Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

՝ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ՀԱՐՑ

պետությունը քայլեր է ձեռնարկում

 Հոկտեմբերի 25-ին, ինչպես նշել էինք,   ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպվել էր  հանդիպում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ` իրազեկելու համար  Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության  գործառույթների ու խնդիրների մասին:

Նշվեց, որ  հանդիպման նպատակը ոչ պարենային ապրանքների իրացման բնագավառում խախտումների կանխարգելումն ու տնտեսվարողներին թերությունների վերացման գործում աջակցություն ցուցաբերելն է, ինչպես նաև հասարակությանն այդ խախտումների արդյունքում առաջացած ռիսկերից զերծ պահելը: Ընդհանուր առմամբ, առկա է  տեսչության կողմից ստուգման ենթակա 33 ոլորտ, որից 23-ի տեխնիկական կանոնակարգերը կառավարության համապատասխան որոշումներով արդեն ընդունվել է:

Ելույթներով հանդես են եկել Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ  Գագիկ Նարիմանյանը, ով խոսեց սպառողական շուկայում առկա  խնդիրներից ու դրանց վերացման անհրաժեշտությունից ու  պետության կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից, Որակի ենթակառուցվածքների  բաժնիպետ Տիգրան Նաջարյանը, ով ներկայացրեց ոլորտում իրականացվող քաղաքականությունը և  ՙՍտանդարտացման, չափագիտության ու  սերտիֆիկացման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Հարությունյանը, ով շեշտեց   շուկան կանոնակարգելուն ուղղված  պատկան մարմինների գործողությունների անհրաժեշտությունը, անդրադարձավ տնտեսվարողների հետ տեսչության հարաբերություններին:  Առաջնային ռիսկային գոտում են գտնվում  կոսմետիկ ապրանքները,  երկրորդը՝  մանկական խաղալիքները, ապա`  ավտոգազալիցքավորման  ճնշակայանները: Կոսմետիկ ապրանքների շուկայի  կանոնակարգերը մշակման փուլում են և շուտով կգործարկվեն: 

Անդրադառնալով իրազեկման աշխատանքների անհրաժեշտությանը, Գ. Նարիմանյանն ասել է, որ  Տեսչության հիմնական նպատակը  գործող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան ոչ պարենային ապրանքների բնագավառում վերահսկողություն սահմանելն է, շուկայում անորակ, ոչ անվտանգ  ապրանքի սահմանափակումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը:   Տնտեսվարող սուբյեկտների հետ  պարբերաբար կիրականացվեն իրազեկման աշխատանքներ, որպեսզի նրանք շուկա բերված ոչ պարենային  ապրանքներին ներկայացվող բնութագրերի  ամբողջությունը  համապատասխանեցնեն  գործող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ստուգումների արդյունավետությունը չի չափվելու գանձված տուգանքների չափով  ու քանակով, հիմնական շեշտը դրվելու է իրազեկման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների վրա: Մինչ այդ կձևավորվի իրավական դաշտը, կկատարվեն դիտարկումներ, կծանոթանանք խախտումների բնույթին, որոնց մասին նախօրոք կիրազեկենք: 

ՙՍտանդարտացման, չափագիտության  և  սերտիֆիկացման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Հարությունյանն  անդրադարձավ  չափման միջոցների ստուգաչափման անհրաժեշտությանն` անկախ չափման միջոցի սարքին կամ անսարք լինելուց: Դրա դիմաց վճարումները պետք է կատարվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից` 4800 դրամ` մատուցվող ծառայության դիմաց, ևս 1500 դրամ` տրանսպորտի: Այդ առթիվ տնտեսվարողներն իրենց  դժգոհությունը հայտնեցին: ՙՕրենքի դրույթները կատարել պարտավոր ենք բոլորս,- ի պատասխան ասաց Ս. Հարությունյանը:-Մենք մինչև հիմա քարոզչությամբ ենք բոլորին հրավիրել իրավական դաշտ և մեր աշխատանքներն իրականացնելու համար ձեռնարկել ենք բոլոր հնարավոր և անհնարին միջոցները: Արձանագրել ենք չափման միջոցների ստուգաչափման ներկայացման հրաժարվողների ցանկը և պարբերաբար ներկայացրել համապատասխան տեսչական մարմիններ: Ստուգաչափումը պետք է իրականացվի անկախ չափման միջոցի սարքին լինել-չլինելուց, որովհետև ստուգաչափման արդյունքում է որոշվում չափման միջոցը համապատասխանո՞ւմ է ստանդարտներին, թե` ոչ: Տնտեսվարողներին կտրամադրվի նաև համապատասխանության վկայագիր՚: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների  Որակի ենթակառուցվածքների  բաժնի պետ Տ. Նաջարյանը նշել է, որ  բաժնի կողմից իրականացվող քաղաքականությունը  նպատակաուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը, շուկայում անվտանգ արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում համապատասխան գործունեություն ծավալող մարմինների կողմից սպասարկման մակարդակի բարձրացմանը, ոլորտի զարգացմանը: Այդ քաղաքականության շրջանակներում կկազմակերպվեն մի   շարք միջոցառումներ, կկարգավորվի օրենսդրական ու իրավական դաշտը: Նա տեղեկացրեց, որ այս տարի իրենց կողմից մշակվել և ԱԺ կողմից ընդունվել են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական փաստաթղթեր: 

Տարիներ շարունակ ոլորտում բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց լուծումն ակնկալում են ստանալ ինչպես տնտեսվարողները, այնպես էլ ոլորտի պատասխանատուները: Սա նման ձևաչափով տնտեսվարողների հետ առաջին  հանդիպումն է: Առաջիկայում նման հանդիպումները հաճախակի են լինելու և ինչպես տնտեսվարողները, այնպես էլ սպառողներն ու ոլորտը վերահսկող կառույցները  կարողանալու  են բարձրացնել իրենց հուզող հարցերը, քննարկել դրանք` օպտիմալ լուծում գտնելու ակնկալիքով:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