comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԲՅՈՒՋԵ 2019
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԲՅՈՒՋԵ 2019

 

 

 

ԱԺ-ն քննարկել է նաև պետական ու դատական մարմինների, դատախազության ֆինանսավորման հարցը

 

Աժ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների  նոյեմբերի 27-ի համատեղ  նիստն ընթացել է ընդհատումներով: Ընդմիջումից հետո    նիստում քննարկվել է  իշխանության պետական, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 564մլն 392հազ դրամ: Այն, 2018 թվականի  համեմատ աճել է 6մլն 762հազ դրամով` պայմանավորված աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի տեղեկատվությամբ՝ հաջորդ տարի  Արցախի խորհրդարանի ծախսը կկազմի 606մլն 639հազ դրամ` այս տարվա 601մլն 337հազար դրամի փոխարեն: Ավելացումը  պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձի  բնականոն աճով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով ժամանակավոր աշխատողի վարձատրման հոդվածի փոփոխությամբ:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը զեկուցեց, որ  2019թվականի  պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 362մլն 923հազ դրամ: Ընթացիկ տարվա ծախսերի համեմատ,  պայմանավորված  աշխատավարձի ֆոնդի նվազմամբ, այն կրճատվել է 14մլն 500հազ դրամով: 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը  այս տարվա համեմատ կաճի 1,7 տոկոսով. այն կկազմի   587մլն 25հազար դրամ:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաղորդմամբ 2019-ին դատախազության ծախսը կազմելու է  510մլն 567 հազ դրամ՝ ընթացիկ տարվա 503մլն 323հազարի փոխարեն:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը  353մլն 259հազ դրամ է,  ինչը 0,7 տոկոսով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից: Նիստի երկրորդ մասն ընթացավ անհամեմատ հանգիստ: 

***

Նիստի երրորդ հատվածը շարունակվել է Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ: Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ծախսը կկազմի  143մլն 880 հազ դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով 1մլն 52հազ դրամով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին  գալիք տարի  հատկացվելիք գումարը կկազմի  47մլն 452հազ դրամ, Քաղծառայության խորհրդինը` 103մլն 357հազ դրամ` ընթացիկ տարվա 102մլն 153հազ-ի փոխարեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսը գալիք տարի կկազմի  149մլն դրամ:

Բյուջեի քննարկումները  ԱԺ-ում կշարունակվեն  նոյեմբերի 30-ից:

  

***

 

ԱԺ հանձնաժողովներում ներկայացվեցին Տիմ մարմինների  բյուջեները

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեցին ՏԻՄ մարմինների գլխավոր ֆինանսական հաշվետվությունները՝ 2019թ. համար։ 

Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը զեկուցեց, որ մայրաքաղաքին նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 825 մլն դրամ։ Քաղաքապետարանին հատկացված բյուջեի մեծ մասը՝ 1 մլրդ 300 մլն դրամը աշխատավարձի ֆոնդն է, հիմնարկ-ձեռնարկությունների պահպանման ծախսը։ 

Ընթացիկ տարվա բյուջեի համեմատությամբ 45 մլն դրամ ավելացումը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում և` ՙՍանմաքրում-կանաչապատում՚ ընկերության բյուջեի՝ 18 մլն դրամ ավելացումով,  նորակառույց Ազատամարտիկների պուրակի պահպանման ծախսերով, ասֆալտապատ տարածքների ավելացմամբ և այլն։ 

Ավելացված գումարների մի մասն էլ   նախատեսված է կապիտալ շինարարության և  մասնակի վերանորոգումների համար։ Պատգամավորները Ս. Գրիգորյանից հետաքրքրվեցին Ստեփանակերտի փողոցների  ասֆալտապատման, վերջին շրջանում մայրաքաղաքի շենքերի արտաքին տեսքի բարելավման ծրագրերի մանրամասներով։ 

Քաղաքապետը նշեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ Ստեփանակերտը բարեկարգ և մաքուր ներկայացնելու համար, իսկ հիմնախնդիրները, որոնց մեծ մասին տեղյակ են նաև քաղաքապետարանում, չեն լուծվում  ֆինանսական  միջոցների սղության պատճառով։ Բարձրացվեց մայրաքաղաքի որոշ հատվածներում  կանգառների կառուցման անհրաժեշտության հարցը։  Պարզվեց, որ կանգառների համար հարմար տարածքների  մի մասը սեփականաշնորհված է և անհնար է դրանք օգտագործել: Խոսվեց Արեշ թաղամասի ենթակառուցվածքների մասին, որտեղ տրամադրվել են տարածքներ՝ առանձնատների կառուցման համար, բայց չեն ստեղծվել ենթակառուցվածքներ։ 

Գազամատակարարում չկա, էլեկտրաէներգիայի, ջրի, ճանապարհների հարցը լուծված է մասնակի։ Ս. Գրիգորյանը գտնում է, որ դրանց լուծումը ժամանակի հարց է, ամեն ինչ ավելի արագ կազմակերպելու համար միջոցներ չկան։

Խորհրդարանականները գտնում են, որ բյուջետային միջոցները ճիշտ բաշխելու խնդիր ևս կա, քանզի ստացվում է այնպես, որ Ստեփանակերտի համայնքին տրամադրված գումարներն անհամաչափ են   շրջանների համեմատությամբ:  Քննարկումների կազմակերպումն այս թեմայով հրատապ է,   կարծիք կա, որ անհրաժեշտ է տալ նաև օրենսդրական կարգավորում` ընդունելով համահարթեցման մասին օրենք։

Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, 2019-ին կկազմի 165 մլն 137 հազար դրամ, ինչը 7 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված  քաղծառայողների աշխատավարձերի  բարձրացմամբ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանին տրամադրվող դոտացիան կկազմի 166 մլն 237 հազ. դրամ, ինչն ավելի քան 2 մլն դրամով նվազել է՝ 2018թ. համեմատ։ 2019թ. աշխատավարձի  ֆոնդը 138 մլն 729 հազ. դրամ է։ Շրջանի համայնքների բյուջեների ծախսերը կազմում են 310 մլն դրամ։   

Հադրութի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է  124 մլն 534 հազ. դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 194 մլն 031 հազ. դրամ:

Բյուջեի եկամտային մասն ավելացվել է ավելի քան 3 մլն դրամով` պայմանավորված անշարժ և շարժական գույքի,  հետևաբար և` գույքահարկի ավելացմամբ։ 

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի տարեկան ծախսերը կազմում են 159 մլն դրամ, որից 127 մլն դրամն աշխատավարձի ֆոնդն է։ Բյուջեի սեփական եկամուտները 120,5 մլն դրամ են կազմելու, ինչը 8 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա եկամուտներից։ 2019 թվականի ծախսերը 372 մլն դրամ են կազմելու։ Համայնքներին կտրամադրվի 252 մլն 204 հազ. դրամ դոտացիա:

Շրջանն  արցախյան  երկու պատերազմներից առավելապես տուժած  շրջանն է, և այն վերականգնելու, բնակիչներին բնականոն կյանքի վերադարձնելու  խնդիրը  հասկանում են բոլորը: Պատահական չէ, որ շատերը  մտահոգ են առաջին հերթին  Թալիշի վերադարձի կազմակերպմամբ. որքանո՞վ է արդարացված այնտեղ ներդրված ծախսը, կլինե՞ն արդյոք վերադարձողներ. այս հարցի պատասխանը  պատգամավորներն ակնկալում են ստանալ վարչակազմի ղեկավարից։  Ի պատասխան նշվեց, որ բանավոր պայմանավորվածության համաձայն այնտեղ ևս  8 անհրաժեշտ բնակարանի կառուցումից հետո թալիշցիները վերադառնալու են։ 

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 149 մլն 984 հազ. դրամ: Համայնքային բյուջեի եկամտային մասը պլանավորվում է 188 մլն դրամի չափով։ Ծախսային մասը 2019թ. կկազմի 316 մլն դրամ։ Դոտացիայի չափը հաջորդ տարի նախատեսվում է 4 մլն դրամով նվազեցնել, հաշվի առնելով սեփական եկամուտների աճը։ 

Շուշիի շրջվարչակազմի պահպանման ծախսը 2019թ.-ին կկազմի 113 մլն 792 հազ. դրամ, համայնքներին կտրամադրվի 51 մլն դրամ  դոտացիա: Շուշիի  վարչակազմի բյուջեն, ըստ ղեկավարի, գրեթե անփոփոխ է, քանի որ  հաստիքացուցակում և այլ ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել։ Դժվարություններ են ծագում գույքահարկի հավաքագրման հետ, քանի որ առուվաճառքի ենթարկվող  շարժական գույքի գույքահարկը չի զրոյացվում նախկին տիրոջ կողմից, և 4-5 տարի շարունակ այդ  գույքահարկը հավաքագրել չի ստացվում։ 

Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 265 մլն 857 հազ. դրամ: Պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 284 մլն 234 հազ. դրամ դոտացիա:

Շահումյանի շրջանի պահպանման ծախսը նախատեսված է 122 մլն 314 հազ. դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 122 մլն 291 հազ. դրամ:

Շահումյանի շրջանում բնակարանային և կադրային լուրջ խնդիրներ կան: Ներկայումս շրջանում առկա է ուսուցչի թափուր 50 պաշտոն:  Կադրեր հրավիրելու գործընթացն արգելակվում է բնակարանային տարրական պայմանների բացակայության պատճառով: Արդյունքում` շահումյանցի երեխաները  թերի կրթություն են ստանում։ 

Քննարկված հարցերի մի մասը  պատգամավորները նախատեսում են բարձրացնել ԱԺ առաջիկա նիստում: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