comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Logo
Print this page

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 18-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան նիս­տը՝ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։

Մինչև բուն օ­րա­կար­գին անց­նե­լը, որ­տեղ ներ­կա­յաց­ված հար­ցե­րի փա­թեթն առ­նչ­վում էր ֆի­նանս­նե­րի, է­կո­նո­մի­կա­յի ո­լորտ­նե­րին և նո­րաս­տեղծ Քնն­չա­կան կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյան կար­գա­վոր­մա­նը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Կ. Աբ­րա­հա­մյա­նը ման­րա­մաս­ներ հա­ղոր­դեց հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վող զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, ինչն անց­կաց­վում է հա­մա­պա­տաս­խան պատ­րաս­տու­թյան պլա­նի։
Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման առն­չու­թյամբ պատ­կան մար­մին­նե­րը հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ ստա­ցան։
Կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հաս­տատ­վեց ԱՀ 2020-2022 թվա­կան­նե­րի միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի ծրա­գի­րը։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա. Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ծրա­գի­րը մշակ­վել է հա­մա­ձայն ՙԲյու­ջե­տա­յին հա­մա­կար­գի մա­սին՚ օ­րեն­քի և կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի։ Հաս­տատ­ված ծրա­գի­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա միջ­նա­ժամ­կետ կտր­ված­քով կա­ռա­վա­րել պե­տա­կան հատ­վա­ծի ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րը` կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող հար­կա­բյու­ջե­տա­յին և սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հերթ գե­րա­կա­յու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Այն նաև հիմք է պետ­բյու­ջեի ծրա­գի­րը մշա­կե­լու հա­մար և հան­դի­սա­նում է այդ ծրագ­րի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը։ Նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րեց ծրագ­րով նա­խա­տես­ված հիմ­նա­կան ե­կա­մուտ­ներն ու ծախ­սե­րը, կան­խա­տես­վող մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը, նաև տե­ղե­կաց­րեց, որ ըն­թա­ցիկ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում հա­մա­խառն ներ­քին ար­դյունքն ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյամբ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մա­տու­թյամբ ա­ճել է 9,6%-ով։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի ծրագ­րով նա­խա­տես­ված են­թած­րագ­րերն ուղղ­ված են լի­նե­լու հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում տն­տե­սա­կան ու գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­մա­նը, պե­տու­թյուն-մաս­նա­վոր հատ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը։
Բա­կո Սա­հա­կյա­նը նշել է, որ միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի ծրագ­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը վե­րա­նայ­ման կա­րիք ու­նի, հատ­կա­պես միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի կա­ռուց­ված­քի ձևա­վոր­ման հետ կապ­ված։ Նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րել է, որ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի, հան­դի­պում­նե­րի ձևա­չա­փով այս ըն­թաց­քում՝ մինչև բյու­ջեի ակ­տիվ քն­նարկ­ման շր­ջան մտ­նե­լը, աշ­խա­տանք­ներ են տար­վում հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի հետ` ա­ռա­վել խոր դի­տար­կում­նե­րի, ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ա­ռա­վել ար­դյու­նա­վետ պետ­բյու­ջեի ծրա­գիր մշա­կե­լու նպա­տա­կով։ 2020թ. բյու­ջեն, ըստ Բա­կո Սա­հա­կյա­նի, պետք է ու­նե­նա եր­կու ուղղ­վա­ծու­թյան ընդ­գծ­ված ար­տա­հայ­տու­թյուն՝ բնա­կա­րա­նա­յին շի­նա­րա­րու­թյուն և ջրա­մա­տա­կա­րա­րում։ Վեր­ջի­նիս հետ կապ­ված ա­ռաջ­նա­հերթ է հա­մար­վում խմե­լու ջրով ա­պա­հո­վու­մը: Նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է, որ լրա­ցու­ցիչ աշ­խա­տանք­ներ են տար­վե­լու ջրամ­բար­նե­րի կա­ռուց­ման ուղ­ղու­թյամբ։ Նման ո­րոշ­ման ըն­դուն­ման հիմք է հան­դի­սա­ցել այս ա­մառ գրանց­ված ջրա­մա­տա­կա­րար­ման փոք­րիկ խա­փա­նու­մը:

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րել է Գույ­քա­հար­կի, Հո­ղի հար­կի մա­սին օ­րենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ նա­խագ­ծե­րի փա­թե­թը։ Ա­ռա­ջարկ­վում է Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մին ա­զա­տել սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով պատ­կա­նող հու­շար­ձա­նի կար­գա­վի­ճակ չու­նե­ցող ե­կե­ղե­ցի­նե­րի, հոգևոր-մշա­կու­թա­յին, փր­կա­դաս­տիա­րակ­չա­կան, ե­կե­ղե­ցա­կան, ծի­սա­կան պա­րա­գա­նե­րի ար­տադ­րու­թյան և ի­րաց­ման հա­մար օգ­տա­գործ­վող շեն­քե­րի ու շի­նու­թյուն­նե­րի հա­մար հաշ­վարկ­վող գույ­քա­հար­կից և սպա­սարկ­ման հա­մար անհ­րա­ժեշտ հո­ղա­մա­սե­րի հո­ղի հար­կից։ Ա­ռա­ջարկ­վում է նաև թեմն ա­զա­տել մինչև 2019թ. հուն­վա­րի 1-ը ու­նե­ցած գույ­քա­հար­կի և հո­ղի հար­կի պար­տա­վո­րու­թյուն­նե­րից։ Սահ­ման­վել են նաև հար­կա­յին հա­շիվ­նե­րի դուրս­գր­ման, ան­վա­վեր ճա­նաչ­ման, չե­ղարկ­ման կար­գե­րը և ոչ է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով հար­կա­յին հա­շիվ­նե­րի դուրս­գր­ման դեպ­քե­րը։ Բա­ցի այդ, ֆի­նանս­նե­րի ո­լոր­տին առ­նչ­վող կա­ռա­վա­րու­թյան մի շարք ո­րո­շում­ներ ու­ժը կորց­րած ճա­նաչ­վե­ցին։ Այդ փո­փո­խու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են ո­լոր­տում է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գի ներ­դր­մամբ։ Նա­խա­գա­հը նշել է, որ ընդ­հան­րու­թյան մեջ ող­ջուն­վել է այդ հա­մա­կար­գի ներդ­րու­մը, քա­նի որ այն ա­ռա­վել դյու­րին, ար­դյու­նա­վետ աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծել։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ ար­դեն 5-6 տա­րի է, ինչ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյունն ան­ցել է ե­կամ­տա­յին հար­կի անձ­նա­վոր­ված հաշ­վառ­ման, հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից էլ սկս­վել է հար­կա­յին մարմ­նի է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը։ 2016թ. հուն­վա­րի 1-ից, որ­պես դրա շա­րու­նա­կու­թյուն, ներդ­րել են հար­կա­յին հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կարգ, ո­րից սկզբ­նա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում օգտ­վում էր հարկ վճա­րող­նե­րի շուրջ 30%-ը: Այս պա­հի դրու­թյամբ ևս 40-45% է­լեկտ­րո­նա­յին հաշ­վետ­վու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում նրանք, ում օ­րեն­քը թույլ է տա­լիս կա­մա­վոր սկզ­բուն­քով միա­նալ հա­մա­կար­գին։ Ար­դյուն­քում հարկ վճա­րող­նե­րի ա­վե­լի քան 75%-ն օգտ­վում է հենց է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գից։ Այս տար­վա սկզ­բից ներ­դր­վել է ևս մեկ ծրագ­րա­յին մո­դուլ. սկ­սել են կի­րա­ռել անձ­նա­կան քար­տի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ավ­տո­մատ հաշ­վառ­ման ծրա­գիր, ին­չը թույլ է տա­լու հե­տա­գա­յում բա­ցա­ռել այն սխալ­նե­րը, ո­րոնք կա­րող են ա­ռա­ջա­նալ գոր­ծըն­թա­ցում մարդ­կա­յին գոր­ծո­նի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում։
Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Լ. Գրի­գո­րյա­նը ներ­կա­յաց­րել է ա­ռա­ջար­կու­թյուն ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին տրանս­պոր­տով ուղևոր­նե­րի կա­նո­նա­վոր փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի ընտ­րու­թյան մր­ցույ­թի անց­կաց­ման կար­գի վե­րա­բե­րյալ։ Նոր կար­գով կբարձ­րա­նա ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­բու­սա­յին տրանս­պոր­տով և կա­նո­նա­վոր ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րով զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու ան­հատ­նե­րի ընտ­րու­թյան ժա­մա­նակ մր­ցույ­թի ար­դյունք­նե­րի գնա­հատ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ներ­կա­յաց­վել է նաև մար­դա­տար տաք­սի ավ­տո­մո­բիլ­նե­րով ներ­հան­րա­պե­տա­կան և միջ­պե­տա­կան ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­ման կար­գը։
Նա­խա­գա­հը ներ­կա­յաց­րել է իր դի­տար­կու­մը ո­լոր­տի խն­դիր­նե­րի կա­պակ­ցու­թյամբ. օ­րի­նա­պահ հար­կա­տու­նե­րի կող­քին գո­յու­թյուն ու­նեն ա­նօ­րեն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող­ներ նույն­պես, ո­րոնց մա­սին գի­տեն պատ­կան մար­մին­նե­րը և այս կամ այն, օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճա­ռով աչք են փա­կում խնդ­րի վրա, ինչն ար­դա­րա­ցի դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լիք է բարձ­րաց­նում։ Նա­խա­գա­հը հա­մա­ձայ­նեց, որ խն­դի­րը բա­վա­կա­նին նուրբ է և ո­րո­շում պի­տի կա­յաց­վի լուրջ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից հե­տո միայն:
Լ. Գրի­գո­րյա­նը նշել է, որ օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ևս կա ո­լոր­տում, և նա­խա­րա­րու­թյու­նը մինչև տա­րե­վերջ տաք­սի ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սով ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի նոր փա­թեթ կներ­կա­յաց­նի։

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.