comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 19 Մարտի 2019 http://artsakhtert.com Mon, 14 Oct 2019 04:34:50 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿՐՈՒՄ ԵՆՔ ՆԵԱՆԴԵՐԹԱԼՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26284-2019-03-20-17-23-25 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26284-2019-03-20-17-23-25 ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿՐՈՒՄ ԵՆՔ ՆԵԱՆԴԵՐԹԱԼՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մարտի 20-ին ԱրՊՀ-ում դասախոսություն կարդաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնէաբան Լևոն Եպիսկոպոսյանը: ՙԻմ նեանդերթալյան մեծ տատիկը՚ վերնագրով դասախոսությունը նվիրված էր նեանդերթալյան մարդու զարգացման էվոլյուցիային:

Արցախի մայր բուհում այս թեման ներկայացնելը գիտնականը պատճառաբանեց նրանով, որ այն նախ` հետաքրքիր է, որպեսզի մենք իմանանք մեր ( այս և հետագայում օգտագործվող ՙմենք՚-ը հասկանալ բանական մարդ-հեղ.) էվոլյուցիան և պատկերացում կազմենք` ինչ ուղղությամբ ենք զարգանում: Բացի դրանից, Արցախը սերտ կապ ունի էվոլյուցիայի այս հատվածի հետ այն իմաստով, որ այստեղ կան հուշարձաններ, որոնց վրա աշխատում է հնէաբանն իր արշավախմբով և ֆինանսական, մարդկային բավարար ռեսուրսներ ունենալով` ավելի շատ տվյալներ ձեռք կբերի մեր տարածքում նեանդերթալյան մարդու և ավելի վաղ տեսակների մասին:
Լ. Եպիսկոպոսյանի մեկնաբանմամբ, մենք (մարդ բանականը) երկրագնդի վրա միակ տեսակն ենք: Բայց միշտ չի այդպես եղել: 40 հազար տարի առաջ երկրագնդի վրա կողք կողքի գոյատևել են մարդու առնվազն 4 տեսակ, 3-ը պատկանել են նեանդերթալյան խմբին, մեկը եղել է մարդ բանականը` homo sapiens-ը: 50 տարի առաջ, երբ արդեն ի հայտ եկան նոր` մոլեկուլային, գենետիկական մեթոդներ, գիտնականներին հաջողվեց վերականգնել նեանդերթալյան մարդու ամբողջական գենոմը, որը 3մլրդ 200 մլն նուկլեոտիդներից բաղկացած շղթա է: Դա գիտնականներին հնարավորություն է տվել պարզել մեր ընդհանուր նախնիներին: Գիտնականը տեղին համարեց մեջբերել Ջեյմս Օլսոնի խոսքերը. ՙՄենք սկզբում կարծում էինք, թե մեր ճակատագիրը կապված է աստղերի հետ, բայց վերջին տարիները ցույց տվեցին, որ մեր ճակատագիրը ավելի շատ կապված է մեր գեների հետ՚:
Գենետիկորեն անհամատեղելի են հոմո սապիենսը և հոմոնեանդերթալեսը: Հենց դա է պատճառը, որ դասախոսությունը վերնագրված է` ՙԻմ նեանդերթալյան մեծ տատիկը՚ և ոչ թե պապիկը: Մեծ պապիկը բացառվում է այստեղ, որովհետեև նա դեր չի խաղացել մեր գենետիկայի պատմության մեջ, պարզաբանեց գիտնականը: Այսօր մասնագետներին հաջողվել է պարզել, որ նեանդերթալյան տղամարդու գենետիկական դերը հավասար է 0-ի: Եթե նույնիսկ նեանդերթալյան տղամարդը և մարդ բանականի կինն ունեցել են սեռական հարաբերություններ, երեխա չի ծնվել: Նեանդերթալյան մարդը ծագել է եվրասիական տարածքում, հոմոսապիենսը` Աֆրիկայում: Նրանք հանդիպել են Եվրասիայում և առաջին հանդիպումը եղել է մեր տարածքում` Մերձավոր Ասիայում: ՙԱյսօր ունենք ստույգ տվյալներ, որ բոլորս անխտիր կրում ենք նեանդերթալյան մարդու գենետիկական հատկանիշները: Մենք պետք է ուրախ լինենք, որ ստացել ենք այդ գեները, քանի որ դրանք մեզ թույլ են տվել գոյատևել, զարգանալ և գրավել ամբողջ երկրագունդը՚,-նշեց գիտնականը` տեղեկացնելով նաև, որ 2007թ. հայտնաբերվել է նեանդերթալյան մարդու 2-րդ տեսակը Ալթայում` Դենիսով պիշչերա կոչվող տեղամասում, և նրան տրվել է հոմոդենիսովա անվանումը: Ընդհանուր առմամբ, մենք նեանդերթալյան մարդուց և դենիսովա մարդուց վերցրել ենք 12 հազար փոփոխված գեներ: Ընդհանուր գեների քանակը մեզ մոտ գրեթե 30 հազար է: Լա՞վ է, թե՞ վատ: ՙԵթե վատ լիներ, մենք երևի վերացած կլինեինք: Ուրեմն դա պետք է ունենար դրական ազդեցություն: Էվոլյուցիան այնպիսի մեխանիզմ է, որ ամրապնդում է դրականը, վերացնում բացասականը, և այդ մեխանիզմը գործելով մոտ 40 հազար տարի` հասել ենք այս վիճակին՚,-մեկնաբանեց գիտնականը: 40 հազար տարի առաջ նեանդերթալյան մարդը հրաժեշտ տվեց երկրագնդին: Գիտնականը սա ցավով նշեց, քանի որ 40 հազար տարի է` հոմոսապիենսն ապրում է միայնակ: ՙՄենք մենաշնորհ ենք ձեռք բերել, և ինչպես ցանկացած ասպարեզում, մենաշնորհը վատ է՚,-ասաց գիտնականը` նաև փորձելով մեկնաբանել անհետացման պատճառները: Առայժմ այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ նմուշների քանակը դեռ չի բավարարում սպառիչ և վեջնական պատասխան տալու համար: Ինքը` Լ. Եպիսկոպոսյանը, հակված է այն մտքին, որ այսօրվա մեր բարքերը, ագրեսիվությունը, պատմության ոչ փայլուն էջերը ցույց են տալիս, որ անհետացումը մրցակցության, էվոլյուցիայի հետևանք չէր, այլ հակամարտության: Ըստ նրա` կարելի է տարբեր ձևով բնութագրել այդ պահվածքը, բայց այստեղ կա մի օրինաչափություն. ավելի կատարելագործված զինամթերքով զինված լինելը ոչ միայն առավելություն է բերում այսօրվա հոմոսապիենսին, այլև ավելի է բարձրացնում նրա ագրեսիվությունը: Դրան ականատես ենք արդեն քանի դար:
Պատմում էր գիտնականը, իսկ իմ գլխում անընդհատ պտտվում էին մեր մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի տողերը.
Բերանն արնոտ Մարդակերը
էն անբան
Հազար տարում հազիվ դառավ
մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է դեռ
նա կամկար
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան:
Հետաքրքիր էր գիտնականից իմանալ` Դարվինի էվոլյուցիոն տեսությունն այսօր կենսունա՞կ է:
ՙԵս դասավանդում եմ էվոլյուցիոն տեսությունը: Այն ձևով, ինչպիսին Դարվինն է առաջարկել 160 տարի առաջ, կարծում եմ, փոփոխություն տեղի է ունեցել, բայց հիմնական դրույթները չեն փոխվել: Ցանկացած տեսություն պետք է վերանայվի և կատարելագործվի, բայց ոչ թե հերքվի: Դարվինիզմն այդ ուղղությամբ է զարգանում՚,- պատասխանեց Լ. Եպիսկոպոսյանը:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 20 Mar 2019 17:22:59 +0000
Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26285-2019-03-20-17-25-37 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26285-2019-03-20-17-25-37 Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 20 Mar 2019 17:21:34 +0000
ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՙԱՆՏԵՍԱՆԵԼԻ՚ ԿՈՂՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26283-2019-03-20-17-20-21 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26283-2019-03-20-17-20-21 ԱՀ առողջապահության նախարարությունը…

 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային ախտորոշման բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն։ 

Նույն տարում պետպատվերի շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ, իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ։
Ընդհանուր առմամբ` այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային բուժմիավորումներում։
Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները.
2018թ. ք. Ստեփանակերտում վերապատրաստվել են 40, Հայաստանի Հանրապետությունում 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ։ Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։
ՙԱյլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցության ցուցաբերում՚ ծրագրի շրջանակներում 2018 թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ։
2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետպատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները։

Արցախի Հանրապետության առողջապահության
նախարարություն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 20 Mar 2019 17:19:59 +0000
ՌԱԲԲԻ ՇՆԱՅԵՐԸ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ Է ՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26282-2019-03-20-17-17-59 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26282-2019-03-20-17-17-59 ՌԱԲԲԻ ՇՆԱՅԵՐԸ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ Է ՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։
Ադրբեջանը պարզապես կրկնում է Թուրքիայի չարամիտ պահվածքը, որը մինչև վերջերս սիրաշահում էր ԱՄՆ-ում հրեական կազմակերպություններին և Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձևի ընդունումն արգելափակելու համար: Բազմաթիվ հրեական խմբեր դադարեցրեցին իրենց անբարո համագործակցությունը Թուրքիայի հետ միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հակասեմիտական հայտարարություններ անել և սպառնալ Իսրայելին:
Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հրեական կազմակերպությունների և Իսրայելի հետ կապեր հաստատելու ձգտումը հիմնված է զուտ հակասեմիտական տեսակետի վրա, որ հրեաները վերահսկում են ամերիկացի քաղաքական գործիչներին, ուստի Ադրբեջանի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ ՙհզոր՚ հրեաների հետ։ Իսրայելական ՙՀաարեց՚ թերթի տվյալներով՝ ՙշատ երկրներ զարգացնում են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ, հույսեր փայփայելով վայելել ազդեցիկ ամերիկյան հրեական կազմակերպությունների աջակցությունը, որոնք իրենց հերթին լավ կարտահայտվեն իրենց մասին ԱՄՆ կառավարության առջև՚։
Բացի դրանից, Ադրբեջանի հրեամետ ջանքերը հիմնվում են այն փաստի վրա, որ նա միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր է գնում Իսրայելից։ Իր հերթին Ադրբեջանը մեծ քանակությամբ նավթ է վաճառում Իսրայելին: Նաև հետախուզական զեկույցներ են եղել, որ Ադրբեջանն Իսրայելին մի քանի բազաներ է տրամադրել Իրանի հետ իր սահմանին, եթե հանկարծ Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։
Ամերիկյան հրեական առաջնորդների և Ադրբեջանի միջև համագործակցության վերջին օրինակն ամերիկյան ավետարանական հոգևոր հովիվների այցն էր Բաքու մարտի 3-8-ը, Նյու Յորքի ուղղափառ ռաբբի Մարկ Շնայերի գլխավորությամբ՝ ՙնպաստելու միջկրոնական երկխոսությանը և Իսրայելի հետ համագործակցության լուսաբանմանը՚, տեղեկացնում է ՙԱսոշեյթեդ պրեսը՚։ Սա առաջին ավետարանական պատվիրակությունն էր, որ այցելել է շիա մահմեդական երկիր։ Ռաբբին Ադրբեջանը ներկայացրել է որպես ՙամենասիրելի և հարգված մահմեդական երկիրը հրեական ամերիկյան համայնքի աչքում՚, հաղորդում է ադրբեջանական ՙԹրենդ՚ գործակալությունը: Անցյալ տարի Շնայերը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում մի միջոցառման ժամանակ՝ փառաբանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ բարեկամությունը։
Տասներկու ամերիկյան ավետարանական հովիվներից բաղկացած խումբը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարարին, մահմեդական շեյխերին, տեղական եկեղեցական ղեկավարներին և Իսրայելի դեսպանին։ Ռաբբի Շնայերն ՙԱսոշեյթեդ պրես՚-ին ասել է, որ նախագահ Ալիևը ՙպատվիրակության այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքվում կառուցվելու է երկրում առաջին հրեական մշակութային կենտրոնը, հրեական օրենքներով թույլատրելի կերակուրներով ռեստորանով և հյուրանոցով՝ հրեա հյուրերին ընդունելու համար՚։ Շնայերը ղեկավարում է Նյու Յորքում գտնվող Էթնիկ փոխըմբռնման հիմնադրամը և հիմնադրել է Հեմփթոն սինագոգն Ուեսթհեմփթոն Բիչում (Նյու Յորք)։ Ի նշան բարեկամական հարաբերությունների՝ Ադրբեջանի ազգային ավիաընկերությունն ուղիղ թռչում է դեպի Թել Ավիվ, իսկ նախագահ Ալիևը 2016թ. հյուրընկալել է Իսրայելի վարչապետին։
Զարմանալի չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օգտվել է ավետարանական առաջնորդների հետ իր հանդիպումից՝ քննադատելու Հայաստանին և խեղաթյուրելու արցախյան հակամարտությունը։ Նա ասել է. ՙՀայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ընդգծում են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են խաղաղ բանակցություններին՚։
Հոգևոր հովիվ Ադամ Մեսան, որը ղեկավարում է Կալիֆոռնիայի Ռանչո Կուկամոնգա քաղաքում գտնվող Abundant Living Family եկեղեցին, ասել է ՙԱսոշեյթեդ պրես՚-ին, որ դա իր առաջին այցն էր մահմեդական մեծամասնություն ունեցող երկիր։ Հովիվն ասել է, որ իրեն քաջալերել են մասնակցել շրջագայությանը՝ Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի աջակցող դիրքորոշման և միջկրոնական ջանքերի պատճառով։
Ինչպես կոնգրեսական Էլսի Հեյսթինգսի դեպքում, այս անգամ էլ Ադրբեջանը, կարծես թե, մեկ այլ խայտառակ անձնավորության է ընտրել իր քարոզչությունը տարածելու համար: 60-ամյա ռաբբի Շնայերը վեց անգամ ամուսնացած է եղել, վերջին անգամ՝ 2017թ. մարտին։ Ֆլորիդայի նահանգը 2018թ. փետրվարին հրամայեց Շնայերին ամսական 5000 դոլար վճարել՝ երեխայի 64 594 դոլար չվճարված նպաստի համար, որը նա պարտք էր մնացել իր երրորդ կնոջը՝ իրենց 19-ամյա որդու խնամքի համար։ Ռաբբի Շնայերը 2015թ. հունիսին հեռացվել է Ամերիկայի ռաբբիական խորհրդի կողմից՝ էթիկայի կանոնները խախտելու համար՝ արտամուսնական հարաբերություններ ունենալու պատճառով։ 2010թ. հունիսին ռաբբին իր կրոնակիցներին հայտարարեց, որ տառապում է ՙերկբևեռ խանգարում՚ հիվանդությամբ։
Վիքիպեդիայի համաձայն՝ ՙիր կրոնակիցների ճնշման ներքո՝ իր բազմաթիվ ամուսնալուծությունների և սիրաբանությունների պատճառով, Շնայերը 2016թ. հրաժարվեց քարոզչի իր դիրքից Հեմփթոն սինագոգում, որը նա հիմնադրել էր 1990 թվականին։ Հավատացյալները սպառնացին, որ կհրաժարվեն խոստումներից և վճարումներից, քանի դեռ նա չի լքել սինագոգը՚։
Նախորդ շաբաթ ռաբբի Շնայերի այցը Ադրբեջան նրա առաջին այցը չէր։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ քարոզչական շրջագայություններով եղել է այնտեղ։ Հետաքրքիր է, արդյոք ռաբբին որևէ փոխհատուցում է ստացել նախագահ Ալիևից իր ՙարժեքավոր՚ ծառայությունների համար: Ռաբբիի բազմաթիվ այցելություններն Ադրբեջան նրան ավելի շատ դարձնում են լոբբիստ, քան կրոնական գործիչ…
Ես կոչ կանեի հայկական ավետարանական եկեղեցու առաջնորդներին՝ կապվել այդ 12 հովիվների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելել են Բաքու՝ հակազդելու Հայաստանի և Արցախի դեմ նրանց մատուցած քարոզչության դեմ։ Ես կցանկանայի նաև իմանալ, թե արդյոք հովիվները և ռաբբի Շայները Բաքվից վերադարձել են ճամպրուկներով՝ լցված սովորական ադրբեջանական ՙընծաներով՚՝ խավիարով, գորգերով և այլ արժեքավոր իրերով…
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 20 Mar 2019 17:14:32 +0000
ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչի հանդիպումը Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26292-2019-03-21-10-07-24 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26292-2019-03-21-10-07-24 ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչի հանդիպումը Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ
Մարտի 19-ին ԱՄՆ-ում…

 Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։

Հանդիպմանը ներկայացվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով ԱՄՆ պետքարտուղարության 20-րդ դարասկզբի արխիվային փաստաթղթեր և օտարերկրյա լրատվամիջոցների ուշագրավ հրապարակումներ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 20 Mar 2019 10:06:05 +0000