comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՈՐ­ԳԻ Ա­ՄԻ­ՐԻ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՈՐ­ԳԻ Ա­ՄԻ­ՐԻ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

Ար­ցա­խի գի­տատն­տե­սա­կան ո­լոր­տը ծանր կո­րուստ կրեց։ Կյան­քի 89-րդ տա­րում վախ­ճան­վել է Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյան ե­րախ­տա­վոր, գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գեոր­գի Ա­մի­րի Հա­կո­բյա­նը։

 Ծն­վել է 1930 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 28-ին, Մար­տու­նու շր­ջա­նի Ճար­տար գյու­ղում։ Միջ­նա­կարգ կր­թու­թյու­նը ստա­ցել է հայ­րե­նի գյու­ղում։

1950-ին ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մը։
1950-1953թթ. աշ­խա­տել է Մար­տու­նու շրջ­խոր­հր­դի գոր­ծա­դիր կո­մի­տեի գյու­ղատն­տե­սու­թյան բաժ­նում` որ­պես գյու­ղատն­տես։
1953-1954թթ. ծա­ռա­յել է Խոր­հր­դա­յին բա­նա­կում, ա­վար­տել է ռազ­մա­կան ու­սում­նա­րանն ու ստա­ցել սպա­յի կո­չում։
1955-1958թթ. աշ­խա­տել է Մար­տու­նու կո­մե­րիտշ­րջ­կո­մում` որ­պես կազ­մա­կեր­պա­կան բաժ­նի վա­րիչ։
1958-1962թթ. աշ­խա­տել է կու­սակ­ցու­թյան Մար­տու­նու շրջ­կո­մում` որ­պես հրա­հան­գիչ։
1961թ. ա­վար­տել է Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի ագ­րո­նո­միա­կան բա­ժի­նը։
1964թ. ա­վար­տել է Բաք­վի բարձ­րա­գույն կու­սակ­ցա­կան դպ­րո­ցը։
1964-1965թթ. աշ­խա­տել է կու­սակ­ցու­թյան Մար­տու­նու շրջ­կո­մում` որ­պես պրո­պա­գան­դա­յի ու ա­գի­տա­ցիա­յի բաժ­նի վա­րիչ։
1968թ. ա­վար­տել է Կրաս­նո­դա­րի խա­ղո­ղա­բու­ծա­կան ու պտ­ղա­բու­ծա­կան զո­նալ ինս­տի­տու­տի աս­պի­րան­տու­րան։
Նույն տա­րում կու­սակ­ցու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մարզ­կո­մի հրա­վե­րով վե­րա­դար­ձել է Ստե­փա­նա­կերտ և նշա­նակ­վել զո­նալ փոր­ձա­կա­յա­նի բաժ­նի վա­րիչ։
1969թ. գոր­ծուղ­վել է Մար­տու­նու թիվ 1 խա­ղո­ղա­գոր­ծա­կան սով­խոզ՝ աշ­խա­տե­լու տնօ­րե­նի պաշ­տո­նում։ Գ. Հա­կո­բյա­նի ղե­կա­վա­րած տն­տե­սու­թյու­նը բարձր բերք ստա­նա­լու հա­մար ա­ռա­ջին ան­գամ ար­ժա­նա­ցել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ա­ռա­ջին կար­գի դիպ­լո­մի, իսկ տնօ­րեն Հա­կո­բյա­նը՝ ար­ծա­թե մե­դա­լի։
1991թ. սով­խո­զը կր­կին ար­ժա­նա­ցել է ԺՏՆՑ-ի եր­րորդ կար­գի դիպ­լո­մի, իսկ Հա­կո­բյա­նը՝ բրոն­զե մե­դա­լի։
1974թ. ան­ցել է գի­տա­կան աշ­խա­տան­քի։ 1974-1991թթ. աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի զո­նալ փոր­ձա­կա­յա­նում, որ­պես բաժ­նի վա­րիչ։ Այս­տեղ նրա ղե­կա­վա­րու­թյամբ Կու­րա­պատ­կի­նո­յի տե­ղա­մա­սոմ հիմ­նադր­վել է 30 հեկ­տար խա­ղո­ղի այ­գի նոր սիս­տե­մով՝ երկ­կող­մա­նի Կար­դո­նի, ո­րը աչ­քի է ըն­կել իր բարձր ո­րա­կով։ Այդ կա­պակ­ցու­թյամբ մար­զի մասշ­տա­բով հրա­վիր­վել է գի­տաար­տադ­րա­կան խոր­հր­դակ­ցու­թյուն։
Ստեղ­ծել է սոր­տա­փոր­ձարկ­ման խա­ղո­ղի այ­գի, որ­տեղ փոր­ձարկ­վել են 60 սոր­տեր։
1992թ. հրա­վիր­վել է Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան՝ աշ­խա­տե­լու գյու­ղատն­տե­սա­կան ամ­բիո­նի վա­րի­չի պաշ­տո­նում։
1969 թվա­կա­նից գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թյու­նե­րի թեկ­նա­ծու է։ Ա­վագ գի­տաշ­խա­տո­ղի դիպ­լոմ ստա­ցել է 1977 թվա­կա­նին։ Գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տո­րի գի­տա­կան աս­տի­ճա­նին ար­ժա­նա­ցել է 1988թ.-ին, պրո­ֆե­սոր է 1992թ.-ից։ Հա­կո­բյա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հո­ղե­րի քի­միա­կան, ֆի­զի­կա­կան հատ­կու­թյուն­նե­րի, տե­ղում տա­րած­ված խն­դող­նի, բա­նանց, ռի­կա­ծի­թե­լի սոր­տե­րի կլոն­նե­րի (ճեղ­քում­նե­րի) հայտ­նա­բեր­մա­նը։ Նա կա­տա­րել է մի շարք գի­տա­կան հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոնք ու­նեն գի­տա­կան ու պրակ­տիկ մեծ նշա­նա­կու­թյուն։
2009-2017թթ. աշ­խա­տել է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճյու­ղում։
2017 թվա­կա­նից աշ­խա­տում էր Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում` որ­պես ռեկ­տո­րի օգ­նա­կան։
2017 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րից զբա­ղեց­րել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի՝ հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով խոր­հր­դա­կա­նի պաշ­տո­նը։
Հե­ղի­նակ է 22 գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի։
Գեոր­գի Հա­կո­բյա­նի՝ հայ­րե­նի տն­տե­սու­թյան մեծ ե­րախ­տա­վո­րի, ազ­նիվ ու պար­կեշտ մար­դու, օ­րի­նա­կե­լի քա­ղա­քա­ցու և ան­խոնջ ու վաս­տա­կա­շատ գիտ­նա­կա­նի ու­սա­նե­լի կեր­պարն ու հի­շա­տա­կը միշտ վառ կմ­նան նրա գոր­ծըն­կեր­նե­րի, ու­սա­նող­նե­րի և երբևէ նրա հետ առ­նչ­ված բո­լոր մարդ­կանց սր­տե­րում։

ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն