comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԲՅՈՒՋԵ- 2018՚-Ը` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՅՈՒՋԵ- 2018՚-Ը` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Մայիսի 22-ին ՙԲյուջե-2018՚-ի ոլորտային քննարկումները տեղափոխվեցին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներ. քննարկվեցին համատեղ նիստում։ 

Ներկայացվել են քաղաքաշինության, գյուղոլորտի, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտների տարեկան հաշվետվությունները։
Այսպիսով, 2018թ. բյուջեով կապիտալ ներդրումների ծավալը նախատեսված է եղել 13 մլրդ 930 մլն դրամ։ Նույն տարվա դեկտեմբերի դրությամբ այն արդեն 19 մլրդ 540 մլն դրամ էր։ Լրացուցիչ ֆինանսավորված գումարը գոյացել է պետական բյուջեում տարբեր հոդվածներում առաջացած տնտեսումների հաշվին։ Եվս 887 մլն դրամ ոլորտին հատկացվել է պահուստային ֆոնդից։ Կապիտալ շինարարության բյուջեն կատարվել է 99,9 տոկոսով։ Տարբեր հարկատեսակներով այդ գումարից ավելի քան 3 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե։ Քաղաքաշինության նախարարին ուղղված պատգամավորների հարցերն առնչվում էին ոչ միայն պետբյուջեի կատարողականին, այլև նրանց կողմից հանրապետությունում իրականացվող կամ նախատեսվող ծրագրերին, շինարարական աշխատանքների վերահսկմանը։
Գյուղոլորտին տրամադրված գումարի զգալի մասը ներդրվել է ջրային համակարգերի, նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի մեջ, որոնք պիտի խթանեին ինտենսիվ գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը։
Պետբյուջեով անցյալ տարի Գյուղնախարարությանը հատկացվել է 4 մլրդ 685 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 96,3 տոկոս։ Այդ գումարի մեջ մտնում են նաև նախարարության աշխատակազմի և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերը։ Գյուղոլորտը միակն էր կառավարության ոլորտներում, որը եկամուտների մասով 2017թ. համեմատ բացասական ցուցանիշ է գրանցել, թերակատարելով այն 3,9 տոկոսով։ Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը։ Հարցին ի պատասխան`նիստին ներկայացած փոխնախարարը դա պայմանավորեց 2018թ. նոր բաժինների ստեղծմամբ, որոնց ֆինանսավորումը կատարվել է 2019 թվականին միայն և եղանակային պայմանների պատճառով գյուղոլորտի կազմակերպությունների կողմից կատարողականների ուշ ներկայացմամբ, ինչի հետևանքով ֆինանսավորման գործընթացը կատարվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։
Պատգամավորներից որոշների կարծիքով ֆերմերային տնտեսությունների ստեղծումն օրախնդիր է, ներկայացվեցին նաև առաջարկներ: Այդ կարծիքը միանշանակ չընդունվեց. մասնագետները գտնում են, որ մեր հանրապետությունում դեռ պատրաստ չեն դրան։ Խորհրդարանականները մտահոգություն են հայտնում նաև անասնաբուժական ծառայությունների մատուցման ոչ պատշաճ մակարդակի վերաբերյալ, ինչը տարիներ շարունակ բարձրացվող որոշ հարցերի լուծման գլխավոր խոչընդոտներից է համարվում։
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ոլորտին հատկացված գումարները պետբյուջեով հաստատվել են 14 ծախսային և 1 եկամտային ծրագրերի համար՝ 3 մլրդ 853 մլն դրամի շրջանակներում։ Նախարար Լ. Գրիգորյանը համառոտ ներկայացրեց դրանք, նշելով, որ արդիականացվել է կադաստրային ոլորտի արխիվը, ինչի վրա 2018թ. պետբյուջեից նախատեսված է եղել 20 մլն դրամ (կատարվել է 97 տոկոսով)։ ՙԳեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և գնահատման կենտրոնի ծառայությունների համար նախատեսված է եղել 75 մլն դրամ պետպատվեր (կատարողականը կազմել է 66 տոկոս)։ Կադաստրի համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը հաստատվել է 14,8մլն դրամի շրջանակներում: Տնտեսական ծրագրերի տարեկան ճշտված պլանը հաստատվել էր 527 մլն դրամի շրջանակներում (կատարողականը՝ 91 տոկոս)։ Բյուջեի շրջանակներում տրամադրվել է աջակցութուն Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին, Ստանդարտացման, չափագրման և սերտիֆիկացման կենտրոնին։ Չգործող պետական ձեռնարկությունների գույքի պահպանման ծրագիրը հաստատվել է 12,5 մլն դրամի շրջանակներում։ Այն կատարվել է 96,8 տոկոսով։ Բնակչության կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման համար պետբյուջեով նախատեսվել էր 2 մլրդ 719 մլն դրամ, որի կատարողականը 100 տոկոս է կազմել։
Բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտին հատկացված գումարները բյուջեով նախատեսված են եղել 331 մլն դրամի չափով, որից փաստացի ծախսվել են 308 մլն դրամը։ Կատարողականը 93 տոկոս է։ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, այդ թվում` կատարում է ջրային պաշարների, ընդերքի ուսումնասիրման աշխատանքներ, անտառաշինություն, անտառի պահպանման ծրագրեր։
Խորհրդարանականները հետաքրքրվեցին անտառահատման խնդիրներով, տնտեսական զարգացմանը զուգընթաց էկոլոգիայի պահպանման հարցերով։
***
Ընդմիջումից հետո նույն հանձնաժողովներում ներկայացվեցին ԱՀ ՀԾՏՄԿ ՊՀ Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների բյուջեների տարեկան հաշվետվությունները։
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին պետական բյուջեով նախատեսված էր 172 մլն դրամ՝ պարտադիր կարգավորման վճարների հավաքագրում՝ 22 կարգավորվող ընկերություններից։ Հավաքագրումը կատարվել է լրիվությամբ՝ 100,2 տոկոսով։ Նույնքան գումար էլ նախատեսված է եղել ապարատի պահպանման համար. կատարողականը 90,1 տոկոս է։ Պատգամավորները հետաքրքրվեցին ՙՂարաբաղ Տելեկոմի՚ գործունեությամբ. հնչեցին բողոքներ, մտահոգություններ։ Ի դեպ, նույն օրը ԱԺ-ուոմ հանդիպում կար ընկերության տնօրինության հետ, և խորհրդարանականները հնարավորություն են ունեցել անձամբ տնօրենից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահը տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեով Հիմնադրամին նախատեսված էր հատկացնել 2,5 մլրդ դրամ։ Այն ծախվել է ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված և հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի վրա։ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին հատկացվել է 1 մլրդ 350 մլն դրամ: Եվս 79 մլն դրամ տրամադրվել է սերմերի և բազմացեղ խոշոր եղջերավորների ձեռքբերման համար։
Հիմնադրամների ղեկավարները պատասխանել են պատգամավորների հարցերին։