comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 08 Օգոստոսի 2019 http://artsakhtert.com Sun, 18 Aug 2019 11:44:34 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԻՆՉ­ՔԱՆ Ա­ՆՈՒՄ ԵՆՔ, ԶԳՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՊԱ­ԿԱՍ ԵՆՔ Ա­ՐԵԼ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27270-2019-08-09-19-25-39 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27270-2019-08-09-19-25-39 ԻՆՉ­ՔԱՆ Ա­ՆՈՒՄ ԵՆՔ, ԶԳՈՒՄ ԵՆՔ,  ՈՐ ՊԱ­ԿԱՍ ԵՆՔ Ա­ՐԵԼ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

ԱՄՆ Գլեն­դել քա­ղա­քում բնակ­վող Ա­լեք Բաղ­դա­սա­րյանն այն սփյուռ­քա­հա­յե­րից է, ում ա­նու­նը սեր­տո­րեն կապ­ված է Ար­ցա­խի տն­տե­սու­թյան, կր­թու­թյան ու մշա­կույ­թի զար­գաց­ման հետ: Նա պե­տա­կան մա­կար­դա­կի բո­լոր տո­նե­րի և ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­ռի­թով լի­նում է մայր Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում:

Շա­տերն, ան­շուշտ, տե­ղյակ են Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան ազ­գան­պաստ ա­ռա­քե­լու­թյան մա­սին: 1950 թվա­կա­նից Լոս Ան­ջե­լե­սում հիմ­նադր­ված այս կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակն է ա­ջակ­ցել հայ ու­սա­նող­նե­րին և կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին: Սկզբ­նա­կան տա­րի­նե­րին ՀԿՀ-ն հայ­կա­կան դպ­րոց­ներ է հիմ­նել Մեր­ձա­վոր Արևել­քում, այդ թվում` Լի­բա­նա­նում, Հու­նաս­տա­նում, Սի­րիա­յում: 1960-1970թթ. ՀԿՀ-ն ֆի­նան­սա­վո­րում է ԱՄՆ ա­մե­նօ­րյա հայ­կա­կան դպ­րոց­նե­րը: 1988թ. ա­վե­րիչ երկ­րա­շար­ժից հե­տո Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան ու­շադ­րու­թյունն ամ­բող­ջո­վին ուղղ­վեց դե­պի Հա­յաս­տան և 1991թ. ան­կա­խա­ցու­մից հե­տո հիմ­նար­կու­թյունն իր գրա­սե­նյա­կը հիմ­նեց Երևա­նում: Կազ­մա­կեր­պու­թյունն ա­վե­լի քան 185 դպ­րոց է վե­րա­նո­րո­գել Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Ջա­վախ­քում, չորս տար­վա կտր­ված­քով շուրջ 500 կր­թա­թո­շակ է տա­լիս Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ու­սա­նող­նե­րին: Ա­լեք Բաղ­դա­սա­րյա­նի ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյամբ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում հիմն­վել և ֆի­նան­սա­վոր­վում է ՙԻն­ֆոր­մա­ցիոն տեխ­նո­լո­գիա­ներ՚ մաս­նա­գի­տու­թյու­նը: 30-ից ա­վե­լի գյու­ղա­կան դպ­րոց­ներ ա­պա­հով­վել են հա­մա­կար­գիչ­նե­րով, դպ­րո­ցա­կան պի­տույք­նե­րով, Հադ­րու­թում և Ստե­փա­նա­կեր­տում հիմն­վել են ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ: 2003 թվա­կա­նից Ա­լեք Բաղ­դա­սա­րյա­նը Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ է: Նրա իսկ խոս­քով` կազ­մա­կեր­պու­թյու­նը հպար­տո­րեն շա­րու­նա­կում է իր աշ­խա­տանք­ներն Ար­ցա­խում և կի­րա­կա­նաց­նի նոր ծրագ­րեր:

Ա­լեք Բաղ­դա­սա­րյա­նի ա­նու­նը մշ­տա­պես հի­շա­տակ­վում է Շու­շիում ա­մեն տա­րի անց­կաց­վող Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան մր­ցույթ-փա­ռա­տո­նի առն­չու­թյամբ, ո­րի հիմ­նա­դիր կազ­մա­կեր­պիչն է նա: Նրա հոր­դո­րով Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյունն այս տար­վա` 8-րդ մր­ցույթ-փա­ռա­տո­նի հո­վա­նա­վորն էր: ՙՇու­շի Ա­վան պլա­զա՚ նրա հյու­րա­նո­ցը փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րի հա­վա­քա­տե­ղին է:
Մեր ճե­պազ­րույ­ցը Ա­լեք ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

- Պա­րոն Բաղ­դա­սա­րյան, Դուք այն անձ­նա­վո­րու­թյունն եք, ո­րի ա­նու­նը ան­բա­ժա­նե­լի է Շու­շիից: Այն­քան եք կապ­ված Շու­շիի հետ, որ այն տպա­վո­րու­թյունն է, թե Շու­շին Ձեր ծնն­դա­վայրն է:

