comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 24 Փետրվարի 2019 http://artsakhtert.com Sun, 25 Aug 2019 14:51:31 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հանդիպում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26153-2019-02-25-18-41-46 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26153-2019-02-25-18-41-46 Հանդիպում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջեւ փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 25 Feb 2019 18:41:12 +0000
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 31-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26152-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26152-31 Արցախի Հանրապետության Մարդու…

 1. 1988թ. փետրվարին Հայաստանին վերամիավորվելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներից հետո փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, խեղումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խմբակային բռնաբարումներ և այլն։ Միայն իր ազգային պատկանելիության համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնարարքների, որոնց հետևանքով զանգվածայնորեն խախտվեցին հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ։ 

2. Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել պետական մակարդակով, ինչը վկայող բազմաթիվ փաստեր են առկա։ Ջարդերին նախորդող հանրահավաքներում քաղաքի իշխանությունը հավաքված ամբոխին բացահայտ բռնարարքների էր դրդում, որոնք արդեն հաջորդ օրերին վերածվեցին վայրագ գործողությունների՝ կողմնորոշվելով հայերի բնակության հասցեների նախօրոք պատրաստված ցուցակներով։ Բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան այն մասին, որ ադրբեջանական ոստիկանությունը ոչ միայն բացարձակ անգործության էր մատնված, այլ նաև շատ դեպքերում աջակցել և ուղղորդել է մարդասպանների խմբերին։ Թեև Սումգայիթ քաղաքն ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում մայրաքաղաք Բաքվից, սակայն խորհրդային զորքը միջամտեց և դադարեցրեց կոտորածը միայն երեք օր անց։ 1988թ. գործող Ադրբեջանական ԽՍՀ գլխավոր դատախազ Իլիաս Իսմայիլովը 2003թ. հայտարարել է. ՙ(Սումգայիթի) կոտորածները հրահրողները ներկայումս նստած են Միլի մեջլիսում՝ (Ադրբեջանի խորհրդարանում)՝ պատգամավորական մանդատները գրպաններում՚ (աղբյուր՝ ՙԶերկալո՚ թերթ, Ադրբեջան, 21 փետրվարի, 2003թ.)։
3. Ադրբեջանական և ԽՍՀՄ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրել են թաքցնելու սպանությունների հիմնական դեպքերը՝ պաշտոնապես ներկայացնելով միայն 26 զոհի անուն։ Այնինչ, օրինակ, կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին ՙՀեյդար Ալիև? Իշխանության բեռը՚ ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. ՙՄիայն մեկ գիշերվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել՚? Իսկ ռուս դիվանագետ և գրող Վիկտոր Կրիվոպուսկովը ՙԸմբոստ Ղարաբաղ՚ գրքում գրում է. ՙՀազվադեպ էր պատահում, որ որևէ մեկը դանակի կամ կացնի հարվածից զոհվեր միանգամից? Մեծամասնության առջևում տառապալի ծաղրանքն էր? Չէին խնայում ո?չ ծերերին, ո?չ երեխաներին? Երեք օրվա ընթացքում սպանվել է մի քանի հարյուր հայ? Ճշտել զոհվածների ստույգ թիվն այդպես էլ չհաջողվեց՚։
4. Կատարված իրադարձությունների վերաբերյալ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է ադրբեջանահայության կոտորածները դատապարտող բանաձև, որում ասվում է. ՙՆկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում՝ (Եվրոպական խորհրդարանը) դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները՚։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը նշել է. ՙԵթե նախքան Սումգայիթը որևէ մեկը կասկած ուներ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա այդ ողբերգությունից հետո ոչ ոք բարոյական իրավունք չունի այդպիսի բան պնդելու՚ (աղբյուր՝ ՙԲաց նամակ Մ. Գորբաչևին՚, ՙՆեզավիսիմայա գազետա՚ թերթ, 27 հոկտեմբերի, 1992թ.)։ Սումգայիթի կոտորածի վերաբերյալ ավելի մանրամասն փաստերի և արձագանքների կարելի է ծանոթանալ karabakhrecords.info կայքում։
5. Սումգայիթում կազմակերպված մարդկության դեմ հանցագործությունը պատասխան էր արցախահայության խաղաղ ցույցերին, որոնք ուղղված էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները, որպես օրինակ ունենալով հայաթափված Նախիջևանը, շարունակում էին իրագործել իրենց կողմից մշակված հայության էթնիկ զտման քաղաքականությունը, որը սաստկացավ հատկապես Սումգայիթի դեպքերից հետո։ Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Կիրովաբադ, Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր։
6. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. ՙՑեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին՚ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը։ Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները։
7. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը։ Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն։
8. Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր։ Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
9. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ։ Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից։


ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 25 Feb 2019 17:19:35 +0000
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26151-2019-02-25-17-08-20 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26151-2019-02-25-17-08-20 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ ք.…

 Ասկերանցիների համար 1988 թվականի փետրվարի 22-ը ճակատագրական էր։ Այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ ազերիների բազմահազարանոց ավազակախմբին և ետ շպրտել քաղաքի մատույցներից։ Այդ օրն ազատատենչ արցախցու անկոտրում ոգու շնորհիվ Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս:

Փետրվարի 22-ը ասկերանցիները նշում են որպես քաղաքի Վերածննդի օր։ Նշում են հպարտությամբ, գնահատանքով և ապագան ավելի պայծառ տեսնելու հույսերով։
Տոնական միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան նախաձեռնող խմբի անդամներ, ուժային կառույցների, հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ, ասկերանցիներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը։
Ապա տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքային պուրակում։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը.
-Հիրավի, այսօր պատմական օր է բոլորիս համար, քանզի մենք կարողացանք արժանի հակահարված տալ թշնամու խաժամուժին, որը և դարձավ մեր առաջին հաղթանակը։
Մեր ժողովուրդն անկախություն կերտեց մաքառելով՝ համատեղելով մտքի ու բազկի ուժը։ Փետրվարի 22-ին մենք կրկին համոզվեցինք, որ հաղթանակն այնտեղ է, որտեղ կան միասնական ուժ և համախմբվածություն,- ասաց նա:
Քաղաքապետը հուշանվեր հանձնեց 31 տարի առաջ, փետրվարի 22-ին տուժած Գեորգի Ապրեսյանին։
Ասկերանի պատմական դերն ու նշանակությունն այդ դժվար օրերին ներկայացրեց Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը։
Շնորհավորանքի խոսք հղեց նաև ԱՀ ԱԺ պատգամավոր, Շարժման առաջամարտիկ Ալյոշա Գաբրիելյանը:
-Այդ պատմական իրադարձություններից տարիներ են անցել, և մեր միասնական ոգին մեզ հասցրել է այսօրվան,- ասաց բանախոսը։ -Մենք ունենք հրաշալի սերունդ, ով ունի ընդգծված հայրենասիրություն, անվախ կեցվածք ու ողջամտություն։ Համոզված եմ, մեր ապագան լինելու է ավելի լուսավոր, և մենք պատվով ենք անցնելու մեզ սպասվող փորձությունները…
Հիրավի, Ասկերանը ցանկանում են գեղեցիկ և ժամանակակից տեսնել բոլոր ասկերանցիները, հատկապես՝ նոր սերունդը։ Այսուհետ Ասկերանի պուրակը կունենա իր խորհրդանիշը՝ լոգոն, իսկ դրա մտահղացումը պատկանում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Հպարտությամբ էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի խոսքը.
-Թող ծլի, ծաղկի ու շենանա Ասկերանը՝ Արցախ աշխարհի այս հպարտ ու անառիկ քաղաքը։ Փա~ռք ու պատիվ Ասկերանի քաղաքացիներին:
Իսկ ՙԱսկերան՚ երգը լավագույն հիշողություններ արթնացրեց ներկաների մեջ։ Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանին հիշեց նրանցից յուրաքանչյուրը։
Սյուզաննա Մելքումյանի հայրենասիրությամբ առլեցուն ասմունքը նոր սերնդի գալիքն էր ազդարարում՝ եռապատկված պապերի ու հայրերի ոգով ու քաջությամբ։ Իսկ Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանի խոսքը ներկաներին կրկին վերապրել տվեց այն հրաշունչ օրերը:
Մեր ժողովրդի` 88-ի ընդգծված համախմբվածությունն ու ողջախոհությունը, որ փոխանցվել են սերնդեսերունդ, ավելի կամրապնդվեն ու կտանեն մեզ դեպի նորանոր հաղթանակներ՝ ի նպաստ մեր երկրի հզորացման ու բարգավաճման։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 25 Feb 2019 17:05:21 +0000
ԵՍ ՈՒ ԵՍ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26150-2019-02-25-17-02-21 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26150-2019-02-25-17-02-21 ԵՍ ՈՒ ԵՍ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Տարօրինակ բան է, վերջերս, չգիտես ինչու, սկսել եմ հաճախակի համեմատել 2019-ի հային 1988-ի հայի հետ։ Ավելի պարզ ու հասկանալի խոսեմ. ոչ թե երկու տարբեր մարդու եմ բերում, դնում իրար կողքի, այլ, պատկերացնո՞ւմ եք, նույն մարդուն կանգնեցնում եմ նույն մարդու կողքին, սակայն մեկը քսան-քսանհինգ տարեկան, մյուսը՝ հիսուն-հիսունհինգ, վաթսուն էլ։ Եվ մի քիչ անհասկանալի, բայց բավականին գեղեցիկ պատկեր է ստացվում, ժամանակակից կտավ` ցանկացած ՙիզմ՚-ի մեջ էլ հանգիստ տեղավորվող։

Այդպես դնում եմ իրար կողքի ու համեմատում եմ, զարմանում եմ, հիանում, հիասթափվում, ուրախանում... երկուսն էլ լավն են, իմն են, բայց, ներողություն եմ խնդրում, ութսունութինն ինձ ավելի հարազատ է, մի տեսակ, ի՞նչ ասեմ, ավելի մտերիմ ու վճռական, իմաստուն էլ, միամիտ էլ, աննահանջ... գաղափարին ձույլ...փոխել չես կարող, շեղելն ուղղակի անհնար է, անտրամաբանական... Աչքերը շողշողում են, ձայնը զրնգում է, քայլքը՝ հազար մարտ շահած զորավարի, անընդհատ արթուն...անձնականից դուրս, ամբոխից հեռու... մաքրամաքուր... Տեսած կա՞ս նման մեկին... չասես հա, մեկ է, չեմ հավատա։ Կծիծաղեմ էլ քո այդ չիմացածության վրա։
Այս մեկը, ուզում եմ ասել, հիսունհինգ տարեկանը, ուրիշ է։ Չէ, բան չունեմ ասելու, նույն մարդն է, բայց, թողեք ասեմ, այն քսանհինգ տարեկանը չէ։ Զարմանալի է, բայց ընդհանրությունը քիչ է, հուշող գործը քիչ է, մտածումն էլ։ Էլի եմ ասում, փոխվել է մարդը, տարիներն արել են իրենց գործը, մարդն էլ, հասկանում եմ, միշտ չէ, որ դիմացել է փառքին, հաղթանակին, գովերգությանը, և մեկ-մեկ կորցրել է իրականության զգացումը՝ հաճախ իրարից չտարբերելով կեղծն ու ազնիվը, ճիշտն ու սխալը։
Հարցնում եմ՝ կարո՞ղ էր այդպես չլինել... կասկածում եմ... համոզված չեմ...թեպետ շատ կցանկանայի, որ այդպես լիներ, որ կարողանար դիմանալ, հաղթահարել, եթե փոխվեր էլ` քիչ, աննկատ...
Ի՞նչ ասեմ, լավ չէ, ուզում եմ ասել, այդ փոփոխությունը, այդ հեռացումը, այդ տարբերությունը, այն, էլի, որ մարդ իր տանը չի տեղավորվում, բակում չի տեղավորվում, քաղաքում էլ, երկրում էլ... չի տեղավորվում... Նեղվածք է... միշտ ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ բան պակաս է... ինչ-որ բան խանգարում է...
Իսկ ահա 88-ին ոչինչ էլ չկար, բայց ամեն ինչ հերիքում էր, տուն չկար, հյուրն անպակաս էր, միասին ուրախանում էինք, միասին տխրում, նյութը մեր կողմերում անելիք չուներ, և հավաքված, ամբողջացած, ձույլ հարյուր հազար մարդն ամբոխ չէր։ Ու պայքարն էլ երկրի համար էր, անցյալի համար, արժանապատվության, իրավունքի, երկիր մոլորակում մեր հաստատուն, աստվածատուր տեղի համար։ Ուրիշ ոչինչ մեզ չէր հետաքրքրում, մնացածն ուղղակի խաղ էր, անընդունելի, ծիծաղելի էլ։
Իսկապես, չվախենամ ասել՝ վերջին մի քանի հարյուր տարում մեզ թվում էր, հայը երբեք այդքան գեղեցիկ չի եղել, երկրին այդքան կիպ, ինքն իրեն գնահատող, ինքն իրեն ճանաչող, ինքն իր արժեքն իմացող։ Ինքնասիրությունը` տեղը, միտքը` տեղը, թույլ տվեք ասել՝ ամեն ինչն էլ տեղը։ Անհնարին բան է այդ հային սեր չխոստովանելը, ճակատը չհամբուրելը, արածի առաջ չխոնարհվելը։ Չասեմ, ճիշտ չի լինի, ազնիվ չի լինի, եթե ավելի անկեղծ, երկնայինը մեզ ո՜չ կհասկանա, ո՜չ էլ կուղեկցի ապագա պատերազմներում։
Քանի տեղն է՝ ասեմ, ես անցյալապաշտ չեմ, անցյալի հերոսապատումն ինձ ոգևորելու ունակությունը վաղուց է կորցրել, թեպետ այնտեղ ճամփորդելու պարտադիր հնարավորությունից ինձ չեմ զրկում, չեմ խուսափում անգամ ամենածանր հանդիպումներից, և ամեն անգամ էլ ինձ հետ ինչ-որ բան բերում եմ, անպայման նոր, չբացահայտված, չկարդացած։ Բայց, թողեք ասեմ, նրան թույլ չեմ տալիս անընդհատ խառնվել նոր մտահղացումներիս ու գործերիս, լինել կողքիս, հետևել ամեն քայլափոխի... որովհետև, չեմ կասկածում, ներկայիս մեջ անցյալս էլ, ապագաս էլ...ուզում եմ ասել, իմ դաշնակիցը ներկան է, զինակիցս էլ, ամենահարազատս, ամենավստահելիս, ամենամոտը... 88-ին էլ էի այդպես, գուցե հենց 88-ին։ Զենքի, ուժի պաշտամունքն էլ էր 88-ից։ Կուռքից հրաժարվելն էլ... Իմ կուռքը իմ ես-ն էր, հետո էլ՝ Մենք-ը, ավելի ճիշտ, Մենք-ի մեջ՝ հազարավոր Ես։ Թե չէ տանուլ կտայինք՝ կրկին անցյալին պահ տալով արցունք, սուգ, հող, արդարության ճակատին թքելու միամիտ ու անհասկանալի ցանկություն։
Հիմա...
Երեսունմեկ տարի անց։
Ով ինչ էլ ասի, այդ հայի խիզախությունը տեղն է, չենք դժգոհում։ Գժությունը չի տեղը։ Թաքցնելու բան չունեմ, հիշողության կորուստ էլ ունենք, ուզում եմ ասել՝ սկսել ենք մոռանալ ինքներս մեզ, մեր անցածը, մեր ճիշտն ու սխալը, մեր պարտությունն ու հաղթանակը, մեր արածն ու չարածը, բայց ավելի հաճախ՝ մեր սխալը, մեր պարտությունը, մեր չարածը...
Չե՞ք վախենում ապրածն արժեզրկելուց։
Ես սարսափում եմ, ավելի շատ, քան պատերազմից...
Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում, որովհետև պատերազմը կարելի է նաև հաղթել... թեպետ բոլոր պատերազմները հաճախ ավարտվում են նոր կուռքաշինությամբ, նոր, այսպես կոչված, արժեհամակարգով ու ձոն-կեցցեներով...
Մի բան էլ ասեմ։ Երևի ամենակարևորը:
88-ի հայը կիսատ հայ չէր։ Այդ հայի մեջ ծովից ծով Հայաստանն էր, կորցրածը, ունեցածը: Ուզում եմ ասել` 88-ի հայի մեջ երկրի ամեն ծագից մի բան կար։ Մենակ ստեփանակերտցի լիներ՝ էլի կկորցներ, մենակ երևանցի էլ, մենակ գյումրեցի, մենակ սասունցի... նա ուղղակի հայ էր, եղբայրության, բարեկամության, սովետական գաղափարախոսության խորքերում իր ազատությունը թողած հային զորավարի ու տիրոջ աստիճանի բարձրացրած ՀԱՅ։
Որտե՞ղ ես, Հրանտ Մաթևոսյան...
Ես գժվում եմ այդ հայի համար։ Բայց կա՞ մեկը, որ չի գժվում, որ նրան չի ուզում ճանաչել...
Այս մեկը, թվում է, մի քիչ շատ չէ, մի քիչ փոխվել է։ Սրա միջի երկիրը մեկ ամբողջական է. մեկ՝ քաղաք- քաղաք, մեկ ծովից ծով է, մեկ՝ միայն ունեցած...լավ է, գոնե, էն 88-ինը կարողանում է այս մեկին համոզել, որ միայն մայրաքաղաքով երկիր չի լինում, ոչ էլ միայն սահմանն իր ուսերին պահող գյուղով և, որ այդ երկիրն էլ մի օր սահմանից է սկսում, մի օր մանկության թաղամասից, մեկ՝ հեռավոր, երկնքի կռնատակին ապրող մի շենից... որ մաս-մասը երկիր չէ, քաղաք-քաղաքը պետություն չէ, ոչ էլ գյուղ-գյուղն է զորություն... Եվ սա անցյալ չէ։ Անցյալն անհասկանալի է. անշոշափելի, կարծես ուրիշինը... Ինչ-որ տեղ խնամքով պահած... ով էլ գնում է նրա ետևից, չի կարողանում վերադառնալ... Մի քանիսն էլ մնում են կես ճանապարհին՝ հաճախ հիասթափված ու դատարկ...
Ես, ինչ էլ անեք, ինչ էլ ասեք, ո՜չ մեկից կարող եմ հրաժարվել, ո՜չ էլ մյուսից։ Երկուսն էլ իմն են, իմ ամենահարազատը, իմ ամենալավը և, ամենակարևորը, ո՜չ 88-ինը կարող է ապրել առանց այսօրվա իր ցեղակցի, ո՜չ էլ այսօրվանն է ի վիճակի ուսած բեռը տեղ հասցնել առանց այն մեկի...
Հետո էլ, երկուսի երկիրն էլ մեկն է, երկինքն էլ, արևն էլ, ծառը, դաշտը, կորցրած ծովերն էլ...արժանապատվությունը... ազատությունը... Եվ երբեք, ուզում եմ ասել, ո՜չ այսօր, ո՜չ վաղը, ո՜չ էլ մյուս օրը, մեկը մյուսին իրավունք չի տալու սխալվել...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 25 Feb 2019 17:00:44 +0000
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26149-2019-02-25-16-59-21 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26149-2019-02-25-16-59-21 Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 15 տարի է անցել այն սարսափելի օրվանից, երբ Եվրոպայով մեկ տարածվեց Բուդապեշտում կատարված հրեշավոր հանցագործության մասին լուրը։ Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. լույս 19-ի գիշերը մուտք գործեց Գուրգեն Մարգարյանի սենյակ և քնած հայ սպային կացնով 16 հարված հասցրեց՝ գլուխը գրեթե անջատելով մարմնից։ Այնուհետև Սաֆարովը փորձել է ներխուժել երկրորդ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, որպեսզի նրան ևս սպանի։ Բոլոր երեքը ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներ էին։

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Սաֆարովին Ադրբեջանում հերոս հռչակեցին, ու նրա օգտին զանգվածային քարոզչական արշավ սկսվեց։ Նպատակը մեկն էր. հայ սպաներին մեղադրել սպանություն հրահրելու մեջ, հանցագործին արդարացնել ու հունգարական արդարադատության ձեռքից խլել, նրան Ադրբեջան վերադարձնել ու պատժից ազատել։
Դատավարության ընթացքում, սակայն, հայ մասնակիցների հասցեին հնչեցրած մեղադրանքներից ոչ մեկը չհաստատվեց, Բաքվին չհաջողվեց հասնել Սաֆարովի արագ արտահանձնմանը, իսկ ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց առաջին 30 տարում ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի։ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության և Ադրբեջանի իշխանությունների միջև հանցավոր գործարքի արդյունքում մարդասպանին Բաքու վերադարձրին, անմիջապես ներում շնորհեցին և ամեն տեսակի պատիվների արժանացրին. նրան բնակարան նվիրեցին, բարձրացրին զինվորական կոչումը և վճարեցին խիստ ռեժիմի հունգարական բանտում եղած 8 տարիների աշխատավարձը։
Հետագայում հայկական կողմը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Սաֆարովին Հունգարիա կամ պատիժը կրելու համար որևէ երրորդ երկիր վերադարձնելու պահանջով։ 2016թ. ՄԻԵԴ-ը տվյալ գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանին և Հունգարիային, և ներկայումս սպասվում է որոշման կայացումը։ Ավելի վաղ, 2014թ. մայիսին, ԵԽԽՎ Հանձնաժողովը դատապարտեց Սաֆարովի պարագայում դատապարտյալներին հանձնելու մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը, իսկ նույն տարվա նոյեմբերին Վեհաժողովի մշտական կոմիտեն բանաձև ընդունեց, որում Ադրբեջանին դատապարտեց մարդասպանի վաղաժամ ազատ արձակումն արդարացնելու նպատակով կոնվենցիան կիրառելու համար՝ ընդգծելով, որ դա ՙօրենքի գերակայության սկզբունքների և միջազգային հարաբերություններում բարեխղճության խախտում էր՚։
Սա՝ ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին։ Սակայն տվյալ պարագայում ոչ պակաս կարևոր է նրա քաղաքական բաղադրիչը, այդ թվում նաև հասկանալու համար այն իրավիճակը, որը ձևավորվել է տարածաշրջանում Բուդապեշտում կատարված սպանությունից հետո։ Ավելի ճիշտ, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո։
Ալիև կրտսերն Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003թ. հոկտեմբերի 31-ին։ Ընդամենը երեքուկես ամիս անց Ռամիլ Սաֆարովն իրագործեց Գուրգեն Մարգարյանի սպանությունը։ Ինչպես տվյալ գործի, այնպես էլ տարածաշրջանային գործընթացների հետագա ողջ զարգացումը հանցագործության պատվիրատուի և կազմակերպչի վերաբերյալ հարցի բազմաթիվ և առավել քան համոզիչ պատասխաններ տվեց։ Որևէ կասկած չկա նրանում, որ բուդապեշտյան հանցագործությունը դարձավ Իլհամ Ալիևի առաջին արյունոտ ուղերձը, ով այդկերպ հայտարարեց այդ պաշտոնում ունեցած սեփական մտադրությունների ու ծրագրերի մասին։ Դրանով իսկ Ալիևը հայտարարեց հայատյացությունն ու հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններն իր երկրի պետական քաղաքականության աստիճան բարձրացնելու մասին։ Դրա յուրօրինակ բարձրակետը դարձավ Ռամիլ Սաֆարովի հունգարական փաստաբանի աննախադեպ հայտարարությունը, ով 2006թ. ապրիլին դատարանի դահլիճում իր ավարտական խոսքում հայտարարեց. ՙՀայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում՚։ Այդ բանաձևը բազմիցս համոզիչ հաստատում է ստացել Իլհամ Ալիևի կառավարման բոլոր 15 տարիների, այդ թվում նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում։ Եվ եթե 2012թ. Բաքվի բռնապետը ձեռնպահ է մնացել մարդասպան Սաֆարովի հետ անձամբ հանդիպում ունենալուց, ապա 4 տարի անց նա ցուցադրաբար պետական պարգև է հանձնել զինծառայող Էլնուր Ֆերզալիևին, ով գլխատել է հայ զինվոր Քյարամ Սլոյանին, իսկ այնուհետև տեսախցիկի առաջ սահմռկեցուցիչ ՙռազմավարի՚ հետ կեցվածք ընդունել ու այդ տեսակադրերը սոցցանցերում տարածել։
Այսօր Բաքվում ջանք չեն խնայում, որպեսզի հասնեն այն երկու դիվերսանտների ազատ արձակմանը և Ադրբեջան վերադարձնելուն, ովքեր 2014թ. ամռանը ապօրինաբար ներթափանցել են Արցախի տարածք ու այնտեղ ահաբեկչական գործողություններ իրականացրել: Փախստականների ընտանիքից 17-ամյա դեռահասի, ինչպես նաև հայկական բանակի մայորի սպանության համար նրանցից մեկը Ստեփանակերտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Բոլոր նախորդ տարիներին նախագահ Ալիևն անհաջող կերպով փորձում է այդ երկուսին Ադրբեջան վերադարձնել, որտեղ նրանք, անկասկած, նույնպես ներման կարժանանան, կխրախուսվեն ամեն տեսակի պատիվներով ու ազգային հերոսներ կհայտարարվեն։ Բայց միայն Բաքվում հաշվի չեն առնում, որ այս անգամ գործ ունեն ոչ թե Հունգարիայի ծախու վարչապետի, այլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։
Ադրբեջանական բանակի և պետության համար իսկական խայտառակություն դարձած բուդապեշտյան հանցագործությունը, ինչպես նաև Բաքվին Սաֆարովի հանձնումը խստորեն դատապարտվել են միջազգային կազմակերպությունների և համաշխարհային առաջատար գերտերությունների կողմից։ Սակայն նման ստորացմանն ընտելացած Իլհամ Ալիևը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել իր հանցավոր քաղաքականությունից, այլ 2015թ. օգոստոսին էլ, հերթական անգամ խոստանալով ինչ գնով էլ լինի դիվերսանտներին ազատել, հայտարարել է, որ Սաֆարովի պարագայում ամեն ինչ ճիշտ է արել և իրեն չի հետաքրքրում այդ հարցի շուրջ որևէ մեկի ունեցած կարծիքը։
Այսօր Ռամիլ Սաֆարովը հանգիստ ապրում է Բաքվում, շարունակում ազգային հերոս համարվել և ծառայողական առաջխաղացումներ ստանալ։ Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում հայերին հիշեցնելու այդ մասին` ժամանակ առ ժամանակ ՙհերոսի՚ մասին ինչ-որ բամբասանքներ ու անհեթեթություններ տարածելով, ՙհերոս՚, ով ունակ է միայն գիշերով քնած մարդուն վախկոտաբար սպանել։ Այդ համապատկերին համանախագահները երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստվելու կոչ են անում, իսկ Բաքվում ինչ-որ հերթապահ միջոցառումներ են կազմակերպում, որոնց միակ ուղերձն Ադրբեջանի իրագործած ամեն բանում հայերին մեղադրելն է։ Համաձայնեք, այդ նողկալի խրախճանքը դժվար է այլ կերպ, քան քաղաքական լկտիության բարձրագույն դրևորում անվանել։ Ինչպես նաև՝ միջնորդների կողմից Իլհամ Ալիևին տրված ինդուլգենցիա հետագա արյունոտ հանցագործությունների համար։
www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 25 Feb 2019 16:54:21 +0000
ՙՄԵՆՔ ՊԱՇՏՈՆ ՉՈՒՆԵՆՔ, ՄԵՐ ԳՈՐԾԸ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՆ Է՚ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26148-2019-02-25-16-51-23 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26148-2019-02-25-16-51-23 ՙՄԵՆՔ ՊԱՇՏՈՆ ՉՈՒՆԵՆՔ, ՄԵՐ ԳՈՐԾԸ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՆ Է՚
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերից է Խնկավանը, շրջկենտրոնից ավելի քան 51 կմ հեռավորության վրա է գտնվում, նաև, ի տարբերություն շրջանի մյուս բնակավայրերի, համեմատաբար երիտասարդ է՝ մեկուկես դարի պատմություն ունի: Մինչև 2001թ. գյուղը միավորված էր հարևան Վաղուհասի հետ: Տարեց խնկավանցիների պատմածով՝ այս տարածքում վաղուհասցիներն իրենց անասնագոմերն ու արոտավայրերն ունեին, և առաջինը հենց նրանք են հաստատվել այստեղ: Ինչ վերաբերում է գյուղի անվան պատմությանը, ապա, ըստ ժողովրդական ավանդության, անտառների մեջ կորած փոքրիկ բնակավայրում միշտ խնկի բույր է զգացվել, երբ ջահել ծառեր են հատվել` պարզելով դրանց խնկաբեր հատկությունը:

Փոքրիկ Խնկավանն Արցախյան պատերազմում 14 զոհ է ունեցել, ծննդավայրը պաշտպանողները շրջանում ամենավերջիններն են թողել գյուղը՝ այդպես էլ չհաշտվելով այն կորցնելու մտքի հետ: Մեկ տարի անց մասնակցել են գյուղի ազատագրմանն ու ընտանիքներով վերադարձել, սկսել վերականգնել քարուքանդված բնակավայրը: 2007-ից գյուղը ղեկավարող Լորիկ Աբրահամյանը նախ վերջին տարիների ձեռքբերումներին է անդրադառնում: Այսօր գյուղը 188 բնակիչ ունի և 55 ընտանիք: Համայնքապետը, ոչ առանց հպարտության, շեշտում է, որ նախորդ տարում երեք նոր ընտանիք է հաստատվել գյուղում, ծնվել է երեք երեխա: ՙ45 դպրոցահասակ երեխա ունենք. Կար ժամանակ` Խնկավանում ութամյա դպրոց էր գործում, հիմա տարրական է՝ 13 երեխաներով: Ավագները Վաղուհասի միջնակարգում են սովորում: Վաղուհասի դպրոցը նորակառույց է և կառուցվել է մեր երկու գյուղերի համար՝ հնարավորինս մոտ Խնկավանին, սակայն միևնույն է, գյուղից գյուղ գնալը, այն էլ` մեր լեռնային անբարեկարգ ճանապարհներով, երեխաների համար դժվար է՚,-ասում է համայնքապետը: Տարրական դպրոցը գործում է հարմարեցված միհարկանի շենքում:
Գյուղում գործում է բուժկետ, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների համար պարբերաբար շրջայցեր են իրականացնում Գետավանի տեղամասային և Մարտակերտի շրջանային հիվանդանոցների բժիշկները: Խնկավանցիներն իրենց ապրուստը վաստակում են անասնապահությամբ, մասամբ՝ հողագործությամբ: 30 հա վարելահող ունի գյուղը, որտեղ անցած տարում աշնանացան չի կատարվել: Ըստ համայնքապետի` պատճառը վերջին մի քանի տարում արձանագրվող ցածր բերքատվությունն է, բացի այդ, առկա են գյուղտեխնիկայի պակաս և դաշտամիջյան ճանապարհների անբարեկարգություն: Խնկավանցին, սակայն, բացառիկ աշխատասեր է, հարազատ հողի հետ վաղուց լեզու գտած` տնամերձում էլ բանջարեղենից բացի կարողանում է բավականաչափ գարնանացան մշակաբույսեր աճեցնել:
Խնկավանը ևս Արցախյան ազատամարտում զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրից անմասն չի մնացել: Հետպատերազմյան տարիներին մեկ տասնյակից ավելի ընտանիքներ գյուղում ապահովվել են բնակարանով, որոնք վերանորոգվել են կամ կառուցվել հիմքից: Աջակցության տարբեր ծրագրերից օգտվում են սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված բոլոր ընտանիքները: Ըստ համայնքապետի՝ երիտասարդության զբաղվածության խնդիրը մասամբ լուծել է ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ն, սակայն խնդիր է մնում նրանց ժամանցի վայրի բացակայությունը. դեռևս լուծում չի տրվել մշակույթի տուն ունենալու հարցին: Վերանորոգման կարիք է զգում նաև հանդիսությունների սրահը:
Համայնքն ապահովված է բջջային կապով, տներում առկա է նաև ֆիքսված հեռախոսակապ: Խնկավանցիները դիտում են ինչպես Արցախի հանրային, այնպես էլ ՀՀ և ռուսական հեռուստաալիքներ: Փոքր բյուջե և սուղ հնարավորություններ ունեցող համայնքապետարանը նախորդ ֆինանսական տարին ամփոփել է որոշակի առաջընթացով. Լ. Աբրահամյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրումը հաջողվել է հասցնել 98 տոկոսի՝ կենտրոնանալով նաև ծախսային մասի իրականացման վրա: Ըստ գյուղապետի՝ հնարավորությունների սահմանում ավագանին լուրջ ուշադրություն է դարձնում ընդհանուր բնույթի խնդիրները հաղթահարելուն: Կատարվել են բնակավայրի բարեկարգման, գյուղամիջյան և միջհամայնքային ճանապարհների մասնակի նորոգման աշխատանքներ: ՙՄնացած գյուղերի նման Ռուսաստաններում ապրող ու միշտ աջակցելու պատրաստ բարերարներ չունենք, մեր հույսը մենք ենք, մեր բարերարն էլ շրջվարչակազմի ղեկավարն է՚,-ասում է համայնքապետը: -Մեր համայնքում նույնպես երիտասարդները չեն շտապում ամուսնանալ՝ կապված բնակարանային խնդրի հետ: Այս հարցում շրջվարչակազմի ղեկավարն իր պաշտոնավարման հենց սկզբից որոշել է օգնել՝ վերանորոգելով յուրաքանչյուր ամուսնացող երիտասարդի բնակարանը՝ սա մեծ օգնություն է նորաստեղծ ընտանիքին՚:
Չնայած գյուղի մոտով Թարթառն է հոսում, համայնքի չլուծվող խնդիրներից առաջինը խմելու և ոռոգման ջրի սակավությունն է: Անցած տարում շրջվարչակազմի աջակցությամբ հաջողվել է մասնակիորեն լուծել խմելու ջրի հարցը՝ մոտակա աղբյուրներից ջուրը հասցնելով գյուղ: Անբարեկարգ է գյուղ մտնող ճանապարհը, սակայն այստեղ, ըստ համայնքապետի, դժվար է բարեկարգ ճանապարհ պահելը, նախալեռնային տեղանքում սելավները մեկ ժամում կարող են շարքից հանել ցանկացած նորոգված ճանապարհ:
Մեր զրույցի ավարտին փորձում ենք պարզել Խնկավանի գյուղապետի ՙերկարակյացության՚ գաղտնիքը: ՙՀամայնքի ղեկավարը եթե իրեն գյուղի միակ պաշտոնյան համարեց, բնակչության կողմից անպայման վստահության ու հարգանքի պակաս կունենա,-նկատում է նա:-Մեզ արժանացրել են ծննդավայրը ղեկավարելու պատվին, մենք էլ կրկնապատկված եռանդով պետք է օգնենք համագյուղացիներին շենացնելու հարազատ բնօրրանը՚:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 25 Feb 2019 16:48:53 +0000
ՀԵՆՑ ԳՅՈՒՂԱՑԻՆ Է ՕԺՏՎԱԾ... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26147-2019-02-25-16-47-30 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26147-2019-02-25-16-47-30 Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայրենի հողում աշխատելն ու արարելը երիտասարդ գյուղաբնակի համար

Հաթերքը շրջկենտրոնից հեռու է 45 կմ, գտնվում է Մռավի հարավային լեռնալանջին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքի մեծությամբ գերազանցում է շրջանի գրեթե բոլոր գյուղերին: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք, այլ օբյեկտներ։ Գյուղը յուրահատուկ է ոչ միայն տեղանքով, բնությամբ ու ենթակառուցվածքներով, այլև` մարդկանցով, ովքեր իրենց ներդրման չափով փորձում են նպաստել հայրենիքի շենացմանը։ Ինչպե՞ս կարելի է հաթերքցուն հերոս չանվանել, եթե գյուղը թշնամու կողմից երկու անգամ գրավված լինելով՝ շարունակել է ծաղկել ու ապրել...
Հաթերքը, որն ունի մոտ 1500 բնակիչ, տարածվում է գեղեցիկ ու անտառապատ սարահարթի վրա։ Սակայն հաթերքեցիներից ոմանք խոստովանում են. միայն բնությունը բավարար չէ, որ գյուղը զարգացում ապրի:
38-ամյա Գագիկ Մաթևոսյանը գտնում է, որ այդ գործում շատ կարևոր է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչի ցանկությունը նրա մոտ եղել է մանկությունից, սակայն իր առաջին քայլերն արել է անցած տարի։
ՙՃիշտ է, շատերս ունենք մասնագիտություն և որևէ աշխատանք, սակայն գյուղացու համար միայն դա չպետք է չափանիշ լինի, որովհետև հենց գյուղացին է օժտված բնության տված հրաշալիքներով անընդհատ արարելու ձիրքով։ Եթե ապրում ես գյուղում, ապա պարտավոր ես զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ես էլ, որպես արցախցի, ինչպես նաև չորս երեխայի հայր, պարտավոր եմ արյան գնով պաշտպանած հողը միշտ ծաղկուն պահել։ Իմ ընտանիքը, մեր համագյուղացիները շատ զրկանքներ ու կորուստներ են տեսել Գոյամարտի ժամանակ, հիմա եկել է ավելի լավ Արցախ կերտելու ժամանակը։ Դրա համար ամենքս պետք է մեր փոքրիկ ներդրումն ունենանք։ Ես, օրինակ, որոշեցի Թարթառ գետի մերձակայքում գտնվող մեր դաշտերում լոբի ցանել։ Գաղափարը դեռ վաղուց կար, սակայն առաջին փորձն ինքնուրույն արեցի անցած տարի՚,-պատմում է նա։ Խոսելով դժվարություններից, նա ասաց, որ խնդիրը ոռոգման ժամանակ է ծագում հիմնականում, որովհետև որոշ տեղեր ջուրը դժվար էր հասնում, պետք էր ուշադիր հետևել։ Անհրաժեշտ էր սպասել արդյունքի՝ հետագայում այդ փոքրիկ ՙբիզնեսը՚ շարունակելու կամ չշարունակելու որոշում կայացնելու համար։
ՙԱպրել այնպես, որ հողը երբեք չզգա քո ծանրությունը՚,- Սևակի այս խոսքերը կարծես որդեգրած, Գագիկը խոսում էր հայրենի հողին օգտակար լինելուց և սեփական ծննդավայրը շենացնելուց։ Հենց այս գաղափարն էլ նրա համար ուղեցույց է հանդիսացել առաջին հայացքից սովորական թվացող լոբու ցանքով զբաղվելու համար։ Գագիկի եղբայրը՝ Արմենը, արդեն երկար տարիներ է, ինչ, այսպես ասած, ՙցորեն արտադրող գյուղացի է՚։
ՙՄինչ այս գործն սկսելը եղբորս էի օգնում, որովհետև գյուղատնտեսությամբ զբաղվելն ինձ համար հոբբի էր։ Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, պետք է աշխատեմ, բարիք ստանամ, պապերիցս ժառանգած հողերը ծաղկեցնեմ և ընտանիքս պահեմ։ Եվ հետո, իմ մեջ մեծ ոգևորություն եմ զգում, երբ տեսնում ու զգում եմ հորս հպարտությունը մեր կատարած գործից՚,-պատմում է նա, մանրամասնելով, որ հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին և երկու անգամ վիրավորվել, ինչից եղբայրները և՜ տառապանքների միջով են անցել, և՜ միաժամանակ հպարտություն զգացել՝ իրենց մեջ արմատավորելով հայրենի հողի սուրբ նշանակությունը։
Երիտասարդ գյուղաբնակը նշում է, որ սկսած գործը որոշակի արդյունք է տվել արդեն, սակայն ավելիին հասնելու համար առաջին հերթին պետք է ամենահասարակ բանը՝ ավելի շատ աշխատանք, իհարկե, հավատալով ու վստահելով սեփական ուժերին և ընտանիքը պահելու համար հույսը չդնել միայն ծնողների կամ պետության վրա։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 25 Feb 2019 16:46:25 +0000
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԿԵՐԱԿՈՂ ԿՅԱՆՔ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26146-2019-02-25-16-44-42 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26146-2019-02-25-16-44-42 ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԿԵՐԱԿՈՂ ԿՅԱՆՔ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 Ազատության պտուղները ճաշակած սերունդներն այլևս չեն հանդուրժում անգամ ստրկության ստվերի միջնորդավորված ներկայությունը: Արցախյան գոյապայքարը ժամանակի մեջ արձանագրում է հայի ոգու և մաքառումների պատմության նոր էջեր, բացահայտում հայրենասիրության, խիզախումների այնպիսի դրսևորումներ, որոնց խորքում տարերք կա, նվիրվածություն և հիշողությունների ընդվզում, որոնք այսօր էլ դաստիարակչական անմիջական ներգործություն ունեն սերունդների ներաշխարհի ձևավորման վրա:

Գրականությունը, բնականաբար, անմասն չի մնացել ժողովրդական տարերքի դրսևորումներից. ոչ միայն արձագանքել է իրադարձություններին, այլև դարձել հոգևոր սնունդ ՙսերունդների ճանապարհը նախանշող՚ խորհուրդ, միավորող ոգի ու ելք…
Արցախյան շարժման առաջին իսկ օրերին որպես պայքարի կոչ է հնչում Հրաչյա Բեգլարյանի ՙՂարաբաղցին՚ բանաստեղծությունը` միաժամանակ դառնալով ազգային միասնության խորհրդանիշ... Ստեղծագործությունը, որ նվիրված է մեծ Ազատասեր Բագրատ Ուլուբաբյանին, կյանքի ակունքներին կապվում է երկրորդ շնչառությամբ, ասես վերածնվում է կրակված տողերի տարերքով` ընդլայնելով մաքառումների տեսադաշտը: Դա այն դեպքն է, երբ գրական ստեղծագործությունը պայթում է ինչպես բողբոջ իր ներքին կրակից և ենթատեքստի նոր արարումներից: Հայրենի հող, խաչքար, կամուրջ, սար, տուն, երազ, հիշողություն, հավատ բառերը բանաստեղծի պոեզիայում դառնալով խորհրդանիշներ` բացահայտում են ներշնչանքի և սիրո նոր հանգրվաններ, որտեղ խոստովանության լույսի է վերածվում հայրենաշունչ գիրը. ՙԽելագար էինք տնով ու տեղով// Եվ ամբողջ ցեղով// Խելագար էինք՚ կամ ՙՀերթը հիմա մեզ է հասել՚, //Ոչ մի աստված մեզ չի ների, //Թե որ նետը, //Հայկյան նետը// Չփոխանցենք սերունդներին՚:
Հրաչյա Բեգլարյանի պոեզիայում հայրենասիրությունը կեցվածք չէ, այլ զարկերակվող կյանք, որը սրբացող քարերի երազն է խառնում հորովելի շնչին, գնում հոգու մրմունջ քարերի հետքերով և լսում տուն ու կամուրջ քարերի առասպելական զրույցները: Պատերազմի դռների առաջ անգամ չընկրկեց բեգլարյանական պայքարի ոգին.

Ախ, այս խաչքար քարերի,
Խաչված, խաչբառ քարերի,
Մտքի քանքար քարերի,
Հոգու բարբառ քարերի
Համար ենք կռվել:

ՙՈրտեղ Ավարայր, այնտեղ ես թուր եմ՚,-սա է բանաստեղծի հավատամքը, որը նրան տարավ դեպի հոգու մատյանների արարում… Երկինք, հող, ջուր, սերմ բառերն ազատվում են իրենց կեղևներից` հոսելով ժողովրդական երգի երակներով, որտեղ հոգու հաղթանակ է դառնում Տողի իրականությունը:
Հողից ելնող դարերի շնչառությունն է տալիս բանաստեղծին ոգևորության անանց պահեր, երբ լռությունն անգամ դառնում է հուշարար, իսկ ցավը` ըմբոստության աղաղակ: Պատմության դասերից լույս առնելով` բանաստեղծը փոխանցում է այն մարտնչող սերունդներին, որպեսզի չհատվի հայրենասիրության արթուն երակը, սուր ու նիզակով մարտնչած նախնիների ոգին միաձուլելով օրերի եռքին, ամրապնդում է կամքն ու հավատը զինվորյալների:
Հրաչյա Բեգլարյանը քարի մեջ տեսնում է մատյան, գիր, ճակատագիր, ինքնահաստատման կարծրություն, որից հավատի ու երջանկության կայծեր են ցայտում: Հողի երակներում հասցեներ կան ծլարձակումի, որոնցով ընթանում է ճանաչողության ոգին: Ահա ելքը Հույսի: ՙՀույսի արև՚,- այսպես է ձևակերպել Հրաչյա Բեգլարյանը` կերպավորելով իր ճանապարհի ընթացքը:
Բնության տեսարանների նկարագրությունը բանաստեղծի պոեզիայում ինքնանպատակ չէ, հավատի ակունք է դառնում ծառի կեղևը, որ, դիմանալով հողմերի հարվածներին, հաստատում է վերհառնումի առասպելը: Հայրենիքի պատկերը հոսում է աղբյուրների ջրերում և միաձուլվում հողին, ծիլերին, հարատևության տաք երակներին:
Արցախ: Մի կերպար, որ ոգեշնչում է ներսից և կյանքին ու զորության արմատներին հաղորդում նոր իմաստ: Ազատության դրոշն է փողփողում ոչ միայն հայոց լեռնաշխարհում, այլև բառերի մեջ, ոգու շերտերում. ՙՉի նվաճվում այն դրոշը, որ պահվում է սրտերում՚,- ասում է Պարույր Սևակը: Ազատության պտուղները ճաշակած սերունդներն այլևս չեն հանդուրժի անգամ ստրկության ստվերի միջնորդավորված ներկայությունը: Հաղթանակը, որ ձեռք է բերվել հերոսների արյան գնով, ընդմիշտ վերացրել է զոհի կերպարը և վերարթնացրել ու կերտել հաղթողի աննկուն հոգեվիճակը…

Ախ, այս խաչքար քարերի,
Հոգու տրտունջ քարերի,
Միշտ զուսպ ու լուրջ քարերի,
Տուն ու կամուրջ քարերի,
Մեկ էլ բոլոր դարերի
Համար ենք կռվել:

Արցախյան գոյապայքարի թեման արծարծվել է Հրաչյա Բեգլարյանի ՙԱրցախյան Ավարայր՚, ՙԱվո՚, ՙՇիկացած օրեր՚, ՙԼեգենդար բանակ՚, ՙԴու ոգի ես՚, ՙՄեր բախտի աստղը՚ և այլ ստեղծագործություններում, որտեղ Արցախի երգիչն ու նվիրյալը կերտել է անկախության և ազատության համար մարտնչող հայի կերպարները, որոնք տարբերվում են իրենց անհատական հատկանիշներով, ներաշխարհով, հոգեբանական նկարագրով:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 25 Feb 2019 16:43:20 +0000
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ՖՈՏՈԽՑԻԿԻ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ... http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26145-2019-02-25-16-35-34 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26145-2019-02-25-16-35-34 ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ՖՈՏՈԽՑԻԿԻ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ...
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Պատմական արդարության վերականգնման ոգով 1988-ին փոթորկված Արցախյան շարժման ակունքներն ու Գոյամարտի դասերը դարերի խորհուրդ ունեն։ Այն հայ ժողովրդի հավերժական ընթացքի ամրագրումն էր ու պատմական արդարության հաղթարշավը։ Հաղթանակ, որը կռեց ազգային գաղափարի շուրջ բռունցքված նվիրյալների միությունը, և հերոսներ, ովքեր հայ ժողովրդի հավաքական կերպարն են։

Արցախյան շարժումն, իսկ այնուհետև նաև ազատամարտի տարեգրությունը, ամբողջացել ու հարստացել են բազմաթիվ լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք մեզ հասան գործին նվիրյալ օպերատորների ու լուսանկարիչների ջանքերի շնորհիվ։ Նրանցից է Ասկերանի նախկին ՙԿարմիր դրոշ՚ թերթի ֆոտոթղթակից, ներկայիս ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, ում ֆոտոապարատն ինքնատիպ դիտանկյունից է ֆիքսել մեր Ազատամարտը։
-Պատկերացնու՞մ եք, ժողովրդական միահամուռ շարժման ալիքով փոթորկվող այդ օրերին ավելի հեշտ էր լուսանկարելը, քան ժապավեններն անցանկալի աչքերից ու ձեռքերից հեռու պահելը։ Լուսանկարներն ու տեսաժապավենները թաքցնում էի առաստաղում կամ գետնի տակ, այդ պատճառով բավականին արժեքավոր լուսանկարներ են որակից զրկվել, բայց ուրախ եմ, որ կարողացել եմ պահապանել և այսօր ունեմ Շարժման ու պատերազմի օրերի դեմքերի ու դեպքերի լուսանկարներից կազմված արխիվ, որը, շուրջ երեք տասնամյակ անց, թվայնացնելու հնարավորություն ստացա:
Առաջին հանրահավաքին՝ 88-ի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում լուսանկարեցի մոտ 20 կադր։ Լուսանկարները նույն օրը Երեւան հասցնելու համար ընտրեցինք Լաչինի ճանապարհը: Որոշվեց, որ Շարժման ակտիվիստուհիներից մեկը, ներկայանալով որպես հղի կին, հագուստների տակ թաքցնելով լուսանկարները, պետք է հասցնի Երեւան։ Մենք հաջողեցինք, և այդ լուսանկարները հասան անգամ Մոսկվա։ Շարժման եռուն օրերին (88-ի փետրվարի 18-ին) Ասկերանում ձևավորվեց պատվիրակների 13 հոգուց բաղկացած խումբ, ովքեր պիտի Հայաստանի խորհրդային իշխանությանն ականջալուր դարձնեին Մայր հայրենիքին վերամիավորվելու արցախյան արդար պահանջը, ու նաև այդ օրերի Արցախն ու նրա մարդկանց պայքարը պատկերող լուսանկարները պիտի տեղ հասցնեին։ Այդ օրերին օմոնականները խիստ ստուգումներ էին անցկացնում՝ փորձելով վերացնել բոլոր փաստա-տեղեկատվական նյութերը և դրանց հնարավոր արտահոսքը։ Իհարկե, վախ կար, բայց յուրաքանչյուրն ընտրել էր պայքարի իր ձևը: Նահանջ չկար։ Լուսանկարել եմ Ասկերանի, Ստեփանակերտի և Երևանի առաջին հանրահավաքները. Արցախյան պատերազմը, ապրիլյան իրադարձությունները,- վերհիշում է Վալերի Պետրոսյանը և հավելում. յուրաքանչյուր լուսանկար իր պատմությունն ունի:
Առաջին լուսանկարում Սամվել Գաբրիելյանն է ՝ ծննդով Ասկերանից,1993թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին, այժմ բնակվում է ՌԴ-ում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նրան կրկին հանդիպեցի: Դիրքերում: Եւ 23 տարի անց կրկին լուսանկարեցի նրան, երբ հայրենիքն օրհասական պահ էր ապրում:
Երկրորդ լուսանկարում էլ եղբորս որդին է՝ Սևանը, ով ապրիլյան օրերին այս պաստառի փոխարեն զենքն էր վերցրել։ 1994 թվականին Սեւանի հորեղբայրը զոհվեց: Նա շատ ակտիվ էր թե՜ հանրահավաքներում և թե՜ մարտադաշտում։ Շարժման օրերին հիմնականում ինքն էր զբաղվում պահանջատիրական պաստառների ձևավորմամբ։
ՙԼուսանկարչությունը, որն ինձ համար հոբբի էր դպրոցական տարիներին, 80-ականների ժողովրդական շարժման հրամայականով դարձավ մասնագիտություն և կյանքի գործ՚,-ասում է զրուցակիցս։
Վալերի Պետրոսյանի ու նրա գործընկերների՝ Շարժման և Ազատամարտի տարիների լուսանկարներն այսօր արդեն պատմական արժեք են:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 25 Feb 2019 16:33:45 +0000
ԱՐՎԵՍՏԸ՝ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26144-2019-02-25-16-22-37 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26144-2019-02-25-16-22-37 ԱՐՎԵՍՏԸ՝ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Փետրվարի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մհեր ՇԱՀԻՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր մոտ 50 աշխատանք` բնանկար, նատյուրմորտ, գրաֆիկա, քանդակ:

Մհեր Շահինյանը նկարչությամբ սկսել է զբաղվել վերջերս, բայց նկարելու ոգին այնքան մեծ էր, որ նա շատ շուտով հասավ հաջողության և ճանաչման: Նա ակտիվորեն մասնակցում է Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին, իսկ վերջերս` նաև արտերկում անցկացվող սիմպոզիումներին:
Արցախի նկարիչների միության անդամ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի գնահատմամբ, Մհեր Շահինյանի գեղանկարչությունը նախ ձգում է իր գունային յուրահատուկ համադրությամբ: Նա շատ լավ է զգում գույների համադրությունը, այդ համադրության ռիթմը: Արցախցի քանդակագործը հույս է հայտնում, որ նկարիչը, հավատարիմ մնալով իր ներքին զգացմունքներին, տեսողությանը, կշարունակի իր ճանապարհն արվեստի մեծ աշխարհում: Արցախում առաջին անհատական ցուցահանդես բացելու կապակցությամբ Մհեր Շահինյանին շնորհավորեց նաև Արցախի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Հովիկ Գասպարյանը: ՙԲարդ ու հետաքրքիր է արվեստը,- նկատում է նա:- Կան նկարիչներ, ովքեր երիտասարդ տարիներին նկարում են, բայց հետագայում տեսնում ես, որ էլ չեն նկարում: Մեկ էլ նկարում են այն մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն նկարչության հետ՚: Եվ ամենակարևորն արվեստում, համոզված է Հ. Գասպարյանը, սերն է նկարչության` գույների, գծերի նկատմամբ:
Արվեստը կապ ունի կյանքի, հատկապես մանկության տարիների հետ, նկատում է նա, Մհեր Շահինյանի կտավներում կա սեր ու աշխատասիրություն և մանկությունից եկող ջերմ գույներ: ՙԸնդհանրապես, արվեստագետին ճանաչելը շատ հեշտ է, բայց նրան հասկանալը` դժվար,- համոզված է Հ. Գասպարյանը:- Նկարիչը երբեք սովորական մարդու նման չի մտածում, չի ապրում, և նրա ցանկությունները լրիվ ուրիշ են: Ես տեսնում եմ Մհեր Շահինյանի կտավներում նկարչին բնորոշ յուրահատկությունը և շնորհավորում ու ողջունում եմ նրան` ցանկանալով հաջողություններ՚:

Մեր հարցազրույցը:
-Պարոն Շահինյան, Ձեզ ներկայացնելիս նշեցին, որ Դուք վերջերս եք սկսել նկարել: Ի՞նչ մասնագիտության տեր մարդ եք:
-Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
-Ինչու՞ որոշեցիք զբաղվել նկարչությամբ:
-Դա, առաջին հերթին, իմ հավատքի, նախկինում իմ ապրած տարիների հետ է կապված: Իմ մանկության, պատանեկության տարիներն անցան 90-ական թվականներին: Գիտեք` ինչքան դժվար տարիներ էին: Մենք տեղափոխվեցինք արտերկիր, որտեղ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք դրսևորվել: Գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում: Որոշեցինք վերադառնալ Հայաստան: Որդիս նկարչությամբ է զբաղվում: Մի տեսակ ինձ էլ ձգեց: Սկսեցի նկարել: Պատկերացրեք, ես կարող եմ հոգեպես հանգստանալ: Այն էմոցիաները, որ իմ մեջ հավաքվել էին, ուրիշ ձև չէի կարող հանել դուրս: Ես այդ ամբողջը հանձնեցի կտավներին:
-Նկարչի տնտեսապես ապահովվածությունը նրա գործերի վճարումից է գոյանում: Հաջողվո՞ւմ է դրանք վաճառել:
-Սկզբում չէի մտածում դրա մասին, կարիքը չէի զգում: Հետո արտդիլլերներն առաջարկեցին աշխատել միասին: 2013-ից սկսեցի վաճառել:
-Իսկ սովորելու ցանկություն չէ՞ր առաջանում:
-Ի՞նչ ասեմ: Լավ գրադարան ունեմ: Այնքան շատ արվեստի մասին գրքեր եմ կարդացել, որ դրանք ուղերձ դարձան ինձ համար: Սկսեցի կարդալ բոլոր նկարիչների, նրանց տեխնիկայի, ոճերի մասին գրքեր:
-Իսկ եթե կողքից նայող պրոֆեսիոնալը դիտողություն է անում, ի՞նչ արձագանք է գտնում դա Ձեզ մոտ:
-Հա, լինում է, շատ է լինում…
Դա շատ լավ է, երբ կողքից քննադատում են` դա միայն օգնում է:
-Ձեզ համա՞ր եք նկարում, թե՞ այն մարդու համար, ով կգա դիտելու Ձեր նկարները, լիցք կստանա:
-Անշուշտ, ինձ համար եմ նկարում: Բայց հետաքրքիր է իմանալ նաև մարդկանց կարծիքը, իմ նկարներից ստացած նրանց տպավորությունները, ինչն էլ ինձ լիցքեր է տալիս: Այս տարի չորս խմբակային ցուցահանդեսների եմ մասնակցել: Ակտիվ եմ Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին:
-Սիրու՞մ եք Ձեր նկարները նվիրել, թե՞ այնքան եք հարազատանում դրանց հետ, որ չեք կարողանում կտրվել…
-Նաև նվիրում եմ: Դրանից հաճույք եմ ստանում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 25 Feb 2019 16:20:23 +0000