comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019 http://artsakhtert.com Thu, 14 Nov 2019 09:52:21 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՅՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27747-2019-11-06-17-28-46 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27747-2019-11-06-17-28-46 ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՅՈՎ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Նոր բեմադրությունը հանրայնացնելու, հանդիսատեսին, այսպես ասած, ուղղորդելու, հետաքրքրություն շարժելու նպատակ էր հետապնդում նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում անցկացված մամլո ասուլիսը, որը վարում էր Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը, ով նաև ՙԼուսաբացից առաջ՚ բեմադրության ռեժիսորն է։ Բեմականացումը, որն արդեն 4-րդ ամիսն է, ինչ ընթանում է, կատարվում է ըստ Հերմինե Ավագյանի ՙՊատերազմ…Աչքեր…Ծաղիկներ՚ գրքի, որը երիտասարդ հեղինակի երախայրիքն է։ Գիրք, որը որոշակի տպաքանակով ունեցավ նաև երկրորդ հրատարակությունը։ 

Գրքի բեմականացման գաղափարը հղացել է Ռուզան Խաչատրյանը, և ինչպես նա տեղեկացրեց, գրքի շուրջ աշխատանքը հեղինակի հետ տևել է տարուց ավելի։ Բեմադրիչի նպատակն էր թատրոնի խաղացանկում ունենալ արցախյան ազգային-ազատագրական պատերազմի թեմայով ներկայացում։ Ռուզանը լիարժեք պատկերացնում էր պատմվածքներն առանձին-առանձին բեմ հանելու դժվարությունները, բայց չերկնչեց, հեղինակին էլ համոզեց համագործակցել։
Ռ. Խաչատրյանը ներկայացրեց բեմադրության մեջ զբաղված  դերասաններին, ովքեր առնչվել են պատերազմի հետ. կա՜մ մանկությունից են զրկվել, կա՜մ մասնակցել են պատերազմին, կա՜մ հարազատներ ու բարեկամներ են կորցրել։ Իսկ գրքի և բեմադրության հիմքում ընկած են եղելություններ, իրական դեմքեր ու դեպքեր, մի ընտանիքի պատմություն, որն ինչպես իր ելույթում նշեց Հերմինե Ավագյանը` ՙբոլորինս է և ներկայացումից հետո յուրաքանչյուրն իր հետ կտանի ազգային ցավը, երազանքը, հանուն որի եղել է ազգային-ազատագրական պայքարը՚։
Նշենք, որ բեմադրության համար երաժշտություն է գրել երիտասարդ երգահան Վաչե Շարաֆյանը, նկարչական ձևավորումը կատարել է Արեգ Միրիջանյանը, զգեստները ձևավորել Լիլիթ Մելիքյանը։ Ռեժիսորի ընթերական է Մարատ Դավթյանը։
Բեմադրությունն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ և ՙԱրցախկարպետ՚ ընկերությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Արցախի հանրային հեռուստատեսության աջակցությամբ։
Նշենք, որ ՙԼուսաբացից առաջ՚ բեմադրության առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի առաջին կեսին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 06 Nov 2019 17:27:48 +0000
ԱՆԴ­ՐԱ­ԴԱՐՁ ԲՈՒ­ՍԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԱՅ­ԳՈՒ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27746-2019-11-06-17-13-33 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27746-2019-11-06-17-13-33 ԱՆԴ­ՐԱ­ԴԱՐՁ ԲՈՒ­ՍԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԱՅ­ԳՈՒ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՆ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Սեպ­տեմ­բե­րի վեր­ջե­րին տե­ղե­կա­ցանք, որ ՙԱ­կա­դե­մի­կոս Թախ­տա­ջյա­նի ան­վան բու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ի տն­կա­րա­նում հր­դեհ է բռնկ­վել: Հետևանք­նե­րի, ինչ­պես և ըն­կե­րու­թյան կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի, խն­դիր­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք բու­սա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն Համ­լետ Դավ­թյա­նի հետ:  

Ըստ տնօ­րե­նի՝ ան­գամ ա­մե­նա­փոքր հր­դե­հի պա­րա­գա­յում սպաս­վում են զգա­լի ծախ­սեր, ին­չը մեր երկ­րի սուղ պայ­ման­նե­րի և բա­զում խն­դիր­նե­րի հա­մա­պատ­կե­րին դառ­նում է խնդ­րա­հա­րույց: ՙՏն­կա­րա­նը կա­ռուց­վել է 2010թ.: Ֆի­նան­սա­կան դժ­վա­րին պայ­ման­նե­րում, ջանք ու ե­ռանդ չխ­նա­յե­լով, կա­րո­ղա­ցել ենք տն­կա­րա­նի աշ­խա­տան­քը հասց­նել գո­հա­ցու­ցիչ ար­դյունք­նե­րի: Կա­ռու­ցել ենք 4 ջեր­մոց՝ յու­րա­քան­չյու­րը 200 քառ. մ տա­րած­քով, որ­տեղ ա­ճեց­նում ենք քա­ղա­քի սի­զա­մար­գե­րի հա­մար ծա­ղիկ­ներ: Տն­կի­ներ ենք ա­ճեց­նում ծա­ռատ­նկ­ման սե­զո­նի հա­մար: Հր­դե­հը մա­րե­լուց հե­տո սկզ­բում շատ մտա­հոգ էի: Հե­տո պարզ­վեց, որ ջեր­մոց­նե­րը չեն վնաս­վել: Ճիշտ է, այր­վել էր ջեր­մոց­նե­րի տա­քաց­ման հա­մար կու­տա­կած փայ­տը, բայց դա հեշտ է ձեռք­բե­րե­լը: Տն­կի­նե­րը շատ քիչ են վնաս­վել. հր­դե­հի բռնկ­ման վայ­րից հե­ռու էին: Վառ­վել էր վար­չա­կան շեն­քը: Կա­ռա­վա­րու­թյու­նը ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն է տրա­մադ­րել, և ըն­կե­րու­թյան ջան­քե­րով ար­դեն վե­րա­կանգ­նել ենք շեն­քի տա­նի­քը: Այժմ ըն­թաց­քի մեջ են շեն­քի ներ­սի նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը:
ՙԿո­նի­ֆա՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ ըն­կե­րու­թյու­նը մեծ աշ­խա­տանք է կա­տա­րել. պետք է հիմ­նեինք նոր սի­զա­մար­գեր Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տի հետ­նա­մա­սե­րում, որ­տեղ մոտ 40-50 տա­րի մաքր­ման ոչ մի աշ­խա­տանք չէր տար­վել: Ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­նե­րի՝ հիմ­նա­կա­նում տա­րիքն ա­ռած մարդ­կանց մի­ջո­ցով, սկզբ­նա­կան փու­լում 40 մե­քե­նա աղբ է հան­վել տա­րած­քից: Քա­նի որ ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող մե­քե­նա­նե­րի քա­նա­կը խիստ ան­բա­վա­րար էր, քա­ղա­քա­պե­տի թույ­լտ­վու­թյամբ հիմ­նար­կի կող­մից վար­ձա­կալ­վե­ցին բեռ­նա­տար­ներ: Մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը տևել են 15-18 օր, ո­րից հե­տո ան­ցել ենք սի­զա­մար­գե­րի ձևա­վոր­մա­նը: Ե­ղած սի­զա­մար­գե­րում էլ թար­մաց­վել են բո­լոր չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը:
Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն այն­քան ծա­վա­լուն չէին. հիմ­նա­կա­նում փոխ­վել են չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը, հնձ­վել խո­տը: Ըստ տնօ­րե­նի՝ տա­րին 3-4 ան­գամ չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը փո­խա­րին­վում են նո­րե­րով: Հե­տաքր­քր­վե­ցինք, թե նշա­նա­վոր այդ խա­ղե­րի ժա­մա­նակ նման ծանր աշ­խա­տան­քի դի­մաց խրա­խուս­վե­ցի՞ն ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­նե­րը: Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը գո­հու­նա­կու­թյամբ նշեց, որ լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րը խրա­խուս­վել են աշ­խա­տա­վար­ձի 100 տո­կո­սից ա­վե­լի չա­փով, մնա­ցած­նե­րը՝ ըստ կա­տա­րած աշ­խա­տան­քի: Հ. Դավ­թյանն ըն­դգ­ծեց, որ ծա­ռե­րի հատ­ման ա­ռու­մով տե­ղյակ է քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյուն­նե­րից. ըն­կե­րու­թյու­նը հա­տում, ձևա­վո­րում, ե­րի­տա­սար­դաց­նում է միայն այն ծա­ռե­րը, ո­րոնց հատ­ման հա­մար առ­կա են քա­ղա­քա­պե­տա­րա­նի և ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան ու բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան թույ­լտ­վու­թյու­նը: Նա` որ­պես հին ստե­փա­նա­կերտ­ցի, նույն­պես ափ­սո­սում է փո­ղոց­նե­րում ծա­ռե­րի նվազ­ման հա­մար, բայց որ­պես քա­ղա­քի կյան­քը կազ­մա­կեր­պող մի օ­ղա­կի ղե­կա­վար` տե­ղյակ է մի շարք խն­դիր­նե­րի, ո­րոնք պատ­ճառ են դառ­նում ծա­ռե­րի հատ­ման հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, մե­քե­նա­նե­րի քա­նա­կա­կան բուռն ա­ճի հրա­մա­յա­կա­նից ել­նե­լով ա­ռաջ է գա­լիս մայ­թե­րի, փո­ղոց­նե­րի լայ­նաց­ման խն­դիր, կան­գառ-գր­պա­նիկ­նե­րի կա­ռու­ցում, ինչն էլ իր հեր­թին ծա­ռե­րի հատ­ման պատ­ճառ­նե­րից մեկն է հան­դի­սա­նում: Սա­կայն ըն­կե­րու­թյան տնօ­րենն իր հեր­թին դժ­գո­հում է ո­րոշ քա­ղա­քա­ցի­նե­րից, ո­րոնք չեն խնա­մում ի­րենց տա­րած­քում ա­ճող ծա­ռե­րը: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դրանք ա­ճում, մե­ծա­նում են, ո­րից հե­տո դի­մում են գրում, որ ծառն ի­րենց խան­գա­րում է, և ստիպ­ված ենք լի­նում այն հա­տել:
Ծա­ռատ­նկ­ման կպ­չո­ղա­կա­նու­թյան մա­սին հար­ցին տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց, որ դրա ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի հան­գա­մանք­նե­րով. ան­տա­ռից հա­նած ծա­ռե­րը պետք է շուտ տն­կել, այդ դեպ­քում կպ­չո­ղա­կա­նու­թյու­նը հաս­նում է 70-80 տո­կո­սի: Սա­կայն շատ դեպ­քե­րում ան­տա­ռից ծա­ռե­րը հա­նում են, մի քա­նի օր պա­հում, հե­տո նոր բե­րում ծա­ռատ­նկ­ման: Բնա­կա­նա­բար, նման ծա­ռե­րի կպ­չո­ղա­կա­նու­թյու­նը բա­վա­կա­նին նվա­զում է: Կան բա­ցա­սա­կան այլ հան­գա­մանք­ներ ևս. ան­չա­փա­հաս­նե­րը ճյուղ են պո­կում կամ քա­շում-հա­նում են նո­րա­տունկ ծա­ռը, հե­տո էլ խրում հո­ղի մեջ, և, բնա­կա­նա­բար, նման տն­կի­նե­րը չեն ա­ճում: ՙԳի­տեմ, ժո­ղովր­դի մեջ տա­րած­ված է այն թյուր կար­ծի­քը, որ թույլ կպ­չո­ղա­կա­նու­թյան պատ­ճա­ռը չջ­րելն է: Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հա­վաս­տիաց­նում եմ, որ այդ տն­կի­նե­րը մշ­տա­պես մեր ու­շադ­րու­թյան ներ­քո են. ջրա­տար մե­քե­նա­նե­րը շր­ջում և ջրում են նոր տն­կած ծա­ռե­րը: Բայց հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ ան­միտ ու վատ վե­րա­բեր­մուն­քը ծա­ռե­րի, ծա­ղիկ­նե­րի, կա­նաչ տա­րածք­նե­րի հան­դեպ, ե­թե հա­մե­մա­տենք 5-6 տա­րի ա­ռաջ ե­ղա­ծի հետ, բա­վա­կա­նին նվա­զել է: Մտա­ծում եմ, որ պատ­ճառն իմ այն հայ­տա­րա­րու­թյան մեջ է, հա­մա­ձայն ո­րի սի­զա­մար­գե­րում ա­ճող ծա­ղիկ­ներ ձեռք­բե­րել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են դի­մել ըն­կե­րու­թյա­նը և անվ­ճար ստա­նալ: Նկա­տե­լի է նաև, որ մար­դիկ ան­տար­բեր չեն մնում, տես­նե­լով ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մունք ծառ ու ծաղ­կի հան­դեպ: Նկա­տե­լի այդ դրա­կան փո­փո­խու­թյու­նը կա­նաչ տա­րածք­նե­րի հան­դեպ հույս է ներ­շն­չում, որ, ի վեր­ջո, կձեր­բա­զատ­վենք նշ­ված բա­ցա­սա­կան երևույթ­նե­րից՚,-ա­սաց Հ. Դավ­թյա­նը:
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այս տա­րի Երևա­նից ՙԷյ ԹԻ ՓԻ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից ան­հա­տույց տրա­մադր­վել են 651 թուփ ու տն­կի, ո­րոնք տե­ղադր­վել են ծնն­դա­տան հա­րա­կից տա­րած­քում, Ա­շոտ Ղու­լյա­նի և Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րակ­նե­րում, ինչ­պես նաև Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու տա­րած­քում: Դրան­ցից մի մասն էլ տրա­մադր­վել է մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րին ու ման­կա­պար­տեզ­նե­րին: Գար­նա­նը Երևա­նի տար­բեր ջեր­մոց­նե­րից ձեռք են բեր­վել 1000 թուփ, 300 ծառ և 80.000 ծաղ­կի սա­ծիլ: Հե­տո էլ 600.000 ծաղ­կի սա­ծիլ­ներ ա­պա­հո­վել է ըն­կե­րու­թյան տն­կա­րա­նը: Թվում է, թե շատ մեծ թիվ է, բայց պարզ­վում է, որ մեկ քառ. մ. վրա տնկ­վում է 100 ծա­ղիկ, ո­րոնք սե­զո­նում 3-4 ան­գամ փո­խա­րին­վում են թար­մե­րով:
Վեր­ջում անդ­րա­դար­ձանք ա­մե­նա­ցա­վոտ հար­ցին՝ բան­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րին, ո­րը կազ­մում է ըն­դա­մե­նը 58.000 դրամ, ո­րի պատ­ճա­ռով այդ ծանր աշ­խա­տան­քին գա­լիս են միայն տա­րեց մար­դիկ: Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ ղե­կա­վա­րու­թյան առջև հա­ճախ է բարձ­րաց­վում այդ հար­ցը: Այժմ էլ պատ­րաստ­վում են խն­դի­րը քն­նար­կել նո­րըն­տիր քա­ղա­քա­պե­տի հետ: Հու­սով են, որ այս տա­րի բան­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի հար­ցում ո­րո­շա­կի ա­ռաջ­խա­ղա­ցում կլի­նի:

 

                           

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 06 Nov 2019 17:05:51 +0000
ԲԱ­ՐԵ­ՓՈ­ԽՈՒՄ­ՆԵ­ՐԻ Ի­ՄԻ­ՏԱ­ՑԻԱ ԿԱՄ՝ ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՃԳ­ՆԱ­ԺԱ­ՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27745-2019-11-06-16-55-12 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27745-2019-11-06-16-55-12 ԲԱ­ՐԵ­ՓՈ­ԽՈՒՄ­ՆԵ­ՐԻ Ի­ՄԻ­ՏԱ­ՑԻԱ  ԿԱՄ՝ ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՃԳ­ՆԱ­ԺԱ­ՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ադր­բե­ջա­նում վերս­տին լար­ված ի­րա­վի­ճակ է, ո­րի պատ­ճառ­նե­րից մեկն, այս­պես կոչ­ված, բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է իշ­խա­նու­թյան հան­դեպ հա­սա­րա­կու­թյան ան­վս­տա­հու­թյու­նը ցրե­լու նպա­տա­կով։ Սա հե­ռան­կա­րից զուրկ գոր­ծըն­թաց է այն պարզ պատ­ճա­ռով, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կա­տար­վող վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը չեն կա­րող փո­խել բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի բնույ­թը։

Իշ­խա­նա­կան եր­կու կլան­նե­րի՝ Ա­լիևնե­րի և ա­ռա­ջին տիկ­նոջ բա­րե­կամ­նե­րի՝ Փա­շաևնե­րի միջև պայ­քա­րը վա­ղուց է սկս­վել, ո­րը սր­վեց այն բա­նից հե­տո, երբ Մ. Ա­լիևան ստանձ­նեց Ադր­բե­ջա­նի փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը։ Կհաս­նի՞ այն իր վերջ­նա­կե­տին, ցույց կտա ժա­մա­նա­կը։ Ներ­կա դրու­թյամբ ա­ռա­ջին տի­կի­նը տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ին­տեն­սիվ աշ­խա­տանք է տա­նում՝ բռ­նա­պե­տու­թյան պի­տակն Ադր­բե­ջա­նից հե­ռաց­նե­լու հա­մար։ Երկ­րի ներ­սում նա պաշ­տոն­ներ է բա­ժա­նում ոչ փոր­ձա­ռու, բայց ե­րի­տա­սարդ կադ­րե­րին, ո­րոնք ներգ­րավ­ված են ե­ղել տար­բեր պե­տու­թյուն­նե­րի հետ տար­վող լոբ­բիս­տա­կան աշ­խա­տանք­նե­րում և, բա­ցի այդ, այս կամ այն կերպ առ­նչ­վում են Փա­շաևնե­րին։ Իսկ ար­տա­քին ուղ­ղու­թյու­նում նա սեր­տաց­նում է կա­պե­րը ժո­ղովր­դա­վար աշ­խար­հի հետ. ան­ձամբ ին­քը՝ որ­պես փոխ­նա­խա­գահ, մեծ ջան­քեր ու ռե­սուրս­ներ է ներդ­նում նոր մա­կար­դա­կի վրա դնե­լու Ֆրան­սիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը` փոր­ձե­լով նաև խո­չըն­դո­տել Ֆրան­սիա-Ար­ցախ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը։ Դա, բնա­կա­նա­բար, նրան չի հա­ջող­վում։
Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի զե­կույց­նե­րում Ադր­բե­ջա­նը մշ­տա­պես նշ­վում է որ­պես ցածր վար­կա­նիշ ու­նե­ցող պե­տու­թյուն՝ նախևա­ռաջ մար­դու ի­րա­վունք­նե­րի վի­ճա­կի ա­ռու­մով։ Ոչ հե­ռու ան­ցյա­լում եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի ճնշ­ման ներ­քո Իլ­համ Ա­լիևն ա­զատ է ար­ձա­կել մի քա­նի լրագ­րող­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ­նե­րի, սա­կայն քաղ­բան­տար­կյալ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը մնում է ա­նա­զա­տու­թյան մեջ։ Նման ի­րա­վի­ճա­կում Ա­լիևան փոր­ձում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան շր­ջա­նում Ադր­բե­ջա­նի շուրջ դրա­կան կար­ծիք ստեղ­ծել երկ­րի ներ­սում փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հով։ Բայց դա սի­զի­փո­սյան աշ­խա­տանք է, քա­նի որ այդ ա­մե­նի ար­դյուն­քում ո՜չ ա­լիևյան վար­չա­կազմն է փո­խում իր ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո՜չ էլ երկ­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի վի­ճա­կի վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի գնա­հա­տա­կանն է փոխ­վում։
Ան­ցած ամ­սում Բաք­վում ընդ­դի­մու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված հան­րա­հա­վաքն ու խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի վրա ոս­տի­կա­նու­թյան հար­ձա­կու­մը վերս­տին ջրի ե­րես հա­նե­ցին իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն հա­կա­մար­տու­թյու­նը։ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը նո­յեմ­բե­րի 1-ին տե­ղե­կաց­րեց, որ ադր­բե­ջան­ցի ակ­տի­վիստ­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի մի խումբ, ո­րին միա­ցել էր ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը, դի­մել են ԱՄՆ նա­խա­գա­հի վար­չա­կազ­մին՝ Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի ճչա­ցող խախ­տում­նե­րի դեմ հան­դես գա­լու կո­չով։

Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի Ազ­գա­յին խոր­հր­դի ա­ռաջ­նորդ Ջա­միլ Հա­սան­լին ափ­սո­սանք և հիաս­թա­փու­թյուն է հայտ­նել ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի լուռ պահ­ված­քի առն­չու­թյամբ, այն ժա­մա­նակ, երբ իշ­խա­նու­թյու­նը բռ­նու­թյուն­ներ էր գոր­ծադ­րում ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­ներ Ա­լի Քե­րիմ­լիի, Թո­ֆիկ Յա­ղուբ­լիի և Իբ­րա­հիմ Իբ­րա­հիմ­լիի նկատ­մամբ։ Հա­սան­լիի դի­տարկ­մամբ՝ մի կող­մից ժո­ղովր­դի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյունն է օ­րե­ցօր ա­ճում, մյուս կող­մից՝ իշ­խող վար­չա­կար­գի բռ­նա­րարք­ներն են ծայ­րա­հե­ղու­թյան հաս­նում։ Բռ­նու­թյուն­նե­րի կի­րա­ռու­մը, Ազ­գա­յին խոր­հր­դի ա­ռաջ­նոր­դի հա­մոզ­մամբ, նա­խա­պես ծրագր­ված գոր­ծո­ղու­թյուն էր հոկ­տեմ­բե­րի 19-ի հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի և ընդ­դի­մու­թյան դեմ։ Հան­րա­հա­վա­քի ըն­թաց­քում 600 մարդ է ձեր­բա­կալ­վել՝ նե­րա­ռյալ կա­նայք, տա­րեց­ներ, ան­չա­փա­հաս­ներ և նույ­նիսկ հաշ­ման­դամ­ներ։ Նրան­ցից շա­տե­րը, Ազ­գա­յին խոր­հր­դի տվյալ­նե­րով, Բաք­վի ոս­տի­կա­նու­թյան տար­բեր բա­ժան­մունք­նե­րում են­թարկ­վել են սար­սա­փե­լի դա­ժա­նու­թյուն­նե­րի։ Բժշ­կա­կան ո­րոշ հաս­տա­տու­թյուն­ներ էլ հրա­ժար­վել են ա­ռա­ջին օգ­նու­թյուն ցույց տալ ի­րա­վա­պահ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից տու­ժած­նե­րին։
Արևմուտ­քը պետք է մե­սիջ­ներ ու­ղար­կի Ադր­բե­ջա­նին այն մա­սին, որ նման չա­րա­շա­հում­ներ այլևս չի հան­դուր­ժե­լու, հայ­տա­րա­րել է Ջ. Հա­սան­լին։
Հոկ­տեմ­բե­րի 29-ին Ազ­գա­յին խոր­հր­դի հա­մա­կար­գող կենտ­րո­նի աշ­խա­տա­կից, թերևս, ա­մե­նաակ­տիվ ի­րա­վա­պաշտ­պան Օք­թայ Գյու­լա­լիևը, ով հա­մար­վում է իշ­խա­նու­թյան բռ­նա­րարք­նե­րի դեմ պայ­քա­րող­նե­րից ա­մե­նա­հա­մար­ձա­կը, վրաեր­թի է են­թարկ­վել և գտն­վում է մա­հա­մերձ վի­ճա­կում։ Այս մա­սին ի­րա­զե­կում է ադր­բե­ջա­նա­կան կայ­քը և հա­վե­լում, որ դա սո­վո­րա­կան պա­տա­հար չէր, այլ դի­տա­վո­րյալ սպա­նու­թյան փորձ՝ կապ­ված նրա հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան հետ։ Նրա ըն­տա­նի­քը պար­բե­րա­բար հե­տապն­դում­նե­րի է են­թարկ­վում։ Նրան մի քա­նի ան­գամ զգու­շաց­րել էին, որ նման գոր­ծու­նեու­թյու­նը վատ վեր­ջա­բան է ու­նե­նա­լու, սա­կայն, հա­կա­ռակ բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պա­նը շա­րու­նա­կել է քն­նա­դա­տել Ադր­բե­ջա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի գոր­ծե­լաո­ճը։
Ըն­թա­ցիկ տար­վա մար­տին Գյու­լա­լիևը հրա­պա­րա­կեց Թեր­թե­րի զին­դա­տա­րա­նի 2019-ի հուն­վա­րի 31-ի դա­տավ­ճի­ռը, ո­րը կա­յաց­վել է ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի զին­վոր­նե­րի խոշ­տան­գում­նե­րի և սպա­նու­թյուն­նե­րի մա­սին գոր­ծով. զին­վոր­նե­րին մե­ղադ­րում էին հա­յե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մեջ։ Ադր­բե­ջա­նա­կան կայ­քե­րից մե­կը տե­ղե­կաց­նում է, որ այդ զին­վոր­նե­րին ձեր­բա­կա­լել էին 2017-ի մա­յի­սին, ո­րոնք ո­րոշ ժա­մա­նակ անց մա­հա­ցել էին կա­լա­նա­վայ­րում։ 8 մա­հա­ցած­նե­րից չորսն ար­դա­րաց­վել է, իսկ նրանց խոշ­տան­գող­նե­րը ձեր­բա­կալ­վել են, բայց ոչ կա­լա­նա­վոր­նե­րի սպա­նու­թյան հա­մար։ Ի­րա­վա­պաշտ­պա­նը հարց է բարձ­րաց­րել՝ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ կա­լա­նա­վոր­նե­րին սպա­նող­նե­րը դա­տա­պարտ­վում են 6 տար­վա ա­զա­տազ­րկ­ման, այն էլ ոչ սպա­նու­թյան հոդ­վա­ծով։ Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ կոր­պու­սի, բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, որ­տեղ կա­տար­վել էր ՙդա­վա­ճա­նու­թյու­նը՚, պահ­պա­նում է պաշ­տոն­նե­րը, իսկ շար­քա­յին­նե­րին խոշ­տան­գում են և սպա­նում։
Եվ­րո­պա­յի խոր­հր­դի մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տար Դու­նյա Մի­յա­տո­վի­չը մե­սիջ է ու­ղար­կել Բաք­վին հոկ­տեմ­բե­րի 19-ի բո­ղո­քի ակ­ցիա­յի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան ոս­տի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Նա դա­տա­պար­տել է բռ­նու­թյուն­նե­րը՝ ա­սե­լով, որ չար­տոն­ված հան­րա­հա­վաք­նե­րը դա­ժա­նա­բար ցրե­լը լուրջ ան­հան­գս­տու­թյան տե­ղիք է տա­լիս։ Հանձ­նա­կա­տա­րը մատ­նա­ցույց է ա­րել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից ու­ժի ա­նի­րա­վա­չափ կի­րառ­ման փաս­տը և բռ­նու­թյուն­նե­րի ար­դյու­նա­վետ հե­տաքն­նու­թյան ի­րա­կա­նաց­ման կոչ ա­րել իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Կար­ծում ենք` Ա­լիևնե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար­ժեք պա­տաս­խա­նը Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան խմ­բի կոչն էր Եվ­րա­միու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նիին՝ դա­դա­րեց­նել ԵՄ-Ադր­բե­ջան հա­մա­ձայ­նագ­րի շուրջ հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը, քա­նի դեռ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ չի կա­տա­րել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։
Բանն այն է, որ հոկ­տեմ­բե­րի 19-ի բո­ղո­քի ակ­ցիա­յի ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը մե­ղադ­րանք­ներ էր հն­չեց­րել ԵՄ-ի հաս­ցեին՝ հա­մա­րե­լով նրան ան­կար­գու­թյուն­նե­րին ներգ­րավ­ված կողմ։ Պատ­կերն այս­պի­սին է՝ տի­րա­պե­տող վար­չա­կազմն իր կյան­քը եր­կա­րաձ­գե­լու նպա­տա­կով զբաղ­վում է ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­մի­տա­ցիա­յով, բայց երբ գոր­ծը հաս­նում է իշ­խա­նու­թյան դեմ հա­սա­րա­կու­թյան ըն­դվ­զում­նե­րին և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, այդ վար­չա­կազ­մը ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րը կրո­ղին ներ­կա­յաց­նում է որ­պես ան­կար­գու­թյուն հրահ­րող ուժ։
Իսկ ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը թափ է հա­վա­քում՝ պատ­րաստ­վե­լով նոր հան­րա­հա­վա­քի։ Երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կը վկա­յում է ներ­քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի նոր փու­լի մա­սին։ Սա այն դեպքն է, երբ ներքևնե­րը չեն ու­զում ապ­րել հին ձևով, իսկ վերևնե­րը չեն կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել։ Իշ­խա­նու­թյան քայ­լե­րը և ի­մի­տա­ցիոն բա­րե­փո­խում­ներն ի զո­րու չեն լի­նի կան­խե­լու այդ ճգ­նա­ժա­մը։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 06 Nov 2019 16:54:24 +0000
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱ՞Ր http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27744-2019-11-06-16-50-15 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27744-2019-11-06-16-50-15 ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱ՞Ր
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ար­տա­սահ­մա­նյան ա­ռա­ջին ու­ղե­ւո­րու­թյու­նը Վրաս­տա­նի նո­րան­շա­նակ վար­չա­պետ Գա­խա­րիան կա­տա­րեց Ադր­բե­ջան։ Այդ այ­ցի շուրջ մա­մու­լի տե­ղե­կու­թյուն­նե­րը չա­փա­զանց սուղ էին։ Զգաց­վում էր, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը դյու­րին չէին, սկզ­բուն­քա­յին բա­նա­վե­ճը մնում է օ­րա­կար­գա­յին։ Սա­հա­կաշ­վի­լիի նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նում Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նում տն­տե­սա­կան մեծ ներդ­րում­ներ են կա­տա­րել։ Իր հեր­թին Վրաս­տա­նը դե­պի Ա­րեւ­մուտք ադր­բե­ջա­նա­կան նավ­թի եւ գա­զի տա­րանց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձե­ռել։

Բայց թուրք-ադր­բե­ջա­նա­կան ներդ­րում­նե­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան բումն ան­ցել է, Վրաս­տա­նում այդ­պես էլ հրաշք տե­ղի չի ու­նե­ցել, իսկ քա­ղա­քակր­թա­կան խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցել են։ Երկ­րի ա­րեւ­մուտ­քում՝ Ա­ջա­րիա­յում, մե­ծա­ցել է թուր­քա­կան ներ­կա­յու­թյու­նը, ո­րը են­թամ­շա­կու­թա­յին ի­րո­ղու­թյուն դառ­նա­լու մի­տում­ներ ու­նի, իսկ հա­րավ-ա­րե­ւել­քում ծա­գել է այս­պես կոչ­ված` Բոր­չա­լուի հա­մախ­տա­նի­շը, որն սպառ­նում է ա­ռա­ջի­կա­յում վե­րած­վե­լու պարզ ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան՝ այդ տե­ղաշր­ջանն Ադր­բե­ջա­նին կցե­լու ծրագ­րա­վոր­մամբ։ ՙԲոր­չա­լուն կա­մուրջ է Բաք­վի եւ Ան­կա­րա­յի մի­ջեւ՚- բա­ցա­հայտ գրում են Մառ­նեու­լիում Բաք­վի հրա­հան­գա­վոր­մամբ եւ ֆի­նան­սա­վոր­մամբ գոր­ծող է­լեկտ­րո­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը։
Հա­կա­սու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում է Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի խն­դի­րը։ Իլ­համ Ա­լիե­ւի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Վրաս­տա­նի վար­չա­պե­տը լրագ­րող­նե­րին ա­սել է, որ այդ հար­ցում ՙձեռք են բեր­վել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք կի­րա­կա­նաց­վեն քայլ առ քայլ՚։ Ա­ռա­ջին ար­ձա­գանքն այն էր, որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­ներն ար­տո­նել էին վրա­ցի հո­գե­ւո­րա­կան­նե­րի, հա­վա­տա­ցյալ­նե­րի եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի մուտ­քը եր­կու ե­կե­ղե­ցի, ո­րոնք գտն­վում են Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տա­րած­քում։ Վրա­ցա­կան կող­մում, սա­կայն, խն­դիը դի­տարկ­վում է ամ­բող­ջու­թյան մեջ՝ Դա­վիթ Գա­րե­ջին վրա­ցա­կան ինք­նու­թյան նմուշ է եւ պետք է ամ­բող­ջո­վին գտն­վի Վրաս­տա­նի ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։
Ան­ցած շա­բաթ հար­ցը դր­վել է խոր­հր­դա­րա­նա­կան փակ լսում­նե­րի, ո­րին հրա­վիր­վել է Վրաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի ա­ռա­ջին փոխ­նա­խա­րա­րը։ Նա է վա­նա­կան հա­մա­լի­րի եւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ գլ­խա­վոր բա­նագ­նա­ցը։ Ի՞նչ եզ­րա­կա­ցու­թյան են ե­կել խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը՝ տե­ղե­կու­թյուն­ներ չկան։ Դա­տե­լով ադր­բե­ջա­նա­կան կող­մի ար­ձա­գանք­նե­րից, Բաք­վում վրա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի մո­տե­ցու­մը հա­մա­րում են ՙոչ կա­ռու­ցո­ղա­կան՚։ Ի­րա­վի­ճա­կին հա­վե­լյալ ինտ­րի­գայ­նու­թյուն է հա­ղոր­դել Վրաց ե­կե­ղե­ցու կա­թո­ղի­կոս-պատ­րիար­քի դի­մումն Ադր­բե­ջա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դին։ Վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով բա­նա­վե­ճի ամ­բողջ ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ է, որ Վրաց Ուղ­ղա­փառ ե­կե­ղին խառն­վում է քա­ղա­քա­կան հար­ցե­րի եւ հս­տակ պա­հանջ դնում, որ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լիրն ամ­բող­ջո­վին անց­նի Վրաս­տա­նի ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։ Ի՞նչ ըն­թաց­քի մեջ է հար­ցը, այդ մա­սին դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը երկ­դի­մի պա­տաս­խան են տա­լիս այն ի­մաս­տով, որ քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են, կա փո­խըն­դու­նե­լի լուծ­ման հաս­նե­լու նպա­տա­կադր­վա­ծու­թյուն եւ այլն, բայց դրա­նից լար­վա­ծու­թյու­նը չի թու­լա­նում։
Կա­րե­լի է զգու­շո­րեն են­թադ­րել, որ Ադր­բե­ջա­նը նախ­նա­կան կոշտ դիր­քո­րո­շու­մից փոր­ձում է անց­նել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում քն­նար­կում­նե­րի եւ նա­խա­ձեռ­նել է հան­րա­յին կար­ծի­քի ու­սում­նա­սի­րու­թյուն։ Մաս­նա­վո­րա­պես՝ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյունն իր կայ­քէ­ջում կազ­մա­կեր­պել է հար­ցում՝ ա­ռա­ջադ­րե­լով հե­տե­ւյալ տար­բե­րակ­նե­րը՝ Ադր­բե­ջա­նը վա­նա­կան հա­մա­լի­րը հանձ­նում է Վրաս­տա­նին, սա­կայն կող­մե­րը ո­րո­շում են ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ կա­ռա­վա­րում։ Ա­մե­նա­շատ ձայ­ներ ստա­ցել է վեր­ջին տար­բե­րա­կը։ Նման լու­ծում ա­ռա­ջար­կել է Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վը, ո­րը պաշտ­պա­նել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին ա­ռըն­թեր ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Նա­մա­զո­վը։ Վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ գա­ղա­փա­րը նա­խա­պես հղա­ցել են նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում կամ ԱԳՆ-ում, ա­պա փոր­ձա­գետ­նե­րի մի­ջո­ցով հան­րայ­նաց­րել։ Ա­ռե­րե­ւույթ խիստ խա­ղա­ղա­սի­րա­կան թվա­ցող այդ տար­բե­րա­կը խոր­քում վրա­ցա­կան ինք­նու­թյան նկատ­մամբ մար­տահ­րա­վեր­ներ է պա­րու­նա­կում։ Ադր­բե­ջա­նը փաս­տա­ցի ա­ռա­ջար­կում է Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րը ճա­նա­չել վրաց-ադր­բե­ջա­նա­կան միաս­նա­կան պատ­մա-մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն։
Մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում, ե­րե­ւի, նման նա­խա­դեպ չկա, ո­րով­հե­տեւ մշա­կույ­թի հու­շար­ձա­նը չի կա­րող միա­ժա­մա­նակ եր­կու քա­ղա­քակր­թու­թյան ար­դյունք լի­նել։ Մա­նա­վանդ որ Վրաս­տա­նը քրիս­տո­նեա­կան, Ադր­բե­ջա­նը՝ մու­սուլ­մա­նա­կան եր­կիր է։ Բայց, որ­քան հնա­րա­վոր է դա­տել, Վրաս­տա­նը կա­րող է ըն­դա­ռա­ջել այդ գա­ղա­փա­րին։ Դա թույլ կտա մի կող­մից հա­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրու­թյու­նը, մյուս կող­մից` բա­վա­րա­րել հան­րու­թյան սպա­սե­լիք­նե­րը։ Իսկ թե վա­նա­կան հա­մա­լի­րի հա­մա­տեղ կա­ռա­վա­րու­մը վրաց-ադր­բե­ջա­նա­կան ա­պա­գա­յի ինչ հե­ռան­կար կհու­շի՝ պարզ կդառ­նա սահ­մա­նա­զատ­ման հար­ցը վերջ­նա­կա­նա­պես կար­գա­վո­րե­լուց հե­տո։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 06 Nov 2019 16:42:30 +0000
ՔԱՂԱՔՆ՝ ԻՐ ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27743-2019-11-06-16-30-23 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27743-2019-11-06-16-30-23 ՔԱՂԱՔՆ՝ ԻՐ ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ ք.…

 ՙԵ­թե Ղա­րա­բա­ղը ոս­կե մա­տա­նի է, Հադ­րու­թը նրա ա­դա­ման­դե ակն է՚

Վահ­րամ ՓԱ­ՓԱ­ԶՅԱՆ

Հադ­րութ ա­նու­նը պարս­կա­կան ծա­գում ու­նի, ո­րը նշա­նա­կում է եր­կու գե­տե­րի մի­ջա­կայք։ Ի­րոք, Հադ­րու­թի եր­կու կող­մե­րից հո­սում է եր­կու գետ, ո­րոնք ան­վան­վում են ՙԳյու­նե գետ՚ և ՙՂու­զե գետ՚։ Այդ գե­տերն ա­ռա­ջա­նում են բազ­մա­թիվ աղ­բյուր­նե­րից, ո­րոնք հո­սում են արևմտյան լեռ­նե­րից։ Դրանք ի­րար են միա­նում Հադ­րու­թի վերջ­նա­մա­սում, Խոր աղ­բյուր կոչ­վող տե­ղա­մա­սում։

Հադ­րու­թը  Ար­ցա­խի Դի­զակ գա­վա­ռի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից է։ 1923 թվա­կա­նից այն շր­ջա­նի  վար­չա­կան կենտ­րոնն է։ Մա­կար Բար­խու­դա­րյան­ցի վկա­յու­թյամբ` Հադ­րու­թի մի մա­սի բնա­կիչ­նե­րը բնիկ են, իսկ մի մա­սը գաղ­թել է Ղա­զան­չիից (Գողթն գա­վառ), Բար­գա­շա­տից, Թիֆ­լի­սից, Ցո­րից։ Մինչև 1961 թվա­կա­նը Հադ­րութն ու­ներ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րի կար­գա­վի­ճակ։ 1961 թվա­կա­նին Հադ­րու­թը ստա­ցավ ա­վա­նի կար­գա­վի­ճակ և իր մեջ նե­րա­ռեց  Թա­ղա­սեռ, Վար­դա­շատ, Տյաք, Վանք ,  Կարմ­րա­կուճ, Այ­գես­տան և Նո­րա­շեն գյու­ղե­րը։ 1995 թվա­կա­նին այդ գյու­ղերն ա­ռանձ­նաց­վե­ցին և կազ­մե­ցին ա­ռան­ձին գյու­ղատն­տե­սա­կան կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն­ներ (ԳԿՏ)։ Այ­նու­հետև Հադ­րու­թը քա­ղա­քի կար­գա­վի­ճակ  ստա­ցավ։ Ի դեպ, ա­վա­նի կար­գա­վի­ճակ ստա­նա­լուց հե­տո ա­րագ թափ ստա­ցավ ինչ­պես բազ­մաբ­նա­կա­րան, այն­պես էլ ան­հա­տա­կան բնա­կա­րա­նա­շի­նա­րա­րու­թյու­նը։ Կա­ռուց­վե­ցին կու­սակ­ցու­թյան շրջ­կո­մի, շրջ­խոր­հր­դի գործ­կո­մի վար­չա­կան շեն­քե­րը, 50-տե­ղա­նոց հյու­րա­նո­ցը, մշա­կույ­թի տու­նը, 120 մահ­ճա­կա­լա­տե­ղով հի­վան­դա­նո­ցը, այլ շեն­քեր ու շի­նու­թյուն­ներ։ 1974-1976 թվա­կան­նե­րին կա­ռուց­վե­ցին քա­ղա­քի ներ­քին ջրա­տար ցան­ցը, ջրամ­բա­րը, պոմ­պա­կա­յա­նը,  փոր­վե­ցին ար­տե­զյան ջր­հո­րեր։  Այ­նու­հետև կա­ռուց­վե­ցին Պար­զա­գետ և Ար­ջին  աղ­բյուր ջրա­տար­նե­րը։ Անց­կաց­վեց քա­ղա­քի կո­յու­ղու ցան­ցը։  Քա­ղա­քը լրի­վու­թյամբ գա­զի­ֆի­կաց­վեց։ Բա­րե­կարգ­վե­ցին, լու­սա­վոր­վե­ցին ու աս­ֆալ­տա­պատ­վե­ցին մի շարք փո­ղոց­ներ։ Շրջ­կենտ­րոնն ու նրա շր­ջա­կայ­քը հա­րուստ են բազ­մա­թիվ տե­սար­ժան վայ­րե­րով։ Տե­ղում հան­դի­պող տաս­նյակ հու­շար­ձան­նե­րի բե­կոր­նե­րը վե­րա­բե­րում են թե՜ հե­թա­նո­սա­կան և թե՜ վաղ քրիս­տո­նեա­կան և միջ­նա­դա­րյան շր­ջան­նե­րին։ Արևե­լյան մա­սում կա 5 գե­րեզ­ման։ Տե­ղա­ցի­ներն այդ գե­րեզ­ման­նե­րից մեկն ան­վա­նել են Կռա­պաշ­տի հան­գս­տա­րան, կամ Հին հան­գս­տա­րան, որ­տեղ թա­ղում­ներ չէին ի­րա­կա­նաց­նում։ Հյու­սի­սարևե­լյան մա­սում,  1,5 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա նկատ­վում են շատ հին բեր­դա­պա­րիսպ­նե­րի հետ­քեր։ Հադ­րութ քա­ղա­քում է գտն­վում Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցին, իսկ Վանք գյու­ղի տա­րած­քում` Սպի­տակ խաչ վան­քը, ո­րը կա­ռուց­վել է 14-րդ դա­րում։ Բա­րե­րար Մի­քա­յել Բաղ­դա­սա­րո­վի հո­վա­նա­վո­րու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցին։ 

Որ­պես ա­վան­դույթ` ա­մեն տա­րի օ­գոս­տո­սի 15-ին նշ­վում է Հադ­րութ քա­ղա­քի վե­րած­նն­դի և Ա­ռա­ջին պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի ստեղծ­ման օ­րը, ո­րը միշտ տոն­վում է նոր կա­ռուց­ված Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում։ Ար­ցա­խյան գո­յա­մար­տում և Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում Հադ­րութ քա­ղա­քից զոհ­վել է 79 ա­զա­տա­մար­տիկ։ Մեծ Հայ­րե­նա­կա­նում Հադ­րու­թից զոհ­վել է 200 հո­գի։ Նրանց հի­շա­տա­կին Հադ­րու­թի հու­շա­հա­մա­լի­րում կանգ­նեց­ված են հու­շար­ձան­ներ։
Վեր­ջին տա­րի­նե­րին Հադ­րու­թը շատ է փոխ­վել։ Շրջ­կենտ­րո­նում բա­զում ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել։ Հադ­րու­թի նո­րըն­տիր քա­ղա­քա­պետ Վա­հան Սա­վա­դյա­նը հա­մա­րում է, որ քա­ղա­քը կեն­դա­նի ու բարդ օր­գա­նիզմ է, որ­տեղ ա­մեն օր խն­դիր­ներ են լուծ­վում, նոր խն­դիր­ներ ա­ռա­ջա­նում։ Իսկ դրանք պարզ են` ա­պա­հո­վել քա­ղա­քա­յին կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը, բա­րե­լա­վել բնակ­չու­թյան կեն­սա­պայ­ման­նե­րը, հար­մա­րա­վետ մի­ջա­վայր ստեղ­ծել ինչ­պես աշ­խա­տե­լու, այն­պես էլ հան­գս­տի հա­մար։ Ըստ քա­ղա­քա­պե­տի` այ­սօր լու­ծում պա­հան­ջող կարևոր խն­դիր­նե­րից են կո­ղու­ղու ցան­ցի ար­դիա­կա­նա­ցումն ու մաքր­ման կա­յա­նի շի­նա­րա­րու­թյու­նը, քա­ղա­քի փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պա­տումն ու բար­կար­գու­մը, ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 06 Nov 2019 16:24:27 +0000
ՈՒՐԻՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԵՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27742-2019-11-06-16-07-46 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27742-2019-11-06-16-07-46 ՈՒՐԻՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԵՄ
Հար­ցազ­րույ­ցը` Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԻ

Բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, լրագ­րող Նո­րեկ Գաս­պա­րյա­նը 60 տա­րե­կան է: ՀՀ և ԱՀ գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ է, չա­փա­ծո և ար­ձակ գոր­ծե­րի 13 ժո­ղո­վա­ծու­նե­րի հե­ղի­նակ, Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան Ե­ղի­շեի ան­վան պե­տա­կան մր­ցա­նա­կի ե­ռա­կի դափ­նե­կիր, վաս­տա­կա­վոր լրագ­րող:
Իսկ հո­բե­լյա­նը, հի­րա­վի, ար­վես­տա­գե­տի հա­մար իր գրա­կան հունձ­քի հե­տագ­ծով նոր հո­րի­զոն­նե­րին ձեռք զար­կե­լու ե­րա­զանք է՝ սպի­տակ թղ­թի առջև ու­նե­ցած պա­տաս­խա­նա­տու­թյամբ, պատ­կա­ռան­քով: Բա­նաս­տեղ­ծու­թյամբ սկս­ված գրա­կան ու­ղին վեր­ջին տա­րի­նե­րին տեղ է տվել նաև ար­ձա­կին, երևան հա­նե­լով պատմ­վածք­ներ ու վեպ: Թեև գրա­կա­նու­թյուն բե­րած իր ար­ձա­կը հա­ջո­ղու­թյամբ հե­ղի­նա­կին ներ­կա­յաց­նում է նոր հա­յաց­քով, այ­նու­հան­դերձ, Ն.Գաս­պա­րյա­նը, իր իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, միշտ էլ ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում է… բա­նաս­տեղ­ծու­թյան այ­ցին: Հենց այս մա­սին է մեր զրույ­ցը:

- Պա­րոն Գաս­պա­րյան, նախ շնոր­հա­վո­րում եմ Ձեզ հո­բե­լյա­նի առ­թիվ, մաղ­թում ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր հա­ջո­ղու­թյուն­ներ, արևշա­տու­թյուն:
-Շնոր­հա­կա­լու­թյուն:
-Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հե­ղի­նա­կի հա­յացքն է ուղղ­ված ժա­մա­նա­կին։ Ինչ­պի­սի՛ն է երևում մեր ժա­մա­նա­կը բա­նաս­տեղծ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի հա­յաց­քում։
-Բա­վա­կա­նին բարդ, ինչ-որ տեղ թաքն­ված, պահմ­տո­ցի խա­ղա­ցո­ղի նման, մեկ-մեկ՝ կեղծ ու պար­զու­նակ, վա­խեց­նող։ Նաև այն տպա­վո­րու­թյունն է, որ այդ ժա­մա­նակ կոչ­վա­ծը մեզ ձեռ է առ­նում, ծաղ­րում, ստի­պում է մե­ղան­չել ու հրա­ժար­վել Աստ­ծուց։ Չեմ կա­րող ա­սել, որ ես այդ սրի­կա­յից չեմ վա­խե­նում։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև նա ա­նընդ­հատ կող­քիս է ու ինձ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն չու­նի։
-Պոետ­նե­րից մե­կի խոս­քով` բա­ռը կո­պիտ է, սա­կայն նման բա­ռե­րով ստեղծ­ված պոե­զիան՝ իր տիե­զե­րա­կան շն­չա­ռու­թյամբ` նր­բա­հյուս է, անկ­րկ­նե­լիու­թյամբ՝ հզոր...Այդ ինչ­պե՞ս է պոե­զիա­յում ներ­հա­կը դառ­նում ներ­դաշ­նակ։
-Ես չէի ա­սի, որ բա­ռը կո­պիտ է։ Ա­մե­նա­կոշտ, չե­չոտ, քիչ օգ­տա­գործ­վող բառն ան­գամ այդ­պի­սի­նը չէ։ Ա­մեն բառ իր հմայքն ու­նի, իր նա­զան­քը, իր խա­ղը, գայ­թակ­ղու­թյան իր ձևն ու ե­ղա­նա­կը։ Ինձ հա­մար այդ­պես է։ Պար­զա­պես միշտ չէ, որ մենք հաս­կա­նում ենք նրան, որ նա դառ­նում է մեր հպա­տա­կը, մեր են­թա­կան, որ նա ա­ռանց դի­մադ­րու­թյան մտ­նում է մեր հրա­մա­նի տակ։ Խոս­տո­վա­նեմ, ես հա­ճախ եմ մերժ­վում նրանց կող­մից, նրանք սի­րում են ինձ չար­չա­րել, չա­րաճ­ճիու­թյուն ա­նել, փա­կել ինչ-որ տեղ ու օ­րե­րով թող­նել այդ­պես։
-Քնա­րա­կան հե­րո­սը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում փոխ­վե՞լ է, այ­սու­հետ նրան դե­պի ո՞ւր է տա­նե­լու բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։

-Չեմ սի­րում այդ քնա­րա­կան հե­րո­սին։ Երևի, կա­րե­լի է ա­սել, և՜ հոգ­նել եմ, և՜ ձանձ­րա­ցել։ Հա­ճախ, թվում է, նա ինձ հետ բա­ցար­ձա­կա­պես ոչ մի կապ չու­նի, ոչ էլ, ընդ­հան­րա­պես, ու­նե­ցել է։ Ես նրան չեմ ճա­նա­չում և չեմ էլ ու­զում ճա­նա­չել։ Նա իմ տե­սա­կը չէ։ Իսկ բա­նաս­տեղ­ծու­թյունն աշ­խար­հիս միակ ա­զատ երևույթն է. ա­մեն ին­չից դուրս, ա­ռան­ձին, կա­րե­լի է ա­սել՝ ինք­նաա­րար։ Մենք ուղ­ղա­կի ան­զոր փոր­ձեր ենք ա­նում նրան մո­տե­նա­լու, նրան տես­նե­լու, պատ­կե­րաց­նո՞ւմ ես՝ ան­գամ տի­րե­լու։ Այդ­պես ե­ղել է մե­զա­նից ա­ռաջ, այդ­պես լի­նե­լու է հե­տո։ Չգի­տեմ՝ ա­սե՞մ, թե՝ չէ, նա ոչ մե­կին չի տր­վե­լու։
-Ե՞րբ է կորս­վում ներ­շն­չան­քը, հո­գու ա­մա­յու­թյան, դա­տար­կու­թյան զգա­ցումն ինչ­պի­սի դի­մա­գիծ ու­նի, և պոե­տիկ ո՞ր շեշ­տերն են մնում ան­նա­հանջ՝ ու­նայ­նու­թյանն ի հան­դի­ման։
-Երբ հոգ­նում ես բա­նաս­տեղ­ծու­թյան ո­րո­նու­մից, երբ կող­քիդ ոչ մե­կը չկա, երբ քեզ չեն հաս­կա­նում, երբ վի­րա­վո­րում են բա­նար­վես­տը, երբ քեզ լուրջ չեն ըն­դու­նում, երբ այդ նույն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մեր­ժում է քեզ, երբ աշ­խար­հում նեղ­վածք է, երբ չես տե­ղա­վոր­վում ան­գամ ա­մե­նա­փոք­րիկ, ա­մե­նաե­րես ա­ռած բա­ռի մեջ, երբ ինքդ քեզ չես ճա­նա­չում։
Մի խոս­տո­վա­նու­թյուն էլ ա­նեմ. մի քա­նի տա­րի ոչ մի տող չեմ գրել, ինքս ինձ հա­լա­ծել, հե­ռաց­րել եմ այդ տա­րածք­նե­րից, գի­տե՞ս ին­չու, ո­րով­հետև չէի կա­րո­ղա­նում ինձ հա­մո­զել, որ իմ ու բա­նաս­տեղ­ծու­թյան այդ ա­մե­նօ­րյա վե­ճը, այդ մեր­ժու­մը, այդ հե­ռա­նալ-վե­րա­դառ­նա­լը, ինք­նա­խաբ­կանքն ու սու­տի ցն­ծու­թյու­նը ինչ-որ մե­կին հար­կա­վոր է, և ինչ-որ մե­կը սպա­սում է մեր այդ հան­դի­պում­նե­րին։
Բայց, ինչ­պես տես­նում եք, կր­կին վե­րա­դար­ձել եմ։ Եվ ա­սեմ ին­չու, ո­րով­հետև զգա­ցել եմ, որ ու­րիշ տա­րածք­նե­րում ես ա­վե­լորդ եմ, մերժ­ված, բո­լո­րի նման, ո՜չ համ ու­նեմ, ո՜չ հոտ։ Վատն այն է միայն, որ ո՜չ եզ մոր­թող կա, ո՜չ էլ մա­տիս մա­տա­նի դնող…
-Լրագ­րո­ղի հա­յաց­քով ի՞նչ եք պար­զել Ն. Գաս­պա­րյա­նի պոե­զիա­յում, կա­րո­ղա­նու՞մ եք հաշտ զրու­ցել, թե՞…
-Պար­զել եմ, որ կար­գին բա­նաս­տեղծ է Նո­րեկ Գաս­պա­րյա­նը, ինչ մնում է հաշտ զրու­ցե­լուն, դա անհ­նա­րին բան է։ Եվ չկա մե­կը, ով կա­րո­ղա­նա հաշ­տեց­նել մեզ, չնա­յած չգի­տեմ էլ, թե մեզ ինչ կա­րող է տալ այդ հաշ­տու­թյու­նը։
-Ո՞ւմ ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ եք հիա­նում։
-Փառք Աստ­ծո, հիաց­մուն­քի ար­ժա­նի գր­քե­րը քիչ չեն։ Բայց մեզ­նից ի­մը Չա­րենցն է, ու­րիշ­նե­րից՝ Թա­գորն ու ա­մե­նա­մե­ծը՝ Դոս­տոևսկին։
-Ա­վար­տուն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հա­ճախ նման­վում է լք­ված տա­րած­քի։ Ձեր ո՞ր ստեղ­ծա­գոր­ծու­թյանն եք միշտ վե­րա­դառ­նում։
-Չէ, Նվարդ, դա ա­ռա­ջին տպա­վո­րու­թյունն է, որ թվում է ա­վարտ­վել է բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Ա­վարտ­վեր, աշ­խար­հի ե­րե­սին բա­նաս­տեղ­ծու­թյա­նը մո­տե­նա­լու փորձ չէր ար­վի։ Դա ա­նընդ­հատ վե­րա­դարձ է, ոչ սկիզբ, ոչ՝ վերջ...
Եվ հենց այդ ան­ծայ­րա­ծիր տա­րածք­նե­րում թա­փա­ռե­լու ժա­մա­նակ էլ խոս­տո­վա­նում ես, որ ե­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը։

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես չվերադարձա պատերազմից…
երևի զոհվեցի…
որովհետև գիտեի, պապս էլ էր ասում,
որ պատերազմից վերադառնալն ուղղակի անիմաստ
ու ծիծաղելի պատմություն է…
Իսկ տուն եկածներից ոչ մեկն այդպես էլ չհասկացավ,
թե ինչ երանություն է պատերազմներից երբեք
չվերադառնալը…


ՄԵՌՆԵԼՈՒ ԱՄԵՆԱԼԱՎ ԺԱՄԱՆԱԿԸ


Ինչքան էլ երկարի այս հիվանդ,

երկկենցաղ ու երկսեռ խաղաղությունը,
ես չեմ մեռնելու, ես հանգիստ,
առանց ավելորդ շտապողականության,
եթե պահանջվի՝ հարյուր տարի,
Սպասելու եմ վաղվա պատերազմին
և հեռանալու եմ այդ պատերազմի առաջին օրը…
Որպեսզի ոչ ոք չնկատի իմ բացակայությունը…
…Իսկ պատերազմից հետո,
երբ հասկանան տեղի ունեցածը,
ես կլինեմ բավականին հեռու,
և ոչ ոք չի ցանկանա վերադարձնել ինձ…
կհասկանան նաև,
Որ պատերազմի ժամանակ ամենահեշտ բանը ապրելն է…


