comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑՈՒ­ՑԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ ՍՊԱ­ՍՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒ­ՑԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ ՍՊԱ­ՍՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՆՈՒՄ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ
ք. Մար­տու­նի

 Այս օ­րե­րին ողջ հան­րա­պե­տու­թյու­նում ըն­թա­նում է բեր­քա­հա­վա­քի ե­ռուն շր­ջա­նը։ Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԳՀՀ բաժ­նի վա­րիչ Ռո­բերտ Վա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` շր­ջա­նում բեր­քա­հա­վա­քի են­թա­կա տա­րածք­նե­րը կազ­մում են 14221,3 հա, ո­րից ցո­րեն՝ 10532 հա, գա­րի՝ 3632հա և հա­ճար՝ 57հա:

Հու­նի­սի 1-ից ըն­թա­նում է գա­րու, հու­նի­սի 12-ից? ցո­րե­նի դաշ­տե­րի հուն­ձը։ Հու­նի­սի 25-ի տվյալ­նե­րով՝ հնձ­ված է 8301,3հա, ամ­բար­վել է 125426,4ց բերք, հեկ­տա­րի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը կազ­մում է 15,1ց, հնձ­վել է 5348,6հա ցո­րեն, ամ­բար­վել 80414ց բերք, հեկ­տա­րի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը կազ­մում է 15,0ց, 2952,7հա գա­րի, ամ­բար­վել 45012,4ց, հեկ­տա­րի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը կազ­մում է 15,2ց։
Կարկ­տա­հա­րու­թյու­նից 100 տո­կո­սով վնաս­վել է 827,7հա ցո­րե­նի, 410,3հա գա­րու ցանքս։
Բաժ­նի վա­րի­չի խոս­քով՝ նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ ցածր է բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նի­շը։ Այն տար­բեր հան­գա­մանք­նե­րով է պայ­մա­նա­վո­րում։ Հիմ­նա­կա­նը՝ բնակ­լի­մա­յա­կան։
Բեր­քա­հա­վա­քի շր­ջա­նում միշտ դժ­գո­հու­թյան ա­ռիթ է դառ­նում ա­ռանձ­նա­պես կոմ­բայն­նե­րի պա­կա­սը։ Նշ­վեց, որ օր­վա դրու­թյամբ հն­ձի աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված է 60 կոմ­բայն, ին­չը բա­վա­րար է բեր­քա­հա­վա­քը ժա­մա­նա­կին և ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Շր­ջա­նում սար­քին վի­ճա­կում է 85 կոմ­բայն, պա­հան­ջար­կով պայ­մա­նա­վոր­ված՝ դրանք լրի­վու­թյամբ կներգ­րավ­վեն հն­ձի աշ­խա­տանք­նե­րին։
Կոմ­բայ­նա­վար Սամ­վել Գևոր­գյա­նը տաս­նյակ տա­րի­ներ աշ­խա­տում է տեխ­նի­կա­յի հետ։ Իր կող­մից օգ­տա­գործ­վող կոմ­բայ­նը գեր­մա­նա­կան ար­տադ­րու­թյան է, մեկ օր­վա ըն­թաց­քում կա­րող է մինչև 20հա հունձ կա­տա­րել, բայց մեր ցանք­սե­րի դիրքն այն թույլ չի տա­լիս։ Դժ­գո­հու­թյուն է հայտ­նում նաև տեխ­նի­կա­յի պար­բե­րա­բար խա­փա­նում­նե­րի հետ կապ­ված։ Օր­վա մեջ մի­ջի­նը 16-17հա հունձ է կա­տար­վում։ Տար­վա բեր­քատ­վու­թյու­նից նա նույն­պես դժ­գոհ է։ Հույս է հայտ­նում, որ մնա­ցած դաշ­տե­րում պատ­կերն ա­վե­լի հու­սադ­րող կլի­նի։