comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՐԱ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԱՀ 2018թ. ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԲՅՈՒ­ՋԵԻ ԿԱ­ՏԱ­ՐՈ­ՂԱ­ԿԱ­ՆԻ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒ­ՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՐԱ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԱՀ 2018թ. ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԲՅՈՒ­ՋԵԻ ԿԱ­ՏԱ­ՐՈ­ՂԱ­ԿԱ­ՆԻ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒ­ՄԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Մա­յի­սի 20¬ից ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում մեկ­նար­կե­ցին 2018թ. պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյան քն­նար­կում­նե­րը։ ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին, խմ­բակ­ցու­թյուն­նե­րին այն ներ­կա­յաց­րեց ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը։ Նիս­տին ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը։

Ա. Հա­րու­թյու­նյա­նը նախ անդ­րա­դար­ձավ հաշ­վե­տու տա­րում ձևա­վոր­ված տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րին և ո­րոշ մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի։ Այս­պի­սով, 2018թ. ար­դյունք­նե­րով ան­վա­նա­կան ար­տա­հայ­տու­թյամբ հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը կազ­մել է 310,3 մլրդ դրամ՝ ա­պա­հո­վե­լով գրե­թե 12 տո­կոս տն­տե­սա­կան աճ՝ 1,9% դեֆ­լյա­տո­րի պայ­ման­նե­րում։ Դրա­նում իր դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տից հարկ­վող ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կը, ո­րը տն­տե­սա­կան ա­ճի ա­վե­լի քան 5% է ա­պա­հո­վել։ Նրա խոս­քով, դրա­կան դի­նա­մի­կա է ար­ձա­նագր­վել տն­տե­սու­թյան ճյու­ղա­յին դի­վեր­սի­ֆի­կա­ցիա­յի ա­ռու­մով. հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նից բա­ցի ար­դյու­նա­բե­րու­թյան մնա­ցած ճյու­ղե­րի հաշ­վին ա­պա­հով­վել է տն­տե­սա­կան ա­ճի 2%¬ը՝ նա­խորդ տար­վա 1,6%¬ի փո­խա­րեն։ Մեկ շն­չին ընկ­նող ՀՆԱ¬ն կազ­մել է 2 մլն 103 հազ. դրամ։
Անդ­րա­դառ­նա­լով նյու­թա­կան ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ո­լոր­տում ար­ձա­նագր­ված ցու­ցա­նիշ­նե­րին՝ ֆի­նանս­նե­րի նա­խա­րարն ա­սաց, որ ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 125 մլրդ դրամ, ին­չը նա­խան­ցյալ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 29 %¬ով։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը կազ­մել է շուրջ 52,5 մլրդ դրամ։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­ճը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 12,5%¬ով։ Գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 74 մլրդ դրամ։ 3,7 %¬ով ա­ճել է նաև մի­ջին ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը։ Այն մեր երկ­րում կազ­մում է 161 հազ. դրամ։ Ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը 555,1 մլն ԱՄՆ դո­լոր է կազ­մել, այն ա­պա­հով­վել է գրե­թե 25% աճ՝ 2017թ. հա­մե­մատ։ Ա­ռանց հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի, ա­ճը կազ­մել է 22,3%։ Ա­ճել է նաև ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ծա­վա­լը. այն 353 մլն ԱՄՆ դո­լար է։ Ար­տա­հան­ման ծա­վա­լը կազ­մել է 202,1 մլն ԱՄՆ դո­լար։ Հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է նաև գնաճ, 2018թ. այն կազ­մել է 1,8%։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը նաև տե­ղե­կաց­րեց, որ պե­տա­կան բյու­ջեով պլա­նա­վոր­ված 53 մլրդ 812 մլն դրամ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի դի­մաց փաս­տա­ցի մուտ­քե­րը կազ­մել են 54 մլրդ 282 մլն դրամ։ Այ­սինքն, ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 100,9%¬ով։ Այն 2017թ. փաս­տա­ցի ցու­ցա­նի­շը գե­րա­զան­ցել է 12 մլրդ 126 մլն դրա­մով։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ստաց­ված բյու­ջե­տա­յին վար­կի գու­մա­րը կազ­մել է 51 մլրդ 428 մլն դրամ, և կարևոր հա­մա­րել նշել, որ 2018թ. ա­ռա­ջին ան­գամ ԱՀ պե­տա­կան բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը գե­րա­զան­ցել են այդ վար­կի գու­մա­րին։ Բյու­ջեի փաս­տա­ցի ծախ­սե­րը կազ­մել են 104 մլրդ 450 մլն դրամ։ Այդ գու­մա­րով ա­պա­հով­վել է բյու­ջեով պլա­նա­վոր­ված ցու­ցա­նի­շի 97,2%¬ը։ Նա­խա­րա­րը նաև ներ­կա­յաց­րել է բյու­ջեի կա­տա­րո­ղա­կան­ներն ըստ ո­լորտ­նե­րի, նշե­լով, որ 2018թ. բյու­ջեն ծախս­վել է կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խանշ­ված ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է նաև պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից հն­չեց­ված հար­ցե­րին։
Տե­ղե­կաց­նենք, որ բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի հե­տա­գա քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րում՝ ըստ ո­լորտ­նե­րի, և տևե­լու են մինչև հու­նի­սի 7-ը։

;