comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Գյու­ղատն­տե­սու­թյան գի­տա­գործ­նա­կան խոր­հր­դա­ժո­ղո­վի՝ հոկ­տեմ­բե­րի 8-ին Աս­կե­րա­նում կա­յա­ցած նիս­տը ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րին ու նոր տեխ­նո­լո­գիա­նե­րին էր առ­նչ­վում։ Այն մինչ այդ կա­յա­ցած նիս­տե­րից թերևս ա­մե­նաակ­տիվն էր. հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րը ներ­կա­յաց­րին ո­լոր­տի զար­գաց­ման ի­րենց տես­լա­կա­նը, ա­ռա­ջարկ­նե­րը, իսկ երկ­րա­գոր­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րը՝ հար­ցերն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը։ Ո­լոր­տը չա­փա­զանց կարևոր է, քա­նի որ ա­ռանց ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման ցան­կա­լի ար­դյունք ո­լոր­տի, հատ­կա­պես՝ երկ­րա­գոր­ծու­թյան զար­գաց­ման ա­ռու­մով, ստա­նալ և մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յել անհ­նար կլի­նի։

Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել գյուղ­նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը։ Ներ­կա էին ո­լոր­տի այլ պա­տաս­խա­նա­տու­ներ, Աս­կե­րա­նի և Քար­վա­ճա­ռի շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­ներ Հ. Ղահ­րա­մա­նյանն ու Գ. Մար­տի­րո­սյա­նը, հո­ղօգ­տա­գոր­ծող­ներ, մաս­նա­գետ­ներ։ Գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Համ­լետ Ապ­րե­սյա­նը ներ­կա­նե­րին ծա­նո­թաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նում ո­լոր­տի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, բնա­գա­վա­ռի ար­դի վի­ճա­կին։ Նա թվար­կել է մի շարք խն­դիր­ներ, ո­րոնց լուծ­ման ուղ­ղու­թյամբ տար­վող քայ­լե­րով էլ պայ­մա­նա­վոր­ված է լի­նե­լու ո­լոր­տի հե­տա­գա զար­գա­ցու­մը։ Նախ, ինչ­պես նշե­ցին և՜ գյու­ղո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, և՜ հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րից ՀՀ ԳԱԱ դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ռ. Մի­նա­սյա­նը, Ար­ցա­խի ջրա­յին պա­շար­նե­րի երկ­րա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը բա­վա­կա­նին թույլ է, և այդ բա­ցը պետք է լրաց­վի։ Պրո­ֆե­սոր Մի­նա­սյա­նի զե­կույ­ցը հենց նվիր­ված էր Ար­ցա­խի ջրա­յին ռե­սուրս­նե­րին և դրանց օգ­տա­գործ­ման ար­դյու­նա­վե­տու­թյա­նը։ Նա իր հետ բե­րել էր ԱՀ տա­րած­քում ջրաերկ­րա­ֆի­զի­կա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և ջրա­բա­նա-ջրաերկ­րա­բա­նա­կան դի­տար­կում­նե­րի հի­ման վրա ստո­րերկ­րյա ջրե­րի ո­րոն­ման, դրանց տա­րա­ծա­կան բաշխ­վա­ծու­թյան քար­տե­զագր­ման նա­խա­գիծ, ո­րով ա­ռա­ջարկ­վում է ստո­րերկ­րյա ջրե­րի հայտ­նա­բեր­ման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ծա­ռա­յու­թյուն Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րում։ ՀՀ ԳԱԱ երկ­րա­ֆի­զի­կա­յի և ին­ժե­նե­րա­յին սեյս­մա­բա­նու­թյան ինս­տի­տու­տի գի­տաշ­խա­տող, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա. Սա­րու­խա­նյանն անդ­րա­դար­ձել է լեռ­նա­յին գե­տե­րի ջրըն­դու­նիչ կա­ռուց­վածք­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին ու շա­հա­գործ­ման կա­նոն­նե­րին, ջրա­մա­տա­կա­րար­ման և ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րում ջրա­յին կո­րուստ­նե­րի նվա­զեց­ման կամ չե­զո­քաց­ման ու­ղի­նե­րին։

Խո­սե­լով Ար­ցա­խում ո­ռոգ­ման հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի մա­սին, փոխ­նա­խա­րար Հ. Ապ­րե­սյանն ա­ռաջ­նա­յին է հա­մա­րել հին ջրան­ցք­նե­րի նո­րո­գումն ու ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցու­մը։ ՙԽոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կա­ռուց­վել են ջրա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գեր, ո­րոնք սպա­սար­կում էին մեկ ընդ­հա­նուր տա­րածք։ Այդ տա­րածք­նե­րը հի­մա բա­ժան­վել են 150-ից ա­վե­լի սե­փա­կա­նա­տե­րե­րի միջև, և յու­րա­քան­չյուր սե­փա­կա­նա­տեր ինքն է ո­րո­շում ինչ­պի­սի մշա­կա­բույս ցա­նել։ Հաս­կա­նա­լի է, որ դրան­ցից յու­րա­քան­չյուրն ու­նի ջր­ման իր նոր­ման ու ռե­ժի­մը,-ա­սել է նա։- Հետևա­բար, հին ջրամ­բար­նե­րը չեն կա­րող բա­վա­րա­րել ար­դի պա­հանջ­նե­րը, ուս­տի անհ­րա­ժեշտ է ջրան­ցք­նե­րի ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռում։ Իսկ քա­նի որ հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին գե­տերն Ար­ցա­խում սա­կա­վա­ջուր են դառ­նում, անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցու­մը՚։ Ար­ցա­խում ան­ցում են կա­տա­րում կա­թի­լա­յին խնա­յո­ղա­կան հա­մա­կար­գե­րին։ Ներ­կա­յում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում 1060 հա այ­գի­ներ, նաև՝ ծխա­խո­տի ու բան­ջա­րա­նո­ցա­յին տա­րածք­ներ ո­ռոգ­վում են հենց նման հա­մա­կար­գե­րով։ ՙԱգ­րիԱրտ՚ ՍՊԸ հիմ­նա­դիր Հ. Ջա­վա­դյա­նը ներ­կա­յաց­րեց կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ճիշտ է, դրանց նկատ­մամբ ո­րոշ վե­րա­պա­հում­ներ ու­ներ ՙՎո­թեր պրո­ջեքթ՚ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Հ. Հա­կո­բյա­նը։ Նրա կար­ծի­քով, ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կլի­նի մայր ջրան­ցք­ներ կա­ռու­ցել հիմ­նա­կա­նում մա­կերևու­թա­յին ջրե­րից՝ գե­տե­րից։
Խն­դիր­նե­րը ո­լոր­տում դեռևս շատ են, քն­նար­կում­ներն էլ բուռն էին, կար­ծիք­նե­րը՝ եր­բեմն ի­րար հա­կա­սող ու լրաց­նող։ Ա­մեն դեպ­քում պարզ է, որ ա­ռանց ո­ռոգ­ման հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման, գյու­ղո­լոր­տի լուրջ ա­ռա­ջըն­թաց ակն­կա­լելն ա­նի­մաստ է։ Գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, վկա­յա­կո­չե­լով ՀՀ և մի­ջազ­գա­յին փոր­ձը, վս­տա­հեց­նում են. ե­ղա­նա­կը, որ ըն­տր­վել է Ար­ցա­խում ո­ռոգ­ման հա­մա­կար­գը բա­րե­լա­վե­լու հա­մար, ար­դյու­նա­վետ է և ար­դեն իսկ տա­լիս է ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ ՙՄեր կող­մից ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ար­ձա­նագր­վել է բեր­քի ո­րա­կի և քա­նա­կի ա­վե­լա­ցում։ Ար­ցա­խում ար­դեն իսկ ու­նենք 80-ից ա­վել խոր­քա­յին հո­րեր։ Տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րով ո­ռոգ­վող այ­գի­ներն ու դաշ­տե­րը։ Բու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րով նա­խա­տես­վում է հան­րա­պե­տու­թյու­նում ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով ո­ռոգ­վող այ­գի­նե­րը հասց­նել 5000 հա-ի՚,- մաս­նա­վո­րա­պես ա­սել է Հ. Ապ­րե­սյա­նը։