comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐԻՑ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐԻՑ Է

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Շա­հու­մյա­նի շր­ջա­նում ա­վարտ­վել են մեղ­րա­քա­մի աշ­խա­տանք­նե­րը։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյու­ղատն­տե­սու­թյան ու հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի վա­րիչ Խա­չիկ Գալս­տյա­նը, նա­խորդ տա­րի շր­ջա­նում հաշվ­վում էր 2700 փե­թակ։ Ձմե­ռու­մից հե­տո փե­թակ­նե­րի թի­վը պա­կա­սել էր, և այս տար­վա գար­նան սկզ­բին շր­ջա­նում կար 2200 փե­թակ։ ՙԱ­մառ­վա ըն­թաք­ցում այս թիվն ա­վե­լա­ցել է, սա­կայն դեռևս չենք հա­սել նա­խորդ տար­վա ցու­ցա­նի­շին՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։ 

ՙՏա­րին, ընդ­հա­նուր առ­մամբ, բա­րեն­պաստ չէր մեղ­րի բեր­քատ­վու­թյան հա­մար՝ ա­մառ­վա երկ­րորդ կե­սի ե­րաշ­տի պատ­ճա­ռով։ Շր­ջա­նում մեկ փե­թա­կի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը 13 կգ էր։ Ընդ­հա­նուր առ­մամբ` քամ­վել է 30.350 կգ մեղր՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լեց, որ նա­խորդ տա­րի քամ­վել էր 42.500 կգ մեղր։
Մեղ­վա­պա­հու­թյամբ զբաղ­վում են շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում։ Գյու­ղատն­տե­սու­թյան այս ճյու­ղը գրա­վիչ է նաև ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար։
Քար­վա­ճա­ռի բնա­կիչ, 22-ա­մյա Ար­ման Մե­լի­քյա­նը մեղ­վա­պա­հու­թյամբ հե­տաքր­քր­վում է մո­տա­վո­րա­պես 5 տա­րի։ ՙՄեղ­վա­պա­հու­թյունն ինձ սկ­սել է հե­տաք­րք­րել դեռ ա­վագ դպ­րո­ցի տա­րի­նե­րից, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո սկ­սել եմ ինքս զբաղ­վել մեղ­վա­պա­հու­թյամբ։ Ծա­վալ­նե­րը դեռ փոքր են, բայց գործն ընդ­լայ­նե­լու, տա­րեց­տա­րի զար­գաց­նե­լու ծրա­գիր ու­նեմ՚։ Ար­մա­նը սո­վո­րում է ինչ­պես փոր­ձա­ռու մեղ­վա­պահ­նե­րից, այն­պես էլ մաս­նա­գի­տա­կան գր­քեր կար­դա­լով։ Հա­մոզ­ված է՝ հե­տաքր­քր­վող մարդն ան­պայ­ման անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վու­թյուն կգտ­նի։
Քար­վա­ճա­ռի մա­քուր օդն ու տար­բեր ծա­ղիկ­նե­րի առ­կա­յու­թյու­նը նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղ­ծում տե­ղում մեղ­վա­պա­հու­թյան զար­գաց­ման հա­մար։ Ե­թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րում մեղ­վա­պահ­ներն ստիպ­ված են պար­բե­րա­բար տե­ղա­փո­խել փե­թակ­նե­րը՝ ա­վե­լի լավ բերք ստա­նա­լու հա­մար, ա­պա Քար­վա­ճա­ռի կլի­ման հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մե­ղու­նե­րին պա­հել միևնույն վայ­րում, ին­չը մեծ ա­ռա­վե­լու­թյուն է։
Շր­ջա­նի հա­մեղ ու բու­ժի­չ մեղ­րը ներ­կա­յաց­նե­լու ու ճա­նա­չե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով այս տար­վա սեպ­տեմ­բե­րի 14-ին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Քար­վա­ճա­ռում նա­խա­տես­վում է անց­կաց­նել Մեղ­րի փա­ռա­տոն, ո­րին կմաս­նակ­ցեն մեղ­վա­պահ­ներ շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րից, ինչ­պես նաև Ար­ցա­խի այլ շր­ջան­նե­րից։