[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԵՅԶ ՄԵ­ԹԸԼ­ՍԸ՚ ՀԱ­ՎԱ­ՏԱ­ՐԻՄ Է ԻՐ ԲԱՐՁՐ ՆՇԱ­ՁՈ­ՂԻՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Ըն­կե­րու­թյու­նը կոն­սեր­վաց­նում է չօգ­տա­գործ­վող պո­չամ­բար­նե­րը

Նո­յեմ­բե­րի 14-ին ՙԲեյզ Մե­թըլս՚ ՓԲԸ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­վել էր Դրմ­բո­նի պո­չամ­բար­նե­րի ռե­կուլ­տի­վա­ցիոն աշ­խա­տանք­նե­րի դի­տար­կում, ո­րին հրա­վիր­վել էին ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­ներ՝ նա­խա­րարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանի գլ­խա­վո­րու­թյամբ, ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, ԶԼՄ-նե­րի և հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Մինչ ռե­կուլ­տի­վա­ցիա­յի են­թարկ­վող պո­չամ­բար­նե­րում շր­ջայց ի­րա­կա­նաց­նե­լը կազ­մա­կերպ­վել է քն­նար­կում, ո­րի ըն­թաց­քում ՙԲեյզ Մե­թըլս՚ ՓԲԸ գլ­խա­վոր տնօ­րեն Ար­թուր Մկր­տու­մյա­նը նախ վար­չա­կան շեն­քի տա­նի­քի դի­տա­րա­նից հյու­րե­րին ներ­կա­յաց­րել է տա­րած­քում ստեղծ­ված բո­լոր շի­նու­թյուն­նե­րը, այ­նու­հետև մի­ջո­ցա­ռու­մը շա­րու­նակ­վել է ըն­կե­րու­թյան կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում:

Ա. Մկր­տու­մյա­նը ներ­կա­յաց­րել է Դրմ­բո­նի ար­տադ­րա­կան հա­մա­լի­րի մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի ար­դյու­նա­հան­ման և վե­րամ­շակ­ման գոր­ծու­նեու­թյու­նը, նոր ար­տադ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ծրագ­րե­րի ըն­թացքն ու նա­խանշ­վող ա­նե­լիք­նե­րը: Նա տե­ղե­կաց­րել է, որ ներ­կա­յում ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը կենտ­րո­նաց­ված է Կա­շե­նի լեռ­նա­հան­քա­յին հա­մա­լի­րում, որն սկ­սել է գոր­ծել 2015թ. վեր­ջից: Դրմ­բո­նի հան­քա­վայ­րի պա­շար­նե­րի սպառ­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ ներ­կա­յում այս­տեղ միայն 226 աշ­խա­տող կա: Ա. Մկր­տու­մյա­նը նաև հայտ­նեց, որ Դրմ­բո­նի հան­քա­վայ­րում դեռ կան ո­րո­շա­կի պա­շար­ներ, ո­րոնք ոս­կու և պղն­ձի ար­ժե­քի կտ­րուկ ա­ճի պա­րա­գա­յում հնա­րա­վոր կլի­նի ար­դյու­նա­հա­նել: ՙՎեր­ջին տա­րի­նե­րին պա­շար­նե­րի սպառ­ման հետ կապ­ված մեր հիմ­նա­կան մտա­հո­գու­թյու­նը հս­կա կո­լեկ­տի­վի (մոտ 1400 աշ­խա­տող կար այս­տեղ) և ար­տադ­րա­կան խո­շոր հա­մա­լի­րի հե­տա­գա օգ­տա­գործ­ման խն­դիրն էր: Աշ­խա­տա­կից­նե­րի ա­ռու­մով ո­րո­շու­մը միան­շա­նակ էր՝ այ­սօր բո­լո­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ե­րեք հեր­թա­փո­խով աշ­խա­տել Կա­շե­նում, դրա հա­մար տրանս­պորտ է հատ­կաց­ված: Իսկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­ռու­մով ո­րո­շե­ցինք թող­նել մե­խա­նի­կա­կան վե­րա­նո­րոգ­ման, փայ­տամ­շակ­ման, է­լեկտ­րա­վե­րա­նո­րոգ­ման ար­տադ­րա­մա­սե­րը, հաշ­վա­պա­հու­թյու­նը: Կա­շե­նի աշ­խա­տանք­նե­րին զու­գըն­թաց այս­տեղ քա­րի ար­տադ­րու­թյուն ենք հիմ­նել: Բա­ցի այդ, Դրմ­բոն է տե­ղա­փոխ­վե­լու նաև լեռ­նա­հան­քա­յին և մե­տա­լուր­գիա­կան ար­տադ­րու­թյան գծով լա­բո­րա­տոր փոր­ձար­կում­ներ ի­րա­կա­նաց­նող Երևա­նյան գի­տա­հե­տա­զո­տո­կան ինս­տի­տու­տի մի մա­սը, ո­րի ար­դյուն­քում հզոր գի­տա­կան կենտ­րոն ենք ու­նե­նա­լու՚: Նա­խա­տես­ված է հե­տա­գա­յում Դրմ­բո­նում մե­տա­ղա­կան պղն­ձից նաև մե­տա­ղա­լար և մե­տա­ղա­կան խո­ղո­վակ­ներ ար­տադ­րել: Ըստ Ա. Մկր­տու­մյա­նի՝ այ­սօր մեծ պա­հան­ջարկ կա հատ­կա­պես սառ­նա­րա­նա­յին ար­տադ­րու­թյան մեջ օգ­տա­գործ­վող խո­ղո­վակ­նե­րի և օ­դո­րա­կիչ­նե­րի պղն­ձա­լա­րե­րի նկատ­մամբ:

Գլ­խա­վոր տնօ­րե­նը շեշ­տել է, որ թե՜ Դրմ­բո­նի հան­քա­վայ­րի, և թե՜ Կա­շե­նի հան­քա­վայ­րե­րում ըն­կե­րու­թյան կող­մից ի սկզ­բա­նե սահ­ման­վել է բնա­պահ­պա­նա­կան անվ­տան­գու­թյան բարձր նշա­ձող։ Ա­պա­ցույցն ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հետ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում հան­քա­վայ­րի բաց ե­ղա­նա­կով շա­հա­գոր­ծու­մից հրա­ժար­վելն էր, ինչն ինք­նար­ժե­քի տե­սան­կյու­նից ա­ռա­վել ե­կամ­տա­բեր էր ըն­կե­րու­թյան հա­մար: Բա­ցի այդ, ՀՀ-ում և ԱՀ-ում ա­ռա­ջին ան­գամ հենց Դրմ­բո­նում է կի­րառ­վել լցա­փակ­ման տեխ­նո­լո­գիան. յու­րա­քան­չյուր տոն­նա հան­քա­քա­րի փո­խա­րեն լց­վել է նույն­քան բե­տոն՝ ոչ միայն ըն­դեր­քի պա­շար­նե­րը մաք­սի­մալ օգ­տա­գոր­ծե­լու, այլև փլու­զում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: ՙՄեր ցան­կա­ցած գոր­ծու­նեու­թյան նախ­նա­կան պայ­մա­նը հան­դի­սա­նում է է­կո­լո­գիա­կան անվ­տան­գու­թյան պատ­շաճ մա­կար­դա­կի ա­պա­հո­վու­մը՚,-ա­սել է նա։ Քն­նարկ­ման ըն­թաց­քում բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րից հե­տաքր­քր­վել են հո­ղի և ջրի վի­ճա­կի փոր­ձաքն­նու­թյան ար­դյունք­նե­րով, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են ՀՀ-ում, խոր­հուրդ տվել ի­րա­կա­նաց­նել նաև աղ­տոտ­ված տա­րածք­նե­րի օ­դի վի­ճա­կի փոր­ձաքն­նու­թյուն:
Ա. Մկր­տու­մյա­նը տե­ղե­կաց­րել է, որ ԱՀ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով հա­մա­լի­րի փակ­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ըն­կե­րու­թյու­նը կազ­մել է նա­խա­գիծ, ըստ ո­րի ի­րա­կա­նաց­վել են ստոր­գետ­նյա հան­քի ու բա­ցա­հան­քի, ինչ­պես նաև լցա­փակ­ման տե­ղա­մա­սի կոն­սեր­վաց­ման, բա­ցա­հան­քի ռե­կուլ­տի­վաց­ման, բա­րե­կարգ­ման, հարս­տա­ցու­ցիչ ֆաբ­րի­կա­նե­րի ար­տադ­րա­կան սար­քա­վո­րում­նե­րի, այլևս չօգ­տա­գործ­վող է­ներ­գե­տիկ և հա­ղոր­դակ­ցա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և չօգ­տա­գործ­վող այլ օ­ժան­դակ կա­ռույց­նե­րի ա­պա­մոն­տաժ­ման ու տա­րածք­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ:
Մի­ջո­ցառ­մա­նը բնա­պահ­պա­նու­թյան փոխնա­խա­րար  Ա. Գասպարյանը ըն­կե­րու­թյան կող­մից բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րը բա­ցա­ռե­լուն միտ­ված աշ­խա­տանք­նե­րը բա­վա­րար է հա­մա­րել, նշե­լով, որ պո­չամ­բար­նե­րը մշ­տա­պես գտն­վում են նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Նա նաև նշել է, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ստաց­ված տե­ղե­կատ­վու­թյան ամ­փոփ­ման ար­դյունք­նե­րը թույլ են տա­լիս ամ­րագ­րել հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ընդ­հան­րա­կան ծրա­գիր, ին­չը նպա­տա­կաուղղ­ված պի­տի լի­նի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի և ազ­գաբ­նակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան և անվ­տան­գու­թյան հա­մար ա­ռա­վել վտան­գա­վոր տե­ղա­մա­սե­րի սահ­մա­նա­զատ­մա­նը, դրանց տա­րածք­նե­րում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի չե­զո­քաց­մանն ու ռիս­կե­րի կանխ­մա­նը:
Պո­չամ­բար­նե­րի տա­րածք­նե­րում կա­տար­ված շր­ջայ­ցի ըն­թաց­քում ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րե­նը հյու­րե­րին ցույց է տվել ռե­կուլ­տի­վա­ցիա­յի՝ խախտ­ված տա­րածք­նե­րի վե­րա­կան­գն­ման և հո­ղա­յին տա­րածք­նե­րի անվ­նաս վի­ճա­կի բեր­ման նպա­տա­կով ար­ված աշ­խա­տանք­նե­րը: Այդ տա­րածք­նե­րում ի­րա­կա­նաց­վել են բա­ցա­հան­քի տա­րած­քի ցան­կա­պա­տում, ջրե­րի մուտ­քը և կու­տա­կու­մը բա­ցա­ռե­լու նպա­տա­կով հա­տա­կի լցա­պա­տում, կա­վա­պա­տում, բեր­րի հո­ղի շեր­տի տե­ղա­կա­յում և կա­նա­չա­պա­տում: Բա­ցի այդ, ստոր­գետ­նյա հան­քից ար­դյու­նա­հան­վել են հան­քա­քա­րի մնա­ցոր­դա­յին պա­շար­նե­րը, կա­տար­վել է փոր­վածք­նե­րի լցո­նում և այլն: Ըստ Ա. Մկր­տու­մյա­նի` ռե­կուլ­տի­վա­ցիոն աշ­խա­տանք­նե­րի մեծ մասն ար­ված է, և նման տեմ­պե­րը թույլ են տա­լիս կան­խա­տե­սել, որ գա­լիք տար­վա գար­նան վեր­ջին ար­դեն այդ տա­րածք­նե­րի ծա­ռա­տունկն ա­վատ­ված կլի­նի, ին­չը ռե­կուլ­տի­վա­ցիա­յի վեր­ջին փուլն է: Այդ տա­րածք­նե­րում միայն ան­տա­ռա­յին ծա­ռա­տե­սակ­ներ են տնկ­վե­լու: Պո­չամ­բար­նե­րի տա­րած­քում ա­ռա­ջա­ցած ու­ղիղ հար­թակ­ներն ըն­կե­րու­թյա­նը մեկ այլ գա­ղա­փար են հու­շել: ՙԲեյզ Մե­թըլ­սի՚ ղե­կա­վա­րու­թյու­նը նպա­տակ ու­նի այդ մի քա­նի հա տա­րածքն օգ­տա­գոր­ծել արևա­յին է­ներ­գիա ստա­նա­լու հա­մար, ո­րը կօգ­տա­գործ­վի ար­տադ­րա­կան ծրագ­րե­րի ըն­թաց­քում:
ՙԴրմ­բո­նը տա­րա­ծաշր­ջա­նի ե­զա­կի հան­քա­վայ­րե­րից է, ո­րը փակ­վե­լուց հե­տո են­թարկ­վում է կոն­սեր­վա­ցիա­յի՝ աշ­խար­հում ըն­դուն­ված բո­լոր նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան: Այս ըն­թաց­քում մենք ար­դեն ծախ­սել ենք ա­վե­լի քան 1,5 մլրդ դրամ, ու դա դեռ վերջ­նա­կան գու­մա­րը չէ՚, -ման­րա­մաս­նել է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը: -Բնա­պահ­պա­նա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ մտա­վա­խու­թյուն­նե­րը բա­ցա­ռե­լու պատ­ճա­ռով այս­տեղ պար­բե­րա­բար հե­տա­զո­տու­թյուն­ներ են կա­տար­վել, ո­րոնք ցույց են տա­լիս չե­զո­քաց­ման են­թա­կա աղ­տոտ­վա­ծու­թյան բնույ­թը, տա­րածք­նե­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման և տն­տե­սա­կան յու­րաց­ման հե­ռան­կար­նե­րը: Ա­սեմ, որ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը բա­վա­կան հու­սադ­րող են: Հե­տա­գա­յում ևս դրանք կշա­րու­նակ­վեն ու չի բա­ցառ­վում, որ հո­ղա­յին շեր­տի ռե­գե­նե­րա­ցիա­յի ար­դյուն­քում այդ հո­ղերն ար­դեն անվ­նաս կհա­մար­վեն գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան օգ­տա­գործ­ման հա­մար՚:
Հան­դիպ­ման ա­վար­տին Ար­թուր Մկր­տու­մյա­նը նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րը շատ պա­հանջ­ված ու կարևոր է հա­մա­րել` նշե­լով, որ բնա­պահ­պան­նե­րի հետ բաց ու շա­հագր­գիռ քն­նար­կում­ներ ե­ղան ՙԲեյզ Մե­թըլ­սի՚ գոր­ծու­նեու­թյան մա­սին թվա­յին տվյալ­ներ է ներ­կա­յաց­րել հյու­րե­րին: Ըն­կե­րու­թյան հա­սույ­թը գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում կազ­մել է 680 մլն դո­լար, գո­յա­ցած ե­կա­մուտ­նե­րի շուրջ 26 տո­կո­սը կազ­մել են վճար­ված հար­կե­րը, իսկ մոտ 20 տո­կո­սը կազ­մում են վճար­ված աշ­խա­տա­վար­ձե­րը: Այդ բո­լոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ըն­կե­րու­թյու­նը նաև 315 մլն-ի ներդ­րում­ներ է կա­տա­րել՝ ներգ­րա­վե­լով լրա­ցու­ցիչ դրա­մա­կան մի­ջոց­ներ: