comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ՏԱ­ՐԱԾ ՀԱՇ­ՎԱ­ՌՈՒ­ՄԸ` ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ՏԱ­ՐԱԾ ՀԱՇ­ՎԱ­ՌՈՒ­ՄԸ` ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱՑ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

 

ք. Մար­տու­նի

Օ­րերս Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի մոտ տե­ղի ու­նե­ցավ նիստ՝ ԱՀ վի­ճա­կագ­րա­կան պե­տա­կան խոր­հր­դի ան­դամ, գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման (այ­սու­հետ՝ ԳՀՀ) աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող Ար­մեն Սո­ղո­մո­նյա­նի, ԱՀ ԱՎԾ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի բաժ­նի պետ Լեո­նիդ Սո­ղո­մո­նյա­նի, ԱՀ ԱՎԾ ԳՀՀ վար­չու­թյան կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րի բաժ­նի պետ Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նի, գլ­խա­վոր մաս­նա­գե­տի և այլ պա­տաս­խա­նա­տու­նե­րի, ինչ­պես նաև գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման աշ­խա­տանք­նե­րը շր­ջա­նում հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Նիս­տի ըն­թաց­քում քն­նարկ­վե­ցին գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման հետ կապ­ված մի շարք հար­ցեր։

Դեռևս 2010թ. ԱՀ Ազ­գա­յին ժո­ղովն ըն­դու­նել է ՙԳյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը, ո­րով կար­գա­վոր­վել են երկ­րի տն­տե­սու­թյան հա­մար չա­փա­զանց կարևոր աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
2019թ. ապ­րի­լի 19-ին N-276 ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում 2020թ. հոկ­տեմ­բե­րի 11-31-ը նե­րա­ռյալ անց է կաց­վե­լու գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռում։
Այս ուղ­ղու­թյամբ ար­դեն գործ­նա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Մենք հան­դի­պե­ցինք և զրու­ցե­ցինք վե­րոն­շյալ պաշ­տո­նյա­նե­րի հետ։ Մեր զրույցն այս ուղ­ղու­թյամբ ըն­թա­ցիկ և ի­րա­կա­նաց­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի շուրջ էր:
Պա­տաս­խա­նա­տու­նե­րը գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ տվե­ցին ամ­բող­ջա­կան ու սեղմ տե­ղե­կատ­վու­թյուն:
Վե­րը նշ­ված օ­րեն­քով, ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րով, ԱՀ ՎՊ խոր­հր­դի ո­րո­շում­նե­րով և ի­րա­վա­կան այլ ակ­տե­րի հա­մա­ձայն, 2020թ. հոկ­տեմ­բե­րի 11-31-ը ԱՀ–ում նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռում, ո­րին կնա­խոր­դի փորձ­նա­կան գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռում՝ ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րի 11-31-ը Աս­կե­րան, Նո­րա­գյուղ և Հեր­հեր հա­մայ­նք­նե­րում` ԳՀՀ մե­թո­դա­բա­նա­կան, կազ­մա­կեր­պա­կան սկզ­բունք­նե­րը, նյու­թե­րի մե­քե­նա­յա­կան մշակ­ման ծրագ­րերն ու գոր­ծըն­թաց­նե­րը փոր­ձար­կե­լու նպա­տա­կով։ Իսկ հա­մա­ձայն ԱՀ ՎՊԽ 2019թ. մա­յի­սի 23-ի թիվ 9 ո­րոշ­ման՝ ԳՀՀ նա­խա­պատ­րաստ­ման, անց­կաց­ման և ամ­փոփ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման նպա­տա­կով 2019թ. հու­լի­սի 1-ից ստեղծ­վել է ԱՀ ԱՎԾ ԳՀՀ վար­չու­թյու­նը։ Ս.թ. հու­լի­սի 1-ից ար­դեն գոր­ծում է ԳՀՀ վար­չու­թյան կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րի բա­ժի­նը, որն էլ կի­րա­կա­նաց­նի փորձ­նա­կան գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռում՝ ԱՀ ԱՎԾ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Գյու­ղատն­տե­սու­թյունն Ար­ցա­խի տն­տե­սու­թյան կարևո­րա­գույն ո­լորտ­նե­րից է, ու­նի ռազ­մա­վա­րա­կան մեծ նշա­նա­կու­թյուն։ Բնա­գա­վա­ռի դե­րը մեծ է երկ­րի պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման, գյու­ղի զար­գաց­ման գոր­ծում։
Հա­մա­ձայն գոր­ծող մի­ջազ­գա­յին մե­թո­դա­բա­նու­թյան՝ գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռումն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է գյու­ղատն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քի վե­րա­բե­րյալ հա­մընդ­գր­կուն տվյալ­նե­րի` գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի, գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի և գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան շի­նու­թյուն­նե­րի, առ­կա նե­րու­ժի (մարդ­կա­յին, նյու­թա­կան) և դրանց օգ­տա­գործ­ման վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան գոր­ծա­ռույթ (հա­վա­քագ­րում, մշա­կում և տա­րա­ծում)։ Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՄԱԿ) կող­մից սահ­մա­նած ու­ղե­ցույ­ցե­րի հա­մա­ձայն՝ ՄԱԿ-ի ան­դամ եր­կր­նե­րը պար­տա­վոր են առն­վազն 10 տա­րին մեկ անց­կաց­նել ԳՀՀ։ Այն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում նա­խա­տես­վող ա­ռա­ջին հա­մա­տա­րած հաշ­վա­ռումն է, ՀՀ- ում այն անց է կաց­վել 2014թ.։
Գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման անց­կա­ցու­մը կարևոր­վում է այն տե­սան­կյու­նից, որ վեր­ջի­նիս ի­րա­գործ­ման ար­դյուն­քում հա­վա­քագր­ված վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներն օգ­տա­գործ­վե­լու են աղ­քա­տու­թյան և պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան դի­տազ­նն­ման, գյու­ղատն­տե­սու­թյան ծրագ­րա­վոր­ման և այդ ո­լոր­տում քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման, գեն­դե­րա­յին վի­ճա­կագ­րու­թյան վար­ման, ըն­թա­ցիկ վի­ճա­կագ­րու­թյան ո­րա­կի բա­րե­լավ­ման, սպա­ռող­նե­րին ա­ռա­վել ընդ­գր­կուն տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման և այլ բնա­գա­վառ­նե­րում մո­նի­թո­րին­գա­յին ցու­ցա­նիշ­նե­րի հա­մա­կար­գե­րի ձևա­վոր­ման հա­մար։
ԳՀՀ հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի`
-Բա­րե­լա­վել գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի ըն­թա­ցիկ վի­ճա­կագ­րու­թյու­նը,
-ձևա­վո­րել գյու­ղատն­տե­սու­թյան վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի ամ­բող­ջա­կան հա­մա­կարգ,
-ձևա­վո­րել գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող սու­բյեկտ­նե­րի վի­ճա­կագ­րա­կան ռե­գիս­տր­ներ,
-կա­տա­րե­լա­գոր­ծել վի­ճա­կագ­րու­թյան ընտ­րան­քա­յին գոր­ծիք­նե­րը և ա­պա­հո­վել դրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը գոր­ծող մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին և չա­փո­րո­շիչ­նե­րին,
-բա­ցա­հայ­տել գյու­ղատն­տե­սու­թյան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րի մի­տում­նե­րը,
-հս­տա­կեց­նել գյու­ղատն­տե­սու­թյան` որ­պես ձեռ­նար­կա­տի­րու­թյան (տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սա­կի) ա­ռա­վել ման­րա­մասն կազմն ու կա­ռուց­ված­քը։
ԳՀՀ-ն ճիշտ կազ­մա­կեր­պե­լու և հաշ­վառ­ման ամ­բող­ջա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար ԱՀ ԱՎԾ տա­րած­քա­յին բա­ժին­նե­րը կազ­մում են ԳՀՀ նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման 5 բա­ժին­նե­րից բաղ­կա­ցած կազ­մպ­լան։ ԳՀՀ նպա­տակ­նե­րի ու խն­դիր­նե­րի անց­կաց­ման կար­գի և ժամ­կետ­նե­րի մա­սին բնակ­չու­թյա­նը և գոր­ծա­րա­րու­թյա­նը պար­բե­րա­բար ի­րա­զե­կե­լու նպա­տա­կով ծա­վալ­վե­լու են լայն բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ։
Հա­մա­ձայն Օ­րեն­քի 5-րդ հոդ­վա­ծի` գյու­ղատն­տե­սա­կան հաշ­վա­ռու­մը գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րանք ար­տադ­րող ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց հա­մար կրում է պար­տա­դիր բնույթ, ով­քեր պար­տա­վոր են ամ­բող­ջա­կան և սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տալ հաշ­վառ­ման հար­ցա­շա­րի բո­լոր հար­ցե­րին։
Ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց վե­րա­բե­րյալ ան­հա­տա­կան տվյալ­նե­րին տի­րա­պե­տող լիա­զոր մարմ­նի աշ­խա­տա­կից­նե­րին ար­գել­վում է այլ ան­ձանց հա­ղոր­դել գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման լրաց­ված փաս­տաթղ­թե­րի բո­վան­դա­կու­թյու­նը։
Գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման սկզբ­նա­կան նյու­թե­րը (այդ թվում՝ տվյալ­նե­րը) դա­տա­կան, դա­տաք­նն­չա­կան և այլ մար­մին­նե­րը որ­պես ա­պա­ցույց չեն կա­րող օգ­տա­գոր­ծել։
Նշենք, որ Գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վառ­ման հար­ցա­թեր­թի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լուց հրա­ժար­վե­լը, ոչ ամ­բող­ջա­կան, սխալ տվյալ­ներ ներ­կա­յաց­նելն ա­ռա­ջաց­նում է պա­տաս­խա­նատ­վու­թյուն` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րենք­նե­րով սահ­ման­ված կար­գով։