comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՒ­ՌԸ ԿԱ­ՐՈՂ Է ԴԱՌ­ՆԱԼ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՆՈՐ ԱՊ­ՐԱՆ­ՔԱ­ՆԻ­ՇԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՒ­ՌԸ ԿԱ­ՐՈՂ Է ԴԱՌ­ՆԱԼ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՆՈՐ ԱՊ­ՐԱՆ­ՔԱ­ՆԻ­ՇԸ

Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Որ Ար­ցա­խում պտ­ղա­բու­ծու­թյու­նը կա­րող է գյու­ղատն­տե­սու­թյան ա­մե­նա­խոս­տում­նա­լի ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը դառ­նալ եւ պետք է ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել այս ո­լոր­տին` ար­դեն ամ­րագր­ված է նաեւ գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գում: Դրան ուղղ­ված պե­տա­կան մի շարք ծրագ­րեր ար­դեն իսկ սկ­սել են գոր­ծել: Նրանք, ով­քեր տա­րի­ներ ա­ռաջ են նա­խա­պատ­վու­թյունն այս ուղ­ղու­թյա­նը տվել, այ­սօր ար­դեն ար­դյունք­ներն են հաշ­վում եւ ի­րենց ձեռք­բե­րում­նե­րով կիս­վում սկս­նակ այ­գե­գործ­նե­րի հետ:

Անդ­րա­նիկ Բա­դա­լյա­նը երկ­րա­գոր­ծու­թյամբ զբաղ­վում է ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ. ՙԱյս հո­ղը, այս բնու­թյու­նը, որ ու­նենք, ի­րենք են ստի­պում զբաղ­վել հո­ղա­գոր­ծու­թյամբ: Ապ­րել Ար­ցա­խում ու հող չմ­շա­կել՝ ա­մոթ է՚,- հա­մոզ­ված է նա: Ակ­նա թա­ղա­մա­սում հիմ­նադ­րած ե­րեք հեկ­տար տա­րած­քում հասց­նում է մշա­կել միան­գա­մից մոտ մեկ տաս­նյակ միրգ ու բան­ջա­րե­ղեն: Աչք են շո­յում նռան ու ար­քա­յա­նարն­ջի ծա­ռե­րը: Այ­գում նաեւ զկեռ ու­նի, ան­գամ` բա­նան է ա­ճեց­նում, չնա­յած վս­տահ չէ` բերք կտա թե ոչ: Հա­մե­նայն դեպս, ո­րո­շել է փոր­ձել: Հա­րե­ւա­նու­թյամբ` բան­ջա­րե­ղե­նի դաշտն է: Բան­ջա­րե­ղե­նին հատ­կաց­ված տա­րած­քի մի մա­սում բեր­քա­հա­վա­քը դեռ շա­րու­նակ­վում է: Մի մա­սում էլ բեր­քա­հա­վաքն ա­վար­տել, բայց հո­ղը պա­րապ չի թո­ղել. պո­մի­դո­րի փո­խա­րեն ցան­ված ե­գիպ­տա­ցո­րե­նի վրա ար­դեն կող­րերն են հա­սու­նա­նում: Սա էլ ա­վագ­նե­րին ծա­նոթ, ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար ան­սո­վոր բամ­բակն է: Կա­տա­կում է` ե­թե պա­հան­ջարկ չլի­նի` սե­փա­կան կա­րիք­նե­րի հա­մար լիու­լի բա­վա­րար է: Ոչ փոքր տն­տե­սու­թյու­նում ա­նե­լիք միշտ էլ կա: Բայց լրա­ցու­ցիչ աշ­խա­տող­ներ հազ­վա­դեպ են ներգ­րա­վում: Ըն­տա­նե­կան բիզ­նե­սի ե՜ւ տերն են, ե՜ւ բան­վո­րը: ՙԱմ­բողջ օ­րը զբաղ­մունք կա: Հատ­կա­պես նռան ծա­ռե­րը խնամք եւ ու­շադ­րու­թյուն են սի­րում: Ծառն ես մաք­րում, շր­ջա­կայ­քը, վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րում, հե­տե­ւում, որ հան­կարծ մի ան­կյու­նում չսկ­սեն բազ­մա­նալ ու ծա­ռե­րին վնա­սել,- թվար­կում է Անդ­րա­նի­կը:- Բան­վոր հազ­վա­դեպ եմ հրա­վի­րում: Այ­սինքն, ինչ բան­վոր: Մեր տղա­ներն են, հրա­վի­րում եմ հիմ­նա­կա­նում նռան բեր­քա­հա­վա­քի շր­ջա­նում, երբ մեծ ծա­վա­լի աշ­խա­տանք է լի­նում, ո­րը պետք է կարճ ժա­մա­նա­կում ա­վար­տել՚: Վեր­ջին մի քա­նի տար­վա ըն­թաց­քում ա­վե­լի լուրջ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում հենց պտ­ղա­բու­ծու­թյա­նը: 8-9 տա­րի ա­ռաջ տնկ­ված նռան ծա­ռերն ար­դեն լիար­ժեք բեր­քի տակ են: Այս պա­հին ա­վե­լի շատ մտա­հոգ­ված է նրա­նով, որ բեր­քի ա­ռա­տու­թյան տակ կք­ված ծա­ռե­րը չվ­նաս­վեն: Մեկ ծա­ռից նվա­զա­գույ­նը 40-45 կի­լոգ­րամ բերք է ակն­կա­լում: Բեր­քա­հա­վաքն ա­վար­տին է մո­տե­նում: Սպառ­ման հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­ներ չի ու­նե­ցել եւ վս­տահ է, որ այս տա­րի ևս չի ու­նե­նա: ՙԱր­դեն քա­նի տա­րի է՝ նույն մարդ­կանց հետ եմ աշ­խա­տում: Ի­րենք իմ ար­տադ­րան­քի ո­րակն էլ գի­տեն, գինն էլ՚,- ա­սում է մե­նատն­տե­սը:

Վեր­ջին 2-3 տար­վա ըն­թաց­քում այ­գում մի հատ­ված էլ ա­ռանձ­նաց­րել է նոր զբաղ­մուն­քի հա­մար: Նռան տն­կի­ներ է ա­ճեց­նում` վա­ճառ­քի հա­մար: Վս­տահ է, դրա պա­հան­ջարկն էլ կա: Դա նաեւ Ակ­նա թա­ղա­մա­սի լիա­զոր-ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­մեն Հա­րու­թյու­նյանն է հաս­տա­տում: Այ­գի­ներն ա­վե­լա­նում են: Պա­հանջ­ված են հատ­կա­պես նռան տն­կի­նե­րը: ՙԱն­ցած տա­րի շուրջ 100 հեկ­տար նոր այ­գի է հիմն­վել,- հաս­տա­տում է նա:- Այս պա­հին էլ հայ­տեր ենք ըն­դու­նում նոր այ­գի­նե­րի հա­մար: Տն­կի­նե­րը կա­ռա­վա­րու­թյունն է տրա­մադ­րում: Ար­դեն 30 հեկ­տա­րի հա­մար հայ­տեր ենք ստա­ցել ու շա­րու­նա­կում ենք նո­րե­րը ստա­նալ՚:
Այս պա­հին միայն Ակ­նա թա­ղա­մա­սում 233 հեկ­տար այ­գի կա: 220 հեկ­տա­րից ա­վե­լին հենց նռան այ­գի­ներն են կազ­մում:
Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քի հաշ­վար­կով պտ­ղա­բու­ծու­թյան ո­լոր­տում նա­խորդ տար­վա հա­մե­մատ ակ­նե­րեւ ա­ռա­ջըն­թա­ցը կա­ռա­վա­րու­թյու­նում կա­յա­ցած խոր­հր­դակ­ցու­թյա­նը ներ­կա­յաց­րել է գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը: Այս պա­հին հան­րա­պե­տու­թյու­նում նռան այ­գի­նե­րը հա­սել են 1850 հեկ­տա­րի: Վս­տա­հեց­նում է՝ հե­ռան­կար­ներն ա­վե­լի խոս­տում­նա­լի են: Ակ­նա­ռու են նռան բեր­քատ­վու­թյան ա­ճի տեմ­պե­րը: Հոկ­տեմ­բե­րի 29-ի դրու­թյամբ 3100 տոն­նա նուռ է հա­վաք­վել` բեր­քա­հա­վա­քի են­թա­կա 847 հեկ­տար այ­գի­նե­րից: Բեր­քատ­վու­թյու­նը` 47,7 ցենտ­ներ հեկ­տա­րից` նա­խորդ տար­վա 28 ցենտ­նե­րի դի­մաց: Նույն տա­րածք­նե­րում բեր­քա­հա­վա­քը դեռ շա­րու­նակ­վում է, եւ բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նի­շը 60-70 ցենտ­նե­րի է հաս­նե­լու, լա­վա­տես է գյու­ղատն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տուն: Իսկ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին աճն ա­վե­լի շո­շա­փե­լի է լի­նե­լու: Նռան այ­գի­նե­րի ընդ­լայն­ման հետ բեր­քատ­վու­թյունն էլ կա­վե­լա­նա: ՙԲեր­քատ­վու­թյան ա­ճին մի քա­նի պայ­ման է նպաս­տում,- ման­րա­մաս­նել է Ժ. Միր­զո­յա­նը:- Մի կող­մից ջրախ­նա­յող հա­մա­կար­գե­րի ներդ­րումն է բա­րեն­պաստ պայ­ման­ներ ա­պա­հո­վում, ո­րի շնոր­հիվ ո­րոշ այ­գի­նե­րում բեր­քատ­վու­թյու­նը եր­կու­սու­կես ան­գամ ա­ճել է: Մյուս կող­մից՝ այ­գի­նե­րի ին­տեն­սի­վաց­ման գոր­ծըն­թացն է տա­րած­վում, ին­չի ար­դյու­քում նույն միա­վոր հո­ղա­տա­րած­քում ար­դեն ա­վե­լի շատ ծա­ռեր են տե­ղադր­վում: Ար­դյուն­քում մեկ հեկ­տա­րի բեր­քատ­վու­թյու­նը կա­րող է հաս­նել ան­գամ 200 ցենտ­նե­րի՚:
Նռան սպառ­ման հետ կապ­ված խն­դիր­ներ չեն լի­նի: Այս տա­րի դեռ ի­րաց­ման ա­վան­դա­կան ուղ­ղու­թյուն­ներն են օգ­տա­գործ­վել: Ա­ճի տեմ­պե­րը հաշ­վի առ­նե­լով` պատ­կան մար­մի­նը նոր շու­կա­ներ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուններ է: