար­գին ե­րի­տա­սարդ, բայց ար­դեն ստիպ­ված էր ծանր բեռ ու­սել։ Հայրն ու հո­րեղ­բայ­րը պա­տե­րազմ մեկ­նե­ցին մի տուն լի­քը մա­նուկ­նե­րի վի­զը ծուռ թո­ղած, յոթն ի­րենք էին, հինգն էլ հո­րեղ­բայրն ու­ներ, ու նա ստիպ­ված էր տան տղա­մար­դու հոգ­սե­րը կրել, երբ ին­քը դեռ խնամ­քի ու հո­գա­տա­րու­թյան կա­րիք ու­ներ։ Ժա­մա­նա­կից շուտ հա­սու­նա­ցավ, ժա­մա­նակ չկար վա­յե­լե­լու ջա­հե­լու­թյու­նը։ Հա­զիվ հասց­րեց 6-րդ դա­սա­րանն ա­վար­տել, աշ­խա­տան­քի ան­ցավ գյու­ղի կոլ­տն­տե­սու­թյու­նում. քա­նի՛ բե­րան իր ձեռ­քին էր նա­յում։ 1949 թվա­կա­նին էր, Բա­քուն գրա­վում, տա­նում էր ե­րի­տա­սարդ­նե­րին, Ռա­ֆիկն էլ տար­վեց լավ վաս­տա­կե­լու ակն­կա­լի­քով ու Բա­քու գնաց, և ինչ­պես ինքն է վկա­յում` մի կերպ փա­խավ, կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գա­հը նրան բաց չէր թող­նում։ Վեց տա­րի աշ­խա­տեց Բա­քու քա­ղա­քում։ Ին­չի ա­սես, որ ա­կա­նա­տես չե­ղավ զրու­ցա­կիցս` մարդ­կա­յին ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ, ղե­կա­վար­նե­րի կող­մից գնա­հատ­ված լի­նել, սա­կայն նաև չի մո­ռա­նում ո­րոշ ՙին­տեր­նա­ցիո­նա­լիստ­նե­րի՚ ըն­դգ­ծուն խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը հատ­կա­պես հա­յե­րի հան­դեպ։ ՙՇինտ­րես­տի ադր­բե­ջան­ցի կուս­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը շատ էր ու­զում ինձ կու­սակ­ցու­թյան շար­քերն անց­կաց­նել, ա­մեն կերպ փոր­ձում էի դի­մադ­րել, բայց ա­պար­դյուն,-վեր­հի­շում է Ռ. Մար­տի­րո­սյա­նը,-մեր փա­փա­խա­վոր չո­բան­նե՞­րը պի­տի կու­սակ­ցա­կան դառ­նան,-ա­սում էր սիրտս շա­հե­լու հա­մար,-ու այդ­պես էլ, ան­տե­սե­լով ցան­կու­թյունս, ներ­կա­յաց­րին կու­սակ­ցու­թյան շար­քերն ըն­դուն­վե­լու: Գլուխ գո­վել չլի­նի` այդ­քան շի­նա­րար­նե­րի մեջ ինձ հաս­նող չկար, լավ շի­նա­րա­րի ա­նուն էի վաս­տա­կել, և բո­լոր պա­տաս­խա­նա­տու գոր­ծերն ինձ էին վս­տա­հում։ Օ­րեր ան­ցան, մի օր Ռահ­մա­նո­վը (նույն ին­քը՝ կուս­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը) ե­կավ, թե` Մար­տի­րո­սյա՜ն, պի­տի գնաս կո­մե­րիտշ­րջ­կոմ: Գնա­ցի... Կո­մե­րիտշ­րջ­կո­մի քար­տու­ղա­րը շու­ռու­մուռ տվեց ցու­ցա­կը ու ինձ մատ­նան­շե­լով ար­հա­մար­հա­կան տո­նով ա­սաց` սրան ին­չո՞ւ ես բե­րել, ու շպր­տեց ցու­ցա­կը` ա­տամ­նե­րի ա­րան­քից ֆշ­շաց­նե­լով, մենք կադ­րեր չու­նե՞նք, որ սրան ես ներ­կա­յաց­րել, կմտ­նեմ Բա­գի­րո­վի մոտ ու շալ­վարդ հա­նել կտամ։ Հե­տո ի­մա­ցա, որ Ռահ­մա­նո­վին կու­սակ­ցու­թյու­նից հե­ռաց­րել են՚։

Ռ. Մար­տի­րո­սյա­նը նաև վեր­հի­շեց, թե ինչ­պես էին հա­յե­րի ձեռ­քե­րով գե­ղե­ցիկ տներ, հի­վան­դա­նոց­ներ, դպ­րոց­ներ կա­ռու­ցում, իսկ հա­յե­րին ար­հա­մար­հե­լով` երկ­րորդ, եր­րորդ կար­գի մարդ հա­մա­րում։ Ե­րեք վար­ձա­չա­փով էին աշ­խա­տա­վարձ տա­լիս, ա­մե­նա­բարձրն ի­րենց ան­բան­ներն ու շնոր­հա­զուր­կերն էին ստա­նում, հե­տո գա­լիս էին ռուս­նե­րը, և ա­պա նոր հա­յե­րը, վար­ձատ­րում էին ինչ­պես որ կա­մե­նում էին։ 7-րդ կարգ ու­նե­ցող Մուա­լի­մո­վին մի սյուն են տվել, 3 օ­րում չկա­րո­ղա­ցավ տն­կել, մինչև հա­յերն օգ­նու­թյան չհա­սան։ Մի օր էլ ջա­հել, ու­ժե­րի ե­ռուն շր­ջա­նում գտն­վող վար­պետ-շի­նա­րար Ռա­ֆի­կը Բա­գի­րո­վին նա­մակ գրեց ու սիր­տը բա­ցեց նրա ա­ռաջ. բո­ղո­քեց, որ կո­մե­րիտշ­րջ­կո­մում ի­րեն ՙշան թու­լա՚ են կո­չել, որ ի­րենք՝ հա­յե­րը, աշ­խա­տում են շատ ու վար­ձատր­վում քիչ, մի խոս­քով` բո­ղո­քեց հա­յե­րի հան­դեպ ա­նար­դար, խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քից, ու սկս­վե՛ց... մի­լի­ցիո­ներ­նե­րը մե­կը գա­լիս, մյու­սը գնում էր, նրան օր ու բա­րի չէին տա­լիս, տե­սավ, որ հետևում են, թո­ղեց ու վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք... Բայց այս­տեղ էլ նրան հան­գիստ չէին տա­լիս. նրա մեղքն այն էր, որ հան­դգ­նել է Բա­գի­րո­վին ան­հան­գս­տաց­նել։ Աշ­խար­հի հետ հաշտ ու ան­հաշտ Ռա­ֆիկ Մար­տի­րո­սյա­նին, ով ար­դեն հասց­րել էր լավ վար­պետ-շի­նա­րա­րի համ­բավ ձեռք բե­րել, ձեռ­քից ձեռք էին խլում։ Նա հպար­տու­թյամբ է վեր­հի­շում, թե ինչ­պի­սի նվիր­վա­ծու­թյամբ է աշ­խա­տել Ստե­փա­նա­կեր­տի Հու­շա­հա­մա­լի­րում, ու մինչև գլ­խա­վոր հու­շա­կո­թո­ղը կկանգ­նեց­վեր` եր­կու տա­րի միայն աշ­խա­տել է տե­ղան­քի բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ: Երբ ար­դեն սկ­սել են հու­շար­ձա­նի քա­րե­րը տա­շել, Հա­յաս­տա­նից եր­կու վար­պետ-շի­նա­րար են հրա­վի­րել՝ 24 մետր բարձ­րու­թյան հու­շար­ձա­նը կանգ­նեց­նե­լու հա­մար։ Անհ­րա­ժեշտ էր շատ ա­րագ գոր­ծը գլուխ բե­րել, պի­տի հասց­նեին, որ Հաղ­թա­նա­կի 30-ա­մյա­կին մեծ շու­քով բա­ցու­մը կազ­մա­կեր­պեին։ Հրա­վիր­ված վար­պետ­նե­րը մեծ գու­մար` 25 հա­զար ռուբ­լի պա­հան­ջե­ցին գոր­ծի հա­մար ու, մեր­ժում ստա­նա­լով, մեկ­նե­ցին։ Գոր­ծը գլուխ բե­րեց վար­պետ Ռա­ֆի­կը. նրա ձեռ­քե­րով բարձ­րա­ցավ հու­շար­ձա­նը, որն այ­սօր Ստե­փա­նա­կեր­տի խոր­հր­դա­նիշ­նե­րից մեկն է։ Հա­զար ռուբ­լի մր­ցա­նակ էին խոս­տա­ցել, առ այ­սօր դեռ տա­լիս են, բայց վար­պետ Ռա­ֆի­կը նույ­նիսկ չի ու­զում հի­շել պարգևավ­ճար խոս­տա­ցող­նե­րին, ինքն իր գոր­ծը միշտ հա­ճույ­քով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է կա­տա­րել, և ե­րա­նի է տա­լիս ան­ցած-գնա­ցած տա­րի­նե­րին, տա­րի­ներ, ո­րոնք ի­րեն միայն բա­րի համ­բավ, ա­նուն, պա­տիվ են պարգևել։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 23 Oct 2019 11:50:15 +0000
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿԵՆԴԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27630-2019-10-16-15-38-05 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27630-2019-10-16-15-38-05 Պատ­րաս­տեց` Լու­սի­նե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

 

Հոկ­տեմ­բե­րի 18-20-ը Չոլ­պոն-Ա­թա քա­ղա­քում ՙՀոգևոր կենտ­րոն Ա­ռուու­զատ՚ հա­սա­րա­կա­կան հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Ալ­մա­կան Բե­կո­վա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ հա­մա­ռու­սաս­տա­նյան ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան հետ հա­մա­տեղ տե­ղի կու­նե­նա մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղով՝ ՙԱշ­խար­հի կա­նայք հա­նուն մարդ­կա­յին կյան­քի, մշա­կույ­թի, կեն­դա­նի բնու­թյան պահ­պան­ման՚ խո­րագ­րով։ Հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում կկազ­մա­կերպ­վի կլոր սե­ղան՝ ՙՄայ­րա­կան սր­տի ջեր­մու­թյու­նը ժո­ղո­վուրդ­նե­րին կփր­կի գա­լիք մեծ վտան­գից՚ թե­մա­յի շուրջ։

Ղր­ղըզս­տա­նի ՙԱ­ռուու­զատ Ա­յալ՚ կա­նանց կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Ալ­մա­կան Բե­կո­վա­յի խոս­քով `ՙՄայ­րը միշտ սի­րով, ջեր­մու­թյամբ է վե­րա­բեր­վում իր ե­րե­խա­յի հետ ցան­կա­ցած տա­րի­քում: Կինն իր սր­տի մի­ջով է անց­կաց­նում ցավն ու տագ­նա­պը և տղա­մար­դուն մղում փր­կու­թյան ու­ղի­ներ ո­րո­նե­լու: Մայ­րա­կան սր­տի ջեր­մու­թյու­նը բազ­միցս փր­կել է ժո­ղո­վուրդ­նե­րին, հի­մա էլ փր­կում ու կփր­կի աշ­խար­հը՚: Եվ­րագն­դի խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան հա­մար պայ­քա­րին միա­նա­լու կո­չով ողջ աշ­խար­հի կա­նանց ու մայ­րե­րին դի­մել են հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րը` բո­լոր ցան­կա­ցող­նե­րին հրա­վի­րե­լով մաս­նակ­ցել հա­մա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին: Հա­մա­ժո­ղո­վը հան­դես կգա պա­տե­րազմ­նե­րը դա­դա­րեց­նե­լու՝ բո­լո­րին ուղղ­ված կո­չով։ Նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը կլի­նեն շա­րու­նա­կա­կան ու կանց­կաց­վեն տար­բեր եր­կր­նե­րում։
Ար­ցա­խի ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը նույն­պես ստա­ցել է հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հրա­վեր։ Այդ կարևոր հան­գա­ման­քը գնա­հա­տե­լով որ­պես մեր չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու քայլ, կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հու­թյունն իր դրա­կան վե­րա­բեր­մունքն է հայտ­նել կա­յա­նա­լիք մի­ջո­ցառ­ման առն­չու­թյամբ, ինչ­պես նաև իր հո­ժա­րա­կա­մու­թյու­նը՝ շա­րու­նա­կե­լու պայ­քա­րը հա­նուն Ար­ցա­խի, տա­րա­ծաշր­ջա­նի և, ի­հար­կե, ողջ աշ­խար­հի խա­ղա­ղու­թյան, քա­նի որ պա­տե­րազ­մը, լի­նի դա տն­տե­սա­կան, տե­ղե­կատ­վա­կան, թե ցան­կա­ցած այլ տի­պի, ան­դառ­նա­լի ող­բեր­գու­թյուն­ներ կծ­նի։
Ստոև ներ­կա­յաց­նում ենք Ար­ցա­խի ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նը մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լու հրա­վե­րին:

ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ հա­մա­ռու­սաս­տա­նյան քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ տի­կին Ե.Գ. Սե­մե­րի­կո­վա­յին
Հար­գար­ժա՜ն Ե­լե­նա Գե­նադևնա,
Ռու­սաս­տա­նի ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ­ներ ու ան­դամ­ներ.
Ար­ցա­խի (ԼՂՀ) ՙՄայ­րու­թյուն՚ ոչ կա­ռա­վա­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հու­թյունն իր ե­րախ­տա­գի­տու­թյունն է հայտ­նում կա­նանց հա­մընդ­հա­նուր շարժ­մա­նը միա­նա­լու հրա­վե­րի հա­մար, շար­ժում՝ հա­նուն խա­ղա­ղու­թյան, Եր­կիր մո­լո­րա­կի վրա կյան­քի պահ­պան­ման, մեր ընդ­հա­նուր տան, որ­տեղ ապ­րում ու պետք է ապ­րեն եր­ջա­նիկ մար­դիկ` ան­կախ ռա­սա­յա­կան ու դա­վա­նա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից։ Բա­րի կամ­քի ձեր այդ դրսևո­րումն ու միա­վոր­վե­լու, բա­րու­թյան ու խա­ղա­ղա­սի­րու­թյան միաս­նա­կան ուժ դառ­նա­լու կո­չը մենք գնա­հա­տում ենք որ­պես չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու քայլ, եր­կիր, որն ար­դեն 30 տա­րի է՝ ապ­րում ու զար­գա­նում է ՙոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն՚ պայ­ման­նե­րում։ Մեր ժո­ղո­վուր­դը, և հատ­կա­պես մեր մայ­րերն ու ե­րե­խա­նե­րը, ով­քեր ի­րենց մաշ­կի վրա զգա­ցել են ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ար­դյունք­նե­րը, Սում­գա­յի­թի, Բաք­վի, Կի­րո­վա­բա­դի, Շա­հու­մյա­նի, Մար­տա­կեր­տի ջար­դե­րը, 1991-1994թթ. պա­տե­րազ­մը, ա­պա և 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցող մշ­տա­կան սադ­րանք­նե­րը, չեն կա­րող ան­տար­բեր մնալ հայ­կա­կան հի­նա­վուրց ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի հան­դեպ։
Այ­սօր Ար­ցա­խը՝ որ­պես հին հայ­կա­կան երկ­րա­մաս, պատ­րաստ է ցան­կա­ցած գնով պաշտ­պա­նել իր հո­ղը, իր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Նոր պա­տե­րազ­մի վտան­գը, Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան սպառ­նում են ոչ միայն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ժո­ղովր­դին. դրանք կա­րող են 3-րդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի պատ­ճառ դառ­նալ, ո­րի դեմ պայ­քա­րե­լու հա­մար պետք է ոտ­քի ել­նենք բո­լորս՝ երկ­րագն­դի կա­նայք, մայ­րե­րը, ե­րե­խա­նե­րը։ Ար­ցա­խի կա­նայք, մայ­րերն ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյունն են հայտ­նում` բո­լո­րի հետ միա­սին պայ­քա­րե­լու հա­նուն խա­ղա­ղու­թյան։ Մենք պար­տա­վոր ենք հա­մախ­մբ­վել և թույլ չտալ, որ աշ­խար­հի որևէ տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ լի­նի: Մեծ Հայ­րե­նա­կա­նի դա­սե­րը, ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ տա­րած հաղ­թա­նա­կը, ո­րի 75-րդ տա­րե­դար­ձը ողջ ա­ռա­ջա­տար մարդ­կու­թյան հետ միա­սին պատ­րաստ­վում է նշել մեր ե­րի­տա­սարդ հան­րա­պե­տու­թյու­նը, ցույց տվե­ցին, որ մենք ու­ժեղ ենք միա­սին։ 1941-1945թթ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի 100 հա­զա­րա­նոց բնակ­չու­թյու­նից ճա­կատ մեկ­նեց գրե­թե ողջ ա­րա­կան սե­ռի հա­յազ­գի բնակ­չու­թյու­նը՝ 45.000 մար­տիկ­ներ, ո­րոն­ցից 22.000-ը չվե­րա­դար­ձան, տաս­նյակ հա­զա­րա­վոր­ներ վի­րա­վոր­վե­ցին։ Ղա­րա­բա­ղը տվել է 22 Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, այդ թվում՝ եր­կու կրկ­նա­կի հե­րոս, մար­շալ­ներ ու ադ­մի­րալ­ներ, ո­րոնց ա­նուն­նե­րը ոս­կե տա­ռե­րով են ար­ձա­նագր­ված մեր Հայ­րե­նի­քի՝ Ռու­սաս­տա­նի ու Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան է­ջե­րում։ Մա­յի­սի 9-ը մե՜ր հաղ­թա­նա­կի տոնն է, այն նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան բա­նա­կի ստեղծ­ման, Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի բռ­նա­տի­րու­թյու­նից Շու­շիի ա­զա­տագր­ման օրն է։ Դա Ան­կախ Ար­ցա­խի հաղ­թա­նա­կի ու ա­զա­տու­թյան օրն է։ Մենք մեր պատ­րաս­տա­կա­մու­թյունն ենք հայտ­նում՝ միա­վոր­վե­լու հա­նուն խա­ղա­ղու­թյան պայ­քա­րում, երկ­խո­սու­թյան, Մո­լո­րա­կի կա­նանց հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ամ­րապն­դող ջան­քե­րում։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 16 Oct 2019 15:36:54 +0000
ԱՄՐՈՑ ՙՔԱՐՈՒՏ՚ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27618-2019-10-14-16-57-50 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27618-2019-10-14-16-57-50 Սլա­վա ՍԱՐԳՍՅԱՆ Պատմաբան,…

 Ամ­րո­ցի մա­սին պատ­մա­կան աղ­բյուր­նե­րում տե­ղե­կու­թյուն­ներ չեն պահ­պան­վել։ Այն գտն­վում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևում, ներ­կա­յիս Քա­րո­տան գյու­ղից 2,6 կմ հա­րավ, Ո­րո­տան և Հա­կա­րի գե­տե­րի միջև։ Պատ­մա­կա­նո­րեն Քա­շու­նիք գա­վա­ռի մաս է կազ­մում։

Աշ­խար­հագ­րա­կան կոոր­դի­նատ­ներն են՝ N 39 12 56,4, E 46 43 15.5։ Բարձ­րու­թյու­նը ծո­վի մա­կար­դա­կից 836 է։ Բուն ամ­րոցն ամ­րաց­ված է շր­ջա­պա­րիսպ­նե­րով, ո­րի ներ­փակ տա­րած­քի ա­ռա­վե­լա­գույն եր­կա­րու­թյու­նը 107, լայ­նու­թյու­նը 36 մ է, ո­րը կազ­մում է 3680 քմ։ Պարս­պա­պա­տե­րի ընդ­հա­նուր եր­կա­րու­թյու­նը 278 մ է։ Պա­րիսպ­նե­րը կա­ռուց­ված են մի­ջին չա­փե­րի ճեղ­քած մոխ­րա­գույն ա­վա­զա­քա­րից և գե­տա­բե­րան­նե­րից հա­վաք­ված գլա­քա­րե­րից՝ ա­մուր կրա­շա­ղա­խով։ Ներ­կա­յումս գետ­նի մա­կե­րե­սին նշ­մար­վում է սոսկ 1.5-2.2 մ լայ­նու­թյամբ պարս­պա­պա­տե­րի հիմ­նա­մա­սե­րի ուր­վա­գի­ծը։ Նկա­տե­լի է, որ պա­տե­րը ամ­րաց­ված են ե­ղել ոչ հա­մա­չափ դա­սա­վոր­ված փոքր, ուղ­ղան­կյուն որմ­նա­հե­ծան­նե­րով։ Ամ­րո­ցի ներ­սի տա­րած­քը հիմ­նա­կա­նում հարթ է ու դա­տարկ։ Կա­ռու­ցա­պատ­ման հետ­քեր նկատ­վում են միայն հա­րա­վա­յին կող­մում, այն էլ հատ­վա­ծա­բար ուր­վագծ­վող հիմ­նա­պա­տե­րի տես­քով։
Ու­շագ­րավ է ամ­րո­ցի գլ­խա­վոր մուտ­քի կա­ռուց­ված­քը։ Այն գտ­վում է հա­րա­վա­յին կող­մում, գե­տե­րի խառ­նա­րա­նի դեմ-դի­մաց: Ան­ցու­ղին արևել­քից հսկ­վում էր հզոր աշ­տա­րա­կով, իսկ հա­րա­վից՝ մտ­նո­ղի թի­կուն­քին նա­յող ներ­փակ սե­նյա­կով։ Գլ­խա­վոր մուտ­քի արևե­լյան աշ­տա­րա­կը մոտ 4.0 X 4.5 մ չա­փե­րով ար­տա­քի­նից հն­գա­նիստ զանգ­ված է, ո­րի պահ­պան­ված ստո­րին մա­սը միա­ձույլ է։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նրա վերևի հատ­վածն ու­նե­ցել է սնա­մեջ ծա­վալ։ Ճիշտ նմա­նա­տիպ աշ­տա­րակ է տե­ղա­կայ­ված նաև ամ­րո­ցի հա­րավ-արևմտյան ան­կյու­նում։ Բա­ցի այս եր­կու աշ­տա­րակ­նե­րից ու կից հիմ­նա­պա­տե­րից, պահ­պան­վում են նաև ցո­կո­լա­յին հատ­վա­ծի 1.5-2.0 մ բարձ­րու­թյամբ զանգ­ված­նե­րը։ Վեր­ջին­ներս գլ­խի­վայր ըն­կած են ի­րենց իսկ հիմ­քե­րի դի­մաց։ Պոկ­ված, ըն­կած զանգ­ված­նե­րի դիրքն ակն­հայ­տո­րեն վկա­յում է, որ այս եր­կու աշ­տա­րակ­նե­րը ժա­մա­նա­կին պայ­թեց­վել են։ Ամ­րո­ցի կրա­շա­ղա­խով կա­ռուց­ված պա­րիսպ­նե­րի ա­վեր­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը թույլ է տա­լիս են­թադ­րե­լու, որ դրա կոր­ծան­ման մեջ առ­կա է հատ­կա­պես մարդ­կա­յին գոր­ծո­նը։
Ամ­րո­ցա­կալ բլ­րի լան­ջե­րին կա­ռու­ցա­պատ­ման ցայ­տուն հետ­քեր չեն նշ­մար­վում։ Միայն արևե­լյան կող­մում նկա­տե­լի են ո­րոշ պա­տա­շա­րե­րի մնա­ցորդ­ներ, ո­րոն­ցից կա­րե­լի է հան­գել այն հետևու­թյան, որ ամ­րոցն ու­նե­ցել է նաև երկ­րորդ՝ ստո­րին պարս­պա­շար։ Իսկ արևե­լյան՝ Հա­կա­րի գե­տին նա­յող լան­ջին հիմ­նա­կան պարս­պագ­ծի տակ փոր­ված պաշտ­պա­նա­կան խրա­մա­տը, ըստ ա­մե­նայ­նի, վե­րա­բե­րում է ուշ ժա­մա­նակ­նե­րի՝ են­թադ­րա­բար վեր­ջին ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րին։ Ամ­րո­ցի տա­րած­քը հա­րուստ է վեր­գետ­նյա խե­ցե­ղե­նով, ո­րոնց շար­քում մեծ թիվ են կազ­մում հատ­կա­պես ու­ռու­ցիկ եզ­րա­պա­տով ուղ­ղան­կյուն կղ­մին­դր­նե­րի ու դրանց կի­սա­խո­ղո­վա­կաձև կա­փա­րիչ­նե­րի բե­կոր­նե­րը։ Վեր­գետ­նյա խե­ցե­ղե­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից դա­տե­լով, այս ու­շագ­րավ ամ­րո­ցը կա­րե­լի է վե­րագ­րել XIV-XVII դդ.։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 14 Oct 2019 16:54:46 +0000
Ի­ՐԱ­ԶԵԿ­ՄԱՆ ԴԱ­ՍԸՆ­ԹԱՑ­ՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27594-2019-10-11-16-03-20 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27594-2019-10-11-16-03-20 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Օ­զո­նա­յին շեր­տի պահ­պա­նու­թյան խն­դի­րը, ո­րը Երկ­րի կեն­դա­նի օր­գա­նիզմ­նե­րը պաշտ­պա­նում է ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րի կոր­ծա­նիչ ազ­դե­ցու­թյու­նից, հա­մար­վում է ա­ռաջ­նա­յին բո­լոր եր­կր­նե­րի հա­մար։

Օ­զո­նի շեր­տի պահ­պա­նու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում, այս խնդ­րի վե­րաց­ման շուրջ մի­մյանց հետ հա­մա­գոր­ծակ­ցում է աշ­խար­հի 194 եր­կիր: Սա մի հիմ­նախն­դիր է, ո­րը մտա­հո­գում է ողջ մարդ­կու­թյա­նը, ուս­տի յու­րա­քան­չյուր ոք պետք է իր ներդ­րումն ու­նե­նա օ­զո­նի շեր­տի պահ­պա­նու­թյան գոր­ծում:
Ներ­կա­յում ինչ­պես ողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում այդ ուղ­ղու­թյամբ տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ են ձեռ­նարկ­վում, մաս­նա­վո­րա­պես՝ կազ­մա­կերպ­վում են ի­րա­զեկ­ման դա­սըն­թաց­ներ։
Օ­րերս էլ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­լո­գիա­կան կր­թու­թյան և դաս­տիա­րա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի 2019 թվա­կա­նի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ Օ­զո­նա­յին շեր­տի պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ ի­րա­զեկ­ման դա­սըն­թաց­ներ անց­կաց­վե­ցին: Նա­խա­րա­րու­թյան բնա­կան ռե­սուրս­նե­րի և բնա­պահ­պա­նու­թյան կա­ռա­վար­ման բաժ­նի պետ Էլ­լա­դա Ա­րա­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ նա­խա­ձեռ­նած մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը մեկ­նար­կել է Բեր­ձո­րի դպ­րոց­նե­րից: Ի­րա­զեկ­ման մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­վե­ցին նաև Կար­միր Շու­կա­յի, Թա­ղա­վար­դի և Ճար­տա­րի դպ­րոց­նե­րում: Մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը ներ­կա­յաց­րին օ­զո­նա­յին շեր­տի հիմ­նախն­դի­րը և ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու ե­ղա­նակ­նե­րը՝ շեշ­տե­լով, որ մթ­նո­լոր­տի օ­զո­նա­յին շեր­տի քայ­քա­յու­մը մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող բնա­պահ­պա­նա­կան վտանգ­նե­րից է: Ըստ Է. Ա­րա­մյա­նի՝ ա­շա­կերտ­նե­րը ման­րակր­կիտ տե­ղե­կու­թյուն­ներ ստա­ցան արևի բա­րե­րար ազ­դե­ցու­թյան, ջեր­մու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան, ինչ­պես նաև ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րի վնա­սա­կար ազ­դե­ցու­թյան մա­սին: ՙՆրանք տե­ղե­կա­ցան, որ օ­զո­նա­յին շեր­տի քայ­քա­յու­մը կվ­տան­գի բո­լոր կեն­դա­նի օր­գա­նիզմ­նե­րի, այդ թվում նաև մար­դու կյան­քը: Ի­մա­ցան, որ օ­զո­նա­յին շեր­տի քայ­քայ­ման հետ կմե­ծա­նա մաշ­կի քաղց­կե­ղով և կա­տա­րակ­տով հի­վանդ մարդ­կանց թի­վը, այն կբե­րի ջեր­մո­ցա­յին է­ֆեկ­տի ու­ժե­ղաց­ման: Մեր կող­մից պատ­կե­րա­վոր ներ­կա­յաց­վե­ցին նաև արևի վնա­սա­կար ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու բո­լոր մի­ջոց­նե­րը, ցու­ցադր­վեց ու­սու­ցո­ղա­կան մուլտ­ֆիլմ՚,- ա­սաց Է. Ա­րա­մյա­նը:
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին ե­րե­խա­նե­րին բա­ժան­վե­ցին ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու մա­սին կա­նոն­ներ պա­րու­նա­կող ծո­ցա­տետ­րեր:
Նշենք, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ կարևոր են ա­շա­կերտ­նե­րի է­կոկր­թա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, քա­նի որ դպ­րո­ցում տր­վող տե­սա­կան գի­տե­լիք­նե­րից զատ անհ­րա­ժեշտ են նաև ի­րա­զեկ­ման- գործ­նա­կան դա­սըն­թաց­ներ` մա­տաղ սերն­դին բնու­թյան բա­ղադ­րիչ­նե­րին, բնու­թյան մեջ վար­վե­լա­կեր­պի կա­նոն­նե­րին ծա­նո­թաց­նե­լու հա­մար:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 11 Oct 2019 16:02:41 +0000
ՀԱՐ­ՍԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27590-2019-10-11-15-48-09 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27590-2019-10-11-15-48-09 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Բեր­ձո­րից թեք­վում ենք դե­պի Նո­րա­շե­նիկ, և քա­նի որ մու­թը վրա էր հաս­նում, և լիա­լու­սին էր, սա­րե­րը ուր­վագծ­վում էին պայ­ծառ մաք­րու­թյամբ, իսկ ձո­րե­րը, ո­րոնց եզ­րե­րով անց­նում էր խճու­ղին, ա­ռա­վել ա­հար­կու էին թվում։ Ինձ ու­ղեկ­ցող­նե­րը, որ տե­ղի բնա­կիչ­ներ էին, ա­սա­ցին, որ հե­ղեղ­նե­րից ճա­նա­պար­հը շուտ-շուտ քանդ­վում է, բայց քա­նի որ գտն­վում է շրջ­վար­չա­կազ­մի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, ա­մեն տա­րի նո­րոգ­վում¬բա­րե­կարգ­վում է: Այս ճա­նա­պար­հին, այս ուղ­ղու­թյան վրա են գտն­վում Վար­դու­տը, Ար­տա­շա­վին, Նո­րա­շե­նի­կը, հե­տո է­լի գյու­ղեր, գյու­ղեր...

Ճա­նա­պար­հին մե­քե­նա­նե­րի շարժ կար, հատ­կա­պես բեռ­նա­տար, թափ­քա­ծածկ. մեղ­վա­փե­թակ­նե­րը սա­րե­րից ի­ջեց­նում էին հար­թա­վայ­րա­յին տա­րածք­ներ։ Բնու­թյունն ինձ թվաց կու­սա­կան ու վայ­րի, հատ­կա­պես երբ ա­ռա­վո­տը բաց­վեց, ու տե­սա, թե ինչ­պես սկյու­ռը պն­դու­կը ոտ­քե­րի մեջ բռ­նած, ցատ­կո­տե­լով բարձ­րա­ցավ տա­նիք. տան­տի­րու­հին՝ Լի­լի­թը բա­ցատ­րեց, որ տաք տեղ են ճա­րել, ձմեռ­վա պա­շար են հա­վա­քում, ձմե­ռում են տա­նի­քի տակ։
Նո­րա­շե­նի­կում տներն ի­րա­րից հե­ռու են` ի տար­բե­րու­թյուն ար­ցա­խյան ա­վան­դա­կան ո­րոշ գյու­ղե­րի, որ­տեղ տներն ընդ­հա­նուր պա­տեր ու­նեն, բա­կերն ընդ­հա­նուր են կամ ի­րար մի­ջով։ Տնե­րի ա­րան­քում ա­զատ հո­ղա­հան­դակ­ներ կան, և տեղ¬տեղ ցց­ված բնա­կան քա­րա­ժայ­ռե­րը մի ա­ռան­ձին գե­ղեց­կու­թյուն են հա­ղոր­դում տե­սա­րան­նե­րին։
Գյու­ղի հետ մեր ծա­նո­թու­թյունն սկս­վում է Սարգ­սյան­նե­րի ըն­տա­նի­քից։
Արևի շո­ղե­րի մեջ ֆռֆ­ռում են ա­մե­նա­տար­բեր չափ­սե­րի ման­կա­կան շո­րեր՝ փռ­ված մի շատ եր­կար լվաց­քա­պա­րա­նի վրա։ Ման­կա­մարդ կի­նը վեր­ջին շո­րը փռեց ու շրջ­վեց մեր կող­մը, որ մո­տե­ցել ու կանգ­նել էինք ցան­կա­պա­տի մյուս կող­մում։
Կար­ծե­ցինք, թե տան աղ­ջիկն է, բայց պարզ­վեց, որ հարսն է։ Պարզ­վեց, որ վեց ե­րե­խա­նե­րի մայրն ինքն է։
Ծա­նո­թա­նում ենք։ Ի­րի­նան Շի­րա­կի մար­զի գյու­ղե­րից է։ Ե­րե­խա­նե­րից մե­ծը սո­վո­րում է եր­րորդ դա­սա­րա­նում, փոք­րը մեկ տա­րե­կան է։


-Սի­րո՞ւմ ես ե­րե­խա­նե­րի հետ զբաղ­վել,- հարց­նում եմ։


-Ե­սիմ։ Էդ­պես ստաց­վեց,- պա­տաս­խա­նեց՝ կռա­հե­լով հար­ցիս են­թա­տեքս­տը։


-Չե՞ս ձանձ­րա­նում. շոր լվա¬փռի~, ամ­բողջ օ­րը՝ ե­փի¬թա­փի~...


-Ին­չըխ ձանձ­րա­նամ։ Չեմ հասց­նում գոր­ծերս ա­նեմ¬պրծ­նեմ՝ օ­րը մթ­նում է։ Համ էլ լվաց­քի մե­քե­նան... ապ­րած կե­նա, շատ է օգ­նում։ Բայց եր­կու օր է լվաց­քը ձեռ­քով եմ ա­նում, մե­քե­նան փչա­ցել է, կի­սուրս գա, տա­նի Բեր­ձոր կամ Ստե­փա­նա­կերտ, սար­քել տա։ ¬ Ա­ռանց այն էլ քն­քուշ խոսքն ա­վե­լի է նր­բա­նում, երբ կի­սու­րի ա­նու­նը տվեց։


-Հե՞շտ ես հար­մար­վել գյու­ղին։


-Դե, ես էլ հո քա­ղա­քից չեմ, գյու­ղի աղ­ջիկ եմ։ Նո­րա­շե­նի­կը մի տե­սակ ոնց որ աշ­խար­հից կտր­ված լի­նի, բայց ինձ շատ է դուր գա­լիս։ Բնու­թյու­նը շատ սի­րուն է, և աղ­մու­կից շատ հե­ռու ենք։ Էս լռու­թյու­նը մար­դու հո­գուն հան­գս­տու­թյուն է բե­րում։


-Հասց­րե՞լ եք բան­ջա­րե­ղեն¬բան ցա­նել։


-Հա։ Բայց կո­վը ցան­կա­պա­տը ջար­դեց¬մտավ, լո­բու ար­խե­րը կե­րավ, լո­լի­կի թփե­րը կոխ­կր­տեց, մնա­ցած մասն էլ ե­րաշտ ե­ղավ, չո­րա­ցավ...
-Կա­րո­ղա­նու՞մ եք հասց­նել:


-Ա­մեն ինչ լավ է։ Ե­րե­խա­նե­րը նպաստ են ստա­նում։


-Ինչ­քա՞ն։ Հե­րի­քո՞ւմ է։


-Մինչև 70 հա­զար։ Բայց կի­սուրս մեզ շատ է օգ­նում։

Ոչ մի տր­տունջ, ոչ մի բո­ղոք, գո­հու­թյուն էր ճա­ռա­գում կնոջ դեմ­քից, և զգում եմ, որ ի­րեն չի կեղ­ծում, ա­սում է այն, ինչ մտա­ծում է.
-Էս­տեղ մար­դիկ էլ են շատ լա­վը, շատ բա­րի են։ Գյու­ղը ոնց որ մի ըն­տա­նիք, ու­րա­խու­թյուն լի­նի, թե տխ­րու­թյուն, միա­սին ենք։
... Տնից դուրս է գա­լիս և մեր զրույ­ցին խառն­վում է տան աղ­ջի­կը, որ սո­վո­րում է 11-րդ դա­սա­րա­նում։


-Ի՞նչ ե­րա­զանք ու­նես, Ա­նուշ։


-Դպ­րո­ցը վեր­ջաց­նեմ, դի­զայ­նի գծով ու­սումս շա­րու­նա­կե­լու եմ, և ան­պայ­ման Երևա­նում։


-Մշա­կույ­թի տուն կամ ա­կումբ ու­նե՞ք։


-Ու­նենք, բայց մի քիչ հե­ռու է։ Ա­կում­բա­վա­րը լավ է աշ­խա­տում, ակ­տիվ է, միշտ մի­ջո­ցա­ռում­ներ է կազ­մա­կեր­պում։ Մենք նույ­նիսկ կո­լեկ­տի­վով գնա­ցել ենք Բեր­ձոր՝ Երևա­նից ե­կած հայտ­նի երգ­չի հա­մեր­գը լսե­լու։ Շատ հե­տաքր­քիր էր։¬Ու ա­վե­լաց­նում է։¬Բայց ինչ­քան լավ կլի­ներ, ե­թե մեր գյու­ղում ման­կա­պար­տեզ լի­ներ։


-Ե­թե ա­մեն ըն­տա­նի­քում ձեր տան պես 6 ե­րե­խա լի­նի, ման­կա­պար­տեզ էլ կու­նե­նաք։


Ե­րե­խա­նե­րը մե­կիկ¬մե­կիկ դուրս էին ե­կել. ո­րը ջրի ծո­րա­կի, ո­րը` առ­վի եզ­րի խո­տի մեջ խա­ղում էին։ Մե­կը մե­կից սի­րուն, խո­շոր աչ­քե­րով, ո­րը շի­կա­հեր, ո­րը սևա­հեր...
Խնդ­րե­ցի, որ լու­սան­կա­րենք, հար­սը հրա­ժար­վեց՝ կի­սուրս ի­մա­նա, հե­տո...
Ա­նու­շը մոր՝ Սու­սա­նի երևա­նյան հե­ռա­խո­սա­հա­մա­րը տվեց, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով հա­մա­ցան­ցով լու­սան­կար ու­ղար­կել։
Նո­րա­շե­նի­կի հար­սի գե­ղա­նի պատ­կե­րը, հո­գու բա­ցա­ռիկ խո­նար­հու­թյան հետ, ամ­բող­ջաց­նում էր բնան­կա­րը, ո­րի մեջ մի զար­մա­նա­լի մաք­րու­թյուն ու գե­ղեց­կու­թյուն կար։
…Սու­սա­նի հետ ծա­նո­թա­նում եմ հե­ռա­խո­սով։ Պատ­մեց, որ ե­րա­զել է Ղա­րա­բա­ղը տես­նել, իսկ հե­տո, երբ Շար­ժու­մը սկս­վեց, հե­տաք­րք­րու­թյունն ա­վե­լի մե­ծա­ցավ։ Հա­րա­զատ եղ­բայ­րը՝ Հո­վիկ Մել­քո­նյա­նը, զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, 1992-ին, Մռա­վի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Եվ պա­տա­հա­կան չէր, որ 2000¬ին գյում­րե­ցու ըն­տա­նի­քը հաս­տատ­վեց Նո­րա­շե­նի­կում։ Ար­ցախն ի­րեն դուր է գա­լիս… 2016¬ին գյու­ղից մի քա­նի կի­լո­մետր հե­ռու ա­կա­նի վրա մե­քե­նա պայ­թեց, ո­րը ա­ռիթ դար­ձավ, որ­պես­զի ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րին կա­նանց էլ ներգ­րա­վեն։ Սու­սա­նը շր­ջա­կա գյու­ղե­րից մի քա­նի կա­նանց հետ սակ­րա­վոր դար­ձավ։ Սո­վո­րե­ցին, պատ­րաստ­վե­ցին, եր­կու տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո տա­րի­քի ա­ռա­ջանց­ման պատ­ճա­ռով Սու­սա­նը թո­ղեց աշ­խա­տան­քը։ Ըն­տա­նի­քի ամ­բողջ հոգ­սը կնոջ ու­սե­րին է։ Մեծ ըն­տա­նի­քը Նո­րա­շե­նի­կում տե­ղա­վոր­ված է եր­կու­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նում։ Բայց նրանք հա­մոզ­ված են, հույ­սով սպա­սում են, որ բնա­կա­րա­նի հար­ցը կլուծ­վի, պայ­ման­նե­րը կբա­րե­լավ­վեն։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 11 Oct 2019 15:41:08 +0000
ԱՊ­ՐԵՆՔ ԵՎ ԳՈՐ­ԾԵՆՔ ՆՐԱ Օ­ՐԻ­ՆԱ­ԿՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27578-2019-10-09-12-06-45 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27578-2019-10-09-12-06-45 ԱՊ­ՐԵՆՔ ԵՎ ԳՈՐ­ԾԵՆՔ ՆՐԱ Օ­ՐԻ­ՆԱ­ԿՈՎ
Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Տա­րի­ներ ա­ռաջ կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցավ ԱՀ ԶԱՀՄ հիմ­նա­դիր-նա­խա­գահ Գա­լյա Առս­տա­մյա­նը։ Նրա ծնն­դյան 80-ա­մյա­կը լրա­ցավ սեպ­տեմ­բե­րի 23-ին։

ԱՀ ԶԱՀՄ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հու­շա­թան­գա­րա­նում ո­չինչ չի փոխ­վել` բա­ցա­ռու­թյամբ ցա­վա­լի փաս­տի. այ­ցե­լու­նե­րին այ­սօր դի­մա­վո­րում է ոչ ին­քը՝ Գա­լյա Առս­տա­մյա­նը։
Ար­ցա­խա­մայր։ Այս­պես են ճա­նա­չում բո­լո­րը նրան։ Վեր­ջերս զրու­ցե­ցի նրան ծա­նոթ ու մտե­րիմ ան­ձանց հետ։

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Մհեր Հա­րու­թյու­նյա­նը բարձր է գնա­հա­տում տի­կին Գա­լյա­յի ան­ցած ճա­նա­պար­հը։ Գ. Առս­տա­մյա­նը ոչ միայն խո­րը հետք է թո­ղել ի­րեն ճա­նա­չող­նե­րի սր­տե­րում ու հու­շե­րում, այլև Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան է­ջե­րում։ Հու­շա­թան­գա­րա­նի կա­մար­նե­րի ներ­քո հա­զա­րա­վոր մա­նուկ­ներ հասց­րել են զգալ տի­կին Գա­լյա­յի հո­գա­տա­րու­թյունն ու ջերմ վե­րա­բեր­մուն­քը։ Նա միշտ սի­րով էր հյու­րըն­կա­լում ե­րե­խա­նե­րին, ոգևո­րում և բազ­մա­թիվ հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ու ա­րիու­թյան դա­սեր կազ­մա­կեր­պում հենց թան­գա­րա­նում՝ այն հա­մոզ­մամբ, որ ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րը պի­տի դաս­տիա­րակ­վեն նա­հա­տակ հե­րոս­նե­րի հաղ­թա­կան ո­գով, ան­կոտ­րում կամ­քով։
Ա­շա­կերտ­նե­րի ու ու­սու­ցիչ­նե­րի հու­շե­րում խո­սում է որ­դե­կո­րույս ար­ցա­խու­հին` իր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րին անմ­նա­ցորդ նվի­րյա­լի հա­վա­տով։ Նրա անձ­նա­կան վշ­տի ծո­վին միա­խառն­վում էր հայ որ­դե­կո­րույս մայ­րե­րի տա­ռա­պան­քը, վե­հու­թյունն ու ա­րիու­թյու­նը։ Նա, որ սփո­փան­քի կա­րիք էր զգում, ու­րիշ­նե­րին սփո­փող մայր էր, քույր ու սր­տա­ցավ խոր­հր­դա­տու։
1994 թվա­կա­նից ի վեր տի­կին Գա­լյան ղե­կա­վա­րում էր իր իսկ հիմ­նադ­րած ԱՀ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյու­նը։ Նա իր ամ­բողջ ուժն է նվի­րա­բե­րել թան­գա­րա­նի ստեղծ­ման սր­բա­զան գոր­ծին։ Ես շատ ա­ռիթ­ներ եմ ու­նե­ցել շփ­վե­լու տի­կին Գա­լյա­յի հետ, հիա­նա­լու նրա­նով։ Նրա մեջ մարդ­կա­յին ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի ան­սահ­ման պա­շար կար։
Մինչ կյան­քին հրա­ժեշտ տա­լը, զրու­ցել էի նրա հետ, գրա­ռում­ներ կա­տա­րել. իմ այն հար­ցին, թե ինչ­պե՞ս ո­րո­շեց թան­գա­րան ստեղ­ծել, նա պա­տաս­խա­նեց.
ՙԻմ որ­դու զոհ­վե­լուց հե­տո ամ­բողջ օ­րը գե­րեզ­մա­նո­ցի ճա­նա­պարհ­նե­րին էինք։ Զոհ­վա­ծե­րի հա­րա­զատ­նե­րով հա­վաք­վում, զրու­ցում էինք, ի­րար խոր­հուրդ­ներ տա­լիս։ Տուն չէի գա­լիս։ Հե­տո մտա­ծե­ցի, որ մի կա­ռույց ստեղ­ծենք, հա­վաք­վենք, ի­րար օգ­նենք։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նից խնդ­րե­ցի, որ սե­նյակ տրա­մադ­րեն։ Նոր զո­հեր էին լի­նում, տներն էի գնում, այն ժա­մա­նակ նկար­ներ էին տա­լիս, հա­վա­քում էի։ Բա­ցի այդ, 1993-ից սկ­սեց լույս տես­նել ՙՄար­տիկ՚ թեր­թը։ Դրանք էլ էի պա­հում։ Կա­մա՛ց-կա­մաց մեծ ար­խիվ էի ստեղ­ծել։ Հե­տո գրան­ցե­ցի միու­թյու­նը, մի փոքր ան­կյուն էի սար­քել։ Ար­դեն 20 տա­րի է՝ աշ­խա­տում ենք։ Մենք նվիր­ված էինք մեր բա­նա­կին ու պե­տու­թյա­նը։ Ճիշտ է, դժ­վար տա­րի­ներ էին, բայց մեզ օգ­նում էին սփյուռ­քից ու Հա­յաս­տա­նի տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից։

Թան­գա­րա­նը ստեղծ­վել է 2002 թվա­կա­նին։ Ար­դեն շատ նկար­ներ ու­նեի, ար­խի­վը գնա­լով մե­ծա­նում էր։ Վատ տա­րի­ներ էին, շատ դժ­վա­րու­թյամբ ստեղ­ծե­ցի։ Այս­քան զոհ­ված­նե­րի նկար­նե­րը Երևա­նում մե­ծաց­նում էի, շր­ջա­նակ­նե­րի մեջ դնում ու բե­րում։ Ամս­վա մեջ մի քա­նի ան­գամ գնում-գա­լիս էի՚։
Ու­սուց­չու­հի Լիա­նա Գրի­գո­րյանն իր հեր­թին կարևո­րեց Գ. Առս­տա­մյա­նի հայ­րե­նան­վեր աշ­խա­տան­քը՝ Շարժ­ման օ­րե­րից մինչև թան­գա­րա­նի ստեղ­ծու­մը։
ԼՂՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը, ով Գ. Առս­տա­մյա­նի հետ եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել, խո­սեց նրա հայ­րե­նա­սի­րու­թյան, նվիր­վա­ծու­թյան մա­սին, նաև այն մա­սին, որ տի­կին Գա­լյան Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի շար­քում էր՝ թե՜ ստո­րագ­րա­հա­վաք­նե­րի և թե՜ ցույ­ցե­րի ժա­մա­նակ։ Հե­տա­գա տա­րի­նե­րին, չնա­յած մեծ վիշտ ու­ներ հո­գում, այ­նուա­մե­նայ­նիվ, կյանքն ու պայ­քա­րը ե­ռում էին նրա մեջ։
Բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նի փաս­տարկ­մամբ՝ մեր ժո­ղովր­դի հաղ­թա­նակ­նե­րը տե­ղի են ու­նե­ցել նաև հայ մայ­րե­րի շնոր­հիվ։ Տի­կին Գա­լյան աս­վա­ծի ճշ­մա­րիտ օ­րի­նակ­նե­րից մեկն է՝ իր հե­րո­սա­կա­նու­թյամբ, աշ­խա­տա­սի­րու­թյամբ, կեն­սա­սի­րու­թյամբ։ Ըստ Խա­նյա­նի՝ նա նաև դար­ձավ տա­րե­գիր` մեկ առ մեկ հա­վա­քե­լով ու պատ­մու­թյա­նը պահ տա­լով նա­հա­տակ-հե­րոս­նե­րի կեն­սագ­րու­թյու­նը, նրանց գոր­ծած սխ­րանք­նե­րը։
Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նը հա­վաս­տեց, որ ան­չափ ծանր է Գա­լյա Առս­տա­մյա­նի կո­րուս­տը, միա­ժա­մա­նակ հույս հայտ­նեց, որ որ­դին՝ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ար­ժա­նիո­րեն շա­րու­նա­կե­լու է մոր կի­սատ թո­ղած գործն ու պայ­քա­րը։
ԼՂՀ աշ­խա­տան­քի և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Սեր­գեյ Բար­սե­ղյա­նի խոս­քով՝ տի­կին Գա­լյան ի­րենց շար­քե­րում է ու մաս­նա­կիցն է իր հո­բե­լյա­նին։ Նա ներ­կա է իր ստեղ­ծած հու­շա­թան­գա­րա­նով, իր ապ­րած կյան­քով ու գոր­ծով, ո­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը լայն է ու ընդ­գր­կուն։ Նա ճա­նաչ­ված ու սիր­ված ա­նուն է ոչ միայն Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում։ Նրա բա­րի լույսն ու բա­րի գի­շե­րը նա­հա­տակ տղա­նե­րի հետ էր, և նա ոչ միայն զոհ­վա­ծի մայր էր, այլև բո­լոր զոհ­ված­նե­րի մայ­րե­րի մայ­րը։
Զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի այ­րի, Մար­տա­կեր­տի հու­շա­թան­գա­րա­նի տնօ­րեն Մա­րիե­տա Գաբ­րիե­լյա­նի խոս­քով՝ տի­կին Գա­լյան ինքն էլ ոչ պա­կաս հե­րոս էր՝ իր ապ­րած տա­րի­նե­րով։
Հո­բե­լյա­րի թո­ռը՝ Ալ­բերտ Առս­տա­մյա­նը, ով սի­րե­լի տա­տի­կի հետ կապ­ված է ջերմ հու­շե­րով, նրա­նից շատ բան է սո­վո­րել, իսկ ա­մե­նից ա­ռաջ` սո­վո­րել է լի­նել ու­ժեղ, ինչ էլ որ պա­տա­հի։
Գ. Առս­տա­մյա­նի ստեղ­ծած հու­շա­թան­գա­րա­նը մեծ ժա­ռան­գու­թյուն է` կտա­կած գա­լիք սե­րունդ­նե­րին։ Այն նաև ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան դարբ­նոց է։ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ով մոր մա­հից հե­տո ստանձ­նել է նրա ա­ռա­քե­լու­թյու­նը, մի ա­ռի­թով ա­սել էր. ՙՄայրս ե­ղել է բո­լոր զոհ­ված­նե­րի մայ­րը, ես կլի­նեմ բո­լոր որ­դե­կո­րույս մայ­րե­րի որ­դին: Ի­հար­կե, ես Գա­լյա Առս­տա­մյան չեմ կա­րող դառ­նալ, բայց կձգ­տեմ լիար­ժեք շա­րու­նա­կել նրա գոր­ծը՚։
Հարկ է նշել, որ հու­շա­թան­գա­րա­նի նա­խաս­րա­հում բաց­վել է Գ. Առս­տա­մյա­նին նվիր­ված ան­կյուն, որ­տե­ղից տի­կին Գա­լյան հս­կում է տղա­նե­րի ան­դոր­րը:
Ապ­րենք և գոր­ծենք նրա օ­րի­նա­կով, հի­շենք ու գնա­հա­տենք նրանց, ով­քեր ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ հա­վեր­ժաց­րել են մեր հե­րոս­նե­րի ան­մար հի­շա­տա­կը։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 09 Oct 2019 12:04:01 +0000
ՄԱՅ­ՐԵՐՆ ԸՆԴ­ԴԵՄ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ­ՆԵ­ՐԻ ՈՒ ԲՌ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27577-2019-10-09-12-03-12 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27577-2019-10-09-12-03-12 ՄԱՅ­ՐԵՐՆ ԸՆԴ­ԴԵՄ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ­ՆԵ­ՐԻ ՈՒ ԲՌ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց ՙՄայր Հա­յաս­տան XXI՚ սո­ցիալ-մշա­կու­թա­յին ՀԿ նա­խա­գահ
Գա­յա­նե ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

 

-Տի­կին Գա­յա­նե, ձեր հռ­չա­կագ­րում որ­պես բնա­բան եք ընտ­րել ՙԱշ­խար­հի մայ­րեր, ան­կախ ազ­գից ու կրո­նից, միա­ցեք ընդ­դեմ պա­տե­րազմ­նե­րի և բռ­նու­թյուն­նե­րի՚ խոս­քե­րը: Կբա­ցե՞ք փա­կագ­ծե­րը։
-Մենք ապ­րում ենք ոչ սո­վո­րա­կան ժա­մա­նակ­նե­րում, և փաս­տա­ցի ոչ մի եր­կիր ա­պա­հո­վագր­ված չէ էք­ստ­րե­մալ ի­րա­վի­ճակ­նե­րից։ Բո­լոր մեծ ու փոքր խն­դիր­նե­րը կապ­ված են բնա­պահ­պա­նու­թյան, հա­մա­ճա­րակ­նե­րի, ա­հա­բեկ­չու­թյան և պա­տե­րազմ­նե­րի հետ։ Այս բո­լոր, մեղմ ա­սած, սպառ­նա­լիք­նե­րը ան­մի­ջա­պես ազ­դում են մարդ­կու­թյան ներ­կա­յի և, ին­չու չէ, ա­պա­գա­յի վրա, իսկ ա­մե­նից ա­ռաջ և ա­մե­նից շատ մարդ­կու­թյան ա­մե­նաան­պաշտ­պան էակ­նե­րին՝ ե­րե­խա­նե­րին։ Թեև փր­կա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ ա­ռա­ջին հեր­թին ու­շադ­րու­թյուն է դարձ­վում կա­նանց և ե­րե­խա­նե­րին, ի­րա­կա­նում դրանք միայն կան­խար­գե­լիչ մի­ջոց­ներ են։ Որ­քան էլ ցա­վա­լի է, պի­տի փաս­տենք, որ մեր ե­րե­խա­նե­րը լիար­ժեք պաշտ­պան­ված չեն ագ­րե­սիա­նե­րից, բռ­նու­թյուն­նե­րից, նվա­ճո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից... Եվ ո՞վ, ե­թե ոչ մայ­րե­րը պի­տի հա­մախ­մբ­վեն ու միաս­նա­կան ու­ժե­րով պայ­քա­րեն նման ար­հա­վիրք­նե­րի դեմ։ Իսկ նրանք, ով­քեր այ­սօր թվում է, թե պաշտ­պան­ված են, վա­ղը կա­րող են հայ­տն­վել նմա­նա­տիպ խն­դիր­նե­րի է­պի­կենտ­րո­նում։ Կա միայն մեկ ելք՝ հնա­րա­վո­րինս նվա­զա­գույ­նի հասց­նել կո­րուստ­նե­րը։ Քա­նի որ մենք խո­սում ենք և մտա­հոգ­ված ենք մարդ­կու­թյան ա­պա­գա­յով՝ հան­ձին մեր զա­վակ­նե­րի, ու­րեմն, տրա­մա­բա­նա­կան է, որ հատ­կա­պես մայ­րերն սկ­սեն այս գոր­ծըն­թա­ցը։
-Ո­րո՞նք են այն ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը, ո­րոնց շուրջ ար­դեն աշ­խա­տում եք և ինչ­պի­սի՞ հե­ռագ­նա նպա­տակ­ներ ու­նեք։
-Մի փոքր հեռ­վից սկ­սեմ... Կով­կա­սում ապ­րող ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ կա մի հրա­շա­լի ա­վան­դույթ. մայ­րը (նշա­նա­կու­թյուն չու­նի` ինչ ազ­գու­թյան) կանգ­նում է եր­կու կռ­վող կող­մե­րի մեջ­տե­ղում և գետ­նին է նե­տում իր գլ­խա­շո­րը։ Դա թշ­նա­մու­թյա­նը վերջ տա­լու, այն դա­դա­րեց­նե­լու խոր­հր­դա­նիշ է, մոր պա­հանջ, որ­պես­զի տղա­մար­դիկ գտ­նեն փոխ­զիջ­ման տար­բե­րակ­ներ։
Մեր կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակ­նե­րից մեկն էլ այն է, որ ՙմայ­րա­կան գլ­խա­շո­րը՚ վե­րած­վի ժա­մա­նա­կա­կից գոր­ծի­քի՝ ընդ­դեմ բռ­նու­թյուն­նե­րի և պա­տե­րազմ­նե­րի։ Ռազ­մա­գե­րի­նե­րը գտն­վում են Ժնևի Կոն­վեն­ցիա­յի պաշտ­պա­նու­թյան տակ, մենք պա­հան­ջում ենք, որ ե­րե­խա­նե­րը գտն­վեն Մայ­րա­կան Կոն­վեն­ցիա­յի պաշտ­պա­նու­թյան տակ, ո­րի ստեղծ­ման հա­մար էլ աշ­խար­հի բո­լոր մայ­րե­րին կոչ ենք ա­նում միա­նալ Մայ­րե­րի հա­մաշ­խար­հա­յին շարժ­մա­նը։ Ե­րե­խա­նե­րը անգ­նա­հա­տե­լի ար­ժեք են մոր հա­մար և ոչ միայն... Մեր հիմ­նա­կան նպա­տակն է աշ­խար­հի մայ­րե­րի հետ միա­սին կան­խել բռ­նու­թյուն­ներն ու պա­տե­րազմ­նե­րը։ Սա մեզ հա­մար կարևո­րա­գույն խն­դիր է։
-Եվ ո՞րն է կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։

-Կան շատ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ` ՙԲժիշկ­ներ ա­ռանց սահ­մա­նի՚ , ՙԽա­ղա­ղա­սեր­ներ՚, ՙԽա­ղա­ղա­պահ­ներ՚ և այլն, ո­րոնք կա­տա­րում են մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն։ Սա­կայն զին­ված ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ տե­ղան­քում շա­րու­նա­կում են ապ­րել ե­րե­խա­ներ ու կա­նայք, ո­րոնք փախ­չե­լու, թաքն­վե­լու տեղ ու հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն։ Այդ ող­բեր­գա­կան ի­րա­վի­ճա­կը ծա­նոթ է շատ ժո­ղո­վուրդ­նե­րի` Գե­նո­ցիդ, Հո­լո­քոստ, Սո­մա­լի, Կամ­բո­ջա, ա­րա­բա­կան աշ­խարհ... դժ­բախ­տա­բար այս ցու­ցա­կը չի կր­ճատ­վում, միայն փոխ­վում են աշ­խար­հագ­րա­կան ան­վա­նում­նե­րը։ Դժ­վար է գե­րագ­նա­հա­տել մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դե­րը ե­րե­խա­նե­րի փր­կու­թյան գոր­ծում։ Փրկ­ված ե­րե­խա­նե­րից շա­տե­րը դառ­նում են շնոր­հա­լի, ար­ժա­նա­վոր քա­ղա­քա­ցի­ներ այն եր­կր­նե­րում, ո­րոնք նրանց հա­մար դառ­նում են երկ­րորդ հայ­րե­նիք։ Մենք՝ հա­յերս, շնոր­հա­կալ ենք բո­լոր այն ազ­գե­րին, ով­քեր փր­կե­ցին հայ որ­բե­րին։ Այ­սօր, մեր թի­կուն­քում ու­նե­նա­լով ա­զատ, ան­կախ հան­րա­պե­տու­թյուն, աշ­խար­հի հետ հա­ղոր­դակց­վում ենք ցան­կա­ցած ժա­մա­նակ, ցան­կա­ցած վայ­րում։ Ստեղ­ծե­լով ՙՄայ­րա­կան հա­մաշ­խար­հա­յին օգ­նու­թյան ցանց՚, ին­չը մեր գերն­պա­տակն է, ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րենք կոնֆ­լիկ­տա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի օ­ջախ­նե­րը մեղ­մե­լու հա­մար։
-Ի՞նչ մե­թոդ­նե­րով եք ա­ռաջ­նորդ­վե­լու, և ո՞րն է լի­նե­լու հիմ­նա­կան գոր­ծի­քա­կազ­մը։
-Հա­մա­ցան­ցի, հան­դի­պում­նե­րի, ֆո­րում­նե­րի մի­ջո­ցով աշ­խար­հում տա­րա­ծե­լու ենք մեր գա­ղա­փար­նե­րը, իսկ մեր հիմ­նա­կան շեշ­տադ­րում­նե­րից մեկն էլ այն է, որ ցա­նա­ցած ե­րե­խա բա­ցար­ձակ ար­ժեք է և թանկ յու­րա­քան­չյու­րիս հա­մար` ինչ գույ­նի, կրո­նի, նա­խա­սի­րու­թյան էլ որ պատ­կա­նե­լիս լի­նի։ Կս­տեղ­ծենք նմա­նա­տիպ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ տար­բեր եր­կր­նե­րում։ Կմ­շա­կենք ՙՄայ­րե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա՚, միևնույն ժա­մա­նակ կյան­քի կկո­չեն մի մե­խա­նիզմ` Կոն­վեն­ցիա­յի մի­ջո­ցով կոնֆ­լիկ­տա­յին գո­տում բա­ցե­լու ՙԿյան­քի ճա­նա­պարհ՚՝ ե­րե­խա­նե­րի փր­կու­թյան հա­մար։ Կու­նե­նանք հս­տակ ծրագ­րեր, ե­րե­խա­նե­րին տե­ղա­վո­րող հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, գի­շե­րօ­թիկ­ներ, ըն­տա­նիք­ներ, ընդ­հուպ եր­կր­ներ։ Կմ­շա­կենք ծրագ­րեր բժշ­կա­կան օգ­նու­թյան և ժա­մա­նա­կա­վոր դա­սըն­թաց­ներ՝ փրկ­ված ե­րե­խա­նե­րի հա­մար։ Ին­տեր­նե­տում կտե­ղադ­րենք հա­տուկ ծրա­գիր՝ հա­րա­զատ­նե­րի ո­րոն­ման հա­մար։ Կնա­խա­ձեռ­նենք հան­դի­պում­ներ տար­բեր եր­կր­նե­րի մայ­րե­րի և կոնֆ­լիկ­տի մեջ գտն­վող մայ­րե­րի միջև՝ ա­ռողջ երկ­խո­սու­թյուն ու­նե­նա­լու հա­մար։ Մեր առջև դր­ված խն­դիր­նե­րը չա­փա­զանց շատ են ու դժ­վար... Հո­ղա­գուն­դը բա­ժան­ված է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տար­բեր խմ­բե­րի ու խմ­բա­վո­րում­նե­րի, տի­րա­կան են տար­բեր հա­վատք­ներն ու բա­րո­յա­կան չա­փա­նիշ­նե­րը, սա­կայն աշ­խար­հում կա մի մե­ծու­թյուն՝ ըն­դու­նե­լի բո­լո­րի հա­մար, դա ՄԱՅՐՆ է։ Մենք հու­սով ենք, որ աշ­խար­հի մայ­րե­րի միա­հա­մուռ ջան­քե­րով կս­տա­նանք Սի­ներ­գիի է­ֆեկ­տը։ Ես հասց­րել եմ լի­նել աշ­խար­հի 54 եր­կր­նե­րում, Ար­ցախ այ­ցե­լում եմ վե­ցե­րորդ ան­գամ, և հա­նուն մեր նպա­տակ­նե­րի պատ­րաստ եմ ՙչա­փել՚ ողջ աշ­խար­հը։
-Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք հենց Ար­ցա­խից սկ­սել ա­ռա­ջին քայ­լը...
-Գա­ղա­փար­նե­րը հենց այն­պես չեն ծն­վում, դրանք ծն­վում են կյան­քի, ժա­մա­նա­կի թե­լադ­րան­քով՝ պայ­մա­նա­վոր­ված պատ­մու­թյամբ... Երբ ա­կա­նա­տես ենք լի­նում չար­դա­րաց­ված պա­տե­րազմ­նե­րի, ա­մեն ան­գամ ես մտա­ծում եմ. իսկ ի՞նչ ենք ա­նում մենք, ին­չո՞ւ են լռում մայ­րե­րը, մենք ծնում, կյանք ենք տա­լիս մեր զա­վակ­նե­րին: Ի վեր­ջո, մայր կո­չու­մը բարձր է, բարձր ա­մեն ին­չից։ Եվ, ան­կախ հա­վատ­քից, քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, մայ­րը մնում է մայր... Իմ ցան­կու­թյունն է, որ բո­լոր մայ­րե­րը միա­նան, հա­մախ­մբ­վեն բո­լոր ար­հա­վիրք­նե­րին ու բռ­նու­թյուն­նե­րին դի­մա­կա­յե­լու գոր­ծում։ Եվ մենք ու­նենք դրա ի­րա­վուն­քը, ու­նենք կամք դի­մադ­րե­լու, դի­մա­կա­յե­լու ու հաղ­թե­լու։ Չկար­ծեք, թե ադր­բե­ջան­ցի մայ­րե­րը քիչ են լա­ցում կամ քիչ են տու­ժել այս առ­ճա­կա­տում­նե­րից, ա­հա թե ին­չու մենք դի­մում ենք առ­հա­սա­րակ բո­լոր մայ­րե­րին հա­մախ­մբ­վե­լու։ Իսկ ին­չո՞ւ Ար­ցա­խից. ո­րով­հետև Ար­ցա­խում մայ­րե­րի վեր­քը, ցա­վը դեռ թարմ են, նրանք կորց­րել են ի­րենց զա­վակ­նե­րին, եղ­բայր­նե­րին ու հայ­րե­րին, ու խա­ղա­ղու­թյունն այս­տեղ դեռ փխ­րուն է։
-Ար­ցախ այ­ցի շր­ջա­նակ­նե­րում հան­դի­պե­ցիք հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի հետ, ինչ­պե՞ս է նա ար­ձա­գան­քել ձեր նա­խա­ձեռ­նու­թյա­նը։
-Ե­թե ան­կեղծ լի­նեմ` նրա վե­րա­բեր­մունքն ինձ չի զար­մաց­նում, ո­րով­հետև նա միայն ար­ժա­նա­պա­տիվ Նա­խա­գահ չէ, այլև վառ ան­հա­տա­կա­նու­թյուն, և ես կր­կին հիա­ցած եմ մոր հան­դեպ նրա վե­րա­բեր­մուն­քից... Նա ար­ժա­նի հա­յոր­դի է, ար­ժա­նա­վոր զա­վակն իր երկ­րի։ Նա մեզ ըն­դու­նել է ինչ­պես հա­րա­զատ մո­րը կըն­դու­ներ, մեր ցա­վը, մտա­հո­գու­թյուն­նե­րը նա ի­րե­նը դարձ­րեց, մենք չէինք էլ կաս­կա­ծում նրա ա­ջակ­ցու­թյան վրա, ու նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րից հե­ռա­ցանք ուղ­ղա­կի հիա­ցած։
Իսկ Ար­ցա­խի կա­նանց մա­սին կա­սեմ, որ նրանք մե­զա­նից մի քայլ ա­ռաջ են, նրանք շատ ակ­տիվ են և ու­նեն անս­պառ ե­ռանդ նվիր­վե­լու, ծա­ռա­յե­լու հայ­րե­նի­քին, և իմ ցան­կու­թյունն է, որ նրանց ու­ժը միշտ այդ­պես անս­պառ լի­նի... Իսկ մենք միա­սին կա­րող ենք հաս­նել մեծ ար­դյունք­նե­րի։

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 09 Oct 2019 11:58:44 +0000
...ԲՈ­ԼՈՐ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԸ ՏԱ­ՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27537-2019-10-02-11-15-59 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27537-2019-10-02-11-15-59 ...ԲՈ­ԼՈՐ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԸ ՏԱ­ՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մենք՝ լրագ­րող­ներս, մի ա­ռանձ­նա­հա­տուկ ՙթե­րու­թյուն՚ ու­նենք... որ­տեղ և ինչ­պի­սի պայ­ման­նե­րում էլ որ հայ­տն­վենք, մենք մեր կոչ­մա՞ն ա­սեմ, թե՞ մաս­նա­գի­տու­թյան ՙգե­րին՚ ենք։

Վեր­ջերս հան­գս­տա­նա­լու էի մեկ­նել Ի­տա­լիա և նա­խա­պես ո­րո­շել էի ո­չինչ չգ­րել, սա­կայն տպա­վո­րու­թյուն­ներն այն­քան ա­ռատ, բազ­մա­շերտ ու բազ­մա­ժանր էին, որ պար­զա­պես անհ­նար էր դի­մա­կա­յել ՙգայ­թակ­ղու­թյա­նը՚։
ՙԲո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են Հռոմ՚. հայտ­նի ու հա­ճախ օգ­տա­գործ­վող այս և շատ այլ նման ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ո­րոնք թևա­վոր խոս­քե­րի են վե­րած­վել, ու­նեն ի­րենց նա­խա­պատ­մու­թյու­նը… Օ­գոս­տոս կայ­սեր օ­րոք կա­ռուց­վեց Մի­լիա­րիում աու­րեում-ը` մի ոս­կե սյուն, ո­րը կանգ­նեց­վեց Հռո­մի ֆո­րու­մում։ Այդ սյու­նը, ո­րի վրա բրոն­զե տա­ռեր կա­յին, Ի­տա­լիա­յում բո­լոր հռո­մեա­կան ճա­նա­պարհ­նե­րի վերջ­նա­կետն էր։ Այս­տե­ղից էլ ա­ռա­ջա­ցել է հայտ­նի ա­սաց­ված­քը. ՙԲո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են Հռոմ՚...Եվ այդ ճա­նա­պարհ­նե­րը մի օր մեզ էլ հասց­րին Հռոմ...

