comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ
ք. Մար­տու­նի

 Մեր երկ­րի տն­տե­սու­թյան գե­րա­կա ճյու­ղե­րից մեկն ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Ո­լոր­տի զար­գաց­ման, ա­նա­սուն­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­ման գոր­ծում կարևոր­վում է ա­ռա­ջա­վոր տեխ­նո­լո­գիա­նե­րի և գի­տա­կան փոր­ձի կի­րա­ռու­մը:

Թեև մեր հան­րա­պե­տու­թյու­նում բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են, այ­նուա­մե­նայ­նիվ, առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րի ոչ բար­վոք վի­ճա­կը, կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի և խնամ­քի կա­նոն­նե­րի հա­մա­տա­րած խախ­տում­ներն ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման հա­մար խո­չըն­դո­տող գոր­ծոն­ներ են։
Նա­խորդ ամ­սում կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված` ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման պի­լո­տա­յին ծրա­գի­րը հենց այս խն­դիր­նե­րի լու­ծու­մանն է հե­տա­մուտ։ Ծրագ­րի նպա­տա­կը հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով ար­դիա­կա­նաց­նելն է, դրանց լիար­ժեք օգ­տա­գոր­ծու­մը, մր­ցու­նակ և ար­դյու­նա­վետ ա­նաս­նա­բու­ծու­թյուն ու­նե­նա­լը, ինչն իր հեր­թին կն­պաս­տի հան­րա­պե­տու­թյու­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։
Ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԱՀ ԳՆ ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը, ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը լիար­ժեք չեն օգ­տա­գործ­վում, հիմ­նա­կա­նում է­լեկտ­րի­ֆի­կաց­ված և ջրա­ֆի­կաց­ված չեն, ա­նաս­նա­շեն­քե­րում աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են մարդ­կա­յին ռե­սուր­սի հաշ­վին, ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հով­ված չեն կեն­դա­նի­նե­րի խմե­լու, ինչ­պես նաև ա­նաս­նա­շեն­քե­րի մաք­րու­թյան հա­մար մշ­տա­կան հո­սող ջրով։ Դրանք գե­րա­զան­ցա­պես պայ­մա­նա­վոր­ված են ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող սու­բյեկտ­նե­րի և գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի սղու­թյամբ, ճյու­ղի մե­քե­նա­յաց­ման մի­ջոց­նե­րի բարձր գնե­րով: Առ­կա այս դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման հիմ­նա­կան մի­ջո­ցը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ա­վե­լա­ցումն է։
Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան հա­մա­ձայն՝ Մար­տու­նու շր­ջա­նում 20-500 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ զբաղ­վում է 76 ֆեր­մեր, ո­րից 45-ի մոտ ա­նաս­նա­շենքն է­լեկտ­րի­ֆի­կաց­ված է, իսկ 31-ի մոտ՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցումն առ­կա է 42-ի մոտ, իսկ 34-ի մոտ այն բա­ցա­կա­յում է։ 50-2000 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ շր­ջա­նում զբաղ­վում է 43 ֆեր­մեր, ա­նաս­նա­շեն­քե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիան առ­կա է 20-ի մոտ, իսկ 23-ի դեպ­քում՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցու­մը` 24-ի մոտ, իսկ 19-ի մոտ բա­ցա­կա­յում է։ 40 ֆեր­մեր զբաղ­վում է խո­զե­րի բուծ­մամբ, ո­րոն­ցից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ա­պա­հով­ված է 25 ա­նաս­նա­շենք, իսկ 15-ը՝ ոչ, ջուրն առ­կա է 18 ա­նաս­նա­շեն­քում, 22-ի մոտ բա­ցա­կա­յում է։
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում է­լեկտ­րի­ֆի­կա­ցում և ջրա­ֆի­կա­ցում կի­րա­կա­նաց­վեն այն շա­հա­ռու­նե­րի հա­մար, ով­քեր վա­րում են ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյուն, տի­րա­պե­տում են տա­սը և ա­վե­լի պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը հա­մա­րա­կալ­ված է, ու­նեն ա­նաս­նագլ­խա­քա­նակն ա­վե­լաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն և ա­նաս­նա­բու­ծու­թյունն ի­րա­կա­նաց­նում են հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան 2018թ. մա­յի­սի 21-ի Ն 391-Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված` ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյան վա­րումն հա­վաստ­վում է շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քով, իսկ ա­նաս­նա­շեն­քի նկատ­մամբ գույ­քա­յին ի­րա­վունք­նե­րի պե­տա­կան գրանց­ման վկա­յա­կա­նի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ծրագ­րից օգտ­վե­լու պար­տա­դիր պայ­ման է հան­դի­սա­նում շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քը ա­նաս­նա­շեն­քը տվյալ հայ­տա­տուի կող­մից փաս­տա­ցի օգ­տա­գործ­վե­լու վե­րա­բե­րյալ։
ՙԾրագ­րի շր­ջա­նակ­նե­րում պե­տա­կան ներդ­րում­նե­րը կա­տար­վում են յու­րա­քան­չյուր պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նու հաշ­վով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 70000 ՀՀ դրա­մի չա­փով, ո­րից 70 տո­կո­սը՝ ան­հա­տույց, իսկ 30 տո­կո­սը՝ ԼՂՀ գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով՝ ան­տո­կոս փո­խա­ռու­թյան տես­քով, հինգ տա­րի մար­ման ժամ­կե­տով, ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ տա­րի ար­տո­նյալ ժամ­կե­տով՝ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված պայ­ման­նե­րով՚,- պար­զա­բա­նում է վար­չու­թյան պե­տը։
Պե­տա­կան ներդ­րում­նե­րով կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո հայ­տա­տուի կող­մից առն­վազն յոթ տա­րի տվյալ ա­նաս­նա­շեն­քում պետք է ա­պա­հով­վի նպա­տա­կա­յին ա­նաս­նա­բու­ծա­կան գոր­ծու­նեու­թյուն։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի տե­ղադր­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­ված պե­տա­կան ներդ­րում­նե­րը են­թա­կա են վե­րա­դարձ­ման պետ­բյու­ջե՝ ընդ ո­րում, փո­խա­ռու­թյան տես­քով տրա­մադր­ված գու­մար­նե­րը՝ վա­ղա­ժամ­կետ։
Պա­տաս­խա­նա­տուի խոս­քով՝ ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հո­վել է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով և ջրով, ինչն իր հեր­թին նա­խադ­րյալ­ներ կս­տեղ­ծի մատ­չե­լի մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­մամբ մե­քե­նա­յաց­նել ա­նաս­նա­պա­հու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով ա­ռա­վել անվ­տանգ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն։ ՙԳյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի ա­պա­հով­մամբ կհաս­նենք ա­նաս­նա­պա­հա­կան մթեր­քի ար­տադ­րու­թյան շա­հա­վետ կազ­մա­կերպ­մա­նը, ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­մա­նը, կեն­դա­նի­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­մա­նը, նրանց ան­կո­րուստ վե­րար­տադ­րու­թյան ա­պա­հով­մա­նը, հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­սում է Ն. Մու­սա­յե­լյա­նը և եզ­րա­փա­կում, որ ծրա­գի­րը գոր­ծում է մինչև 2020թ. հուն­վա­րի 1-ը, սա­կայն դրա­կան ար­ձա­գան­քի դեպ­քում կի­րա­կա­նաց­վի նաև հա­ջոր­դող տա­րի­նե­րին։