comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ

 

 

 

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը կառավարության քննարկմանն առաջարկություններ է ներկայացրել գյուղատնտեսական հումք վերամշակող հարկ վճարողների կողմից վերամշակված արտադրանքի իրացումից պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգի վերաբերյալ։

 

Որոշման նախագծով առաջարկվում է փոխհատուցման կարգի դրույթները տարածել նաև հացահատիկայինների վերամշակած այլ տեսակների (ինչպիսիք են թեփահանված, տափակեցված, ծեծած, մանրացրած, մանրաձավարի տեսքով և այլն ) վրա` դրանք ընդգրկելով այն գյուղատնտեսական հումքի ցանկում, որի մշակումից ստացվող արտադրանքի իրացման համար վճարվող ավելացված արժեքի հարկը ենթակա է փոխհատուցման, քանի որ 2016 թվականից հետո նշված արտադրությունը դուրս է մնացել արտոնյալ հարկային կարգավորումից՝ չմտնելով ոչ ազատման, ոչ փոխհատուցման բնագավառ։
Գործող կարգում բացակայում է գյուղատնտեսական հումքի հստակ սահմանումը, ինչը սուբյեկտիվ մեկնաբանությունների և թյուրըմբռնման տեղիք է տալիս: Այդ պատճառով օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել գյուղատնտեսական հումք հասկացությունը և հստակեցնել փոխհատուցման ենթակա գյուղատնտեսական հումքի ցանկը։ Այստեղ տարանջատվել են բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական հումքերը. ըստ նոր կարգի` բուսականի շարքին են դասվում յուղատու, հացահատիկային, կորեկանման, հատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, դեղաբույսերը, բանջարեղենը և կարտոֆիլը, պտուղը և հատապտուղը, իսկ կենդանական ծագման՝ կաթը, կենդանի ձուկը, գյուղատնտեսական կենդանիները և թռչունները, խեցգետնակերպերը և ջրային այլ անողնաշարավոր կենդանիներ։
Քանի որ, գործող կարգի համաձայն, փոխհատուցման ենթակա են արդեն իսկ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, և այն դիմումների մասով, որոնք նախարարություն են մուտքագրվել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը, առաջարկվում է հանել ժամկետային սահմանափակումը և կարգի շրջանակներում փոխհատուցել ավելացված հարկի բոլոր գումարները, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից չի անցել երեք տարի։ Այս առաջարկությունները նախօրոք քննարկվել են կառավարության շահագրգիռ մարմինների հետ, եղել է նաև խորհրդակցություն ԱՀ պետնախարարի մոտ, որի արդյունքում էլ մշակվել է կառավարությանը ներկայցված այս նախագիծը։