comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին նվիր­ված գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րան­սի երկ­րորդ փու­լը Շու­շիում էր՝ հոկ­տեմ­բե­րի 4-ին։ Այն նվիր­ված էր ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը։ Գաղտ­նիք չէ, որ գյու­ղատն­տե­սու­թյան հենց այս ճյու­ղում են առ­կա ա­մե­նա­շատ խն­դիր­նե­րը և հենց այս ո­լոր­տում է, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը մեծ է։

Բաց­ման խոս­քում ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժ. Միր­զո­յա­նը ևս ըն­դգ­ծեց, որ ո­լոր­տում առ­կա են բազ­մա­թիվ մար­տահ­րա­վեր­ներ, ո­րոնց դի­մա­կա­յել կա­րող են միայն անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ ու­նե­նա­լու դեպ­քում։ Ի­րենց գի­տե­լիք­ներն ու փոր­ձը ար­ցախ­ցի ֆեր­մեր­նե­րին փո­խան­ցե­լու հա­մար հրա­վիր­վել են տե­ղա­ցի ու ՀՀ մաս­նա­գետ­ներ. Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նից հյու­րըն­կա­լել են դո­ցենտ­ներ Ռ. Նա­զա­րյա­նին, ով կիս­վեց կե­րար­տադ­րու­թյան ար­դի ե­ղա­նակ­նե­րի իր և մի­ջազ­գա­յին փոր­ձով, Ա. Մկրտ­չյա­նին, ով ներ­կա­յաց­րեց կեն­դա­նի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման ար­դի մե­թոդ­նե­րը։ Հաշ­վեկ­շռ­ված կե­րակ­րու­մից ու պահ­ված­քից՝ որ­պես բարձր մթե­րատ­վու­թյան պայ­ման, խո­սեց ՙՍմարթ Ագ­րո՚ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Ա. Օ­հա­նյա­նը։ Ֆեր­մեր Ս. Վար­դա­նյա­նը փո­խան­ցեց կաթ­նա­տու նախ­րի կա­ռա­վար­ման իր փոր­ձը։

Խն­դիր­նե­րը ո­լոր­տում իս­կա­պես շատ են, բայց վեր­ջին տա­րի­նե­րին նկա­տե­լի ա­ռա­ջըն­թաց, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­ձա­նագր­վել է։ ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը նշել է, որ այն նկա­տե­լի է հատ­կա­պես խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի և թռչ­նա­բու­ծու­թյան ո­լոր­տում։
Ա­նե­լիք­ներ կան` կապ­ված կե­րար­տադ­րու­թյան հետ և պա­տա­հա­կան չէ, որ գի­տա­ժո­ղո­վին հն­չած զե­կույց­նե­րից մե­կը նվիր­ված էր այդ թե­մա­յին։ Ա­նա­սուն­նե­րի մթե­րատ­վու­թյան բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ ևս պե­տու­թյան կող­մից տա­րեց­տա­րի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում։ Ա­նաս­նա­բու­ժու­թյան ճյու­ղում ա­նե­լիք­ներ դեռ կան. ո­լոր­տի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են լի­նում ան­կա­նոն ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մի շարք ծրագ­րե­րի մի­ջո­ցով փորձ է ար­վում հաս­նել խն­դիր­նե­րի գո­նե մաս­նա­կի լուծ­ման։ Կե­րար­տադ­րու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­նում են կորն­գա­նի և առ­վույ­տի սերմ­նա­ցու­նե­րի անվ­ճար տրա­մադ­րում, մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ անվ­ճար հի­մունք­նե­րով կա­տար­վում է ար­հես­տա­կան սերմ­նա­վո­րում։ Ի­րա­կա­նաց­նում են նաև տոհ­մա­յին կեն­դա­նի­նե­րի վա­ճառք՝ դրա ար­ժե­քի 35%-ի՝ պե­տու­թյան կող­մից սուբ­սի­դա­վոր­մամբ։ Կեն­դա­նի­նե­րի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վում են պատ­վաս­տում­ներ, իսկ ա­նաս­նա­բույ­ժե­րի հա­մար կազ­մա­կերպ­վում են վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ։
Ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ է կե­րա­յին կա­յուն բա­զա ա­պա­հո­վել տե­ղում, իսկ դրան հաս­նե­լու հա­մար կե­րար­տադ­րու­թյան ո­լոր­տի աճ­ման տեմ­պե­րը պետք է եր­կու ան­գամ գե­րա­զան­ցեն ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման տեմ­պե­րին։ Սա Ռ. Նա­զա­րյա­նի տե­սա­կետն է, ով այդ ո­լոր­տում տա­րի­նե­րի փորձ ու­նի։ Իսկ որ­պես նախ­կին պե­տա­կան պաշ­տո­նյա, ով եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է գյու­ղո­լոր­տի լիա­զոր մար­մին­նե­րում, նա հա­մոզ­ված է, որ այս հար­ցի լու­ծումն ա­պա­հո­վե­լու գոր­ծում պե­տու­թյու­նը շատ ա­նե­լիք ու­նի։
ՙԿախ­ված բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րից, հա­ճախ ան­սա­նա­կե­րե­րի պա­կա­սի լուրջ խնդ­րի ա­ռաջ ենք կանգ­նում, այ­սինքն` տե­ղա­կան ար­տադ­րան­քի տե­սան­կյու­նից ինք­նա­բավ չենք։ Ներկ­րումն ու ար­տա­հա­նու­մը, որ­պես կա­նոն, պայ­մա­նա­վոր­ված են լի­նում ա­ռա­ջարկ­վող պա­հան­ջար­կով և գնա­յին տար­բե­րու­թյուն­նե­րով։ Ե­թե տե­ղում ու­նե­նանք մր­ցու­նակ գներ, բնա­կա­նա­բար, կե­րը չենք ներկ­րի։ Ա­ռանց հա­մա­պա­տաս­խան կե­րա­յին բա­զա­յի, չենք կա­րող ստա­նալ բարձ­րո­րակ ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րանք։ Կե­րա­յին ար­տադ­րու­թյան ո­լոր­տում ինք­նա­բա­վու­թյան հաս­նե­լու հա­մար ՀՀ-ում գոր­ծում են պե­տա­կան օ­ժան­դա­կու­թյան ծրագ­րեր, այդ թվում` ֆեր­մեր­նե­րին տրա­մադր­վող մատ­չե­լի վար­կե­րի տես­քով։ Հա­մոզ­ված եմ, որ ե­թե պե­տա­կան նույն օ­ժան­դա­կու­թյու­նը լի­նի ԱՀ-ում, այս­տեղ էլ հնա­րա­վոր կլի­նի խնդ­րին լու­ծում տալ՚,-ա­սել է նա։
ԱՀ գյուղ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Տ. Առս­տա­մյա­նը կարևո­րում է նման խոր­հր­դա­ժո­ղով­նե­րի անց­կա­ցումն այն ա­ռու­մով, որ գի­տա­կան և գործ­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյան մաս­նա­գետ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում փո­խա­դարձ շփում­նե­րի, փոխ­գոր­ծակ­ցու­թյան մի­ջո­ցով ընդ­լայ­նել ի­րենց տե­սա­կան ու պրակ­տիկ գի­տե­լիք­նե­րի բա­զան և կի­րա­ռել այն։ Նա հա­մոզ­ված է այս ձևա­չա­փի հան­դի­պում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան մեջ ու գտ­նում է, որ դրանք պետք է կազ­մա­կերպ­վեն պար­բե­րա­բար։