comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏԱ­ՐԵՑ­ՏԱ­ՐԻ ԸՆԴ­ԼԱՅՆ­ՎՈՒՄ ԵՆ ԾԱ­ՎԱԼ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱ­ՐԵՑ­ՏԱ­ՐԻ ԸՆԴ­ԼԱՅՆ­ՎՈՒՄ ԵՆ ԾԱ­ՎԱԼ­ՆԵ­ՐԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚ ՍՊԸ-ում գոր­ծող ՙՍան­դերք՚ ըն­կե­րու­թյու­նը թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի այն ե­զա­կի ըն­կե­րու­թյուն­նե­րից է, ո­րոնք ար­տադ­րու­թյան` սկզբ­նա­կան հում­քից մինչև վերջ­նա­կան ար­տադ­րանք ա­վար­տուն ամ­բող­ջու­թյուն են ա­պա­հո­վում։ Անդ­րա­դառ­նա­լով ար­տադ­րա­մա­սի գո­ծու­նեու­թյանն ու ծա­վալ­նե­րին՝ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Կա­րեն ՉԻՐԿԻՆԸ ման­րա­մաս­նեց, որ այս­տեղ ար­տադր­վում է մի քա­նի տե­սա­կի բամ­բա­կյա կտո­րո­ղեն, որն օգ­տա­գործ­վում է ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ծած­կոց­նե­րի, սա­վան­նե­րի, վեր­մա­կած­րար­նե­րի, սր­բիչ­նե­րի ու բար­ձե­րի ե­րես­նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար: Նշենք, որ ՙՍան­դերքն՚ այն ար­տադ­րա­մասն է, որ­տեղ երկ­րորդ շն­չա­ռու­թյուն են ստա­ցել նախ­կին ՙՂար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ հաս­տոց­նե­րը: Չորս տաս­նյա­կի չափ հաս­տոց­նե­րը վե­րա­նո­րոգ­վել ու վե­րա­գոր­ծարկ­վել են, և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ դրանք միայն նոր պա­հես­տա­մա­սե­րի խն­դիր են ու­նե­նում:

2013թ. ստեղծ­ված ըն­կե­րու­թյու­նում գոր­ծում են գործ­ված­քի և կար ու ձևի ար­տադ­րա­մա­սեր: Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի խոս­քով՝ անհ­րա­ժեշտ հում­քը ներ­կր­վում է հիմ­նա­կա­նում Մի­ջին Ա­սիա­յից՝ Ուզ­բեկս­տա­նից: Ժա­մա­նա­կին մեր հան­րա­պե­տու­թյու­նում բամ­բակ ա­ճեց­նե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, ին­չը ար­տադ­րու­թյա­նը նոր ո­րակ ու ծա­վալ­ներ հա­ղոր­դե­լու լուրջ նա­խադ­րյալ կա­րող էր լի­նել, սա­կայն ա­ռայժմ դրանք գոր­ծի վե­րա­ծե­լու ուղ­ղու­թյամբ քայ­լեր չեն ար­վել: Ըն­կե­րու­թյունն այ­սօր 35 աշ­խա­տող ու­նի, կա­րի ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տա­վարձ ստա­նում են գոր­ծա­վար­ձա­յին հի­մունք­նե­րով, այն­պես որ՝ 80-90 հա­զար կազ­մող աշ­խա­տա­վար­ձը կա­րող է զգա­լիո­րեն ա­ճել: Ըստ տնօ­րե­նի՝ փոր­ձա­ռու կար ա­նող ու­նեն, ով մինչև 150 հա­զար աշ­խա­տա­վարձ է ստա­նում: Կտո­րի ստաց­ման ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տա­վար­ձը ևս բարձր է:
Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ՝ ըն­կե­րու­թյու­նում ա­վե­լա­ցել են կտո­րե­ղե­նի ար­տադր­ման ծա­վալ­նե­րը, ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է պատ­վեր­նե­րի ա­ճով: ՙՄեր հիմ­նա­կան պատ­վի­րա­տուն ԼՂՀ Պաշտ­պա­նու­թյան բա­նակն է, սա­կայն վեր­ջին տա­րում աշ­խու­ժու­թյուն կա նաև բան­վո­րա­կան ար­տա­հա­գուս­տի պատ­վեր­նե­րի ուղ­ղու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյուն­նե­րից և տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից ա­վե­լի հա­ճախ են սկ­սել պատ­վի­րել հա­գուստ ու ձեռ­նոց­ներ: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք կա­րո­ղա­ցել ենք ա­պա­ցու­ցել, որ գործ­ված­քի մեջ օգ­տաոր­ծե­լով բա­ցա­ռա­պես բամ­բակ, ձեռ­նար­կու­թյան ար­տադ­րան­քը դարձ­րել ենք ա­մե­նաո­րա­կյա­լը, ո­րը լիո­վին կա­րող է փո­խա­րի­նել մինչև վեր­ջերս ՊԲ կա­րիք­նե­րի հա­մար Թուր­քիա­յից ներ­կր­վող հա­մա­պա­տաս­խան գործ­ված­քը: Հա­մազ­գեստ ու ար­տա­հա­գուստ կա­րող­ներ մեր հան­րա­պե­տու­թյու­նում շատ կան, սա­կայն ՙՍան­դեր­քը՚ ե­զա­կի է, ո­րով­հետև մեզ մոտ այդ ա­մե­նը կար­վում է սե­փա­կան ար­տադ­րու­թյան կտո­րից՚,-ա­սում է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը: Նա նաև նշում է, որ վեր­ջին տա­րի­նե­րին կա­րո­ղա­ցել են ընդ­լայ­նել ար­տադ­րան­քի ի­րաց­ման շու­կան. հա­յաս­տա­նյան ո­րոշ ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կտո­րե­ղե­նի մի մասն այ­սօր ի­րաց­վում է ՀՀ-ում: Մշ­տա­կան պատ­վի­րա­տու­նե­րի շար­քում է Քա­ջա­րա­նի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տը: Ըն­կե­րու­թյու­նում են ար­տադր­վում ձեռ­նար­կու­թյան ֆիլ­տր­նե­րի բարձ­րո­րակ կտորն ու հան­քե­րում աշ­խա­տող բան­վո­րա­կան աշ­խա­տու­ժին անհ­րա­ժեշտ ո­րոշ պա­րա­գա­ներ: Ի­հար­կե, ար­տադ­րա­մա­սի վի­ճա­կը նա­խան­ձե­լի կլի­ներ, ե­թե ու­նե­նա­յին նաև ներ­կա­տուն: Այդ նպա­տա­կով ան­գամ մի քա­նի տա­րի ա­ռաջ ըն­կե­րու­թյան եր­կու աշ­խա­տա­կից­ներ գոր­ծուղ­վել են Չի­նաս­տան՝՝ ու­սում­նա­սի­րե­լու տեքս­տիլ ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ձեռ­նար­կու­թյուն­նե­րի փոր­ձը: Նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք­բեր­վել չի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րի հետ, հե­տա­գա­յում, սա­կայն, դժ­վա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել, և այ­սօր էլ գոր­ծա­րա­նի կտո­րե­ղե­նը ներկ­վում է Գյում­րիում:
Ըն­կե­րու­թյու­նում մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման խնդ­րին. ՙՍան­դեր­քի՚ եր­կու աշ­խա­տա­կից­ներ ըն­դուն­վել և հե­ռա­կա սո­վո­րում են Մոսկ­վա­յի թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մալ­սա­րա­նում: Նրան­ցից մե­կը ե­րի­տա­սարդ ին­ժե­ներ-տեխ­նո­լոգ Ար­մեն Խա­չատ­րյանն է, ով մեզ ծա­նո­թաց­նում է մեկ այլ՝ բր­դյա թե­լի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ՙՖո­րեստ՚ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին: Սա ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ ա­ռա­ջին ըն­կե­րու­թյուն­նե­րից էր, սկ­սել է գոր­ծել 2013-ից, սա­կայն սե­փա­կա­նա­տեր մաս­նա­վոր ըն­կե­րու­թյու­նը շատ չան­ցած դա­դա­րեց­րել է գոր­ծու­նեու­թյու­նը: Թույլ չտա­լով, որ­պես­զի շուրջ ե­րեք տաս­նա­կի հաս­նող աշ­խա­տող­նե­րը հայ­տն­վեն գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճա­կում, ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ ղե­կա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է շա­րու­նա­կել ար­տադ­րա­մա­սի գոր­ծու­նեու­թյու­նը: Ներ­կա­յում այս­տեղ աշ­խա­տող­նե­րի թի­վը մեծ չէ՝ շուրջ քսան հո­գի: Ա. Խա­չատ­րյա­նի խոս­քով` բր­դի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սը հում­քի միայն անն­շան մասն է ձեռք­բե­րում տե­ղում, ամ­բողջ տար­վա հա­մար անհ­րա­ժեշտ բուր­դը ներ­կր­վում է դար­ձյալ մի­ջի­նա­սիա­կան եր­կր­նե­րից: Նաև հան­րա­պե­տու­թյու­նում ոչ­խա­րա­բու­ծու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տե­լու հա­մար մեկ­նար­կած այս ծրա­գի­րը փաս­տո­րեն վե­րա­պա­հու­մով կա­րե­լի է հա­ջող­ված հա­մա­րել: Ա. Խա­չատ­րյա­նի խոս­քով` հիմ­նա­կա­նում մսի հա­մար ոչ­խա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վող մե­նատն­տես­նե­րը նա­խընտ­րում են բուր­դը դեն նե­տել, քան լվա­նալ ու հանձ­նել ար­տադ­րա­մա­սին: Բա­ցի այդ, տե­ղա­կան ոչ­խա­րի բուր­դը հիմ­նա­կա­նում հար­մար է բր­դյա գուլ­պա­նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար: ՙՖո­րես­տի՚ պատ­վի­րա­տու­նե­րից մե­կը հարևա­նու­թյամբ է գոր­ծում, դա ՙՂա­րա­բաղ կար­պետ՚ ըն­կե­րու­թյունն է: Վեր­ջին տա­րի­նե­րին նաև հա­յաս­տա­նյան շու­կա­յում են ա­ռանձ­նա­ցել ի­րենց ար­տադ­րան­քով. մշ­տա­կան պատ­վի­րա­տու­նե­րի շար­քում են ՙՄեր­գե­լյան կար­պետ՚ ըն­կե­րու­թյու­նը, ՙՄե­տաք­սի ճա­նա­պարհ՚ կր­թամ­շա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը և ՙԹու­ֆեն­կյան՚ հիմ­նադ­րա­մը: