comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 12 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Fri, 22 Nov 2019 15:48:05 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՆԱԵՎ ԹԵՎ ՈՒ ԹԻ­ԿՈՒՆՔ՝ ՄԵՐ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆՆ ՈՒ ԲԱ­ՆԱ­ԿԻՆ... http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27118-7 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27118-7 ՆԱԵՎ ԹԵՎ ՈՒ ԹԻ­ԿՈՒՆՔ՝ ՄԵՐ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆՆ ՈՒ ԲԱ­ՆԱ­ԿԻՆ...
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ա­ԿԱՀՄ 7-րդ հա­մա­գու­մա­րը

Հու­լի­սի 13-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան (Ա­ԿԱՀՄ) 7-րդ հա­մա­գու­մա­րը, ո­րին ներ­կա էին ինչ­պես Ա­ԿԱՀՄ, այն­պես էլ հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող մյուս հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, մտա­վո­րա­կան­ներ, հրա­վիր­ված­ներ։

Միու­թյան 2014-2019թթ. կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի հաշ­վետ­վու­թյամբ հան­դես ե­կավ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նը։ ՙՀա­մա­գու­մա­րի թիվն ինք­նին հու­շում է մեր Միու­թյան ան­ցած եր­կար ճա­նա­պար­հի մա­սին, այ­դու­հան­դերձ, պետք է նշեմ, որ կազ­մա­կեր­պու­թյունն իր գո­յու­թյան 21 տա­րի­նե­րի ըն­թաց­քում, հաղ­թա­հա­րե­լով բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ, հա­սել է ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի։ Միու­թյան կազ­մում հաշ­վառ­ված է 773 ան­հայտ կո­րած, ո­րոն­ցից 250-ը՝ ա­զա­տա­մար­տիկ­ներ են։ Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում է 3200-ի սահ­մա­նը՚,- ա­սաց Վ. Գրի­գո­րյա­նը։
Ստեղծ­ման օ­րից Միու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է Ան­հայտ կո­րած­նե­րի գծով հան­րա­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյա­կի, տար­բեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, կա­ռա­վա­րու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րի, ինչ­պես նաև բա­րե­րար­նե­րի հետ, ո­րոնց օ­ժան­դա­կու­թյամբ էլ մի­ջոց­ներ է հայ­թայ­թել ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար։ Ա­ԿԱՀՄ վար­չու­թյան ան­դամ­նե­րը, ինչ­պես նշեց զե­կու­ցո­ղը, հա­ճախ են լի­նում հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում և տե­ղում հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով աշ­խա­տող մաս­նա­ճյու­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ այ­ցե­լում են ան­հայտ կո­րած­նե­րի սա­կա­վա­կա­րող ըն­տա­նիք­նե­րին, ի­րա­զեկ լի­նում նրանց հոգ­սե­րին, բա­րո­յա­պես նե­ցուկ կանգ­նում և հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում նաև նյու­թա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րում։
Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն էլ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հետ կա­պի սեր­տա­ցումն է։ Միու­թյան վար­չու­թյան ան­դամ­նե­րը պար­բե­րա­բար այ­ցե­լում են զո­րա­մա­սեր, հան­դես գա­լիս զին­վոր­նե­րի ո­գին բարձ­րաց­նող ե­լույթ­նե­րով, խրա­խու­սում մե­դալ­նե­րով, պատ­վոգ­րե­րով ու հու­շան­վեր­նե­րով։
Վ. Գրի­գո­րյա­նի հա­վաստ­մամբ՝ հն­գա­մյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Միու­թյա­նը հա­ջող­վել է կյան­քի կո­չել ո­րո­շա­կի ծրագ­րեր, սա­կայն վեր­ջին ժա­մա­նակ­ներս այն հայ­տն­վել է ֆի­նան­սա­կան սուղ վի­ճա­կում, ին­չի հետևան­քով նա­խա­տես­ված ծրագ­րե­րի մի մասն մնա­ցել է ան­կա­տար։
Կազ­մա­կեր­պու­թյան տե­սա­դաշ­տից դուրս չեն մնում ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ե­րե­խա­ներն ու թոռ­նե­րը։ Տոն և հի­շար­ժան օ­րե­րին նրանց հա­մար մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վում, նվեր­ներ մա­տուց­վում։ Հան­դի­սա­վո­րու­թյամբ նշ­վել է նաև Միու­թյան կազ­մա­վոր­ման 20-րդ տա­րին։ ՙԵս ու իմ բախ­տա­կից­նե­րը չենք հան­ձն­վում մեր կորս­տին ու վշ­տին, սա­տա­րում ենք մի­մյանց՝ հու­սա­լով, թե գու­ցե մի հրաշ­քով տղա­նե­րից տուն վե­րա­դար­ձող­ներ լի­նեն՚,- ե­լույթն աս­պես ա­վար­տեց Միու­թյան նա­խա­գա­հը։
Ի­րենց ե­լույթ­նե­րում կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը կարևո­րե­ցին և հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տա­րած աշ­խա­տան­քը բա­վա­րար գնա­հա­տե­ցին զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի հայր Յու­րի Ա­վա­նե­սյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի հ.12 դպ­րո­ցի տնօ­րեն Էլ­մի­րա Գաբ­րիե­լյա­նը, ԱՀ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան նա­խա­գահ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ՙՈ­րո­շում քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նը, ու­րիշ­ներ։
ՙԵս հպար­տա­նում եմ իմ երկ­րի ձեռք­բե­րում­նե­րով ու այ­սօր­վա սերն­դով, ով­քեր ա­մեն րո­պե պատ­րաստ են սր­բո­րեն պաշտ­պա­նել ան­շի­րիմ ու ան­հայտ ճա­կա­տագ­րի տեր քաջ տղա­նե­րի ա­րյամբ սր­բա­ցած հո­ղի ա­մեն մի թի­զը՚,- ա­սաց Էլ­մի­րա Գաբ­րիե­լյա­նը։
Կազ­մա­կեր­պու­թյան հետ ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և նրա ծրագ­րե­րի ի­րա­գործ­մա­նը շա­րու­նա­կա­բար նպաս­տող մի խումբ ան­հատ­ներ ար­ժա­նա­ցան Ա­ԿԱՀՄ ՙՀայ­րե­նիք և հա­վատ՚, ՀՀ ՙԶին­վոր հայ­րե­նյաց՚ մե­դալ­նե­րի և պատ­վոգ­րե­րի, իսկ ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տի­կի այ­րի Է­վե­լի­նա Ա­ղա­ջա­նյա­նը՝ ՀՀ ՙՖի­դա­յին­ներ՚ շքան­շա­նի, զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի մայր Լո­րա Ազ­րյանն էլ՝ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­մե­դա­լի։ Ի դեպ, Լո­րա Ազ­րյա­նը մեկ ան­գամ չէ բա­րե­գոր­ծու­թյամբ սա­տա­րել Ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյա­նը։ Այս ան­գամ էլ նա դա­տար­կա­ձեռն չէր ե­կել և 100 հա­զար դրամ՝ որ­պես նվի­րատ­վու­թյուն, հանձ­նեց կազ­մա­կեր­պու­թյան վար­չու­թյա­նը։
Պարգևատր­ված­նե­րից ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի տե­ղե­կատ­վու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան պետ Դա­վիթ Բա­բա­յա­նը (ՙՀայ­րե­նիք և հա­վատ՚ մե­դալ) շնոր­հա­կա­լա­կան իր խոս­քում կարևո­րեց Միու­թյան գոր­ծու­նեու­թյունն ու նրա ան­դամ­նե­րի հայ­րե­նան­վեր աշ­խա­տան­քը։ ՙՀա­մոզ­ված ենք, որ ձեր որ­դի­նե­րի ան­հայտ ճա­կա­տագ­րե­րի հա­մար դուք լա­ցող մայ­րեր ու հա­րա­զատ­ներ չեք միայն, այլ նաև թև ու թի­կունք եք մեր պե­տու­թյանն ու բա­նա­կին։ Եվ ներ­կա ու ա­պա­գա սե­րունդ­նե­րը ձեր ա­ղոթք­նե­րի զո­րու­թյամբ ու ձեր զո­րակ­ցու­թյամբ կշա­րու­նա­կեն մեր ա­զա­տա­մար­տի նվի­րյալ­նե­րի հե­րո­սա­կան պայ­քարն ու կհասց­նեն վերջ­նա­հան­գր­վա­նին՚,- ա­սաց Դա­վիթ Բա­բա­յա­նը։ Նա նաև Երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի ող­ջույ­նի խոս­քը փո­խան­ցեց Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նին։
Կա­նո­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ հա­մա­գու­մարն ընտ­րեց 9 հո­գուց բաղ­կա­ցած միու­թյան վար­չու­թյան նոր կազմ, ինչ­պես նաև՝ վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղով։ Վար­չու­թյան նա­խա­գահ վե­րըն­տր­վեց Վե­րա Գրի­գո­րյա­նը։

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Sat, 13 Jul 2019 15:48:29 +0000