Հռոմն աշ­խար­հի հնա­գույն քա­ղաք­նե­րից է, ո­րը ստա­ցել է ՙՀա­վեր­ժա­կան քա­ղաք՚ ա­նու­նը։ Քա­ղաքն ու­նի ա­վե­լի քան 2500 տար­վա պատ­մու­թյուն։ 1871 թվա­կա­նին Հռո­մը դար­ձավ Ի­տա­լիա­յի թա­գա­վո­րու­թյան մայ­րա­քա­ղա­քը, իսկ 1946-ին՝ Ի­տա­լիա­յի Հան­րա­պե­տու­թյան։ Տա­րե­կան ա­վե­լի քան 3 մի­լիոն զբո­սաշր­ջիկ է մտ­նում Հռոմ։ Քա­ղա­քում պահ­պան­վել են տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի բազ­մա­թիվ ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­ներ ու կա­ռույց­ներ։ Իսկ, ընդ­հան­րա­պես, Ի­տա­լիա­յում կա 20 մարզ։ Յու­րա­քան­չյուր մարզ ու­նի իր բար­բա­ռը, և հարևան մար­զե­րի բնա­կիչ­նե­րը հնա­րա­վոր է չհաս­կա­նան մի­մյանց։ Ի­տա­լիա­յում չկան ման­կատ­ներ, չկան թա­փա­ռա­կան կեն­դա­նի­ներ։ Ե­թե սր­ճա­րա­նում սուր­ճը պատ­վի­րում են անգ­լե­րե­նով, ա­պա այն կա­րող է 2 ան­գամ թանկ գնով մա­տուց­վել։ Որ­քան ա­վե­լի հա­րավ է տե­ղա­կայ­ված մար­զը, այն­քան նրա բնա­կիչ­ներն ա­վե­լի ըն­կե­րա­սեր ու մար­դա­մոտ են։ Ի­տա­լիան միա­տարր եր­կիր է, բնակ­չու­թյան 95%-ն ի­տա­լա­ցի­ներ են, նրանց 98%-ը կա­թո­լիկ է։ Երկ­րի տա­րած­քում գո­յու­թյուն ու­նի 2 այլ պե­տու­թյուն՝ Սան-Մա­րի­նոն և Վա­տի­կա­նը։ Ի­տա­լա­ցի­նե­րը չեն սի­րում աշ­խա­տել, բայց նե­ղա­նում են, երբ նրանց հի­շեց­նում են այդ մա­սին։ Ի­տա­լա­ցի­նե­րը ե­րաժշ­տու­թյան և թատ­րո­նի մեծ եր­կր­պա­գու­ներ են։ Նրանք հար­գե­լի մար­դուն դի­մե­լիս նրա ազ­գան­վան դի­մաց կա­րող են ա­վե­լաց­նել ՙբժիշկ՚ բա­ռը, ո­րը սա­կայն չի նշա­նա­կում, որ նա ինչ-որ կապ ու­նի բժշ­կու­թյան կամ գի­տա­կան աս­տի­ճա­նի հետ։
Հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գրե­թե 60%-ը գտն­վում է Ի­տա­լիա­յում։ Այն մեզ հա­մար նաև բա­ցա­հայ­տում­նե­րի եր­կիր էր. ՙզար­մա­նահ­րաշ՚ են նաև նրանց կե­ցու­թյունն ու հո­գե­կերտ­ված­քը։ Սի­ցի­լիա­յի, Կա­լաբ­րիա­յի և Կո­պա­նիա­յի գոր­ծա­րար­նե­րի մոտ 80%¬ը ի­րենց բիզ­նե­սից ստաց­վող ե­կամ­տի մի մա­սը վճա­րում են ի­տա­լա­կան մա­ֆիա­յին։ Ա­սում են նաև` ըն­տա­նե­կան կյան­քում տղա­մար­դիկ վա­խե­նում են ի­րենց կա­նա­ցից։ Ի­տա­լիան բնակ­չու­թյան ա­մե­նա­բարձր կյան­քի մի­ջին տևո­ղու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րից է, իսկ նրա տա­րած­քի գրե­թե 80%¬ը զբա­ղեց­նում են լեռ­նե­րը։ Այդ երկ­րում ար­գել­վում է տուն տա­նել ծո­վի ջու­րը. թէ ին­չո՞ւ, մեզ հա­մար այդ­պես էլ ան­հայտ մնաց։ Երբ մենք զբո­սա­վար Տա­տյա­նա­յին հարց­րինք հռո­մեա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան պատ­կա­նե­լու­թյան մա­սին, նա մեզ հի­շեց­րեց հռո­մեա­կան շր­ջիկ կա­տա­կը. ՙԵրբ ու­զում ես պատ­կե­րաց­նել հռո­մեա­ցու սո­ցիա­լա­կան վի­ճա­կը, ա­պա կա­րող ես ՙսադ­րիչ՚ հարց տալ ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լու հա­մար. ՙԻսկ որ­տե՞ղ է թաղ­ված ձեր տա­տի­կը՚...։ Ե­թե նա թաղ­ված է պան­թեոն­նե­րում` գե­ղե­ցիկ, հար­դար­ված, մե­ծա­հա­րուստ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված, ու­րեմն պարզ է, թե դի­մա­ցինդ ինչ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր է, ե­թե հա­կա­ռա­կը՝ ա­պա դի­մա­ցինդ հա­մեստ կե­ցու­թյուն ու­նի՚։
Աշ­խար­հին հայտ­նի բազ­մա­թիվ հայտ­նի թևա­վոր խոս­քեր ծն­վել են Ի­տա­լիա­յում, դրանք են ՙՌու­բի­կոնն անց­նել՚, ՙԲո­լոր կա­մուրջ­ներն այր­ված են՚, ՙԻմ տու­նը իմ ամ­րոցն է՚ և այս­պես շա­րու­նակ։ Ի­տա­լա­կան ան­ձե­ռա­կերտ ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռույց­նե­րին մի ա­ռան­ձին շուք են հա­ղոր­դում Պի­նո կոչ­վող ծա­ռե­րը, ի դեպ, դրանք Մու­սո­լի­նիի սի­րած ծա­ռերն են։ Ան­դառ­նա­լիո­րեն ՙՀա­վեր­ժա­կան քա­ղաք՚¬ին սի­րա­հար­ված մեր էքս­կուր­սա­վար-կազ­մա­կեր­պի­չը՝ հմա­յիչ Թա­մա­րա Բար­սե­ղյա­նը, ո­րի ըմ­բոստ կեց­ված­քում տի­րա­կան են հայն ու հայ­կա­կա­նը, ին­չի մա­սին էլ որ խո­սե­լիս լի­նի, իս­կույն հա­մե­մա­տա­կան է անց­կաց­նում հայ­կա­կա­նի ու հա­յու­թյան ու­նե­ցած մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հետ։ Թա­մա­րան, ով կարճ ժա­մա­նա­կում սեր­տել է ի­տա­լե­րե­նը, հայ­կա­կան ՙհետք՚ է բա­ցա­հայ­տել ի­տա­լե­րե­նում, օ­րի­նակ` նա­վը ի­տա­լե­րեն նա­վե է, մա­տի­տը` մա­տի­տա, իսկ մեզ քա­ջա­ծա­նոթ պիս­տո­լե­տը (ատր­ճա­նակ) ի­տա­լա­կան Պիս­տո քա­ղա­քում է ՙծն­վել՚ և կրում է այդ քա­ղա­քի ա­նու­նը։

Թա­մա­րա­յից հետ չէր մնում նաև ազ­գու­թյամբ ռուս, զբո­սա­վար Մաք­սի­մը՝ նուրբ շեշ­տադ­րում­նե­րով խո­սե­լով Ի­տա­լիա­յում հայ­կա­կան հետ­քի մա­սին... Ճիշտ է, Հռո­մը հին է, ա­սում է նա, սա­կայն Երևա­նը 29 տա­րով մեծ է Հռո­մից։ Մատ­նա­ցույց ա­նե­լով գե­ղե­ցիկ, կա­մա­րա­կապ շի­նու­թյուն­նե­րը` Մաք­սի­մը վկա­յում է, որ ի­տա­լա­ցի­նե­րը ճար­տա­րա­պե­տա­կան նման լու­ծում­նե­րը ըն­դօ­րի­նա­կել են հա­յե­րից։ Իսկ երբ ցույց էր տա­լիս և պատ­մում Ս. Հով­հան­նես ոս­կե­պատ, շքեղ տա­ճա­րի մա­սին, ա­սաց. ՙՃիշտ է, Հռո­մի ե­կե­ղե­ցի­նե­րը շատ խո­շոր են ու շքեղ, բայց ձե­րը` հայ­կա­կա­նը, շա՛տ հին են...՚։ Երբ զբոս­նում էինք գի­շե­րա­յին Հռո­մում, ա­կա­մա­յից աչք­նե­րիս զառն­վե­ցին գետ­նին նս­տած մի խումբ տղա­մար­դիկ՝ զին­ված ֆո­տո-տե­սախ­ցիկ­նե­րով, և զբո­սա­վա­րը՝ Տա­տյա­նան, ժպ­տա­լով շրջ­վեց իմ կող­մը. քո կո­լե­գա­ներն են, ա­սաց, քա­նի օ­րու­գի­շեր այս­տեղ նս­տած են, կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժա­րա­կան է տվել, սպա­սում են նո­րու­թյուն­նե­րի, յու­րա­քան­չյուրն ու­զում է ա­ռա­ջինն ին­քը տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա, ու ա­ռա­ջի­նը ին­քը տա­րա­ծել...
... Վե­նե­տիկ, Ֆլո­րեն­ցիա, Մոն­տե­կա­տի­նի, Հռոմ, Նեա­պոլ և Պոմ­պեյ, Ռի­մի­նի, Բո­լո­նիա­յի շր­ջան. ուր որ գնում էինք, մեր աչ­քե­րը, կա­մա թե ա­կա­մա, հայ­կա­կան հետք էին ո­րո­նում... Գրի­գոր Լու­սա­վոր­չի, Նա­րե­կա­ցու քան­դակ­նե­րը Վա­տի­կա­նում, Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նիշ ՙԱ­ռյու­ծը՚ Սան Մար­կո հրա­պա­րա­կում, հպար­տու­թյամբ էր լց­նում մեր հո­գի­նե­րը, սա­կայն այդ ա­մե­նի թագն ու պսա­կը, ու մեր ուղևո­րու­թյան ՙՀայտ­նու­թյու­նը՚ Սուրբ Ղա­զար կղ­զին էր՝ Ի­տա­լիա­յի 30 000քմ Հա­յաս­տա­նը՝ Վե­նի­տի­կի Սուրբ Ղա­զար կղ­զի, ո­րի մա­սին այս­պես է վկա­յել Մխի­թար Սե­բաս­տա­ցին.ՙՕ­տար­նե­րը հա­յոց կղ­զի կկո­չեն. հոն ա­մեն ինչ հայ­կա­կան է։ Ա­ղոթ­քի հետ՝ աշ­խա­տանք, ա­ռա­քի­նու­թյան հետ՝ հայ­րե­նա­սի­րու­թյուն, հա­վատ­քի հետ՝ գա­ղա­փա­րա­կան սևե­ռա­կետ, և միշտ Հա­յաս­տան, ա­մեն ինչ Հայ­րե­նի­քին հա­մար, հայ ժո­ղովր­դին հա­մար՚։
Սուրբ Ղա­զար կղ­զին, նախ­քան հա­յե­րին անց­նե­լը, ե­ղել է բո­րո­տա­վոր­նե­րի կղ­զի, և իր ա­նունն էլ ստա­ցել է բո­րո­տա­վոր­նե­րի հո­վա­նա­վոր Սուրբ Ղա­զա­րից։ 1717-ին Վե­նե­տի­կի խոր­հուր­դը նվի­րել է այն հայ վա­նա­կան Մխի­թա­րին, ով 20 հայ վար­դա­պետ­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է այս­տեղ, կա­ռու­ցել վան­քը՝ այն դարձ­նե­լով հայ ժո­ղովր­դի և հոգևոր վե­րած­նն­դի կենտ­րոն՝ կղ­զու տա­րածքն ընդ­լայ­նե­լով մինչև 30 000քմ։ Ան­գամ Նա­պո­լեոնն իր ար­շա­վան­քի ժա­մա­նակ տպա­վոր­վել է հայ­կա­կան վա­նա­կան հա­մա­լի­րով և 1797 թվա­կա­նին Սուրբ Ղա­զա­րը հռ­չա­կել ա­կա­դե­միա­կան հաս­տա­տու­թյուն՝ փր­կե­լով այն ա­վե­րու­մից։ Այ­սօր Սուրբ Ղա­զար կղ­զում բնակ­վում են 12 վար­դա­պետ և հինգ նո­րեկ, ով­քեր էլ պահ­պա­նում են վան­քի 200 հա­զար գր­քե­րը, 4,5 հա­զար հազ­վա­գյուտ ձե­ռագ­րե­րը և բա­ցօ­թյա գան­ձե­րի ա­նօ­րի­նակ հա­վա­քա­ծուն։ Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան ո­գին կազ­մում են նրա ե­րեք գրա­դա­րան­նե­րը. գլ­խա­վոր գրա­դա­րա­նը, որ­տեղ փայ­տյա գրա­դա­րակ­նե­րի վրա շար­ված են եվ­րո­պա­կան գրա­կա­նու­թյան հազ­վա­գյուտ հա­տոր­ներ բո­լոր ո­լորտ­նե­րի վե­րա­բե­րյալ, Բայ­րո­նի սե­նյա­կը և ձե­ռագ­րե­րի կլոր սե­նյա­կը, ուր պահ­վում է հայ­կա­կան ձե­ռագ­րե­րի կարևո­րա­գույն հա­վա­քա­ծու­նե­րից մեկն աշ­խար­հում։ Մխի­թա­րյան­նե­րի միա­բա­նու­թյու­նում են գտն­վում նաև Հե­սիո­դո­սի, Հով­հան­նես Ոս­կե­բե­րա­նի և Փի­լոն Ա­լեք­սանդ­րա­ցու հա­յե­րեն վաղ թարգ­մա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց բնօ­րի­նակ­նե­րը կորս­ված են։ Վան­քի փակ պա­տե­րի ներ­սում է գտն­վում վա­նա­կան­նե­րի գաղտ­նի պար­տե­զը՝ հա­սա­րա­կու­թյան աչ­քից հե­ռու։ ՙԵ­թե սուրբ գրու­թյուն­նե­րը ճիշտ են մեկ­նա­բան­վում, ա­պա Հա­յաս­տա­նում է գտն­վել դրախ­տը՚,-1817 թվա­կա­նին գրել է Լորդ Բայ­րո­նը։ ՙԵվ իս­կա­պես, ամ­ռանն այ­ցե­լե­լով Վե­նե­տի­կի Սուրբ Ղա­զար կղ­զի՝ կա­րե­լի է համ­տե­սել հայ միա­բան­նե­րի անձ­նա­կան ՙԵ­դե­մից՚ քաղ­ված վար­դի մու­րա­բան։ Իր ստեղծ­ման օր­վա­նից Մխի­թա­րյան միա­բա­նու­թյու­նը ծա­վա­լել է հա­յա­գի­տա­կան-բա­նա­սի­րա­կան և մշա­կու­թա­յին բուռն գոր­ծու­նեու­թյուն։ 18-րդ դա­րի 1-ին կե­սին Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան հա­յա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան նշա­նա­կա­լից երևույ­թը Մխի­թար Սե­բաս­տա­ցու ՙԲառ­գիրք հայ­կա­զեան լե­զուի՚ բա­ցատ­րա­կան բա­ռա­րա­նի հրա­տա­րա­կումն էր։ Վե­նե­տի­կի Մխի­թա­րյան­նե­րի տպա­րա­նը հիմն­վել է 1789-ին։

