comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԱՀ ֆի­նանս­նե­րի 

նա­խա­րա­րու­թյուն

2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կի ԱՀ պե­տա­կան բյու­ջեի փաս­տա­ցի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 30,392.7 մլն դրամ: 

I կի­սա­մյա­կի ԱՀ պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը հիմ­նա­կա­նում ձևա­վոր­վել են հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին, ո­րոնք ա­պա­հո­վել են ընդ­հա­նուր ե­կա­մուտ­նե­րի 97.8 %-ը, պե­տա­կան տուր­քը կազ­մել է բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի 1.2 %-ը, այլ ե­կա­մուտ­նե­րը՝ 1.0 %-ը:
Հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 29,731.9 մլն դրամ` 2,841.4 մլն դրա­մով գե­րա­կա­տա­րե­լով ծրագ­րա­յին ցու­ցա­նի­շը: Նա­խորդ տար­վա I կի­սա­մյա­կի հա­մե­մատ պե­տա­կան բյու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­ներն ա­ճել են 11.5%-ով կամ 3,077.9 մլն դրա­մով:

Հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի 24.9 %-ն ա­պա­հով­վել է ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի հաշ­վին՝ կազ­մե­լով շուրջ 7,406.0 մլն դրամ, ծրագ­րա­յին ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 108.1 %-ով կամ 553.5 մլն դրա­մով ա­վել:
Պե­տա­կան բյու­ջե մուտ­քագր­ված ե­կամ­տա­յին հար­կը կազ­մել է 8,058.7 մլն դրամ` ա­պա­հո­վե­լով հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի 27.1 %-ը:
Հի­փո­թե­քա­յին վար­կի սպա­սարկ­ման հա­մար վճար­ված տո­կոս­նե­րի գու­մար­նե­րի չա­փով վար­ձու աշ­խա­տող­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի կող­մից վճար­ված ե­կամ­տա­յին հար­կի գու­մար­նե­րի վե­րա­դարձ­ման գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում 295 վար­ձու աշ­խա­տո­ղի վե­րա­դարձ­վել է մոտ 90.1 մլն ՀՀ դրամ:

Ակ­ցի­զա­յին հար­կի հաշ­վին ա­պա­հով­վել են 130.8 մլն դրա­մի մուտ­քեր:
Շա­հու­թա­հար­կի մուտ­քե­րը կազ­մել են 7,970.8 մլն դրամ՝ ա­պա­հո­վե­լով հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի 26.8 %-ը, ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շը գե­րա­կա­տար­վել է 16.1 %-ով, կամ 1,106.0 մլն դրա­մով:
Հաս­տա­տագր­ված վճար­նե­րի գծով մուտ­քե­րը կազ­մել են շուրջ 245.4 մլն դրամ, ին­չը կազ­մել է պե­տա­կան բյու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի 0.8 %-ը:
2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կի ըն­թաց­քում ԱՀ պե­տա­կան բյու­ջե մուտ­քագր­ված հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի 3.1 %-ը ա­պա­հով­վել է առևտրի հար­կի հաշ­վին: Այս հար­կա­տե­սա­կի գծով մուտ­քե­րը կազ­մել են 928.1 մլն դրամ: Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նի ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շը գե­րա­կա­տար­վել է 67.6 մլն դրա­մով: Բնա­պահ­պա­նա­կան և բնօգ­տա­գործ­ման վճար­նե­րի գծով 2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կում ԱՀ պե­տա­կան բյու­ջե է մուտ­քագր­վել 3,924.1 մլն դրամ:

Ավ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյան, նո­րոգ­ման և պահ­պան­ման հա­մար կա­տար­վող մաս­հա­նում­նե­րի մուտ­քե­րը հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մել են 352.7 մլն դրամ:
Այլ հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի գծով 2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կի մուտ­քե­րը կազ­մել են 23.9 մլն դրամ, նա­խա­տես­ված մուտ­քե­րը գե­րա­կա­տար­վել 10.3 %-ով:
Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման պար­տա­դիր վճար­նե­րի գծով պե­տա­կան բյու­ջեի մուտ­քե­րը կազ­մել են 111.6 մլն դրամ:
Դրոշ­մա­նի­շա­յին վճար­նե­րի գծով մուտ­քե­րը կազ­մել են 240.7 մլն դրամ:
Պե­տա­կան տուր­քի գծով ԱՀ պե­տա­կան բյու­ջեի 2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կի մուտ­քե­րը կազ­մել են 362.2 մլն դրամ:
Պե­տա­կան բյու­ջեի այլ ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 298.6 մլն դրամ:

2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կի ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին ի­րա­կա­նաց­վել են 48,887.3 մլն դրա­մի ծախ­սեր` կազ­մե­լով նա­խա­տես­ված ծրագ­րի 86.9 %-ը: Կա­տար­ված հատ­կա­ցում­նե­րի 78.9 %-ն ուղղ­վել է ըն­թա­ցիկ, 21.1 %-ը՝ ոչ ֆի­նան­սա­կան ակ­տիվ­նե­րի հետ գոր­ծառ­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ծախ­սե­րին:
Ըն­թա­ցիկ ծախ­սե­րի գծով ԱՀ պե­տա­կան բյու­ջեից կա­տար­վել է 38,568.9 մլն դրա­մի ծախս՝ կազ­մե­լով պլա­նա­վոր­ված ցու­ցա­նի­շի 86.9 %-ը:

Ըն­թա­ցիկ ծախ­սե­րի 11.7 %-ը ուղղ­վել է պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի և հա­վե­լավ­ճար­նե­րի վճար­մա­նը, ո­րը կազ­մել է 4,497.4 մլն դրամ:
2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կում ԱՀ պե­տա­կան բյու­ջեից 5,316.1 մլն. դրամ հատ­կաց­վել է ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ապ­րանք­նե­րի ձեռք­բեր­մա­նը՝ կազ­մե­լով պե­տա­կան բյու­ջեի ըն­թա­ցիկ ծախ­սե­րի 13.8 %-ը:
2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կում պե­տա­կան բյու­ջեից ոչ ֆի­նան­սա­կան պե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հատ­կաց­վել է 7,964.1 մլն. դրա­մի սուբ­սի­դիա, ին­չը կազ­մել է ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շի 86.2 %-ը:

Ըն­թա­ցիկ ծախ­սե­րի 16.2 %-ը կամ 6,247.5 մլն դրա­մը կազ­մել են հա­մայ­նք­նե­րի բյու­ջե­նե­րին տր­վող դո­տա­ցիա­նե­րը, պե­տա­կան և հա­մայ­նք­նե­րի առևտրա­յին և ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին տր­վող ըն­թա­ցիկ դրա­մաշ­նորհ­նե­րը:
Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում սո­ցիա­լա­կան նպաստ­նե­րի և կեն­սա­թո­շակ­նե­րի գծով վճար­նե­րը կազ­մել են շուրջ 10,586.9 մլն դրամ, ո­րից` հի­վան­դու­թյան և հաշ­ման­դա­մու­թյան նպաստ­ներ-62.5 մլն դրամ, մայ­րու­թյան նպաստ­ներ-390.0 մլն դրամ , ե­րե­խա­նե­րի նպաստ­ներ – 1,615.9 մլն դրամ , հու­ղար­կա­վո­րու­թյան նպաստ­ներ-121.7 մլն դրամ, կր­թա­կան, մշա­կու­թա­յին և սպոր­տա­յին նպաստ­ներ – 57.2 մլն դրամ , բնա­կա­րա­նա­յին նպաստ­ներ-46.7 մլն դրամ, այլ նպաստ­ներ -2,305.1 մլն դրամ և կեն­սա­թո­շակ­ներ-5,987.8 մլն դրամ:
2019 թվա­կա­նի I կի­սա­մյա­կում հա­մայն­քա­յին բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 1,313.5 մլն դրամ,այդ թվում սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը-394.0 մլն դրամ, պե­տա­կան բյու­ջեից տր­վող դո­տա­ցիա­նե­րը – 919.5 մլն դրամ: Հա­մայն­քա­յին բյու­ջեի նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար ի­րա­կա­նաց­ված ծախ­սե­րը կազ­մել են 1,251.5 մլն դրամ: