comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Wed, 13 Nov 2019 17:57:34 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Խորհրդակցություն՝ նվիրված հացահատիկի բերքահավաքի ընթացքին ու գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27156-2019-07-19-17-13-58 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27156-2019-07-19-17-13-58 Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Հուլիսի 18-ին հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Տիգրանակերտում՝ քննարկելու հացահատիկի բերքահավաքի ընթացքը, կորուստների պատճառն ու ոռոգման համակարգում առկա խնդիրները։ Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության մի խումբ անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարները, գյուղոլորտի հանրապետական ու շրջանային պատասխանատուները։

Ներկայացնելով հացահատիկի հնձի ընթացքը՝ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ այս տարվա բերքի տակ ունեն 67 հազար 778 հեկտար դաշտ, որից հձվել է 61 հազար 200 հեկտարը։ Ոլորտի թիվ 1 պատասխանատուի խոսքով՝ 6 հազարից ավելի հեկտար ցանքս տուժել է հրդեհի, կարկտի և այլ պատճառներով։ Նախագահ Բակո Սահակյանը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է շարունակել ջանքերը բերքահավաքը հնարավորինս անկորուստ ավարտելու ուղղությամբ: ՙԳյուղատնտեսության ոլորտում աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով շարունակել աջակցություն ցուցաբերել տնտեսվարող սուբյեկտներին՝ նպաստելով բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմանը, ապահովել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս սեղմ ժամկետներում, կազմակերպված՝ ըստ հաստատված ժամանակացույցի, թույլ չտալ չհիմնավորված կորուստներ՚,-ընդգծել է երկրի ղեկավարը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է արձանագրված հրդեհների վիճակագրությունը։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում գրանցված հրդեհներից 463-ը գյուղատնտեսական նշանակության տարածքում էին։ Նրանք, ովքեր շարունակում են այրել հնձված դաշտերն ու հրդեհի պատճառ դառնում շրջակայքի համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սա նախագահ Սահակյանի հանձնարարականն է: ՙԲերքը հավաքում են, հետո՝ դաշտը վառում։ Անգամ չեն հետաքրքրվում, թե հարևան հողագործը հունձն ավարտե՞լ է, թե՞ ոչ։ Ե՞րբ ենք վերջնականապես հրաժարվելու այս երևույթից՚-հարցրել է հանրապետության ղեկավարն ու նշել պատկան մարմինների անելիքը։
Ընդլայնված խորհրդակցությանը գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես են եկել նաև շրջվարչակազմերի ղեկավարները։ Ոռոգման ջրի բաշխման հարցում նախագահ Սահակյանն ստանում է հանրության դժգոհությունը։ Խնդիրը սուր է հատկապես Ասկերանի և Մարտունու շրջաններում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ արտոնյալներ չպետք է լինեն։ Հակառակ պարագայում պարտաճանաչ հարկատուն տուժում է արդարության պակասից: ՙԻնչու՞ ենք հանդուրժում, ի՞նչ է պատահել մեզ հետ։ Ովքե՞ր են այդ մարդիկ, որ ահաբեկում են մեզ, ովքե՞ր են այդ մարդիկ, որ մենք ի վիճակի չենք նրանց կարգի հրավիրել։ Ընդհանրապես, ոռոգման համակարգի, ջրի բաշխման հետ կապված խնդիր ունենք։ Մենք պարտավոր ենք այդպիսի քաղաքացիներին կարգի հրավիրել՚.-նշել է Բակո Սահակյանը։
Բնական աղետներից վնասներ կրած հողագործներին աջակցելու առաջարկ են արել շրջվարչակազմերի ղեկավարները։ Բակո Սահակյանը հայտարարել է. պետությունը նրանց միայնակ չի թողնելու։ Կանխիկ գումարի փոխարեն Գյուղնախարարությունը կաջակցի գործնական եղանակով. ՙԴուք կարող եք տեղերում հայտարարել՝ բացառված է, որ մենք այդ մարդկանց թողենք նեղության մեջ։ Չի լինելու այդպիսի բան։ Ինչպես բոլոր այս տարիների ընթացքում չի եղել, չի լինելու նաև այս շրջանում։ Բոլոր նրանք, ովքեր կրել են վնասներ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, այդ մարդկանց մենք օգնություն ենք ցուցաբերելու։ Բացառվում է, որ այդ օգնությունից կօգտվեն բոլոր նրանք, ովքեր անբարեխիղճ են եղել, որոնց վրպումների պատճառով հրդեհներ են բռնկվել՚։
Խորհրդակցության ավարտին աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է բնակարանային ապահովման ծրագրի ընթացքը, ըստ որի պետությունը բնակարանով կապահովի այն ընտանիքներին, որոնց նկատմամբ պարտավորություն ունի։
Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Բակո Սահակյանը հանձնարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 19 Jul 2019 17:12:06 +0000
Հանդիպում ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27155-2019-07-19-17-02-16 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27155-2019-07-19-17-02-16 Հանդիպում ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ
Արցախի Հանրապետության պետական…

 Գրիգորի Մարտիրոսյանը բարձր էգնահատել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ևՀայաստանիՀանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում եվս լիարժեք կօգտագործվիառկա ներուժը: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համառոտ ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքներն ու նախանշվածծրագրերը: ԱՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հետ պայմանավորվածությանհամաձայն՝ առաջիկայում թիրախային ուղղություններից էներգետիկ ոլորտին կտրվեն իրավական նոր կարգավորումներ, հեռահաղոդակցության ոլորտում ռոումինգի գծով կարգավորումներըկհանգեցնեն գների նվազեցման, օրենսդրական դաշտը կնույնականացվի ջրային համակարգում, ինչի արդյունքում կվերանայվեն ջրի օգտագործման կանոններն ու սակագնայինքաղաքականությունը:

Պետական նախարարը կարևորել էայս ու մի շարք այլ ուղղություններով  իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ համարելով նաև փորձի փոխանակման ծրագրի հետեվողականշարունակությունը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 19 Jul 2019 17:01:31 +0000
ԹԻՄԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27154-2019-07-19-16-15-02 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27154-2019-07-19-16-15-02 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի համատեղ նիստը։
Նման ձևաչափով և նման կազմով երկու համասեռ կառույցներն ընթացիկ տարում առաջին անգամ են հանդիպում, ողջույնի խոսքում ասաց ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը։ Քանի որ ՀՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում կադրային փոփոխություններ էին կատարվել, Մ. Վիրաբյանը ներկայացրեց գործընկեր կառույցի նոր անդամներին՝ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին և անդամներ Մեսրոպ Մեսրոպյանին, Սեդա Շահինյանին, Սերգեյ Ավինյանին, Կամո Սարգսյանին և շնորհավորելով նրանց՝ արդյունավետ աշխատանք մաղթեց։
Հանձնաժողովների միջև համագործակցության հիմքը դրվել է դեռևս 2007 թվականից, և այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա էլ ըստ տարիների կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր։ Ընթացիկ տարվա համատեղ աշխատանքային ծրագիրը ստորագրվել է Երևանում՝ ս.թ. մարտի 15-ին։ Համագործակցության առաջին համաձայնագրից առ այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվել պետության կարգավորման գործառույթի ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներին ինտեգրման և հանձնաժողովների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ գործընկեր կառույցի հետ իրականացվել են ոլորտները կանոնակարգող իրավական դաշտի՝ էներգետիկայի, ջրային համակարգերի գործունեության, հեռահաղորդակցության բնագավառների կարգավորման աշխատանքներ։ ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահն առանձնացրեց դրանցից մի քանիսը։ Իրավական կարգավորում է ստացել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը՝ հնարավորինս համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին, ներդրվել են սակագնային քաղաքականության վարման մեխանիզմներ, ընթացակարգեր, ուղեցույցներ։ Աջակցություն է ցուցաբերվել մասնագիտական կողմնորշման, կարողությունների զարգացման և մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում ապահովվել է արցախյան կառույցի մասնագետների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին ու սեմինարներին։ ՙՀաշվի առնելով գործընկեր կառույցների համագործակցության արդյունավետությունը՝ նախատեսում ենք ունեցած ձեռքբերումների հիման վրա շարունակել թիմային համատեղ աշխատանքը, ինչն ավելի գործնական միջավայր կստեղծի խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ լուծման համար՚,- ասաց Մ. Վիրաբյանը։
Իր խոսքում ՀՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արցախյան գործընկերներին՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար։ Գ. Բաղրամյանը հույս հայտնեց, որ երկու կառույցների միջև համագործակցությունն առաջիկայում նոր որակ կստանա, կլինի ավելի արդյունավետ։ ՙԱյն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանի էներգետիկ համակարգում, ոլորտում իրականացվող զարգացումներն ու բարեփոխումները, կարծում եմ, մեր օգնությամբ պետք է իրականացվեն նաև ձեզ մոտ՝ նույն ձևով՚,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանում՝ էներգահամակարգում տեղ գտած բարեփոխումները նպատակաուղղված են ոլորտի հուսալիության ու անվտանգության ավելացմանը։ Ի վերջո՝ այդ ամենն ինքնին հանգեցնում, նպաստում է սպառողներին էլ ավելի հուսալի ծառայություններ մատուցելու գործընթանցին։
Նիստի օրակարգը բավականին հագեցած էր. ընդգրկված հարցերի մեծ մասը էներգետիկ համակարգին էին առնչվում։ Հանձնաժողովի կայացրած որոշումներով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվեց ՙԱրմեն-Շին՚ ՍՊԸ ՙՍպիտակաջուր՚ և ՙԻմաստ՚ ՍՊԸ ՙՀակ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայաններին։ Ուժը կորցրած ճանաչվեցին նախկին մի քանի որոշումներ, որոնց արդյունքում ՙԱրցախՀէկ՚ ԲԲԸ ՙՍարսանգ՚ և մի քանի փոքր հիդրոէլեկտրակայններից առաքվող էլեկտրաէներգիայի համար սակագներ սահմանվեցին։ Նույն ձևով սակագներ սահմանվեցին նաև ՙԹԱՐԹԱՌ ԷՆԵՐՋԻ՚, ՙՏՈՒՄ-ՀԷԿ՚ և ՙԷներգո-Սթար՚ ՍՊԸ-ների փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի համար։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 19 Jul 2019 16:14:07 +0000
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27153-2019-07-19-16-07-35 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27153-2019-07-19-16-07-35 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 19 Jul 2019 15:56:27 +0000
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27152-2019-07-19-15-54-44 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27152-2019-07-19-15-54-44 ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:

Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված եւ համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային եւ թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 19 Jul 2019 15:53:47 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27151-2019-07-19-15-45-37 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27151-2019-07-19-15-45-37 ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի բա­նա­ձե­ւը, ո­րը վար­չա­կազ­մին կոչ է ա­նում Ադր­բե­ջա­նին չվա­ճա­ռել քա­ղա­քա­ցիա­կան օ­դա­նա­վե­րը խո­ցե­լու ու­նակ սպա­ռա­զի­նու­թյուն, Բաք­վում հաս­կա­նա­լի խու­ճապ է ա­ռա­ջաց­րել։

Խոսքն այն մա­սին չէ, որ Ադր­բե­ջա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից նման սպա­ռա­զի­նու­թյուն ձեռք բե­րե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­ներ, եւ օ­րենս­դիր­ներն այժմ դա ար­գե­լել են։ Ի­րա­վի­ճա­կի նր­բու­թյու­նը բա­ցել է նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վը՝ ֆեյս­բու­քում կա­տա­րե­լով ըն­դար­ձակ գրա­ռում։ Ադր­բե­ջան­ցի նախ­կին դի­վա­նա­գե­տը գրում է, որ կոնգ­րե­սա­կան­նե­րի նման ո­րո­շու­մը նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նը վեր­ջին շր­ջա­նում վատ է աշ­խա­տում ԱՄՆ հրեա­կան լոբ­բիի հետ, ո­րը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րի գլ­խա­վոր ջա­տա­գովն է վեր­ջին գրե­թե քա­ռորդ դա­րի ըն­թաց­քում։ Զուլ­ֆու­գա­րո­վը մտա­հո­գու­թյուն է հայտ­նում այդ կա­պակ­ցու­թյամբ եւ Ա­լիե­ւի կա­ռա­վա­րու­թյա­նը հու­շում մի­ջոց­ներ չխ­նա­յել՝ վե­րա­կանգ­նե­լու ա­վան­դա­կան կա­պերն ԱՄՆ հրեա­կան լոբ­բիի հետ։
Ու­շագ­րավ է, որ այդ ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րա­րը շո­շա­փում է նաեւ այն­պի­սի սկզ­բուն­քա­յին հարց, ինչ­պի­սին ա­մե­րի­կյան ա­ռան­ձին նա­հանգ­նե­րի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չումն է։ Շատ բնա­կան է, որ այդ բա­նա­ձե­ւե­րը Բաք­վում տե­ղիք են տա­լիս հիս­տե­րիա­յի։ Ինչ­պե՞ս հա­կազ­դել այդ գոր­ծըն­թա­ցին՝ ա­հա հար­ցե­րի հար­ցը։ Նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րովն ա­ռա­ջար­կում է մի քա­նի տաս­նյակ մի­լիոն դո­լար հատ­կաց­նել, ԱՄՆ-ում վար­ձել փոր­ձա­ռու փաս­տա­բան­նե­րի եւ ընդ­դեմ Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չած նա­հանգ­նե­րի դա­տա­կան գոր­ծըն­թաց սկ­սել։ Իբ­րեւ նա­խա­դեպ՝ նա վկա­յա­կո­չում է ֆրան­սիա­կան դա­տա­րան­նե­րի վեր­ջերս ըն­դու­նած ակ­տե­րը, ո­րոնք չե­ղյալ են ճա­նա­չել ֆրան­սիա­կան եւ ար­ցա­խյան քա­ղաք­նե­րի մի­ջեւ բա­րե­կա­մու­թյան հա­մա­ձայ­նագ­րե­րը։
Այս­պի­սով` Զուլ­ֆու­գա­րո­վը բա­ցում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի խա­ղա­քար­տե­րը եւ բաց տեքս­տով խոս­տո­վա­նում, որ ֆրան­սիա­կան դա­տա­րան­նե­րի ո­րո­շում­նե­րը ոչ թե ան­կախ ի­րա­վա­կան ակ­տեր են, այլ՝ ադր­բե­ջա­նա­կան լոբ­բիի տե­ւա­կան աշ­խա­տան­քի եւ ներդ­րած տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի ար­դյունք։ Դրա­նով հաս­տատ­վում են հայ­կա­կան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի տպա­վո­րու­թյուն­նե­րը, որ ֆրան­սիա­կան դա­տա­րան­նե­րը ոչ թե ար­դա­րա­դա­տու­թյուն են ի­րա­կա­նաց­րել, այլ կա­տա­րել են ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի պատ­վե­րը։
Ներ­կա­յում, ինչ­պես ցույց է տա­լիս Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րա­րի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը, Բաք­վում կա­յաց­վել է քա­ղա­քա­կան հս­տակ ո­րո­շում՝ մի­ջոց­ներ եւ ջան­քեր չխ­նա­յել՝ հաս­նե­լու Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չող ա­մե­րի­կյան նա­հանգ­նե­րի ո­րո­շում­նե­րի դա­տա­կան կար­գով չե­ղարկ­մա­նը։ Որ­պես ա­ռա­ջին քայլ` նա­խանշ­վում է ԱՄՆ հրեա­կան լոբ­բիի հետ ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը։ Այս հար­ցում Ադր­բե­ջա­նը հույ­սեր է կա­պում նաեւ Իս­րա­յե­լի հետ, որն ա­վան­դա­բար վե­րահս­կում է աշ­խար­հում հրեա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։
Գաղտ­նիք չէ, որ Ադր­բե­ջա­նը եւ Իս­րա­յե­լը բա­վա­կան սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն։ Իս­րա­յե­լում գոր­ծում է Ադր­բե­ջա­նի հետ կա­պե­րի խումբ, որ­տեղ ընդգրկված են նախ­կի­նում Ադր­բե­ջա­նում բնակ­ված ազ­դե­ցիկ հրեա­ներ։ Այս նե­րու­ժը նույն­պես, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, գոր­ծի է դր­վե­լու։ Ա­վե­լի վաղ ԱՄՆ հրեա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գում էր Ադր­բե­ջա­նի տրանս­պոր­տի նա­խա­րար Մա­մե­դո­վի որ­դին, ո­րը Վա­շինգ­տո­նում հիմ­նել էր ՙԱՄՆ-Ադր­բե­ջան՚ ա­կումբ։ Մա­մե­դո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո նրա որ­դին ստիպ­ված էր հե­ռա­նալ Վա­շինգ­տո­նից։ Նրա ստեղ­ծած ա­կում­բը դա­դա­րեց­րել է գոր­ծու­նեու­թյու­նը։ Ո՞վ կփո­խա­րի­նի նրան։ Ըստ ե­րե­ւույ­թին, Բաք­վում այդ հար­ցը լուրջ քն­նար­կում­նե­րի թե­մա է։ Ադր­բե­ջա­նը պետք է գտ­նի այն­պի­սի մար­դու, ո­րը չու­նե­նա կո­ռում­պաց­ված օ­լի­գար­խի հա­մա­րում եւ ա­մե­րի­կյան իս­տեբ­լիշ­մեն­տի հա­մար լի­նի ըն­դու­նե­լի։ Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի ո­րե­ւէ ե­րի­տա­սարդ աշ­խա­տա­կից գոր­ծուղ­վի Միա­ցյալ Նա­հանգ­ներ։
Նրան, ինչ խոսք, անհ­րա­ժեշտ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կտ­րա­մադր­վեն եւ խն­դիր կդ­նեն, որ­պես­զի վե­րա­կանգ­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն ԱՄՆ հրեա­կան լոբ­բիի հետ։ Այ­նու­հե­տեւ կգա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լը՝ հրեա­կան լոբ­բիի մի­ջո­ցով կա­պեր կհաս­տատ­վեն ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյակ­նե­րի հետ։ Կձե­ւա­կերպ­վեն դա­տա­կան հայ­ցեր ա­մե­րի­կյան նա­հանգ­նե­րի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չու­մը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի օ­րեն­սդ­րու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նե­լու հար­ցով։ Սա է ադր­բե­ջա­նա­կան ծրա­գի­րը, որ բա­ցա­հայ­տել է նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վը։
Այս­պի­սով` լուրջ մար­տահ­րա­վեր է նետ­վում ԱՄՆ-ում հայ­կա­կան կա­ռույց­նե­րին։ Հայ­կա­կան կողմն ար­դեն այ­սօր իսկ պետք է պատ­րաստ լի­նի դի­մագ­րա­վե­լու այդ մար­տահ­րա­վե­րը։ Դրա հա­մար հարկ է հա­մա­տե­ղել պե­տա­կան-դի­վա­նա­գի­տա­կան եւ ԱՄՆ-ում գոր­ծող հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ա­մե­րի­կյան ուղ­ղու­թյու­նը շատ կա­րե­ւոր է, քա­նի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կիր է։
Կա­րե­լի է վս­տա­հա­բար ա­սել, որ մոտ ա­պա­գա­յում ԱՄՆ-ում ծա­վալ­վե­լու է ադր­բե­ջա­նա­մետ եւ հա­յա­մետ լոբ­բիս­տա­կան կա­ռույց­նե­րի լուրջ մր­ցակ­ցու­թյուն։ Պետք է ա­մեն ինչ ա­նել այդ մր­ցակ­ցու­թյու­նը շա­հե­լու հա­մար։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 19 Jul 2019 15:42:42 +0000
ՎԱՂ­ՎԱ ՕՐ­ՎԱ ՆԿԱՏ­ՄԱՄԲ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27150-2019-07-19-15-37-35 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27150-2019-07-19-15-37-35 ՎԱՂ­ՎԱ ՕՐ­ՎԱ ՆԿԱՏ­ՄԱՄԲ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Լույ­սը դեռ նոր էր բաց­վել, երբ դե­պի Դահ­րավ տա­նող` տե­ղա­տա­րափ անձրևնե­րից ջրա­բե­րուկ­նե­րով լց­ված ճա­նա­պարհ­ներն ար­դեն հետևում էինք թո­ղել: Երբ մո­տե­նում էինք գյու­ղին, ա­ռա­ջի­նը, որ գրա­վեց մեր ու­շադ­րու­թյու­նը, թե­քու­թյուն­նե­րի վրա հան­գիստ ու անշ­տապ ա­րա­ծող ձիերն էին: Արևն այն­տեղ ա­ռա­վել այ­րող էր, բնու­թյու­նը՝ հրա­շա­գեղ: Գյու­ղա­կան նեղ ու քար­քա­րոտ թա­ղե­րից մե­կում հան­կարծ նկա­տե­ցի մի աղջ­նա­կի: Մինչ ես մար­սում էի տե­սածս՝ հա­մե­մա­տու­թյան եզ­րեր անց­կաց­նե­լով աղջ­նա­կի ու նրա` ջրով լի ծանր դույ­լե­րի միջև, նա ար­դեն բա­վա­կա­նին հե­ռու էր: Թվաց՝ կորց­րե­ցի նրան: Փոր­ձե­ցի հաս­նել…


Արևա­վառ ար­տա­քի­նով ու պայ­ծառ ժպի­տով աղջ­նա­կը Մա­րու­սիկն էր՝ գյու­ղի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի ա­վագ դուստ­րը: ՙՏանն ինձ­նից փոքր ե­րեք եղ­բայր և մեկ քույ­րիկ ու­նեմ, ջու­րը պի­տի հասց­նեմ նրանց՚,- ա­սում է Մա­րու­սիկն ու շտա­պում տուն: Տանն աղջ­կան սպա­սում էին ան­համ­բե­րու­թյամբ, իսկ ա­հա մեր հայ­տն­վելն ա­նակն­կա­լի բե­րեց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին: Մի փոքր ի­րա­րան­ցու­մից հե­տո ամ­բողջ ըն­տա­նի­քը հա­վաք­վեց կի­սա­խար­խուլ տան նա­խաս­րա­հում: Պա­հը բաց չթող­նե­լով՝ նախ լու­սան­կա­րե­ցինք նրանց: Ի դեպ նրանք ա­սա­ցին, որ ա­ռա­ջին ան­գամ են ըն­տա­նի­քով լու­սան­կար­վում: Հուզ­մունքն ու ու­րա­խու­թյու­նը հա­մա­կել էր նաև մեզ: Թե­պետ հան­պատ­րաս­տից, բայց յու­րա­հա­տուկ մի ոգևո­րու­թյամբ էին լց­վել: Ան­գամ տան ա­մե­նա­փոք­րը՝ մե­կա­մյա Է­դուարդն էր խե­լոք մռու­թի­կով ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տի չխ­կո­ցին: Ար­դյուն­քում՝ ստաց­վեց ըն­տա­նե­կան պարզ ու ջերմ լու­սան­կար:
Ըն­տա­նի­քի հայ­րը՝ Ար­կա­դի Հա­կո­բյա­նը, Հա­յաս­տա­նի Տա­վու­շի մար­զի Դո­վեղ գյու­ղից է, իսկ մայ­րը՝ Նաի­րա Սարգ­սյա­նը, Կո­տայ­քի մար­զի Ա­ղավ­նա­ձոր գյու­ղից: Սկզբ­նա­կան շր­ջա­նում բնա­կու­թյուն էին հաս­տա­տել Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Թա­լիշ գյու­ղում: Ար­դեն հինգ տա­րի է, ինչ ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Դահ­րավ և բնակ­վում է փոք­րիկ կի­սա­վեր տնա­կում: Խո­նա­վու­թյան պատ­ճա­ռով մեկ ան­գամ ար­դեն փո­խել են տու­նը: Ի տար­բե­րու­թյուն նա­խոր­դի՝ նրանց ներ­կա­յիս տու­նը խո­նավ չէ, բայց բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար հար­մա­րա­վետ չէ: Ար­կա­դին գյու­ղի դպ­րո­ցի այ­գե­պանն է, իսկ Նաի­րան գյու­ղա­պե­տա­րա­նում հա­վա­քա­րար է: Տնա­մերձ փոք­րիկ բան­ջա­րա­նոց են մշա­կում՝ եր­կու արխ լո­բի,մի եր­կու արխ էլ կար­տո­ֆիլ: Ե­թե ան­կեղծ՝ զար­մա­ցա:
ՙՄեր հարս­տու­թյու­նը մեր ե­րե­խա­ներն են: Պա­կաս թե պռատ՝ ի­րար հետ սի­րով ենք ապ­րում, ուղ­ղա­կի նեղ­վում ենք, որ մեր վաս­տա­կած գու­մա­րով չենք կա­րո­ղա­նում ե­րե­խե­քին հասց­նել՚,- ա­սում են ա­մու­սին­նե­րը: Ա­յո, նեղ­վում է ըն­տա­նի­քի հայ­րը, որ չի կա­րո­ղա­նում վաթ­սուն­հինգ հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձով բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հոգ­սե­րը հո­գալ, բայց նաև ու­րի­շի հա­մար աշ­խա­տելն էլ պա­տիվ չի հա­մա­րում: Տղա­մար­դու ծու­լու­թյու­նը միշտ էլ ան­տա­նե­լի է: Նույ­նիսկ կա­տա­կում է, որ ի­րենց տան չոր­քո­տա­նի­նե­րը վա­ռա­րանն ու սե­ղանն են: Ա­սում է՝ ես չեմ հու­սա­հատ­վում, փառք Աստ­ծո, ե­րե­խե­քը կմե­ծա­նան ու կօգ­նեն մեզ:

Այ­նինչ, տա­սե­րե­քա­մյա Մա­րու­սի­կը վա­ղուց ար­դեն ծնող­նե­րի հետ կի­սում է տան հոգ­սերն ու խնա­մում ի­րենց փոք­րե­րին: Ջուր բե­րե­լու պար­տա­կա­նու­թյունն էլ նրա ու­սե­րին է: Աղ­ջի­կը սո­վո­րում է գյու­ղի Հայկ Խա­չատ­րյա­նի ան­վան հիմ­նա­կան դպ­րո­ցում: Փո­խադր­վել է 8-րդ դա­սա­րան: Ա­ռար­կա­նե­րից ա­ռա­վել շատ սի­րում է ֆի­զի­կան: Թե­պետ մեզ հետ զրույ­ցում Մա­րու­սի­կը շատ հա­մեստ էր ի­րեն պա­հում ու սա­կա­վա­խոս, այ­նինչ դպ­րո­ցի տնօ­րե­նից՝ Եվ­գե­նյա Գրի­գո­րյա­նից, քիչ անց տե­ղե­կա­ցանք, որ աղ­ջի­կը դպ­րո­ցի լա­վա­գույն ա­շա­կեր­տու­հին է: Նշենք նաև, որ գյու­ղի դպ­րոցն ըն­դա­մե­նը ի­նը ա­շա­կերտ ու­նի, ո­րոն­ցից ե­րե­քը Մա­րու­սիկն ու նրա եղ­բայր­ներն են՝ Վի­գենն ու Սմ­բա­տը, ով­քեր սո­վո­րում են տար­րա­կան դա­սա­րան­նե­րում: Գի­տակ­ցե­լով ու սե­փա­կան մաշ­կի վրա ար­դեն իսկ զգա­լով գյու­ղա­կան կյան­քի դժ­վա­րու­թյուն­նե­րը, աղ­ջիկն այ­դու­հան­դերձ շատ է սի­րում գյու­ղը: Ա­սում է, որ չէր ցան­կա­նա քա­ղա­քում ապ­րել: Տա­րի­քին հա­մե­մատ՝ հա­սուն դա­տո­ղու­թյուն ու­նի. ՙԳյու­ղում մար­դիկ պետք է շատ աշ­խա­տեն, ո­րով­հետև միայն չար­չար­վե­լով ու քր­տին­քով է հնա­րա­վոր հաս­նել որևէ բա­նի՚: Հոգ­սա­շատ աղջ­նակն էլ ու­նի ե­րա­զանք. ու­զում է զին­վո­րա­կան դառ­նալ, ա­սում է՝ երբ Թա­լի­շում էինք ապ­րում, ա­մեն ան­գամ զին­վոր­նե­րի շա­րա­յին պա­րապ­մունք­նե­րը տես­նե­լով, ինձ էլ էի միշտ նրանց շար­քե­րում պատ­կե­րաց­նում: Հաշ­վի առ­նե­լով աղջ­կա նա­խա­սի­րու­թյուն­ներն ու նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը, մայ­րը ո­րո­շել է նրան ուս­ման տալ Ստե­փա­նա­կեր­տի Ք. Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նում:
ՙՈւ­զում եմ, որ մենք լավ տան ապ­րենք, իմ ըն­տա­նիքն ա­ռողջ լի­նի: Երբ մե­ծա­նամ, շի­նա­րար կդառ­նամ ու իմ ըն­տա­նի­քի հա­մար մեծ տուն կկա­ռու­ցեմ՚,- ա­սում է փոք­րիկ Սմ­բա­տը: Իսկ ե­րե­քա­մյա Նել­լին ու­զում է, որ ի­րենց գյու­ղում էլ ման­կա­պար­տեզ լի­նի, ինքն էլ հա­ճույ­քով այն­տեղ կհա­ճա­խի:
Սե­փա­կան տա­նիք ու­նե­նալն ըն­տա­նի­քի ե­րա­զանքն է: Պատ­մե­ցին, որ գյու­ղում մի բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք ևս կա: ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով կա­ռուց­ված տնե­րից նրանց էլ բա­ժին հա­սավ: Հույ­սով են, որ տուն ստա­նա­լու ի­րենց հերթն էլ սա­րե­րի հետևում չէ: Զրույ­ցի ժա­մա­նակ ըն­տա­նի­քի հայ­րը ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քեր ա­սաց նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հաս­ցեին: Նոր տար­վա կա­պակ­ցու­թյամբ 4-րդ և 5-րդ ե­րե­խա­նե­րին հինգ­հա­րյուր­հա­զա­րա­կան դրամ է հատ­կաց­րել: Ա­մու­սին­նե­րը ե­րախ­տա­պարտ են բո­լոր նրանց, ով­քեր օգ­նում և ա­ջակ­ցում են ի­րենց ըն­տա­նի­քին: Ան­չափ գոհ ու շնոր­հա­կալ են գյու­ղա­պե­տից՝ Ար­շա­վիր Սարգ­սյա­նից, ով ցան­կա­ցած հար­ցում միշտ ա­ջա­կից է հոգ­սա­շատ ըն­տա­նի­քին. ՙՄենք մեր գյու­ղա­պե­տով ենք ապ­րում: Ան­չափ նվիր­ված, նր­բան­կատ մարդ է,- ա­սում է ըն­տա­նի­քի մայրն ու շա­րու­նա­կում,- բո­լոր մեծ ու փոքր խն­դիր­նե­րով կիս­վում ենք նրա հետ ու միշտ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ար­ձա­գան­քում է: Նա ոչ միայն մեր հան­դեպ է ու­շա­դիր, նա բո­լո­րի հոգ­սե­րին է հա­րե­հաս: Գյու­ղի բնակ­չու­թյու­նը քիչ է, մի ըն­տա­նի­քի պես ենք ապ­րում: Գյու­ղա­պետն իր ու­նե­ցա­ծից բա­ժին է հա­նում բո­լո­րիս՚:
Այս­պի­սին է այս բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը: Կեն­ցա­ղա­յին, ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող Հա­կո­բյան­ներն ապ­րում են հաշտ ու հա­մե­րաշխ, սի­րով ու յու­րա­հա­տուկ ջեր­մու­թյամբ: Ապ­րում են նե­ղու­թյան մեջ, բայց եր­ջա­նիկ, որ միա­սին են ու ա­ռողջ: Իսկ գու­՞ցե հենց դա է այն կե­նա­րար ու­ժը, որ ա­մուր է պա­հում նրանց հա­վա­տը վաղ­վա օր­վա նկատ­մամբ:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 19 Jul 2019 15:33:28 +0000
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27149-2019-07-19-15-31-32 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27149-2019-07-19-15-31-32 Ըստ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան…

 Հու­լի­սի 14-ին, ժա­մը 13։00-ի սահ­ման­նե­րում, Վանք-Ստե­փա­նա­կերտ ավ­տո­ճա­նա­պար­հի 6-րդ կի­լո­մետ­րին, 1978թ. ծն­ված Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնա­կի­չը, վա­րե­լով ի­րեն պատ­կա­նող ՙՕ­պել Աստ­րա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, բախ­վել է ա­ջա­կող­մյա հո­ղաթմ­բին և կո­ղաշ­րջ­վել, ին­չի հետևան­քով ուղևոր՝ 1978թ. ծն­ված Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնակ­չու­հին, ստա­ցած մարմ­նա­կան վնաս­ված­քով տե­ղա­փոխ­վել է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։

Նախ­նա­կան տվյալ­նե­րով վթա­րի պատ­ճառ է հան­դի­սա­ցել ՙՕ­պել Աստ­րա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի վա­րոր­դի անզ­գու­շու­թյու­նը։
ԱՀ ոս­տի­կա­նու­թյան ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան վեր­լու­ծու­թյուն­նե­րը վկա­յում են, որ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի պատ­ճառ­նե­րի մեջ զգա­լի թիվ են կազ­մում նաև անզ­գու­շու­թյան հետևան­քով ա­ռա­ջա­ցող պա­տա­հար­նե­րը։
Հու­լի­սի 15-ին, ժա­մը 16։35-ի սահ­ման­նե­րում, Ստե­փա­նա­կերտ-Դրմ­բոն-Քո­լա­տակ ավ­տո­ճա­նա­պար­հի խաչ­մե­րու­կում ի­րար են բախ­վել ՀՀ Ա­րա­րա­տի մար­զի 1984թ. ծն­ված բնակ­չի վա­րած ՙԴԱՖ 95XF 380՚ մակ­նի­շի և Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի՝ 1981թ. ծն­ված բնակ­չի վա­րած ՙՎԱԶ-21213՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով վեր­ջի­նիս ուղևոր՝ 2009թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել է ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րում։
Նախ­նա­կան տվյալ­նե­րով` վթա­րի պատ­ճառ է հան­դի­սա­ցել ՎԱԶ-21213՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի վա­րոր­դի կող­մից գլ­խա­վոր ճա­նա­պար­հով երթևե­կող տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցին չզի­ջե­լը։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է մարմ­նա­կան վնաս­վածք հասց­նե­լու 9, գո­ղու­թյան, թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան, գույ­քը դի­տա­վո­րու­թյամբ ոչն­չաց­նե­լու 2–ա­կան հան­ցա­գոր­ծու­թյան դեպք։
Ի­րա­կա­նաց­ված օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան և քնն­չա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում բո­լոր դեպ­քե­րով, բա­ցա­ռու­թյամբ գո­ղու­թյան 1 հան­ցա­դե­պի, հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րած ան­ձինք հայտ­նա­բեր­վել են։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հեր­թա­պահ մա­սե­րում ար­ձա­նագր­վել է 193 ա­հա­զանգ: Բո­լոր ա­հա­զան­գե­րով ան­մի­ջա­պես դեպ­քի վայ­րեր են մեկ­նել ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի օ­պե­րա­տիվ խմ­բե­րը և օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ըն­թաց­քա­վո­րել դրանք։
Ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան է են­թարկ­վել տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի 514 վա­րորդ, ո­րոն­ցից 323-ը՝ սահ­ման­ված ա­րա­գու­թյու­նը գե­րա­զան­ցե­լու, 14-ը՝ ա­ռանց վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի, 12-ը՝ անս­թափ վի­ճա­կում, իսկ մնա­ցա­ծը` այլ կար­գի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 19 Jul 2019 15:30:49 +0000
ՙԱՇ­ԽԱ­ՏԵԼ ԵՄ ԱԶ­ՆԻՎ ԼԻ­ՆԵԼ ԻՆՔՍ ԻՄ ԵՎ ԻՄ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ Ա­ՌԱՋ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27148-2019-07-19-15-25-35 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27148-2019-07-19-15-25-35 ՙԱՇ­ԽԱ­ՏԵԼ ԵՄ ԱԶ­ՆԻՎ ԼԻ­ՆԵԼ ԻՆՔՍ ԻՄ  ԵՎ ԻՄ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ Ա­ՌԱՋ՚
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Մաք­սիմ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ-85

Գրող, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը ճա­նաչ­ված ա­նուն է Ար­ցա­խում և նրա սահ­ման­նե­րից դուրս։ Ըն­թեր­ցո­ղը հա­տուկ հե­տաք­րք­րու­թյամբ է սպա­սում նրա յու­րա­քան­չյուր գր­քի լույ­սըն­ծայ­մա­նը։ Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ հայտ­նի ՙ13-ի նա­մա­կի՚ հա­մա­հե­ղի­նակ է, ով Ղա­րա­բա­ղյան շարժ­ման դժ­վա­րին տա­րի­նե­րին գլ­խա­վո­րեց գա­ղա­փա­րա­խո­սա­կան և քա­րոզ­չու­թյան հզոր մի­ջոց ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թը։ Տաս­նյա­կից ա­վե­լի գր­քե­րի հե­ղի­նակ է։ ԼՂՀ վաս­տա­կա­վոր ժուռ­նա­լիստ է։ Ար­ժա­նա­ցել է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան Դ.Դե­միր­ճյա­նի ան­վան մր­ցա­նա­կի, ԼՂՀ Ե­ղի­շեի ան­վան պե­տա­կան մր­ցա­նա­կի, ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ շքան­շա­նի, ՀՀ ՙՄով­սես Խո­րե­նա­ցի՚ մե­դա­լի։

Ծն­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հա­րավ գյու­ղում, ա­վար­տել Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ա­պա` Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի լրագ­րու­թյան բա­ժի­նը։ Աշ­խա­տել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մար­մին­նե­րում։ 1971¬1986թթ. վա­րել է ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի մար­զա­յին վար­չու­թյան գլ­խա­վոր խմ­բագ­րի պաշ­տո­նը։ 1986-1987թթ. գլ­խա­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը։ 1988-1993թթ. ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիրն էր։ 1993-1995թթ. նշա­նակ­վել է ԼՂՀ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի լրատ­վու­թյան և մա­մու­լի դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար, իսկ 1995-1998¬ին՝ նո­րից մայր թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր։
Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի 85-ա­մյա հո­բե­լյա­նը նշ­վեց հու­լի­սի 17-ին, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի լեփ-լե­ցուն դահ­լի­ճում։
Ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Ար­ցա­խի ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, պատ­գա­մա­վոր­ներ, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ։ Հան­դի­սու­թյա­նը Հա­յաս­տա­նից ներ­կա­յա­ցել էր ՀԳՄ նա­խա­գահ Է­դուարդ Մի­լի­տո­նյա­նը։
Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը` նշե­լով, որ Մ.Հով­հան­նի­սյանն ար­ցա­խա­հայ ար­ձա­կի ռահ­վի­րա­նե­րից է, ով գե­ղար­վես­տա­կան խոս­քը բարձ­րաց­րեց մի նոր աս­տի­ճա­նի` իր ար­ձա­կով ՙստեղ­ծե­լով՚ Ար­ցա­խը, ինչ­պես Հրանտ Մաթևո­սյա­նը՝ Լո­ռին։ Հով­հան­նի­սյանն իր մեծ ա­վան­դը բե­րեց նաև լրագ­րու­թյան մեջ՝ դժ­վա­րին տա­րի­նե­րին ղե­կա­վա­րե­լով մայր թեր­թը, մա­մու­լում և իր ար­ձա­կում ար­ծար­ծե­լով Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը։
ՙԻնձ հա­մար մեծ պա­տիվ է շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սել Ար­ցա­խում վա­ղուց ճա­նաչ­ված, սիր­ված գրո­ղի և հա­սա­րա­կա­կան գործ­չի հո­բե­լյա­նա­կան ե­րե­կո­յին։ Մաք­սիմ Եր­վան­դին իր հո­բե­լյան­նե­րով մեզ պա­հում է ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի բո­լոր դր­վագ­նե­րը ճիշտ ի­մաս­տա­վո­րե­լու զգա­ցո­ղու­թյան մեջ։ Նա, իր բո­լոր ար­ժա­նիք­նե­րով հան­դերձ, նաև կեն­դա­նի կա­մուրջն է 1965թ. Ար­ցա­խի ա­զա­տու­թյան հա­մար ա­ռա­ջին պա­հան­ջի, 1988թ. հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման պա­հան­ջա­տի­րու­թյան և ան­կախ պե­տու­թյուն կեր­տե­լու ճա­նա­պար­հի բո­լոր կե­տե­րի միջև։ Կյան­քի բո­լոր փու­լե­րում հայ­րե­նի Ար­ցա­խում անգ­նա­հա­տե­լի ներդ­րում եք ու­նե­ցել մշա­կույ­թի, գրա­կա­նու­թյան, լրագ­րու­թյան զար­գաց­ման մեջ։ Այն պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րը, որ Դուք եք ղե­կա­վա­րել, շա­հել են Ձեր գոր­ծու­նեու­թյու­նից։ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին փու­լում, երբ պայ­քա­րը հիմ­նա­կա­նում ըն­թա­նում էր գա­ղա­փա­րա­կան բնա­գա­վա­ռում, այդ պայ­քա­րի խո­սա­փողն էր Ար­ցա­խի մայր թեր­թը, որն այն տա­րի­նե­րին լույս էր տես­նում 100 հա­զար տպա­քա­նա­կով։ Թեր­թը հան­դես էր գա­լիս ադր­բե­ջա­նա­կան հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ, հա­նուն ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան, հա­նուն ՙՄիա­ցում՚ գա­ղա­փա­րի։ Սա կարևոր ա­ռա­քե­լու­թյուն էր, ո­րին թեր­թը ծա­ռա­յեց մեր պա­հան­ջա­տի­րու­թյու­նը ճիշտ ձևա­կեր­պե­լու և հա­մայն հա­յու­թյա­նը հա­մախմ­բե­լու այդ գա­ղա­փա­րի շուրջ։ Ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին լծ­վել եք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­շի­նու­թյան սուրբ գոր­ծին՝ Ձեր ա­վան­դը բե­րե­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման օ­ղա­կում և լրատ­վու­թյան ինս­տի­տու­ցիո­նալ­մա­նը և հե­տա­գա­յում հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան գոր­ծու­նեու­թյան կա­տա­րե­լա­գործ­մա­նը։ Ձեզ նաև վար­պե­տո­րեն հա­ջող­վում է հա­մադ­րել լրագ­րո­ղի գրի­չը ար­ձա­կագ­րի խոր, նր­բան­կատ, զգա­յա­կան խո­հե­րի հետ։ Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում հայ­րե­նիքն է իր ողջ հմայ­քով, ար­ցախ­ցին է իր հոգ­սե­րով, հույ­զե­րով, հույ­սե­րով։

Մեր ա­վագ սերն­դի այն մեծ մտա­վո­րա­կանն եք, ո­րի նվի­րա­կան գոր­ծու­նեու­թյունն ու­ղե­ցույց է լի­նե­լու գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար։ Հի­շում ենք՝ 80-ա­մյա Ձեր հո­բե­լյա­նին ա­սա­ցիք՝ ՙչբռ­նեմ է­լի ապ­րեմ՚, մաղ­թում եմ Ձեր խոս­քի կրկ­նու­թյու­նը՝ բռ­նեք ու եր­կա~ր, եր­կա~ր ապ­րեք, ե­ռանդ, ծաղ­կուն գրիչ։ (Ա­շոտ Ղու­լյան)։
Է­դուարդ Մի­լի­տո­նյանն ըն­դգ­ծեց գրո­ղի դերն ըն­թեր­ցող դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում, և որ հո­բե­լյարն իր գրա­կա­նու­թյամբ ըն­թեր­ցող­ներ է ՙստեղ­ծել՚։ Որ սե­րունդ­ներն ի­րար են փո­խան­ցում նրա գր­վածք­նե­րը, քան­զի Մ.Հով­հան­նի­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն Ար­ցա­խի պատ­մու­թյունն են, ար­ցախ­ցու, հայ մար­դու մա­քուր հո­գու ար­տա­հայ­տու­թյու­նը, հայ մար­դու ո­գո­րում­նե­րը, որ ժա­մա­նակ ու տա­րա­ծու­թյուն չեն ճա­նա­չում։ Բա­նա­խո­սը նշեց, որ այ­սօր ամ­բողջ հա­յու­թյան ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում Ար­ցախն է, ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, որ ին­քը Մ. Հով­հան­նի­սյա­նին հի­շում է ան­ցած դա­րի 60-ա­կան­նե­րից, որ նրա գոր­ծե­րը մշ­տա­պես սպա­սե­լի են ե­ղել, հատ­կա­պես 88-ից հե­տո, երբ խոսքն այ­րող կրա­կի ուժ է ձեռք բե­րել։ Ճշ­մա­րիտ գրա­կա­նու­թյու­նը, ինչ­պի­սին Հով­հան­նի­սյա­նի ար­ձակն է, այ­րում է, հո­գի է շար­ժում։ Ա­պա ՀԳՄ նա­խա­գա­հը գրող­նե­րի միու­թյան մե­դալ հանձ­նեց հո­բե­լյա­րին։
ՙԻնձ և շա­տե­րի հա­մար Դուք նա­հա­պետ եք ձեր ապ­րած կյան­քով, Ձեր ստեղ­ծած ժա­ռան­գու­թյամբ, Ձեր ի­մաստ­նու­թյամբ։ Ձեր ան­ցած ճա­նա­պար­հի հե­տա­գի­ծը բնու­թագր­վում է հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան, ար­դա­րու­թյան, ար­ցախ­ցու ինք­նու­թյան հա­մար պայ­քա­րով։ Ձեր ներ­քին կռի­վը, խռով­քը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ վե­րա­ճում է ըմ­բոս­տու­թյան և ա­պա, մտ­քի մեջ թանձ­րա­նա­լով, խտա­նա­լով ժայթ­քում ու վե­րած­վում նոր գոր­ծե­րի։ Ար­ցա­խի հան­դեպ սի­րուց են ծն­վել ցա­վը, ան­հան­գս­տու­թյու­նը, հպար­տու­թյու­նը, որ կան և ապ­րում են Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում։ Քա­նի~-քա­նի սե­րունդ ձեր տո­ղե­րում պի­տի գտ­նի և ճա­նա­չի ինքն ի­րեն, քա­նի~-քա­նի­սին Ձեր խոս­քը կս­տի­պի ինք­նա­մաքր­վել և վե­րա­դառ­նալ ա­կունք­նե­րին։ Ե­րախ­տա­պարտ ենք, որ մաս­նա­կիցն ենք դա­ռել ՙԱր­ցա­խա­պա­տում՚ մա­տե­նա­շա­րի ստեղծ­մա­նը։ Ձեր գրի­չը բե­ղուն է, Ձեր բա­ռը կշիռ ու­նի, Ձեր խոսքն ար­ժե­քա­վոր է, Ձեր ի­մաստ­նու­թյու­նը շնորհ է, որ տր­վել է ի վե­րուստ, թանձ­րա­ցել տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյամբ՚ (Նա­րի­նե Ա­ղա­բա­լյան)։
Գրող, քա­ղա­քա­գետ Վահ­րամ Ա­թա­նե­սյանն իր և ի­րե­նից հե­տո ե­կած լրագ­րո­ղա­կան սերն­դի ա­նու­նից ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նին, որ ստեղ­ծել է իր լրագ­րո­ղա­կան դպ­րո­ցը և որ շատ-շա­տե­րը լրագ­րու­թյան աս­պա­րեզ ոտք են դրել նրա գո­րո­վա­լի, հո­գա­տար հա­յաց­քի ներ­քո։ Լի­նե­լով ՙ13-ի՚ հայտ­նի նա­մա­կի ստո­րագ­րող­նե­րից` են­թարկ­վել է հա­լա­ծան­քի, բայց չի լքել Ար­ցա­խը, սպա­սել է իր և ար­ցախ­ցի­նե­րի աս­տե­ղա­յին ժա­մին՝ 1988-ին, երբ պոռթ­կաց Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը։ Մ. Հով­հան­նի­սյա­նը, որ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում կեր­տել է Ար­ցա­խի ընդ­հան­րա­կան կեր­պա­րը, միշտ պահ­պա­նել և պահ­պա­նում է մտա­վո­րա­կա­նի կեց­ված­քը։
ՙՄտա­ծում եմ, որ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի դեպ­քում, իս­կա­պես, հրա­շա­լի է եր­կար ապ­րե­լը, թե­պետ հա­րյուր տա­րին էլ մի բան չէ։ Մտա­ծում եմ նաև, որ մեր, այս­պես ա­սած, եր­կար ապ­րելն ա­մենևին էլ մեր պինդ լի­նե­լուց չէ, ոչ էլ, բնա­կա­նա­բար, մեր ցան­կու­թյու­նից։ Եվ ես ինձ թույլ եմ տա­լիս ա­սել, որ մեր հո­բե­լյա­րը, հաս­տատ, ինչ-որ գոր­ծար­քի մեջ է երկ­նա­յին տի­րոջ հետ, որ նրան հա­ջող­վել է ձեռք բե­րել Աստ­ծո վս­տա­հու­թյունն ու հո­վա­նա­վո­րու­թյու­նը։ Դա բո­լո­րին չէ, որ հա­ջող­վում է, հատ­կա­պես երբ գործդ գր­չի հետ է, և ա­մեն օր՝ ու­րիշ­նե­րին թո­ղած, ինքդ քեզ հետ ես կռիվ տա­լիս։
Չեմ կա­րող չա­սել՝ ե­րա­նի~ Ձեզ։
Գրա­կա­նու­թյու­նը վախ­կոտ­նե­րի, միա­միտ­նե­րի, թույ­լե­րի, ինք­նահր­կի­զու­մից փախ­չո­ղի տեղ չէ, և Դուք տա­րածք­ներ եք նվա­ճել, տե­սել եք այդ անմ­շակ տա­րածք­նե­րը և չեք կաս­կա­ծել, որ դրանք Ձերն են։ Ի­հար­կե, հեշտ չի ե­ղել, ի­հար­կե, Ձեզ մե­ղադ­րել է? են, միշտ չէ, որ հաղ­թել եք, բայց չեք զարկ­վել, չեք հրա­ժար­վել Ձեր ու­նե­ցա­ծից։ Դուք Ձեզ չեք հանձ­նել սուտ քա­րո­զիչ­նե­րին...
Է­լի ե­րա­նի Ձեզ։

Մի բան էլ ա­սեմ։ Որ­տեղ էլ ե­ղել եք, Ձե­զա­նից մի բան մնա­ցել է այն­տեղ։ Ու­զում եմ ա­սել` Ձե­զա­նից հնա­րա­վոր չէ հրա­ժար­վել։ Ով էլ փոր­ձի հրա­ժար­վել Ձեզ­նից, չի ստաց­վի, դա հնա­րա­վոր բան չէ։ Խոս­տո­վա­նեմ` հրա­ժար­վելն ի­մաստ չու­նի, ո­րով­հետև, Դուք մեզ չեք խան­գա­րում, Դուք մեզ օգ­նում եք։ Ով էլ ա­սի` Ձեզ­նից բան չի սո­վո­րել, չհա­վա­տաք։ Ես օ­րի­նակ չեմ հա­վա­տում։
Իսկ Ձեր տո­ղը եր­բեք չի մո­լոր­վել, ինքն ի­րեն չի կորց­րել քա­ղա­քա­կան խա­ղահ­րա­պա­րակ­նե­րում ու դի­մա­կա­հան­դես­նե­րում, այն ա­նընդ­հատ խո­րա­ցել է, ի­մաստ­նա­ցել, լց­վել և դուրս ե­կել բաց դաշտ։ Դրա հա­մար եմ ա­սում` եր­կար ապ­րե­լը հրա­շա­լի է։ Չնա­յած ոչ Դուք, պա­րոն Հով­հան­նի­սյան, ոչ էլ մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը չգի­տի, Ձեր գրած պատմ­վածք­ներն են շատ, թե՞ չգր­ված­նե­րը։ Ձեր ա­սա՞ծն է շատ, թե՞ չա­սա­ծը...
Չեմ կաս­կա­ծում, Դուք դեռ չեք գրել Ձեր վեր­ջին պատմ­ված­քը։ Դրա հա­մար Ձեզ ժա­մա­նակ է պետք և այդ ժա­մա­նա­կը Դուք ու­նեք... Ես ան­ձամբ սպա­սե­լու եմ այդ պատմ­ված­քին, ե­թե այն գր­վի ան­գամ քսան տա­րի հե­տո՚։ (Գրող, բա­նաս­տեղծ, ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյան)։
ՙՄաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ծան­րու­թյան կենտ­րո­նը Ար­ցախն է իր ցա­վով։ Ցավ, ո­րից ծն­վել են նրա ոչ միայն գրո­ղա­կան, այլև մարդ­կա­յին ու քա­ղա­քա­ցիա­կան կյան­քի փո­թո­րիկ­ներն ու ար­գա­սիք­նե­րը։ Գրող­նե­րից քչե­րը կա­րող են ա­սել՝ գրել եմ այն­պես...ինչ­պես ապ­րել եմ։ Այդ քչե­րից մե­կը Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն է, ում կյանքն ըն­թա­ցել է, ի­րոք, փո­թորկ­ված օվ­կիա­նոս մտած նա­վի պես` սկ­սած ՙ13-ի՚ լե­գեն­դար նա­մա­կից, վեր­ջաց­րած ՙմենք՚ սո­վո­րա­կան դե­րա­նու­նը հա­մայն հա­յու­թյան հա­մար թևա­վոր ար­տա­հայ­տու­թյուն դարձ­րած իր ՙՄունք՚-ով, իր ՙՏե­րու­նա­կան ա­ղոթ­քով՚, ո­րը գրել է Ար­ցա­խի մայր թեր­թում, աշ­խա­տող­նե­րիս աչ­քի առջև, երբ ՙ9-րդ ա­լիք՚ էինք դի­մա­կա­յում։ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի կող­քին վատ աշ­խա­տե­լը, այ­սինքն` վատ գրե­լը, հնա­րա­վոր բան չէր։ Հին թե նոր աշ­խա­տող. կամ պի­տի նա­վար­կեիր նրա պա­հան­ջա­ծին հա­մա­պա­տաս­խան, կամ էլ թող­նեիր նա­վը։ Եվ մի ամ­բողջ կո­լեկ­տիվ անց­նում էր ՙհով­հան­նի­սյա­նա­կան շկո­լա՚ կոչ­վող ՙմա­ղով՚։ Ա­սեմ, որ նա միա­ժա­մա­նակ և իր գր­չա­կից­նե­րի հա­մար ա­ռա­վել բարձր ցատ­կա­ձող էր սահ­մա­նում գրա­կա­նու­թյան մեջ։ Ում էլ վե­րա­բե­րեր խոս­քը՝ նրա նկա­տում­ներն այն­քան էին խոր­քա­յին, որ չըն­դու­նել դրանք հնա­րա­վոր չէր։ Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն այն գրողն է, ում մտ­քի թա­նա­քը եր­բեք չի չո­րա­ցել։ Պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում ան­գամ նա ա­ռա­տո­րեն ստեղ­ծում էր ոչ միայն նա­խան­ձե­լի հրա­պա­րա­կագ­րու­թյուն, այլև փայ­լուն գե­ղար­վես­տա­կան ար­ձակ։ Ա­վե­լի քան 60 տար­վա գրա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած և 80 տա­րե­կա­նում էլ ըն­թեր­ցո­ղին նոր գր­քով ներ­կա­յա­ցած Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը գր­քից գիրք է գնա­ցել՝ չշ­փո­թե­լով ընտ­րած հո­րի­զո­նա­կա­նը, չփո­խե­լով ծան­րու­թյան կենտ­րո­նը։ Հով­հան­նի­սյա­նի մոտ չկա բա­րո­յա­կան ան­կշ­ռե­լիու­թյուն, ինչ­պես որ չկան կեղծ կոնֆ­լիկտ­ներ։ Մար­դու ներ­քին ցն­ցու­մը նա պատ­կե­րում է հո­գե­բա­նա­կան բարձր մա­կար­դա­կով։ Նրա հե­րոս­նե­րը միշտ չէ, որ հաղ­թում են։ Բայց այդ պար­տու­թյու­նը սո­վո­րա­կա­նից դուրս պար­տու­թյուն է, ո­րով­հետև նման դեպ­քե­րում հաղ­թում է նրանց հո­գե­կան գե­ղեց­կու­թյու­նը։ Այլ կերպ ա­սած` նա բո­լո­րիս առջև դնում է ներ­քին կար­գի­նու­թյան պա­հանջ։ Ար­ձա­կա­գիր Հով­հան­նի­սյա­նը հե­ռու է ոճ խա­ղա­լուց։ Նա դրա կա­րի­քը չու­նի։ Նրա լե­զուն ինք­նին ոճ է։ Նրան կար­դա­լով` մենք տես­նում ենք բութ քա­րից պատ շա­րող այն որմ­նադ­րին, ում ա­մե­նա­շա­տը հե­տաք­րք­րում է քարն իր ծան­րու­թյան կենտ­րո­նով ճիշտ տե­ղում դնե­լը՝ վասն պա­տի ամ­րու­թյան՚։ (Գրող, բա­նաս­տեղծ Նվարդ Ա­վա­գյան)
Հո­բե­լյա­րին ող­ջույ­նի խոսք ա­սա­ցին բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նը, ՙԱր­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյուն՚ ՓԲԸ, հե­ռուս­տա­ռա­դիո­կո­մի­տեի գոր­ծա­դիր տնօ­րեն Մե­րի Դավ­թյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը։
Հան­դի­սա­վոր ե­րե­կո­յի ըն­թաց­քում ցու­ցադ­րում էին գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Բաղ­րյա­նի՝ հո­բե­լյա­րի հետ ու­նե­ցած հար­ցազ­րույց­նե­րից դր­վագ­ներ։
ՙԳրա­կա­նու­թյու­նը տա­ռա­պան­քի վե­րար­տադ­րու­թյուն է, ժա­մա­նա­կի և խղ­ճի հա­րա­բե­րու­թյան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Ե­թե դու չես կա­րող հաշտ­վել, ստիպ­ված ես հա­նուն ճշ­մար­տու­թյան հա­կադր­վել ի­րա­կա­նու­թյա­նը։ Ճշ­մա­րիտ գրա­կա­նու­թյու­նը պետք է լի­նի ճշ­մար­տու­թյան հա­մար մար­տն­չող մարդ­կանց կող­քին։ Գրո­ղի և ի­րա­կա­նու­թյան փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը պետք է լի­նի բա­ցար­ձա­կա­պես ազ­նիվ և հա­նուն ճշ­մար­տու­թյան՚։ (Մաք­սիմ Հով­հան­նի­սյան)

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 19 Jul 2019 15:17:58 +0000
ՃԱՄ­ԲԱՐ­ՆԵ­ՐԻ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՎԱԾ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27147-2019-07-19-15-15-49 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27147-2019-07-19-15-15-49 ՃԱՄ­ԲԱՐ­ՆԵ­ՐԻ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՎԱԾ ԵՆ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Այս օ­րե­րին Ար­ցա­խում և ՀՀ-ում կազ­մա­կերպ­վում են դպ­րո­ցա­կան ճամ­բար­ներ, ին­չը նրանց ա­մա­ռա­յին հան­գս­տի ակ­տիվ կազ­մա­կերպ­ման, ստեղ­ծա­գոր­ծա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման, ինք­նադրսևրո­ման, հա­մըն­կե­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ստեղծ­ման, հե­տաքր­քիր, բո­վան­դա­կա­լից օ­րեր անց­կաց­նե­լու լա­վա­գույն մի­ջոց է: 

Ո­րոշ ժա­մա­նա­կով ըն­տա­նի­քից կտր­վե­լով և նոր մի­ջա­վայ­րում կե­ցու­թյան հա­վա­սար պայ­ման­նե­րում ապ­րե­լով (հա­մա­տեղ սնունդ, բո­լո­րի հա­մար հա­վա­սար պար­տա­վո­րու­թյուն­ներ ու ի­րա­վունք­ներ, կար­գու­կա­նո­նին են­թարկ­վում) հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծում հե­տա­գա­յում կյան­քի տար­բեր պայ­ման­նե­րին հեշտ հար­մար­վե­լու, հա­սա­րա­կու­թյանն ին­տեգր­վե­լու հա­մար:

Ա­վան­դա­կան են դար­ձել դպ­րո­ցի­նե­րին կից գոր­ծող ցե­րե­կա­յին ճամ­բար­նե­րը, ո­րոն­ցից մեկն էլ Ստե­փա­նա­կեր­տի Ավ. Ի­սա­հա­կյա­նի ան­վան հ. 10 հիմ­նա­կան դպ­րո­ցի հեն­քի վրա ստեղծ­ված ՙԱրևիկ՚ ճամ­բարն է: Հու­լի­սի 17-ին` հան­դի­սա­վոր բաց­մա­նը, ներ­կա էր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Ինչ­պես տե­ղե­կաց­րեց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Թե­րե­զա Կա­րա­խա­նյա­նը, 8-օ­րյա տևո­ղու­թյամբ եր­կու հեր­թա­փո­խով այս­տեղ ի­րենց ա­ռօ­րյան ժա­ման­ցի և ու­սու­ցո­ղա­կան մի­ջոց­նե­րով հե­տաքր­քիր դարձ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ա­վե­լի քան 300 ե­րե­խա` մայ­րա­քա­ղա­քի տար­բեր դպ­րոց­նե­րից:
Ճամ­բա­րի պետ` դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ Հա­կո­բյա­նը վս­տա­հեց­րեց, որ պլա­նով նա­խա­տես­ված տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներն ուղղ­ված են ե­րե­խա­նե­րի հայ­րե­նա­ճա­նա­չո­ղու­թյա­նը, պատ­մաաշ­խար­հագ­րա­կան, մշա­կու­թա­յին գի­տե­լիք­նե­րի ձեռք­բեր­մա­նը:
Բաց­ման կա­պակ­ցու­թյամբ ճան­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց և շնոր­հա­վո­րեց ու հե­տաք­րք­րիր ու բո­վան­դա­կա­լից ա­ռօ­րյա մաղ­թեց ԿԳՍ նա­խա­րա­րը: ՙՀրա­շա­լի է, որ մեմք կա­րո­ղա­նում ենք ճամ­բար­ներ կազ­մա­կեր­պել: Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը մեզ պարգևել են մեր այն տղա­նե­րը, ո­րոնք ի­րենց կյան­քի գնով ա­զա­տագ­րել են մեր հայ­րեն­քը և այն տղա­նե­րը, ով­քեր այ­սօր էլ պաշտ­պա­նում են մեր հայ­րե­նի­քը: Եվ շատ լավ է, որ դուք գի­տակ­ցում եք դա և ձեր եր­գե­րում, կար­գա­խոս­նե­րում մե­ծա­րում ու գո­վեր­գում եք հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րին՚,- ա­սաց նա:
ԿԳՍՆ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան և ար­տադպ­րո­ցա­կան ծրագ­րե­րի բաժ­նի վա­րիչ Ստե­փան Օ­հան­ջա­նյա­նից տե­ղե­կա­ցանք, թե ինչ ճամ­բար­նե­րում են հան­գս­տա­նում Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րը:
Հու­նի­սի 19-ից 20 օ­րով սո­ցիա­լա­կան ա­ռան­ձին խմ­բե­րի պատ­կա­նող 200 ե­րե­խա մայ­րա­քա­ղա­քից և հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րից հան­գս­տա­ցել է Հան­քա­վա­նի և Ծաղ­կա­ձո­րի ՙԱղ­բյուր՚, ՙԼու­սա­բաց՚ և ՙՀաս­միկ՚ ճամ­բար­նե­րում:
Ար­դեն տե­ղե­կաց­րել ենք հու­նի­սի 24-ից մեկ­նար­կած ՙԱս­պետ՚ ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րի մա­սին: Հան­րակր­թա­կան, մի­ջին մա­սան­գի­տա­կան և ար­հես­տա­գոր­ծա­կան ուս­հաս­տա­տու­թյուն­նե­րի 11-րդ դա­սա­րան փո­խադր­ված տղա­նե­րի ար­դեն 3-րդ հեր­թա­փոխն է անց­կաց­նում այս­տեղ: Ընդ­հա­նուր առ­մամբ` 4 հեր­թա­փո­խով այս ճամ­բա­րում 8-օ­րյա ռե­ժի­մով հե­տաքր­քիր ա­ռօ­րյա կվա­յե­լեն ընդ­հա­նուր թվով 400 պա­տա­նի:
Հու­լի­սի 12-ից մեկ­նար­կել է Ծմա­կա­հո­ղի ՙՊա­տա­նի բնա­գետ­ներ՚ 10-օ­րյա ճամ­բա­րը դպ­րո­ցի տա­րած­քում` վրա­նա­յին պայ­ման­նե­րում, ո­րին մաս­նակ­ցում են շր­ջա­կա գյու­ղե­րից կի­րակ­նօ­րյա դպ­րոց հա­ճա­խող­նե­րը և Երևա­նի ֆիզ­մաթ դպ­րո­ցից հրա­վիր­ված­նե­րը:
Ճամ­բա­րի փակ­ման հա­ջորդ օ­րը` հու­լի­սի 23-ին, կմեկ­նար­կի եր­կու հեր­թա­փո­խով, 10-օ­րյա տևո­ղու­թյամբ ՙԵկ, Ար­ցախ՚ ծրագ­րով ճամ­բա­րը, ո­րին կընդգրկվեն ԱՀ և ՀՀ 11-12-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը (ընդ­հա­նուր 160 հո­գի):
Ա­ռա­ջին ան­գամ Հա­յա­սա­տա­նի բան­կե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՀ Լո­ռու մար­զի Վա­հագ­նա­ձոր հա­մայն­քում հու­լի­սի 20-ից կազ­մա­կերպ­ված ճամ­բա­րում 10-օ­րյա հան­գիստ կանց­կաց­նի 10-15 տա­րե­կան ար­ցախ­ցի 70 ե­րե­խա:
ՀՅԴ Ար­ցա­խի և Սփյուռ­քի ե­րի­տա­սար­դա­կան միու­թյուն­նե­րը հու­լի­սի 8-ից 10-16 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել են ճամ­բար­ներ Ստե­փա­նա­կեր­տում և շր­ջան­նե­րում. մայ­րա­քա­ղա­քի Ա. Ղու­լյա­նի ան­վան հ. 2 հիմ­նա­կան դպ­րո­ցին կից (200 հո­գի), Աս­կե­րա­նի Էդ. Բար­սե­ղյա­նի ան­վան հոս­քա­յին (200 հո­գի), Մար­տու­նու Ն. Ստե­փա­նյա­նի ան­վան հ. 1 միջ­նա­կարգ (50 հո­գի), Շու­շիի Դ. Ղա­զա­րյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան մաս­նա­գի­տաց­ված (80 հո­գի) դպ­րոց­նե­րում:
Օ­գոս­տո­սի 5-ից 10 օ­րով 90 ե­րե­խա կմեկ­նի ԵԿՄ-ի կող­մից Սևա­նին մերձ ՙԾո­վի­նար՚ ճամ­բար:
Այլ աղ­բյուր­նե­րի տե­ղե­կաց­մամբ` ըն­թա­նում են Շու­շիում ՙՀայ­կի Սե­րունդ՚ ե­րի­տա­սար­դա­կան ՀԿ-ի և ԱՀ ՄԵՀԶ-ի կող­մից Պա­տա­րա­յում կազ­մա­կերպ­ված ըն­տա­նե­կան ճամ­բար­նե­րը:

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 19 Jul 2019 15:12:14 +0000