comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Գյուղատնտեսական գիտագործնական խորհրդաժողովն ամփոփել է աշխատանքները
[ARM]     [RUS]     [ENG]

Գյուղատնտեսական գիտագործնական խորհրդաժողովն ամփոփել է աշխատանքները

 

 

 

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

 

Ար­ցա­խում գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վան այս տա­րի յու­րա­հա­տուկ են նա­խա­պատ­րաստ­վել։ Մաս­նա­գի­տա­կան օր­վա նա­խօ­րյա­կին կազ­մա­կերպ­վել էր գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րանս, ո­րի ամ­փո­փիչ նիս­տը կա­յա­ցավ հոկ­տեմ­բե­րի 12-ին։

Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա են ե­ղել նաև պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ՝ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Հան­դի­սա­վոր նիս­տին բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը։ Մի­ջո­ցառ­մա­նը ցու­ցադր­վել են տե­սա­հո­լո­վակ­ներ, ո­րոնք ներ­կա­յաց­նում էին Ար­ցա­խում վեր­ջին տա­րի­նե­րի ձեռք­բե­րում­նե­րը գյու­ղո­լոր­տում, ինչ­պես նաև կոն­ֆե­րան­սի տաս­նօ­րյա աշ­խա­տան­քը։
Այս ձևա­չա­փով կոն­ֆե­րանս Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վել է ա­ռա­ջին ան­գամ, բայց, կարևո­րե­լով նրա գի­տա­կան և գործ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը, նա­խա­րա­րի խոս­քով, նման մի­ջո­ցա­ռում­նե­րը պար­բե­րա­կան բնույթ են կրե­լու։ Այն ընդ­գր­կել է ո­լոր­տի բո­լոր ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը և նպա­տակ ու­նի ար­դիա­կան, ա­կա­դե­միա­կան չա­փա­նիշ­նե­րով վեր­լու­ծե­լու, գնա­հա­տե­լու բո­լոր գա­ղա­փար­ներն ու ծրագ­րե­րը, բարձ­րաց­նե­լու տն­տե­սու­թյան զար­գաց­ման վրա իր ներ­գոր­ծու­թյան մա­կար­դա­կը։ Նա ըն­դգ­ծել է, որ մի­ջո­ցա­ռու­մը խոր­հր­դան­շա­կան կամ ա­րա­րո­ղա­կար­գա­յին բնույթ չի կրում, այն կազ­մա­կերպ­վել է` ել­նե­լով առ­կա պա­հանջ­նե­րից և մար­տահ­րա­վեր­նե­րից։ Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը հա­մոզ­ված է, որ գի­տա­կան և գործ­նա­կան ո­լորտ­նե­րի կապ­վա­ծու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան աս­տի­ճա­նից է կախ­ված յու­րա­քան­չյուր բնա­գա­վա­ռի զար­գաց­ման աս­տի­ճա­նը, և գյու­ղո­լոր­տը բա­ցա­ռու­թյուն չէ։
Մեր ըն­թեր­ցողն ար­դեն գի­տի, որ կոն­ֆե­րան­սը բաղ­կա­ցած է ե­ղել մի քա­նի փու­լե­րից և ընդ­գր­կել է երկ­րա­գոր­ծու­թյան, ա­նաս­նա­բու­ծու­թյան, ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան և վե­րամ­շակ­ման ո­լորտ­նե­րը։ Ժ. Միր­զո­յա­նը շնոր­հա­վո­րել է բո­լո­րին գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի մաս­նա­գի­տա­կան տո­նի առ­թիվ, վս­տա­հեց­նե­լով, որ պե­տա­կան մար­մին­նե­րը գնա­հա­տում և կարևո­րում են այդ՝ ի­րա­վամբ անգ­նա­հա­տե­լի աշ­խա­տանքն ու այն ի­րա­կա­նաց­նո­ղին։ Ե­լույ­թով հան­դես է ե­կել նաև ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ով իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես նշել է, որ օ­րը պար­զա­պես ա­ռիթ է ևս մեկ ան­գամ կարևո­րե­լու գյու­ղատն­տե­սի` որ­պես հո­ղի մշա­կի, բերք ու բա­րիք ա­րա­րո­ղի դե­րը։
Պետ­նա­խա­րարն ըն­դգ­ծել է, որ գյու­ղատն­տե­սու­թյու­նը ե­ղել և մնում է Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ­նե­րից և ա­պա­հո­վում է տն­տե­սա­կան ա­ճի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը, հան­րա­պե­տու­թյու­նում լու­ծե­լով նաև զբաղ­վա­ծու­թյուն խն­դիր։ Ար­ցա­խի տն­տե­սա­պես ակ­տիվ բնակ­չու­թյան շուրջ կե­սը գյու­ղաբ­նակ է, նրանց ա­վե­լի քան 80 տո­կոսն զբաղ­ված է գյու­ղատն­տե­սու­թյամբ։ Վեր­ջին տաս­նա­մյա­կում գյու­ղատն­տե­սու­թյունն ա­պա­հո­վել է երկ­րի հա­մա­խառն ար­տադ­րան­քի շուրջ 15 տո­կո­սը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյուղ­նա­խա­րա­րու­թյունն իր առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար կա­յուն և հու­սա­լի գոր­ծըն­կեր­ներ ու­նի, ո­րոնք անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում միշտ ի­րենց կող­քին են՝ պատ­րաստ ինչ­պես մաս­նա­գի­տա­կան, այն­պես էլ նյու­թա­կան ու գործ­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու։ Դրանց մեջ նա­խա­րարն ա­ռանձ­նա­կի շեշ­տեց Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի դե­րը։ Սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա ՀՀ ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի, ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նի, պե­տա­կան ու մաս­նա­վոր մի շարք կա­ռույց­նե­րի հետ։ Կոն­ֆե­րան­սի ամ­փո­փիչ նիս­տին ներ­կա­յա­ցած դրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բո­լորն էլ շնոր­հա­վո­րան­քի ջերմ խոսք և բա­րե­մաղ­թանք­ներ ու­նեին Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վա կա­պակ­ցու­թյամբ։ Եվ, ի­հար­կե, պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կել նաև հե­տա­գա­յում` ի նպաստ ո­լոր­տի զար­գաց­ման։
Կոն­ֆե­րան­սին Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը պարգևատ­րել է ո­լոր­տի ո­րոշ աշ­խա­տող­նե­րի՝ գյու­ղատն­տե­սու­թյան բնա­գա­վա­ռում մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած նշա­նա­կա­լի ա­վան­դի հա­մար։ Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վա կա­պակ­ցու­թյամբ ՙԱ­նա­նիա Շի­րա­կա­ցի՚ և ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ­նե­րով պարգևատր­վել են Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րա­կան, գի­տակր­թա­կան և գոր­ծա­րար շր­ջա­նակ­նե­րի մի խումբ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Նա­ծա­գահն ա­սել է, որ կոն­ֆե­րան­սում քն­նարկ­վող թե­մա­նե­րը հե­տաքր­քիր են ու պա­հանջ­ված և ա­ռանձ­նա­կի տեղ են զբա­ղեց­նում հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան օ­րա­կար­գում։
ՙԳյու­ղատն­տե­սու­թյունն Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ա­վան­դա­կան ճյու­ղե­րից է և այ­սու­հետ ևս կմ­նա մեր հան­րա­պե­տու­թյան տն­տե­սա­կան հա­մա­կար­գի հիմ­նա­սյու­նե­րից մե­կը։ Այս ո­լոր­տը գտն­վում է պե­տու­թյան մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Մենք շա­հագր­գռ­ված ենք, որ Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյու­նը լի­նի ճկուն, մր­ցու­նակ, լայ­նո­րեն օգ­տա­գոր­ծի տար­բեր եր­կր­նե­րի ա­ռա­ջա­տար փոր­ձը եւ ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը, բնա­կան է, հաշ­վի առ­նե­լով մեր տե­ղա­կան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը։ Եվ այս տե­սա­կե­տից նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցումն Ար­ցա­խում պա­հանջ­ված է՚,- նշել է Բ. Սա­հա­կյա­նը։