ՄԵԾ ԽԱՂ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ


Հնամյա բնակավայրերից մի քիչ ներքև,
որտեղ սև ու սպիտակ արոտավայրեր ու այգիներ են,
մի զարկված հրասայլ կա…համարյա՝ ստոպ կադր…
միայն գյուղի փոքրիկներն են,
որ ամեն երեկո այդ սև ու սպիտակ տարածքներից իրենց
աչքերի մեջ
տուն էին բերում ճիչ, ցավ, հիշողություն…
…մինչև պատերազմ այնտեղ ամեն ինչ գունավոր էր,
և պապը այդ զվարթ վայրերից վերադառնալիս
հին կարպետին շարում էր տանձ, խնձոր
և մի անբացատրելի ցնծություն…
…մի անգամ էլ,
երբ փոքրիկները այնտեղ շարունակում էին իրենց կիսատ
թողած խաղը,
որոտաց հրասայլը…
և գյուղի բնակիչները երկնքում տեսան
ուղիղ դեպի թշնամու խրամատները սլացող հսկայական
արկը…
Եվ երեկոյան,
թշնամի երկրի բոլոր լրատվամիջոցները,
միաբերան հայտարարեցին,
որ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը՝
երկար ընդմիջումից հետո կիրառելով նաև ծանր
հրետանի…

ԱՆԾԱՆՈԹ ԳՐՈՂԻ ՉՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԻՑ


Ոչ մի պատերազմի ժամանակ ինձ չկարողացան
սպանել…
ինձ նույնիսկ երկրպագողներ էլ կային…
երկրի խորքերում ծնված մանչուկներից շատերը
կրում էին իմ անունը…
…ինձ սկսեցին ագահորեն սպանել միայն
պատերազմներից հետո…
Հիշում եմ, մեկ-մեկ նույնիսկ հաճույքով գնդակահարում
էին հենց իմ անունը կրող մանչուկների աչքի առաջ…
Հետգրություն.
Ես միայն վերջին անգամ գնդակահարվելուց հետո
հասկացա,
որ պատերազմներից հետո ամենաանիմաստ բանը
ապրելն է…


ՄԵՌՆԵԼՆ ԱՄԵՆ ՏԵՂ ՄԵՌՆԵԼ Է,
ԲԱՅՑ ԹԱԼԻՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՅՆ ՈՒՐԻՇ ԵՐԱՆԳՆԵՐ ՈՒՆԻ


Այդ զարմանալի հայը, այդ շատ զարմանալի ծերունին,
մյուս օրերից ոչնչով չտարբերվող, ամառային մի օր,
հեռավոր Միացյալ Նահանգների
Գլենդել քաղաքի փողոցներից մեկում
հանկարծամահ եղավ,
հենց փողոցի եզրին նստեց ու ավանդեց
տառապյալ հոգին…
և պարզ երևում էր, որ ծերուկը վաղուց էր
պատրաստվում,
վաղուց էր բանակցում այդ սրիկայի հետ…
նա նույնիսկ կարգին աշխուժացավ,
երբ տեսավ ինչպես են ոստիկանները ճարպկորեն փակում
փողոցները,
ձեռքերի հստակ շարժումներով
կարգավորում այդ հսկայական փողոցի
երբեք չընդհատվող երթևեկը…
և հետո ինչպես են գեղեցիկ,
իրար նման հագնված երիտասարդները
իրեն, առանց սենտիմենտի, հանձնում հողին…
Բայց ծերունին վերջում, կարծես, տխրեց մի քիչ,
արտասվեց էլ,
երբ իր մահը պատկերացրեց հայրենի Թալիշ գյուղում…
մինչև աչքերը պինդ-պինդ փակելը,
անպայման ցեխոտ ու հին սապոգներով
տուն կխուժեր հարևան Մանվելը
և բարձր-բարձր կխոսեր երեսին, և կմեղադրեր
հնձի այդ եռուն օրերին այդքան հանգիստ մեռնելու
համար…
և հետո էլ, որպես պատիժ, մի քանի օր կթողնեին տանը,
ճոճվող սեղանին այդպես հանցավոր պառկած…

ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Բոլոր հայրենասերները,
երբ օրերը սկսեցին արագորեն ցրտել,
և երբ անձրևի կաթիլները սպիտակ գնդիկներ դարձան
ծառերի դեռևս տերևոտ ճյուղերին,
հերթով ու անհերթ թողեցին հայրենիքը…
մի քանիսն էլ իշխանություններից դժգոհելով,
տապալված ապստամբությունից հետո
ինքնահրկիզվեցին դաշտերում,
այգիներում ու հրապարակներում…
եղան նաև գնդակահարվածներ ու զնդանները
նետվածներ…
…և երկրում մնացին միայն անհայրենասերները…
նրանք այնքան էլ շատ չէին…ընդամենը մի քանի հոգի…
նրանք էլ հող մշակեցին, ծառ տնկեցին, գրեցին գրքեր
ու անընդհատ զարկվեցին անվերջանալի
ու կործանարար
պատերազմներում…
բայց թշնամին չհամարձակվեց մոտենալ երկրի
դարպասներին…
…և մինչև հիմա երկրի, պատերազմից հետո ծնված
բնակիչները,
ինչքան էլ մտածում են, չեն կարողանում հասկանալ,
թե ինչ է հայրենասիրությունը…

 

 Նորեկ Գասպարյան

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 06 Nov 2019 16:01:15 +0000
ԽԱՉԵՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԶՈՒՅԳԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27740-2019-11-06-15-49-19 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27740-2019-11-06-15-49-19 ԽԱՉԵՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԶՈՒՅԳԸ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ղա­զա­րյան ա­մու­սին­նե­րը՝ Սու­րեն պապն ու Ե­լե­նա տա­տը Խա­չեն գյու­ղի ա­մե­նա­տա­րեց զույգն են։ Միա­սին են ար­դեն 70 տա­րի, 94, 93, տա­րե­կան են։

Սու­րեն պա­պը Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի միակ կեն­դա­նի վկան է գյու­ղում։ ՙՇա­տե­րը կա­յին, է~հ, մե­ռան-գնա­ցին,- վեր­հի­շում է նա մեզ հետ զրու­ցե­լիս և հա­յաց­քը հա­ռում հե­ռու սա­րե­րին։-Ա­մեն ինչ հի­շում եմ, բա­լա ջան, ոչ մի բան չեմ մո­ռա­ցել...Հի­շում եմ իմ ման­կու­թյու­նը, որ ան­ցել է այս գյու­ղում, այս հան­դե­րում, հի­շում եմ, թե ինչ­պես եմ գնա­ցել Ֆրոնտ....բա դա մո­ռա­նա­լու՞ բան է։ Շատ ծանր կյանք եմ ու­նե­ցել, բայց դե՝պինդ ոս­կոր եմ, ապ­րել եմ՚։ Թեք­վում է դե­պի կող­քին նս­տած, տա­րի­քից կո­րա­ցած, սմ­քած կի­նը ու տմբտմ­բաց­նում գլու­խը՝ մե­ծա­ցանք։ Կի­նը նա­յում է նրան, ո­չինչ չի խո­սում։ ՙԷհ, խռով­կան է պա­ռավս, ջա­հել ժա­մա­նակ էլ այդ­պի­սին էր,-շա­րու­նա­կում է ծե­րու­նին։- Չնա­յած ես էլ մի բա­րի պտուղ չէի, ա­ռիթ­ներ տվել եմ։ Մար­դու­նը իր կինն ա, մնա­ցա­ծը սուտ բան ա։ Դա ես հի­մա հաս­տատ գի­տեմ։ Բնու­թյունն ինքն է այդ­պես հո­գա­ցել, ու ճիշ­տը դա է՚։
Սու­րեն պա­պը 1925 թվա­կա­նին է ծն­վել։ Երբ սկս­վեց Մեծ Հայ­րե­նա­կա­նը, 15-16 տա­րե­կան էր ըն­դա­մե­նը։ 1943 թվի հուն­վա­րի 5-ին հո­րը տա­րան (նա այդ­պես էլ հետ չե­կավ)։ Ըն­դա­մե­նը 10 օր անց պա­տե­րազմ պի­տի գնար նաև 18-ա­մյա Սու­րե­նը։ Ի­րեն բախտ պի­տի վի­ճակ­վեր ողջ մնալ, վե­րա­դառ­նալ հայ­րե­նի գյուղ, աշ­խա­տել, ըն­տա­նիք կազ­մել ու ե­րե­խա­ներ մե­ծաց­նել։
Ե­լե­նան ի­րենց հարևանն էր, դեռ մինչև պա­տե­րազ­մը նկա­տել էր՝ գե­ղե­ցիկ, բաց գույ­նի աչ­քե­րով, սպի­տակ աղ­ջիկ էր։ Բայց դե ժա­մա­նակ չկար ա­ռա­ջարկ ա­նե­լու, ժա­մա­նակ­նե­րը խառն էին։ Երբ պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձավ, Ե­լե­նա­յի հետ սկ­սե­ցին աշ­խա­տել կոլ­տն­տե­սու­թյու­նում։ Հենց այդ­տեղ էլ հաս­կա­ցավ՝ նա այն միակն է, ո­րի հետ կու­զե­նա ապ­րել ամ­բողջ կյան­քը։
ՙՇատ սի­րուն էր, աչքս բռ­նեց,-նա­յե­լով կնո­ջը, վեր­հի­շում է Սու­րեն պա­պը։-Լավ ու վատ՝ ա­վե­լի քան 69 տա­րի միա­սին ենք անց­կաց­րել, 4 ե­րե­խա մե­ծաց­րել՝ 3 աղ­ջիկ, մեկ տղա՚ՙ։ Զա­վակ­նե­րից միայն մեկն է ապ­րում գյու­ղում։ Դուստ­րե­րից մե­կին կորց­րին։ Վիշ­տը ծե­րու­նի­նե­րը կրե­լու են ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում։ Միակ տղան ապ­րում է Թուրք­մենս­տա­նում։

Ա­մու­սին­նե­րը հի­մա հի­շո­ղու­թյուն­նե­րով են ապ­րում. զա­վակ­ներն ու թոռ­ներն այ­ցե­լում կամ օգ­նում են՝ երբ կա­րո­ղա­նում են։ Չեն նե­ղա­նում, Ե­լե­նա տատն ա­սում է՝ կյան­քի օ­րենքն է այդ­պի­սին, ի­րենք չար­չար­վել, մե­ծաց­րել են ի­րենց զա­վակ­նե­րին, նրանք էլ պի­տի ծնո­ղա­կան ի­րենց պարտ­քը կա­տա­րեն։
Սու­րեն պա­պի հետ մեր զրույ­ցը ծա­վալ­վեց հիմ­նա­կա­նում Մեծ Հայ­րե­նա­կա­նի շուրջ. պա­տե­րազ­մի վե­տե­րա­նը տե­ղե­կաց­րեց` ծա­ռա­յել սկ­սել է Դաղս­տա­նից։ Ռազ­մա­ճա­կա­տի մի քա­նի թեժ կե­տե­րում է ե­ղել, այդ թվում՝ Ստա­լինգ­րա­դում, Վոլ­գոգ­րա­դում, Լվո­վում, Դնեպ­րո­պետ­րովս­կում, հա­սել է մինչև Չե­խոս­լո­վա­կիա։ Վի­րա­վոր­վել է ե­րեք ան­գամ, մի քա­նի ա­միս ստա­ցել բու­ժում ու վե­րա­դար­ձել մար­տի դաշտ։ ՙԼավ գն­դաց­րորդ եմ ե­ղել, - գն­դա­ցիրս ՙՄաք­սիմ՚ տե­սա­կի էր,-հպար­տա­նում է զրու­ցա­կիցս։- Լե­գեն­դար զենք էր, մեկ րո­պեում մինչև 300 կրա­կոց է ար­ձա­կում՚։ 1944 թվա­կա­նի մար­տին, եր­րորդ ան­գամ վի­րա­վոր­վե­լուց հե­տո նա զո­րացր­վում է։ Վե­րա­դառ­նա­լով տուն, չի մո­ռա­նում ոչ պա­տե­րազ­մը, ոչ ա­ռա­վել ևս այդ ըն­թաց­քում ձեռք բե­րած ըն­կեր­նե­րին։
ՙՀադ­րու­թից մի լավ ըն­կեր ու­նեի՝ Ար­տա­շե­սը Մկր­տու­մյան։ Նա ինձ հա­մար հա­րա­զատ եղ­բոր պես էր։ Պա­տե­րազ­մից հե­տո Կի­րո­վա­բա­դում էր ապ­րում։ Հրա­վի­րել էի աղջ­կաս հար­սա­նի­քին, ե­կավ։ Ցա­վոք, Ար­տա­շին կորց­րի հե­տո, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­յե­րին քշե­ցին Կի­րո­վա­բա­դից՚,-պատ­մում է Սու­րեն պա­պը, հա­վե­լե­լով, որ Ար­տաշն իր հին՝ նեղ ու լայն օ­րե­րի ըն­կերն է։ Հի­մա ըն­կեր­նե­րը չկան, կորց­րեց շա­տե­րին։ Կող­քին մնա­ցել է միայն կյան­քի ըն­կե­րը՝ Ե­լե­նան, ո­րը հի­մա և ՙկռ­վը­հըն­գե­րա՚, և
ՙզրուց­հըն­գեր՚։ ՙՀա, բա­լա ջան, ծե­րա­ցել ենք, մեկ-մեկ չա­րա­նում էլ ենք ի­րար վրա՚,-ա­սում է նա։
Ե­լե­նան խո­րի­մաստ ժպ­տում է միայն։ ՙ Եր­կու տա­րի հետևիցս վա­զում էր, պինդ էր սի­րա­հար­վել։ Մի եր­կու տա­րի թա­քուն-աշ­կառ հան­դի­պե­ցինք, հե­տո ա­մուս­նա­ցանք։ Ծանր էր ապ­րում ի­րենց ըն­տա­նի­քը. մայրն աղջ­կա­տար էր, ա­ռանց հայր էին՝ կորց­րել են ֆրոն­տում։ ՙԻմ ծնող­ներն ա­վե­լի ա­պա­հով էին ապ­րում, օգ­նե­ցին՝ տուն շի­նե­ցինք, ըն­տա­նիք դար­ձանք՚,- զրույ­ցին խառն­վում է կի­նը։- 22 տա­րե­կան էի..... Տա­րի­ներս թռան-գնա­ցին....՚
Սու­րեն պա­պը պատ­մում է , որ աչ­քա­բաց ե­րի­տա­սարդ էր, կոլ­խո­զում սկզ­բից տա­վա­րա­ծի, ա­պա և մե­խա­նի­զա­տո­րի, կոմ­բայ­նա­վա­րի ու տրակ­տո­րիս­տի, պա­հես­տա­պե­տի գործ վս­տա­հե­ցին։ Բո­լոր գոր­ծե­րը պատ­վով է կա­տա­րել, դժ­վա­րու­թյուն­նե­րից չի եր­կն­չել։
Այ­սօր, ար­դեն 94-ա­մյա ծե­րու­նին աշ­խա­տում է քիչ հի­շել իր կյան­քի դառ­նու­թյուն­նե­րը, ա­սում է` վա­տը պետք է մո­ռա­նալ, հի­շո­ղու­թյան մեջ պա­հե­լով միայն դրա­կա­նը։ Կի­նը լուռ գլուխն է շար­ժում՝ ի նշան հա­մա­ձայ­նու­թյան։ Գու­ցե հենց դա՞ է այս զույ­գի եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը…

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 06 Nov 2019 15:47:40 +0000
ՄԻ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27739-2019-11-06-15-43-11 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27739-2019-11-06-15-43-11 ՄԻ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հին պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րի, դեղ­նած ու խու­նա­ցած լու­սան­կար­նե­րի հան­դեպ թու­լու­թյուն շա­տերս ու­նենք, հատ­կա­պես երբ դրանք ժա­մա­նա­կի հետքն ու կնիքն են կրում: Ան­հայտ հե­ղի­նա­կի` ձեզ ներ­կա­յաց­վող լու­սան­կարն ար­ված է ան­ցյալ դա­րի 60-ա­կան­նե­րին։ Ա­վե­լի կոնկ­րետ` 1963 թվա­կա­նին։

Ծա­նոթ դեմ­քե­րի կող­քին կան նաև, գո­նե մեզ հա­մար ան­հայտ ան­ձինք, ո­րոնց հնա­րա­վոր է մեր ըն­թեր­ցող­նե­րը ճա­նա­չեն։ Ա­ռա­ջին շար­քի կենտ­րո­նում Բո­րիս Բաղ­դա­սա­րյանն է (կո­մե­րիտ­միու­թյան Ստե­փա­նա­կեր­տի քաղ­կո­մի 1-ին քար­տու­ղար)։ Երկ­րորդ շար­քից ա­ռա­ջի­նը Ջա­լալ Գալս­տյանն է (ՙՄեհ­սուլ՚ մար­զա­յին սպորտ­կո­մի­տեի նա­խա­գահ), հա­ջոր­դա­բար՝ Բու­դաղ Հա­րու­թյու­նյան (մե­տա­ղամ­շակ­ման գոր­ծա­րա­նի տնօ­րեն), Ռո­բերտ Խա­չատ­րյան (կո­մե­րիտ­մարզ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Սեր­գեյ Բախ­շի­յան (Աս­կե­րա­նի գյու­ղա­կան շրջ­գործ­կո­մի նա­խա­գահ), Սեր­գեյ Դա­վի­դով (գի­նու գոր­ծա­րա­նի տնօ­րեն), Սու­րեն Ջա­մա­լյան (Միջ­շր­ջա­նա­յին կի­նո­վար­ձույ­թի գրա­սե­նյա­կի տնօ­րեն), Սու­րեն Կա­րա­պե­տյան (Պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի տնօ­րեն), Ռու­բեն Շու­մա­նյան (Շու­շիի կուսշ­րջ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Մու­շեղ Օ­հան­ջա­նյան (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գահ)։ Երկ­րորդ շար­քից ա­ռա­ջի­նը Սեր­գեյ Դավ­թյանն է (կո­մե­րիտ­մարզ­կո­մի 1-ին քար­տու­ղար), հա­ջոր­դա­բար՝ Իմ­րան Խա­չատ­րյան (կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի պրո­պա­գան­դա­յի և ա­գի­տա­ցիա­յի բաժ­նի վա­րիչ), Ա­լեք­սանդր Հա­րու­թյու­նյան (կուս­մարզ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Եր­վանդ Բաղ­դա­սա­րյան (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գա­հի 1-ին տե­ղա­կալ), Ար­շակ Ա­ղա­ջա­նյան (կո­մե­րիտ­մարզ­կո­մի նախ­կին 1-ին քար­տու­ղար), Ար­մո Սո­ղո­մո­նյան (կու­սակ­ցա­կան աշ­խա­տող)։
Եր­րորդ շար­քի ձա­խից ա­ռա­ջի­նը խմ­բա­գիր, լրագ­րող Մա­մի­կոն Մար­գա­րյանն է, կող­քի­նի ինք­նու­թյու­նը մեզ չհա­ջող­վեց պար­զել, հա­ջոր­դը՝ Սեր­գեյ Խա­չատ­րյան (Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի տնօ­րեն), ա­պա` Ա­րամ Գրի­գո­րյան (Մար­տա­կեր­տի կուսշ­րջ­կո­մի 1-ին քար­տու­ղար), հա­ջոր­դը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ջա­միլ Բեգ­լա­րով (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գա­հի տե­ղա­կալ), Գուր­գեն Մել­քու­մյան (կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի 1-ին քար­տու­ղար), Հայկ Սարգ­սյան (կու­սակ­ցու­թյան Հադ­րու­թի շրջ­կո­մի 1-ին քար­տու­ղար)։
Եր­կա­րա­մյա կո­մե­րի­տա­կան, կու­սակ­ցա­կան ու արհ­միու­թե­նա­կան բնա­գա­վա­ռի ա­ռա­ջա­մար­տիկ Սեր­գեյ Դավ­թյա­նը վս­տահ է, որ ի­րենք ԼՂԻՄ մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գուր­գեն Մել­քու­մյա­նի շուրջ բո­լո­րել են Բեր­քա­ձո­րում (նախ­կին Հա­սա­նա­բադ), թիվ 2 կոլ­տն­տե­սու­թյան տա­րած­քում։ Հին կո­մե­րի­տա­կան և կու­սակ­ցա­կան աշ­խա­տող­նե­րի հան­դի­պում է։ Ըստ Ս. Դավ­թյա­նի` հան­դիպ­ման, ա­պա` լու­սան­կար­վե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում կու­սակ­ցու­թյան ընտ­րած կուր­սի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, կո­մու­նիս­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան տա­րա­ծումն էր։ Բո­լոր ներ­կա­ներն այս կամ այն կերպ ներգ­րավ­ված էին ե­րի­տա­սար­դու­թյան հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րին։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն իր պարտքն է հա­մա­րել կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նել կու­սակ­ցու­թյան մարզ­կոմ, խմ­բագ­րու­թյուն և հա­մա­պա­տաս­խան ա­տյան­ներ։ Ձևա­վոր­ված էր, այս­պես կոչ­ված, ՙՀե­ղա­փո­խա­կան փառ­քի շտաբ՚, ո­րը ղե­կա­վա­րում էր կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը։ Նպա­տակն էր Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան ո­գով դաս­տիա­րա­կել ե­րի­տա­սար­դու­թյա­նը։

Ս. Դավ­թյա­նի կար­ծի­քով, այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հի­շո­ղու­թյուն­ներն ա­վե­լի հա­րուստ են, հե­տաքր­քիր: Տար­վող գա­ղա­փա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­կար­դա­կը շատ բարձր էր։
Տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյամբ թրծ­ված կու­սակ­ցա­կան-արհ­միու­թե­նա­կան վաս­տա­կա­շատ աշ­խա­տո­ղի կար­ծի­քով` ներ­կա­յումս ե­րի­տա­սարդ­նե­րի հետ լուրջ, նպա­տա­կա­յին գա­ղա­փա­րա­կան աշ­խա­տանք չի տար­վում։ Հար­ցիս, թե Գուր­գեն Մել­քու­մյանն ինչ­պի­սի ղե­կա­վար է ե­ղել, Ս. Դավ­թյանն ա­սաց. ՙԹույլ ղե­կա­վար է ե­ղել, բայց հրա­շա­լի անձ­նա­վո­րու­թյուն էր՚։ Ե­րի­տա­սար­դու­թյան հան­դեպ ան­չափ ու­շա­դիր էր, նրանց բո­լոր խն­դիր­նե­րը ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր պա­հում։ Գա­ղա­փա­րա­կան ճա­կա­տի ռահ­վի­րա­նե­րից Ս. Դավ­թյանն ա­ռանձ­նաց­րեց Սեր­գեյ Խա­չատ­րյա­նին, Հայկ Գաս­պա­րյա­նին,
Սու­րեն Կա­րա­պե­տյա­նին, Սու­րեն Ջա­մա­լյա­նին, Սեր­գեյ Դա­վի­դո­վին, Ջա­լալ Գալս­տյա­նին, Ա­րամ Գրի­գո­րյա­նին, Ա­րամ Բա­բա­յա­նին։
Ան­կեղ­ծա­նա­լով` Ս. Դավ­թյա­նը նաև ա­սաց, որ ե­թե ի­րեն վերս­տին ծն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տր­վեր, ա­պա ինքն ա­ռանց վա­րա­նե­լու կր­կին կգ­նար նույն ճա­նա­պար­հով... Իսկ դա, ըստ մեր հե­րո­սի, խիստ, սա­կայն ար­դա­րա­ցի լի­նե­լու, ազ­նիվ ապ­րե­լու ճա­նա­պարհն է։ Ներ­կա­յիս նո­րա­թուխ և ար­դեն զգա­լի ճա­նա­պարհ ան­ցած գոր­ծիչ­նե­րին, ով­քեր քիչ թե շատ հե­ղի­նա­կու­թյուն են վա­յե­լում ժո­ղովր­դի շր­ջա­նում, խոր­հուրդ տվեց նոր թափ հա­ղոր­դել ի­րենց ծրագ­րե­րին և հետևել, որ ի­րենց բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը կյան­քի կոչ­վեն։
Ե­րի­տա­սարդ­նե­րին ցան­կա­ցավ գա­ղա­փա­րա­պես հա­սու­նա­նալ, ու­ժե­ղա­նալ և եր­բեք չձգ­տել պաշ­տո­նի` անձ­նա­կան հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար։ Լա­վա­գույն պաշ­տո­նյան նա է, ով մի կողմ է դնում անձ­նա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը, ա­մեն ինչ ստո­րա­դա­սում երկ­րի շա­հե­րին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 06 Nov 2019 15:36:53 +0000
ՙՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27738-2019-11-06-14-40-05 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27738-2019-11-06-14-40-05 ՙՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը նպաս­տում և այդ գոր­ծում մեծ դեր են խա­ղում հա­մայն­քա­յին են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող մշա­կույ­թի օ­ջախ­նե­րը։ Ինչ­պի­սի՞ն է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աստ­ղա­շեն գյու­ղի հոգևոր-մշա­կու­թա­յին նկա­րա­գի­րը՝ փոր­ձե­ցինք պար­զել մշա­կույ­թի տան տնօ­րեն Սի­րուշ Գրի­գո­րյա­նից։

Աստ­ղա­շե­նի մշա­կույ­թի տու­նը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին շր­ջա­նի լա­վա­գույն մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րից է ե­ղել։ Հա­մե­նայն դեպս՝ դա են վկա­յում բա­վա­կա­նին մեծ դահ­լիճն ու բե­մը։ Դահ­լի­ճում առ­կա, քա­րա­ծու­խով ջե­ռուց­վող վա­ռա­րան­նե­րը մեզ հու­շե­րի գիր­կը տա­րան։ Սի­րուշ Գրի­գո­րյա­նը, փոքր-ինչ ՙոգևոր­ված՚ պատ­մեց, թե ինչ­պես էին կոլ­տն­տե­սու­թյան ընդ­հա­նուր ժո­ղով­նե­րից մեկ օր ա­ռաջ՝ ամ­բողջ գի­շեր թե­ժաց­նում վա­ռա­րան­նե­րը, որ­պես­զի հա­ջորդ օրն այդ հս­կա­յա­կան դահ­լի­ճը տաք ու հա­ճե­լի լի­ներ ներ­կա­նե­րի հա­մար։ Ա­սում ու ե­րա­նի է տա­լիս պար­զու­նակ, ինչ-որ տեղ ան­հոգ ա­ռօ­րյա­յով ապ­րած այդ տա­րի­նե­րին... Այ­սօր շա՛տ է փոխ­վել կյան­քը, փոխ­վել են մար­դիկ, ա­սում է նա, բո­լո­րը կար­ծես մր­ցա­վազ­քի մեջ են, շտա­պում են... Ո՞ւր, ի­րենք էլ երևի թե չգի­տեն...
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո մշա­կույ­թի այս օ­ջա­խը հիմ­նա­նո­րոգ­ման չի են­թարկ­վել. մի քա­նի ան­գամ ՙկոս­մե­տիկ՚ նո­րո­գում­ներ են սե­փա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին ար­վել։ Հա­մայն­քի բյու­ջեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը չու­նի, հար­կե­րից ու տուր­քե­րից գո­յա­ցող սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը, դրան գու­մա­րած նաև պե­տա­կան ո­րո­շա­կի դո­տա­ցիան, հա­զիվ հե­րի­քում է հա­մայն­քի աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տա­վար­ձե­րը հո­գա­լուն։ Մշա­կույ­թի տան գորշ պա­տե­րը զար­դա­րում են նույն շեն­քում գոր­ծող ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րի աշ­խա­տանք­նե­րը։ Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ այ­սօր­վա դրու­թյամբ ի­րենց մտա­հո­գողն ու ան­հան­գս­տաց­նո­ղը ոչ այն­քան շեն­քի վե­րա­նո­րո­գումն է, որ­քան է­ներ­գա­ցան­ցի անմ­խի­թար վի­ճա­կը։ Ա­սում է՝ այդ հար­ցով բազ­միցս դի­մել են հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին։
ՙՅու­րա­քան­չյուր ե­ռամ­սյա­կա­յին և տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րում ես ներ­կա­յաց­նում եմ էլ­ցան­ցի վատ­թար վի­ճա­կը։ Ցան­կա­ցած պա­հի, հնա­րա­վոր է, հր­դեհ բռնկ­վի։ Կամ այս­տեղ պա­րա­պող ե­րե­խա­ներն անզ­գու­շու­թյուն ցու­ցա­բե­րեն և, Աստ­ված մի ա­րաս­ցե, դժ­բախտ պա­տա­հար լի­նի։ Է­լեկտ­րա­ցան­ցից պա­տաս­խա­նել են, որ ձեռ­նար­կու­թյու­նը սե­փա­կա­նաշ­նորհ­ված է, ձեր կամ հա­մայն­քի ու­ժե­րով պետք է դա ար­վի։ Հա­մայն­քի ղե­կա­վարն էլ ա­սում է, որ մի­ջոց­ներ չու­նեն,-տրտ­մո­րեն ա­սում է Սի­րուշ Գրի­գո­րյա­նը և շա­րու­նա­կում խոս­քը։ - Մշա­կույ­թի նոր տուն չենք ու­զում, մեր շեն­քը լավն է ու հար­մա­րա­վետ, ըն­դա­մե­նը մի լավ հիմ­նա­նո­րո­գում է անհ­րա­ժեշտ՚։

Ան­շուշտ, մշա­կույ­թի տու­նը հիմ­նա­նո­րո­գու­մից հե­տո պետք է կա­հա­վոր­վի։ Դրա անհ­րա­ժեշ­տու­թյունն այ­սօր էլ կա, քան­զի խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից առ­կա նս­տա­րան­նե­րի մեծ մա­սը անմ­խի­թար վի­ճա­կում է: Տնօ­րե­նի խոս­քով՝ բազ­միցս վե­րա­նո­րո­գել են, բայց այլևս հնա­րա­վոր չէ։ Մոտ 300 հո­գու հա­մար նա­խա­տես­ված դահ­լի­ճում այ­սօր 100 հո­գի էլ չի տե­ղա­վոր­վի՝ նս­տա­րան­ներ չլի­նե­լու պատ­ճա­ռով։
Բնա­կա­նա­բար, մշա­կույ­թի ո­լոր­տի հա­ջո­ղու­թյուն­ներն ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված են մարդ­կա­յին գոր­ծո­նով, սա­կայն քիչ դեր չու­նեն նաև պայ­ման­նե­րը: Թվար­կե­լով ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­ներն ու մշ­տա­կան ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը՝ Ս. Գրի­գո­րյանն ա­ռա­ջին հեր­թին ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րուկ՚-ն է նշում։ Ե­րեք տա­րի ա­նընդ­մեջ այս փա­ռա­տո­նում մր­ցա­նա­կա­յին ա­ռա­ջին տեղն են գրա­վել։ Ա­մեն տա­րի պար­տա­դիր մաս­նակ­ցում են նշ­ված մր­ցույթ-փա­ռա­տո­նին։ Ստա­ցած դրա­մա­կան պարգևն էլ օգ­տա­գոր­ծել են նպա­տա­կա­յին. բե­մի հա­մար նոր վա­րա­գույր­ներ, պա­րի խմ­բի ե­րե­խա­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ հա­գուստ են գնել։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ չկա մի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն, ո­րին մաս­նակ­ցած չլի­նեն՝ հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղեր, ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի մր­ցույթ և այլն։ Այն­պես որ՝ շր­ջա­նի մշա­կու­թա­յին խճան­կա­րում Աստ­ղա­շենն իր ու­րույն տեղն է զբա­ղեց­նում։ Տոն և հի­շար­ժան օ­րե­րին էլ տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վում։ Այս տա­րի, օ­րի­նակ, ան­չափ հե­տաքր­քիր են նշել ե­կե­ղե­ցա­կան Տա­ղա­վար տո­նե­րից մե­կը՝ Վար­դա­վա­ռը։
Մշա­կույ­թի տու­նը սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է ար­վես­տի դպ­րո­ցի հետ։ Ըստ տնօ­րե­նի՝ ՊՈԱԿ-ի բա­ցումն ա­հա­գին ա­ռա­ջըն­թաց է հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քում։ Վեր­ջի­նիս նկար­չա­կան խումբն էլ իր պա­րապ­մունք­ներն այս­տեղ է կազ­մա­կեր­պում։ Իսկ առ­կա դաշ­նա­մու­րը հիմ­նա­կա­նում ծա­ռա­յում է ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րին, հատ­կա­պես հաշ­վե­տու հա­մերգ­նե­րի ժա­մա­նակ։
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մշա­կու­թա­յին աշ­խու­ժա­ցու­մը գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցի հետ նույն­պես տե­սա­նե­լի է դարձ­նում։ Վեր­ջերս շր­ջա­նում կազ­մա­կերպ­ված ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րին մաս­նակ­ցել և 3-րդ տեղն են զբա­ղեց­րել։ Նույն հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցել են նաև աս­մուն­քի մր­ցույ­թին։ Ոչ հա­ճախ դր­սից ե­կած այս կամ այն խումբն էլ է նպաս­տում հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը։
ՙԵ­թե հիմ­նա­նո­րոգ­վի մշա­կույ­թի տու­նը՝ նոր շունչ կհա­ղորդ­վի մեր գոր­ծու­նեու­թյա­նը։ Մենք դրա կա­րիքն զգում ենք։ Հա­վա­տաց­նում եմ՝ այս ո­լոր­տում ե­րաշ­խա­վոր­ված աշ­խա­տանք կա։ Հի­մա ա­ռա­վել մեծ ու­շադ­րու­թյուն ենք դարձ­նում ազ­գա­յի­նին, ա­վան­դույթ­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը։ Հաս­կա­նում ենք՝ պա­տե­րազ­մը մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ է գոր­ծել բո­լոր վայ­րե­րում։ Բայց, կար­ծում եմ, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում պետք է ուղղ­ված լի­նի ա­ռա­ջին հեր­թին մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, հետևա­բար նաև՝ ե­րի­տա­սար­դու­թյան ա­ռօ­րյան հե­տաքր­քիր դարձ­նե­լուն, նաև` ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ժա­ման­ցի վայ­րե­րով ի­րենց օ­ջա­խին, ծնն­դա­վայ­րին նրանց կա­պե­լուն։ Այս ա­ռու­մով Աստ­ղա­շե­նի մշա­կույ­թի տու­նը սպա­սում է իր հեր­թին՚,-զրույ­ցը եզ­րա­փա­կեց Սի­րուշ Գրի­գո­րյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 06 Nov 2019 14:31:02 +0000
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նիստը հետաձգվել է http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27748-2019-11-07-10-20-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27748-2019-11-07-10-20-31 ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նիստը հետաձգվել է
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային…

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» օրակարգային հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին ժամը 11:00-ին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 06 Nov 2019 10:18:46 +0000