comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻՆ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Հարցազրույց Արցախի ներդրումային հիմնադրամի (ԱՆՀ) գլխավոր տնօրեն 

Քաջիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Պա­րոն Խա­չատ­րյան, ԱՆՀ-ն հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­դեն ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ ի­րա­կա­նաց­նում է հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրա­գիր: Այս ըն­թաց­քում բազ­մա­թիվ շա­հա­ռու­նե­րի ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել: Չնա­յած դրան, ծրա­գի­րը հա­սա­նե­լի չէր շա­տե­րին. ե­ղել են ո­րո­շա­կի մտա­հո­գու­թյուն­ներ, ո­րոնց հետևան­քով ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը վե­րա­նա­յել է գոր­ծող կար­գը: Կա­րե­լի՞ է ա­սել, որ այս ան­գամ իս­կա­պես էա­կան փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել` հօ­գուտ քա­ղա­քա­ցի­նե­րի: Ի՞նչ է փոխ­վել նախ­կի­նում գոր­ծող կար­գի հա­մե­մատ:

-Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն ի սկզ­բա­նե նպա­տակ ու­ներ քա­ղա­քա­ցի­նե­րին ցու­ցա­բե­րել անհ­րա­ժեշտ այն պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րը հետ­պա­տե­րազ­մյան փու­լը հաղ­թա­հա­րած ար­ցախ­ցի­նե­րին կօգ­ներ ա­ռա­վել ա­մուր ար­մատ­ներ ձգել հայ­րե­նի հո­ղում: Դա ա­ռա­ջին հեր­թին բնա­կա­րա­նա­յին հար­ցի լու­ծումն էր` թե՜ ե­ղած բնակ­ֆոն­դի բա­րե­լավ­ման, թե՜ նոր բնա­կա­րան­նե­րի կա­ռուց­ման մի­ջո­ցով: Հաշ­վի առ­նե­լով այդ ա­մե­նը` սկ­սած 2008 թվա­կա­նից, Հիմ­նադ­րա­մը հան­դի­սա­ցավ հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող հիմ­նա­կան կա­ռույ­ցը: Տասն­մեկ տա­րի­նե­րի ըն­թաց­քում միայն բան­կե­րի կող­մից հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րան ձեռք բե­րե­լու պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում հի­փո­թե­քա­յին վար­կեր է ստա­ցել ա­վե­լի քան 2600 ըն­տա­նիք, մոտ 780 ըն­տա­նիք ստա­ցել է փո­խա­ռու­թյուն` Հիմ­նադ­րա­մի կող­մից՝ շրջ­կենտ­րոն­նե­րում և գյու­ղե­րում բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով:
Գոր­ծա­դի­րի կող­մից մշակ­ված նոր կարգն իր մեջ ընդ­գր­կել է նախ­կի­նում գոր­ծող` ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2008թ. փետր­վա­րի 26-ի թիվ 101 և 2014 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 23-ի թիվ 889-Ն ո­րո­շում­նե­րով հաս­տատ­ված եր­կու կար­գե­րի դրույթ­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լով հօ­գուտ քա­ղա­քա­ցի­նե­րի, ինչ­պես նաև կա­տա­րե­լով ո­րոշ հս­տա­կե­ցում­ներ:
-Կոնկ­րետ ի՞նչ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը:
- Նոր կար­գով ու­ժի մեջ մտած հիմ­նա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից կա­րե­լի է նշել այն, որ բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից տր­վող կամ գոր­ծող վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման չափն ա­վե­լաց­վել է ըն­տա­նի­քում յու­րա­քան­չյուր ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի հաշ­վով ` վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի հինգ տո­կո­սի չա­փով:
Բա­ցա­ռու­թյամբ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի, Ար­ցա­խի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի հա­մար հան­վել են բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման և վե­րա­նո­րոգ­ման, իսկ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում` բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման նպա­տակ­նե­րով հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վառ­ման և բնա­կու­թյան սահ­ման­ված ժամ­կետ­նե­րը: Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու հա­մար այս ծրագ­րի ա­ջակ­ցու­թյու­նից կա­րող են օգտ­վել նաև Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում 10 տար­վա աշ­խա­տան­քա­յին ստաժ ու­նե­ցող ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րը, ինչ­պես նաև ԱՀ զին­ված ու­ժե­րի սպա­յա­կան կազ­մի և պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րը, ում ծա­ռա­յու­թյան վայ­րը 5 տա­րուց ա­վել գտն­վում է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում (ա­մու­սին­նե­րից առն­վազն մե­կը): Հան­վել է բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման հա­մար մեկ շն­չի հաշ­վար­կով սահ­ման­ված մա­կե­րե­սի 30քառ. մ սահ­մա­նա­փա­կու­մը: Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վող ըն­տա­նիք­նե­րում ա­մու­սին­նե­րից մե­կի մահ­վան դեպ­քում հի­փո­թե­քա­յին վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վո­րումն ի­րա­կա­նաց­վում է ամ­բող­ջու­թյամբ: Սուբ­սի­դա­վոր­ման ժամ­կե­տը սահ­ման­վել է վար­կի տրա­մադր­ման ժամ­կե­տին հա­վա­սար՝ միա­ժա­մա­նակ Հիմ­նադ­րա­մին վե­րա­պա­հե­լով հինգ տա­րին մեկ ան­գամ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րից շա­հա­ռուի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­վա­քագր­ման, ու­սում­նա­սիր­ման և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման պայ­ման­նե­րի վե­րա­նայ­ման մա­սին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը:

Ար­տար­ժույ­թով տրա­մադր­ված բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման չա­փե­րը նույն­պես, ինչ­պես նախ­կի­նում բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման վար­կե­րի դեպ­քում, վե­րա­նայ­վում են հօ­գուտ շա­հա­ռու­նե­րի:
Բնա­կե­լի տա­րած­քի գն­ման կամ կա­ռուց­ման հա­մար վար­կի ա­ռա­վե­լա­գույն ար­ժեք է սահ­ման­վել 44 մլն դրա­մը, իսկ ար­տո­նյալ սո­ցիա­լա­կան խմ­բե­րին պատ­կա­նող շա­հա­ռու­նե­րի դեպ­քում, ե­թե վար­կի գու­մա­րը գե­րա­զան­ցում է 27 մլն դրա­մը, շա­հա­ռուն օգտ­վում է ընդ­հա­նուր կար­գով:
-Ներ­կա­յումս քա­նի՞ շա­հա­ռու է օգտ­վում հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրագ­րից, որ­քա՞ն գու­մա­րի վարկ է տրա­մադր­վել նրանց: Եվ, ընդ­հան­րա­պես, ինչ­պի­սի՞ ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րում քա­ղա­քա­ցի­նե­րը:
-Տա­րեց­տա­րի ա­ճում է մեր քա­ղա­քա­ցի­նե­րի վս­տա­հու­թյու­նը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան գոր­ծող մե­խա­նիզմ­նե­րի, մեր ծրագ­րե­րի հան­դեպ: Ընդ­հա­նուր առ­մամբ, ծրագ­րի գոր­ծարկ­ման տասն­մեկ տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի գոր­ծըն­կեր ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից 2601 ըն­տա­նի­քի տրա­մադր­վել է ա­վե­լի քան 20.7 մլրդ դրա­մի վարկ, պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վել է 9771 քա­ղա­քա­ցի, հի­փո­թե­քա­յին վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­մանն է ուղղ­վել 3.9 մլրդ դրա­մի գու­մար:
Ի դեպ, տար­վա սկզ­բից մեր քա­ղա­քա­ցի­նե­րը մեծ ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րում: Ըն­թաց­քի մա­սին պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար կա­րող ենք ո­րոշ թվեր ներ­կա­յաց­նել, ո­րոնք ա­ռա­վել քան խո­սուն են:
2019թ. ան­ցած 4 չորս ա­միս­նե­րի ըն­թաց­քում Հիմ­նադ­րամ է դի­մել 542 քա­ղա­քա­ցի՝ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հար­ցով: Ըն­դուն­վել է 177 հայտ: Դա նշա­նա­կում է, որ, ան­ցյալ տար­վա հա­մե­մատ, ամ­սա­կան կտր­ված­քով մոտ 2,5 ան­գամ ա­վե­լա­ցել է ըն­դուն­ված հայ­տե­րի քա­նա­կը:
-Կա­րո՞ղ են նոր կար­գից օգտ­վել մինչ այդ Հիմ­նադ­րա­մի շա­հա­ռու հան­դի­սա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րը, նոր ո­րո­շու­մը տա­րած­վու՞մ է նրանց վրա: Նույն պայ­ման­նե­րո՞վ, ինչ որ նոր շա­հա­ռու­նե­րը:
-Ընդ­հան­րա­պես, քա­ղա­քա­ցին պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման յու­րա­քան­չյուր ձևից՝ բնա­կե­լի տա­րած­քի ձեռք բե­րում և վե­րա­նո­րո­գում, կա­րող է օգտ­վել միայն մեկ ան­գամ, սա­կայն կան ո­րոշ բա­ցա­ռու­թյուն­ներ. ե­թե քա­ղա­քա­ցին, ո­րն այդ նպա­տա­կով ստաց­ել է բնա­կե­լի տա­րած­քի ձեռք­բեր­ման և կամ վե­րա­նո­րոգ­ման ա­ջակ­ցու­թյուն` ա­ռան­ձին ըն­տա­նիք է կազ­մում, մինչև 18 տա­րե­կան շա­հա­ռուն, ում հաշ­վարկ­մամբ ստաց­վել է հի­փո­թե­քա­յին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը մեկ ան­գամ, դրա­նից կր­կին կա­րող է օգտ­վել 18 տա­րին լրա­նա­լուց հե­տո ըն­տա­նիք կազ­մե­լու կամ 32 տա­րին լրա­նա­լու դեպ­քում, բնա­կե­լի տան կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման նպա­տա­կով հի­փո­թե­քա­յին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից քա­ղա­քա­ցին կա­րող է օգտ­վել նույն բնա­կե­լի տան հա­մար մե­կից ա­վե­լի ան­գամ, սա­կայն վար­կե­րի հան­րա­գու­մա­րը չպետք է գե­րա­զան­ցի սահ­ման­ված ա­ռա­վե­լա­գույն ար­ժեք­նե­րը:

Հիմ­նադ­րա­մի շա­հա­ռու­նե­րի վրա տա­րած­վում է նաև նոր կար­գով սահ­ման­ված յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հաշ­վար­կով սուբ­սի­դիա­յի նվա­զե­ցու­մը: Մինչև մա­յի­սի 30-ը նե­րա­ռյալ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման չա­փը կվե­րա­նայ­վի 2019թ. հուն­վա­րի 1-ից սկ­սած, իսկ սույն թվա­կա­նի մա­յի­սի 30-ից հե­տո հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում՝ փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նե­լու օր­վա­նից: 2019թ. մա­յի­սի 1-ի դրու­թյամբ, մոտ 110 քա­ղա­քա­ցի ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել է հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը սուբ­սի­դա­վոր­ման չա­փը վե­րա­նա­յե­լու նպա­տա­կով:
Գոր­ծող ար­տար­ժույ­թով տրա­մադր­ված բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման չա­փե­րը նույն­պես, ինչ­պես նախ­կի­նում բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման վար­կե­րի դեպ­քում, վե­րա­նայ­վում են հօ­գուտ շա­հա­ռու­նե­րի:

-Տրա­մադր­վող վար­կե­րի վե­րահ­սկ­ման ի՞նչ մե­խա­նիզմ­ներ են օգ­տա­գործ­վում: Հայտ­նի է, որ վար­կե­րը շա­հա­ռու­նե­րի կող­մից միշտ չեն նպա­տա­կա­յին ծախս­վում: Կա՞ն ժամ­կե­տանց վար­կեր, բան­կե­րի հետ խն­դիր­ներ ու­նե­ցող շա­հա­ռու­ներ, ինչ­պե՞ս է ըն­թա­նում վար­կե­րի հետ­բեր­ման գոր­ծըն­թա­ցը:
-Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մում որ­պես ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում գոր­ծում է վե­րահս­կո­ղու­թյան բա­ժի­նը: Դի­տար­կում­նե­րի մի­ջո­ցով վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­վում շա­հա­ռու­նե­րին տրա­մադր­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի նպա­տա­կա­յին և ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման նկատ­մամբ: Վար­կի ոչ նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­ման փաստ հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում նրանց հան­դեպ կի­րառ­վում է վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման դա­դա­րե­ցում՝ հե­տա­գա­յում վե­րա­նա­յե­լու պայ­մա­նով:
-Ի՞նչ բա­րե­փո­խում­ներ են կա­տար­վել հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում բնակ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րում:
-2009 թվա­կա­նից հի­փո­թե­քա­յին ա­ջակ­ցու­թյան ա­ռան­ձին ծրագ­րե­րով փո­խա­ռու­թյուն է տրա­մադր­վում շրջ­կենտ­րոն­նե­րի և գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րին՝ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով: Հիմ­նադ­րա­մի կող­մից հաս­տատ­վել է շր­ջան­նե­րում բնակ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ի­րա­կա­նաց­ման նոր կար­գը, ո­րով սահ­ման­վել են նոր ար­տո­նու­թյուն­ներ և բա­րե­փո­խում­ներ, ինչ­պես նաև մտց­վել են ո­րոշ հս­տա­կե­ցում­ներ: Մաս­նա­վո­րա­պես, ար­տո­նյալ պայ­ման­նե­րով փո­խա­ռու­թյուն­ներ են տրա­մադր­վում ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող խմ­բե­րին, ինչ­պես նաև սպա­յա­կան կազ­մին և պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րին՝ բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու և/կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով ան­տո­կոս փո­խա­ռու­թյուն­նե­րի և միան­վագ ան­հա­տույց գու­մար­նե­րի տրա­մադր­ման տես­քով: Գոր­ծող նոր կար­գով երկ­րոր­դա­յին շու­կա­յից բնա­կե­լի տա­րածք գնե­լու և/կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի կող­մից տր­վող կամ գոր­ծող փո­խա­ռու­թյան տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի չա­փը նվա­զեց­վում է ըն­տա­նի­քում յու­րա­քան­չյուր ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի հաշ­վով փո­խա­ռու­թյան տա­րե­կան սկզբ­նա­կան տո­կո­սադ­րույ­քի 10 տո­կո­սի չա­փով: Բա­ցի այդ, բնա­կե­լի տան կա­ռուց­ման կամ բնա­կե­լի տա­րած­քի կցա­կա­ռուց­ման նպա­տա­կով տրա­մադր­վող փո­խա­ռու­թյուն­նե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քը 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 1-ից սահ­ման­վել է տա­րե­կան 1 տո­կոս, ին­չը տա­րած­վում է նաև նախ­կի­նում ստա­ցած փո­խա­ռու­թյուն­նե­րի վրա՝ ժամ­կե­տանց պար­տա­վո­րու­թյուն­ներ չու­նե­նա­լու դեպ­քում:
-Կար­ծիք կա, որ Ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը բա­վա­կա­նա­չափ բաց չի աշ­խա­տում, ուս­տի ա­ռա­վել թա­փան­ցիկ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Որ­պես կա­ռույ­ցի նոր ղե­կա­վար, ինչ­պի­սի՞ն կլի­նի Ձեր մո­տե­ցումն այս հար­ցում:
-Նշեմ, որ Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը գոր­ծում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում և ի­րա­կա­նաց­նում կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ծրագ­րե­րը: Որ­պես Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի նոր ղե­կա­վար, կա­րող եմ հա­վաս­տիաց­նել, որ մեր կո­լեկ­տի­վը պատ­րաստ է պատ­շաճ կեր­պով սպա­սար­կե­լու մեր քա­ղա­քա­ցի­նե­րին՝ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու նպա­տա­կով ներ­կա­յաց­վող փաս­տաթղ­թե­րի ստաց­ման ու լրաց­ման, ծա­գող ի­րա­վունք­նե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի պար­զա­բան­ման, ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան ընտ­րու­թյան, բնա­կե­լի տա­րած­քի ձեռք­բեր­ման կամ վե­րա­նո­րոգ­ման, ստաց­ված վար­կի սպա­սարկ­ման և միջ­նոր­դու­թյուն ի­րա­կա­նաց­նող այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում: Մեր աշ­խա­տա­կից­նե­րը փոր­ձում են մատ­չե­լի ձևով պար­զա­բա­նում­ներ տալ գոր­ծող կար­գի և անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րի պատ­րաստ­ման ու ներ­կա­յաց­ման ա­ռու­մով, ցու­ցա­բե­րում են ան­հա­տա­կան մո­տե­ցում և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հան­դեպ:
Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը պատ­րաս­տա­կամ է պար­զա­բա­նում­ներ տալ լրագ­րող­նե­րին հե­տաք­րք­րող ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ, պա­տաս­խա­նել նրանց հու­զող հար­ցե­րին: Մեր աշ­խա­տան­քը բաց է հան­րու­թյան առջև և ծա­ռա­յում է ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­ցու շա­հե­րին: