comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ՝ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՅԱՑՔՈՎ...
Logo
Print this page

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ՝ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՅԱՑՔՈՎ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մատաղիսում տարիներ առաջ ՙխարիսխ ձգած՚ ձկնաբուծարանի մասին շատ է խոսվել ու գրվել, իսկ թե իրականում ինչպես են գործերն ընթանում, փորձեցինք պարզել առաջին ձեռքից։

ՙԳոլդենֆիշ-Կ՚ ՍՊԸ տեղամասի պետ Արեն Ուլուբաբյանից տեղեկացանք, որ ձկնաբուծարանը հիմնադրվել է 2013 թվականին։ Եկամտի մասին խոսելը դեռ վաղ է, գրեթե վեց տարի է այստեղ միայն ներդրումներ են կատարվում։ Արտադրանքի սպասում են 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին։ Սև խավիարի համար աճեցվող ՙՕսետրինա՚ (թառափ) ձկնատեսակը նախատեսված է արտաքին շուկայի համար։ Նախնական հաշվարկներով` դրանք եկամտի մեծ աղբյուր կարող են հանդիսանալ։ Ինչպես նախատեսված էր, գործն ընթանում է իր հունով։ Թանկարժեք ձկների համար ստեղծված են լավագույն պայմաններ, ջուրը շատ մաքուր է, այնպես որ՝ ստանալու են էկոլոգիապես մաքուր արտադրանք։
Ապրիլյան պատերազմի օրերին ձկնաբուծարանը մեծ վնասներ է կրել։ Տարածքի վրա բազմաթիվ հրթիռներ են ընկել, բայց կարճ ժամանակաընթացքում ձկնաբուծարանի բնականոն ընթացքը վերականգնվել է։ Այստեղ ընդամենը ութ հոգի է աշխատում, աշխատանքային ճակատը ծավալուն չէ, աշխատողներից շատ մեծ ջանքեր չեն պահանջվում, փորձն ու ուշադրությունը կարևոր են։ Եթե արված ներդրումներն արդարացնեն իրենց և բարեհաջող ավարտ ունենան, ընկերության պատասխանատուները մտադիր են ընդլայնել ծրագիրը։ Առայժմ երկու տեսակի ՙՕսետրինա՚ են աճեցնում՝ ՙՌուսական՚ և ՙՍիբիրյան՚, հետագայում չի բացառվում, որ տեսականին հարստանա։
Աշխատողների համար ստեղծված են բավարար պայմաններ, տեղում նրանց համար անվճար սնունդ է կազմակերպվում, աշխատավարձից էլ չեն դժգոհում, և շատերի պես աշխատողներն էլ անհամբերությամբ սպասում են իրենց կատարածի արդյունքին։ Մայրացուների համար նախատեսվում է նոր` ավելի մեծ ջրամբարներ կառուցել։
Տեղամասի պետ Արեն Ուլուբաբյանը բարձրագույն անասնաբուժական կրթություն ունի, իսկ երկրորդ մասնագիտությամբ պատմաբան է, սակայն, որքան իրեն հիշում է, ծառայության մեջ է եղել, հիմա էլ իր երկրի բարեկեցությանն է փորձում ծառայել նույն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։
Նրա հաշվարկներով` ամեն ինչ լավ կլինի, սպառողներ ինչքան ասես կան, եվրոպական շուկան արդեն գտնված է (նախնական պայմանավորվածություն ունեն), մնում է գործը վերջնական տեսքի բերել...
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.