comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նորանշանակ նախագահ Մանուշ Մինասյանի՝ նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի 9 ամսվա արդյունքների ամփոփմանը։ 

 Ողջունելով լրագրողներին՝ ԱՎԾ նախագահը կարևորեց հանրության հետ կապն ու այդ առումով երկրի տնտեսական ցուցանիշների վերաբերալ բնակչության իրազեկումը։  Ասվածն ավելի իրատեսական դարձնելու համար նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ արեց լինել ակտիվ և համագործակցել կառույցի հետ։ 

Մ. Մինասյանը նախ ներկայացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումները՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։  

Ծառայության ղեկավարի խոսքով՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերությունն է, մասնավորապես հանքարդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը։ Ըստ այդմ՝ նա ներկայացրեց տնտեսության զարգացումներն ըստ բնագավառների։ 

Թեմայի վերաբերյալ ամբողջական նյութը կարող եք կարդալ թերթի առաջիկա համարում։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