comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 18 Օգոստոսի 2019 http://artsakhtert.com Fri, 18 Oct 2019 02:22:11 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԴԵ­ՐԵ­ՎԱՆ­ՔԸ՝ ՔԱ­ՐԱՆ­ձԱ­ՎԱ­ՅԻՆ ՀԱԶ­ՎԱ­ԳՅՈՒՏ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27302-2019-08-19-18-23-13 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27302-2019-08-19-18-23-13 ԴԵ­ՐԵ­ՎԱՆ­ՔԸ՝ ՔԱ­ՐԱՆ­ձԱ­ՎԱ­ՅԻՆ ՀԱԶ­ՎԱ­ԳՅՈՒՏ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ
Հայ­կա­կան ժայ­ռա­վոր ե­կե­ղե­ցի­նե­րը…

Հայ­կա­կան այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րումն այժմ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ է կապ­ված, քա­նի որ քա­րան­ձա­վա­յին նման կո­թող­նե­րի մեծ մա­սը Թուր­քիա­յի տա­րած­քում է։ Այ­դու­հան­դերձ, թեթևա­կի ու­սում­նա­սի­րու­թյունն էլ բա­վա­րար է հայ­կա­կան քա­րան­ձա­վա­յին ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։

Դերևան­քը գտն­վում է Կե­սա­րիա­յի՝ ներ­կա­յիս Կայ­սե­րիա­յի մոտ։ Ի սկզ­բա­նե ե­կե­ղե­ցին ան­վան­վում էր Ձո­րա­վանք, ա­վե­լի ուշ ան­վա­նու­մը թր­քա­կա­նաց­վեց։ ՙԴե­րե՚ թուր­քե­րե­նից նշա­նա­կում է քա­րան­ձավ, այր։ Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում հատ­կա­պես այս ե­կե­ղե­ցին։
19-րդ դա­րի վեր­ջում Ֆրան­սիա­ցի հնէա­բան Շառլ Թեք­սյեն ա­ռաջ քա­շեց են­թադ­րու­թյուն, որ Դերևան­քը քրիս­տո­նեու­թյան ա­մե­նա­վաղ շր­ջա­նի կո­թող­նե­րից է և սկզ­բում, հնա­րա­վոր է, ծա­ռա­յել է որ­պես քրիս­տո­նյա ճգ­նա­վոր­նե­րի ա­ղո­թա­տե­ղի, խուց։ Հա­րա­կից բնա­կա­վայ­րի հա­յերն ի­րենք ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեն ե­կե­ղե­ցու հան­դեպ՝ այն հա­մա­րե­լով ի­րենց ՙմայր տա­ճա­րը՚։

Գյուղն ին­քը թեև ամ­բող­ջո­վին հայ­կա­կան էր, միևնույն ժա­մա­նակ նրա կենտ­րո­նում հու­նա­կան ե­կե­ղե­ցու ա­վե­րակ­ներ կա­յին։ Սա նույն­պես կա­րող է մատ­նան­շել այն փաս­տը, որ բնա­կա­վայրն ի սկզ­բա­նե հենց քրիս­տո­նեա­կան էր, ոչ թե պար­զա­պես հայ­կա­կան։ Գյու­ղում տե­ղա­կայ­ված էին նաև Սբ Սեր­գիյ և Սբ Թո­րոս ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հա­մի­դյան ջար­դե­րի ժա­մա­նակ այս եր­կու ե­կե­ղե­ցի­նե­րի զան­գա­կատ­ներն էլ ոչն­չաց­վե­ցին, իսկ գյուղն ին­քը ան­հե­տա­ցավ 1909թ. ջար­դե­րի ժա­մա­նակ։ Ե­կե­ղե­ցի­նե­րը վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­ցին Ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ։

Ե­կե­ղե­ցու տե­ղա­կայ­ման վայ­րը բա­վա­կա­նա­չափ հայտ­նի է։ Հարևան Կե­սա­րիա­յում քա­րո­զում էին Պետ­րոս և Պո­ղոս ա­ռա­քյալ­նե­րը։ Հենց այս­տեղ՝ Կա­պա­դով­կիա­յում, նրանց ա­ռա­ջին հետևորդ­նե­րը ստիպ­ված էին հա­լա­ծանք­նե­րից թաքն­վել տե­ղի քա­րան­ձավ­նե­րում։ Կե­սա­րիա­յում էր նաև մե­ծա­ցել հա­յոց հայ­րա­պետ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը։ Այս ա­ռու­մով Դերևան­քը, ի­րոք, կա­րող էր ա­ռա­ջին քրիս­տո­նյա­նե­րի հա­մար թաքս­տոց ծա­ռա­յել, ո­րի հի­ման վրա ա­վե­լի ուշ հրա­շա­լիո­րեն կա­ռուց­վեց հայ­կա­կան հա­մա­լիր։

Գյուղն ան­վա­նի մար­դիկ է տվել։ Այս գյու­ղից էին սե­րում Օս­մա­նյան կայս­րու­թյան հայտ­նի ճար­տա­րա­պետ­ներ Բա­լյան­նե­րը, ով­քեր նա­խագ­ծել էին Դոլ­մա­բախ­չա, Բեյ­լեր­բեյ հո­յա­կերտ պա­լատ­նե­րը, Օր­թա­քյոյ մզ­կի­թը և օս­մայ­նան դա­սա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան այլ գլուխ­գոր­ծոց­ներ։
Այժմ գյու­ղը չկա, իսկ քա­րան­ձա­վը դա­տարկ է։ Ու դեռևս հայտ­նի չէ, թե մշա­կու­թա­յին քա­նի նման կո­թող­ներ են սփռ­ված ողջ Կա­պա­դով­կիա­յում։ Այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րու­մը թույլ կտար պար­զել՝ ինչ­պի­սին էին ա­ռա­ջին հայ քրիս­տո­նյա­նե­րը, բա­ցա­հայ­տել նրանց ու­նե­ցած շփում­նե­րը քրիս­տո­նեու­թյան ա­ռա­ջին քա­րո­զիչ­նե­րի հետ։ Թադևոսն ու Բար­դու­ղե­մեո­սը քրիս­տո­նեու­թյու­նը բե­րե­ցին Հա­յաս­տան, բայց ար­դյո՞ք նրանք միակ ա­ռա­քյալ­ներն էին, ո­րոնց հետ ուղ­ղա­կիո­րեն շփ­վում և ում քա­րոզ­նե­րը լսում էին հա­յե­րը։ Ա­ռա­վել հա­վա­նա­կան է, քրիս­տո­նեու­թյան տա­րած­ման գոր­ծում հա­յե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը շատ ա­վե­լի լայն էր։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 19 Aug 2019 18:21:33 +0000
ՆԱԽՇՆ ՈՒ ԳՈՒՅ­ՆԸ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՏԱ­ՐԱ­ԶՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27301-2019-08-19-18-19-04 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27301-2019-08-19-18-19-04 ՆԱԽՇՆ ՈՒ ԳՈՒՅ­ՆԸ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՏԱ­ՐԱ­ԶՈՒՄ
Ազ­գա­յին տա­րա­զի բնո­րոշ…

 

Հայ կա­նանց ա­վան­դա­կան հա­գուստն ա­ռանձ­նա­նում էր իր գու­նա­գե­ղու­թյամբ ու հա­րուստ ե­րան­գա­վոր­մամբ։ Տղա­մարդ­կանց հա­գուս­տը բազ­մե­րանգ էր միայն Արևմտյան Հա­յաս­տա­նի մար­զե­րում, մինչ­դեռ արևե­լա­հա­յե­րի շր­ջա­նում տղա­մարդ­կանց տա­րա­զը բնու­թագր­վում էր ընդ­հա­նուր զսպ­վա­ծու­թյամբ ու հա­մեստ գու­նա­վոր­մամբ, որ­տեղ գե­րիշ­խում էին մուգ ե­րանգ­նե­րը` եր­բեմն սպի­տա­կի հա­մադր­մամբ (20-րդ դա­րի սկզ­բում քա­ղա­քա­յին ազ­դե­ցու­թյամբ)։
Հայ­կա­կան տա­րա­զի գու­նա­յին գամ­մա­յում, մաս­նա­վո­րա­պես կա­նանց տա­րա­զում, գե­րիշ­խում էր կար­մի­րը՝ մուգ կարմ­րա­գույ­նից մինչև ալ կար­միր, բո­ցա­գույն ե­րանգ­ներ։ Կար­միր գույնն օգ­տա­գործ­վում էր ինչ­պես ներք­նա­շո­րի (կա­նա­ցի շա­պիկ­ներ, տա­բատ­ներ), այն­պես էլ վեր­նազ­գես­տի հա­մար` տղա­մարդ­կանց ու կա­նանց գլ­խարկ­ներ, գործ­ված գուլ­պա­ներ, գո­տի­ներ, կա­նա­ցի գլ­խա­շո­րեր, ծած­կոց­ներ, լան­ջա­պա­նակ­ներ, գոգ­նոց­ներ։ Վեր­ջինս կարևոր դեր էր խա­ղում կա­նաց հա­գուս­տի հա­մա­լի­րում` որ­պես ըն­տա­նե­կան դրու­թյան խոր­հր­դա­նիշ. պա­տա­հա­կան չէ, որ հա­յե­րի մոտ ՙկար­միր գոգ­նոց՚ ար­տա­հայ­տու­թյու­նը նշա­նա­կում էր ՙա­մուս­նա­ցած կին՚։

 Կար­միր գույ­նը լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր նաև ա­սեղ­նա­գոր­ծու­թյան մեջ, ո­րով զար­դար­վում էր ինչ­պես տղա­մարդ­կանց, այն­պես էլ կա­նանց հա­գուս­տը։ Հա­յե­րի, ինչ­պես և շատ ազ­գե­րի մոտ, կար­մի­րը նույ­նա­կա­նաց­վում էր ՙգե­ղե­ցի­կի՚, ՙլա­վի՚, ՙտո­նա­կա­նի՚ հետ։ Ժո­ղովր­դի պատ­կե­րաց­մամբ, այս գույ­նը խոր­հր­դան­շում էր կյան­քը՝ ա­րյուն, արևը՝ կրակ, պտ­ղա­բե­րու­թյուն և միա­ժա­մա­նակ ծա­ռա­յում էր չա­րի­քից, հի­վան­դու­թյու­նից ու ան­պտ­ղու­թյու­նից պաշտ­պա­նե­լու հա­մար։Կա­նաչ գույ­նի հետ կար­մի­րի հա­մադ­րու­մը, ա­ռա­ջին հեր­թին, առ­նչ­վում էր հար­սա­նեա­կան սիմ­վո­լի­կա­յին։ Դա իր ար­տա­ցո­լումն է գտել ծի­սա­կան հա­գուս­տի մեջ, մաս­նա­վո­րա­պես հար­սա­նեա­կան ուս­կա­պի՝ կոս­բանտ կամ ուս­բանտ, (կա­նաչ ու կար­միր ժա­պա­վեն­նե­րից կազմ­ված խա­չաձև ուս­կապ` փե­սա­յի կրծ­քի վրա), նա­րո­տի մեջ՝ հյուս­ված կար­միր-կա­նաչ թե­լե­րով, ո­րը ե­կե­ղե­ցում հար­սի ու փե­սա­յի վզից կամ ձեռ­քից կա­պում էր քա­հա­նան` որ­պես ա­մուս­նա­կան զույ­գի  ու­ղի­նե­րի խաչ­ման, ա­մուս­նու­թյան խոր­հր­դա­նիշ։ Նա­րո­տը հագց­նում էին նաև ե­րե­խա­յին` մկր­տու­թյան ժա­մա­նակ։ Կա­նա­չի ու կար­մի­րի հա­մադ­րու­մը հա­յե­րի մոտ ա­մուս­նու­թյան խոր­հր­դա­նիշ էր, քա­նի որ ժո­ղովր­դա­կան գու­նըն­կալ­ման մեջ կա­նա­չը զու­գորդ­վում էր ե­րի­տա­սար­դու­թյան, գար­նան, կա­նա­չի, ա­ճի, նոր սերն­դի հետ։ ՙԿար­միր-կա­նաչ կա­պել՚ նշա­նա­կում էր նշա­նել, ա­մուս­նաց­նել, ա­մուս­նաց­նե­լու ցան­կու­թյուն հայտ­նել։ Կար­միր-կա­նաչ գու­նա­յին հա­մադ­րու­մը բնո­րոշ էր նաև մի շարք շր­ջան­նե­րի, հատ­կա­պես Սյու­նի­քի և Ար­ցա­խի, կա­նա­ցի ա­մե­նօ­րյա հա­գուս­տի հա­մար (կար­միր ներք­նա­շո­րը, վերևի կա­նաչ ար­խա­լու­ղը)։ Եր­բեմն կար­միր գույ­նը հար­սա­նեա­կան ծի­սա­կա­տա­րու­թյան ժա­մա­նակ օգ­տա­գործ­վում էր սպի­տա­կի հա­մադր­մամբ. հար­սի՝ վերևից կար­միր, ներ­սից սպի­տակ գլ­խա­շո­րը՝ Շի­րա­կում և Ջա­վախ­քում, ինչ­պես նաև կար­միր-սպի­տակ նա­րո­տը`  Սա­սու­նում։ Շի­րա­կի ու Ջա­վախ­քի կա­նանց տա­րա­զում կա­նաչն իր տե­ղը զի­ջում էր կա­պույ­տին (մա­նու­շա­կա­գույն, մուգ եղրևա­նա­գույն)։ Դրանց հետ կար­մի­րի հա­մադ­րու­մը բնո­րոշ էր ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ ա­ռա­ջա­վոր Ա­սիա­յի հա­մար, այն լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր նաև քրիս­տո­նեա­կան սր­բա­պատ­կե­րագ­րու­թյան սիմ­վո­լի­կա­յում։ Ա­մուս­նա­ցած կնոջ կար­միր գոգ­նո­ցի փո­խա­րի­նու­մը կա­պույ­տով կնոջ` ծնն­դա­բե­րե­լու կա­րո­ղու­թյու­նը կորց­նե­լու նշան էր։ Կա­պույ­տը, ժո­ղովր­դի ըն­կալ­մամբ, կա­պակց­վում էր ծե­րու­թյան, մահ­վան հետ։ Ինչ­պես և ա­ռա­ջա­վո­րա­սիա­կան մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի, հա­յե­րի հա­մար նույն­պես կա­պույ­տը սգո գույն էր, ընդ ո­րում, կա­պույ­տը որ­պես սգո նշան կրում էին հե­ռա­վոր, իսկ սևը` մո­տիկ ազ­գա­կան կորց­նե­լու դեպ­քում։ Կա­պույտ գույ­նին միա­ժա­մա­նակ վե­րագր­վում էր բու­ժիչ հատ­կու­թյուն և այն լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր ժո­ղովր­դա­կան բժշ­կու­թյան մեջ. սև-կա­պույտ հու­ռու­թը մինչ օրս հա­մար­վում է չար աչ­քից պաշտ­պան­վե­լու մի­ջոց։ Սևն ըն­կալ­վում էր որ­պես ծի­սա­կան ա­ռու­մով ան­մա­քուր գույն։ Գու­նա­վոր հա­գուս­տի փո­խա­րի­նու­մը մուգ հա­գուս­տով ծե­րու­թյան նշան էր: Սևը սգո ա­մե­նա­տա­րած­ված գույնն է հայ­կա­կան տա­րա­զում։ Սու­գը ար­տա­հայտ­վում էր, մաս­նա­վո­րա­պես, գլ­խա­շո­րի մի­ջո­ցով։ Տա­րո­նում և Վաս­պու­րա­կա­նում (Արևմտյան Հա­յաս­տան) տղա­մար­դիկ որ­պես սգո նշան գլ­խարկ­նե­րի վրա կրում էին սև ժա­պա­վեն՝ փու­շի։ Կա­նայք հիմ­նա­կա­նում գլ­խա­շո­րը փո­խում էին սև ծած­կո­ցով։ Կարևոր է նշել, որ ե­րի­տա­սարդ կա­նայք սուգ էին պա­հում միայն ա­մուս­նու հա­մար, մնա­ցած դեպ­քե­րում սուգ պա­հելն ար­գել­ված էր, քա­նի որ հա­մար­վում էր, որ սևը կա­րող էր զր­կել ծնն­դա­բե­րե­լու ու­նա­կու­թյու­նից։

Սպի­տա­կը ծի­սա­կան ա­ռու­մով մա­քուր էր հա­մար­վում, այն օգ­տա­գործ­վում էր մկր­տու­թյան, ինչ­պես նաև թաղ­ման ժա­մա­նակ` որ­պես թաղ­ման սա­վան։
Հայ­կա­կան տա­րա­զի գու­նա­յին գամ­մա­յում դիտ­վում է ընդ­գծ­ված զսպ­վա­ծու­թյուն դե­ղին գույ­նի օգ­տա­գործ­ման մեջ։ Այն հան­դի­պում էր շատ հազ­վա­դեպ՝ խլաց­ված ե­րանգ­նե­րով։ Դե­ղի­նը՝ որ­պես բնու­թյան թոշ­նե­լու գույն, ընդ­հա­նուր առ­մամբ, ու­ներ բա­ցա­սա­կան խոր­հուրդ, այն կա­պակց­վում էր հի­վան­դու­թյան, լե­ղու, թույ­նի հետ, ուս­տիև վնա­սա­կար էր հա­մար­վում։ Ծիա­ծա­նի մեջ դե­ղի­նի` սո­վո­րա­կա­նից ա­վե­լի հոծ գի­ծը բա­ցատր­վում էր որ­պես վատ նա­խան­շան (ե­րաշ­տի, ան­բեր­րիու­թյան, հի­վան­դու­թյան)։ Դե­ղի­նի բա­ցա­սա­կան ըն­կալ­ման պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցել են մի շարք ար­գելք­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, քա­ռա­սու­քի ժա­մա­նակ նո­րած­նին այ­ցե­լե­լիս ոս­կե զար­դա­րանք­ներ կրե­լը, ին­չը կա­րող էր դեղ­նախ­տով հի­վան­դա­նա­լու պատ­ճառ հա­մար­վել։ Սա­կայն ոս­կու փայ­լի նմա­նու­թյու­նը արևի փայ­լի՝ լույ­սի հետ, ար­դա­րաց­նում էր ոս­կե զար­դա­րանք­ներ կրե­լը, ինչ­պես նաև ոս­կե­գույն թե­լի օգ­տա­գոր­ծումն ա­սեղ­նա­գոր­ծու­թյան մեջ։
Այս­պի­սով, հայ­կա­կան ազ­գա­յին տա­րա­զի գու­նա­յին գամ­ման կա­րե­լի է ներ­կա­յաց­նել դրա­կան (կար­միր, կա­նաչ, սպի­տակ) և բա­ցա­սա­կան (մուգ մա­նու­շա­կա­գույն, դե­ղին, սև) գույ­նե­րի հա­կադր­ման տես­քով։

Տա­րա­զի նախ­շա­զար­դու­մը վե­րա­բե­րում է ժո­ղովր­դա­կան ար­վես­տի այն ո­լոր­տին, որ­տեղ դրսևոր­վում է ժո­ղովր­դին բնո­րոշ դի­մա­գիծն ու ազ­գա­յին կո­լո­րի­տը։ Հայ­կա­կան տա­րա­զի նախ­շա­զարդ­ման հին ա­կունք­նե­րի մա­սին վկա­յում են հնա­գի­տա­կան գտա­ծո­նե­րը, ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ե­կե­ղե­ցու պա­տե­րի որմ­նան­կար­նե­րը, շիր­մա­քա­րե­րը, ման­րան­կար­նե­րը և այլն։ Հա­գուստն ու նրա բա­ղադ­րիչ­նե­րը, բա­ցի գոր­ծա­ծա­կա­նից, ու­նեին նաև ծի­սա­կան-մո­գա­կան նշա­նա­կու­թյուն։ Հայ­կա­կան ազ­գա­յին տա­րա­զում, ինչ­պես տղա­մարդ­կանց, այն­պես էլ կա­նաց մոտ, զար­դա­նախ­շե­րը հիմ­նա­կա­նում զե­տեղ­ված էին այս­պես կոչ­ված ՙմուտ­քե­րի՚ շուրջ (վզի, ձեռ­քի, դաս­տա­կի, կող­քե­րի բաց­վածք­նե­րի շուրջ, քղանց­քի վրա), այ­սինքն` հա­գուս­տի այն մա­սե­րում, ո­րոնք ա­մեն տե­սակ ՙան­մաք­րու­թյու­նից՚ պաշտ­պա­նե­լու խոր­հր­դան­շա­կան գոր­ծա­ռույթ ու­նեին։ Պաշտ­պա­նա­կան-մո­գա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեին նաև տղա­մարդ­կանց գո­տի­նե­րը հար­սա­նեա­կան ծե­սե­րում, կա­նա­ցի նախ­շա­զարդ գոգ­նոց­նե­րը, կրծ­կալ­նե­րը, ա­վան­դա­կան գործ­ված նախ­շա­զարդ գուլ­պա­նե­րը (մաս­նա­վո­րա­պես` հար­սա­նեա­կան ա­րա­րո­ղա­կար­գում) և այլն։ Զար­դա­նախ­շերն ի­րա­կա­նաց­վում էին դաջ­ված­քի, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան, գե­ղար­վես­տա­կան կա­րի և գոր­ծե­լու տեխ­նի­կա­յով։ Գործ­ված, ինչ­պես և ա­սեղ­նա­գործ հա­գուս­տը, այդ թվում և ցան­ցաձև նախ­շը, ա­վան­դա­բար ու­նեին պաշտ­պա­նա­կան-մո­գա­կան նշա­նա­կու­թյուն։

Հա­գուս­տի, մաս­նա­վո­րա­պես կա­նա­ցի, զար­դա­նախ­շե­րի հա­մար նյու­թե­րը հա­րուստ ու բազ­մա­զան էին` բր­դե, բամ­բա­կե, մե­տաք­սե, ինչ­պես նաև ոս­կե­գույն ու ար­ծա­թա­գույն թե­լեր, փայ­լա­զար­դեր, ու­լունք­ներ ու կո­ճակ­ներ, մանր խե­ցի­ներ ու ան­գամ ձկան թե­փուկ­ներ։ Խե­ցի­նե­րին ու թե­փուկ­նե­րին (որ­պես ջրից հան­ված) վե­րագր­վում էր մո­գա­կան ուժ, ո­րը խթա­նում էր պտ­ղա­բե­րու­թյու­նը։ Փի­րու­զից կամ կար­միր մար­ջա­նից մանր ու­լունք­նե­րով զար­դա­րում էին տղա­մարդ­կանց գո­տի­նե­րի ծայ­րե­րը, կա­նանց գլ­խա­շո­րե­րի ծո­պե­րը։ Ու­լունք­նե­րով ա­սեղ­նա­գոր­ծում էին կա­նանց գո­տի­ներն ու ճա­կատ­նոց­նե­րը։ Ժո­ղովր­դի պատ­կե­րաց­մամբ, դրանք բու­ժում էին ո­րո­շա­կի հի­վան­դու­թյուն­նե­րից, պաշտ­պա­նում չար աչ­քից և այլն։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 19 Aug 2019 18:12:41 +0000
ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԱԼ ԱՅՎԱԶ. "ԵՐԵՎԱՆՈՎ ԶԲՈՍՆԵԼԻՍ ՆԵՐՍՍ ԼՑՎՈՒՄ Է ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ" http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27300-2019-08-19-18-11-20 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27300-2019-08-19-18-11-20 ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԱԼ ԱՅՎԱԶ.
Պոլ­սա­հայ երգ­չու­հի Մա­րալ…

Մա­րա­լը, ով 3-րդ ան­գամն է այ­ցե­լում Հա­յաս­տան, Ermenihaber.am-ի հետ զրույ­ցում խո­սել է իր ա­պա­գա ծրագ­րե­րի մա­սին։ՙԱյս ան­գամ այ­ցիս նպա­տա­կը նա­խորդ­նե­րից շատ տար­բեր է։ Քա­նի որ մե­կու­կես ա­միս ա­ռաջ ես թո­ղար­կե­ցի հա­յե­րեն եր­գե­րի իմ ա­ռա­ջին ալ­բո­մը, ուս­տի շտա­պե­ցի գալ և ներ­կա­յաց­նել այն հա­յաս­տան­ցի հան­դի­սա­տե­սին՚,-պատ­մում է երգ­չու­հին։Պոլ­սա­հայ երգ­չու­հին շեշ­տեց նաև, որ հա­յե­րեն եր­գե­րի ալ­բո­մի թո­ղարկ­ման նպա­տա­կը Թուր­քիա­յում հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան տա­րա­ծումն է:

ՙԵս մե­ծա­ցել եմ մի ըն­տա­նի­քում, որ­տեղ խո­սում են հա­յե­րեն և լսում են հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյուն։ Դեռ ման­կուց հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան հան­դեպ ու­նե­ցածս սե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­պատկ­վեց, և որ­պես այդ սի­րո ար­տա­հայ­տում ո­րո­շե­ցի հա­յե­րեն եր­գե­րի ձայ­նաս­կա­վա­ռակ թո­ղար­կել։ Ցա­վոք, ինչ­պես ցան­կա­ցած օ­տար երկ­րում, Թուր­քիա­յում նույն­պես հա­յե­րե­նը հա­յե­րի շր­ջա­նում ՙդժ­վար է խոս­վում՚, և այս ալ­բո­մը թո­ղար­կե­լուս նպա­տա­կը այն էր, որ փոք­րից մեծ հա­յե­րեն եր­գեր լսեն։ Ու­զե­ցի, որ հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյու­նը նրանց տնե­րում հն­չի՚։

Պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե ար­դյոք հայ­կա­կան ինք­նու­թյան պատ­ճա­ռով իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում Թուր­քիա­յում որևէ խո­չըն­դո­տի չի հան­դի­պում՝ երգ­չու­հին պա­տաս­խա­նեց.
ՙՆախ­կի­նում Թուր­քիա­յում հայ­կա­կան եր­գե­րի ալ­բոմ թո­ղար­կե­լը շատ դժ­վար էր. ոչ միայն հա­յե­րեն, քր­դե­րեն եր­գե­րի հան­դեպ էլ կար­ծես ար­գե­լանք կար։ Սա­կայն վեր­ջին 10-20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է, և ազ­գա­յին փոր­քա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ ար­վես­տա­գետ­նե­րը ա­զա­տո­րեն կա­րո­ղա­նում են գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել։ Ես նույն­պես որևէ խո­չըն­դո­տի չեմ հան­դի­պել։ Թուր­քիա­յում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի լե­զու­նե­րով եր­գե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն կա՚։

Պատ­մե­լով Հա­յաս­տա­նի հան­դեպ ու­նե­ցած իր սի­րո մա­սին Մա­րա­լը նշեց, որ այ­ցե­րի ըն­թաց­քում շր­ջում է տե­սար­ժան վայ­րե­րով, սա­կայն ա­ռա­վել շատ սի­րում է լի­նել մայ­րա­քա­ղա­քում.
ՙՀա­յաս­տա­նը շատ եմ սի­րում, հատ­կա­պես Երևա­նը։ Երևա­նը իմ հա­մար յու­րա­հա­տուկ վայր է։ Երևա­նի փո­ղոց­նե­րով քայ­լե­լիս կար­ծես շունչս բաց­վում է։ Այս­տեղ զբոս­նե­լիս ներսս լց­վում է անն­կա­րագ­րե­լի խա­ղա­ղու­թյամբ։ Մեր մշա­կույ­թը շատ գե­ղե­ցիկ ձևով է ներ­կա­յաց­վում և պահ­պան­վում։ Առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նում մշա­կույ­թին, ար­վես­տին մեծ ու­շադ­րու­թյուն է ցու­ցա­բեր­վում՚։

Հար­ցին՝ ար­դյոք Հա­յաս­տա­նում պատ­րաստ­վո՞ւմ է հա­մեր­գով հան­դես գալ, Մա­րալ Այ­վա­զը պա­տաս­խա­նեց.
ՙՇատ կցան­կա­նա­յի այս­տեղ բե­մեր ու­նե­նալ, ինչ­պես նաև տե­սա­հո­լո­վակ նկա­րա­հա­նել։ Այս ալ­բո­մի շնոր­հան­դե­սից հե­տո հա­յաս­տան­ցի գոր­ծըն­կեր­նե­րիցս շատ դրա­կան գնա­հա­տա­կան­ներ ստա­ցա, նույ­նիսկ ա­ռա­ջարկ ե­ղավ զու­գեր­գով հան­դես գա­լու։ Սա ինձ հա­մար պա­տիվ է՚։
Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան մե­ներ­գե­րով ճա­նաչ­ված պոլ­սա­հայ երգ­չու­հի Մա­րալ Այ­վա­զը մոտ մեկ ա­միս ա­ռաջ հան­րու­թյան դա­տին հանձ­նեց ՙՄա­րա­լի պես՚ խո­րագ­րով իր ա­ռա­ջին ալ­բո­մը։ Ալ­բո­մում տեղ գտած բո­լոր 7 եր­գե­րը հա­յե­րեն են։ Ալ­բո­մի ե­րաժշ­տա­կան պրո­դյու­սերն է պոլ­սա­հայ ե­րա­ժիշտ, գոր­ծի­քա­վո­րող Ա­րի Հեր­գե­լը։ Նրա եր­գե­րը գոր­ծի­քա­վոր­վել են ժա­մա­նա­կա­կից և հայ­կա­կան ե­րաժշ­տա­կան նվա­գա­րան­նե­րով։ Մա­րալ Այ­վա­զը փոքր տա­րի­քում հա­ճա­խել է հայ­կա­կան ե­կե­ղե­ցա­կան երգ­չա­խումբ։
Այ­վա­զի կա­տար­մամբ հն­չել են բազ­մա­թիվ հա­յե­րեն եր­գեր, ո­րոն­ցից ա­մե­նա­հայտ­նին են ՙԲին­գյոլ՚, ՙՍա­րի սի­րուն յար՚ կա­տա­րում­նե­րը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 19 Aug 2019 18:07:45 +0000
"ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՍԱՀՄԱՆԸ"՝ ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27299-2019-08-19-18-06-20 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27299-2019-08-19-18-06-20
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Ար­ցախ­ցի­նե­րի, հատ­կա­պես շու­շե­ցի­նե­րի հա­մար, մշ­տա­պես սպաս­ված տնե­ցի­ներ են Կա­մի­լա և Զա­քար Քե­շի­շյան­նե­րը։Նրանց յու­րա­քան­չյուր այ­ցը նոր գույն է ա­վե­լաց­նում հայ­րե­նի մշա­կու­թա­յին կյան­քին։ Այս տա­րին ևս բա­ցա­ռու­թյուն չէ: ՙՀայ­կա­կան ման­րան­կա­չու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նե­լուց ա­միս­ներ չան­ցած, ճա­նաչ­ված դաշ­նա­կա­հա­րու­հի, բա­նաս­տեղ­ծու­հի Կա­մի­լա Եր­կա­նյան-Քե­շի­շյա­նը շտա­պել է Ար­ցախ` նոր մտահ­ղա­ցում­նե­րով, ծրագ­րե­րով ու գա­ղա­փար­նե­րով: ՙՀայ­կա­կան ման­րան­կար­չու­թյան կենտ­րոն՚-ի հա­մա­հայ­կա­կան ընդգրկմամբ, ծրա­գիրն այս տար­վա­նից գոր­ծե­լու է նաև Ար­ցա­խում՝ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ խո­րագ­րի ներ­քո։

-Տի­կին Կա­մի­լա, ի՞նչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու շեշ­տադ­րում­ներ ու­նի հա­յա­շունչ նոր ծրա­գի­րը, ո­րի ի­րա­գոր­ծումն այս տա­րի ար­ցա­խյան այ­ցե­լու­թյան Ձեր ա­ռանց­քա­յին նպա­տա­կադ­րումն է։
-Գլ­խա­վոր նպա­տա­կը մշա­կու­թա­յին նոր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­գործ­մամբ հա­մա­հայ­կա­կա­նու­թյան գա­ղա­փա­րին ծա­ռա­յելն է՝ միա­ժա­մա­նակ նպաս­տե­լով ազ­գա­յին մշա­կույ­թի ճա­նաչ­ման, տա­րած­ման, աշ­խար­հի տար­բեր ծա­գե­րում ապ­րող հայ ե­րե­խա­նե­րի հա­յե­ցի կր­թու­թյան, հայ դպ­րո­ցի ա­ջակ­ցու­թյան, ինչ­պես նաև աշ­խար­հին Ար­ցա­խում ստեղծ­վող մշա­կույ­թի ճա­նաչ­ման գոր­ծին։ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ ծրագ­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մե­կը ման­կա­պա­տա­նե­կան գր­քի մի­ջո­ցով միջ­նա­դա­րյան ման­րան­կար­չու­թյան փա­ռա­վոր ա­վան­դույթ­նե­րի վե­րած­նու­թյու­նը, ինչ­պես նաև հնի ու նո­րի հա­մադր­մամբ մշա­կու­թա­յին նոր ա­վան­դույթ­նե­րի ձևա­վո­րումն է։ Նոր ու­սում­նա­կան տա­րում, ա­ռա­ջին ան­գամ, ո­րը և ա­վան­դույթ կդառ­նա, ան­կախ բնա­կու­թյան վայ­րից ա­ռա­ջին դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը կս­տա­նան հա­յոց այ­բու­բե­նին նվիր­ված ման­կա­կան գու­նա­վոր­ման գր­քեր, ժո­ղո­վա­ծու­ներ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ծա­նո­թա­նալ նաև միջ­նա­դա­րյան թռչ­նա­գիր այ­բու­բե­նի ար­վես­տին։

-Ինչ­պի­սի՞ ընդ­գր­կում ու­նի ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ը։
- Նախ այն միտ­ված է ծա­ռա­յե­լու հա­մա­հայ­կա­կա­նու­թյան գա­ղա­փա­րին` յու­րօ­րի­նակ հոգևոր կա­մուրջ ու տա­րածք հան­դի­սա­նա­լով աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան ու մեր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան միջև։ Հիմ­նադ­րամն այս ծրագ­րով հան­դես է ե­կել նաև Սփյուռ­քի մի շարք հա­մայ­նք­նե­րում։ Մաս­նա­վո­րա­պես ծրագ­րում ար­դեն իսկ ընդգրկվել են Լի­բա­նա­նի, Ու­րուգ­վա­յի, Կիպ­րո­սի, Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի մի շարք հա­յա­շունչ դպ­րոց­ներ։ Հա­մաշ­խար­հայ­նաց­ման ներ­կա­յիս թո­հու­բո­հում, հա­յա­պահ­պա­նու­թյու­նը, ա­ճող սերն­դի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան խն­դիր­նե­րը նոր մար­տահ­րա­վեր­նե­րով են ծա­ռա­ցել։ Ոգևո­րու­թյամբ պի­տի նշեմ, որ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ը Սփյուռ­քում մեծ ար­ձա­գանք գտավ։ Հատ­կա­պես ոգևոր­ված էին ե­րե­խա­նե­րը, քա­նի որ նրանք այդ­պի­սով հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան ծա­նո­թա­նալ ազ­գա­յին

ար­ժեք­նե­րին։ Բա­ցի այդ, ե­րե­խա­նե­րի մոտ մեր միջ­նա­դա­րյան ման­րան­կար­չու­թյան և թռչ­նագ­րե­րի հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը մտա­ծո­ղու­թյան նոր տա­րա­ծու­թյուն է բա­ցում, զար­գաց­նե­լով գու­նա­պատ­կե­րա­յին մտա­ծո­ղու­թյու­նը, իսկ այ­բու­բե­նի հն­չյու­նը, հա­յե­րեն բա­ռը նրանց վառ երևա­կա­յու­թյան ու հի­շո­ղու­թյան մեջ տպա­վոր­վում է ազ­գա­յին շքեղ գու­նապ­նա­կով ար­տա­հայտ­ված կեր­պար­նե­րով։ Գու­նա­վո­րե­լով թռչ­նագ­րե­րը` ծա­նո­թա­նա­լով հա­յոց զար­դար­վես­տի այս ուղ­ղու­թյա­նը, ե­րե­խա­նե­րը եր­բեմն այն­պի­սի մտահ­ղա­ցում­ներ են ու­նե­նում, ո­րոնք մեր թի­մի ման­րան­կա­րիչ­նե­րին մղում են ստեղ­ծա­րար գոր­ծու­նեու­թյան։ Նոր սերն­դի մտա­ծո­ղու­թյան մեջ շատ հե­տաքր­քիր ստեղ­ծա­րար, գու­նա­յին, պատ­կե­րա­յին թռիչք­ներ կան, իսկ մեր ծրագ­րի դեպ­քում ե­րե­խան հա­վա­սա­րա­պես ստեղ­ծա­գոր­ծում է մաս­նա­գե­տի հետ։
-Ի՞նչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ կու­նե­նա ծրա­գի­րը հատ­կա­պես Ար­ցա­խում։

ա­խում։
-Նախ նշեմ, որ ՙՀայ­կա­կան ման­րան­կա­չու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը թի­մա­յին աշ­խա­տան­քով է հա­մա­կարգ­վում։ Նույն կերպ թի­մա­յին էր մտահ­ղա­ցու­մը, որ­պես­զի ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ի գա­ղա­փա­րի հիմ­նա­սյունն Ար­ցա­խը լի­նի` որ­պես հա­յոց այ­բու­բե­նի տա­րած­ման ու դպ­րո­ցի ստեղծ­ման մաշ­տո­ցյան ա­վան­դույ­թի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն։ Նպա­տակ ու­նենք այս­տեղ զար­գաց­նել ման­րան­կար­չու­թյու­նը, ստեղ­ծել դպ­րոց։ Այդ հար­ցում տե­ղում մեզ բա­վա­կա­նին ա­ջակ­ցում է նաև Շու­շիի կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նը, որ­տեղ շու­տով ման­րան­կար­չա­կան ար­վես­տի գոր­ծե­րի ցու­ցադ­րու­թյան ան­կյուն կբաց­վի։
-Ընդ­գր­կուն մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­տես­վո՞ւմ են։

-Մո­տե­ցող ու­սում­նա­կան տա­րում Ար­ցա­խի բո­լոր դպ­րոց­նե­րի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րին սպաս­վում է ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ ծրագ­րի ա­նակն­կա­լը ման­կա­կան գր­քեր թռչ­նագ­րե­րով, ո­րոնք նա­խա­տես­ված են գու­նա­զարդ­ման հա­մար։ Մինչ այդ, օ­գոս­տո­սի 28-ին, մեր պաշ­տո­նա­կան գոր­ծըն­կեր Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի ա­ջակ­ցու­թյամբ Շու­շիի կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նում կկա­յա­նա մի­ջազ­գա­յին կոն­ֆե­րանս, որ­տեղ կներ­կա­յաց­վի մեր ման­րան­կա­րիչ­նե­րի գոր­ծե­րի ՙՍի­րո այ­բու­բեն՚ խո­րագ­րով ցու­ցա­հան­դեսն ու գր­քե­րի նվի­րատ­վու­թյուն։

Հայ­կա­կան ման­րան­կար­չա­կան զար­դար­վես­տի հա­րուստ ա­վան­դույթ­նե­րի վե­րած­նու­թյանն ու հան­րայ­նաց­մա­նը միտ­ված ծրագ­րի շա­րու­նա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու գրա­վա­կա­նը, ըստ Կա­մի­լա Եր­կա­նյան-Քե­շի­շյա­նի, տե­ղում դպ­րոց ստեղ­ծելն է, ո­րի ուղ­ղու­թյամբ ար­դեն իսկ աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Այս մտահ­ղա­ցու­մը կյան­քի կո­չե­լու գոր­ծում նա կարևո­րում է տե­ղե­րում ար­վես­տա­գետ­նե­րի խմ­բեր ձևա­վո­րե­լու խն­դի­րը։ Ար­ցա­խում, սա­կայն, ա­ռայժմ ման­րան­կա­րիչ­նե­րը սա­կա­վա­թիվ են։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 19 Aug 2019 18:03:33 +0000
ԱՅՍ­ՏԵՂ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27298-2019-08-19-17-59-57 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27298-2019-08-19-17-59-57 ԱՅՍ­ՏԵՂ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԵՆ
Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Ա­վե­լի քան երկ­դա­րյա պատ­մու­թյուն ու­նե­ցող Զար­դա­նա­շե­նը ժա­մա­նա­կին ծաղ­կուն ու շեն գյուղ էր: Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել է ա­վե­լի քան 200 զար­դա­նա­շեն­ցի: Տա­րեց­ներն ա­սում են, որ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին գյու­ղի բնակ­չու­թյու­նը 900-ից ա­վե­լի էր:

Պատ­կերն այ­սօր այլ է: Հի­մա ճա­նա­պարհ­նե­րը քանդ­ված են, տնե­րը` դա­տարկ­ված ու ա­վեր­ված: Եր­բեմ­նի աշ­խույժ գյու­ղում այ­սօր գրանց­ված է 92 բնա­կիչ, 26 ըն­տա­նիք, սա­կայն հիմ­նա­կա­նում ապ­րում է ըն­դա­մե­նը 65 մարդ:
Ան­բա­րեն­պաստ ե­ղա­նակ­նե­րին Թա­ղա­վար­դից Զար­դա­նա­շեն հաս­նելն իս­կա­կան փոր­ձու­թյուն է: Սա­կայն հա­մայն­քի հա­մար միայն խար­խուլ ճա­նա­պարհ­նե­րը չեն խն­դիր:
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի` փետր­վար ամ­սին կա­յա­ցած հաշ­վե­տու ժո­ղո­վի ըն­թաց­քում բնա­կիչ­նե­րը բարձ­րա­ձայ­նել էին խն­դիր­նե­րը, հատ­կա­պես` դպ­րո­ցի հար­ցը: Տա­րի­ներ շա­րու­նակ Զար­դա­նա­շե­նի ա­շա­կերտ­ներն ամ­ռան տա­պին ու ձմ­ռան բքին, անց­նե­լով 6կմ ճա­նա­պարհ, հաս­նում են հարևան Թա­ղա­վար­դի միջ­նա­կարգ դպ­րոց, հիմ­նա­կա­նում` ոտ­քով:

Մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար Ռու­բիկ Բա­լա­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ հա­մայն­քում ապ­րում է 8 դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա: ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն` այս ու­սում­նա­կան տա­րում, ա­ռա­ջին և երկ­րորդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը կր­թու­թյուն կս­տա­նան Զար­դա­նա­շե­նում, իսկ մնա­ցած ե­րե­խա­նե­րը կհա­ճա­խեն Թա­ղա­վար­դի դպ­րոց, նա­խա­րա­րու­թյան կող­մից կտ­րա­մադր­վի տրանս­պոր­տա­յին մի­ջոց և վա­ռե­լիք:

Նա տե­ղե­կաց­րեց բո­լո­րո­վին վեր­ջերս հա­մայն­քում ներ­դր­ված ա­նաս­նա­պա­հու­թյան կա­նո­նա­կարգ­ման ծրագ­րի մա­սին. ՙՀաշ­վի առ­նե­լով ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը և հա­մայն­քում առ­կա նպաս­տա­վոր պայ­ման­նե­րը` ԱՀ գյուղ­նա­խա­րա­րու­թյան կող­մից ծրա­գի­րը ներ­դր­վել է նաև մեր գյու­ղում: Պա­հի դրու­թյամբ սկս­ված են ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ընդգրկված 110հա տա­րած­քը կջ­րար­բիաց­վի, կբա­րե­կարգ­վեն ա­րոտ­ներ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ կրկ­նա­կի, նույ­նիսկ ե­ռա­կի ան­գամ կբարձ­րա­նա ա­րոտ­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը, կբարձ­րա­նա ա­նա­սուն­նե­րի ինչ­պես մթե­րատ­վու­թյու­նը, այն­պես էլ` գլ­խա­քա­նա­կը՚,- ա­սում է Ռ. Բա­լա­յա­նը և հա­վե­լում, որ օ­գոս­տո­սի 8-ի դրու­թյամբ հա­մայն­քում առ­կա է 67 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն:

Հա­մայն­քի 975հա վար­չա­կան տա­րած­քի 169.79հա-ն վա­րե­լա­հող է, որ­տեղ 2018թ. մշակ­վել է ըն­դա­մե­նը 87.1հա ցո­րեն և 2.46հա գա­րի: Ցո­րե­նի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը հեկ­տա­րից կազ­մել է 30ց, իսկ գա­րու մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը՝ 15ց: Գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, զար­դա­նա­շեն­ցի­ներն օգտ­վում են հարևան գյու­ղե­րի տեխ­նի­կա­նե­րից` սե­փա­կան գյուղ­տեխ­նի­կա չու­նե­նա­լու պատ­ճա­ռով:
Գյու­ղի դիր­քը և բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար: Սե­փա­կան այ­գի­նե­րում մշակ­ված բերքն ու բա­րի­քը այլ աշ­խա­տանք չու­նե­ցող զար­դա­նա­շեն­ցին ի­րաց­նում է Ստե­փա­նա­կեր­տում, այս­կերպ հո­գում ըն­տա­նի­քի հոգ­սե­րը:

Շրջ­կենտ­րո­նից ու մայ­րա­քա­ղա­քից 45կմ հե­ռա­վո­րու­թյան, ծո­վի մա­կար­դա­կից 1100 մետր բարձ­րու­թյան վրա գտն­վող, թավ ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված Զար­դա­նա­շենն ա­պա­հով­ված է խմե­լու ջրով, հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյամբ և ին­տեր­նետ կա­պով: Շեն­քը, որ­տեղ տե­ղա­կայ­ված են ա­կում­բը, բուժ­կե­տը և գյու­ղա­պե­տա­րա­նը, վթա­րա­յին է: Ռ. Բա­լա­յա­նի խոս­քով՝ շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ նա­խորդ տա­րում փոխ­վել է բուժ­կե­տի տա­նի­քը: Բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել խմե­լու ջրի ջրա­վա­զա­նում: Վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն ջրա­տար խո­ղո­վակ­նե­րը: Անմ­խի­թար վի­ճա­կում են գտն­վում ինչ­պես գյու­ղա­մի­ջյան, այն­պես էլ Թա­ղա­վարդ-Զար­դա­նա­շեն ճա­նա­պարհ­նե­րը:
Սա­րե­րի ու­սին թիկ­նած, օր-օ­րի մա­րող Զար­դա­նա­շե­նում հա­զար ու մի հոգս ու­նե­ցող ե­րի­տա­սարդ­նե­րից ոչ բո­լորն են տար­ված քա­ղա­քի բա­րե­կե­ցիկ կյան­քով: Բաց­վող դար­պաս­նե­րը և օ­ջախ­նե­րից ել­նող ծխի քու­լա­նե­րը հույս են արթ­նաց­նում խոր ար­մատ­նե­րով հա­րա­զատ գյու­ղին կապ­ված տա­րեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մոտ:
Խն­դիր­նե­րը, ո­րոնք առ­կա են Զար­դա­նա­շե­նում, մաս­նա­վո­րա­պես` դպ­րո­ցը և ճա­նա­պարհ­նե­րը, ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն գյու­ղի ա­պա­գա­յի հա­մար: Այս­տեղ ցան­կա­նում են օր ա­ռաջ լուծ­ված տես­նել հա­մայն­քի կեն­սա­կան նշա­նա­կու­թյան խն­դիր­նե­րը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 19 Aug 2019 17:57:59 +0000
ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ ՏԻՄ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27297-2019-08-19-17-54-07 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27297-2019-08-19-17-54-07 ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ ՏԻՄ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ
Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ օ­գոս­տո­սի 16-ին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի նիս­տե­րի դահ­լի­ճում կազ­մա­կերպ­վեց հան­դի­պում շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և Աս­կե­րան քա­ղա­քի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի հետ։

Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նախ շնոր­հա­վո­րեց թեկ­նա­ծու­նե­րին ա­ռա­ջադր­վե­լու ու ԱՀ ԿԸՀ կող­մից գրանց­վե­լու կա­պակ­ցու­թյամբ:
-Կոչ եմ ա­նում քա­րո­զար­շավն անց­կաց­նել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում՝ պահ­պա­նե­լով փո­խա­դարձ հար­գանք, կո­ռեկտ վե­րա­բեր­մունք։ Հա­վաս­տիաց­նում եմ, որ ա­զատ, ար­դար ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու և քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար բո­լո­րը գոր­ծե­լու են օ­րենք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, և ա­նօ­րի­նա­կան վար­քա­գիծ դրսևո­րած ան­ձանց նկատ­մամբ ամ­բողջ խս­տու­թյամբ կի­րառ­վե­լու են ԱՀ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­նե­րը:

Դրա­կան եմ գնա­հա­տում գոր­ծող հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի աշ­խա­տան­քը և շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ՏԻՄ բո­լոր այն ղե­կա­վար­նե­րին ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րին, ով­քեր, ու­նե­նա­լով ըն­տր­վե­լու ի­րա­վունք, չեն ա­ռա­ջադր­վել և ո­րո­շել են քա­ղա­քա­կան մր­ցա­պայ­քա­րի հար­թա­կը թող­նել մյուս թեկ­նա­ծու­նե­րին?
Բո­լո­րիդ մաղ­թում եմ ար­դար ընտ­րա­պայ­քար և հա­ջո­ղու­թյուն­ներ. թող հաղ­թեն ար­ժա­նի­նե­րը՝ բնակ­չու­թյան բա­րե­կե­ցու­թյան բարձ­րաց­ման և հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հա­մար լա­վա­գույն ծրագ­րեր ներ­կա­յաց­րած ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րը,-ա­սաց Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը։
Տե­ղե­կատ­վու­թյամբ հան­դես ե­կավ Աս­կե­րա­նի Տա­րԸՀ նա­խա­գահ Կա­րեն Միր­զո­յա­նը։

-Ինչ­պես տե­ղյակ եք, 2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 8-ին շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում կանց­կաց­վեն հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի ընտ­րու­թյուն­ներ։ ԿԸՀ ժա­մա­նա­կա­ցույ­ցի հա­մա­ձայն` 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 4-ից մինչև օ­գոս­տո­սի 9-ը շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում ինք­նաա­ռա­ջադր­վել և գրանց­վել է հա­մայն­քի ղե­կա­վա­րի 83 թեկ­նա­ծու։ Կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լիու­թյամբ թեկ­նա­ծու­նե­րից 20-ը ՙԱ­զատ Հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան, 4-ը՝ Ար­ցա­խի Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ ՀՅԴ կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ ՙՍաս­նա ծռեր՚ Ար­ցա­խյան կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներ են, իսկ 56-ն՝ ան­կու­սակ­ցա­կան։

Շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում ինք­նաա­ռա­ջադր­վել է ա­վա­գա­նու ան­դա­մի 228 թեկ­նա­ծու։ Կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լիու­թյամբ՝ 34-ը ՙԱ­զատ Հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներ են, 7-ը՝ Ար­ցա­խի Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան, 6-ը՝ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան, 3-ը՝ ՀՅԴ կու­սակ­ցու­թյան, իսկ 182-ն՝ ան­կու­սակ­ցա­կան են։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի 2 թեկ­նա­ծու­ներ ինք­նա­բա­ցար­կի դի­մում են ներ­կա­յաց­րել մինչև գրան­ցու­մը, իսկ հա­մայն­քի ղե­կա­վա­րի 1 թեկ­նա­ծու՝ գրան­ցու­մից հե­տո։
Օ­գոս­տո­սի 14-ին շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում կազ­մա­վոր­վել են տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ, ըն­տր­վել են նա­խա­գահ, տե­ղա­կալ, քար­տու­ղար։ ՏԸՀ ա­ռա­ջին նիս­տե­րին մաս­նակ­ցել են նաև Տա­րԸՀ ան­դամ­նե­րը։

Հա­վաս­տիաց­նում եմ, որ Աս­կե­րա­նի Տա­րԸՀ-ն կձեռ­նար­կի ա­մեն մի հնա­րա­վո­րը, որ­պես­զի ԱՀ հեր­թա­կան ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը շր­ջա­նում անց­նեն պատ­շաճ մա­կար­դա­կով, և վս­տահ եմ, որ այս ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով, ժո­ղովր­դա­վա­րու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­ձայն, ևս մեկ քայլ ա­ռաջ կլի­նեն, քան նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րը,-շեշ­տեց Կա­րեն Միր­զո­յա­նը։
Դե ինչ, ար­դար մր­ցա­պայ­քար և հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թենք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին։ Թող քա­րո­զար­շավն ու ընտ­րու­թյուն­ներն անց­նեն հան­գիստ, ազ­նիվ, փո­խըմբ­ռն­ման մթ­նո­լոր­տում և ժո­ղովր­դի կող­մից ըն­տր­ված հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն ու ա­վա­գա­նու ան­դամ­ներն աշ­խա­տեն ար­դա­րաց­նել բո­լո­րիս հույ­սե­րը, հե­տա­գա­յում գոր­ծեն միայն ու միայն ի շահ մեր ժո­ղովր­դի և Ար­ցախ աշ­խար­հի հզո­րաց­ման…


Ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րից 32-ը հա­մայ­նք­նե­րի գոր­ծող ղե­կա­վար­ներ են։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 19 Aug 2019 17:53:37 +0000