comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Կ. ՕԴԱԲԱՇՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑԱՎ, ՔԱՆ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԷՐ
[ARM]     [RUS]     [ENG]

Կ. ՕԴԱԲԱՇՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑԱՎ, ՔԱՆ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԷՐ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 25-ին ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Կա­րե­կին Օ­դա­բա­շյա­նը հան­դի­պեց ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ և պա­տաս­խա­նեց ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ լրագ­րող­նե­րիս հե­տաք­րք­րող հար­ցե­րին: 

Վեր­ջին մեկ-մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում ըն­կե­րու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով նաև առ­կա հան­րա­յին դժ­գո­հու­թյուն­ներն առ­հա­սա­րակ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան և, մաս­նա­վո­րա­պես` ոչ թա­փան­ցիկ աշ­խա­տե­լու վե­րա­բե­րյալ, վե­րա­նա­յել է հա­սա­րա­կու­թյան հետ կա­պե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և այժմ պար­բե­րա­բար նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րի նա­խա­ձեռ­նո­ղի դե­րում է հան­դես գա­լիս:

Հան­րու­թյա­նը հու­զող հար­ցե­րից մեկն այն է, որ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ և բա­ժա­նոր­դի միջև կնք­ված պայ­մա­նագ­րում նշ­ված է, որ ըն­կե­րու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում ոչ իր մեղ­քով խա­փան­ված կա­պի հա­մար: Որ­տե՞ղ է այդ սահ­մա­նա­գի­ծը, բա­ժա­նորդն ինչ­պե՞ս է ո­րո­շե­լու` ծա­ռա­յու­թյան խա­փա­նումն ու՞մ մեղ­քով է կա­տար­վել: Բա­ժա­նորդ­նե­րը պա­հան­ջում են ի­րա­վունք­նե­րի հս­տա­կե­ցում, բա­րե­խիղճ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, վար­չա­րա­րու­թյան պար­զե­ցում: Լրագրողներից մեկն առաջարկեց նաև անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­ներ տալ և պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել նրան, ում մեղ­քով բա­ժա­նոր­դը զրկ­վել է այդ ծա­ռա­յու­թյու­նից` մաս­նա­կի կամ լրի­վու­թյամբ: Ըն­կե­րու­թյան պա­տաս­խա­նա­տուն, նաև օ­րի­նակ­նե­րով հիմնավորելով ասածը, նշեց, որ ՛՛Ղարաբաղ Տելեկոմ՛՛ ընկերությունն անում է հնարավորը իր (և ոչ միայն իր) մեղքով կապի խափանումը վերացնելու համար: Ինչպես և պահանջվում է, կապուղիներն անցկացվում են համապատասխան խորության վրա, դեղին ժապավենով ապահովելով պաշտպանիչ շերտը և տեղադրելով զգուշացնող ազդանշաններ: Ցավոք, դրանք միշտ չեն պահպանվում: Այդքանով հանդերձ Ար­ցա­խում գո­յու­թյուն ու­նեն օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ, այդ թվում և` քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան, ո­րոնք խո­չըն­դո­տում են որոշ  կար­գա­վո­րում­նե­րի: Պատ­ճառ­ներ, ո­րոնց մա­սին միշտ չէ, որ հնա­րա­վոր է բարձ­րա­ձայ­նել: Նա միայն նշեց, որ բարձ­րաց­ված հար­ցե­րը հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կար­գով, հնա­րա­վո­րինս օ­պե­րա­տիվ փոր­ձում են շտ­կել: ՙԻն­տեր­նետ-կա­պը, ինչ­պես տե­ղյակ եք, ձեռք է բեր­վում այլ օ­պե­րա­տոր­նե­րից, այլ եր­կր­նե­րից, այ­սինքն` կա­պի ծա­ռա­յու­թյու­նը մի շղ­թա է, ո­րի օ­ղակ­նե­րից յու­րա­քան­չյու­րի մոտ ա­ռա­ջա­ցած տեխ­նի­կա­կան խն­դիրն անդ­րա­դարձ է ու­նե­նում բա­ժա­նոր­դի վրա այս­տեղ՚,-ա­սաց Կ. Օ­դա­բա­շյա­նը: Խն­դի­րը մատ­նա­ցույց ա­նող­նե­րը հա­մոզ­ված են, որ ե­թե ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ճիշտ սահ­մա­նա­զատ­վեն, պահ­պան­վեն բո­լոր ի­րա­վա­կան ու վար­չա­կան կող­մե­րը, խն­դիր­նե­րը կլուծ­վեն:
Հանդիպման մասնակիցներից հարց բարձ­րաց­րին  նաև հա­մա­ցան­ցի, բջ­ջա­յին ու ֆիքս­ված հե­ռա­խո­սա­կա­պե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րի կամ կա­պի ո­րա­կի վե­րա­բե­րյալ: Կ. Օ­դա­բա­շյա­նը տե­ղե­կաց­րեց, որ դրանք լուծ­ման ըն­թաց­քում են, ինչ­պես և խոս­տա­ցել են: Մինչև տա­րե­վերջ հան­րու­թյա­նը հու­զող խն­դիր­նե­րի մի մա­սը կլուծ­վի, և բա­ժա­նորդ­նե­րը կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս շա­բաթ­վա ըն­թաց­քում սպա­սում են նոր սար­քա­վո­րում­նե­րի ա­ռա­ջին խմ­բա­քա­նա­կին և մաս­նա­գետ­նե­րի: Մաս­սա­յա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ բջ­ջա­յին կա­պի հա­մա­պա­տաս­խան մա­կար­դակ ա­պա­հո­վե­լու հա­մար ևս մի­ջոց­ներ կձեռ­նարկ­վեն, հնա­րա­վոր է կի­րառ­վի, ա­սենք, շար­ժա­կան կա­յան­նե­րի հա­մա­կար­գը: Խոսք ե­ղավ վար­չա­րա­րու­թյան պար­զեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին. բյու­րոկ­րա­տա­կան քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռով մար­դիկ հա­ճախ զլա­նում են դի­մել հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյա­նը` այս կամ այն խնդ­րի վե­րաց­ման հա­մար, շա­րու­նա­կե­լով դժ­գոհ մնալ սպա­սար­կու­մից: Ըն­կե­րու­թյու­նը պար­բե­րա­բար վե­րա­նա­յում է նաև իր սպա­սարկ­ման մե­թոդ­նե­րը, փոր­ձում այն­պի­սի մե­խա­նիզմ­ներ մշա­կել, որ­պես­զի բա­ժա­նոր­դին հար­մար լի­նի: Այդ մե­խա­նիզմ­նե­րը մշա­կում են բա­ժա­նորդ­նե­րի բո­ղոք­նե­րի, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հի­ման վրա: ՙԱր­ցա­խը տն­տե­սա­պես, տեխ­նո­լո­գիա­պես շատ ա­վե­լի ա­րագ զար­գա­ցավ, քան ժա­մա­նա­կին են­թադ­րում կամ կան­խա­տե­սում էին այս­տեղ կա­պի ո­լոր­տում ներդ­րու­ներ ա­նող­նե­րը,-ան­կեղ­ծա­ցավ Կ. Օ­դա­բա­շյա­նը:- Խն­դիր­նե­րի մեծ մա­սը հենց այդ պատ­ճա­ռով է ա­ռա­ջա­ցել: Լու­ծու­մը նոր ներդ­րում­նե­րով ցան­ցի զար­գա­ցումն ու ար­դիա­կա­նա­ցումն է, բա­ժա­նորդ­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լը, ինչն էլ նա­խա­ձեռ­նել ենք վեր­ջին տար­վա մեջ՚:
ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ աշ­խա­տող­նե­րի թվա­քա­նա­կը բա­վա­րա՞ր է նման ծա­վա­լի աշ­խա­տանք սպա­սար­կե­լու և հա­մա­պա­տաս­խան ո­րա­կի ծա­ռա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար: Գու­ցե անհ­րա­ժեշտ է նոր աշ­խա­տող­նե՞ր ներգ­րա­վել` շուր­ջօ­րյա ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լու հա­մար: Այս հար­ցին ի պա­տաս­խան գլ­խա­վոր տնօ­րենն ա­սաց, որ 24-ժա­մյա ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ մի­ջի­նը ե­րե­կո­յան ժա­մը 22-ից մինչև ա­ռա­վո­տյան 9-ը 12-17 զանգ է ստաց­վում, ո­րի 50 տո­կո­սը` մինչև կես­գի­շեր: ՙՆման փոք­րա­թիվ զան­գե­րի հա­մար նոր աշ­խա­տա­կից­ներ պա­հե­լը ճիշտ չեմ հա­մա­րում: Ըն­կե­րու­թյունն ա­ռանց այդ էլ ա­վե­լի, քան անհ­րա­ժեշտ է, աշ­խա­տա­կից ու­նի, ին­չը, սա­կայն, չի նշա­նա­կում, որ մաս­սա­յա­կան կր­ճա­տում­ներ կլի­նեն՚,-ա­սել է նա:
Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ոչ ա­րագ հա­մա­ցան­ցը մի շարք խն­դիր­ներ է ստեղ­ծում հատ­կա­պես լրագ­րող­նե­րի հա­մար` ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քում, ա­ռա­ջարկ ե­ղավ պայ­ման­ներ ստեղ­ծել որևէ տա­րած­քում գե­րա­րագ հա­մա­ցանց ու­նե­նա­լու հա­մար: Կ. Օ­դա­բա­շյա­նը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­վե­լի քան 100 Մբ/վրկ ա­րա­գու­թյուն տրա­մադ­րել, ե­թե պատ­կան մար­մին­նե­րը կամ կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րածք տրա­մադ­րեն: