comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԻՆ

 Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Հատ­կա­պես այս տա­րեշր­ջա­նում ակ­տի­վա­նում են ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու, ու­նե­ցածն ընդ­լայ­նե­լու, բան­ջա­րե­ղե­նի ներ­քին պա­հան­ջար­կը գո­նե մա­սամբ տե­ղա­կան ար­տադ­րան­քով մա­սամբ բա­վա­րա­րե­լու շուրջ քն­նար­կում­նե­րը: Թե­ման ար­դիա­կան է ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ: Սա­կայն էա­կան փո­փո­խու­թյուն­ներ չեն ար­ձա­նագր­վում: Այս ո­լոր­տում ու­րա­խաց­նողն ա­ռան­ձին նա­խա­ձեռ­նող­նե­րի հա­մա­ռու­թյունն է եւ փաս­տը, որ հենց այդ հա­մա­ռու­թյան շնոր­հիվ նրան­ցից ո­մանք ար­դեն հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րում եւ կու­տա­կած փոր­ձի հետ նաեւ ար­տադ­րու­թյունն ընդ­լայ­նե­լու ծրագ­րեր ու­նեն:Դժ­վա­րու­թյուն­նե­րով, վե­րել­քե­րով ու վայ­րեջք­նե­րով հա­րուստ ձեռ­նար­կա­տի­րու­թյան մի պատ­մու­թյուն էլ Հադ­րու­թի շր­ջա­նում է գր­վել, հենց շրջ­կենտ­րո­նի հա­րե­ւա­նու­թյամբ: Ո­լոր­տին քիչ թե շատ ծա­նոթ­նե­րը լավ գի­տեն, որ­տեղ են Հադ­րու­թի ջեր­մոց­նե­րը:

Հեռ­վից ջեր­մա­տան տեսքն աչք է շո­յում. կո­կիկ, լու­սա­վոր: Իս­կա­կան ա­նակն­կա­լը այն հազ­վա­դեպ եր­ջա­նիկ­նե­րին է սպաս­վում, ում բախտ է վի­ճակ­վում ջեր­մոց մտ­նել: Հա­մա­չափ մար­գեր, վա­րուն­գի ու պղ­պե­ղի ակ­նա­հա­ճո թփեր ու նույ­նիսկ լո­լի­կի վա­զեր… Սա ար­տա­սահ­մա­նյան, գեր­ժա­մա­նա­կա­կից ինչ-որ երկ­րի փոր­ձա­րա­րա­կան կենտ­րոն չէ, այլ Հադ­րու­թի հա­րե­ւա­նու­թյամբ գտն­վող ջեր­մո­ցը: Շրջ­կենտ­րոնց մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող 2000 քառ. մետր հո­ղա­տա­րած­քի վրա 2015-ին է գոր­ծում այս ջեր­մա­տու­նը? ճար­տա­րա­պե­տա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան հե­տաք­րք­րիր լու­ծում­նե­րով: Ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կարգ է անց­կաց­ված, ջեր­մա­կար­գա­վո­րումն ու օ­դա­փո­խու­թյունն էլ կի­սաավ­տո­մատ հա­մա­կարգն է կար­գա­վո­րում՝ մար­դու նվա­զա­գույն մի­ջամ­տու­թյամբ: Ա­ռա­ջին իսկ հա­յաց­քից պարզ է, որ ձեռ­նար­կի հե­ղի­նակ­նե­րը եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րի հաշ­վար­կով են մեկ­նար­կը տվել: Այս­տեղ ա­մեն ինչ միշտ չէ, որ այս­պես կո­կիկ ու կար­գին էր: Այ­սօր գրե­թե ո­չինչ չի հու­շում, որ հիմ­նա­դիր­նե­րը եր­կու ե­րի­տա­սարդ ըն­կեր­ներ էին? գյու­ղատն­տե­սու­թյու­նից, մաս­նա­վո­րա­պես հո­ղա­գոր­ծու­թյու­նից ու ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյու­նից շատ հե­ռու: Ցան­կու­թյունն այն­քան մեծ էր, որ նույ­նիսկ սկզբ­նա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք, ըստ էու­թյան, ան­խու­սա­փե­լի են բո­լոր սկս­նարկ­նե­րի հա­մար, ոչ թե թե­ւա­թափ են ա­րել, այլ դաս դար­ձել: ՙՍա այն դեպքն է, երբ չես կա­րող ա­սել՝ այս գոր­ծը թող­նել վա­ղը կամ` այս գոր­ծը չա­նել: Ջեր­մոցն այդ­պի­սի մո­տե­ցում չի սի­րում ու չի ըն­դու­նում՚,- տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տա­կած փոր­ձին է հղում ա­նում ՙՕ­ջախ՚ ՍՊԸ տնօ­րեն Մի­քա­յել Քա­րա­մյա­նը: Ջեր­մո­ցը սի­րում է գեր­մա­նա­ցու ճշ­տա­պա­հու­թյուն, դե ար­ցախ­ցու հա­մա­ռու­թյունն էլ պա­կաս կա­րե­ւոր դեր չի ու­նե­ցել: Հողն ու ջու­րը ա­մեն տա­րի լա­բո­րա­տոր փոր­ձաքն­նու­թյան են հանձ­նում, որ­պես­զի ժա­մա­նա­կին կան­խեն հի­վան­դու­թյուն­ներն ու այլ բար­դու­թյուն­նե­րը, որ­պես­զի ճիշտ կողմ­նո­րոշ­վեն սնուց­ման ու պա­րա­տաց­ման հար­ցե­րում:

Ի վեր­ջո, կա­լիու­մի, կալ­ցիու­մի կամ ա­զո­տի հա­վե­լյալ, բայց ան­տե­ղի նե­րար­կու­մը կա­րող է հա­կա­ռակ ար­դյուն­քի հան­գեց­նել: Նույն սկզ­բունքն է գոր­ծում նաեւ ջեր­մաս­տի­ճա­նի պահ­պան­ման հար­ցում: Գի­շե­րը? 16-18, ցե­րե­կը? 24-28 աս­տի­ճան տա­քու­թյուն? տա­րին բո­լոր: Այս ա­ռու­մով տա­րած­քը շա­հե­կան դիր­քե­րում է: Աշ­խար­հագ­րա­կան դիք­րը պա­տա­հա­բար չի ըն­տր­ված: Սառ­նա­մա­նի­քին ան­գամ? 3 աս­տի­ճան ցր­տից չի իջ­նում ջեր­մաս­տի­ճա­նը: Ջե­ռուց­ման շր­ջա­նը տե­ւում է 5 ա­միս: Այն է­կոե­ղա­նա­կով է ի­րա­կա­նաց­վում? փայ­տով, բայց ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գով: Որ­քան էլ տա­րօ­րի­նակ հն­չի, է­կո ե­ղա­նա­կով է ի­րա­կա­նաց­վում նաեւ մշա­կա­բույ­սե­րի փո­շո­տու­մը: ՙԿան բույ­սեր, որ ինք­նա­փո­շոտ­վում են, կան որ մի­ջատ­ներն են օգ­նում: Որ­պես կա­նոն՝ ջեր­մոց­նե­րում փո­շոտ­մա­նը նաեւ մարդ է մաս­նակ­ցում: Ո­րո­շե­ցինք, որ ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը մե­ղուն կլի­նի: Բայց մեր տե­ղա­կան մե­ղու­ներն այս դեպ­քում չենք կա­րող օգ­տա­գոր­ծել: Հա­տուկ այդ նպա­տա­կով մե­ղու ենք ներ­մու­ծում՚,- պատ­մում եւ ցույց է տա­լիս Մի­քա­յել Քա­րա­մյա­նը: Փե­թակ­նե­րը ներ­կր­վում են Եվ­րո­պա­յից: Յու­րա­քան­չյու­րի գի­նը? 45 հազ. դրամ: Մեկ փե­թա­կը նա­խա­տես­ված է 1500 քառ. մետր փո­շո­տե­լու հա­մար: Մի­քա­յել Քա­րա­մյանն ու իր ըն­կերն ա­ռա­վե­լա­գույն ար­դյուն­քի հաս­նե­լու նկա­տա­ռու­մով եր­կուա­կան տե­ղադ­րում են տա­րին եր­կու ան­գամ? դար­ձյալ ֆիքս­ված ժամ­կետ­նե­րում: Մա­կա­բույծ որ­դե­րի դեմ պայ­քա­րում էլ աշ­խա­տում են բնա­կան մի­ջոց­նե­րը կի­րա­ռել: Դե­ղե­րի, պա­րար­տա­նյու­թե­րի եւ այլ անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի առ­կա­յու­թյու­նը ո­րա­կյալ ար­տադ­րան­քի գլ­խա­վոր նա­խա­պայ­ման­նե­րից է: Բայց ա­մե­նագլ­խա­վո­րը՝ ա­մեն ինչ պետք է չա­փի մեջ լի­նի եւ ար­տադ­րան­քի վերջ­նա­կան ո­րա­կի վրա չազ­դի:

Իսկ ա­հա ո­ռոգ­ման հար­ցում ոչ թե խնա­յո­ղու­թյան են ձգ­տում, այլ բույ­սե­րի հա­մա­չափ զար­գաց­ման: Կա­թի­լա­յին ե­ղա­նակն ու հա­տուկ ա­վա­զի օգ­նու­թյամբ միշտ փխ­րուն հո­ղը ի­դեա­լա­կան պայ­ման­ներ են ստեղ­ծում բույ­սե­րի ա­ճի հա­մար: Նոր գի­տե­լիք­նե­րի հետ նաեւ նոր տե­սակ­ներ են տե­ղայ­նաց­րել? սպա­ռող­նե­րի քիմ­քին ու աչ­քին հա­ճե­լի: ՙԱ­ռա­ջի տա­րին ջեր­մո­ցում մեծ տե­սա­կա­նի չու­նեինք. մեկ-եր­կու սոր­տի պո­մի­դոր, մեկ բի­բար, մեկ-եր­կու սորտ վա­րունգ: Այ­սօր ու­նենք յոթ սոր­տի պո­մի­դոր, չորս-հինգ սոր­տի բի­բար, ե­րեք սոր­տի վա­րունգ՚,- թվար­կում է Մի­քա­յել Քա­րա­մյա­նը: Սպառ­ման խն­դիր չու­նեն: ՙՄենք մեր առ­ջեւ խն­դիր ենք դրել գո­նե Հադ­րու­թի շր­ջա­նի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րել: Բայց այս ծա­վալ­նե­րով դեռ դրան էլ չենք հա­սել՚,- ան­կեղ­ծա­նում է ե­րի­տա­սարդ ջեր­մո­ցա­տե­րը: Նա­խա­տես­վում է ա­ռա­ջի­կա­յում ընդ­լայ­նել ջեր­մո­ցը: Այս փու­լում՝ եւս 500 քա­ռա­կու­սի մետ­րով: Բայց նշա­ձողն ա­վե­լի բարձր է: ՙՆպա­տակ ու­նենք մեկ հեկ­տար տա­րած­քով ջեր­մոց ու­նե­նալ, առն­վազն 15 աշ­խա­տա­կից՚,- թվար­կում է Մի­քա­յել Քա­րա­մյա­նը, վս­տահ, որ մի օր հենց այդ­պես էլ լի­նե­լու է:
Հա­տուկ ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ընդ­լայն­մանն ուղղ­ված պե­տա­կան ծրագ­րեր դե­ռեւս չկան: Այս տա­րի այս ո­լոր­տին ուղղ­ված ա­ռա­ջին հաս­ցեա­կան ծրագ­րե­րից մե­կը կմեկ­նար­կի, տե­ղե­կաց­նում է գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը, պե­տու­թյու­նը ջե­ռուց­ման հար­ցում կա­ջակ­ցի ջեր­մո­ցա­տե­րե­րին: Մեկ հեկ­տա­րի հա­մար մեկ տա­րեշր­ջա­նում ա­ջակ­ցու­թյան չա­փը կազ­մում է 2 մի­լիոն դրամ: Սա­կայն կան ո­րո­շա­կի չա­փո­րո­շիչ­ներ: Ա­ջակ­ցու­թյան այդ ծրագ­րից կա­րող են օգտ­վել այն ջեր­մոց­նե­րը, ո­րոնք ջե­ռուց­վում են, ա­պա­հով­ված են ո­ռոգ­ման ջրախ­նա­յող հա­մա­կար­գե­րով եւ հաս­նում են նվա­զա­գույ­նը 135 քառ. մետ­րի: Ա­ռայժմ ըն­դուն­վում են հայ­տե­րը: Ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գնա­հա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն կլի­նի այն գործ­նա­կա­նում կի­րա­ռե­լուց հե­տո: