comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 http://artsakhtert.com Tue, 15 Oct 2019 02:44:27 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ-ԱԼԱՆԻԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԱՏՈԼԻ ԲԻԲԻԼՈՎԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26787-2019-05-31-21-08-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26787-2019-05-31-21-08-31 ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ-ԱԼԱՆԻԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԱՏՈԼԻ ԲԻԲԻԼՈՎԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ կապերի հետեւողական ընդլայնման ու խորացման եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, костюм и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, в том числе Аршак Гукасян, люди стоят и костюм

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 31 May 2019 21:03:52 +0000
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2018թ. բյուջեի կատարողականը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26786-2018 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26786-2018 ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2018թ. բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին տեղի…

Քննարկվել է 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով նախագահի աշխատակազմի 2018թ. պահպանման ծախսը, նշել է, որ  նախատեսված 557մլն  660հազ. դրամից փաստացի ծախսվել է  473մլն 405հազ. դրամը, կամ նախահաշվի 85%-ը:

Ազգային ժողովի գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ, 2018թ-ին պետական բյուջեից տրամադրվել է 601մլն 337հազ. դրամ, կատարողականը կազմել է 585մլն 92հազ. դրամ, կամ նախախաշվի 97,3%-ը:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի փոխանցմամբ՝ մարմնի պահպանման ծախսը հաշվետու տարում նախատեսված էր 327մլն 401հազ., ծախսվել է 306մլն 754հազ. կամ 93,7%-ը:

Արդարադատության նախարարության պահպանման ծախսը, նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, 2018թ.-ին նախատեսվել է 350մլն 324հազ. դրամ, կատարողականը կազմել է 337մլն 429հազ. դրամ կամ 96,3%-ը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացրած հաշվետվությամբ դատաական համակարգի պահպանման համար պետական բյուջեով նախատեսվել է 577մլն 113հազ. դրամ, ծախսվել է 548մլն 104հազ. դրամ կամ 98,4%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի փոխանցմամբ դատախազության նախատեսված բյուջեն կազմել է 503մլն 323հազ. դրամ, կատարողականը՝ շուրջ 469մլն դրամ կամ 93%-ը:

Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանի ներկայացմամբ՝ Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի պահպանման ծախսը կազմել է 142մլն 828հազ. դրամ, կատարողականը՝ 123մլն 128հազ. դրամ:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ աշխատակազմի պահպանման ծախսը պետական բյուջեով նախատեսվել է 47մլն 449հազ. դրամ, կատարողականը կազմել է 44մլն 629հազ. դրամ կամ 94,1%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդին 2018թ-ին հատկացվել է 102մլն 153հազ դրամ, խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ ծախսվել է 101մլն 206հազ. դրամը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի ներկայացրած հաշվետվությամբ, կազմել է 38մլն 937 հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 37մլն 891հազ. դրամ կամ 97,3%-ը:

Ամփոփելով նիստը՝ ԱԺ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն խմբակցություններում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 31 May 2019 17:30:24 +0000
Ե­ՐԵ­ՎԱՆՆ ՈՒ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26785-2019-05-31-17-29-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26785-2019-05-31-17-29-31 Ե­ՐԵ­ՎԱՆՆ ՈՒ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ
Ըն­դու­նե­լու­թյուն քա­ղա­քա­պե­տա­րա­նում

Քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը մա­յի­սի 29-ին հյու­րըն­կա­լել է աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նած` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ան­նա Ստե­փա­նյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը։
Ող­ջու­նե­լով հյու­րե­րին, քա­ղա­քա­պե­տը բարձր է գնա­հա­տել եր­կու քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև սկզբ­նա­վոր­ված այն բա­րի ա­վան­դույթ­նե­րը, ո­րոնք դրսևոր­վում են ա­մե­նա­տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Դրա լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից մե­կը հա­մա­րե­լով պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րը` Ս. Գրի­գո­րյա­նը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ դրանք շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րեն` փոր­ձի փո­խա­նակ­ման, մի­մյանց ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու ա­ռու­մով, կն­պաս­տեն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­ման ու բա­րե­կա­մու­թյան ամ­րապ­նդ­մա­նը։ Կր­թա­կան հա­մա­կար­գը հա­մա­րե­լով ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման կարևո­րա­գույն կա­մուրջ­նե­րից մե­կը` քա­ղա­քա­պե­տը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­ջակ­ցել Ստե­փա­նա­կեր­տում և Երևա­նում հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­վող կր­թա­կան ծրագ­րե­րին։ Այդ հա­մա­տեք­սում նա դր­վա­տե­լի քայլ ո­րա­կեց Երևա­նի Ա­րաբ­կիր վար­չա­կան շր­ջա­նի թիվ 51 և Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հիմ­նա­կան դպ­րոց­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շագ­րի ստո­րագր­ման վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը, ին­չը, ման­կա­վար­ժա­կան փոր­ձի փա­խա­նակ­ման, լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի զար­գաց­ման տե­սան­կյու­նից, լայն հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում։
Պատ­վի­րա­կու­թյան ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ան­նա Ստե­փա­նյա­նը վս­տա­հեց­րեց, որ նման փոխ­շա­հա­վետ ծրագ­րե­րի մշա­կումն ու ի­րա­գոր­ծու­մը կմ­նան ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի օ­րա­կար­գում և ան­պայ­ման կս­տա­նան ի­րենց ար­դյու­նա­վետ լու­ծու­մը:
Վեր­ջում Ս. Գրի­գո­րյանն ու Ա. Ստե­փա­նյա­նը, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, հու­շան­վեր­ներ փո­խա­նա­կե­ցին։
Հան­դիպ­մա­նը ներ­կա էին ԿԳՍ փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը և քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի պետ Թե­րե­զա Ղա­րա­խա­նյա­նը։

Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի
մա­մու­լի ծա­ռա­յու­թյուն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 31 May 2019 17:26:52 +0000
ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ԱՐ­ՏԱ­ՀԵՐԹ ՆԻՍ­ՏՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26784-2019-05-31-17-23-29 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26784-2019-05-31-17-23-29 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Մա­յի­սի 31-ին ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հրա­վի­րել է ար­տա­հերթ նիստ, ո­րը վա­րում էր ԿԸՀ նա­խա­գա­հին փո­խա­րի­նող Ե­ղի­շե Ար­զու­մա­նյա­նը։ Ներ­կա էին ԿԸՀ ան­դամ­նե­րը, զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

Նիս­տում քն­նարկ­վեց նա­խա­ձեռ­նող խումբ և նա­խա­ձեռ­նող խմ­բի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ գրան­ցե­լու մա­սին Վլա­դի­միր Պո­ղո­սյա­նի դի­մու­մը։
ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2019թ. փետր­վա­րի 18-ի հ. 2-Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված կար­գի 2-րդ և 3-րդ կե­տե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շեց բա­վա­րա­րել Վլա­դի­միր Պո­ղո­սյա­նի դի­մու­մը՝ գրան­ցել քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծ ներ­կա­յաց­րած նա­խա­ձեռ­նող խմ­բին (բաղ­կա­ցած 218 ան­դամ­նե­րից) և որ­պես նա­խա­ձեռ­նող խմ­բի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ՝ Վլա­դի­միր Պո­ղո­սյա­նին։ 
Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու նա­խա­ձեռ­նու­թյան ի­րա­վունք ու­նե­ցող առն­վազն 10278 (տա­սը հա­զար եր­կու հա­րյուր յո­թա­նա­սու­նութ) քա­ղա­քա­ցի­նե­րի ստո­րագ­րու­թյուն­նե­րի հա­վաք­ման հա­մար ամ­րագր­ված 45-օ­րյա ժամ­կետ է սահ­ման­վել 2019թ. հու­նի­սի 4-ից մինչև 2019թ. հու­լի­սի 18-ը նե­րա­ռյալ։ 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 31 May 2019 17:17:04 +0000
ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26783-2019-05-31-16-09-32 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26783-2019-05-31-16-09-32 ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ա­սենք` շնոր­հա­վո~ր… Ա­սենք ու փաս­տենք՝ ձեր ներ­կա­յու­թյունն ար­դեն իսկ տոն է մեզ հա­մար՝ Տոն, որ միշտ մեզ հետ է։ Շնոր­հա­կա­լու­թյուն ձեր ներ­կա­յու­թյան հա­մար, մեր կյան­քը, յու­րա­քան­չյուր մեր օ­րը տոն դարձ­նե­լու հա­մար։ Չմո­ռա­նանք ա­սել՝ կնե­րեք եր­բեմն ձեզ չհաս­կա­նա­լու կամ ճիշտ չհաս­կա­նա­լու հա­մար։ Մեր փոք­րիկ մո­լո­րա­կի ՙՄեծ՚ բնա­կիչ­ներ, ձեր տոն օրն է այ­սօր։ ՙԱշ­խար­հաս­տեղծ՚ ու ՙաշ­խար­հա­կալ՚ մեր հրեշ­տակ­ներ` ան­մեղ, խո­սուն հա­յացք­նե­րով ու պահ­ված­քով մե­ծա­վա­րի։ Աշ­խար­հին ձեր մաք­րու­թյունն ու ան­կեղ­ծու­թյունն է պա­կա­սում, ման­կան ձեր մաք­րու­թյունն ու սր­տի տրո­փյու­նը՝ հա­մա­չափ, տաք, ան­կեղծ։ Ձեր իսկ ներ­կա­յու­թյամբ պա­տե­րազ­մին ՙոչ՚ ա­սող, ձեր ան­վա­խու­թյամբ ու հաս­տա­տա­կա­մու­թյամբ մե­ծե­րին ՙդա­սեր՚ տվող, աշ­խար­հի ցավ ու դա­վե­րի հետ հաշտ ու ան­հաշտ... Ան­հաշտ աշ­խար­հին հաշ­տու­թյուն պար­տադ­րող, ան­խոս ներ­կա­յու­թյամբ մեր հրա­շա­մա­նուկ­ներ՝ աչ­քի պես մաք­րա­մա­քուր հո­գով, լայ­նա­սիրտ ու լայ­նաժ­պիտ... Ար­ցա­խի պա­տի­վը ձեր գո­յու­թյամբ պատ­վար դարձ­նող, հաղ­թա­նա­կի պատ­վան­դան­նե­րին մշ­տա­պես ներ­կա, աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր հար­թակ­նե­րում՝ մշա­կու­թա­յին ու մար­զա­կան հաղ­թա­նակ­նե­րով Ե­ռա­գույ­նը ծա­ծա­նող, մեր երկ­րին ու մեր կյան­քին ի­մաստ, հպար­տու­թյուն ու ի­մաստ­նու­թյուն պարգևող։ Փոք­րիկ ղա­րա­բաղ­ցու՝ Մի­շա Գրի­գո­րյա­նի բե­րա­նով հա­զա­րա­վոր­նե­րին Ար­ցախ ՙԺեն­գյա­լով հաց՚ ու­տե­լու հրա­վի­րող, միշտ հյու­րա­սեր ու միշտ սր­տա­բաց քո տե­սա­կով, իմ փոք­րիկ ու մեծ բա­րե­կամ։ Ան­ցյա­լիդ, ներ­կա­յիդ ու ա­պա­գա­յիդ տես­լա­կա­նով մեզ հույս ու հա­վատ պարգևող Փոք­րի՜կ Ղա­րա­բաղ­ցի. դու քաջ գի­տես՝ քո եր­ջան­կու­թյան հա­մար թանկ գին է վճար­վել... Դու էլ քո ներ­կա­յու­թյամբ ես հաղ­թել պա­տե­րազ­մին...Ար­կերն ու ռում­բերն այլևս չեն պայ­թում` խա­թա­րե­լով քո ման­կա­կան ՙպահմ­տո­ցին՚, դրանց, ի սեր որ­դի­նե­րի, լռեց­րել են հայ­րե­րը։ 25 տա­րի է ար­դեն, ինչ քեզ հա­մար փխ­րուն խա­ղա­ղու­թյուն է, քո տաք ձեռ­քե­րի մեջ ձյան պես հալ­չող փխ­րուն խա­ղա­ղու­թյուն...Սա­կայն դու չես եր­կն­չում, սահ­մա­նի ա՛յն կող­մից հն­չող կրա­կոց­նե­րից սիրտդ ծուլ չի լի­նում, դու պինդ ես` ինչ­պես քո պա­պը, հայրդ ու հո­րեղ­բայրդ, ինչ­պես Վար­դան քե­ռիդ, որ եր­կու ոտքն է կորց­րել պա­տե­րազ­մում ու դար­ձյալ ՙքայ­լե­լիս՚ չի ե­րե­րում։ Իսկ ինքդ վա­ղուց վերջ ես տվել դա­տարկ պար­կուճ­նե­րով խա­ղա­լուդ, ար­դեն հորդ ինք­նա­ձի­գի բո­յին ես ու ե­րա­զում ես այն կրծ­քիդ սեղ­մած կանգ­նել ա­ռաջ­նագ­ծում։ Ան­կեղ­ծո­րեն նե­ղա­նում ես, երբ քեզ ե­րե­խա­յի տեղ են դնում։ Դու ար­դեն տղա­մարդ ես ու ՙգն­դի որ­դի­նե­րի՚ տա­րի­քին ես...Պա­պիդ, հորդ, հո­րեղ­բորդ պատ­ճեն ես ու խռո­վում ես, երբ քեզ չեն նկա­տում, հաշ­վի չեն նս­տում հետդ։ Այ­նինչ, ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է, որ դու կա­թիլ-կա­թիլ քո հո­գում ամ­բա­րել ես պա­պի­կիդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, հորդ պայ­քա­րի ո­գին ու սխ­րան­քը։ Դու մեծ ես բո­լոր մե­ծե­րից ու քո ներ­սում կրում ես հաղ­թա­նակ­նե­րի բերկ­րան­քը։ Դու հաղ­թա­նա­կած երկ­րիդ հպարտ քա­ղա­քա­ցին ես՝ փոք­րիկ տի­րա­կա­լը: Հա­յոց Այ­բու­բե­նի 36 զին­վոր­նե­րի հետ շար­քում ես, սեր­տում ես Ոս­կե­ղե­նի­կը՝ քո բա­ժին ինք­նու­թյու­նը վե­րա­ծե­լով լույ­սի: Դու ա­մեն օր վրձ­նի հետ թա­թա­խում ես ներ­սիդ գույ­նե­րը, դաշ­նա­մու­րի ստեղ­նե­րին պահ տա­լիս հո­գուդ գան­ձերն ու գր­չիդ ծայ­րին Բա­ռը-Բա­նը դարձ­նում ա­պա­գա­յին պար­զած Ե­ռա­ծա­ծան Դրոշ։ Քո վաղ­վա օ­րը ինքդ ես վրձ­նում՝ խո­հեմ, հա­վա­սա­րակ­շռ­ված, մե­ծա­վա­րի, հաս­տա­տա­քայլ ու հաս­տա­տա­կամ ու, որ­պես փոքր Հո­տի փոք­րիկ գառ­նուկ, ա­մեն Աստ­ծո օր Խա­չի կնի­քը դնե­լով ճա­կա­տիդ, հույսդ Աստ­ծուն` ա­ղո­թում ես ողջ աշ­խար­հի քո հա­սա­կա­կից­նե­րի խա­ղա­ղու­թյան հա­մար... Ու որ­պես փոք­րիկ մո­լո­րա­կի ՙՄեծ՚ բնա­կիչ` քո ներ­կա­յու­թյու­նը Տոն ես դարձ­նում Աշ­խար­հի հա­մար, Աշ­խարհ, որ­տեղ ա­մեն օր տո­նախ­մբ­վում են հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի ե­րա­զանք­նե­րը...

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

На данном изображении может находиться: 1 человек, сидит, ребенок и часть тела крупным планом

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, трава, на улице и природа

На данном изображении может находиться: 1 человек, обувь и ребенок

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, ребенок, часть тела крупным планом и на улице

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, ребенок, небо, трава и на улице

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 31 May 2019 16:07:46 +0000
2019թ. Ա­ՌԱ­ՋԻՆ Ե­ՌԱՄ­ՍՅԱ­ԿՈՒՄ ԾՆ­ՎԵԼ Է 431 Ե­ՐԵ­ԽԱ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26782-2019-431 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26782-2019-431 2019թ. Ա­ՌԱ­ՋԻՆ Ե­ՌԱՄ­ՍՅԱ­ԿՈՒՄ  ԾՆ­ՎԵԼ Է 431 Ե­ՐԵ­ԽԱ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում հան­րա­պե­տու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում գրանց­վել է 411 ե­րե­խա­յի ծնունդ՝ 206 տղա, 205 աղ­ջիկ։ Զու­գա­հե­ռա­բար ար­ցախ­ցի 20 ե­րե­խա­յի ծնունդ ար­ձա­նագր­վել է ՀՀ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում՝ ընդ­հա­նուր ծնե­լիու­թյան թի­վը 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում կազ­մե­լով 431՝ 214 տղա, 217 աղ­ջիկ: Ստե­փա­նա­կեր­տի մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում ծն­վել է 336 ե­րե­խա հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում ա­ռա­վե­լա­գույն ծնունդ­ներ գրանց­վել են Մար­տա­կեր­տի բուժ­հաս­տա­տու­թյու­նում՝ 37 ե­րե­խա, Մար­տու­նիում՝ 28, Հադ­րու­թում՝ 9 և Շա­հու­մյա­նի շր­ջա­նում 1 ե­րե­խա: Ե­րեք ա­միս­նե­րի ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է զույգ ե­րե­խա­նե­րի 5 ծնունդ՝ բո­լորն էլ բնա­կան բեղմ­նա­վոր­մամբ: Ի դեպ, նշենք, որ 2018թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ այս տա­րի ծնունդ­նե­րի թի­վը նվա­զել է շուրջ 100-ով:

ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան դի­տար­կում­նե­րով ՝ 2018թ. հան­րա­պե­տու­թյու­նում ծն­վել է 2328 ե­րե­խա. նա­խորդ տար­վա հա­մե­մատ ծն­ված­նե­րի թի­վը նվա­զել է 8-ով կամ 0,3%-ով։ Բնա­կան ա­ճը կազ­մել է 1143 մարդ, ո­րը, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, ա­ճել է 4,1 %-ով կամ 45-ով: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 2018թ. գրանց­վել է բազ­մապ­տուղ 26 ծնունդ, նա­խորդ տար­վա 31-ի փո­խա­րեն: Բազ­մապ­տուղ ծնունդ­նե­րից 26-ն էլ երկ­վո­րյակ են: Մե­ռե­լա­ծին­նե­րի թի­վը նվա­զել է 46,7%-ով:
Տա­րի­նե­րի ըն­թաց­քում բնակ­չու­թյան շր­ջա­նում չեն փո­փոխ­վել ծն­ված ե­րե­խա­նե­րի ան­վա­նա­կո­չու­թյան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը։ Դի­տար­կում­նե­րը փաս­տում են, որ ա­վե­լի հա­ճախ աղ­ջիկ­նե­րի հա­մար ընտ­րում են Մա­րիա (47դեպք), Նա­րե (44 ), Ա­նի (44 ) և Մա­նե (40 ) ան­վա­նում­նե­րը, իսկ տղա­նե­րի հա­մար Դա­վիթ (78 ), Տիգ­րան (56 ), Հայկ (44 ) ա­նուն­նե­րը։
Ինչ­պես և աշ­խար­հի մյուս եր­կր­նե­րում, հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի դի­տարկ­ման ար­դյունք­նե­րով՝ բարձր տե­սա­կա­րար կշիռ ու­նեն ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան հա­մա­կար­գի հի­վան­դու­թյուն­նե­րը` 67,4%, նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րը` 17%: Ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի` մինչև 70 տա­րե­կան մա­հա­ցած­նե­րը կազ­մել են ընդ­հա­նու­րի 30,5%-ը, 70-ից բարձր տա­րե­կան­նե­րը` 69,5%-ը:
2018թ. ման­կա­մա­հա­ցու­թյան (մինչև 1 տա­րե­կան մա­հա­ցած ե­րե­խա­նե­րի թի­վը 1000 կեն­դա­նած­նի հաշ­վով) 12 դեպք է ե­ղել` 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի 15 դեպ­քի դի­մաց։ Ե­րե­խա­նե­րի մա­հա­ցու­թյու­նը (մինչև 5 տա­րե­կան մա­հա­ցած ե­րե­խա­նե­րի թի­վը 1000 կեն­դա­նած­նի հաշ­վով) 17 դեպք` 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի 20 դեպ­քի փո­խա­րեն: Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մայ­րա­կան մա­հա­ցու­թյան դեպ­քեր չեն գրանց­վել:
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ հան­րա­պե­տու­թյու­նում նվա­զում է ա­մուս­նու­թյուն­նե­րի թի­վը։ 2018-ին գրանց­վել է 899 ա­մուս­նու­թյուն և 204 ա­մուս­նա­լու­ծու­թյուն: 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ա­մուս­նու­թյան դեպ­քե­րը նվա­զել են 62-ով կամ 6,5%-ով, ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը` 23-ով կամ 10,1%-ով: Նոր կազ­մա­վոր­վող 100 ա­մուս­նա­կան զույ­գին բա­ժին է ըն­կել ա­մուս­նա­լու­ծու­թյան 23 դեպք` նա­խորդ տար­վա 24-ի փո­խա­րեն: Հան­րա­պե­տու­թյու­նում ա­մուս­նու­թյան մի­ջին տա­րի­քը տղա­մարդ­կանց շր­ջա­նում կազ­մել է 28,6, կա­նանց մոտ` 24,7տա­րե­կա­նը, իսկ ա­ռա­ջին ան­գամ ա­մուս­նա­ցող­նե­րի մի­ջին տա­րի­քը հա­մա­պա­տաս­խա­նա­բար` 27,8 և 24:
На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит, ребенок, шорты и на улице

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом и на улице

На данном изображении может находиться: 1 человек

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, спит и часть тела крупным планом

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 31 May 2019 15:44:45 +0000
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26781-2019-05-31-15-16-37 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26781-2019-05-31-15-16-37 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ու­սում­նա­կան տա­րին ա­վարտ­վեց, և սփյուռ­քա­հա­յու­թյան հոս­քը դե­պի պատ­մա­կան Հայ­րե­նիք մե­ծա­ցավ: Մա­յի­սի 29-ին էլ ՙՊարկ Հո­թել՚ հյու­րա­նո­ցի բա­կում նկա­տե­ցի սփյուռ­քա­հայ դպ­րո­ցա­կան­նե­րի: Պարզ­վեց, որ Լոս Ան­ջե­լե­սի Ֆի­րա­հյան ազ­գա­յին վար­ժա­րա­նի 11-րդ դա­սա­րան­ցի­ներն են` տնօ­րե­նի և հա­յոց լեզ­վի ու­սուց­չի ու դաս­տիա­րա­կի հետ: Այցն ինչ­պես ճա­նա­չո­ղա­կան, այն­պես էլ բա­րե­գոր­ծա­կան բնույթ էր կրում:

Ֆի­րա­հյան ազ­գա­յին վար­ժա­րա­նի տնօ­րեն Սո­սի Շան­լիա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ար­դեն 21 տա­րի է, ինչ վար­ժա­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը 11-րդ դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պում է այ­ցե­լու­թյուն դե­պի Հա­յաս­տան, որ­տե­ղից էլ Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր և պար­տա­դիր՝ զո­րա­մաս: Վեր­ջին տա­րի­նե­րին ե­րե­խա­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ճա­նա­չո­ղա­կան այ­ցե­լու­թյու­նը զու­գորդ­վում է բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռու­մով. դպ­րո­ցա­կան­նե­րի հան­գա­նա­կու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան, հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ար­ցա­խի ՀՕՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ, պատ­գա­մա­վոր Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի հետ` մշակ­վում և կազ­մա­կերպ­վում է բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռու­մը՝ ուղղ­ված զոհ­ված­նե­րի, վի­րա­վոր զին­վոր­նե­րի, բազ­մա­զա­վակ և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի հոգ­սե­րի փոքր-ինչ մեղ­մաց­մա­նը: Ըստ Սո­սի Շան­լիա­նի՝ ան­ցած տար­վա ծրագ­րով հան­գա­նա­կած մի­ջոց­նե­րը նպա­տա­կաուղղ­ված էին գյու­ղա­կան մի­ջա­վայ­րի սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին:
Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րից ըն­տր­վե­ցին ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ցան­կա­նում էին կով ու­նե­նալ: Նրանք շատ չէին, և հա­վա­քած գու­մա­րով հնա­րա­վոր ե­ղավ գնել կով ու նվի­րել այդ ըն­տա­նիք­նե­րին: Այս տա­րի ո­րոշ­վեց օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել բազ­մա­զա­վակ և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք կա­րիք ու­նեն կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի՝ լվաց­քի մե­քե­նա, սառ­նա­րան: ՙՄեր հա­գա­նա­կու­թյուն­նե­րով կա­րո­ղա­ցանք օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել 12 ըն­տա­նի­քի: Թե որ­քա­նով ենք կա­րո­ղա­նում ար­ցախ­ցի մեր բա­րե­կամ­նե­րի հոգ­սե­րը մեղ­մաց­նել, հար­ցի մի կողմն է: Բայց հու­մա­նի­տար այդ քայլն ստի­պում է ա­պա­գա մեր ե­րի­տա­սարդ­նե­րին մտա­ծել Հայ­րե­նի­քի հետ կապ­ված կարևոր հար­ցե­րի շուրջ, ինչ-որ չա­փով պա­տաս­խա­նատ­վու­թյուն զգալ հայ­րե­նա­կից­նե­րի, Հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րի հան­դեպ: Նրանք այն­քան ոգևոր­ված են լի­նում՝ տես­նե­լով Հայ­րե­նի­քը, մարդ­կանց հետ շփ­վե­լով, որ այդ թե­մա­յի շուրջ մտո­րում­նե­րը, ի­րենց ի­մա­ցած և այս­տեղ տի­րող ար­ժե­հա­մա­կար­գի տար­բե­րու­թյան շուրջ զրույց­նե­րը ողջ տա­րի դիս­կուր­սի ա­ռար­կա են դառ­նում: Դա հենց մեր ու­սու­ցիչ­նե­րի նպա­տակն է՚,-մտ­քե­րով կիս­վեց վար­ժա­րա­նի տնօ­րե­նը:
Ար­ցա­խի ՀՕՄ-ի և ՀՅԴ ար­տա­քին կա­պե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ԱՄՆ հա­յա­կենտ­րոն շատ վար­ժա­րան­նե­րի դպ­րո­ցա­կան­ներ են այ­ցե­լում Հա­յաս­տան և Ար­ցախ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ի­րա­գոր­ծել տար­բեր սո­ցիա­լա­կան ծրագ­րեր:
Լի­նե­լով ԱԺ սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, հա­մա­գոր­ծակ­ցե­լով ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան, շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի սոց­բա­ժին­նե­րի հետ` նա ի­րա­կա­նաց­նում է անհ­րա­ժեշտ կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­ներ: Ըստ Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի` օգ­նու­թյու­նը կա­տար­վում է ա­նա­չա­ռու­թյան սկզ­բուն­քով:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 31 May 2019 15:15:33 +0000
ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26780-2019-05-31-14-57-49 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26780-2019-05-31-14-57-49 ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Նո­րեկ Գաս­պա­րյա­նի` օ­րերս լույս տե­սած ՙՄր­սած քա­մի­ներ կամ ծանր փա­խուստ՚ խո­րագ­րով գիր­քը հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում, ո­րի վկա­յու­թյունն էր մա­յի­սի 29-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գրա­դա­րա­նում կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռու­մը։ Հան­դի­պում-քն­նար­կու­մը նա­խա­ձեռ­նել էր ԱրՊՀ գրա­կա­նու­թյան և ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը։ Ինչ­պես նշեց հե­ղի­նա­կը, գր­քի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը ծն­վել են վեր­ջին մեկ տա­րում, երբ ինքն աշ­խա­տում էր ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վրա, բայց նպա­տա­կա­հար­մար է գտել ան­մի­ջա­պես, այս­պես ա­սած՝ դեռ թա­նա­քը չչո­րա­ցած` 60-է­ջա­նոց գողտ­րիկ գր­քով ներ­կա­յա­նալ ըն­թեր­ցո­ղին։ Գիրք, ո­րի մեջ ժա­մա­նա­կի ար­ձա­գանքն է, ո­րի մեջ գրո­ղի մտա­հո­գու­թյուն­ներն են և ան­հան­գս­տու­թյուն­նե­րը։

Զ. Սա­ռա­ջյա­նը ներ­կա­յաց­րեց բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, հե­ռուս­տա­ֆիլ­մե­րի հե­ղի­նակ Նորեկ Գասպարյանի   կեն­սագ­րու­թյու­նը, աշ­խա­տան­քա­յին և գրա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։
Նո­րեկ Գաս­պա­րյա­նը գրա­կա­նու­թյուն է բե­րում պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյան ինք­նա­տիպ ե­րանգ­ներ։ Ո­գու ան­սահ­ման ո­րո­նում­նե­րում նա գտ­նում է իր բա­ռը, ձայ­նը, ա­սե­լի­քը։ Քն­նարկ­վող գիրքն աչ­քի է ընկ­նում ձևի և բո­վան­դա­կու­թյան նոր ա­սե­լի­քով։ Նո­րե­կը գրա­կան դաշ­տում թո­ղել է իր հե­տա­գի­ծը՝ գրե­թե տաս­նյա­կի հաս­նող գր­քե­րով` ՙՊա­րը՚, ՙԵրբ դաշ­տում մե­նակ է ցու­լը՚, ՙՄի ծի­ծա­ղող տղեկ բռ­նա­տի­րու­թյան փլ­վող պա­տե­րի տակ՚, ՙԶվար­ճա­լի պատ­մու­թյուն­ներ հո­րի­նո­ղը՚, ՙԵր­կն­քից ընկ­նող գույն-գույն խն­ձոր­ներ՚, ՙԱ­մե­նա­լավ ժա­մա­նա­կը՚… Ժա­մա­նա­կի տագ­նապ­նե­րից ծն­ված այս գիր­քը կյան­քի, ի­րա­կա­նու­թյան գե­ղար­վես­տա­կան խտա­ցումն է։ Տխուր շեշ­տադ­րում­նե­րը՝ անձրև, քա­մի, ցուրտ և այլ բա­ռա­յին խոր­հր­դա­նիշ­նե­րով, ծն­վել են ներ­քա­ղա­քա­կան և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րից. աղ­ճատ­վում է մար­դու դի­մա­գի­ծը, և գրողն ի­րա­կա­նու­թյու­նից փախ­չում է այլ տա­րածք­ներ, որ­տեղ մարդն իր բնա­կան, նա­խաս­տեղծ վի­ճա­կում է։ Գր­քում ար­ծարծ­վում է նաև ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի պահ­պան­ման, ամ­րապ­նդ­ման խն­դի­րը։
ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը նշեց, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը ո­րո­նող բա­նաս­տեղծ է: Նո­րե­կը, բե­րե­լով իր սերն­դի աշ­խար­հըն­կա­լում­նե­րը, ստեղ­ծել է իր գրա­կան դի­ման­կա­րը։ Քն­նարկ­վող գր­քի մեջ հե­ղի­նա­կը նկա­տում և բե­րում է ժա­մա­նա­կի դրա­մա­տիզ­մը՝ հա­մար­ձա­կու­թյամբ, պահ­պա­նե­լով չա­փի զգա­ցու­մը։ Նա հո­րի­նել է նաև իր աշ­խար­հը, ո­րի շնոր­հիվ գիր­քը շն­չում է լա­վա­տե­սու­թյամբ։
Գրող, լրագ­րող Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը նշեց, որ Ն. Գաս­պա­րյա­նը հե­տաքր­քիր ար­վես­տա­գետ է, ով փոր­ձում է իր հո­գում և ի­րե­նից դուրս խա­ղա­ղու­թյուն ու ներ­դաշ­նա­կու­թյուն հաս­տա­տել, նա ձգ­տում է ինք­նա­հաշ­տու­թյան։ ՙՄր­սած քա­մի­ներ կամ ծանր փա­խուստ՚-ը նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­թյունն է: Հե­ղի­նա­կի` ի­րա­կա­նու­թյու­նից ա­մեն փա­խուս­տի մեջ կա վե­րա­դար­ձի հույս։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յանն ըն­դգ­ծեց, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը, ինչ­պես աշ­խար­հի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը, մտեր­մու­թյուն է ա­նում մե­նու­թյան, մահ­վան, սի­րո, ծա­ռու­ծաղ­կի հետ՝ անձ­նա­վո­րե­լով այդ ա­մե­նը և բե­րե­լով իր ա­ռանձ­նա­հա­տուկ բա­ռա­պա­շա­րը։ Գր­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը ժա­մա­նա­կի ներ­կա­յու­թյունն է՝ կյան­քի սար­սուռ­նե­րով ու ցա­վով։
ՙՍտե­փա­նա­կերտ՚ թեր­թի խմ­բա­գիր, գրող Սո­ֆյա Սարգ­սյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Տաթև Սո­ղո­մո­նյա­նը նշե­ցին, որ գր­քում ներ­կա­յաց­ված են հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ­ներ, որ բո­լո­րինս է։ Ապ­րու­մի ա­մե­նա­ճիշտ և ա­մե­նա­դի­պուկ թարգ­մա­նը բա­նաս­տեղ­ծու­թյունն է, ո­րում շա­րադր­ված են հե­ղի­նա­կի զգա­ցո­ղու­թյուն­նե­րը՝ հիաս­թա­փու­թյուն, տագ­նապ, ան­հաշ­տու­թյուն, ինք­նահ­րա­ժա­րում... Ան­հա­տի կո­րուստ, հա­մա­տա­րած քաո­սում ոչն­չա­նում է մար­դը, ՙհայ­րե­նա­սի­րու­թյու­նը ծվա­րում է դպ­րո­ցա­կան բա­րակ տետ­րակ­նե­րում՚։ Գր­քում կա քա­ղա­քա­կան` եր­բեմն չքո­ղարկ­ված, եր­բեմն են­թա­տեքս­տա­յին նկա­տե­լի շերտ։
ԱրՊՀ բա­նա­սի­րա­կան բաժ­նի բա­կա­լավ­րիա­տի և մա­գիստ­րա­տու­րա­յի ու­սա­նող­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց դի­տար­կում­նե­րը հե­ղի­նա­կի, նրա գե­ղա­գի­տա­կան սկզ­բունք­նե­րի, քն­նարկ­վող գր­քի շուրջ։ Մեջ­բե­րենք.
Ա­նուշ Աս­րյան.-Նո­րեկ Գաս­պա­րյա­նի պոե­զիան առ­նչ­վում է նկար­չու­թյան, թատ­րո­նի և կի­նոար­վես­տի հետ։ Գրողն այս գր­քով ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յա­նում է նո­րո­վի՝ նոր ա­սե­լի­քով, ա­ռանց կրկ­նե­լու ինքն ի­րեն։ Ն. Գաս­պա­րյա­նի մոտ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մտահ­ղաց­վում է ռիթ­մից, որն էլ ա­ռաջ­նոր­դում է բա­նաս­տեղ­ծին ա­սե­լի­քի ար­տա­հայտ­ման ողջ տա­րած­քում։ Նվա­գը, գույ­նը և խոհն այն մի­ջոց­ներն են, ո­րոն­ցով հե­ղի­նա­կը հաս­նում է ինք­նա­բա­ցա­հայտ­ման շեր­տին, մղ­վում դե­պի նո­րաս­տեղծ պատ­կե­րը։ ՙՄր­սած քա­մի­նե­րը...՚ պոե­մա­յին շն­չա­ռու­թյուն ու­նի։ Բա­նաս­տեղ­ծը կեր­տել է ինք­նա­տիպ ու նո­րա­շունչ հո­գե­վի­ճակ­ներ, ո­րոնց մեջ կեր­պա­վոր­վում են ժա­մա­նա­կը, մար­դը, կյան­քի ըն­թաց­քը, հու­մո­րով ար­տա­հայ­տած ող­բեր­գու­թյան շեր­տը, այ­սինքն` ժա­մա­նա­կաշր­ջա­նի դի­մա­գի­ծը։ Գաս­պա­րյա­նը փոր­ձում է բա­նաս­տեղ­ծու­թյունն ա­զա­տել ա­վե­լորդ կա­ղա­պար­նե­րից։
Ա­նա­հիտ Հայ­րա­պե­տյան.- ՙԱ­մե­նա­լավ ժա­մա­նակ՚-ը (հե­ղի­նա­կի գր­քե­րից մե­կի խո­րա­գիրն է) այն է, երբ մարդ գտ­նում է իր տեղն այս կյան­քում, երբ թղ­թի ա­ռաջ բա­ռա­խա­ղա­յին տան­ջան­քը մարմ­նա­վոր­վում է ստեղ­ծա­գոր­ծու­թյան տես­քով, և կարևոր չէ` այն ար­ձակ է, թե չա­փա­ծո։ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի մոտ կա մտ­քի ա­զա­տու­թյուն, դաշտ, որ­տեղ միակ տերն ու տի­րա­կալն ինքն է։ Գու­ցե այդ ա­զա­տու­թյան տենչն է, որ հե­ղի­նա­կին տա­նում է դե­պի եր­կինք, որն իր հայ­րե­նի­քի շա­րու­նա­կու­թյունն է։ Եր­կինքն ու եր­կի­րը ի­րար մո­տեց­նե­լով` նա ստեղ­ծում է եր­կու ժա­մա­նակ­նե­րի՝ պա­տե­րազ­մի և խա­ղա­ղու­թյան հա­մե­մա­տա­կան պատ­կեր­նե­րը։ Բա­նաս­տեղ­ծը փոր­ձում է վեր­ծա­նել մարդ էա­կի գաղտ­նա­գի­րը։ Որ­քան կեն­սա­սեր է նրա հե­րո­սը, նույն­քան մոտ է մահ­վա­նը։
Հեր­մի­նե Հով­հան­նի­սյան.- Նո­րեկ Գաս­պա­րյանն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում փոր­ձում է մեկ­նա­բա­նել... կնո­ջը, վեր­ծա­նել ան­վեր­ծա­նե­լին, բա­ցա­հայ­տել կնոջ ա­ռեղծ­վա­ծա­յին ու հա­կա­սա­կան էու­թյու­նը։ Նրա բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հում առ­կա են նաև պոստ­մո­դեռ­նիզ­մի տար­րեր, ըստ ո­րի` ճշ­մար­տու­թյու­նը չա­փա­նիշ չու­նի, և ո­րը կա­րե­լի է ան­վերջ մեկ­նա­բա­նել։ Գաս­պա­րյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան տա­րած­քում ի­րա­վա­հա­վա­սար բնա­կիչ­ներ են և՜ ծաղ­կա­վա­ճառ, և՜ փո­ղոց ավ­լող, և՜ թեթևա­բա­րո, սեթևե­թող կի­նը։ Նո­րեկ Գաս­պա­րյանն ու­նի իր նշան­նե­րի յու­րա­հա­տուկ հա­մա­կար­գը, ո­րով ա­ռանձ­նա­նում է մյուս­նե­րից։ Նրա սի­րա­յին շար­քը զար­մա­նա­լի խո­հե­րի հա­կա­սա­կան դաշտ է, ո­րոն­ցում կա և՜ հո­գե­բա­նու­թյուն, և՜ տրա­մա­բա­նու­թյուն, և՜ կեն­սաթր­թիռ սի­րո ծա­րավ։
Տաթև Սի­մո­նյան.- Ըստ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի, մարդն Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, ով կորց­րեց աստ­վա­ծա­յին էու­թյու­նը և ձեռք բե­րեց մահ­վան բնույ­թը։ Երկ­րում տի­րող խառ­նաշ­փո­թը, քաոսն ա­ռա­ջա­նում է այն պատ­ճա­ռով, որ մար­դը չպահ­պա­նեց այն, ին­չը վս­տահ­ված էր ի­րեն, նա դար­ձավ մեղ­սա­վոր, ա­պա­կան­ված` մտ­քով ու չար գոր­ծե­րով։ Եվ ի­րա­կան կյան­քում չի տար­բեր­վում իս­կա­կանն ու կեղ­ծը, մար­դը և ոչ մար­դը։
ՙԲա­նաս­տեղ­ծու­թյու­նը տրա­մադ­րու­թյուն է,- իր խոս­քում ա­սաց Ն. Գաս­պա­րյա­նը,- գր­վում է վեր­ջին տո­ղը, և հրճ­վան­քը բա­ցա­կա­յում է, ա­նի­մաստ, ան­հե­թեթ ու ծեր դա­տար­կու­թյուն է։ Ինչ է լի­նե­լու վա­ղը... Մեր կող­քին ապ­րող ա­րա­րա­ծին տես­նե­լու, փր­կե­լու, հաս­կա­նա­լու, բա­ցա­հայ­տե­լու ցան­կու­թյու­նից է ծն­վում տո­ղը։ Ա­մե­նա­ծան­րը ոչ թե այն է, որ քեզ­նից հե­ռա­նում են, այլ որ դու ես հե­ռա­նում։ Ա­մե­նա­ծանրն այն է, որ քո աշ­խար­հըն­կալ­մամբ, մտա­ծո­ղու­թյամբ տար­բեր­վում ես,- սա փա­խուստ է։ Ես սի­րում եմ մե­նու­թյու­նը, և սար­սա­փում եմ։ Ող­բեր­գու­թյուն է, երբ ա­մեն ինչ ար­ժեզ­րկ­վում է: Ան­սահ­ման, ան­ծա­վալ ա­նո­րո­շու­թյուն է, և օ­րը մնում է կի­սատ, չձևա­վոր­ված...՚։


 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 31 May 2019 14:52:28 +0000
ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԻՐՆ Է, ԱՅ­ԼԵՎ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26779-2019-05-31-14-50-29 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26779-2019-05-31-14-50-29 ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԻՐՆ Է, ԱՅ­ԼԵՎ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ
Վլա­դի­միր ՌՈՒԺԱՆՍԿԻ

Երևանի ռուս-հայկական համալսարանի դասախոս,
2017 թվականից բնակվում է Հայաստանում

Հա­յե­րը տա­ղան­դա­վոր ժո­ղո­վուրդ են, բայց ի­րենց ու­նե­ցածն աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու հար­ցում հետ են մնում։ Հի­շում եմ, երբ ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տան ե­կա, խո­րա­պես տպա­վոր­վե­ցի հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյամբ։
Այս զար­մա­նահ­րաշ ար­վես­տը քրտ­նա­ջան աշ­խա­տանք է պա­հան­ջում։ Սա սո­վո­րա­կան ման­րան­կար­չու­թյուն չէ։ Այն սկիզբ է ա­ռել որ­պես ձե­ռա­գիր Ա­վե­տա­րա­նը պատ­կե­րա­զար­դե­լու (ծաղ­կե­լու) ար­վեստ, բայց նրա ար­մատ­ներն ա­վե­լի հին են։ Հայ նկա­րիչ­նե­րը Սուրբ գր­քի յու­րա­քան­չյուր տա­ռը նկա­րա­զար­դում էին աստ­վա­ծաշն­չյան թե­մա­յով։ Ա­հա թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ման­րան­կար­չու­թյու­նը։
Բայց, հա­յե­րից ու ար­վես­տա­գետ­նե­րից բա­ցի, այդ մա­սին ո՞վ գի­տի։

Ի դեպ, ԱՄՆ-ում կամ Կա­նա­դա­յում ար­վես­տից հաս­կա­ցող­նե­րը պատ­րաստ են մեծ գու­մար­ներ վճա­րել ման­րան­կար­նե­րի հա­մար։ Այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նում մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել ման­րան­կա­րիչ­նե­րին։ Նրանց կա­տա­րած աշ­խա­տան­քը հս­կա­յա­կան է, վար­ձատ­րու­թյու­նը՝ ան­հա­մար­ժեք։ Այն կա­րող է վնա­սել նկար­չի հա­մար ա­մե­նա­թան­կը՝ տե­սո­ղու­թյու­նը։
Ճա­պո­նա­կան ՙնեց­կե՚ կոչ­վող ման­րա­քան­դակ­նե­րի մա­սին շա­տե­րին է հայտ­նի։ Բայց գո­նե քրիս­տո­նյա­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը հայտ­նի՞ է աստ­վա­ծաշն­չյան թե­մա­նե­րով ման­րան­կար­չու­թյան մա­սին։ Չէ՞ որ Հա­յաս­տա­նը ոչ միայն աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան եր­կիրն է, այլև ա­վե­տա­րա­նա­կան ման­րան­կար­չու­թյան հայ­րե­նի­քը։
Թվում է` այն­քան պարզ է աշ­խար­հին հի­շեց­նել պատ­մու­թյունդ և ի­րերն ան­վա­նել ի­րենց ա­նուն­նե­րով։ Սա­կայն նախ ինք­ներս պետք է գի­տակ­ցենք, որ հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյու­նը պար­զա­պես ման­րա­կերտ նկար չէ։ Դա Աստ­վա­ծաշն­չյան գե­ղան­կար­չու­թյուն է` աշ­խար­հում նմա­նը չու­նե­ցող ինք­նա­տիպ ար­վեստ։
Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նում կեր­պար­վես­տի ու­սում­նա­րան­նե­րին կից կա­յին հա­տուկ դա­սա­րան­ներ, որ­տեղ ա­պա­գա նկա­րիչ­նե­րին ա­վե­տա­րա­նա­կան ման­րան­կար­չու­թյուն էին սո­վո­րեց­նում` այն ժա­մա­նակ հայտ­նի որ­պես հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյուն։ Գու­ցե հենց այդ ժա­մա­նա­կից ի վեր էլ սկ­սել ենք մո­ռա­ցու­թյան տալ, որ դա, ըստ էու­թյան, աստ­վա­ծաշն­չյան ուղղ­վա­ծու­թյան կեր­պար­վեստ է։ Ժա­մա­նակն է ոչ միայն ինք­ներս հի­շենք դա, այլև հի­շեց­նենք աշ­խար­հին։
Աս­վա­ծը միայն նկար­չու­թյա­նը չի վե­րա­բե­րում։ Էջ­միա­ծի­նը, Մա­տե­նա­դա­րա­նը և ան­գամ ա­մեն մի խաչ­քար ոչ միայն հայ­կա­կան մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան ժա­ռան­գու­թյուն է, այլև քրիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյան կարևո­րա­գույն տարր։
Թե­մա­յին անդ­րա­դառ­նում եմ այն պատ­ճա­ռով, որ մարդ­կանց, ան­կախ ազ­գու­թյու­նից ու դա­վա­նան­քից, նախևա­ռաջ, հե­տաք­րք­րում է այն, ինչն առ­նչ­վում է հենց ի­րենց։ Ու ե­թե հայ­կա­կան ժա­ռան­գու­թյու­նը զբո­սաշր­ջիկ­նե­րին, օ­րի­նակ՝ Ֆրա­նի­սա­յից, մա­տուց­վում է որ­պես բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ար­վեստ, ա­պա զբո­սաշր­ջիկն ինչ­պե՞ս կըն­դու­նի մի բան, ո­րը հե­ռու է ի­րե­նից, չի առ­նչ­վում իր երկ­րին։
Այս ա­ռու­մով ու­սա­նե­լի կա­րող է լի­նել Իս­րա­յե­լի զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի փոր­ձը։ Ա­մե­նա­հան­րա­հայտ տու­րիս­տա­կան շր­ջա­գա­յու­թյու­նը կրում է ՙԵ­րու­սա­ղե­մը՝ ե­րեք կրոն­նե­րի քա­ղաք՚ ա­նու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, այն պար­զա­պես ա­ռան­ձին վերց­ված մի ժո­ղովր­դի եր­կիր չէ միայն՝ հնա­գույն մշա­կույ­թով ու պատ­մու­թյամբ։ Դա մարդ­կա­յին հնա­գույն քա­ղա­քակր­թու­թյան պահ­պան­ված մաս­նիկն է, քրիս­տո­նեու­թյան ա­կունք­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի ան­քակ­տե­լի մա­սը։ Ուս­տի աշ­խար­հը պետք է Հա­յաս­տա­նը ճա­նա­չի ոչ միայն որ­պես աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան եր­կիր, այլև, ա­ռա­ջին հեր­թին` որ­պես հա­մաք­րիս­տո­նեա­կան սր­բա­տե­ղի։
Եվս մեկ, իմ կար­ծի­քով, կարևոր հան­գա­մանք։ Հա­յաս­տա­նը միշտ ե­ղել, կա ու կմ­նա որ­պես Արևմտյան Աֆ­րի­կա­յից մինչև Աֆ­ղանս­տան ձգ­վող իս­լա­մա­կան կայս­րու­թյան ճա­նա­պար­հին գո­յու­թյուն ու­նե­ցող միակ պատ­վա­րը:
Սա հաս­կա­նա­լու հա­մար բա­վա­կան է միայն նա­յել աշ­խար­հի քար­տե­զին։ Այ­սօր մեծ Թու­րա­նի ճա­նա­պար­հին միայն եր­կու խո­չըն­դոտ են մնա­ցել՝ Հա­յաս­տա­նը և Վրաս­տա­նը։
Ցան­կա­լի կլի­ներ, որ քրիս­տո­նեա­կան աշ­խարհն այդ մա­սին եր­բեք չմո­ռա­նար։
Եր­բեմն ճիշտ շեշ­տադ­րում­նե­րը շատ ա­վե­լի մեծ ար­դյունք են տա­լիս, քան թանկ ար­ժե­ցող գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը։ Վեր­ջում կցան­կա­նա­յի նշել, որ վե­րը շա­րադր­վա­ծը ըն­դա­մե­նը փոք­րիկ ակ­նարկ է` հայ ժո­ղովր­դի ու­նե­ցած հս­կա­յա­կան նե­րուժն ի­րաց­նե­լու վե­րա­բե­րյալ մեծ թե­մա­յի շուրջ։


yerkramas.org

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 31 May 2019 14:38:22 +0000