Սուրբ Ղա­զա­րից Վե­նե­տիկ հա­սանք մաք­րա­գործ­ված հո­գով ու զո­րա­ցած հա­վատ­քով։ Ու երբ քայ­լում էին Վե­նե­տի­կի փո­ղոց­նե­րով, մեր անկ­րկ­նե­լի Թա­մա­րան, ո­րի` ա­նընդ­հատ մեզ հրամց­վող փաս­տե­րի ա­ռա­տու­թյու­նից ու­ղեղ­ներս ՙցա­վում՚ էր, ի­րեն հա­տուկ շեշ­տադ­րու­թյամբ կր­կին զար­մաց­րեց մեզ… պարզ­վում է` ըն­դա­մե­նը 80 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող Վե­նե­տիկ տա­րե­կան 24 մի­լիոն զբո­սաշր­ջիկ է այ­ցե­լում... Մի փոքր թվա­բա­նու­թյուն, և մեզ հա­մար պար­զե­ցինք, որ քա­ղա­քի տա­րե­կան ե­կա­մու­տը կազ­մում է մո­տա­վո­րա­պես 48 մի­լիարդ եվ­րո...Հե­տաքր­քի՞ր է, Հա­յաս­տանն ինչ­քան ե­կա­մուտ է ստա­նում զբո­սաշր­ջու­թյու­նից, էլ չենք խո­սում Ար­ցա­խի մա­սին... Ի վեր­ջո, ա­մեն ինչ հա­մե­մա­տու­թյան մեջ է տե­սա­նե­լի։

Ստե­փա­նա­կերտ-
Ի­տա­լիա-Ստե­փա­նա­կերտ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 02 Oct 2019 11:07:23 +0000
ԲԻԲ­ԼԻԱ­ԿԱՆ ԼԵ­ՌԱՆ ԲԱՐ­ՁՈՒՆ­ՔԸ ՆՎԱ­ՃԱԾ ՄԻԱԿ ԱՐ­ՑԱ­ԽՈՒ­ՀԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27523-2019-09-30-15-55-17 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27523-2019-09-30-15-55-17 ԲԻԲ­ԼԻԱ­ԿԱՆ ԼԵ­ՌԱՆ ԲԱՐ­ՁՈՒՆ­ՔԸ ՆՎԱ­ՃԱԾ ՄԻԱԿ ԱՐ­ՑԱ­ԽՈՒ­ՀԻՆ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 ԱՀ ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի դա­տա­կան ծա­ռա­յող, Ե­րիտ­խոր­հր­դա­րա­նի ան­դամ, ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին նվիր­ված ՙՍեր և պա­տե­րազմ՚ գր­քի հե­ղի­նակ, Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի միու­թյան ան­դամ Նա­նար Պո­ղո­սյանն ա­ռա­ջին ար­ցա­խու­հին է, ով ե­ռա­գույ­նը ծա­ծա­նեց բիբ­լիա­կան Ա­րա­րատ լե­ռան գա­գա­թին: 

ՙԻնչ­պես ան­հաս փառ­քի ճամ­փա՚ Ա­րա­րա­տը Նա­նա­րի պատ­կե­րա­ցում­նե­րում դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից էր ձևա­վոր­վել: Սուրբ լե­ռան գա­գա­թը նվա­ճելն աղջ­կա ման­կու­թյան ե­րա­զանքն էր: Եվ ե­րա­զան­քը կյան­քի կո­չե­լու ձգ­տու­մով աղ­ջի­կը միա­ցավ ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան AraratChallenge շարժ­մա­նը: Շար­ժու­մը խոր­հր­դան­շող լեռն Ա­րա­րատն է, և որ­պես լա­վա­գույն օ­րի­նա­կի դրսևո­րում, շարժ­մա­նը միա­նա­լու կո­չով Նա­նա­րը հան­դես ե­կավ հենց բիբ­լիա­կան լե­ռան գա­գա­թից. ՙՍա իմ և բո­լո­րի Ա­րա­րատն է՝ մարդ­կու­թյան փր­կու­թյան լե­ռը՚:

Մեզ հետ զրույ­ցում Նա­նա­րը նշեց, որ միշտ հետևել է ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կայ­քէ­ջին, որ­տեղ և հան­դի­պել է զբո­սաշր­ջա­յին մի շարք ըն­կե­րու­թյուն­նե­րի, ով­քեր վե­րելք­ներ են կազ­մա­կեր­պում դե­պի Ա­րա­րատ: Նա­նարն ընտ­րեց ա­մե­նա­վաղ հիմ­նադր­ված ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյու­նը: Այն ա­մեն տա­րի հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին վե­րելք­ներ է ի­րա­կա­նաց­նում դե­պի Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի ա­մե­նա­բարձր գա­գաթ: Իսկ թե ինչ­պես է Նա­նա­րը հաղ­թա­հա­րել բար­ձուն­քը և ինչ զգա­ցո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել՝ պա­տաս­խա­նեց. ՙԻմ ու­ղե­ղում ես ար­դեն հաղ­թա­հա­րել էի բար­ձուն­քը՝ 5165 մետ­րը, իսկ զգա­ցո­ղու­թյուն­ներս վեհ են, խո­րը: Միան­շա­նակ դժ­վար էր, հու­զում­նա­լից, բայց ու­ղին հաղ­թա­կան էր՚: Սո­վո­րա­բար, մինչ լեռ բարձ­րա­նա­լը, ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյունն օ­րեր ա­ռաջ ար­շավ է կազ­մա­կեր­պում դե­պի Ա­րա­գած լեռ: Աշ­խա­տան­քի բե­րու­մով, սա­կայն, Նա­նա­րը չկա­րո­ղա­ցավ ա­վե­լի վաղ ժա­մա­նել Հա­յաս­տան և անց­նել փոր­ձար­շա­վը: Իսկ առջևում Ա­րա­րատն էր` Նա­նա­րի ե­րա­զանք­նե­րի գա­գա­թը: Նրա հա­մոզ­մամբ՝ ան­կոտ­րում ո­գին ու կամքն ի­րեն հասց­րե­ցին սուրբ լե­ռը. ՙԵ­թե քո հո­գում, քո ու­ղե­ղում հաղ­թա­հա­րել ես բար­ձուն­քը, ու­րեմն այն քոնն է՚: Իսկ մեր հե­րո­սու­հին դեռ դպ­րո­ցա­կան հա­սա­կից էր հաղ­թա­հա­րում ՙան­հաս փառ­քի ճամ­փան՚: ՙ3 օր բարձ­րա­ցանք ու մի օր էլ ի­ջանք: Ա­ռա­ջին գի­շե­րա­կա­ցը 3200 մետ­րի վրա էր, երկ­րոր­դը՝ 4200 մետ­րի, իսկ եր­րորդ օ­րը՝ բար­ձունքն ար­դեն մերն էր՚,- պատ­մում է զրու­ցա­կիցս: 21 հո­գուց բաղ­կա­ցած տու­րում ընդգրկված էին մար­դիկ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից՝ Ավ­ստ­րա­լիա­յից, Ռու­սաս­տա­նից, Էս­տո­նիա­յից, Մեծ Բրի­տա­նիա­յից, Չի­նաս­տա­նից...Նա­նա­րի հա­մար խոր­հր­դան­շա­կան ու ազ­դե­ցիկ էին հատ­կա­պես օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը, ով­քեր ևս Ա­րա­րա­տը հա­մա­րում են սուրբ և փր­կու­թյան լեռ, ար­ժեք­ներն արժևո­րե­լու կա­րո­ղու­թյու­նը, դաս­տիա­րակ­չա­կան ո­գին, որ կրում էր նրան­ցից յու­րա­քան­չյու­րը, զրու­ցակ­ցիս հա­մոզ­մամբ՝ ոգևո­րիչ է։ ՙՉա­փա­զանց հուզ­վե­ցի, երբ ստիպ­ված ե­ղանք վեր­ջին 1000 մետ­րը հաղ­թա­հա­րել չկա­րո­ղա­նա­լու պատ­ճա­ռով հրա­ժեշտ տալ 13-ա­մյա չի­նա­ցի պա­տա­նուն ու նրա հո­րը: Վե­րել­քի ճա­նա­պար­հին հան­դի­պե­ցինք 15-20 հո­գուց բաղ­կա­ցած մի քա­նի տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի: Տպա­վո­րիչ էր հան­դի­պու­մը խա­ռը մար­տար­վես­տի աշ­խար­հի քա­ռա­կի չեմ­պիոն Ֆյո­դոր Ե­մե­լյա­նեն­կո­յի հետ, ու­րախ եմ, որ նրան հան­դի­պե­ցի հենց Ա­րա­րա­տի ճա­նա­պար­հին՚,-ան­կեղ­ծա­նում է զրու­ցա­կիցս: Նա­նա­րը նաև 2000 մետր ձիար­շա­վել է Ա­րա­րա­տի արևմտյան հո­վի­տով: ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված էր նաև ուխ­տագ­նա­ցու­թյուն դե­պի Արևմտյան Հա­յաս­տան՝ Ա­նի, Կարս, Վան, Աղ­թա­մար կղ­զի, Սուրբ Խաչ ե­կե­ղե­ցի, Չա­րեն­ցի տուն: Ան­ծայ­րա­ծիր տե­սա­հո­րի­զո­նում, ուր դի­մացդ մայր հայ­րե­նիքն է, թի­կուն­քում պատ­մա­կան հայ­րե­նի­քը, գե­րիշ­խո­ղը զգա­ցո­ղու­թյուն­ներն են՝ ցավ, հպար­տու­թյուն, կս­կիծ, կա­րոտ:Ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված պատ­մամ­շա­կու­թա­յին մեր ար­ժեք­նե­րը ներ­շն­չում են ու­նե­ցա­ծը պահ­պա­նե­լու ձգ­տու­մով ու Նժ­դե­հյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ. ՙՀայ­րե­նիքն ապ­րում է հայ­րե­նա­սի­րու­թյամբ և կոր­ծան­վում դրա պա­կա­սից՚:Հայ­րե­նա­սի­րու­թյամբ տո­գոր­ված ստեղ­ծա­գործ աղջ­կա հա­մար այս շր­ջա­գա­յու­թյու­նը պատ­մա­կան էր, հե­տաքր­քիր, հույ­զե­րով ու ապ­րում­նե­րով լի: Նշենք նաև, որ ե­րի­տա­սարդ գրո­ղը, ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տում է ցե­ղաս­պա­նու­թյա­նը նվիր­ված իր ՙԽա­տու­տիկ՚ վե­պի վրա: ՙԱ­մեն ինչ պետք է ինքս զգամ, վե­րապ­րեմ, որ­պես­զի կա­րո­ղա­նամ նաև վեպս ամ­բող­ջաց­նել՚,- ա­սում է նա: Նա­նա­րի ե­րա­զանք­նե­րից մեկն էլ Լի­բա­նա­նի Կի­լի­կիա­յի հայ­կա­կան կա­թո­ղի­կո­սա­րա­նի ցե­ղաս­պա­նու­թյան հու­շար­ձան-մա­տուռ այ­ցե­լելն էր: Այն ի­րա­կա­նա­ցավ ան­ցյալ տա­րի: Հպար­տո­րեն վեր հառ­նող ու եր­կն­քին միա­խառն­վող ե­կե­ղե­ցի մտ­նե­լուն պես հն­չում է ՙԴլե յա­մա­նը՚՝ կա­րո­տի մե­ղե­դին, իսկ աչ­քի ա­ռաջ վեր է հառ­նում հայ ժո­ղովր­դի պայ­քարն ու վե­րած­նուն­դը խոր­հր­դան­շող ՙՀա­րու­թյան սյու­նը՚, որ­տեղ ամ­փոփ­ված են Ե­ղեռ­նի զո­հե­րի մա­սունք­նե­րը: Ըստ իմ զրու­ցակ­ցի՝ ազ­գը արժևոր­վում ու ճա­նա­չում է ստա­նում նաև ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ, իսկ ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը, Նա­նա­րի հա­մոզ­մամբ, կախ­ված է մե­զա­նից յու­րա­քան­չյու­րից: Նա գտ­նում է, որ, ան­կախ մաս­նա­գի­տու­թյու­նից, պետք է հա­յոց պատ­մու­թյունն ան­գիր ի­մա­նալ, որ­պես­զի օ­տար ա­փե­րում էլ ազ­գա­յին ար­ժեք­ներդ արժևո­րել ի­մա­նաս: Նախ­քան Եվ­րո­պա­նե­րը, անհ­րա­ժեշտ է նախ խո­րա­պես ու­սում­նա­սի­րել հայ­րե­նի ար­մատ­նե­րը՝ հո­ղը, քա­րը, սա­րը....ու հե­տո ար­դեն Եվ­րո­պա­ներ:
Հայ­րե­նա­սի­րու­թյան և հայ­րե­նա­պահ­պա­նու­թյան հա­մար Ն. Պո­ղո­սյա­նը պարգևատր­վել է պատ­վոգ­րով, շնոր­հա­կա­լագ­րով ու ոս­կե մե­դա­լով:

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 30 Sep 2019 15:49:28 +0000