comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Sun, 15 Dec 2019 22:30:38 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նախագահ Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26472-2019-04-17-17-23-21 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26472-2019-04-17-17-23-21 Նախագահ Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել եւ ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:
Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաեւ մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը եւ համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված եւ արհեստավարժ աշխատանքի միջոցով: 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության եւ սկզբունքային դիրքորոշման համար:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 17 Apr 2019 17:20:57 +0000
ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԺԱՆ-ԻՎ ԼԸ ԴՐԻԱՆԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26479-2019-04-18-15-22-41 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26479-2019-04-18-15-22-41 ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ԺԱՆ-ԻՎ ԼԸ ԴՐԻԱՆԻ ՀԵՏ
Ապրիլի 16-ին աշխատանքային…

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո։ Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար։

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն հայտնեցին ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով։ Զրուցակիցները նշեցին, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում։
Առանձնահատուկ ընդգծվեցին Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում։
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը։
Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրեց նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում։ Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության
և հասարակայնության հետ կապի վարչություն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 17 Apr 2019 15:21:05 +0000
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԼՍԵԼ ԵՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26492-2019-04-19-11-52-01 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26492-2019-04-19-11-52-01 Ազգային ժողովը ապրիլի…

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել։

Նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո, Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և ՙԱԺ կանոնակարգ՚ ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանը լսել է Արցախի Հանրապետության նախագահի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը։
Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը։
Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանաշել երկրի առաջնահերթությունները։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ ՙՊաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ՚,-շեշտել է Բակո Սահակյանը։
Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին։
Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները Նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր։ Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը։
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով։ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ պետական երաշխիքների վերահսկողությանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների պայմաններին, լքված հանքավայրերի, պոչամբարների շրջակայքում բնապահպանական վիճակի գնահատմանը, Ստեփանակերտում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, շրջաններում կաթի մթերման խնդիրներին, նորակառույց եկեղեցու շրջակա տարածքում աշխատանքների շարունակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր։
Հաջորդիվ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը լսել է ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը։
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը լսել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ՙՙՆերման մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ և ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի՝ գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունն ունենալուց հետո խորհրդարանն անցել է քվեարկության և ընդունել օրենքը։
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումը, նախարարի փոխանցմամբ, պայմանավորված է 2017թ.-ին ընդունված Սահմանադրությամբ և հայեցկարգային նոր ինստիտուտներով ու դրանից բխող նոր իրավակարգավորումներով։ Նախագծով նախատեսվում է կարգավորել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները։
Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը։
ՙՊետական սուրհանդակային կապի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը։ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները։
Խորհրդարանը օրինագիծը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ներկայացնելով ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ Արցախի Հանրապետության օրենքը՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիականացում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով իրավակիրարկման համար։
Շարունակելով օրինագծերի ներկայացումը՝ Ֆելիքս Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհաստակեցվեն ՙԱՀ ջրային ռեսուրսներ՚ և ՙօգտագործելի ջրային ռեսուրսներ՚ հասկացությունները։
Խորհրդարանը քննարկել և ընդունել է նշված երկու օրենքները։
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը։

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 17 Apr 2019 11:51:30 +0000
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26491-7 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26491-7 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
պետնախարարը ընդունել է…

 Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ, եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ։

Պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ը Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում։ ՙԱյս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար՚,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները։ ՙՆախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում։ Ուստի մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպմանը վերաբերող բոլոր հարցերը՚,- ասել է Ի. Զաքարյանը։
Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից և 42 տեսարանից կազմված միջոցառում։ Լինելու է եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ։
Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկոցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը։
Հանդիպման վերջում պետական նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պատասխանատու պաշտոնատար անձիք։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 17 Apr 2019 11:45:53 +0000