comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՖԵՐՄԱՅԻՑ ՈՒ ՑԱՆՔՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՃԱՇԱՍԵՂԱՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՖԵՐՄԱՅԻՑ ՈՒ ՑԱՆՔՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՃԱՇԱՍԵՂԱՆ՚

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Անվ­տանգ սնն­դամ­թեր­քի ՙճա­նա­պար­հա­յին քար­տե­զը՚ կամ ինչ­պես ըն­դուն­ված է բնո­րո­շել՝ ար­տադ­րա­կան շղ­թան, թերևս, հազ­վա­դեպ է սպա­ռո­ղա­կան լայն շր­ջա­նակ­նե­րում հա­մա­կար­գա­յին մտա­հո­գու­թյան կամ քն­նարկ­ման ա­ռիթ ծա­ռա­յում։ Բա­ցա­ռու­թյամբ ա­ռան­ձին ու ակ­նա­ռու դեպ­քե­րի, երբ խն­դիրն ար­դեն լուրջ հետևան­քի է հան­գեց­րել։

Մինչ­դեռ, սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան և շր­ջա­նա­ռու­թյան շղ­թա­յի` ա­ռանց բա­ցա­ռու­թյան, բո­լոր օ­ղակ­նե­րում անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը, ա­ռանց­քա­յին կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի ա­ռող­ջու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ու պահ­պան­ման հա­մար։ Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պի­սի սկզ­բունք­նե­րով կամ մե­խա­նիզմ­նե­րով է վե­րահ­սկ­վում սնն­դի վե­րամ­շակ­ման և ար­տադ­րու­թյան օ­ղա­կի սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ վի­ճա­կը։ Չնա­յած մտա­հո­գու­թյու­նը վե­րա­բե­րում էր հիմ­նա­կա­նում հա­ցի ար­տադ­րա­մա­սե­րին, այ­դու­հան­դերձ, մեզ հետ զրույ­ցում, ԳՆ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան /ՍԱՊԾ/ պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը նշեց, որ այս ա­ռու­մով առ­կա խն­դիր­ներն ու լուծ­ման ձևա­չա­փե­րը ընդ­հան­րա­կան են։ Անդ­րա­դառ­նա­լով մաս­նա­վո­րա­պես իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի գոր­ծա­ռույթ­նե­րին, Ա. Ներ­սի­սյա­նը չբա­ցա­ռեց սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան փու­լում խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը։
Զրու­ցակ­ցիս հա­ղորդ­մամբ, վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­մա­սե­րում ար­ձա­նագր­ված տաս­նյակ խնդ­րա­հա­րույց դեպ­քերն, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­տադ­րու­թյան հատ­վա­ծա­կան կամ ընդ­հա­նուր գոր­ծու­նեու­թյան կա­սեց­ման ո­րո­շում ըն­դու­նե­լուն չեն հան­գեց­րել։
ՙՀիմ­նա­կա­նում ար­ձա­նագր­վել են ար­տադ­րան­քի մակ­նշ­ման խախ­տում­ներ, ո­րից հե­տո սնն­դամ­թեր­քի տվյալ խմ­բա­քա­նա­կը դուրս է բեր­վել շու­կա­յից և խո­տան­վել։ Ինչ­պես նաև հե­տա­մուտ ենք ե­ղել խնդ­րի պատ­ճառ­նե­րի բա­ցա­հայտ­մանն ու լուծ­մա­նը՚,- ման­րա­մաս­նեց ՍԱՊԾ պե­տը։
Ընդ­հան­րա­պես սնն­դամ­թեր­քի վե­րամ­շակ­ման ու ար­տադ­րա­կան շղ­թա­յում անվ­տան­գու­թյան վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը նախևա­ռաջ բխում են մի շարք լա­բո­րա­տոր փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ար­դյուն­քից, որն էլ հիմք է ծա­ռա­յում ՍԱՊ ծա­ռա­յու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման հա­մար։
Անդ­րա­դառ­նա­լով սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան շղ­թա­յում աշ­խա­տա­կից­նե­րի ընդգրկման սկզ­բունք­նե­րին և սա­նի­տա­րա­կան կա­նոն­նե­րի պահ­պան­ման ու վե­րահ­սկ­ման գոր­ծըն­թա­ցին, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն նշեց, որ այս հա­մա­կար­գը ևս աս­տի­ճա­նա­կան ձևա­չա­փով է գոր­ծում։ Մաս­նա­վո­րա­պես, ա­ռաջ­նա­յին օ­ղա­կում` ար­տադ­րա­մա­սում, գոր­ծում է ներ­քին վե­րահս­կո­ղա­կան, այ­նու­հետև՝ լա­բո­րա­տոր ստու­գում­նե­րի և պար­բե­րա­կան ու պար­տա­դիր բուժզ­նն­ման գոր­ծա­ռույ­թը։ Ընդ ո­րում, յու­րա­քան­չյուրն իր հեր­թին մի քա­նի փու­լով է անց­նում։
Ըստ Ար­թուր Ներ­սի­սյա­նի` մինչ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան շղ­թա­յում ներգ­րավ­վե­լը, աշ­խա­տա­կից­նե­րին սա­նի­տա­րա­կան անձ­նագ­րե­րի տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը մի քա­նի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­մից բուժզ­նն­ման մի քա­նի փու­լե­րով է անց­նում։
Այ­նու­հետև, ըստ ար­դյունք­նե­րի, ար­տադ­րու­թյան շղ­թա­յում տվյալ աշ­խա­տակ­ցին ընդ­գր­կե­լու կամ չթույ­լատ­րե­լու վե­րա­բե­րյալ սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում է կա­յաց­նում։
ՙԵ­ղել են դեպ­քեր, երբ ժամ­կե­տանց սա­նի­տա­րա­կան անձ­նագ­րով աշ­խա­տա­կի­ցը հե­ռաց­վել է ար­տադ­րա­կան շղ­թա­յից և վե­րա­կան­գն­վել՝ հա­մա­պա­տաս­խան բուժ­զն­նում անց­նե­լուց հե­տո միայն՚,- ա­սաց Ա. Ներ­սի­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ մաս­նա­վո­րա­պես գոր­ծա­տու­նե­րի հետ ձևա­վոր­ված փո­խըմ­բռ­նու­մը բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ է դարձ­րել սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան այս բա­ղադ­րի­չի ա­պա­հո­վու­մը։
Այ­դու­հան­դերձ, զրու­ցա­կիցս ըն­դգ­ծում է, որ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան շղ­թա­յի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն ու վե­րահս­կո­ղու­թյու­նը փոխ­կա­պակց­ված և շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թաց է, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև տն­տես­վա­րող-սպա­ռող կող­մե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան աս­տի­ճա­նից, ին­չը դրա­կան մի­տում ու­նի։ Ի հա­վե­լումն, Ա. Ներ­սի­սյանն ըն­դգ­ծեց, որ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյունն իր լիա­զո­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման և գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վում է շա­հագր­գիռ կող­մե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցա­յին, ինչ­պես նաև, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու սկզ­բունք­նե­րով։
;