- Ես 1977 թվա­կա­նին Թեհ­րա­նից ԱՄՆ եմ գնա­ցել: Հա­յաս­տա­նի հա­մար սկ­սել եմ աշ­խա­տել 1998-ից: Ծրագ­րա­վոր­ման գրա­սե­նյակ ու­նեմ Երևա­նում: Մեր աշ­խա­տանք­նե­րը Շու­շիում սկ­սել ենք 2006 թվա­կա­նից: Մի քա­նի բաժ­նե­տե­րե­րի հետ միա­սին վե­րա­նո­րո­գել և գոր­ծի ենք գցել շու­կան, բաղ­նի­քը, հյու­րա­նո­ցը:

Ութ տա­րի ա­ռաջ Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան փա­ռա­տո­նը սկ­սե­ցինք` մտա­ծե­լով, որ ի­րա­կա­նաց­նենք մի ծրա­գիր, որ կա­րո­ղա­նանք տար­բեր եր­կր­նե­րից ա­շա­կերտ­ներ բե­րել Շու­շի ու նաև օգ­նենք աս­մուն­քի ար­վես­տը զար­գաց­նել: Ու­րախ եմ, որ ԱՄՆ-ից, Լի­բա­նա­նից, Ի­րա­նից, Ռու­սաս­տա­նից, Ջա­վախ­քից, Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից շուրջ 130 մաս­նա­կից­ներ ի­րենց ու­սու­ցիչ­նե­րի, ո­մանք էլ ծնող­նե­րի հետ լավ շա­բաթ անց­կաց­րին Շու­շիում: Մեր նպա­տակն է, որ­պես­զի տար­բեր եր­կր­նե­րից ե­կած հայ պա­տա­նի­ներն ու աղ­ջիկ­ներն ի­րար հետ բո­վան­դա­կա­լից ժա­մա­նակ անց­կաց­նեն, մտեր­մա­նան, ըն­կե­րու­թյուն ա­նեն, և դա շա­րու­նակ­վի ամ­բողջ կյան­քում:

Կու­զեմ, որ նրանք միշտ հի­շեն. Շու­շին ի­րենց քա­ղաքն է: Շու­շին միշտ ե­ղել է հայ մշա­կույ­թի կենտ­րոն­նե­րից մե­կը, և վս­տահ եմ, որ փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րը վե­րա­դառ­նա­լու են Շու­շի, ո­րով­հետև քա­ղաքն այդ վա­րա­կիչ հատ­կու­թյուն ու­նի: Գու­ցե դեռ հի­մա չեն զգում, բայց վե­րա­դառ­նա­լով ի­րենց եր­կր­նե­րը` կհի­շեն այս­տեղ անց­կաց­րած օ­րե­րը և կցան­կա­նան վե­րա­դառ­նալ:

Ես խնդ­րե­ցի Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյա­նը, որ հո­վա­նա­վո­րի 8-րդ փա­ռա­տո­նը, որ­պես­զի ա­վե­լի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն լի­նի, ին­չը սի­րով կա­տար­վել է, և հու­սով եմ` գա­լիք տա­րի­նե­րին էլ կշա­րու­նակ­վի: Ու­րախ եմ, որ ութ տար­վա մեջ շուրջ 700 ա­շա­կերտ­ներ ենք բե­րել Ար­ցախ: Շատ կարևոր է, որ դր­սում ապ­րող հա­յե­րը, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ սե­րուն­դը, լի­նեն Ար­ցա­խում: Միայն ԱՄՆ-ից, Լի­բա­նա­նից, Ի­րա­նից չկան ե­րե­խա­ներ, որ Ար­ցա­խում չեն ե­ղել, մինչև ան­գամ Երևա­նից կան, որ չեն ե­ղել:

- Ի՞նչն է Ձեզ մղում նման գոր­ծե­րի:
- Մեր ծնող­նե­րը մեզ մե­ծաց­րել են այն գա­ղա­փա­րով, որ հայ ազ­գին օգ­նե­լը մեր պար­տա­կա­նու­թյունն է, մեր ա­նե­լի­քը:
Մեր ա­նե­լիքն այն պի­տի լի­նի, որ հայ ժո­ղովր­դի մեջ հա­յու­թյան մա­սին մտա­ծելն ա­վե­լի մեծ մաս դառ­նա նրա ա­ռօ­րյա կյան­քում: Նոր թե հին սերն­դի մեջ` նշա­նա­կու­թյուն չու­նի:

Ես Հա­յաս­տան այ­ցե­լող­նե­րի տա­րեց­տա­րի աճ եմ տես­նում: Չգի­տեմ` այդ ա­ճը փո­խանց­վո՞ւմ է Ար­ցախ, թե՞ ոչ, բայց կար­ծում եմ` լի­նում է ո­րոշ չա­փով: Լավ կլի­նի, որ Հա­յաս­տան թե Ար­ցախ ա­վե­լի շատ մար­դիկ այ­ցե­լեն: Պի­տի խոս­վի ա­նընդ­հատ, շա­տե­րը պատ­կե­րա­ցում չու­նեն, թե ինչ­քան գե­ղե­ցիկ վայ­րեր կան Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նի մար­զե­րում:
- Ձեզ նման մտա­ծող մի քա­նի մարդ­կան­ցով հնա­րա­վո՞ր է դա ա­նել:
- Ա­մեն մեկն իր չա­փով կա­րող է ազ­դել:
- Ձեր զա­վակ­նե­րը հետևո՞ւմ են Ձեզ:

- Տիկ­նոջս և ե­րեք զա­վակ­նե­րիս հետ հա­ճա­խա­կի ենք գա­լիս: Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի բաց­մա­նը ներ­կա ե­ղանք: Սեպ­տեմ­բեր, հոկ­տեմ­բեր, դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին նո­րից կգանք: Այն­պես չէ, որ մեկ տա­րի ա­ռաջ պլա­նա­վո­րում ենք. ու­զում ենք` վեր ենք կե­նում ու գա­լիս:
- Հրա­շա­լի զգա­ցում է, երբ մարդ գի­տի, որ հայ­րե­նի տուն ու­նի, ուր կա­րող է միշտ վե­րա­դառ­նալ:
- Մենք միշտ զգում ենք, որ ա­նե­լիք ու­նենք` կապ­ված մեր հայ­րե­նի­քի հետ, ինչ­քան ա­նում ենք, զգում ենք, որ պա­կաս ենք ա­րել, պի­տի ա­վե­լին ա­նենք: Իմ զա­վակ­ներն էլ սեր և պար­տա­վոր­վա­ծու­թյուն ու­նեն դե­պի հայ ազ­գը, դե­պի Մայր հայ­րե­նի­քը, դե­պի Ար­ցա­խը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 09 Aug 2019 19:17:54 +0000
ՀԱՅԱՍՏԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27269-2019-08-09-19-12-10 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27269-2019-08-09-19-12-10 ՀԱՅԱՍՏԱՆ
Սոկրատ ԽԱՆՅԱՆ

1.
Հայաստան իմ, աշխարհի մեջ մի աշխարհ,
Տիգրան Մեծից մեզ ավանդված սուրբ նշխար։

Մեր երգի հույզ, մեր սրտի հույս Հայաստան,
Մեր աչքի լույս, մեր արշալույս Հայաստան։

Զավակների աննինջ ցավը տանող մայր,
Դարերից գանձ, քարերից հաց քամող հայր։

Մեր կյանքի գուռ, մեր բախտի դուռ Հայաստան,
Մեր ձեռքի թուր, մեր սրտի հուր Հայաստան։

Արցախ ունես, ունես Բեյրութ ու Հալեպ,
Ունես Ջավախք, Լոս Անջելես, Հայաստան։

Կարոտ սրտերն իրար մերող Հայաստան,
Զավակներիդ դու տուն բերող Հայաստան։

Ուր էլ լինենք, դու մեզ հետ ես, Հայաստան,
Եփրատ, Տիգրիս, Արաքս գետ ես, Հայաստան,

Երազներով վառ ու անմար Հայաստան,
Հայոց վահան, հերոսամայր Հայաստան։
2.
Մեր ճամփին եղել ես միշտ մոր պես,
Հոր նման աննկուն ու համառ,
Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար։

Սարերդ բարձր են մեզ նման,
Երկինքդ աստղալից, շողառատ,
Հոգուդ պես երազկոտ մեր ճամփան,
Մեր տենչը` ձյունափառ Արարատ։


Թշնամին դաժան էր, արնախում,
Էրգիրդ դարձրեց հեռաստան,
Մեր սիրտը քեզնով է բաբախում,
Մեր օջախ, մեր արև Հայաստան։

Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար,
Աղավնին չի կորցնում իր բույնը,
Դու մեր բույն, մեր միակ սրբամայր։

3.
Քո դեմ նետած ամեն գնդակ
Անցնում է իմ սրտի միջով,
Դու ապրում ես իմ կրծքի տակ,
Ինձ վեհ պահող քո ջերմ շնչով։

Ինձ չի զոհի ոչ մի գնդակ,
Քանզի քո վառ պատկերն եմ ես,
Դարերի մեջ քանի՛ անգամ
Մենք հառնել ենք փյունիկի պես։

Դու` հայաշունչ երազ ու տենչ,
Դու` Հայկ, Արամ, Նժդեհ, Ավո,
Ես քո գրկում, դու` սրտիս մեջ,
Հավերժածուփ իմ թևավոր։

ԶԱՐՄԱՆՔ

Մեր կորուստների, մեր ցավի դիմաց
Աշխարհն իր խոսքի իլիկն է մանում,
Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ,
Ասա, այս ցավին ո՛նց ես դիմանում։
Այդ ի՛նչ սիրտ ունես, ի՛նչ համբերություն,
Որ քո ծով ցավը դնելով մի կողմ,
Մարտնչում ես հար, որ չար աշխարհում
Չլինի երբեք արյան պտտահողմ։
Որ ոչ մի մանուկ որբ չմեծանա,
Որ մարդը դառնա եղբայրը մարդու,
Որ Աստված ինքն էլ մի քիչ մարդանա,
Թե չէ` մարդկանց մոտ խոսքը չի անցնում։

ԵՐԱԶ ԻՐԱԿԱՆ

Առաջին անգամ իմ երազի մեջ
Սիսի սրբատան դուռն էի բացում,
Մոմերը ձեռքիս մտել էի ներս,
Ոչ աղոթող կար ու ոչ հիացում…
Սիրտս վեր թռավ, խփեց պատեպատ,
Գաղթի ճամփա էր և իրարանցում…
Բարձս թրջված էր… ես չէ, իմ սիրտն էր,
Ավերակների վրա էր լացում…

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 09 Aug 2019 19:08:47 +0000
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27268-2019-08-09-19-07-43 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27268-2019-08-09-19-07-43 ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Եր­կար տա­րի­ներ շա­րու­նակ քն­նարկ­վում էր, որ Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին "Օկ­տյաբր" կի­նո­թատ­րո­նի տա­րած­քում պի­տի կա­ռուց­վի մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լիր: Նա­խա­գի­ծը, որ բա­վա­կա­նին թան­կար­ժեք է, ու պետ­բյու­ջեի վրա մեծ բեռ կդառ­նար` կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ծրագ­րում ընդ­գր­կե­լու դեպ­քում, մի քա­նի ան­գամ դր­վել է տար­բեր բա­րե­գործ­նե­րի սե­ղա­նին:

Խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, որ այն կա­ռու­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել մեկ` Ս. Կա­րա­պե­տյա­նը, մեկ` Գ. Ծա­ռու­կյա­նը, մեկ Մ. Բաղ­դա­սա­րյա­նը: Փաստն այն է, որ եր­կար տա­րի­ներ քա­ղա­քի կենտ­րո­նում գտն­վող այդ տա­րած­քը շա­րու­նա­կում էր մնալ ան­բա­րե­կարգ, իսկ Ստե­փա­նա­կեր­տի ե­րի­տա­սար­դու­թյունն ու հյու­րե­րը` ա­ռանց ի­րենց ժա­ման­ցը լիար­ժեք ու ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու հնա­րա­վո­րու­թյան:
Ա­մեն պա­տեհ ա­ռի­թի մար­զա­հա­մա­լի­րի կա­ռուց­ման թե­ման լրագ­րող­նե­րը բարձ­րաց­նում էին քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րի մոտ ու ստա­նում հեր­թա­կան` "մի­ջոց­ներ չկան" պա­տաս­խա­նը:

Ան­ցյալ տա­րի օ­գոս­տո­սին մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լի­րի կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը  վեր­ջա­պես մեկ­նար­կեց.  3500քմ տա­րածք զբա­ղեց­նող շին­հար­թա­կում ըն­թա­նում են եր­կաթ­բե­տո­նե կար­կա­սի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը: Ինչ­պես տե­ղե­կա­ցանք շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը վե­րահս­կող Գառ­նիկ Աբ­րա­մյա­նից, շի­նու­թյու­նը բաղ­կա­ցած է լի­նե­լու եր­կու մա­սից:  Ա­ռա­ջի­նում կգտն­վեն մար­զա­կան  օ­բյեկտ­նե­րը: 

Մաս­նա­շեն­քի եր­կաթ­բե­տո­նե կար­կա­սի ա­վե­լի քան 10 մետրն ար­դեն կա­ռուց­վել է: Շու­տով կանց­նեն ծած­կին: Նկու­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը սկ­սել են ի­րա­կա­նաց­նել ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րի սկզ­բին, և այ­սօր ար­դեն եր­կաթ­բե­տո­նե աշ­խա­տանք­նե­րի 60 տո­կո­սը կա­տար­ված է, նո­յեմ­բե­րի սկզ­բին դրանք կա­վարտ­վեն, կմեկ­նար­կեն ներ­քին ու ար­տա­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը:

Շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է "Եվ­րոստ­րոյ" ՍՊԸ-ն, ո­րի տնօ­րե­նը Գա­րիկ Ա­թա­յանն է, գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տը` Տիգ­րան Ա­վա­նե­սյա­նը: Ընդ­հա­նուր մար­զա­հա­մա­լի­րը տե­ղա­կայ­ված է լի­նե­լու շուրջ 2000 քմ վրա, ու­նե­նա­լու է 800-տե­ղա­նոց հա­մեր­գաս­րահ` ու­նի­վեր­սալ դահ­լի­ճով, 100-տե­ղա­նոց գեր­ժա­մա­նա­կա­կից թատ­րոն, բա­ցօ­թյա ամ­ֆի­թատ­րոն: Երկ­րորդ մաս­նա­շեն­քում տե­ղա­կայ­ված են լի­նե­լու սնն­դի ու զվար­ճան­քի օ­բյեկտ­նե­րը, բոու­լին­գի ու այլ սրահ­ներ, վար­չա­կան մա­սը, պատ­կե­րաս­րա­հը, այլ օ­բյեկտ­ներ: Մի խոս­քով, այս­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կլի­նեն հան­գս­տի և ժա­ման­ցի բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րը: Ծրագր­վում է մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լի­րի շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տել հա­ջորդ տար­վա ըն­թաց­քում` կախ­ված ֆի­նան­սա­վոր­ման, ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից:
Աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված է 25-30 մարդ. կան ինչ­պես Ար­ցա­խից, այն­պես էլ Հա­յաս­տա­նից հրա­վիր­ված մաս­նա­գետ­ներ:

Շի­նա­րար­ներն ա­սում են, որ որևէ խնդ­րի չեն առ­նչ­վում, ցան­կա­ցած ապ­րանք ա­ռաք­վում է ժա­մա­նա­կին, որ­պես­զի աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը չընդ­հատ­վի: Ըն­կե­րու­թյու­նը ա­պա­հով­ված է հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րով, ու­նի անհ­րա­ժեշտ քա­նա­կի տեխ­նի­կա, այն­պես որ այդ ա­ռու­մով էլ խն­դիր­նե­րի չեն բախ­վում:
Նշենք, որ "Եվ­րոստ­րոյ" ըն­կե­րու­թյունն ու­նի բա­վա­կա­նին փորձ, հա­մա­գոր­ծակ­ցում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան, այդ թվում` ՊԲ հետ: Այն իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րել նաև Թա­լի­շի շի­նա­րա­րու­թյան գոր­ծում:
Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է "Հա­յաս­տան" հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի խո­ղո­վակ­նե­րով` "Տա­շիր գրուպ" ըն­կե­րու­թյան մի­ջոց­նե­րով: Նա­խա­գի­ծը պատ­վիր­վել է "Ար­վես­տար­քի­տեքս" ՍՊԸ-ին, գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը` Ս. Ե­ղիա­զա­րյան:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 09 Aug 2019 18:58:47 +0000
ԲԱՔՈՒ - ԿԱՐՍ. ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԴԱՌՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27267-2019-08-09-18-55-07 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27267-2019-08-09-18-55-07 ԲԱՔՈՒ - ԿԱՐՍ. ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԴԱՌՆՈՒՄ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վել, որ Բա­քու-Կարս եր­կա­թու­ղու Ա­խալ­քա­լա­կի հատ­վա­ծում ստեղծ­վել է լար­ված ի­րա­վի­ճակ։ Եր­կա­թու­ղա­յին­նե­րը գոր­ծա­դուլ են հայ­տա­րա­րել եւ բո­ղո­քում են ցածր աշ­խա­տա­վար­ձից, վճա­րում­նե­րի պար­բե­րա­կան ու­շա­ցում­նե­րից։ 

Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նան, ի­հար­կե, հակ­ված է ա­մեն ին­չում ՙհայ­կա­կան սադ­րանք՚ տես­նել եւ կա­տար­վա­ծը բա­ցատ­րում է տե­ղաշր­ջա­նի հայ բնակ­չու­թյան շր­ջա­նում ՙՀա­յաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից տար­վող ա­պա­կա­յու­նաց­նող քայ­լե­րով՚։ Ի­րա­կա­նում, սա­կայն, ակն­հայտ է, որ մի­լիար­դա­վոր ներդ­րում­ներ պա­հան­ջած ՙդա­րի կա­ռույ­ցը՚ շա­րու­նա­կում է մնալ զուտ որ­պես քա­ղա­քա­կան նա­խա­գիծ եւ տն­տե­սա­կան շո­շա­փե­լի ար­դյունք­ներ չի տա­լիս։ Դրա­նով էլ պայ­մա­նա­վոր­ված է գիծն սպա­սար­կող անձ­նա­կազ­մի ցածր վար­ձատ­րու­թյու­նը։ Բա­վա­կան է ա­սել, որ շա­հա­գոր­ծու­մից ի վեր Բա­քու-Կարս եր­կաթգ­ծի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն ցու­ցա­բե­րել է միայն Ղա­զախս­տա­նը, այն էլ՝ դար­ձյալ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով՝ որ­պես հա­մե­րաշ­խու­թյուն թուրք-ադր­բե­ջա­նա­կան ծրագ­րին։

Խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ Բա­քու-Կար­սը կա­րող է դառ­նալ Չի­նաս­տա­նից դե­պի Եվ­րո­պա ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան ա­մե­նա­կարճ եւ շա­հա­վետ ճա­նա­պար­հը, մնում են բա­ցա­ռա­պես բա­րի ցան­կու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում։ Նման ծա­վա­լի բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար հարկ է Չի­նաս­տա­նից մին­չեւ Բա­քու ստեղ­ծել նոր են­թա­կա­ռուց­վածք­ներ, մաս­նա­վո­րա­պես ար­դիա­կա­նաց­նել Թուրք­մեն­բա­շի-Բա­քու լաս­տա­նա­վա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը։ Իսկ դրա հա­մար հարկ է ներդ­նել մի­լիար­դա­վոր դո­լար­ներ։ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րը, ինչ­պես նաեւ Թուրք­մենս­տա­նը նման ահ­ռե­լի ծախ­սեր ա­նե­լու ոչ մի մտադ­րու­թյուն չու­նեն։ Ադր­բե­ջանն ի զո­րու չէ սե­փա­կան մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­նել թուրք­մե­նա­կան նա­վա­հան­գիստն ար­դիա­կա­նաց­նե­լու նա­խա­գի­ծը։ Չնա­յած հայ­տա­րար­վել է, բայց այդ­պես էլ չի մարմ­նա­վոր­վում Ղա­զախս­տան-Ադր­բե­ջան լաս­տա­նա­վա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն սկ­սե­լու ծրա­գի­րը։

Ըստ ե­րե­ւույ­թին, Ղա­զախս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը դրա­նով այն­քան էլ ո­գե­ւոր­ված չեն։ Բա­ցի տն­տե­սա­կան ան­հե­ռան­կա­րայ­նու­թյու­նից, նման նա­ծագ­ծերն ու­նեն նաեւ քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ։ Ներ­կա­յումս Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա եր­կա­թու­ղա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ա­ռյու­ծի բա­ժինն ի­րա­կա­նաց­վում է Ռու­սաս­տա­նի տա­րած­քով։ Ոչ ոք չի ցան­կա­նում հա­նուն Ադր­բե­ջա­նի հա­վակ­նու­թյուն­նե­րի փչաց­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին մնում է միայն քա­րոզ­չա­կան ֆոն ձե­ւա­վո­րել Բա­քու-Կարս եր­կաթգ­ծի շուրջ եւ շա­րու­նա­կել հու­սալ, որ ինչ-որ ժա­մա­նակ այն կու­նե­նա տն­տե­սա­կան նշա­նա­կու­թյուն։ Գործ­նա­կա­նում, սա­կայն, ա­ռայժմ խոսք է գնում Բա­քու-Կարս ու­ղե­ւո­րա­տար գնացք շա­հա­գործ­ման դնե­լու հե­ռան­կա­րի մա­սին։ Այդ գա­ղա­փա­րը կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ ե­կող տար­վա ըն­թաց­քում։ Բայց դրա­նից շատ քիչ բան կփոխ­վի։ Խն­դիրն այն է, որ Ադր­բե­ջա­նը նպա­տա­կադր­ված էր եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն հաս­տա­տել Եվ­րո­պա­յի հետ, բայց ԵՄ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը հայ­տն­վել են գրե­թե փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճա­կում։ Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում Եվ­րա­միու­թյունն Ադր­բե­ջա­նին չի խոս­տա­նում վի­զա­յին ռե­ժի­մի ա­զա­տա­կա­նա­ցում։ Այդ դեպ­քում ո­րե­ւէ ի­մաստ չու­նի եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն հաս­տա­տել Եվ­րա­միու­թյան հետ, քա­նի որ ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի բա­վա­րար մա­կար­դակ չի ա­պա­հով­վի։

Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նը շր­ջա­նա­ռու­թյան է դրել նոր գա­ղա­փար՝ Նա­խի­ջե­ւա­նի ա­պաշր­ջա­փա­կում։ Խոս­քը Կարս-Իգ­դիր-Նա­խի­ջե­ւան եր­կաթգ­ծի կա­ռուց­ման մա­սին է։ Թուր­քիան պաշ­տո­նա­պես հա­վա­նու­թյան է ար­ժա­նաց­րել այդ գա­ղա­փա­րը, բայց հարց է՝ Ան­կա­րան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կներդ­նի՞, թե՞ նա­խագ­ծի ամ­բողջ ծան­րու­թյու­նը կմ­նա Ադր­բե­ջա­նի ու­սե­րին։ Ըստ ե­րե­ւույ­թին, Թուր­քիան չի պատ­րաստ­վում ներդ­րում­ներ ա­նել մի նա­խագ­ծում, որն այդ երկ­րին բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ չի տա­լիս։ Իսկ Ադր­բե­ջա­նը, ո­րի տն­տե­սու­թյու­նը վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել հա­մա­կար­գա­յին ճգ­նա­ժա­մը, ներ­կա­յումս ա­զատ մի­ջոց­ներ չու­նի, որ­պես­զի սկ­սի Կարս-Իգ­դիր-Նա­խի­ջե­ւան եր­կաթգ­ծի կա­ռու­ցու­մը։
Ա­վե­լի վաղ ար­ված խո­շոր ներդ­րում­նե­րը փր­կե­լու մտադ­րու­թյունն Ադր­բե­ջա­նին ստի­պել է հաղ­թա­հա­րել տաս­նա­մյակ­նե­րի կաս­կա­ծամ­տու­թյու­նը եւ վեր­ջա­պես Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար վե­րաց­նել վի­զա­յին ռե­ժի­մը։ Սեպ­տեմ­բե­րի 1-ից Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­ներն ա­ռանց մուտ­քի վի­զա­յի Ադր­բե­ջա­նում կու­նե­նան 30 օր մնա­լու ի­րա­վունք։ Այդ քայ­լը կա­րող է մե­ծաց­նել Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի հոս­քը դե­պի Ադր­բե­ջան, այդ թվում՝ Կարս-Բա­քու եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պար­հով։ Բայց մեծ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյան նա­ծա­գի­ծը կշա­րու­նա­կի մնալ որ­պես զուտ ե­րա­զանք։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 09 Aug 2019 18:51:23 +0000
ՀԱ­ԿԱ­ՌԱԿ ՎԵԿ­ՏՈՐ­ՆԵՐ. Ո՞Ր ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺ­ՎԵ­ԼՈՒ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27266-2019-08-09-18-44-34 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27266-2019-08-09-18-44-34 ՀԱ­ԿԱ­ՌԱԿ ՎԵԿ­ՏՈՐ­ՆԵՐ. Ո՞Ր ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺ­ՎԵ­ԼՈՒ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ան­պար­տե­լիու­թյան պարզ բա­նաձև

Հայ ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ու­ժի և միաս­նու­թյան մեջ ոչ միայն փր­կու­թյունն է, այլև հզո­րու­թյունն ու ան­պար­տե­լիու­թյու­նը։ Դա­րե­րի խոր­քից ե­կող այս ճշ­մար­տու­թյու­նը վա­ղուց ար­մա­տա­վոր­վել է մեր ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ և բնավ սր­բագր­ման կամ վե­րա­շա­րադր­ման կա­րիք չու­նի։ Մե­րօ­րյա ի­րո­ղու­թյուն­նե­րը դա են հա­վաս­տում։ Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տում Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն իր ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ ճա­կա­տագ­րի բե­րու­մով աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ապ­րող մեր քույ­րերն ու եղ­բայր­ներն այս մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում մո­տի­կից ճա­նա­չե­լու ի­րենց հայ­րե­նի­քը, շփ­վե­լու ի­րար հետ, հաս­տա­տե­լու նոր ու ջերմ կա­պեր, դրա­կան լից­քեր ստա­նա­լու հայ­րե­նի հո­ղից՝ դառ­նա­լով ա­վե­լի հա­մախ­մբ­ված, ու­ժեղ ու ան­պար­տե­լի։ Հենց դրա­նում է մեր ժո­ղովր­դի ու­ժը, հենց դրա­նում է մեր միաս­նա­կա­նու­թյան զո­րու­թյու­նը, դրա­նում է մեր հաղ­թա­նակ­նե­րի ի­մաս­տը։

Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը գրե­թե նույն շեշ­տադ­րումն ար­վեց ՀՀ վար­չա­պե­տի ե­լույ­թում. "Մենք հա­վաք­վել ենք Ար­ցա­խում՝ վա­յե­լե­լու, զգա­լու մեր միաս­նու­թյան ու­ժը, հաս­կա­նա­լու, որ մենք ան­պար­տե­լի ենք, երբ միաս­նա­կան ենք"։

Նոր օ­րա­կարգ՝
նոր ու­ղերձ­նե­րով

Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նից մեկ օր ա­ռաջ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում հան­դես ե­կավ ե­լույ­թով, որն իր մեջ մի շարք ազ­դակ­ներ և ու­ղերձ­ներ էր պա­րու­նա­կում։ Վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան կայ­քի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ դա ծրագ­րա­յին ե­լույթ էր։ ­րա­կարգ՝
նոր ու­ղերձ­նե­րովԳլ­խա­վոր ու­ղեր­ձը, թերևս, 2018-ի գար­նա­նը Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ՙթավ­շյա՚  հե­ղա­փո­խու­թյան վե­րաարժևո­րումն էր՝ որ­պես ոչ բռ­նի և ժո­ղովր­դա­կան հե­ղա­փո­խու­թյուն, ո­րը դեռ պի­տի շա­րու­նակ­վի հա­յու­թյան մյուս հատ­ված­նե­րում։ Վար­չա­պե­տի խոս­քով՝ հե­ղա­փո­խու­թյան ար­ժեք­նե­րը հա­մա­հայ­կա­կան ար­ժեք­ներ են, և այդ ար­ժեք­նե­րի շա­րու­նա­կա­կան ինս­տի­տու­ցիո­նալ ար­մա­տա­վո­րու­մը հա­յու­թյան շր­ջա­նում մեզ կր­կին դնե­լու է աշ­խար­հի ա­ռա­ջա­տար ժո­ղո­վուրդ­նե­րի շար­քում։ Սա էլ իր հեր­թին նշա­նա­կում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել, բայց չի ա­վարտ­վել, ո­րով­հետև ար­ժեք­նե­րի հաս­տա­տու­մը, ամ­րագ­րու­մը, մար­սու­մը տևա­կան քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է, ո­րը շա­րու­նակ­վում է և դեռ պի­տի շա­րու­նակ­վի Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և Սփյուռ­քում։  Ըստ այդմ, հա­մա­հայ­կա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նաա­ռանց­քա­յին ար­դյուն­քը պետք է լի­նի այն, որ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ եր­կար տա­րի­ներ գե­րիշ­խած հատ­վա­ծա­կա­նու­թյու­նը պետք է փո­խա­րին­վի հա­մա­հայ­կա­կա­նու­թյամբ։  

Հույժ կարևոր ազ­դակ ու միա­ժա­մա­նակ ու­ղերձ էր ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նի ըն­թեր­ցու­մը։ Հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան եր­կու՝ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վող Ար­ցա­խում վար­չա­պե­տը հարց հն­չեց­րեց՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղո­վուրդ ա­սե­լով, մենք ո՞ւմ նկա­տի ու­նենք։ Ար­դյո՞ք խոս­քը միայն Հա­յաս­տա­նում ապ­րող­նե­րի մա­սին է։ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, նրա խոս­քով, տա­լիս է այդ հար­ցի պա­տաս­խա­նը. ՙՀայ ժո­ղո­վուր­դը, հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան մա­սին հռ­չա­կագ­րում հաս­տա­տագր­ված հա­յոց պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը և հա­մազ­գա­յին նպա­տակ­նե­րը, ի­րա­կա­նաց­րած՝ ինք­նիշ­խան պե­տու­թյան վե­րա­կան­գն­ման իր ա­զա­տա­սեր նախ­նի­նե­րի սուրբ պատ­գա­մը, նվիր­ված հայ­րե­նի­քի հզո­րաց­մա­նը և բար­գա­վաճ­մա­նը, ա­պա­հո­վե­լու հա­մար սե­րունդ­նե­րի ա­զա­տու­թյու­նը, ընդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյու­նը, քա­ղա­քա­ցիա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նը, հա­վաս­տե­լով հա­վա­տար­մու­թյու­նը հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րին, ըն­դու­նում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նը՚։
Միան­շա­նակ ար­ձա­նագր­վեց՝ հայ ժո­ղո­վուրդն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­տե­րը, ճա­կա­տագ­րի ո­րո­շողն ու պա­տաս­խա­նա­տուն։

Արցախյան կարգավորում
և հայկական դիրքորոշում

Ան­ցյալ տա­րի Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ՙթավ­շյա՚ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներ­կա­յաց­նե­լով ՀՀ դիր­քո­րո­շու­մը, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­սեց բա­նակ­ցու­թյուն­նե­րի նախ­կին ձևա­չա­փի վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, այ­սինքն՝ Ար­ցախն այդ գոր­ծըն­թա­ցին պետք է մաս­նակ­ցի որ­պես հա­կա­մար­տու­թյան լիի­րավ կողմ։ ՙԵս կար­ծում եմ, որ մենք պետք է հս­տակ պա­տաս­խա­նենք մի հար­ցի՝ ու­զո՞ւմ ենք լու­ծել այս հա­կա­մար­տու­թյու­նը, թե՞ չենք ու­զում։ Ե­թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նը, ցան­կա­նում են լու­ծել այս հար­ցը, անտ­րա­մա­բա­նա­կան է այն քն­նար­կել մի ձևա­չա­փով, ո­րով չի կա­րող լուծ­վել։ Ինչ­պե՞ս կա­րող է բա­նակ­ցա­յին այս ձևա­չա­փը լու­ծել մի հարց, ո­րի ա­ռանց­քա­յին մաս­նա­կից­նե­րից մե­կը ներգ­րավ­ված չէ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Այ­սինքն՝ սա զգաց­մունք­նե­րի խն­դիր չէ, սա պրագ­մա­տիկ խն­դիր է։ Ար­ցա­խը պետք է վե­րա­դառ­նա բա­նակ­ցա­յին սե­ղան՚,-ըն­դգ­ծել է ՀՀ վար­չա­պե­տը։ Նրա հա­մոզ­մամբ՝ Հա­յաս­տա­նը, որ­պես հա­կա­մար­տու­թյան կողմ, կա­րող է լիար­ժեք խո­սել միայն իր ա­նու­նից, իսկ Ար­ցա­խի ա­նու­նից պետք է խո­սեն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը։

Այս հա­մա­տեքս­տում հարկ ենք հա­մա­րում անդ­րա­դառ­նալ ս.թ. մար­տի 12-ին Ստե­փա­նա­կեր­տում ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի և ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ անց­կաց­ված ԱՀ և ՀՀ Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի ա­ռա­ջին հա­մա­տեղ նիս­տին։ Վար­չա­պետն այն ան­նա­խա­դեպ է ո­րա­կել՝ ա­սե­լով, որ ի­րա­դար­ձու­թյու­նը շատ խոր­հր­դան­շա­կան է և ու­նի շատ կոնկ­րետ ի­մաստ։ ՙՍա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը թևա­կո­խում են ո­րա­կա­պես նոր փուլ՚,-հայ­տա­րա­րել է Փա­շի­նյա­նը։

Հստակեցման ենթակա գլխավոր հարցը

Որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ` ոչ մի հայ դրա­նում չի կաս­կա­ծում։ Որ ՙմիա­ցում՚-ը ռազ­մա­վա­րու­թյուն է, ոչ մի հայ չի կա­րող դրան հա­կա­ճա­ռել կամ մեկ ու­րիշ թեզ ա­ռա­ջար­կել։ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում ՀՀ վար­չա­պե­տի ե­լույ­թից ա­ծանց­վող հարցն, այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­նար է շր­ջան­ցել։ Վար­չա­պե­տը սևեռ­վեց ՙմիա­ցում՚ կար­գա­խո­սի վրա, այ­նու­հետև ներ­կա­յաց­րեց հա­մա­հայ­կա­կան մի քա­նի ա­ռանց­քա­յին կոն­սեն­սուս­ներ՝ հա­մա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնց վրա հեն­վե­լու դեպ­քում հա­մա­հայ­կա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը կա­րող է գո­յու­թյուն ու­նե­նալ և ար­դյու­նա­վետ լի­նել։ Ա­մե­նագլ­խա­վոր կոն­սեն­սու­սը՝ Ար­ցա­խի հար­ցի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի նպա­տա­կը պետք է լի­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման և անվ­տան­գու­թյան հա­մար մղ­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ար­դյունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի հա­մար­ված որևէ լու­ծում կա­րող է ըն­դու­նե­լի դիտ­վել միայն Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ժո­ղովր­դա­կան հա­վա­նու­թյան դեպ­քում։

 

Սա հաս­կա­նա­լի է, բայց հարցն այն է, թե վար­չա­պե­տի ե­լույ­թի տրա­մա­բա­նու­թյունն ար­դյո՞ք հան­գում է մեկ հայ­րե­նիք՝ եր­կու պե­տու­թյուն գա­ղա­փա­րին։
Ստաց­վում է, որ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հայ­կա­կան կող­մը շա­րու­նա­կե­լու է պն­դել Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­ման, այ­սինքն՝ նրան բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի մոտ վե­րա­դարձ­նե­լու հար­ցը, բայց ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում գե­րա­կա է լի­նե­լու ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Դրանք հա­կա­ռակ վեկ­տոր­ներ են։
Ո՞ր ուղ­ղու­թյամբ ենք շարժ­վե­լու։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 09 Aug 2019 18:33:01 +0000
Նիստ՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին ընդառաջ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27265-28 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27265-28 Նիստ՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին ընդառաջ
Օգոստոսի 8-ին տեղի…
]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 09 Aug 2019 14:23:47 +0000