[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՒՅՆ ՏՐԱ­ՄԱ­ԲԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՇՐ­ՋԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՒՄ

Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Ի տար­բե­րու­թյուն երկ­րա­գոր­ծու­թյան, որ­տեղ աշ­խա­տանք­նե­րի մեծ մա­սը սե­զո­նա­յին բնույթ են կրում, ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող­նե­րը ա­նե­լիք ու­նեն տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին: Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող ծրագ­րերն էլ նույն տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում են: Աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են հենց այս օ­րե­րին, խոս­տա­նում են պտուղ­ներ տալ մի քա­նի ա­միս անց՝ հենց ա­ռա­ջի­կա գար­նա­նը: Խոս­քը ՙԱ­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կար­գում և ա­րո­տա­վայ­րե­րի կա­ռա­վա­րում՚ ծրագ­րի մա­սին է:

 

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ


Արցախում ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման գլ­խա­վոր խո­չըն­դո­տը մնում է ան­կա­նոն ա­նաս­նա­պա­հու­թյու­նը: Դրա­նից էլ ա­ծանց­վում է ա­րո­տա­վայ­րե­րի անխ­նամ, բար­ձի­թո­ղի վի­ճա­կը: Ա­րոտ­նե­րը գեր­ծան­րա­բեռն­ված են, ա­րա­ծեց­ման հեր­թա­փոխ մե­խա­նիզմ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան ար­դյուն­քում՝ տա­րի­նե­րի ըն­թաց­քում բարձ­րար­ժեք կե­րա­բույ­սե­րի տե­սակ­նե­րը նվա­զել են, պա­կա­սել է ստաց­վող կե­րի քա­նա­կը, ըն­կել ո­րա­կը: Ա­րո­տա­վայ­րե­րի գե­րակ­շիռ մա­սը թփա­կալ­ված է, ա­վե­լա­ցել են թու­նա­վոր եւ կե­րակր­ման հա­մար ոչ պի­տա­նի բույ­սե­րը: ՙԱ­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կար­գում եւ ա­րո­տա­վայ­րե­րի կա­ռա­վա­րում՚ ծրագ­րում տեղ գտած գլ­խա­վոր կե­տե­րից մեկն էլ ա­րո­տա­վայ­րե­րի մաքր­ման աշ­խա­տանք­ներն են: Մաք­րած յու­րա­քան­չյուր հեկ­տա­րի դի­մաց պե­տու­թյու­նը վար­ձատ­րում է 30 հա­զար դրա­մով. աշ­խա­տու­ժը հիմ­նա­կա­նում գյու­ղից է:
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ար­դեն 11 գյու­ղա­կան հա­մայնք ու­նի մա­քուր ա­րոտ, ջրա­ռատ աղ­բյուր­ներ ու դաշ­տա­մի­ջյան բա­րե­կարգ ճա­նա­պարհ­ներ: Շա­հա­ռու­նե­րից մեկն էլ Մար­տու­նու շր­ջա­նի Զար­դա­նա­շե­նի հա­մայնքն է: Որ­տեղ ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րին օ­րերս են ծա­նո­թա­ցել ա­նաս­նա­բու­ծու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը: Այս հա­մայն­քում վեր­ջերս են ա­վար­տել աշ­խա­տանք­նե­րը. աղ­բյուրն ա­զատ­վել է թփե­րից, բա­րե­կար­գել են նո­վերն ու փոք­րիկ ջրա­վա­զան կա­ռու­ցել: Աղ­բյու­րը Զար­դա­նա­շե­նում է, բայց դրա­նից օգտ­վում են նաեւ Սարգ­սա­շե­նի եւ Թա­ղա­վար­դի ա­նաս­նա­պահ­նե­րը: Զար­դա­նա­շե­նի տա­րած­քում սա այս ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շա­հա­գործ­ման հան­ձն­ված ար­դեն 2-րդ աղ­բյուրն է: Գյու­ղա­մեր­ձում 3-րդ աղ­բյուրն ար­դեն նո­րա­կա­ռույց է. Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նաս­նա­բու­ծու­թյան ու ա­նաս­նա­բու­ժու­թյան բաժ­նի պետ Նո­րայր Մու­սա­յե­լյանն է ըն­դու­նում աշ­խա­տան­քը. հա­մա­պա­տաս­խա­նում է նա­խագ­ծին: Մին­չեւ տա­րե­վերջ եւս 3 աղ­բյուր գյու­ղի տա­րած­քում կշա­հա­գործ­վի: Ըստ նա­խա­տես­վա­ծի՝ մաքր­ված, ջրով ա­պա­հով­ված ա­րո­տա­վայ­րե­րը հան­ձն­վում են հա­մայ­նք­նե­րի հո­գա­ծու­թյա­նը: Ա­րո­տա­վայ­րե­րի վե­րա­կան­գն­ման ծրա­գի­րը նա­խա­տե­սում է ի­րա­գոր­ծել հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում, փուլ առ փուլ:


ՌԻՍ­ԿԱ­ՅԻՆ, ԲԱՅՑ ԳՐԱ­ՎԻՉ


Գյու­ղատն­տե­սու­թյան ա­մե­նաե­կամ­տա­բեր ու գրա­վիչ ճյու­ղե­րից մե­կը՝ խո­զա­բու­ծու­թյու­նը, վեր­ջին տա­րի­նե­րին բա­վա­կան բարդ վի­ճա­կում հայ­տն­վեց: Պատ­ճա­ռը խո­զե­րի աֆ­րի­կյան ժան­տախտն էր, ո­րը տա­րի­ներ ա­ռաջ Ար­ցախ ներ­թա­փան­ցեց: Ճյու­ղի գրավ­չու­թյու­նը չն­վա­զեց. ռիս­կա­յին լի­նե­լով հան­դերձ? այն շա­րու­նա­կում է հա­մար­վել ա­նաս­նա­բու­ծու­թյան շա­հու­թա­բեր ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը:
Ե­թե 2007 թվա­կա­նին հան­րա­պե­տու­թյու­նում խո­զե­րի գլ­խա­քա­նա­կը 6-7 հա­զա­րի մի­ջա­կայ­քում էր, ա­պա 2018 թվա­կա­նի տվյալ­նե­րով? Ար­ցա­խում այդ ցու­ցա­նի­շը 30 հա­զա­րի է հա­սել: Ընդ ո­րում? ա­ճի տեմ­պը պահ­պան­վում է: ՙԱ­հա­գին դրա­կան մի­տում­ներ են ար­ձա­նագր­վել: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ մոտ 12 տո­կոս աճ ու­նենք՚,- աս­վա­ծը թվե­րով է հիմ­նա­վո­րում Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նաս­նա­բու­ծու­թյան եւ ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը:


ՈՐ­ՊԵՍ­ԶԻ ԳԼ­ԽԱ­ՔԱ­ՆԱ­ԿԻ Ա­ՃԸ ԳԼ­ԽԱ­ՑԱ­ՎԱՆ­ՔԻ ՉՎԵ­ՐԱԾ­ՎԻ


Ա­ճի տեմ­պը մի կող­մից ո­գե­ւո­րում, մյուս կող­մից մտա­հո­գու­թյուն­ներն է ա­վե­լաց­նում. Նա­խորդ տա­րի­նե­րին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի բռնկ­ման մի շարք դեպ­քեր են գրանց­վել, ո­րոնց նկատ­մամբ զգա­յուն են հատ­կա­պես խո­զե­րը: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հի­շեց­նում են. կան­խար­գե­լու­մը ցան­կա­ցած բու­ժու­մից ա­վե­լի ար­դյու­նա­վետ է: Մեկ ան­գամ էլ են հի­շեց­նում դրա թե­րեւս միակ տար­բե­րա­կը: ՙԽո­զա­բու­ծու­թյու­նը պետք է ի­րա­կա­նաց­վի բա­ցա­ռա­պես փակ պահ­ված­քով՝ բա­ցա­ռե­լով շփու­մը վայ­րի կամ այլ ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի հետ: Ա­նաս­նա­տի­րո­ջից, աշ­խա­տող­նե­րից եւ ա­նաս­նա­բույ­ժից բա­ցի ոչ ոք չպետք է մտ­նի խո­զա­բու­ծա­րան՚,-թվար­կում է Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը:
Այդ պա­հանջ­նե­րը, ի թիվս այ­լոց, ամ­րագր­վել է կա­ռա­վա­րու­թյան 2018թ. մա­յի­սի 21-ի հա­մար 391 ո­րոշ­ման մեջ: Մոտ մե­կու­կես տա­րի ի­րա­զեկ­ման, բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­նե­րից հե­տո Գյուղ­նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ան­ցել են ստու­գում­նե­րի փու­լին: Սկ­սել են Հադ­րու­թի շր­ջա­նից: Ար­դեն ա­ռա­ջին խախ­տում­ներն են ար­ձա­նագր­վել եւ ա­ռա­ջին տու­գանք­նե­րը նշա­նակ­վել: ՙՏու­գան­քի չա­փը նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 10-ա­պա­տիկն է կազ­մում կամ 20-ա­պա­տի­կը,- ման­րա­մաս­նում է նա­խա­րա­րու­թյան ա­նաս­նա­բու­ծու­թյան եւ ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պե­տը:- Դա կախ­ված է նրա­նից, թե խախ­տու­մը ո­րե­րորդ ան­գամ է թույլ տր­վել, կեն­դա­նի­նե­րը ինչ տա­րած­քում են հայ­տն­վել, այլ սե­փա­կա­նա­տե­րե­րի ինչ վնաս­ներ են հասցրել՚:


ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ


Ստուգումները, որ­քան էլ հա­ճե­լի չլի­նեն տն­տես­վա­րող­նե­րին, այս պա­հին վա­րակ­նե­րի դեպ­քե­րը կան­խար­գե­լե­լու եւ խո­զա­բու­ծու­թյու­նը հե­տա­գա­յում վնաս­նե­րից ա­պա­հո­վագ­րե­լու ա­մե­նա­գոր­ծող տար­բե­րակն են մնում: Ստու­գայ­ցե­րը միայն Հադ­րու­թի շր­ջա­նով չեն սահ­մա­նա­փակ­վե­լու: ՙՆա­խա­տես­վում է բո­լոր շր­ջան­նե­րում էլ շր­ջայ­ցեր կա­տա­րել ու ժա­մաակ առ ժա­մա­նակ հի­շեց­նել սահ­ման­ված կար­գե­րի մա­սին՚,-ա­նե­լիք­ներն ընդ­հա­նուր գծե­րով է ներ­կա­յաց­նում Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը:
Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նում ակն­կա­լում են, որ այս գոր­ծըն­թա­ցին ա­վե­լի ակ­տիվ կմաս­նակ­ցեն տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը? ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում: Ա­ռա­վել եւս, որ կար­գա­զանց հա­մայն­քա­պե­տե­րը եւս կա­րող են տու­գան­վել՝ ան­հա­մե­մատ մեծ չա­փե­րով: