[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵ­ԹԵ ՇԱՏ ՑԱՆ­ԿԱ­ՆԱՍ՝ ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԿՀԱՍ­ՆԵՍ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­ռօ­րյա մեր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում առ­նչ­վում ենք բիզ­նե­սի տար­բեր ո­լորտ­նե­րի հետ։ Բայց այն, ին­չի մա­սին կներ­կա­յաց­նենք ստորև, ձեռ­նար­կա­տի­րու­թյան ոչ ստան­դարտ ո­լորտ­նե­րից է, և, հա­վա­նա­բար, նո­րու­թյուն է մեզ հա­մար։ Հա­մե­նայն դեպս՝ ինձ և իմ գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար բիզ­նե­սի այս ո­լորտն ան­ծա­նոթ էր, ինչ-որ տեղ՝ նաև հե­տաքր­քիր ու բա­ցա­ռիկ...

Վեր­ջերս Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ռև գյու­ղում ծա­նո­թա­ցանք Ա­րամ ա­նու­նով ֆեր­մե­րի հետ, ով զբաղ­վում է ձեռ­նար­կա­տի­րու­թյան ան­սո­վոր մի ճյու­ղով՝ ա­վա­նա­կա­բու­ծու­թյամբ։
Ըն­դա­մե­նը մի տա­րի է, ինչ Ա­րամ Ա­վա­գյանն սկ­սել է զբաղ­վել այդ գոր­ծով։ Ռևը նրա պա­պե­նա­կան գյուղն է, ին­քը ծն­վել ու մե­ծա­ցել, և այժմ էլ ապ­րում է Ստե­փա­նա­կեր­տում։ Բայց կա՞ մե­կը, որն ապ­րե­լով քա­ղա­քում, կտր­ված լի­ներ իր ար­մատ­նե­րից, տատ ու պա­պից, հայ­րա­կան օ­ջա­խից։ Հատ­կա­պես ամ­ռան ա­միս­նե­րին քա­ղա­քաբ­նակ­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րին գյուղ էին ու­ղար­կում՝ դպ­րո­ցա­կան ար­ձա­կուրդ­ներն այն­տեղ անց­կաց­նե­լու, հան­գս­տա­նա­լու հա­մար։ Ա­րա­մը ևս շատ էր կապ­ված պա­պե­նա­կան օ­ջա­խին։ Ա­սում է՝ ման­կու­թյունն այս­տեղ՝ Ռևում է անց­կաց­րել, գյու­ղի ե­րե­խա­նե­րի հետ միա­սին խա­ղա­ցել, վազվ­զել են, մո­տա­կա ան­տառ­նե­րից մոշ, հոն, զկեռ են հա­վա­քել...
Եվ ա­հա վեր­ջերս Ա­րա­մը ո­րո­շեց գնալ գյուղ, կար­գի բե­րել պա­պի տու­նը, զբաղ­վել նա­խընտ­րած գոր­ծով։ Եր­կար մտա­ծե­լու կա­րիք չկար։ Ցախ­հա­տը ձեռքն ա­ռավ, մո­շի թփե­րից մաք­րեց տան բա­կը, կար­գի բե­րեց օ­ջա­խը՝ շունչ պարգևե­լով ար­դեն եր­կար տա­րի­ներ մո­ռաց­ված ու լք­ված տա­նը... Պա­տե­րը կյանք ա­ռան, և նա վե­րապ­րեց հե­ռու­նե­րում մնա­ցած ման­կու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը։ Հս­կա­յա­կան սե­նյա­կում պա­տից կախ­ված մե­ծա­դիր լու­սան­կար­նե­րից մե­կում Ա­րա­մի տա­տիկն ու պա­պիկն են, մյու­սում՝ պա­պի հայ­րը, ով երկ­րա­յին կյան­քին ու հա­րա­զատ օ­ջա­խին հրա­ժեշտ էր տվել 115 տա­րե­կա­նում։ Նրանք, թվում է, լու­սան­կար­նե­րից ի­րենց ե­րախ­տիքն էին հայտ­նում տու­նը շե­նաց­նո­ղին։
Պա­պե­նա­կան օ­ջա­խը կար­գի բե­րե­լուց հե­տո Ա­րա­մը ձեռ­նա­մուխ ե­ղավ ֆեր­մա­յի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րին։ Կա­ռու­ցեց իր նա­խա­տե­սած հար­մա­րու­թյուն­նե­րով, ա­պա սկ­սեց աշ­խա­տանք տա­նել կեն­դա­նի­նե­րի ձեռք­բեր­ման ուղ­ղու­թյամբ։ Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րե­րից հա­ջող­վեց գնել մի քա­նի ա­վա­նակ, ո­րոնց թիվն այ­սօր անց­նում է եր­կու տաս­նյա­կից. բո­լոր 24-ն էլ ու­նեն ի­րենց ա­նու­նը:
Ա­րա­մը նա­խա­տես­ված մի շարք ծրագ­րեր ու­նի, և բիզ­նե­սից ստաց­ված ե­կա­մու­տը պետք է ուղ­ղի դրանց ի­րա­գործ­մա­նը։ Ա­ռա­ջին հեր­թին նպա­տակ ու­նի վե­րա­կա­ռու­ցել գյու­ղի տա­րած­քում գտն­վող աղ­բյու­րը: Մեր զրու­ցակ­ցի հա­վաստ­մամբ՝ դեռևս հին ժա­մա­նակ­նե­րում Ար­ցա­խում ա­մե­նից շատ աղ­բյուր­ներն ու գե­տե­րը Ռև գյու­ղում են ե­ղել։ Այս­տեղ նաև էկ­զո­տիկ շատ վայ­րեր կա­յին, իսկ աղ­բյուր­նե­րը շր­ջա­պատ­ված են ե­ղել ան­տառ­նե­րով, ո­րոնք այժմ չկան։ Մարդ­կանց՝ ան­տառ­նե­րի հան­դեպ ոչ բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քի ար­դյուն­քում ցա­մա­քել են աղ­բյուր­նե­րը։ Մեծ մա­սը՝ 1990-ա­կան­նե­րից հե­տո։ Այս ա­մե­նի մա­սին Ա­րա­մը պատ­մում է խո­րը սր­տա­ցա­վու­թյամբ, միա­ժա­մա­նակ նաև ոչն­չաց­վա­ծը վե­րա­կանգ­նե­լու խան­դա­վա­ռու­թյամբ ու տեն­չով լի։
Ա­րա­մը հա­վա­տում է, որ կկա­րո­ղա­նա սկ­սած գոր­ծից ե­կա­մուտ ստա­նալ և ի­րա­գոր­ծել ծրագ­րե­րը։ Տես­նե­լով մեր թե­րա­հա­վա­տու­թյու­նը, նա ցույց տվեց ա­վա­նա­կի կա­թից պատ­րաստ­ված ապ­րան­քա­նի­շե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ բու­րում­նա­վետ օ­ճառ­ներն ու տար­բեր տե­սա­կի կոս­մե­տիկ քսուք­նե­րը, ո­րոնք հա­մո­զիչ փաս­տարկ­ներ էին։ Նաև պատ­մեց դրան­ցից յու­րա­քան­չյու­րի բու­ժիչ հատ­կու­թյուն­նե­րի մա­սին, հատ­կա­պես մաշ­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի մա­սով: Կա­թից Ա­րա­մը նաև պա­նիր է պատ­րաս­տում: Շա­րու­նա­կե­լով թե­ման, ա­սենք, որ մեզ զար­մանք և հիաց­մունք պատ­ճա­ռե­ցին Ճա­շա­կով ու գե­ղե­ցիկ, ոչ սո­վո­րա­կան մա­տուց­մամբ օ­ճառ­ներն ու քսուք­նե­րը։ Տա­րո­ղու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում փայ­տից են՝ նույն­պես գե­ղե­ցիկ զար­դա­նախ­շե­րով ու փո­րագ­րու­թյուն­նե­րով։ Նա­յում և հիա­նում ենք փայ­տյա տու­փե­րով, ո­րոնք, ան­շուշտ, բա­վա­կան աշ­խա­տա­տար են և ահ­ռե­լի ժա­մա­նակ են պա­հան­ջում պատ­րաս­տե­լու հա­մար։ Մե­նա՞կ է ա­նում, թե՞ կան օգ­նող­ներ: Ա­րամն ա­սում է. ՙՄինչ այ­սօր մե­նակ էի ա­նում, հի­մա ար­դեն օգ­նա­կան­ներ ու­նեմ՝ Դա­շան, որ ե­կել է Ա­մե­րի­կա­յից, և Ար­սեն Ղահ­րա­մա­նյա­նը։ Ար­սե­նը շուրջ 20 տա­րի ե­ղել է Կա­լի­ֆոռ­նիա­յում, և այ­սօր ար­դեն վե­րա­դար­ձել է հայ­րե­նիք ու ո­րո­շել աշ­խա­տել ինձ հետ՚։
Ա­րա­մը ստեղ­ծա­գոր­ծող անձ­նա­վո­րու­թյուն է։ Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­ղան­դին ծա­նոթ են ոչ միայն Ար­ցա­խում, այլև Հա­յաս­տա­նում և նրա սահ­ման­նե­րից դուրս։ Գան­ձա­սա­րում՝ Ծո­վին քար կոչ­վող տե­ղա­մա­սում, ժայ­ռե քան­դա­կի՝ ա­ռյու­ծի հե­ղի­նա­կը հենց ին­քը՝ Ա­րամն է։
Ծո­վին քա­րի հրաշք­նե­րից մյուսն էլ, որ դար­ձյալ Ա­րա­մի մտահ­ղաց­ման ծնունդ է (նա­խագ­ծի հե­ղի­նակն է), հան­րա­հայտ ՙՏի­տա­նիկ՚-ը հի­շեց­նող նավն է։
Ա­րա­մի ծրագ­րե­րը միայն այս­քա­նով չեն սահ­մա­նա­փակ­վում։ Նրա նպա­տա­կը Ռև հա­մայն­քը զբո­սաշր­ջու­թյան մի­ջո­ցով զար­գաց­նելն է։ Նա նաև նա­խա­տե­սում է ձիեր, գո­մեշ­ներ ու սի­րա­մար­գեր բազ­մաց­նել։ Իսկ ե­կա­մուտ­նե­րից պետք է գյու­ղի թա­փուր, լք­ված տնե­րը վե­րա­կանգ­նել ու վե­րաբ­նա­կեց­նել, քան­զի հա­մոզ­ված է, որ շա­տերն այս գյու­ղում ապ­րե­լու ցան­կու­թյուն կհայտ­նեն։ ՙՈւ­զում եմ, որ Ռև գյու­ղը դառ­նա դրախ­տա­վայր, որ մար­դիկ գան այս­տեղ հան­գս­տա­նա­լու, վա­յե­լե­լու բնու­թյան ողջ հմայ­քը։ Ծրագ­րեր շատ ու­նեմ, և վս­տահ եմ, որ կկա­րո­ղա­նամ դրանք կյան­քի կո­չել...Երբ որևէ գործ կա­տա­րում ես սի­րով ու հա­ճույ­քով՝ ան­պայ­ման հա­ջո­ղու­թյան ես հաս­նում՚,- հա­մոզ­ված ա­սում է Ա­րամ Ա­վա­գյա­նը։