comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նում ՙԲյու­ջե-2020՚-ի հանձ­նա­ժո­ղո­վա­յին քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են։ Նույն օ­րը ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տին ներ­կա­յաց­վել են իշ­խա­նու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման ու դա­տա­կան մար­մին­նե­րի ծախ­սե­րը։ Հա­մա­տեղ նիս­տին ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը և ԱՀ ֆի­նանս­նե­րի փոխ­նա­խա­րար Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը։

 Նիս­տի մաս­նա­կից­նե­րը նախ լսե­ցին ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Մա­րատ Մու­սա­յե­լյա­նին։ Նրա խոս­քով` ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի բյու­ջեի կա­ռուց­ված­քը ձևա­վոր­ված է հա­մա­ձայն բյու­ջե­տա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման սահ­ման­ված կար­գի և քիչ է տար­բեր­վում նմա­նա­տիպ այլ կա­ռույց­նե­րի բյու­ջե­նե­րի կա­ռուց­վածք­նե­րից: Դրա հիմ­նա­կան մասն է հան­դի­սա­նում աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դը, ո­րը կազ­մում է 513 մլն 763 հազ. դրամ, կամ հատ­կաց­ված մի­ջոց­նե­րի 83%-ը։ Մյուս մա­սը կազ­մում են այլ հոդ­ված­նե­րը, ո­րոնք ո­րակ­վում են որ­պես պահ­պան­ման ծախ­սեր, մաս­նա­վո­րա­պես` է­ներ­գե­տիկ, կո­մու­նալ, կա­պի ծա­ռա­յու­թյուն­ներ, գույք և սար­քա­վո­րում­ներ, մե­քե­նա­նե­րի ու սար­քա­վո­րում­նե­րի ըն­թա­ցիկ նո­րո­գում և պահ­պա­նում, ներ­կա­յա­ցուց­չա­կան ու գրա­սե­նյա­կա­յին ծախ­սեր և այլն, ո­րոնք կազ­մում են 105 մլն 465 հազ. դրամ, կամ ընդ­հա­նուր բյու­ջեի 17 %-ը: Ընդ­հա­նուր առ­մամբ, 2020թ. բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րը կազ­մում են 619 մլն 225 հազ. դրամ, ո­րը 2019-ի հա­մե­մատ ա­ճել է 57 մլն 437 հազ. դրա­մով։ Ըստ Մ. Մու­սա­յե­լյա­նի, դա պայ­մա­նա­վոր­ված է աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի ա­ճով, ինչն էլ իր հեր­թին տե­ղի է ու­նե­ցել գոր­ծող օ­րեն­քի հա­մա­ձայն՝ քաղ­ծա­ռա­յող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բնա­կա­նոն ա­ճի (11 մլն դրա­մի չա­փով) և 2020 թվա­կա­նից նա­խա­տես­ված՝ բյու­ջե­տա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի պարգևատր­ման ֆոն­դի կա­յաց­մա­նը նպա­տա­կաուղղ­ված մի­ջոց­նե­րից՝ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մին հատ­կաց­ված 46 մլն 400 հազ. դրա­մի հաշ­վին։ Ինչ վե­րա­բե­րում է բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի ծախ­սա­յին մյուս հոդ­ված­նե­րին՝ դրանք մնա­ցել են նա­խորդ տար­վա մա­կար­դա­կին և փո­փո­խու­թյան չեն են­թարկ­վել։ 

2020թ. պե­տա­կան բյու­ջեով Ազ­գա­յին ժո­ղո­վին նա­խա­տես­ված հատ­կա­ցում­նե­րը կկազ­մեն 656 մի­լիոն 132 հազ. դրամ՝ 2019-ի 601 մլն դրա­մի դի­մաց։ Նշ­ված ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դին վե­րա­բե­րող հոդ­ված­նե­րով՝ կապ­ված աշ­խա­տող­նե­րի պարգևատ­րում­նե­րի, դրա­մա­կան խրա­խու­սում­նե­րի ա­վե­լաց­ման՝ մոտ 15 տո­կոս, ինչ­պես նաև օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի գոր­ծա­կից­նե­րի բնա­կա­նոն ա­ճի հետ։ Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Գա­րիկ Ժամ­հա­րյա­նի խոս­քով` բյու­ջեի հիմ­նա­կան մաս կազ­մող աշ­խա­տան­քի վար­ձատ­րու­թյան հոդ­վա­ծով 2020 թվա­կա­նին նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 536 մի­լիոն դրամ՝ նա­խորդ տար­վա 481 մլն 750 հազ. դրա­մի դի­մաց: Ազ­գա­յին ժո­ղո­վի պահ­պան­ման ծախ­սե­րը, ըստ մյուս հոդ­ված­նե­րի, գրե­թե մնա­ցել են ան­փո­փոխ: Գ. Ժամ­հա­րյա­նը նշել է, որ 2020 թ. բյու­ջեով նա­խա­տես­ված հատ­կա­ցում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կտան ա­պա­հո­վե­լու ինչ­պես ներ­կա, այն­պես էլ հա­ջորդ տա­րի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո նոր գու­մար­ման խոր­հր­դա­րա­նի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը:

ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյան պահ­պան­ման ծախ­սե­րը 2020թ. պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված են 380 մի­լիոն 664 հազ. դրա­մի չա­փով, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է շուրջ 19 մլն դրա­մով։ Ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է պարգևատր­ման ֆոն­դի ա­վե­լաց­մամբ և քաղ­ծա­ռա­յող­նե­րի աշ­խա­տա­վար­ձի բնա­կա­նոն ա­ճի հետ։ ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյան պետ, աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Ա­րա­յիկ Լա­զա­րյա­նը նշել է, որ ըն­թա­ցիկ տա­րում կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյանն ամ­րաց­ված մեկ ավ­տո­մե­քե­նա­յի հաշ­վար­կով ա­վե­լա­ցել են ավ­տո­մե­քե­նա­յի պահ­պան­մանն առ­նչ­վող ծախ­սա­յին հոդ­ված­նե­րը՝ 1 մլն 300 հազ. դրա­մի չա­փով: Մնա­ցած ծախ­սա­յին հոդ­ված­նե­րում էա­կան փո­փո­խու­թյուն չի կա­տար­վել: ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյու­նը 2020 թվա­կա­նին ի­րա­կա­նաց­նե­լու է եր­կու ծրագ­րա­յին մի­ջո­ցա­ռում՝ ընդ­հա­նու­րը 452 մլն դրա­մի չա­փով։
Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Գա­յա­նե Գրի­գո­րյա­նի ներ­կա­յաց­մամբ` դա­տա­կան հա­մա­կար­գի պահ­պան­ման ծախ­սե­րը 2020թ. կկազ­մեն 648 մի­լիոն 446 հազ. դրամ, ո­րը 2019-ի բյու­ջեի հա­մե­մատ ա­ճել է 10,4 տո­կո­սով։ Նշ­վեց, որ 5,4 տո­կո­սով նվա­զել են գոր­ծու­ղում­նե­րի և շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ծախ­սե­րը, 80 տո­կո­սով՝ այլ մե­քե­նա­նե­րի և սար­քա­վո­րում­նե­րի ձեռք­բեր­ման անհ­րա­ժեշտ ծախ­սե­րը, քա­նի որ ՙՖե­մի­դա՚ ձայ­նագր­ման հա­մա­կար­գերն ար­դեն իսկ գն­ված են։
2020թ. պե­տա­կան բյու­ջեով ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյա­նը կհատ­կաց­վի 562 մի­լիոն 888 հազ. 900 դրամ՝ նա­խորդ տար­վա 510 մլն 372 հազ. դրա­մի դի­մաց։ Գլ­խա­վոր դա­տա­խա­զի պաշ­տո­նա­կա­տար Ա­րա­մա­յիս Ա­վա­գյա­նի հա­ղորդ­մամբ՝ աճ է նա­խա­տես­վել մի շարք հոդ­ված­նե­րով, այդ թվում աշ­խա­տա­վար­ձեր, հա­վե­լավ­ճար­ներ, պարգևատ­րում­ներ, դրա­մա­կան խրա­խու­սում­ներ և հա­տուկ վճար­ներ, կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­ներ և այլն։ Մի շարք հոդ­ված­ներ էլ մնա­ցել են ան­փո­փոխ։
Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա­րա­րատ Դա­նիե­լյա­նի խոս­քով` ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գի բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սը կազ­մում է 372 մլն 799 հազ. դրամ, ա­ճը ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ կազ­մել է 20 մլն 538 հազ. դրամ: Ինչ­պես պե­տա­կան կա­ռա­վար­ման մյուս մար­մին­նե­րում, այս բնա­գա­վա­ռում ևս ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է աշ­խա­տա­վար­ձե­րի ֆոն­դի ա­վե­լաց­մամբ՝ պարգևատ­րում­ներ, քաղ­ծա­ռա­յող­նե­րի դրա­մա­կան պարգևներ ու խրա­խու­սում­ներ և այլն։ Մյուս հոդ­ված­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ չկան։
Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ հա­մա­տեղ նիս­տե­րի՝ վեր­ջինս ան­ցել է սա­հուն, գրե­թե ա­ռանց հար­ցադ­րում­նե­րի:

Ա.Ա.

* * *


Խոր­հր­դա­րա­նում դեկ­տեմ­բե­րի 2-ին կա­յա­ցած Աժ սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տին հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը ներ­կա­յաց­րե­ցին սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և ազ­գա­յին վի­ճա­կագ­րու­թյան ո­լորտ­նե­րի` 2020 թվա­կա­նի բյու­ջեի մա­սին օ­րեն­քի նա­խագ­ծե­րը։
Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Ս. Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­նե­լով փաս­տա­թուղ­թը` նշեց, որ գա­լիք տա­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ծրագ­րե­րը կֆի­նան­սա­վոր­վեն 27 մլրդ 65 մլն դրա­մի չա­փով։ 2019 թվա­կա­նի բյու­ջեի հա­մե­մատ ո­լոր­տի ծախ­սե­րը կա­վե­լա­նան 3 մլրդ 424 մլն դրա­մով։ Այդ գու­մար­նե­րը նպա­տա­կաուղղ­վե­լու են բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հիմ­նա­կան և գե­րա­կա ուղ­ղու­թյուն­նե­րին` պե­տա­կան կեն­սա­թո­շա­կա­յին ա­պա­հո­վու­թյա­նը, սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյա­նը, զբաղ­վա­ծու­թյան, հաշ­ման­դամ­նե­րի, տա­րեց­նե­րի, վե­րաբ­նա­կիչ­նե­րի ու փախս­տա­կան­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­մանն ու դրա դրույթ­նե­րի կա­տար­մա­նը։ Ս. Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­րել է գե­րա­կա ուղ­ղու­թյուն­նե­րը` կանգ առ­նե­լով նոր ծրագ­րե­րի և գոր­ծող ծրագ­րե­րում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րի վրա։
Նա­խա­րա­րը նշել է, որ շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վում նոր նա­խա­գիծ, ո­րով փոր­ձե­լու են որ­դեգ­րել նոր սկզ­բունք­ներ վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցում։ Խոս­քը նպա­տա­կա­յին վե­րաբ­նա­կեց­ման մա­սին է. կկազմ­վեն շր­ջան­նե­րի, են­թաշր­ջան­նե­րի և հա­մայ­նք­նե­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րեր, ո­րոն­ցից կբ­խի, թե մաս­նա­գետ­նե­րի ի՞նչ պա­հան­ջարկ կա և նրանց ու նրանց ըն­տա­նիք­նե­րի մա­սով կհայ­տա­րար­վի վե­րաբ­նա­կե­ցում։ Սա թույլ կտա տե­ղե­րում լու­ծել մի շարք սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ։ Նա­խա­րա­րու­թյան կող­մից ներ­դր­վող մեկ այլ նա­խագ­ծով հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք ձևա­վո­րե­լու սո­ցիա­լա­կան բնա­կա­րա­նա­յին ֆոնդ, ո­րը կտ­նօ­րին­վի հենց նա­խա­րա­րու­թյան, շրջ­վար­չա­կազ­մե­րի, հե­տա­գա­յում նաև` հա­մայ­նք­նե­րի կող­մից։

Ծրա­գի­րը թույլ է տա­լիս գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես լու­ծել այն քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նի հար­ցը, ո­րոնց վերջ­նա­կան լու­ծու­մը ու­շա­նում է կամ անհ­նար է։
Հարց ե­ղավ բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին ա­պա­հո­վու­թյան կար­գի մեջ կա­տար­ված փո­փո­խու­թյան մա­սին, ըստ ո­րի` ոչ թե 6, այլ 5 զա­վակ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հա­մար է պե­տու­թյու­նը պար­տա­վոր­վում բնա­կա­րան կամ տուն ձեռք բե­րել։ Այդ փո­փո­խու­թյու­նը են­թադ­րում է ա­վե­լի քան 400 նոր բնա­կա­րան ու­նե­նալ։ Կա՞ն հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­ներ` Ս. Ա­վա­նե­սյա­նի պա­տաս­խա­նը դրա­կան է։
Փախս­տա­կան­նե­րի, վե­րաբ­նա­կիչ­նե­րի սո­ցիա­լա­կան, և հատ­կա­պես` բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րը հրա­տապ են ա­ռայ­սօր. և՜ պատ­գա­մա­վոր­նե­րը, և՜ սո­ցիա­լա­կան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն հա­մոզ­ված են` պետք է վե­րա­նա­յել սկզ­բունք­նե­րը, գոր­ծող մե­խա­նիզմ­նե­րը և յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի հար­ցով ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել։
Պատ­գա­մա­վոր­նե­րի բարձ­րաց­րած հար­ցե­րը սո­ցիա­լա­կան ո­լոր­տի վե­րա­բե­րյալ, բնա­կա­նա­բար, մեծ թիվ էին կազ­մում։ Նա­խա­րարն այն կար­ծի­քին է, որ դրանց մի մա­սի լու­ծու­մը պե­տու­թյան խն­դի­րը չէ. սո­ցիա­լա­կան հար­ցե­րի լուծ­ման գոր­ծում քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան բարձ­րաց­ման և պե­տա­կան մար­մին­նե­րի հետ նրանց հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում պի­տի մի շարք խն­դիր­ներ լու­ծում ստա­նան։
Հան­րա­պե­տու­թյան 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի ծախ­սե­րը կկազ­մեն 7 մի­լիարդ 280 մլն դրամ։ Այս գու­մա­րի մեջ չեն մտ­նում ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­պա­րա­տի պահ­պան­ման ծախ­սե­րը։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նի խոս­քով` ծախ­սե­րի ա­վե­լա­ցու­մը ԱՀ 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շի նկատ­մամբ կազ­մում է 504 մլն դրամ կամ 7.4%։
Նա պար­զա­բա­նել է, որ գու­մա­րի ա­վե­լա­ցու­մը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­մամբ. նվա­զա­գույն աշ­խա­տա­վարձ է սահ­ման­վել 89 հազ. 253 դրա­մը։ Կենտ­րո­նաց­ված կար­գով սար­քա­վո­րում­նե­րի ձեռք­բեր­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար կհատ­կաց­վի 366 մլն դրամ, աու­տիզ­մի և ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­վա­ծով տա­ռա­պող հի­վանդ ե­րե­խա­նե­րի ցե­րե­կա­յին խնամ­քի կենտ­րո­նի փոխ­հա­տուց­ման ծախ­սե­րը կա­վե­լա­նան 4.3 մլն դրա­մով, ՙՔա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ ՊՈԱԿ-ի ծախ­սե­րը` 5.6 մլն դրամ և այլն։
ՙԱր­տա­հի­վան­դա­նո­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ՚ խմ­բի հա­մար 2020 թվա­կա­նի ԱՀ պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­վել է 2 մի­լիարդ 460 մլն դրամ, որ 2019 թվա­կա­նի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շի նկատ­մամբ ա­ճել է 43.6 մլն դրա­մով` կապ­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման հետ։ Նա­խա­րա­րի խոս­քով` ՙԱր­տա­հի­վան­դա­նո­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ՚ խմ­բում ընդգրկված ՙԲնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան ա­ռաջ­նա­յին պահ­պան­ման ծա­ռա­յու­թյուն­ներ՚ ծրագ­րի հա­մար նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 1 մի­լիարդ 199 մլն 800 հազ. դրամ։
Ծրա­գի­րը նե­րա­ռում է տե­ղա­մա­սա­յին թե­րապևտի կող­մից բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման և բուժ­ման կա­րիք ու­նե­ցող­նե­րի հոս­պի­տա­լաց­ման կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցում, անվ­ճար կամ ար­տո­նյալ պայ­ման­նե­րով դե­ղա­մի­ջոց­ներ ստա­նա­լու ի­րա­վունք ու­նե­ցող ան­ձանց` տե­ղա­մա­սա­յին թե­րապևտի, իսկ ա­ռան­ձին հի­վան­դու­թյուն­նե­րի գծով` հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գե­տի մի­ջո­ցով անհ­րա­ժեշտ դե­ղո­րայ­քով ա­պա­հո­վում, ին­չը հան­դի­սա­նում է ար­տա­հի­վան­դա­նո­ցա­յին բու­ժօգ­նու­թյան հիմ­նա­կան խն­դիր­նե­րից մե­կը։ Անվ­ճար կամ ար­տո­նյալ պայ­ման­նե­րով դե­ղա­մի­ջոց­նե­րի ընդ­հա­նուր գու­մա­րը 2020 թվա­կա­նին կկազ­մի 84.3 մլն դրամ։

Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն կանգ է ա­ռել նաև գյու­ղա­կան բու­ժամ­բու­լա­տո­րիա­նե­րի և բուժ-ման­կա­բար­ձա­կան կե­տե­րի, դպ­րոց­նե­րում ե­րե­խա­նե­րի բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման, զին­ծա­ռա­յող­նե­րի դիագ­նոս­տիկ հե­տա­զոտ­ման և այլ ուղ­ղու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման վե­րա­բե­րյալ հոդ­ված­նե­րի վրա։
Ո­լոր­տի խն­դիր­նե­րի առ­թիվ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը կիս­վե­ցին ի­րենց մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Որ­քա՞ն բժիշկ ու­նենք Ար­ցա­խում, ի՞նչ է ար­վում մաս­նա­գետ­նե­րով բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը հա­մալ­րե­լու ուղ­ղու­թյամբ, ու­սում­նա­սիր­վու՞մ են, ար­դյոք, բարձ­րա­գույ­նը պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում ա­վար­տած բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի` հետ չվե­րա­դառ­նա­լու պատ­ճառ­նե­րը, և ի՞նչ մե­խա­նիզմ­ներ են կի­րառ­վում նրանց Ար­ցա­խում աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու ուղ­ղու­թյամբ։ Ինչ­պե՞ս է կա­տար­վում դե­ղո­րայ­քի գն­ման և պետ­պատ­վե­րի շր­ջա­նակն­րում բաշխ­ման գոր­ծըն­թա­ցը։ Ար­դա­րաց­նու՞մ է, ար­դյոք, պո­լիկ­լի­նի­կա­յում ներ­դր­ված է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գը։ Նա­խա­րա­րը բարձ­րաց­ված հար­ցե­րին սպա­ռիչ պա­տաս­խան­ներ է տվել։ Իսկ առ­կա խն­դիր­նե­րի լու­ծու­մը հա­մա­րում է ժա­մա­նա­կի և ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի ներ­դր­ման հարց։
Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան հա­մար 2020 թվա­կա­նը ծան­րա­բեռն­ված տա­րի կլի­նի. ըն­թա­ցիկ ա­մե­նա­մյա աշ­խա­տանք­նե­րին զու­գա­հեռ այն ևս ե­րեք նոր ծրա­գիր կի­րա­գոր­ծի, ո­րից եր­կու­սը` հան­րա­պե­տու­թյու­նում ա­ռա­ջին ան­գամ։ ՙԾրագ­րե­րից մեկն իր բնույ­թով հա­մա­տա­րած հաշ­վա­ռում է են­թադ­րում և բա­վա­կա­նին ծա­վա­լուն ու աշ­խա­տա­տար պրո­ցես է,- ա­սել է Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան պետ Մա­նուշ Մի­նա­սյա­նը։
ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյունն, ու­նե­նա­լով 62 հաս­տիք, 8 տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում, 2020 թվա­կա­նին, ըստ նա­խա­հաշ­վի, կս­տա­նա 228 մլն 478 հազ. դրամ գու­մար, ին­չը ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ ա­վել է 16 մլն դրա­մով։ Այդ գու­մա­րի 93 տո­կոսն աշ­խա­տա­վար­ձի ֆոնդն է և դրան հա­վա­սա­րեց­ված գու­մար­նե­րը։ 1,5 մլն դրա­մով ա­վե­լաց­վել է տե­ղե­կատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հատ­կա­ցու­մը, ո­րով նա­խա­տես­վում է 2021 թվա­կա­նից բո­լոր հա­մայ­նք­նե­րին տրա­մադ­րել վի­ճա­կագ­րա­կան նպա­տա­կով հաշ­վառ­ման նոր գր­քեր։ Հա­ջորդ տա­րի կշա­րու­նակ­վի տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի ամ­բող­ջաց­ված հե­տա­զո­տու­թյու­նը, որ ներ­դր­վել է 2014 թվա­կա­նից, ո­րի ցու­ցա­նիշ­նե­րը շատ կարևոր են երկ­րի սո­ցիա­լա­կան պատ­կե­րի ամ­բող­ջաց­ված ցու­ցա­նիշ­նե­րը ստա­նա­լու տե­սա­կե­տից։ Դրա­նով նաև աղ­քա­տու­թյան մա­կար­դակն է ո­րոշ­վում։ Այս ծրագ­րի հա­մար կհատ­կաց­վի 32,5 մլն դրամ։ 2020 թվա­կա­նին ա­ռա­ջին ան­գամ կանց­կաց­վի աշ­խա­տու­ժի հե­տա­զո­տու­թյուն` 18մլն 854 հազ. դրամ ար­ժե­քով։ Տար­վա մեջ նա­խա­տես­վող ա­մե­նա­ծա­վա­լուն ծրա­գի­րը, որ դար­ձյալ ա­ռա­ջին ան­գամ է անց­կաց­վե­լու, գյու­ղատն­տե­սա­կան հա­մա­տա­րած հաշ­վա­ռումն է, ո­րի մա­սին օ­րենքն ըն­դուն­վել է 2010 թվա­կա­նին։

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